Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Պայքար ուրվականների դե՞մ |acnis.am|

Պայքար ուրվականների դե՞մ |acnis.am|

acnis.am։ Մայիսի 13-ին Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ նախկին երեք այլ պաշտոնյաների գործով դատական նիստը։ Քոչարյանի հետ միասին ամբաստանյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 2008թ․ նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքով։Առաջին իսկ օրվանից այս դատավարությունը վերածվեց ծանրակշիռ քաղաքական գործընթացի՝ հանրության ուշադրությունը, սակայն, բեւեռելով ոչ թե քրեական գործի իրավական բաղադրիչների, այլ «հեղափոխականների ու հակահեղափոխականների» միջեւ պարբերաբար բռնկվող պայքարի շուրջ արդեն մեկ տարի գոյություն ունեցող ներքաղաքական հիմնական դիսկուրսի վրա։ Նման դիսկուրսի սաստկացման առիթ դարձան դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանին կողմ եւ դեմ օրակարգով սկիզբ առած ակցիաները, որոնք ծավալվել էին հանրային երկու տարբեր խմբերի միջեւ։ Դրա հետեւանքով այսօր ներքաղաքական լրահոսն առավելապես զբաղված է ոչ թե դատական նիստի բովանդակային հարցերը քննարկելով, այլ դատարանի պատերից դուրս երկու հակադիր ճամբարների գործողությունները լուսաբանելով։Դժվար չէ նկատել, որ վերջին ամիսներին քաղաքականապես ակտիվ շատ դերակատարների ու պաշտոնյաների համար քաղաքական կյանքը «սեւ ու սպիտակ» գույների մեջ տեսնելն ամենացանկալի դիրքավորումն է։ «Հեղափոխականներ-հակահեղափոխականներ» դիսկուրսի հաճախադեպ ի հայտ գալը վկայում է, որ այն որքան ընկալելի, նույնքան էլ պահանջված մի վիճակ է դրանում ներգրավված կողմերի եւ, նույնիսկ, հանրության մեծամասնության համար։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ՝ ակնհայտ է, որ նախորդ քրեաօլիգարխիկ վարչակազմի կողմից ռեւանշի հասնելու հնարավորություն չկա ու չի էլ կարող լինել։ Ուստի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ իրար դեմ պայքարում են միանգամայն անհավասար շրջանակներ՝ փորձելով միմյանց ներկայացնել որպես գաղափարական ու մարդկային կապիտալի մեծ ներուժով օժտված սուբյեկտներ։Եթե նախկինների դեպքում այս դատավարությունը պատրվակ էր ՀՀ երկրորդ նախագահի շուրջ քաղաքական հալածյալի կերպար ձեւավորելու միջոցով համախմբման գործընթաց սկզբնավորելու եւ ընդդիմադիր միավորի պատրանք ստեղծելու համար, ապա բոլորովին այլ բացատրություն ունի գործող վարչախմբի շատ ներկայացուցիչների ներգրավումն այդ «պայքարում»։ Վերջիններիս դեպքում նախկինների դեմ ակտիվ գործունեություն ծավալելը, թերեւս, Հայաստանի քաղաքական կյանքին իրենց ներգրավվածության հիմնական դրդապատճառն է։ Բայց միայն այդ հանգամա՞նքն է կառավարող ուժի ներկայացուցիչներին ստիպում թողնել վարչական աշխատանքն ու լծվել նախկինների դեմ պայքարի գործին, ինչն, ըստ էության, ուրվականների դեմ պայքար է հիշեցնում:Վերջին օրերին Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում բավական լարված իրավիճակ էր։ Սողանքի գոտում գտնվող բնակիչներն անգամ ճանապարհ էին փակել՝ պահանջելով լուծել սողանքային գոտու բնակիչներին փոխհատուցում տալու խնդիրը։ Թվում է՝ տվյալ խնդիրը որեւէ կապ չպետք է ունենար Ռոբերտ Քոչարյանի՝ այս օրերին ընթացող դատավարության հետ։ Սակայն, ըստ Կոտայքի մարզպետի, այդ ակցիաները պատահական չեն։ «Հեռակա կարգով ճանաչելով ակցիայի որոշ մասնակիցների, իմանալով նրանց քաղաքական հայացքները՝ ես, այո, հակված եմ մտածելու, որ սա կոնկրետ սաբոտաժ է՝ պայմանավորված ներքաղաքական իրավիճակով՝ Քոչարյանի դատավարությամբ։ Մարզում մենք նմանատիպ փոքրիկ բողոքների մի քանի օջախներ ունենք, որոնք վերջին երկու օրերին հանկարծակի սկսել են աշխուժանալ։ Եվ սա այն դեպքում, երբ խնդիրն արդեն կառավարության օրակարգում է։ Ի՞նչ հարկ կա, ուրեմն, ճանապարհ փակել։ Հետեւաբար, կարծում եմ, ամբողջ նպատակը համապետական քաոտիկ վիճակ ստեղծելն է։ Գուցե սխալվում եմ, բայց հակված եմ այդպես մտածելու»,- նշել է մարզպետը։Շարունակությունը՝ acnis.am
12:02 - 18 մայիսի, 2019
Հայաստանը դատարանում Քոչարյանի գործով ինքնիշխանության քննություն է հանձնելու |1in.am|

Հայաստանը դատարանում Քոչարյանի գործով ինքնիշխանության քննություն է հանձնելու |1in.am|

1in.am։ Այս շաբաթ ի վերջո սկսվեց վերջին տարիների, թերևս, ամենասպասված դատավարությունը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ի դեպքերին նախընթաց՝ սահմանադրական կարգի տապալման համար: Բայց սահմանադրական կարգը, արդյոք, առաջին անգամ 2008 թվականի՞ն է տապալվել, թե՞ դեռ այն ժամանակ, երբ 1998 թ. Ռոբերտ Քոչարյանին տրվեց փաստաթուղթ, որ նա 10 տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, ինչը փաստացի իրականությանը չի համապատասխանում: Պատասխանելով  այս հարցին՝ հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Շատ բաներ կան, բայց քանի որ սա հիմա արդեն ոչ թե ուղղակի քաղաքական խոսակցություն է, ինչպես որ եղել է տարիների ընթացքում, այլ կոնկրետ իրավական պրոցեսի մեջ է մտել, ես ուզում եմ՝ մենք շատ կարևորենք սա: Կարևորենք ոչ միայն նրա համար, որ ով է դատվում և ինչի համար,- սա էլ է շատ կարևոր,- այլ կարևորենք բուն պրոցեսը, որ սա Հայաստանի արդարադատության համար իսկապես յուրահատուկ փորձաքար է: Քանի որ արդարադատության համակարգին տարիներ շարունակ հասարակությունը չի վստահել, մենք ավելի շատ ապավինել ենք դրսի արդարադատությանը՝ Եվրադատարան և այլն… Բայց դրանք գործեր են Հայաստանի Հանրապետության դեմ, և հիմա շատ կարևոր է, որ այստեղ մեր՝ ներքին արդարադատության խնդիրն է: Այսինքն՝ մենք այն պետությունն ենք, այն հասարակությունն ենք, որ ինքներս մեր արատները ի զորու ենք ինքնուրույն դատելու»: «Ինչ վերաբերում է կոնկրետ Քոչարյանին վերաբերող գործին, շատ կարևոր է Մարտի 1-ի թեման: Որովհետև Մարտի 1-ը, ամեն դեպքում, մի քանի կարգ ավելի խոր, ավելի ծանր թեմա է, քան նույնիսկ մնացած այն բոլոր հանցանքները՝ իրական կամ ենթադրյալ, որոնցում մենք կասկածում ենք Հայաստանի նախկին իշխանական խմբին:Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը երկու անկյունաքարային թեմա են, և դրանք, կարելի է ասել, Հայաստանի ինքնիշխանության հետ կապված թեմաներ են»,- նշեց նա՝ հավելելով. «Այս դատավարությունը նաև նախադեպ է և նախազգուշացում Հայաստանի ցանկացած հաջորդ կառավարությանը, իշխանությանը, պաշտոնյաներին»:
08:32 - 18 մայիսի, 2019
Հայկ Ալումյանն անդրադարձել էի  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը |aysor.am|

Հայկ Ալումյանն անդրադարձել էի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը |aysor.am|

aysor.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել, որում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը։  «Իրավիճակը ծայրահեղ լարվել է։ Այսօր առավոտյան մենք ստացել ենք տեղեկություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հորդոր-կոչ իրենց աջակիցներին, որն ունի հետևյալ տեսքը. «Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ»»,- ասաց Հայկ Ալումյանը՝ մեջբերելով Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը։ Նրա խոսքով՝ այդպիսիով պատգամավորը կոպտորեն խախտում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։«Նույնիսկ Հատուկ Քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին 10 մարդկանց կամ նրանցից մեկի կյանքը խլելը չի վերագրում։ Հայկ Սարգսյանը՝ լինելով ԱԺ պատգամավոր, իշխող կուսակցության խմբակցության ներկայացուցիչ, այսպիսի կոչերով է հանդես գալիս։ Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում։ Սրանից հետո մեզ պետք է ասե՞ն, որ Հայաստանում այլևս բացառված են դատարանների նկատմամբ ճնշումներ։ Այս թեզը հեքիաթ է», - հայտարարեց Հայկ Ալումյանը։Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նշեց, որ Հայաստանում դատարանների նկատմամբ ճնշումներն ահագնացել են վերջին մեկ տարվա ընթացքում։Նա կոչով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և իրավապահ մարմիններին. «Մեծարգո պարոն Սարգսյան, կոչ եմ անում կատարել Սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը։ Իսկ այն, ինչ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պարոն Սարգսյանը, և այն, ինչ հիմա ամբողջ ֆեյսբուքով իրենց կողմնակիցների միջոցով տարածվում է, ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ։ Այսինքն՝ հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի դատավորը շարունակի Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։ Հարգելի գլխավոր դատախազ, ես Ձեզ կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարել ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով»։ Դիմելով ոստիկանապետին՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը կոչ արեց անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ հավաքը տեղի չունենա։Հայկ Ալումյանը դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք որևէ նման հայտարարույթուն չեն անի, եթե դրա համար չլինի Ձեր հավանությունը։ Պարոն վարչապետ, կոչ եմ անում թույլ չտալ, կանխել այս զարգացումները»։
08:27 - 18 մայիսի, 2019
Արշակ Կարապետյան. ո՞վ է Քոչարյանի գործով առանցքային վկան |civilnet.am|

Արշակ Կարապետյան. ո՞վ է Քոչարյանի գործով առանցքային վկան |civilnet.am|

civilnet.am։ ՀՀ պաշտոնաթող նախագահ և Մարտի 1-ի անջատված գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործում ամենաշատ հնչող անունը Արշակ Կարապետյանինն էր։ Այս վկան, ըստ Ռոբերտ Քոչարյանի, թեև «վատ ցուցմունք չի տվել», սակայն ասել է մեկ բառ՝ «հայտարարվել է արտակարգ դրություն»։Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշել է, թե մեղադրանքը հղում է անում հենց Արշակ Կարապետյանի հետևյալ խոսքին. «Որքան հիշում եմ՝ դրանից հետո Քոչարյանն ասաց, որ այսօրվանից՝ 00։00-ից, հայտարարում եմ արտակարգ դրություն, որին անմիջապես հաջորդեց Սերժ Սարգսյանի առաջարկը, որ ստեղծվի առանձին զինվորական վարչակազմ՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երևանի կայազորի պետը… Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, չնայած ՀՀ ԶՈւ-ն արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին»։Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ ևս հիշատակեց Արշակ Կարապետյանի անունը՝ նշելով, որ բացի նրանից, «հարցաքննվել են նաև խորհրդակցության մյուս մասնակիցները, որոնք ոչ թե հերքում են, այլ նշում, որ չեն հիշում Ռոբերտ Քոչարյանի համապատասխան հանձնարարականի մասին»։Ներկայում Արշակ Կարապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Կարապետյանը մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։Ավելին՝ civilnet.am
13:28 - 17 մայիսի, 2019
Քոչարյանի գործով ընթանում է դռնփակ դատական նիստ. հրապարակվելու են գաղտնի տեղեկություններ |armenpress.am|

Քոչարյանի գործով ընթանում է դռնփակ դատական նիստ. հրապարակվելու են գաղտնի տեղեկություններ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն չորրորդ օրն ընթացող դատական նիստում որոշվեց անցկացնել դռնփակ նիստ, որի ժամանակ պետք է հրապարակվեն գաղտնի տեղեկություններ:Դռնփակ անցկացնելու առաջարկը մեղադրյալինն էր, որից հետո պաշտպանները ձևակերպեցին միջնորդությունն ու ներկայացրեցին դատավորին: Հայտարարված կարճ ընդմիջման ժամանակ լրագրողներին դուրս հրավիրեցին և գումարվեց դռնփակ նիստը:Նիստին ներկա է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:Պաշտպանական կողմն առաջարկեց, որպեսզի նիստին մասնակցեն նաև Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ովքեր եկել էին դատարան և ներկայացրել անձնական երաշխավորություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ: Դատավորը, սակայն, թույլ չտվեց, որ նրանք մասնակցեն դռնփակ նիստին:Սահակյանն ու Ղուկասյանը հեռացան դատարանից:
14:18 - 16 մայիսի, 2019
Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես. Քոչարյանը՝ գլխավոր դատախազին |tert.am|

Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես. Քոչարյանը՝ գլխավոր դատախազին |tert.am|

tert.am։ Դատական նիստի ժամանակ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում է եղել, և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դուր չեկավ նրա՝ «շարքային կադաստրի աշխատանքի հետ» հետ կապված համեմատությունը: Արթուր Դավթյանը կոչ արեց կոռեկտ լինել: Ռոբերտ Քոչարյանը խնդիր համարեց, որ Արթուր Դավթյանն ընդհատեց իրեն, և դատավորն ասաց, որ դատախազն իրավունք ունի հայտարարություն անել: «Ինքը չի ասել, որ հայտարարություն ունի, թող ասի, նոր խոսի»,-հակադարձեց Ռոբերտ Քոչարյանը:«Թույլ եք տալիս դատախազությանն ընդհատել մեզանից ցանկացած մեկի խոսքը»,-ասաց նա և նշեց, որ իրենք իրենց թույլ չեն տվել «բռի» ձևով միջամտել: Դատախազը կրկին կոչ արեց կոռեկտ գտնվել և չափի մեջ լինել: «Ես կոչ եմ անում բոլորին մաքուր իրավական դաշտում, առանց հուզական արտահայտությունների իրենց դիրքորոշումը ներկայացնել»,-ասաց նա:Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մեղադրանքը իրավական դաշտի հետ ոչ մի կապ չունի: «Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը, իսկ դատավորն ասաց, որ պետք է խոսեն միայն գործի շուրջ:Հայկ Ալումյանն ավելացրեց, որ որքան ավելի բարձրաստիճան դատախազ է խոսում, այնքան դատավորը կաշկանդված է:
14:08 - 16 մայիսի, 2019
Արտակարգ դրություն հայտարարվել է մեկ բնակավայրում՝ Հանրապետության տարածի 2 տոկոսում. Ռոբերտ Քոչարյան

Արտակարգ դրություն հայտարարվել է մեկ բնակավայրում՝ Հանրապետության տարածի 2 տոկոսում. Ռոբերտ Քոչարյան

Արտակարգ դրություն հայտարարվել է մեկ բնակավայրում՝ Հանրապետության տարածի 2 տոկոսում։ Ընդունենք՝ ինչ-որ բան անօրինական էր, լավ չէր և այլն, և այլ։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ ոնց են սահմանադրական նորմերը դադարել գործել ամբողջ Հայաստանում։ Ես դա չեմ հասկանում։ Այս մասին դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։«Ստիպված եմ հրամանագրից մեջբերում կատարել․ «Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն։ Առաջին և չորրորդ կետ՝ սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները»։ Արտակարգ դրություն հայտարարված տարածում, խնդրում եմ սա շեշտել։ Երևան քաղաքը մեկ բնակավայր է, Հայաստանում կա 1200 բնակավայր՝ մեծ, փոքր, միջին։ Երևան քաղաքի տարածը կազմում է մոտավորապես 2 տոկոսը ՀՀ տարածքի։ Այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարվել է մեկ բնակավայրում՝ Հանրապետության տարածի 2 տոկոսում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։։ 
13:32 - 16 մայիսի, 2019
Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել. Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել. Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

aysor.am։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս հայտարարեց, որ պատրաստվում է պետական գաղտնիք հրապարակել և խնդրեց՝, որ լրագրողները մի քանի րոպեով դուրս գան դահլիճից։ Նրա պաշտպան Ռուբեն Սահակյանը, սակայն, լրացուցիչ աղմուկից խուսափելու համար, միջնորդեց ելույթի այդ հատվածը ներկայացնել ավելի ուշ։ Քոչարյանը համաձայնեց իր փաստաբանի միջնորդության հետ և դատարանի թույլտվությամբ որոշվեց այդ դրվագը ներկայացնել ավելի ուշ։ Այնուամենայնիվ, Քոչարյանը հստակեցրեց՝ ինչի մասին է խոսքը լինելու. «Ես ուղղակի մեկ նախադասությամբ ասեմ, որ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն այդ իրադարձությունների ընթացքում։ Մեկ մարդ չի բերվել։ Հետո կբացատրեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ապօրինի ներգրավման մասին հայտարարությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։Իրենց (նկատի ունի Գլխավոր դատախազությանը) կառույցում կա զինդատախազություն, որը պետք է տիրապետի ՊՆ կառուցվածքին։ Եթե ՀՀ դատախազությունը չի տիրապետում ՀՀ ՊՆ կառուցվածքին, էլ ասելու բան չունեմ, ի՞նչ ասեմ»։
13:14 - 16 մայիսի, 2019
Ծանոթ չեմ եղել «0038» հրամանին և ծանոթանալուց հետո պնդում եմ՝ ճիշտ հրաման էր. Ռոբերտ Քոչարյան

Ծանոթ չեմ եղել «0038» հրամանին և ծանոթանալուց հետո պնդում եմ՝ ճիշտ հրաման էր. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանի դահլիճում  իր ելույթի ընթացքում ներկայացրեց փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը տեղի ունեցած իրադարձությունները։Նա մասնավորապես նշեց․ «Քանի որ ես ցուցմունք չեմ տվել, հիմա ուղղակի կներկայացնեմ այն, ինչ եղել է այդ շաբաթվա ընթացքում։ Ամբողջ քրեական գործը իրադարձությունների մասին է, որոնք ընթացել են փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը։ Ընտրություններից հետո անմիջապես 21,5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքն ընտրված թեկնածու է։ Իր իրավունքն է, կարող էր հայտարարել, բայց արդեն հայտարարվել էր շուրջօրյա հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, և ամսի 20-ին Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ինքը սյուրպրիզ ունի, վաղվա հանրահավաքի ժամանակ հայտարարելու է մի շատ կարևոր բանի մասին։ Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, եթե չեմ սխալվում, ինքը հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ, և իրենք հայտնել են, որ միանում են ժողովրդին։ ժողովրդին ասելով նկատի ուներ հենց իրենց»,- ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահը։Նա պատմեց, որ այդ ժամանակ Մոսկվայում էր, և ամեն օր իրեն զանգում էր ԱԱԾ պետը, և չափազանց մեծ մտահոգություն կար, որ Երկրապահում շուրջօրյա քննարկումներ են գնում Երկրապահ կամավորական ընկերության՝ հանրահավաքին միանալու մասին։ «Ոչ միայն Մանվել Գրիգորյանը, այլև Երկրապահ կամավորականը։ Ես ընդհատել եմ իմ այցը և վերադարձել Երևան փետրվարի 22-ի ուշ երեկոյան՝ տասնմեկն անց։ Հենց օդանավակայանում ոտքի վրա մի 15-20 րոպե, երբ ինձ զեկուցեցին, անվտանգության խորհրդի անդամներն ինձ դիմավորեցին, այդպես էր կարգն այն ժամանակ, զեկուցելուց հետո ես ցանկություն հայտնեցի հենց հաջորդ օրը հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ նախագահական նստավայրում։ Եվ ասեմ՝ սա տասը տարվա ընթացքում առաջին հանդիպումն է նախագահական տնստավայրում բարձրագույն զինվորական հրամանատարական կազմի հետ, դա սովորաբար ՊՆ-ում էինք անում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։«Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, որ ես՝ որպես նախագահ, Սահմանադրության երաշխավորն եմ և տեղեկություն եմ ստանում, որ ուղղակի բանակը, բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ։ Ի՞նչ պիտի աներ Գերագույն գլխավոր հրամանատարը և նախագահը։ Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ և զգուշացնի, որ ուղղակի անթույլատրելի է դա, և այնպիսի հետևանքների կարող է բերել, որոնք ուղղակի կկործանեն Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Քոչարյանը՝ ավելացնելով, որ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 23-ին՝ մոտավորապես 11-ի կողմերը։ Նա նաև նշեց, որ չի ասել՝ կոնկրետ ում կանչեն, ցանկ չի ներկայացրել։ Հանդիպումն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, տևել է 20 րոպեից ոչ ավելի, քննարկում չի եղել։ «Հաղորդակցությունը եղել է միակողմանի, ես ուղղակի իմ դիրքորոշումն եմ հայտնել, և բոլորը գնացել են»,- ասաց նա։«Հիմա հետևյալն է։ Երկու հարցի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Առաջինը, որ հասունանում էր հետքաղաքական ճգնաժամ, դա ակնհայտ էր, մենք գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, քանի որ հանրահավաքներում դեռ մինչև ընտրություններն ասում էին՝ մենք արդեն հաղթել ենք, և եթե մենք պարտվենք, ուրեմն ընտրությունները կեղծված են։ Ճանաչելով նաև անձանց, որոնք ներգրավված էին այս պրոցեսների մեջ, բավական մեծ վստահություն կար, որ այս գործընթացը կարող է վտանգավոր հետևանքերի բերել։ Մենք պետք է շատ զգույշ լինեինք, որովհետև հակառակորդը կարող էր ուղղակի օգտվել այս հանգամանքից։ Ես ինքս, ԼՂ-ում նախագահ լինելով, օգտվել եմ այն հանգամանքից, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում 93 թվականին, երբ քաղաքական ճգնաժամ էր Բաքվում, զորքերը սահմանից տեղափոխվել էին, և այդ ընթացքում մենք ազատագրել ենք երեք շրջան։ Այդքանը հիշողությանս մեջ ունենալով՝ ես զգուշացրել եմ, որ պետք է լրիվ այլ ռեժիմով այդ ժամանակահատվածը հաղթահարենք։ Ես կարծում եմ՝ զորանոցային վիճակը եղել է առաջին հերթին հենց այդ նպատակի համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։Քոչարյանի խոսքերով՝ մյուս խնդիրը Երկրապահ կամավորական միության հետ էր։ «Նրանց առաջ շատ հստակ է դրվել հարցը՝ կա՛մ քաղաքական գործիչ եք, կա՛մ զինվորական։ Այս երկու հարցը միմյանց հետ փոխկապակցված էր՝ բանակի պառակտում, որից կարող էր օգտվել հակառակորդը։ Այս երկու վտագը պետք էր միասնության մեջ դիտել։ Չանել այդ հանդիպումը ուղղակի հնարավոր չէր, քանի որ հետևանքները ծանր կլինեին։ Որևէ հանձնարարական՝ հրաման արձակել և այլն, չի եղել։ Ես երբեք չեմ ասել՝ ինչպես լուծել հարցը։ Ես նման աշխատաոճ չեմ ունեցել։ Դրել եմ խնդիր, իսկ թե ինչպես պետք է լուծել, դա իրենց՝ տվյալ մարմնի ղեկավարի պարտականությունն է։ Բոլոր նախարարների հետ ես այդպես եմ աշխատել։ Ես չեմ կարող նախարարից ավելի լավ իմանալ, թե ինքը ոնց պետք է լուծի հարցը»,- ասաց նա։ Քոչարյանը նշեց, որ այդ ժամանակ բանակն ամենից կայացած պետական կառույցն էր, նախարարը 12-13 գլխավոր շտաբի պետի փորձ ուներ ու երկար տարիների նախարար էր ԼՂ-ում, և նրան ասել, թե ոնց պետք է լուծեր խնդիրը... «Նույն օրն այդ «0038» հրամանն արձակվեց, որին, ի դեպ, ծանոթացել եմ այս գործի շրջանակներում։ Դրան ծանոթանալուց հետո, ես համոզվել եմ՝ դա ճիշտ ընդունված հրաման էր։ Կրկնում եմ՝ ես երբեք խնդիր չեմ դրել՝ ինչպես լուծել խնդիրը, երբեք գյուղնախարարին չեմ ասել՝ ինչպես լուծել, ասենք, ոռոգման խնդիրը։ Խնդիր է դրվել լուծել, չես լուծում, ուրեմն՝ հրաժարական։ Դրան ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ հրաման էր։ Բայց կոնկրետ այդ հրամանն ինչպես ընդունվեց, ինչ արվեց՝ իմ գործը չէ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
12:53 - 16 մայիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանը խոսեց իրեն վերագրվող 3 մլն դոլար կաշառքի մասին |hetq.am|

Ռոբերտ Քոչարյանը խոսեց իրեն վերագրվող 3 մլն դոլար կաշառքի մասին |hetq.am|

hetq.am: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր խափանման միջոցի գործով դատական նիստին խոսեց իրեն վերագրվող 3 մլն ԱՄՆ դոլար կաշառքի մասին: Նա նշեց, որ կաշառքի դրվագով իրեն մեղադրանք է առաջադրվել իր գույքը շարունակ կալանքի տակ պահելու համար: Քոչարյանը հիշեցրեց, որ գույքը կալանքի տակ է դեռևս 2018 թվականի հուլիսից, երբ իրեն միայն սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված: Նա նշեց, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը որպես լրացուցիչ սանկցիա չի նախատեսում գույքի բռնագանձում՝ ի տարբերություն կաշառքի հոդվածի:Քոչարյան շեշտեց նաև, որ քրեական գործում մեծ թվով վկաներ կան, ուստի դատավարությունը երկար կտևի, հետևաբար ստացվում է, որ այդ ընթացքում իր գույքը կմնա կալանքի տակ:«Կալանքը հնարավորինս երկարաձգելու համար հորինեցին այս մեղադրանքը, ուրիշ բացատրություն չկա»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ընդգծեց, որ ըստ մեղադրանքի՝ Քոչարյանը կաշառք է վերցրել 2008թ-ի մայիս ամսին, երբ այլևս պաշտոնատար անձ չէր և հարցրեց, թե այդ դեպքում ինչ կաշառք ստանալու մասին է խոսքը:
11:54 - 16 մայիսի, 2019
«Կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ մտնի». Ռոբերտ Քոչարյանը բացատրեց, թե ինչու են պաշտպանները կրկնվում |news.am|

«Կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ մտնի». Ռոբերտ Քոչարյանը բացատրեց, թե ինչու են պաշտպանները կրկնվում |news.am|

news.am: Կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ մտնի, մեկ է, չի մտնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, դատարանում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի այն նկատառմանը, թե Քոչարյանի պաշտպանները կրկնում են իրենց դիրքորոշումները։Նշենք, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը շուրջ երկու ժամ ելույթ ունեցով՝ ներկայացնելով Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հիմքերը։ Օրբելյանը հերթական անգամ ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտել գործի քննությանը.«Ցանկացած փուլում, երբ պարոն Քոչարյանը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի, փորձի խոչընդոտել գործի քննությանը, կարող են կալանքի հարցը դարձյալ բարձրացնել, որևէ մեկը չի արգելում, որ դատաքննության ցանկացած փուլում Քոչարյանի կալանքի հարցը քննարկվի, եթե տեղի ունենա քննությունից խուսափելու կամ քննությանը խաչընդոտելու դեպք»,–ասաց նա։ Պաշտպանը, վկայակոչելով Եվոպական դատարանի դիրքորոշումը, հայտարարեց, որ կալանավորումը կարող է լինել ոչ իրավաչափ և ապրինի, եթե անձին կալանավորեն նրա համար, որ նա օրինակ չշփվի ԶԼՄ–ների հետ։Օրբելյանը հայտարարեց, որ գործի նախաքննության ընթացքում գործով քննիչը դիրքորոշում է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը շփվում է լրագրողների հետ և պետք է կալանավորվի։«Պարոն Քոչարյանի ստրատեգիան այն է, որ մինչև դատավարությունը չի խոչընդոտել քննությանը, մինչև դատավարության ավարտը և դրա ավարտից հետո էլ չի խոչընդոտելու գործի քննությանը։ ՉԻ կարելի ոչ հստակ, եթերային արտահայտությունների հիման վրա անձին կալանավորել, հակառակ դեպքում կստացվաի այնպես, որ անձի կալանավորումը պատժի նպատակ է հետապնդում։Օրբելյանը նկատեց, որ Վերաքննիչ դատարանի կողմից ազատ արձակվելուց հետո, Ռոբերտ հանգիստ կարող էր լքել երկիրը, ինչը սակայն չի արել։«Պարոն Քոչարյանը կարող էր հանգիստ նստել ինքնաթիռը ու հեռանար, սակայն մենք դիմեցինք նախաքննական մարմնին, ասացինք հարգենք պետական մարմնին, մարդիկ էլ հաջորդ օրը խափանման միջոց ընտրեցին չհեռանալու մասին ստորագրությունը, թույլ չտվեցին, որ Քոչարյանը բուժման նպատակով գնա և վերադառնա»,–նշեց նա։Դատավորը նկատեց, որ այդ մասին պաշպան Հայկ Ալումյանն արդեն ասել է։Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին արձագանքեց՝ նշելով, որ ստիպված են կրկնվում.«Ուղղակի Կան մարդիկ, որ 15 անգամ պիտի ասես, որ մտնի, մեկ ա չի մտնում»,–ասաց երկրորդ նախագահը։Այսպիսով Օրբելյանը միջնորդեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել կալանքից։«Քոչարյանին կալանվորելու հիմքեր չկան, և այն բոլոր հիմքերը, որոնք դատախազությունը ներկայացնում է Քոչարյանի դեմ, միջազգային պրակտիկան կիրառում է մեղադրյալի օգտին, քանի որ անձի սոցիալական կապիտալը, դա նրա պատշաճ վարքագի էլեմենտն է»։
10:15 - 16 մայիսի, 2019