Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Ալիկ Միրզաբեկյանը հիշել է, որ 2008-ին զորքեր են բերվել Երևան, Մովսես Հակոբյանը պատմել է, թե ինչ է հանձնարել Քոչարյանը Լևոն Երանոսյանին |hetq.am|

Ալիկ Միրզաբեկյանը հիշել է, որ 2008-ին զորքեր են բերվել Երևան, Մովսես Հակոբյանը պատմել է, թե ինչ է հանձնարել Քոչարյանը Լևոն Երանոսյանին |hetq.am|

hetq.am: Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել են 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Միրզաբեկյանը և այժմ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը: Քոչարյանի վերաբերյալ դատական նիստի ընթացքում նրա պաշտպան Հայկ Ալումյանը, ի թիվս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքների, հրապարակեց նաև հատվածներ Հակոբյանի և Միրզաբեկյանի ցուցմունքներից: Նրանք երկուսն էլ հարցաքննվել են վկայի կարգավիճակով, Ալիկ Միրզաբեկյանը ևս հիշել է Մանվել Գրիգորյանի՝ ընդդիմության կողմն անցնելու վերաբերյալ խոսակցությունն ու Քոչարյանի մտահոգությունը, ասել է, որ փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությունից այլ բան չի հիշում: «Դրանից հետո հիշում եմ, որ հաջորդող օրերին զորքեր էին բերում Երևան: Մարտիմեկյան իրադարձությունների մասին լսել եմ լուրերից, հեռուստացույցից: Հիշում եմ, որ 0038 հրամանին, որը շահարկվում է այժմ մամուլում, ես չեմ ծանոթացել, չեմ կարող հայտնել, թե ինչու: Հիշում եմ նաև, որ մարտի 1-ին նախագահ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այլ տեղեկություններ ինձ հայտնի չեն, քանի որ ես որևէ հարցում ներգրավված չեմ եղել և իմ ենթակա ստորաբաժանումները որևէ գործողության չեն խառնվել»,- ասել է Միրզաբեկյանը: Մովսես Հակոբյանը ևս մասնակցել է փետրվարի 23-ին նախագահի նստավայրում անցկացված խորհրդակցությանը: Հակոբյանը հիշել է, որ, բացի Մանվել Գրիգորյանից, քննարկվել է նաև պաշտպանության նախարարի մյուս տեղայալ Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին: «Նախագահ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա և նրան ասաց, թե այդ ի՞նչ նախարար է, որ իր տեղակալների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի: Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերն հավաքի ու ... լինի իր տուն: Ես այդքանն եմ հիշում այդ խորհրդակցությունից: Ընդհանուր խորհրդակցության իմաստն, իմ պատկերացմամբ, կայանում էր նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որ ողջ զինված ուժերի անձնակազմն անմիջապես իրենից լսեն, թե ինչպես է պատժելու այն զինվորականներին, ովքեր կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներին»,- Հակոբյանի ցուցմունքը մեջբերել Հայկ Ալումյանը՝ նշելով, որ այն դատարանները, որոնք մինչև հիմա քննել են Քոչարյանի կալանքի հարցը, չեն իմացել այս ցուցմունքների գոյության մասին:
17:12 - 15 մայիսի, 2019
Քոչարյանի գործով հրապարակվեցին հատվածներ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի ցուցմունքներից |hetq.am|

Քոչարյանի գործով հրապարակվեցին հատվածներ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի ցուցմունքներից |hetq.am|

hetq.am: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին նրա պաշտպան Հայկ Ալումյանը հրապարակեց հատվածներ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ցուցմունքներից: «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմին՝ ասելով, որ զինված ուժերը որևէ կերպ չպետք է միջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգ ու կանոն, և վերջապես պետք է առավել ուշադիր լինել սահմաններում՝ Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբաջնի կողմից լինեն սադրիչ գործողություններ: Իմ հիշելով՝ նախագահը նաև նշեց Պաշտպանության նախարաիի տեղակալ Մանվել Գրիգորյանի մասին՝ ասելով, որ վերջինս պետք է որոշի՝ Պաշտպանության նախարարի տեղակալ է, թե՞ քաղաքական գործիչ: Ես ենթադրում եմ, որ նախագահի նման հայտարարությունը կապված էր հետընտրական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորական միության անդամների ենթադրյալ ներգրավվածության հետ: Ինքը՝ Մանվել Գրիգորյանը ներկա է եղել խորհրդակցությանը, թե ոչ, չեմ հիշում»,- Գևորգյանի ցուցմունքից հատված մեջբերեց Հայկ Ալումյանը: Գևորգյանը չի հիշել արտակարգ դրություն հայտարարելու և բանակն օգտագործելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի որևէ հայտարարություն, ուստի այդ հարցի շուրջ ոչինչ չի պատմել: Պաշտպանության նախկին նախարար, 2008-ին Գլխավոր շտաբի պետ եղած Սեյրան Օհանյանը նշել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ի խորհրդակցության ընթացքում քննարկվել է զինված ուժերի մարտունակության խնդիրը, քանի որ անհրաժեշտություն կար զինված ուժերի զգոնության բարձրացման և հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների ու ոտնձգությունների հետ մղման: «Բոլոր հրահանգները եղել են զինված ուժերի մարտունակության և զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաև Պաշտպանության նախարարը՝ զինված ուժերի ղեկավարությանը և նրանց ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին»,- իր ցուցմունքում նշել է Սեյրան Օհանյանը: Այսօր նիստն ավարտվեց, այն կշարունակվի վաղը: 
14:52 - 15 մայիսի, 2019
Մարտի 1-ի գործով դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը |aysor.am|

Մարտի 1-ի գործով դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը |aysor.am|

aysor.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը շարունակվում է։ Մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդեցին դատական նիստն անցկացնել դռնփակ, սակայն պաշտպանական կողմը համաձայն չէր այդ միջնորդությանը։ Այդուհանդերձ, լրագրողներին ու նիստերի դահլիճում նստած քաղաքացիներին դատական կարգադրիչները դուրս հրավիրեցին, որպեսզի դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին միջնորդությունը նույնպես քննարկեն դռնփակ, ինչը պահանջում է Հայաստանի օրենսդրությունը։ Փաստաբանի պնդմամբ՝ դռնփակ դատական նիստ անցկացնելու որևէ հիմք չկա։ Պատճառն, ըստ Օրբելյանի, այն է, որ նախաքննությունն ավարտվել է, հետևաբար որևէ գաղտնիք հրապարակելու խնդիր չկա։ Միջացնքում երկար սպասեցնելուց հետո դատարանը որոշեց մերժել դատախազների միջնորդությունը և նիստի մասնակիցներին հրավիրեցին ներս։ Նիստը կշարունակվի դռնբաց։
11:10 - 15 մայիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի գործով լրագրողները դիմեցին դատավորին՝ տեխնիկական խնդիրները վերացնելու խնդրանքով |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանի գործով լրագրողները դիմեցին դատավորին՝ տեխնիկական խնդիրները վերացնելու խնդրանքով |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով հերթական դատական նիստը:Մինչ նիստի սկսվելը լրագրողները դիմում հասցեագրեցին դատավորին՝ խնդրելով, լուծել տեխնիկական խնդիրը, քանի որ նման պայմաններում հնարավոր չէ հանրությանը հավուր պատշաճի իրազեկել դատական նիստի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Լրագրողները նշել էին նաեւ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի ձայնը, ի տարբերություն դատավարության մյուս մասնակիցների, հստակ լսելի է: Նիստը սկսվելուն պես նախագահող դատավորը այս հանգամանքը մատնանշելով՝ եզրահանգման եկավ, որ «համակարգն անխափան աշխատում Է»: Ըստ էության, դատավորը համարում է, որ դահլիճում տեխնիկական խնդիր չկա եւ դատավարության կողմերը պետք է խոսելիս բարձրախոսները մոտ պահեն:
10:56 - 15 մայիսի, 2019
Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա. Արամ Օրբելյան |tert.am|

Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա. Արամ Օրբելյան |tert.am|

tert.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու դատախազությունը դատական նիստը դռնփակ անելու միջնորդություն ներկայացրեց: «Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել՝ պատճառաբանելով, որ ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել, չնայած ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությունը հաստատվել է և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, պետական գաղտնիքի խնդիր ևս չկա»,-ասաց նա: Արամ Օրբելյանը նշեց, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դռնփակ դատական նիստ անելու միջնորդության քննարկումը նույնպես իրականացվում է դռնփակ ռեժիմով: «Դրա համար դատարանն ընդմիջում տվեց, որ քննվի և որից հետո դռնփակ կլինի: Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա»,-ասաց նա: Արամ Օրբելյանը նաև ասաց, որ հղում են անում այդ հանգամանքի վրա, որպեսզի վկաները անջատ հարցաքննվեն: «Այո՛, վկաներին միաժամանակ դահլիճում չեն պահում և չեն հարցաքննում միաժամանակ, բայց քանի որ գործի զգալի մասը վկաների հարցաքննություն է լինելու, դա չի նշանակում, որ կարող է անցկացվել դռնփակ, դա կխաթարի արդար, թափանցիկ դատավարության իրավունքը»,-ասաց նա
10:52 - 15 մայիսի, 2019
Դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են. Լեւոն Քոչարյան |lragir.am|

Դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են. Լեւոն Քոչարյան |lragir.am|

lragir.am։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարան ուղարկված անձնական երաշխավորության նամակին:«Դա միջամտություն չէ ներքին գործերին ոչ մի կերպ: Եվ այն մարդիկ, ովքեր փորձում են դա որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են: Երաշխավորությունը դա միջամտություն չէ: Իսկ ինչո՞ւ պետք է չանեն, իրենց ընկերն է, մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռները ծալած պետք է նստե՞ն»,- ասաց Լևոն Քոչարյանը: Նա նշեց, որ 10 տարի շարունակ այնպիսի քաղաքականություն է վարվել, որ Մարտի մեկի սպանությունների սլաքներն ուղղել են Քոչարյանի ու նրա թիմակիցների ուղղությամբ:«Դրա համար ասում եմ՝ քաղաքական դիվիդենտներ են էսքան տարի հավաքել էդ մարդկանց վշտի վրա: Հիմա ի՞նչ, մի տարի է անցել, ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված, հրահանգների հետ կապված: Երեկ էլ լսել եք ու ահագին բաներ տեսել եք, թե ոնց ա քննությունը տարվել: Ի՞նչ է պետք, էնքան ակնհայտ է էս ամեն ինչը: Եվ ես շատ ուրախ եմ, որ հիմա մենք այս ամեն ինչը կարողանում ենք բաց դատավարությամբ լսել: Թող բոլորը տեսնեն, առաջին հերթին զոհերի հարազատները հասկանան՝ երկրի նախագահը ինչի՞ պետք ա ուզենա մարդ սպանի: Ժողովուրդ, դա ուղղակի նոնսենս ա: Էդ մարդկանց գլուխն են մտցրել դա ու դրա վրա էնքան են ականջներին նստել, համոզել, ես շատ ցավում եմ»,- ասաց նա:Ըստ Լևոն Քոչարյանի՝ առաջին շահագրիգռ կողմը իրենք են, որ ուզում են ամեն ինչը բացահայտվի, վերջապես մարդիկ հասկանան, որ Քոչարյանն այս ամենի հետ կապ չունի:
10:01 - 15 մայիսի, 2019
Դատախազները ողջ ընթացքում թաքցրել են ԱԱԾ-ի նամակը. Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

Դատախազները ողջ ընթացքում թաքցրել են ԱԱԾ-ի նամակը. Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

aysor.am: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության՝ ոստիկանությանն ուղղված նամակի մասին, որը հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։ «Դատախազները կալանավորման բոլոր գործընթացներում ԱԱԾ-ի այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք դա հայտնաբերել ենք ընդհանուր քրեական գործը ստանալուց հետո։ Կարևոր է այն փաստը, որ դատախազները, ինչպես նաև քննիչը, թաքցրել են խափանման միջոցի հարցը քննած դատավորներից, և պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել», - դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ նայելով մերթ նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին, մերթ՝ մեղադրանքը ներկայացնող դատախազներին։ Բացի այդ, ըստ Քոչարյանի, պաշտպանական կողմին չեն ներկայացվել նաև ԱԱԾ-ի կողմից փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը 300-350 էջ հավաքված նյութեր։ «Այս ամբողջ քրեական գործում ևս մեկ բան՝ ԱԱԾ-ից հարցաքննվել է միայն մեկ մարդ։ 800-ից ավելի մարդ են կանչելու որպես վկա, բայց միայն մեկ մարդ է ԱԱԾ-ից։ Սա ասում եմ՝ ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում», - հայտարարեց Քոչարյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավորին։
13:52 - 14 մայիսի, 2019
Չէ՞ որ ՀՀ նախագահն ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ՝ ԱԺ, ՍԴ, դե եկեք այդ պատգամավորներին էլ պատասխանատվության ենթարկենք. Ռուբեն Սահակյան |aysor.am|

Չէ՞ որ ՀՀ նախագահն ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ՝ ԱԺ, ՍԴ, դե եկեք այդ պատգամավորներին էլ պատասխանատվության ենթարկենք. Ռուբեն Սահակյան |aysor.am|

aysor.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում, որտեղ քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Ռուբեն Սահակյանը երկար ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանին 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը, առաջադրված մեղադրանքը։ Ըստ փաստաբան Սահակյանի, ընդհանրապես պարզ չէ՝ ո՞րն է ՀՀ քրեական օրենսգրք 300.1 հոդվածի հանցակազմի օբյեկտը։ «Նման հանցակազմով երբևէ քրեական գործ Հայաստանում, ինչպես նաև նախկին խորհրդային երկրների տարածքում չի քննվել։ Հանցակազմն ընդհանուր է, բայց օբյեկտը չկա։ Այդ է պատճառը, որ մեզ մոտ հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ մենք միշտ առաջացրել ենք սահմանադրականության հարցը։ Խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումներում մենք անդրադարձել ենք այդ հարցին, վեճեր են առաջանում, բայց դատարաններն այս հարցին անդրադարձ չեն կատարում, մատնում են լռության։ Ծանոթացել եք դատարանների որոշումներին՝ ոչ մեկ չի անդրադառնում ու այդ հարցին չեն տալիս պատասխան։ Ուրեմն, կա ինչ-որ մի պատճառ», - հայտարարեց Ռուբեն Սահակյանը։ Փաստաբանը հիշեց 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների գործով նախկին մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանին, որի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք Հայաստանում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար ու ավելացրեց. «2008թ.-ի մարտիմեկյան դեպքերով նույն մեղադրանքն առաջադրված է եղել ևս 27 անձի։ Քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ելնելով այն բանից, որ գործող օրենսգրքի 300.1 հոդվածը համարվել է հետադարձ ուժի տեսանկյունից պատասխանատվություն չսահմանող նորմ։ Այժմ տեղի ունեցողը պայմանավորված է իշխանության փոփոխությամբ. այսօր իշխանության է եկել մի անձ, որը ժամանակին նույնպես պետք է մեղադրվեր այս նորմով՝ չի մեղադրվել, քանի որ գտնվել է փախուստի մեջ։ Դատախազներն ասում են՝ «այն ժամանակ մեկ այլ բան են արել, այսօր մենք այս դիրքորոշումն ունենք»։ Ակամայից հիշում ես մի մուլտֆիլմ՝ «Վինի Պուխը», որտեղ խոսվում է «սխալ մեղուների» մասին։ Ինձ մոտ այս մուլտֆիլմն ասոցացվում է «սխալ դատախազների» հետ։ Փաստենք, որ եթե մինչև 300.1 հոդվածի ընդունումը Ռոբերտ Քոչարյանին և մյուս երեք անձանց մեղադրանքն առաջադրված լիներ 300 հոդվածով, ապա նրանց նկատմամբ ևս քրեական հետապնդումը պարտադիր կերպով պետք է դադարեցվեր։ Սա այնքան պարզ միտք է։ Պարզունակ միտք է։ Այսպիսով, պարոն Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որը 2008թ.-ին հանցագործություն չի եղել, հետևաբար՝ նրա նկատմամբ չի կարող կիրառվել որևէ խափանման միջոց։ Եթե արարքը կատարելու պահին հանցագործություն չի համարվել անձի նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել։ Չի կատարել, չի եղել նման հանցակազմ։ Նման հոդված 2008թ.-ին գոյություն չի ունեցել։ Մի նկատառում ևս՝ ոչ ոք չի ուզում խոսել ընդհանրապես դիտավորության մասին. ասում են՝ տապալվել է սահմանադրական կարգը և վերջ։ Հույժ գաղտնի հրաման է ստորագրել, ստորագրել է արտակարգ ռեժիմի մասին հրամանագիր։ Բայց որևէ մեկն ասո՞ւմ է՝ սա արել է այսինչ նպատակով։ Որևէ մեկը փորձե՞լ է քննել դատական նախորդ նիստերում «0038» հրամանի մասին Ռոբերտ Քոչարյանի տված բացատրությունը, որ դա արվել է, որ բացառվի ԶՈՒ ներգրավումը քաղաքական գործընթացներում։ Այս հարցի վեաբերյալ որևէ քննություն չի կատարվել։ Ինչո՞ւ խոսեցի դիտավորության մասին, չէ՞ որ ՀՀ նախագահն ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ, կա Սահմանադրությամբ հաստատված գործընթաց՝ նա պետք է խորհրդակցի ԱԺ նախագահի ու կառավարության ղեկավարի հետ ու հետո ուղերձով դիմի ժողովրդին, հանրությանը։Հրամանագիրը պետք է անհապաղ քննարկվի ԱԺ-ում ու հավանության արժանանա։ 41 պատգամավոր հրամանգրի հրապարակումից հետո հավաքվել է ու որոշել հավանություն տալ դրան։ Պատգամավորներ կան, որ կողմ են քվեարկել։ Այդ պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը դիտավորություն է արել, և ոչ մեկ նրա ձեռքը չի բռնել... Դե բերեք 41 պատգամավորին, թող նրանք էլ պատասխանատվության ենթարկվեն։ ՍԴ-ն իրավունք ունի չեղյալ հայտարարել հրամանագիրը, բայց չի արել դա։ Ու այս պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը հանցագործություն է կատարել... Ես համոզված եմ, որ նախագահին կհամարեին հանցագործ, եթե նա այդպիսի որոշում չընդուներ, եթե նա նման որոշում չկայացներ»։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ընտրվել է անհիմն և պահանջեց անհապաղ ազատ արձակել նրան։ Նա ընդգծեց՝ իր այս ելույթն ամբողջությամբ տեղավորվում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության համատեքստում, քանի որ հիմնավորումները «100 տոկոսով նույնական են»։
13:31 - 14 մայիսի, 2019
Դատարանը պարտադիր է համարում Քոչարյանի երաշխավորներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը |hetq.am|

Դատարանը պարտադիր է համարում Քոչարյանի երաշխավորներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը |hetq.am|

hetq.am։ Դատախազությունը պնդում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է շարունակի գտնվել կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, այս պահին քննարկում է Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Խափանման միջոցի քննության շրջանակներում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրը, որով նրանք երաշխավորում են ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը:Մասնավորապես՝ Արցախի ներկա և նախկին նախագահները երաշխավորել են, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց և չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։Դատավոր Դավիթ Գրիգորյանը հիշեցրեց, որ երաշխավորող անձինք պետք է ներկայանան դատարան, և Քոչարյանի պաշտպանները խոստացան մինչև դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նրանք ներկայանալ դատարան:Նիստը շարունակվում է, Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են իրենց դիրքորոշումները:
12:47 - 14 մայիսի, 2019