Բելառուս

Բելառուսում բողոքի ցույցի ժամանակ վիրավորում ստացած ևս մի ցուցարար է մահացել |tert.am|

Բելառուսում բողոքի ցույցի ժամանակ վիրավորում ստացած ևս մի ցուցարար է մահացել |tert.am|

tert.am: Բելառուսի առողջապահության նախարարությունը հաստատել է բողոքի ցույցերի ևս մի մասնակցի մահվան մասին տեղեկությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա վերջին Բրեստ քաղաքի 43-ամյա բնակիչ Գենադիյ Շուտովին մարզային հիվանդանոցից բուժումը շարունակելու նպատակով տեղափոխել էին Պաշտպանության նախարարության հոսպիտալ։ Երեքշաբթի հիվանդի վիճակը վատացել է, և չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Նշվում է, որ նա հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, դա տեղի էր ունեցել Բրեստ քաղաքի Մոսկովյան շրջանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։  Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր զանգվածային ցույցերի հետևանքով երկու զոհի մասին։ Հայտնի էր դարձել Մինսկում ցույցերին մասնակցած 19-ամյա քաղաքացու մահվան մասին։ Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա մահացել է օգոստոսի 16-ին՝ մեքենայի հարվածի հետևանքով։
17:41 - 19 օգոստոսի, 2020
ՌԴ-ի կողմից Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերելու կարիք չկա. Պեսկով |shantnews.am|

ՌԴ-ի կողմից Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերելու կարիք չկա. Պեսկով |shantnews.am|

shantnews.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավորություններ ունի Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերել միջազգային համաձայնագրերի շրջանակներում, սակայն այժմ նման օգնության անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում է Meduza պարբերականը: Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանն ընդունում է Բելառուսում անցկացված ընտրությունների արդյունքները և այդ երկրում տիրող իրավիճակը համարում է Բելառուսի ներքին գործը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Բելառուսում տիրող իրավիճակին արտաքին միջամտության փորձեր են կատարվում: Թե ով է նման փորձեր կատարում, Պեսկովը չի հստակեցրել: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև օգոստոսի 14-ին և 15-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել, որոնցից հետո Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բելառուսին՝ երկու երկրների միջև գործող համաձայնագրերի հիման վրա:
16:01 - 19 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն հերքել է երկրում ռուսական ռազմական ներկայության մասին լուրերը |tert.am|

Լուկաշենկոն հերքել է երկրում ռուսական ռազմական ներկայության մասին լուրերը |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մարզերի ղեկավարների հետ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հերքել է երկրում արտասահմանյան ռազմական ներկայության մասին լուրերը, գրում է belta.by կայքը։ Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահը դժգոհել է համացանցում տարածվող սխալ տեղեկություններից։  «Եվս մի խնդիր էլ ֆեյքերն են։ Համացանցում բացահայտ սուտ է․ Բելառուսում արտասահմանյան զորքեր, Ռուսաստանի Դաշնությունից տեխնիկա․․․Երևի տեսել եք արդեն ինչպես են տարածում, վերցնում են ռազմական տեխնիկայի շարասյան նկար՝ անհայտ ժամանակներից, անհայտ մարդկանց պատկանող և անհայտ ճանապարհներով անցնող, և պետք է ասել, որ դրանք ռուսական սահմանից Օրշա են շարժվում»,-նշել է պետության ղեկավարը։  «Նկարել են՝ իրենք էլ չհասկանալով, որ դրանք բելառուսական, և ոչ թե ռուսական զրահափոխադրիչներ են, և որ դրանք շարժվել են արևմտյան սահմանի ուղղությամբ, այն բանից հետո, երբ որոշում կայացրինք, որ պետք է պետական ինքնիշխանության և անկախության, պետական սահմանի պաշտպանության համար հավելյալ միջոցներ ձեռնարկել»,-նշել է նախագահը և հավելել, որ ներկա պահին այլ պետությունների զինված ուժերից որևէ մարդ իրենց երկրում չկա։ Ավելին՝ tert.am-ում
15:54 - 19 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու կոչ է արել իրենց երկրներում առկա խնդիրներով զբաղվել |tert.am|

Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու կոչ է արել իրենց երկրներում առկա խնդիրներով զբաղվել |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու անկարգությունները, գրում է belta.by գործակալությունը։  «Արևմտյան պետություններն արդեն բացահայտ, առանց թաքցնելու հայտարարում են միջոցներ հավաքելու և դրանք Բելառուսին ուղղելու մասին։ Մենք տեսնում ենք այդ ամենը»,- Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն: «Իհարկե, չենք կարող այստեղ մուտք գործող բոլոր միջոցներին հետևել, քանի որ առձեռն շատ գումարներ են փոխանցվում։ Սակայն տեղյակ ենք այդ մասին, և մեր ուշադրությունն այդ հարցին ենք սևեռում»,- հավելել է Լուկաշենկոն։  Նա կոչ է արել արևմտյան երկրների ղեկավարներին, որոնք պատրաստվում են քննարկել իրավիճակը Բելառուսում, նախևառաջ ուշադրություն դարձնել իրենց երկրներում առկա խնդիրներին: «Ինձ թվում է, որ այդ պարոնայք իրենց աչքի գերանը չեն տեսնում: Աստված նրանց հետ»,- ասել է Բելառուսի նախագահը:
14:40 - 19 օգոստոսի, 2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի և Էստոնիայի նախաձեռնությամբ քննարկել է Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի և Էստոնիայի նախաձեռնությամբ քննարկել է Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի և Էստոնիայի նախաձեռնությամբ քննարկել է Բելառուսում տիրող իրավիճակը և դրա ազդեցությունը Եվրոպայում խաղաղության և անվտանգության վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով էստոնական արտգործնախարարության մամուլի ծառայությանը։ Էստոնիան ներկայացնող արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն իր ելույթում խոր անհանգստություն է հայտնել բելառուսական իշխանությունների կողմից խաղաղ ցույցերի ճնշման նպատակով ուժի կիրառման առնչությամբ։  «Անվտանգության խորհուրդը պարտավոր է կանխել բռնի կոնֆլիկտները։ Այդ պատճառով էլ մեր պարտքն է նախօրոք զգուշացնելը և իրազեկվածության մակարդակը բարձրացնելը։ Տեսել ենք, թե ինչ է կատարվում աշխարհի տարբեր երկրներում, երբ ոչ ազատ ու անարդար ընտրությունները տապալվում են, և մարդկանց արդարացված դժգոհությունն ուշադրության չի արժանանում»,- Ռեյնսալուի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը։ Նախարարն ընդգծել է, որ Բելառուսի գործերին արտաքին միջամտությունը սպառնում է խաղաղությանն ու անվտանգությանն ինչպես երկրում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։  Ավելին՝ tert.am-ում
12:44 - 19 օգոստոսի, 2020
Ավստրիայի կանցլերը Բելառուսում նոր ընտրությունների և պատժամիջոցների կոչ է արել |shantnews.am|

Ավստրիայի կանցլերը Բելառուսում նոր ընտրությունների և պատժամիջոցների կոչ է արել |shantnews.am|

shantnews.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Բելառուսի հարցով ԵԽ առցանց համաժողովից առաջ հայտարարել է, որ Եվրոպական խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների հանդեպ, ովքեր պատասխանատու են ցուցարարների և ընդդիմության նկատմամբ բռնություն գործադրելու համար: Tass գործակալության փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը տարածել է APA գործակալությունը:«Ես ուրախ եմ, որ Բելառուսի հարցով հատուկ համաժողով է անցկացվում, որովհետև կարևոր եմ համարում այն, որ Եվրոպական խորհուրդը հստակ արձագանքի այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Իմ կարծիքով՝ հարկավոր են պատժամիջոցներ ընդդիմության և ցուցարարների դեմ բռնության պատասխանատուների նկատմամբ», – ասել է Կուրցը: Ավստրիայի կանցլերը նաև հայտարարել է, որ Բելառուսում պետք է նոր նախագահական ընտրություններ անցկացվեն, որոնք կլինեն ազատ և արդար: Ըստ Կուրցի՝ Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունները չեն եղել ազատ և արդար: Նա հավելել է, որ Բելառուսին հարկավոր է երկխոսություն հաստատել իշխանության և ընդդիմության միջև:
11:55 - 19 օգոստոսի, 2020
Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են. Լուկաշենկոն ընդդիմությանը մեղադրում է իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ |azatutyun.am|

Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են. Լուկաշենկոն ընդդիմությանը մեղադրում է իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Արդեն մոտ տասն օր է՝ Բելառուսում շարունակվում են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ակցիաները: Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ևս մեկ ցուցարարի մահվան մասին, ըստ անվտանգության ուժերի՝ նա մահացել է սովորական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: 19-ամյա Արտյոմ Պարուկովը, ըստ պաշտոնական վարկածի, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված, որտեղ նրան հարվածել է Renault ավտոմեքենան: Նրա ծնողները չեն հավատում այս պատմությանը և համոզված են, որ երիտասարդը հայտնվել էր այդտեղ ինչ-որ մեկից փախչելիս: Հայտնի է առնվազն ևս երկու ցուցարարի մահվան մասին: Բելառուսցիները, չնայած անվտանգության ուժերի բռնություններին, շարունակում են բողոքի խաղաղ ցույցերը, որոնց ընթացքում կարողանում են ինքնակազմակերպվել՝ տուժածներին օգնելու, աղբը հավաքելու, երթևեկությունը կազմակերպելու գործերում: Երեկ նույնպես ընդիմության բազմահազարանոց ցույցերը շարունակվել են: Մինսկի կենտրոնում Անկախության հրապարակ է դուրս եկել մոտ 10 հազար մարդ: Նրանք երեկոյան հավաքվել են կառավարության շենքի մոտ: Բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Գրոդնոյում, Բրեստում և երկրի այլ քաղաքներում: Երեկ միաժամանակ իշխանությանն աջակցող ցույցեր են անցկացվել Գոմելում և Մոգիլյովում: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է ընդդիմությանը իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ: Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ երկիրն արդեն շուրջ քառորդ դար ղեկավարող Լուկաշենկոն վերընտրվել է քվեների ավելի քան 80 տոկոսով:
11:20 - 19 օգոստոսի, 2020
ԵՄ անդամ երկրների ղեկավարները հրատապ գագաթնաժողով կհրավիրեն՝ Բելառուսի նկատմամբ սպասվող քայլերը հստակեցնելու օրակարգով |tert.am|

ԵՄ անդամ երկրների ղեկավարները հրատապ գագաթնաժողով կհրավիրեն՝ Բելառուսի նկատմամբ սպասվող քայլերը հստակեցնելու օրակարգով |tert.am|

tert.am: ԵՄ անդամ 27 երկրի ղեկավարները օգոստոսի 19-ին արտահերթ գագաթնաժող կանցկացնեն՝ Բելառուսի նկատմամբ Եվրամիության որդեգրած քաղաքականությունը հստակեցնելու և առաջիկա քայլերը համաձայնեցնելու նպատակով, հաղորդում է ТАСС-ը: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բելառուսում անհրաժեշտ է վերջ տալ բռնությանն ու սկսել խաղաղ և բազմակողմանի երկխոսություն, և որ երկրի իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի կամքի հետ՝ առանց արտաքին որեւէ միջամտության: Սպասվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները 5 հիմնական թեզեր են առաջ քաշելու. առաջին՝ ԵՄ առաջնորդները եւս մեկ անգամ շեշտելու են, որ ընտրությունների արդյունքները կեղծված են համարում, երկրորդ՝ պահանջելու են դադարեցնել ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ և ազատ արձակել այսպես ասած քաղաքական բանտարկյալներին, երրորդ՝ աջակցություն են հայտնելու իրենց բողոքի ձայնն արտահայտող քաղաքացիներին, չորրորդ՝ ԵՄ-ն աջակցություն է հայտնելու Բելառուսի ինքնիշխանության պահպանմանը՝ անթույլատրելի համարելով արտաքին ուժերի՝ երկրի ներքին գործերին միջամտելը, իսկ որպես արտաքին ուժ նկատի է առնվում Ռուսաստանը, և հինգերորդ՝ վերահաստատվելու է Լուշաշենկոյի և նրա մերձավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը:
09:06 - 19 օգոստոսի, 2020
Բելառուսում գտել են ընտրական հանձնաժողովի անդամի դին, որը չէր ստորագրել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը
 |tert.am|

Բելառուսում գտել են ընտրական հանձնաժողովի անդամի դին, որը չէր ստորագրել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը |tert.am|

tert.am: Բելառուսում մահացած են գտել Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են որոնողափրկարարական ստորաբաժանումից: Հաղորդվում է, որ 29-ամյա տղամարդն անհետացել էր օգոստոսի 15-ին: Նա զանգահարել էր կնոջը, հայտնել, որ ազատվել է աշխատանքից և տուն է վերադառնում, սակայն այդպես էլ տուն չի հասել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրությունը: «Ամեն ինչ սկսվեց հենց ամսի 9-ին, երբ նա ընտրական հանձնաժողովում էր: Նրա հետ մի տղա էլ կար: Նրանք երկուսով չեն ստորագրել վերջնական արձանագրությունը: Որդուս խոսքով՝ նրանց փոխարեն ստորագրել են»,- ասել է մահացած երիտասարդի հայրը:
22:37 - 18 օգոստոսի, 2020
Պուտինը Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Եվրախորհրդի ղեկավարի հետ
 |tert.am|

Պուտինը Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Եվրախորհրդի ղեկավարի հետ |tert.am|

tert.am: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ես հենց նոր քննարկեցի Բելառուսում ստեղծված իրավիճակը նախագահ Պուտինի հետ: Միայն խաղաղ և իրապես ընդգրկուն երկխոսությունը կարող է կարգավորել երկրում տիրող ճգնաժամը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Շառլ Միշելը գրել է իր թվիթերյան օգտահաշվում: Ավելի վաղ նա հայտնել էր, որ առաջիկա չորեքշաբթի օրը Բելառուսի հարցով Եվրախորհրդի նիստ է հրավիրելու: ԵՄ անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ նիստը կանցկացվի տեսաժողովի ձևաչափով: Անցյալ ուրբաթ օրը ԵՄ ԱԳ նախարարները որոշում էին կայացրել, որ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու և նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու համար մեղավորների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Պատժամիջոցային ցուցակի մասին կհայտարարվի չորեքշաբթի օրը կայանալիք նիստում։
19:53 - 18 օգոստոսի, 2020
Տիխանովսկայայի շտաբում ուժայիններին պարգևատրելու մասին Լուկաշենկոյի հրամանագիրը «բելառուս ժողովրդի հանդեպ վիրավորանք» են որակել |tert.am|

Տիխանովսկայայի շտաբում ուժայիններին պարգևատրելու մասին Լուկաշենկոյի հրամանագիրը «բելառուս ժողովրդի հանդեպ վիրավորանք» են որակել |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմության միացյալ շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ուժայիններին պարգևատրելու մասին հրամանագիրը գնահատում է որպես բելառուս ժողովրդի հանդեպ վիրավորանք և քայլ դեպի «ոստիկանական պետություն», գրում է ria.ru-ն։ «Այսօր մենք լսել ենք, որ պարգևատրել են մոտ 300 ուժայինի։ Ես անձամբ դա գնահատում եմ որպես ամբողջ բելառուս ժողովրդի նկատմամբ վիրավորանք։ Բռնության և ագրեսիայի, մարդկանց մահվան այս շաբաթներից հետո պարգևատրում են այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել դրանում։ Ես կարծում եմ, որ սա շատ մեծ քայլ է դեպի ոստիկանական պետություն։ Մենք մտադիր չենք հանդուրժել այդ փաստը»,- ասել է Կոլեսնիկովան «Եվրոռադիոյի» եթերում։ Նրա խոսքով՝ ընդդիմության ծրագիրն է շարունակել գործող իշխանության դեմ «խաղաղ դիմադրությունը» և «չհամաձայնել իշխանության նետած կտորների հետ»:
16:03 - 18 օգոստոսի, 2020
Մերկելն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

Մերկելն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը։ «Կանցլերն ընդգծել է, որ բելառուսական կառավարությունը պետք է խուսափի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումից, անհապաղ ազատ արձակի քաղբանտարկյալներին և ընդդիմության ու հանրության հետ ճգնաժամի հաղթահարման համար համազգային բանակցություն սկսի»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերը հույս են հայտնել, որ Բելառուսում տիրող իրավիճակը շուտով կկարգավորվի։ Նշվում է, որ հեռախոսազրույցը գերմանական կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել։
15:44 - 18 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն «Անբասիր ծառայության համար» պարգևատրել է մի խումբ ուժայինների
 |tert.am|

Լուկաշենկոն «Անբասիր ծառայության համար» պարգևատրել է մի խումբ ուժայինների |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել իրավապահ մարմինների մի խումբ ներկայացուցիչների «Անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրելու մասին։ Հրամանագիրը հրապարակվել է իրավաբանական պորտալում: Լուկաշենկոյի՝ օգոստոսի 13-ին ստորագրված հրամանագրով պարգևատրվել են 300-ից ավելի անձինք։ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածների թվում է ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ Խազալբեկ Աթաբեկովը: Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները:  Մոտ 700 մարդ բողոքել է ուժայինների լիազորությունների չարաշահումից։ Պաշտոնապես հաստատվել է երկու մարդու մահը։ Իրավապաշտպանները հայտնում են հինգ զոհի մասին։
15:39 - 18 օգոստոսի, 2020