ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Ոստիկանապետի հանձարարարությամբ՝ ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել |armtimes.com|

Ոստիկանապետի հանձարարարությամբ՝ ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ երեկ ԱԱԾ-ի մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո իրավիճակը լարվել էր. ոստիկանության գործողությունների՝ հրմշտոցի հետեւանքով տուժել էին լրագրողները, խոչընդոտվել էր նրանց աշխատանքը: Միջադեպին արձագանքել էր նաեւ ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ այն ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է: «Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում՝ այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին: Հարգելի՛ լրագրողներ, ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում»,- մասնավորապես նշված էր ոստիկանության հաղորդագրությունում:
15:43 - 17 հունիսի, 2020
ԲՀԿ-ն որոշել է դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էր քվեարկել. Ալեն Սիմոնյանը` ՍԴ դիմելու մասին  |armenpress.am|

ԲՀԿ-ն որոշել է դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էր քվեարկել. Ալեն Սիմոնյանը` ՍԴ դիմելու մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահ չէ` եթե «Բարգավաճ Հայաստան»-ը դիմի Սահմանադրական դատարան, դատարանի գործող կազմը կքննի բարձրացված հարցը, թե ոչ:  Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի ՍԴ դիմելու որոշմանը՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը վիճարկելու հարցով:  Սիմոնյանը նախ կարծիք հայտնեց՝ ԲՀԿ-ի գործընկերները ևս մեծ հաշվով համաձայն են եղել, որ Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրներ կան: «Ասում էին բազմիցս, որ իրենք նույնիսկ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Բայց հիմա որոշել են դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էին քվեարկել, որպեսզի նա լուծում տա: Կարծում եմ, որ այստեղ այս կոորդինատների ճշտման փուլն ավարտին կհասցվի: Ուղղակի վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցին մենք մինչև այդ լուծում տված չենք լինի, և այս կազմը կքննի»,-ասաց Սիմոնյանը: 
15:34 - 17 հունիսի, 2020
Ոստիկանությունը կուսումնասիրի ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը

Ոստիկանությունը կուսումնասիրի ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ:Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի:Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին:Հարգելի լրագրողնե՜ր:Ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում:Ուստի կրկին խնդրում ենք ականաջալուր լինել մեր հորդորին՝ և շարունակել ոստիկանություն-ԶԼՄ գործընկերային հարաբերությունները՝ ի շահ հասարակական կարգի ապահովման, մեր քաղաքացիների անվտանգության պահպանման ու բոլորիս մասնագիտական պարտականությունների անվերապահ կատարման»:
09:22 - 17 հունիսի, 2020
Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

ԲՀԿ խմբակցության պատագամավոր Իվետա Տոնոյանն այսօր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացված միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ այդ միջնորդագիրն ապօրինի է․ դրա մասին, Տոնոյանի խոսքով, ահազանգում են բազմաթիվ իրավապաշտպաններ։ «Ես հասկանում եմ, որ Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում այսօր լուրջ մրցակից ունի, սակայն ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա որեւէ փաստ, որն անմիջականորեն առնչվում է Գագիկ Ծառուկյանին»,- դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց Իվետա Տոնոյանը։ Անդրադառնալով Ծառուկյանի տանը նախօրեին իրականացված խուզարկությունների դրվագներին՝ ԲՀԿ-ական պատգամավորը հիշատակեց Սահմանադրության 96-րդ հոդվածը, որի համաձայն՝ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ-ի համաձայնութամբ։ Բացի այս՝ նա նշեց, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում սահմանել է, որ այն պահից, երբ քրգործն սկսելու գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա նա համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող․ «Ամսի 14-ից Ծառուկյանի տանն իրականացվում են խուզարկություններ, նա հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության, որոնք հիմք են տալիս պնդելու, որ նրա նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում»,- ասաց Տոնոյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հիմնավորում պահանջեց այս գործողությունների տրամաբանության ու հիմքերի մասին։ Դավթյանը պատասխանեց, որ ինքն այսօր ԱԺ-ում է, որպեսզի իր միջնորդության օրինականությունը հիմնավորի, եւ եթե մինչ այս պահը իրեն չի հաջողվել Տոնոյանի մոտ նման համոզմունք առաջացնել, դա վերջինիս պատգամավորական իրավունքն է․ «Բայց ես վստահորեն եմ ասում՝ հրապարակեցի ապացույցների շատ փոքր զանգված, որոնց անմիջական եւ ուղղակի կապն են հիմնավորում Գագիկ Ծառուկյանի հետ, եւ որպիսիք ավելի քան բավարար են նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»։ Ինչ վերաբերում է Իվետա Տոնոյանի այն պնդմանը, թե Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում՝ մինչեւ ԱԺ-ի համաձայնությունն ստանալը, գլխավոր դատախազն ընդգծեց, որ այս փաստով հարուցված քրեական գործով Գագիկ Ծառուկյանի անունը չի նշվել․ «Այո, մենք ունենք ՄԻԵԴ բազում մոտեցումներ, որոնք քրեական հետապնդման ավելի ընդարձակ ծավալներ են սահմանում, քան մեր քրեադատավարական օրենքը։ Բայց մեր երկրի ներքին օրենսդրության ուղղակի պահանջն այն է, որ ես այստեղ գտնվեմ բացառապես անձին որպես մեղադրյալ ներգրավելու թույլտվություն ստանալու համար։ Դուք չեք գտնի մեր օրենսդրությամբ, նաեւ, իմ ընկալմամբ, ՄԻԵԴ այնպիսի որոշումներ, որոնք պահանջ կդնեն, որ բնակարանի խուզարկություն իրականացնելու համար ես գամ եւ ԱԺ թույլտվություն ստանամ, հետեւաբար կարծում եմ՝ նախաքննական մարմինը գործել է օրենքով սահմանված կարգով»,- ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորի հարցի՝ ասաց գլխավոր դատախազը։ Հիշեցնենք, խորհրդարանն այսօր քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Հայարփի Բաղդասարյան
11:29 - 16 հունիսի, 2020
ԱԺ-ն քննարկում է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը

ԱԺ-ն քննարկում է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը

ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Նիստին ներկա է 121 պատգամավոր․ Գագիկ Ծառուկյանը բացակայում է։ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա ներկայացրեց, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, խոշոր և առանձնապես խոշոր կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի, շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ փաստաթղերի անխոչընդոտ ստացման գործընթացը՝ դրան նպաստելու համար կապ հաստատելով Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձեւակերպումը եւ անարգել տրամադրումը։ Նախաքննությամբ պարզվել է, որ շինաշխատանքեր իրականացնող՝ «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը, նպատակադրվելով ստանալ «ՀՀ վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլն 379 հազար 950 դրամին համարժեք 5 հազար դոլար կաշառք է տվել ՀՀ քաղշինկոմիտեի նախագահին։ Ինչպես նշեց գլխավոր դատախազը՝ այս քրգործի ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռքբերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, հայտանբերելու նպատակով, «Երեւանշին» ՍՊԸ-ում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր՝ Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում 2017-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի, ներառյալ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։  Քրեական գործի մնացյալ մանրամասները հայտնելուց հետո՝ գլխավոր դատախազը միջնորդեց համաձայնություն տալ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն եւ մեղադրանք առաջադրելուն։
10:35 - 16 հունիսի, 2020
ԱԱԾ-ն հայտնում է ԲՀԿ-ի գործունեության վերաբերյալ նոր բացահայտումների մասին

ԱԱԾ-ն հայտնում է ԲՀԿ-ի գործունեության վերաբերյալ նոր բացահայտումների մասին

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի  Երևանի  ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել  փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց  հաշվառման իրական վայրերում։ Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված  Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով  ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել  են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար  ցանկալի արդյունքներ։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և  օպերատիվ-հետախուզական միջոցաոռւմներ։ Քրեական գործի նախաքննությամբ անհերքելի փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Նաիրա Զոհրաբյանը 2018 թ. մայիս ամսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների  կապակցությամբ համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել  իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝  նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ։ Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ Նաիրա Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում  բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…»: Խոսակցություններից պարզ է դառնում նաև, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխություւնից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինեու հետևանքով՝  իրենց կուսակցությունն այլևս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:16 - 16 հունիսի, 2020
Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային․ Զոհրաբյան

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային․ Զոհրաբյան

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագմավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից հրապարակված տեսանյութում երևացող, ապա համացանցում մեծ տարածում գտած գրություններին։«Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ:Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային: Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար»,- գրել է նա:
20:42 - 15 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ, քանի որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման․ պարզաբանում ՍՊԸ-ից

Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ, քանի որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման․ պարզաբանում ՍՊԸ-ից

«Շանգրի Լա» խաղատան առնչությամբ հրապարակված գործի վերաբերյալ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության վերաբերյալ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ տնօրինությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Նախ ուզում ենք ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, իսկ ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից և Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերների կողմից: Լիցենզիայի տրամադրման համար օրենքով նախատեսված 40 միլիարդ դրամի ներդրման փոխարեն՝ «Օնիրա Քլաբը» կատարել է ավելի քան 61 միլիարդ դրամի ներդրում: Ինչ վերաբերում է նույն լիցենզիայով երկու տարբեր խաղատների գործունեության մասին տեղեկությանը, ապա նշենք, որ այն ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ խոսքն, այս պարագայում, մեկ խաղատան երկու տարբեր սրահների մասին է, որոնք գտնվում են ռեստորանահյուրանոցային համալիրի տարբեր շինություններում, ունեն մեկ հասցե, մեկ հաշվապահություն, մեկ աշխատակազմ, որն, ի դեպ, հաստատել է կառավարությունը՝ ներկայացված ներդրումային ծրագրի փաթեթով: Ցանկանում ենք առանձնահատուկ ընդգծել, որ գործունեության ամբողջ ընթացքում համալիրը գտնվել է պատկան մարմինների խոշորացույցի ներքո: Այս ընթաքցում բազմաթիվ մեծածավալ ստուգումներ են իրականացվել ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Ֆինանսների նախարարության կողմից, այդ թվում՝ նաև վերջին երկու տարիների ընթացքում: Այդ բոլոր ստուգումների ընթացքում «Օնիրա Քլաբը»-ում որևէ խախտում կամ ապօրինի գործունեություն երբևէ չի հայտնաբերվել, հակառակ դեպքում, ընկերությանը, վստահաբար, գործունեության լիցենզիա չէր տրամադրվի: Այս դեպքում հարց է առաջանում, եթե յուրաքանչյուր տարվա հարկային ստուգումների արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել, ինչպե՞ս կարող էր օդից գոյանալ այդ «30 միլիարդ դրամի պետությանը հասցված վնաս»-ը: Քանի որ այս ամբողջ ժամանակահատվածում «Օնիրա Քլաբ»-ը տարեկան շուրջ 5.5 միլիարդ դրամ հարկ է վճարել և հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատուներից մեկը: Ստեղծված իրավիճակում եզրահանգումը մեկն է. Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո նրա հանդեպ սկսվել են քաղաքական հետապնդումներ և պարզապես որոշվել է գործ սարքել մեր ընկերության գլխին: Տեղեկացնենք նաև, որ «Օնիրա Քլաբ» ռեստորանահյուրանոցային համալիրն ունի 700 աշխատակից, որոնք, ի դեպ, սկսված ապօրինի հետապնդումների պատճառով կարող են դառնալ գործազուրկ»: «Օնիրա Քլաբ» ՍՊԸ տնօրինություն
19:46 - 15 հունիսի, 2020
Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու համար. դատախազություն

Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու համար. դատախազություն

2020թ. փետրվարի 1-ին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու համար: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողովին՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար: Դատախազության հաղորդագրությունը՝ ստորեւ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի  նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։ Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ  ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10․000 ՀՀ դրամ։ Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք։ Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 2-րդ մասով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետովՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն:
19:07 - 15 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը 3 քրեական գործերից որեւէ մեկով ԱԱԾ–ում չի հարցաքննվել. մանրամասներ |news.am|

Գագիկ Ծառուկյանը 3 քրեական գործերից որեւէ մեկով ԱԱԾ–ում չի հարցաքննվել. մանրամասներ |news.am|

news.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ «Հարուցված այդ երեք քրեական գործերից որեւէ մեկով չի հարցաքննվել։ Պարոն Ծառուկյանը հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, Սեդրակ Առուստամյանի եւ շատ այլ անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Երբ մեզ հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության, չեն էլ նշել, թե ի՞նչ գործի շրջանակներում ենք կանչվում։ Այսինքն՝ խուզարկությունից հետո միանգամից հրավիրել են։ Պարոն Ծառուկյանն էլ որպես օրինապահ քաղաքացի ու որպես ԱԺ պատգամավոր, չի մերժել հրավերը, եւ գնացել ենք ԱԱԾ»,- պատմեց Էմին Խաչատրյանը։
15:25 - 15 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու որևէ հիմք չկա․փաստաբան |pastinfo.am|

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու որևէ հիմք չկա․փաստաբան |pastinfo.am|

pastinfo.am: Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի այս քրեական գործերի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու համար որևէ հիմք չկա: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:  «Քրեական հետապնդումը բացարձակ ապօրինի և անթույլատրելի է, որովհետև իրենց թե՛ հայտարարություններում, թե՛ մեկնաբանություններում տեղ գտած մտքերից հստակ կարող ենք պնդել, որ պարոն Ծառուկյանի նկատմամբ սկսվել է բացահայտ քրեական հետապնդում: Իրավաբանության մեջ ունենք նաև «քողարկված» քրեական հետապնդում հասկացությունը, բայց այս դեպքում, նրանք նույնիսկ չեն փորձում այդ եղանակով շարժվել առաջ»,- նշեց Խաչատրյանը: Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին՝ Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին մեր երկրում սովորական բան է դիտարկվում, որ սկզբից բացահայտ պնդումներ են անում, հետո քրեական գործեր են հարուցում, բայց դեռ այդ քրեական գործերի ճակատագիրը մշուշոտ է, քանի որ պետք է բազմակողմանի քննություն ընթանա: «Մենք որևէ կասկածի նշույլ անգամ չունենք, որ Գագիկ Ծառուկյանը այդ քրեական գործերի հետ կարող էր որևէ առնչություն ունենալ։ Վստահ ենք, որ նա որևէ առնչություն չունի և չէր կարող ունենալ և համոզված ենք, որ արդարադատությունը կվերականգնվի։ Հասարակ օրինակ բերեմ՝ պարոն Ծառուկյանն արդեն երկար տարիներ է իր բոլոր ձեռնարկությունները և կազմակերպությունները հանձնել է հավատարմագրային կառավարման, մարդիկ այս պահին ինչ-որ ապօրինի խաղատան թեմա են բարձրացնում, լավ, հարգելիներս, անձն ունի կառավարիչ, ինքն ուղղակի դիվիդենտ է ստանում, այսինքն՝ որևէ անուղղակի, ուղղակիի,միջնորդավորված չի մասնակցում այդ բիզնեսների կառավարմանն ու ղեկավարմանը։ Պարբերաբար ստուգումներ են եղել այդ կազմակերպություններում, նաև այս իշխանության ժամանակ և հիմա ինչ, մեզ ուզում են համոզել, որ, եթե խախտումներ են տեղի ունեցել, իրենք այդ խախտումները չեն տեսել »,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի տանը կատարվող խուզարկությանը, փաստաբանը նշեց, որ դիմել են դատարան՝ խուզարկության մասին որոշման, քննիչի միջնորդության և դրան կից փաստաթղթերը ձեռք բերելու, որ բավարար տվյալներ ունենալով ՝ հնարավորություն ունենան խուզարկություններ կատարելու թույլտվության վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվող խուզարկության ընթացքում առգրավել են քրեական գործերի հետ առնչություն չունեցող իրեր։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
15:02 - 15 հունիսի, 2020