ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը խորհրդարանից

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը խորհրդարանից

Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը ողջունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հետկանչումը երկրի խորհրդարանից: Պատվիրակության թվիթերյան միկրոբլոգում գրված է. «Մենք ողջունում ենք իշխող կուսակցության հայտարարությունը «Օտարերկրյա ազդեցության» մասին օրինագիծը հետ կանչելու վերաբերյալ: Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին կոչ ենք անում վերսկսել Եվրամիության հետ ինտեգրմանն ուղղված բարեփոխումները ներառական և կառուցողական ձևով և Վրաստանի 12 առաջնահերթություններին համապատասխան՝ հասնելու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի»։ Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։ Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումն այսօր հայտարարեցին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին։
12:58 - 09 մարտի, 2023
Վրաստանի  ՀՔԾ-ն հետաքննություն է սկսել ՆԳՆ աշխատակիցների կողմից լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստի առթիվ

Վրաստանի ՀՔԾ-ն հետաքննություն է սկսել ՆԳՆ աշխատակիցների կողմից լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստի առթիվ

Վրաստանի Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել երկրի ՆԳՆ աշխատակիցների կողմից, հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելով, լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստի առթիվ։ Այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, հազորդագրություն է տարածել ծառայությունը։ Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը երեկ 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։  Հարյուրավոր ցուցարարներ Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են անցկացրել օրինագծի դեմ։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրանետ մեքենա է կիրառել։ ԱՄՆ դեսպանատունը քննադատել է օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։ «Այսօր մութ օր է Վրաստանի ժողովրդավարության համար»,- ասված է դեսպանատան երեքշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ օրինագիծն անհամատեղելի է ԵՄ-ի արժեքների հետ և հակասում է Վրաստանի՝ միությանն անդամակցելու նպատակներին։ Վրաստանի նախագահի խոսքով էլ՝ «օրինագիծը ոչ մեկին պետք չէ՝ բացի Մոսկվայից»։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, սակայն, պնդում է, որ «առանց պետական ​​լրտեսների ծրագրերից պաշտպանության՝ Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ և կկորցնի իր ինքնիշխանությունը»։     
15:09 - 08 մարտի, 2023
Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Տոյվո Կլաար

Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Տոյվո Կլաար

Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել։ Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:  «Մենք պարզապես ցանկանում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Մեզ համար երբեք չի եղել բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի։ Եվ մեր դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ լինի արտաքին դերակատարը, եթե կողմերը ցանկանում են աջակցել նրան և շահագրգռված են դրանում, մենք ուրախ կլինենք աշխատել նրանց հետ և համակարգել այդ գործընթացը նրանց հետ։ Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որևէ մրցակցային գործընթաց»,- ընդգծել է Կլաարը։ Նա նշել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ըմբռնումն այն է, որ կարևոր է երկու առաջնորդներին վերադարձնել Բրյուսել․ «Խոսքը ոչ միայն Բրյուսելի, այլ նաև նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև արդեն մի քանի ամիս է՝ հանդիպում չի եղել», - ասել է Կլաարը՝ նշելով՝ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Մի քանի շաբաթ առաջ նա հանդիպել է առաջնորդների հետ Մյունխենում։ Այժմ մենք սպասում ենք, որ մոտ ապագայում առաջնորդները կրկին կհանդիպեն Բրյուսելում»։
13:51 - 08 մարտի, 2023
«Չենք ուզում Լաչինի միջանցքով տեղափոխվեն լարվածություն առաջացնող բեռներ»․ Կլաարը՝ Բաքվում |factor.am|

«Չենք ուզում Լաչինի միջանցքով տեղափոխվեն լարվածություն առաջացնող բեռներ»․ Կլաարը՝ Բաքվում |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Լաչինի միջանցքով անցնող բեռների թափանցիկության ապահովման գաղափարն իրավաչափ է»։ «Առաջին հերթին, ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռներիի թափանցիկության ապահովման գաղափարը լիովին օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների տեղափոխման համար և որևէ ռազմական կամ անօրինական նպատակներով»,- ասել է Կլաարը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի։ «Թափանցիկությունը միանգամայն ճիշտ է: Իմ կարծիքով՝ այս թափանցիկության հասնելու ուղիներն ու միջոցները քննարկումների ու բանակցությունների առարկա են։ Կարծում եմ՝ մի քանի միջոց կա դա անելու։ Ենթադրում եմ, որ դրանցից որոշները նախկինում քննարկվել են։ Օրինակ՝ ունենալ լրացուցիչ սարքավորումներ անցակետում, որ ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել այդ շրջանում փոխադրումները։ Կա մի քանի միջոց դա անելու, կարծում եմ՝ կարևոր է դրանք մանրամասն քննարկելը»,- ասել է ԵՄ պաշտոնյան՝ հավելելով․ «Իհարկե, մեր կարծիքն այն է, որ թափանցիկությունն իսկապես օրինական է։ Սակայն, միևնույն ժամանակ, մարդկանց համար, Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որ նրանք ունեն անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում»։
13:26 - 08 մարտի, 2023
ԵՄ-ն Ադրբեջանին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը |factor.am|

ԵՄ-ն Ադրբեջանին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը |factor.am|

factor.am: ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ Այս մասին ասված է Ժնևում ԵՄ տարածած հայտարարության մեջ։ «ԵՄ-ն շարունակում է մտահոգված լինել, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վրա, ներառյալ առողջության, կրթության և սննդի իրավունքները: ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ենթարկվել Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի հրամանին։ ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի խաղաղ գործընթացի շարունակությանը»,- ասված է հայտարարության մեջ։
11:49 - 08 մարտի, 2023
«Հայաստանում առաքելությամբ ԵՄ-ն փորձում է ամրանալ հետխորհրդային տարածքում»․Միությունում ՌԴ ներկայացուցիչ
 |factor.am|

«Հայաստանում առաքելությամբ ԵՄ-ն փորձում է ամրանալ հետխորհրդային տարածքում»․Միությունում ՌԴ ներկայացուցիչ |factor.am|

factor.am: ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պարտականությունները կատարող  Կիրիլ Լոգվինովը Ռիա Նովոստիի հետ զրույցում խոսել է  միության նոր պատժամիջոցների, ապրանքաշրջանառության, ինչպես նաև ռուսական սառեցված ակտիվների վերադարձի հնարավորությունների մասին։ Լոգվինովը անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը։ «Ինչ վերաբերում է Հայաստանում  ԵՄ առաքելության գործարկմանը, դա ոչ այլ ինչ է, քան Բրյուսելի փորձը, օգտագործելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքները,ամրապնդվել հետխորհրդային տարածքում՝ խաղալով ինչ-որ «միջնորդի» դեր։ Իհարկե, այստեղ կա նաև նշանակալի  հակառուսական բաղադրիչ՝ որպես անվտանգության երաշխավորի՝ մեր երկրի պատմական դերը  չեզոքացնելու։ Նման «լավ մտադրությունները» ԵՄ-ին առաջնորդում են նաև Մոլդովայում։ Եղած տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը ծրագրեր ունի այնտեղ իր քաղաքացիական առաքելության տեղակայման շուրջ»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը։
13:51 - 07 մարտի, 2023
ԵՄ-ն կոչ է անում մանրամասն հետաքննել Արցախում ոստիկանների վրա ադրբեջանական հարձակումը
 |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է անում մանրամասն հետաքննել Արցախում ոստիկանների վրա ադրբեջանական հարձակումը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Արցախում ոստիկանների վրա Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակմանը: «ԵՄ-ն ցավում է երեկ ղարաբաղյան շփման գծում բռնկված բռնության համար, որը հանգեցրել է առնվազն հինգ զոհի։ Այս մահացու դեպքի հետ կապված հանգամանքները պետք է մանրամասն հետաքննվեն։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղ գործընթացին»,- այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: 2023 թվականի մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, իրականացրել է դիվերսիոն հարձակում: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ՝ դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ:
19:36 - 06 մարտի, 2023
«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին

 |factor.am|

«Բաքուն հավատարիմ է բրյուսելյան խաղաղության օրակարգին»․ Ալիևը՝ Կլաարին |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն հավատարիմ է Բրյուսելյան խաղաղության օրակարգին», գրում են տեղական լրատվամիջոցները։ «Երկրի ղեկավարը գոհունակությամբ է հիշել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ընդգծել, որ Ադրբեջանը հավատարիմ է Բրյուսելի խաղաղության օրակարգին»,-ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ։ Կլաարն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
17:58 - 06 մարտի, 2023
Արտակ Բեգլարյանի արձագանքը՝ ադրբեջանական դիվերսիային Տոյվո Կլաարի ռեակցիային
 |armenpress.am|

Արտակ Բեգլարյանի արձագանքը՝ ադրբեջանական դիվերսիային Տոյվո Կլաարի ռեակցիային |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Արցախում, որի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության երեք ծառայող է զոհվել: Տոյվո Կլաարի գրառմանը կոպիտ արձագանք է տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Կլաարի հանդեպ անվստահությունն ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Տոյվո Կլաարը, արձագանքելով Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության և արդար խաղաղության հասնելու համար: Նա նաև հավելել է, որ Բաքվում է և անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Տոյվո Կլաարի գրառման, «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են»: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
10:57 - 06 մարտի, 2023
Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը․ Կլաար

Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը․ Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր էջում գրել է՝ այսօր տեղի ունեցած մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը: Նշենք, որ Տոյվո Կլաարը այսօր մեկնել է Բաքու։ Գրառման մեջ նա նաեւ նշել է․ «Սպասեք բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»։   Back in Baku. Look forward to substantive meetings with 🇦🇿 leadership to advance peace process after meetings in Munich. The deadly incident today underscores the urgency of pushing forward with negotiations to achieve stability & a fair peace. — Toivo Klaar (@ToivoKlaar) March 5, 2023   Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
19:13 - 05 մարտի, 2023
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Աշխատանքային այցով Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս համատեսքտում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը:
13:24 - 03 մարտի, 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության ապահովման գործում․ վարչապետ Փաշինյան |armenpress.am|

ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության ապահովման գործում․ վարչապետ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության մոնիտորինգային առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, ինչպես նաև ներկա իրավիճակի մասին ԵՄ-ում գործընկերներին և նրա անդամ երկրներին ժամանակին և հուսալի զեկուցելու գործում։  Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման բացման խոսքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բացման խոսքում նախ իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի փոխնախագահ Ռալֆ Նիկելին, տնօրեն Գունտրամ Վոլֆին և նրա թիմին՝ միջոցառումը կազմակերպելու համար։  Նա նշեց, որ այսօր աշխարհը ապրում է մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ոչ միայն բնական, այլև աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժեր։ Խորացող աշխարհաքաղաքական անկայունությունը, աճող լարվածությունն ու անկանխատեսելիությունը թուլացնում են աշխարհակարգն ու միջազգային անվտանգային համակարգը՝ էլ ավելի մեծ մարտահրավերներ ստեղծելով հատկապես Հայաստանի համար՝ բարդ տարածաշրջանում ժողովրդավարություն հանդիսացող երկիրն ավելի խոցելի դարձնելով։ «Մենք ականատես եղանք այսօրվա մարտահրավերների առաջին ծիլերին և մեր տարածաշրջանում եվրոպական անվտանգային ճարտարապետության փլուզմանը դեռևս 2020 թվականին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը ոչ միայն չհրաժարվեց իր ռազմատենչ և սպառնալիքների քաղաքականությունից, այլև նոր ագրեսիա իրականացրեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին։ Վերջին ագրեսիայի ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը, Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ռազմական հարձակում՝ թիրախավորելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 150 քառակուսի կիլոմետրը»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ այսօր չէր ցանկանա խորանալ 2020, 2021, 2022 թվականների ագրեսիաների մանրամասների մեջ, սակայն, նրա խոսքով, անհնար է անտեսել գերի ընկած կամ արդեն մահացած հայ զինծառայողների (այդ թվում՝ կին զինծառայողների) խոշտանգումների բազմաթիվ դեպքերը, անդամահատման փաստերը և ադրբեջանական զինուժի այլ վայրագությունները։ «Տարածված սարսափելի տեսանյութերը, որտեղ Ադրբեջանցի զինվորականները «Իսլամական պետության» ոճով ռազմական հանցագործություններ են գործում՝ մահապատժի ենթարկելով հայ ռազմագերիներին, պետք է ճանաչվեն և հասցեագրվեն միջազգային հանրության կողմից։ Մեկ այլ խնդիր է Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավումը»,- նշեց վարչապետը։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգը չգործեց, Հայաստանը խնդրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել, որը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին: Նիստի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները նշեցին, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, բացահայտորեն մատնանշեցին ագրեսորին՝ Ադրբեջանին, ընդգծեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման կարևորությունը՝ ընդգծելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը Հայաստանի տարածքում։ «Իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ կարևոր քայլ էր նախագահ Մակրոնի, նախագահ Միշելի, նախագահ Ալիևի և իմ քառակողմ հանդիպումը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ-ի կարճաժամկետ մոնիտորինգային առաքելության տեղակայման վերաբերյալ: Երբ այս առաքելության մանդատն ավարտվեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, Հայաստանի խնդրանքով ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության տարածքում երկու տարի ժամկետով նոր, լիարժեք քաղաքացիական առաքելություն (EUMA) տեղակայել»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը Հայաստանի կառավարության անունից երախտագիտություն հայտնեց ԵՄ-ին և նրա անդամ երկրներին, մասնավորապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանի խնդրանքին աջակցելու համար։ «Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին, և ես արդեն հանդիպել եմ առաքելության ղեկավար, միջազգային տեղակայման ոլորտում մեծ փորձ ունեցող ձեր հայրենակից պարոն Մարկուս Ռիտերի հետ Երևանում: Առաքելությունը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, ինչպես նաև ներկա իրավիճակի մասին ԵՄ-ում մեր գործընկերներին և նրա անդամ երկրներին ժամանակին և հուսալի զեկուցելու գործում»,- եզրափակեց վարչապետը։
23:41 - 02 մարտի, 2023
ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները կողմերի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում լեգիտիմության լուրջ կասկածներ առաջացնող առաքելությունը առաջ մղելով․ Լավրով |tert.am|

ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները կողմերի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում լեգիտիմության լուրջ կասկածներ առաջացնող առաքելությունը առաջ մղելով․ Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասում ԵՄ-ի միջնորդական ջանքերին՝ հայտարարելով, որ Եվրամիությունը բացահայտ չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:«Ինչ վերաբերում է Բրյուսելից հնչող հայտարարություններին, ապա մենք չենք կարող դրանք մանրամասն մեկնաբանել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունն բացահայտ չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որն առաջացնում է բազում հարցեր, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերում այդ առաքելության ավելացված արժեքի տեսանկյունից: Այնուամենայնիվ, դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ», - ասել է Լավրովը:Նա հավելել է, որ Ռուսաստանը իր գործողություններում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ չվնասել և աջակցել այնպիսի լուծմանը, որը նախևառաջ հիմնված կլիներ երեք ղեկավարների պայմանավորվածությունների վրա և երկրորդ, որը կապահովեր այստեղ փոխշահավետ, փոխհարգալից համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների միջև:Շարունակությունը՝ tert.am-ում
15:13 - 28 փետրվարի, 2023
Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել
 |news.am|

Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել |news.am|

news.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Բրյուսելի բանակցություններում պայմանավորվել են ընթանալ հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի առաջարկած ճանապարհով, տեղեկացրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բանակցություններից հետո։ «Ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Վուչիչը եւ վարչապետ Կուրտին այսօր պայմանավորվել են, որ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհի եվրոպական առաջարկը հետագա քննարկման կարիք չունի։ Տեքստը կհրապարակվի եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքում»,- ասել է Բորելը։ Նրա խոսքով՝ «այդ համաձայնությունը վերաբերում է Կոսովոյի եւ Սերբիայի բնակիչներին, այն նախատեսում է ազատ տեղաշարժ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ սեփական անձնագրերով, անձը հաստատող տեղական վկայականներով եւ ավտոմեքենաների տեղական համարներով»։
11:04 - 28 փետրվարի, 2023
Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար
 |azatutyun.am|

Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար |azatutyun.am|

azatutyun.am:  Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հարցազրույց է տվել «Ազատության»-ը, որը ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն». - Իլհամ Ալիևն ասում է, որ կա միջազգային գործընկերների ըմբռնումն այն հարցում, որ պետք է ադրբեջանական անցակետ տեղադրել Լաչինում, ինչպես որ Հայաստանը ցանկանում է անցակետ տեղադրել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։ Կա՞ նման ըմբռնում։ Կլաար. - Ես չգիտեմ, թե արդյոք այլ գործընկերների հետ քննարկումներ կան։ Կարող եմ ասել, որ մեր տեսանկյունից, առաջին հերթին կան պայմանավորվածություններ, որ ձեռք են բերվել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի համատեքստում։ Եվ հետո, իհարկե կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը, որին մենք ակտիվ աջակցում ենք։ Ուստի կարծում եմ, որ սա այն հարցն է, որ պետք է քննարկվի այդ փաստաթղթի և այդ գործընթացի համատեքստում։ «Ազատություն». - Եվ չկա հիշատակում Լաչինում ադրբեջանական անցակետի մասին։ Կլաար. - Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նման հիշատակում չկա։ Միևնույն ժամանակ, իհարկե կրկին չեմ ուզում ասել, թե ինչ է լինելու բանակցությունների ընթացքում, բայց կարծում եմ, կարևորը դարձյալ այն է, որ ցանկացած քննարկում, ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում։ «Ազատություն». - Ռուբեն Վարդանյանը հեռացվեց պաշտոնից։ Սա ազդա՞կ է սկսելու Ստեփանակերտ - Բաքու երկխոսությունը։ Կլաար. - Կարող եմ ասել, որ անկախ պարոն Վարդանյանի անձից՝ մենք հետևողականորեն հանդես ենք եկել այդ երկխոսության կայացման օգտին։ Եվ ես նաև Բաքվում իմ զրուցակիցներին էի ասում, որ մենք շատ կարևոր ենք համարում, որ նման երկխոսությունը տեղի ունենա հրապարակային։ Այնպես, որ ապահովվի դրա թափանցիկությունը միջազգային հանրության, բայց առաջին հերթին՝ Ղարաբաղի բնակչության համար։ Այսպիսով կրկնեմ՝ անկախ պարոն Վարդանյանի պաշտոնանկության փաստից, կարևոր է, որ նման երկխոսություն լինի։ Եվ գուցե հիմա, ներկա պայմաններում դա կարող է ավելի հեշտ լինել։ «Ազատություն». - Խաղաղության պայմանագրի գործընթացում առաջընթաց տեսնո՞ւմ եք։ Կլաար. - Ես տեսնում եմ, որ որոշ զարգացումներ են եղել, տեքստերի փոխանակումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ կարծում եմ, որ Մյունխենում տեղի ունեցած վերջին մտքերի փոխանակությունները նույնպես բավական դրական էին։ Չափավոր ասեմ՝ եթե ոչ լավատես եմ, ապա գոնե դրական եմ տրամադրված և հավատում եմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Բայց իհարկե դեռ շատ հարցեր կան սեղանին, շատ հարցեր, որոնց դեռ պետք է պատասխաններ տրվեն։ «Ազատություն». - Եթե այդ փաստաթուղթը ենթադրում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ի՞նչ երաշխիք է ստեղծվելու հայերի անվտանգության համար։ Կլաար. - Չեմ ուզում կանխատեսել, թե ինչպիսին կլինի վերջնական փաստաթուղթը։ Կարծում եմ, որ, անկախ նրանից, թե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դիտարկվում են մեկ համատեքստում, իսկ Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը՝ մեկ այլ համատեսքտում, կարևորն այն է, որ լինի հակամարտության համապարփակ լուծում։ Հակամարտություն, որն ավելի քան երեսուն տարի մեծ խնդիր է ստեղծել այս տարածաշրջանի համար։ Այն հետ է պահում Հայաստանը, հետ է պահում Ադրբեջանն ու ամբողջ տարածաշրջանը։ Այնպես որ, հակամարտության համապարփակ լուծումը բխում է բոլորի շահերից։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ կարող ենք օգնել այս գործընթացն առաջ տանելու գործում։ «Ազատություն». - Ռուսաստանն արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով է դժգոհում, որ Արևմուտքի նպատակը Մոսկվային Հարավային Կովկասից դուրս թողնելն է, Ղարաբաղի հարցի միջնորդությունը խլելը: Կլաար. - Այո, ցավոք սրտի, մենք նման շատ հաղորդագրություն ենք տեսել։ Եվ ես բազմիցս ասել եմ իմ ռուս զրուցակիցներին, որ մենք որևէ հիմք չենք տեսնում նման կեղծ մեղադրանքների համար։ Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավված չէ որեւէ աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մենք ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այս գործընթացում մեկ և պարզ նպատակով, այն է՝ օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը։ Դրա արդյունքը, երբ իրական խաղաղություն հաստատվի, Հարավային Կովկասում բոլորի համար կբերի ավելի լավ կենսամակարդակ: Դա բխում է այստեղի ապրող մարդկանց շահերից, դա ձեռնտու է Եվրամիությանը՝ որպես Հարավային Կովկասի հարևանի։ Դա նաև Ռուսաստանին է ձեռնտու՝ նույնպես որպես Հարավային Կովկասի հարևանի։ Այնպես որ, կարճ ասած, մենք սա տեսնում ենք որպես զուտ դրական ներգրավվածություն մեր կողմից: Ու ես շատ հիասթափված եմ, որ Մոսկվայում ոմանք շարունակում են դրան անդրադառնալ ուղղակի անտեղի արտահայտություններով։ Հարցազրույցն ամբողջությամբ azatutyun.am-ում
17:34 - 27 փետրվարի, 2023