#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
ՀՀ ժողովուրդը խոսեց, և ՀՀ ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ ժողովուրդը խոսեց, և ՀՀ ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է․ Նիկոլ Փաշինյան

Արձանագրենք, որ ՀՀ ժողովուրդը խոսեց, և ՀՀ ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է։ Այն ձևակերպվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ; Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր։ Իսկ կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության նախընտրական շտաբում ելույթի ժամանակ։ «Ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության և խոնարհումի խոսքերն ասել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով՝ մենք կրկին վերագտանք իրար՝ որպես մի ամբողջություն և, ահա՛, հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր մարզերի, բոլոր քաղաքների, գյուղերի բնակիչներին, ուզում շնորհ հայտնել Երևանի բոլոր բնակիչներին, բոլոր վարչական շրջաններին, բոլոր թաղերին։ Ուզում եմ թվարկել և հնարավորինս հասցեական դարձնել իմ շնորհակալությունները»,- ասաց նա՝ թվարկելով և շնորհակալություն հայտնեց բոլոր մարզերից անվանական։ Շնորհակալություններ հնչեցին նաև ՔՊ թիմին ուղղված։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը․ «Եթե առաջինը, ինչպես խոսել ենք, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն էր, 2021թ․-ին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, բայց այս անգամ պողպատե հեղափոխություն։ Եվ ինչ պայմանավորվել ենք, բոլորը հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխուսափելիորեն և անբեկանելիորեն։ Բոլոր պայմանավորվածություներրը այլևս ժողովրդի կամքն են, և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի անխուսափելիորեն բոլոր քաղաքներում և բոլոր մարզերում, բոլոր ոլորտներում, բոլոր նախարարություններում, գերատեսչություններում, ՏԻՄ-երում»։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն․ «Իհարկե, այս ընթացքում մեր իրավապահ մարմինները կարողացան բավական էֆեկտիվ գործել ընտրակաշառքների և այլ ընտրակեղծիքների դեմ։ Մենք ելնում ենք այն կանխավակածից, որ այդ երևույթները իսպառ վերացնել և չեզոքացնել հնարավոր չի եղել, և դրանք որոշակի ազդեցություն ունեցել ընտրությունների վրա»։ Վարչապետի թեկնածուն նշեց, որ հենց առաջիկա օրերից քաղաքական կոնսուլտացիաներ են սկսելու ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման մասին։ «ՀՀ ժողովուրդը ՔՊ կուսակցությանը տվել է մանդատ առաջնորդել երկիրը, և նաև ինձ որպես ՔՊԿ վարչապետի թեկնածու՝ առաջնորդելու երկիրը։ Մենք առավելագույնը կանենք՝ քննարկելու և այս մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները և Հայաստանում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար։ Ուզում եմ այս ֆոնի վրա նաև շեշտել, որ օրենքի և իրավունքի դիկտատուրան այն հաջորդ ուղերձը և մանդատն է, որը ժողովուրդը տվել է մեզ և մենք ուղղակի չենք կարող հապաղել այդ մանդատը իրացնելու ճանապարհին»,- նշեց նա։ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ վաղը ունեն պլանավորված միջոցառում։ «Ես մեր բոլոր ընտրողներին վաղը՝ ժամը 20։00-ին, հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա խորհրդանշական պողպատե մանդատի հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին, ըստ էության, և նրա քաղաքական թիմին»,- ասաց նա։
02:19 - 21 հունիսի, 2021
Նոր Գեղի համայնքի 28/30 ընտրատեղամասում 1842 ընտրողներից քվեարկության մասնակցել են 925-ը՝ 50,2%-ը

Նոր Գեղի համայնքի 28/30 ընտրատեղամասում 1842 ընտրողներից քվեարկության մասնակցել են 925-ը՝ 50,2%-ը

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի 28/30 ընտրատեղամասում 1842 ընտրողներից քվեարկության մասնակցել են 925-ը՝ 50,2%-ը։ Infocom.am-ի լրագրողի փոխանցմամբ՝ ընտրության արդյունքներով ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 413 ձայն, որին հաջորդում է «Հայաստան» դաշինքը՝ 244 ձայն։ Ստորև ներկայացնում ենք նշված ընտրատեղամասում ձայների բաշխվածությունն ըստ քաղաքական ուժերի համարների հերթականության․       «Արդար Հայաստան» կուսակցություն- 1       «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 11       «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 413       ««Զարթոնք» ազգային քրիստոնեական» կուսակցություն - 30       «Ազատություն» կուսակցություն - 0       «Պատիվ ունեմ» դաշինք - 36       «Միասնական հայրենիք կուսակցություն» - 1       «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն - 6       «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 4   «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 10   «Հանրապետություն» կուսակցություն - 19   «Հայոց հայրենիք» կուսակցություն - 15   «Ազատ հայրենիք» դաշինք - 1   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 65   «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն - 2   «5165 ազգային պահպանողական շարժում» - 20   «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն - 5   «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք - 21   «Ազգային օրակարգ» կուսակցություն - 1   «Վերելք» կուսակցություն - 1   «Ազատական» կուսակցություն - 5   «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» - չի մասնակցում   «Հայաստանի եվրոպական» կուսակցություն - 1   «Հայաստան» դաշինք - 244   «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - 9   «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 2 - Անվավեր - 2
01:45 - 21 հունիսի, 2021
Նոր Գեղի համայնքի 28/31 ընտրատեղամասում 1970 ընտրողներից քվեարկության մասնակցել է 996-ը

Նոր Գեղի համայնքի 28/31 ընտրատեղամասում 1970 ընտրողներից քվեարկության մասնակցել է 996-ը

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի 28/31 ընտրատեղամասում 1970 ընտրողներից քվեարկության մասնակցել է 996-ը՝ 50,5%-ը։ Infocom.am-ի լրագրողի փոխանցմամբ՝ ընտրության արդյունքներով ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 452 ձայն, որին հաջորդում է «Հայաստան» դաշինքը՝ 289 ձայն։ Ստորև ներկայացնում ենք նշված ընտրատեղամասում ձայների բաշխվածությունն ըստ քաղաքական ուժերի համարների հերթականության։       «Արդար Հայաստան» կուսակցություն- 7       «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 10       «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 452       ««Զարթոնք» ազգային քրիստոնեական» կուսակցություն - 34       «Ազատություն» կուսակցություն - 1       «Պատիվ ունեմ» դաշինք - 63       «Միասնական հայրենիք կուսակցություն» - 1       «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն - 0       «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 6   «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 15   «Հանրապետություն» կուսակցություն - 19   «Հայոց հայրենիք» կուսակցություն - 8   «Ազատ հայրենիք» դաշինք - 0   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 49   «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն - 5   «5165 ազգային պահպանողական շարժում» - 9   «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն - 1   «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք - 1   «Ազգային օրակարգ» կուսակցություն - 0   «Վերելք» կուսակցություն - 2   «Ազատական» կուսակցություն - 11   «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» - չի մասնակցում   «Հայաստանի եվրոպական» կուսակցություն - 0   «Հայաստան» դաշինք - 289   «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - 6   «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 2 - Անվավեր - 5
00:43 - 21 հունիսի, 2021
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրգործ. ՀՀ գլխավոր դատախազություն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրգործ. ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի  արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մոնիթորինգի միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Նշված ժամանակահատվածում,  մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 319 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 68-ը եղել է մամուլի հրապարակում, 127-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև՝ ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 17-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 107-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված օպերատիվ տվյալներ: Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝  -      79-ը վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված) -      7-ը վերաբերում է  տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված) -      89-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված) -      46-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված) -      60-ը՝ ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մաս) -      6-ը՝ ընտրողին ազատ կամքի իրականացմանը խոչընդտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված) -      32-այլ՝ ընտրական հանցագործությունների հետ չկապված:   Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 169 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:  Ընդհանուր 319 հաղորդումներից 150-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:  Դրանցից 6-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝ 1-ը ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածով: Նշված քրեական գործերով իրականացվում է նախաքննություն, որոնց առարկա դարձած հացավոր արարքների, քննությունների արդյունքների, դրանցով իրավապահ մարմինների կատարած բացահայտումների և քրեական հետապնդումների մասին հետագայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա իրականացված ծավալուն գործունեության արդյունքները: 
00:32 - 21 հունիսի, 2021
ԿԸՀ-ն ներկայացրել է 168 տեղամասերի քվեարկության արդյունքները |1lurer.am|

ԿԸՀ-ն ներկայացրել է 168 տեղամասերի քվեարկության արդյունքները |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց այս պահի դրությամբ մշակված տվյալները: ԿԸՀ կայքում առցանց ներկայացված են ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն` ըստ մարզերի: Այդ տվյալները թարմացվում են: Քվեարկության 35,035 մասնակիցների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Արդար Հայաստան» կուսակցություն 120 ձայն, 0.35 % «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն 251 ձայն, 0.72 % «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 21 423 ձայն, 61.70 % «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 113 ձայն, 0.33 % «Ազատություն» կուսակցություն 29 ձայն, 0.08 % «Պատիվ ունեմ» դաշինք 1828 ձայն, 5.26 % «Միասնական Հայրենիք» կուսակցություն 24 ձայն, 0.07 % «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն 37 ձայն, 0.11 % «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 430 ձայն, 1.24 % «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 187 ձայն, 0.54 % «Հանրապետություն» կուսակցություն 693 ձայն, 2.00 % «Հայոց Հայրենիք» կուսակցություն 172 ձայն, 0.50 % «Ազատ Հայրենիք» դաշինք 82 ձայն, 0.24 % «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 1848 ձայն, 5.32 % Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 120 ձայն, 0.35 % «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն 178 ձայն, 0.51 % «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն-17-րդ համար 49 ձայն, 0.14 % «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք 235 ձայն, 0.68 % «Ազգային օրակարգ» կուսակցություն 11 ձայն, 0.03 % «Վերելք» կուսակցություն 14 ձայն, 0.04 % Թիվ 21. «Ազատական» կուսակցություն 250 ձայն, 0.72 % «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն 77 ձայն, 0.22 % «Հայաստան» դաշինք 6131 ձայն, 17.66 % «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն  272 ձայն, 0.78 % «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 147 ձայն, 0.42 %:
00:20 - 21 հունիսի, 2021
Արարատի մարզի 12/41 ընտրատեղամասում ամփոփվեցին քվեարկության արդյունքները

Արարատի մարզի 12/41 ընտրատեղամասում ամփոփվեցին քվեարկության արդյունքները

Արարատի մարզի թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի 12/41 ընտրատեղամասում ամփոփվեցին քվեարկության արդյունքները․ 1․ «Արդար Հայաստան» կուսակցություն- 32․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն- 43․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 6764․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 25․ «Ազատություն» կուսակցություն- 06․ «Պատիվ ունեմ» դաշինք- 127․ «Միասնական հայրենիք» կուսակցություն- 18․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 09․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 310․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 311․ «Հանրապետություն» կուսակցություն- 2312․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն- 513․ «Ազատ հայրենիք» դաշինք- 114․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 1915․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 416․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 217․ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 118․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 1319․ «Ազգային օրակարգ» կուսակցություն- 020․ «Վերելք» կուսակցություն- 021․ «Ազատական» կուսակցություն- 323․ «Հայաստանի եվրոպական» կուսակցություն- 124․ «Հայաստան» դաշինք- 17825․ «Ազգային ժողովրդավարական բևեռ»- համահայկական կուսակցություն- 926․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3 Անվավեր- 1
00:14 - 21 հունիսի, 2021
ՔՊ-ն առաջատարն է, «Հայաստան» դաշինքը՝ երկրորդը․ 10/22 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

ՔՊ-ն առաջատարն է, «Հայաստան» դաշինքը՝ երկրորդը․ 10/22 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 10/22 ընտրատեղամասում ամփոփվեցին քվեարկության արդյունքները․ 1․ «Արդար Հայաստան» կուսակցություն- 02․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն- 123․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 3804․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 35․ «Ազատություն» կուսակցություն- 66․ «Պատիվ ունեմ» դաշինք- 567․ «Միասնական հայրենիք» կուսակցություն- 08․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 09․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 610․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 1011․ «Հանրապետություն» կուսակցություն- 4812․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն- 2013․ «Ազատ հայրենիք» դաշինք- 114․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 1215․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 716․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 2917․ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 318․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 2719․ «Ազգային օրակարգ» կուսակցություն- 020․ «Վերելք» կուսակցություն- 421․ «Ազատական» կուսակցություն- 1123․ «Հայաստանի եվրոպական» կուսակցություն- 424․ «Հայաստան» դաշինք- 29125․ «Ազգային ժողովրդավարական բևեռ»- համահայկական կուսակցություն- 2126․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 6 Անվավեր- 5
23:49 - 20 հունիսի, 2021
Խոչընդոտել են Սուրեն Սահակյանի մուտքը ընտրատեղամաս․ Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել

Խոչընդոտել են Սուրեն Սահակյանի մուտքը ընտրատեղամաս․ Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել

Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Այս մասին հայտնում է ՔՈ ՍԴԿ կուսակցությունը։ «Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը: Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- նշված է հայտարարության մեջ։ Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում դեպքից հետո ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել էր իրավիճակը։ Հեռարձակման ժամանակ ընտրատեղամասի ոստիկանության աշխատակիցը հայտնում է, որ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Սուրեն Սահակյանի և «Պատիվ ունեմ» ու ՔՊ վստահված անձանց միջև։ Նրա խոսքով՝ «իրար վրա աթոռ են շպրտել, ծաղկաման են շպրտել»։
23:08 - 20 հունիսի, 2021
Ժամը 21:00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 66 նյութ. ՔԿ

Ժամը 21:00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 66 նյութ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում և կենտրոնական մարմնում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն: «Նշված 68 դեպքերից 48-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն: Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է ընդհանուր 3 քրեական գործ, որոնցից վերջինով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մնացած 65 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում»։
22:43 - 20 հունիսի, 2021
ՔՊ-ն ունի 163 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 135, ՀԱԿ-ը՝ 43․ հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

ՔՊ-ն ունի 163 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 135, ՀԱԿ-ը՝ 43․ հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

ԿԸՀ նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։ ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով ընտրողների ընդհանուր թիվը 650, քվեարկության մասնակիցների թիվը 500, անվավեր քվեաթերթիկների թիվը 45։ 1. «Արդար Հայաստան» կուսակցություն - 12. ՀԱԿ - 433. «Քաղաքացիական պայմանագիր» - 1634. «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն - 05. «Ազատություն» կուսակցություն - 26. «Պատիվ ունեմ» դաշինք - 147. «Միասնական հայրենիք» կուսակցություն - 18. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն - 09. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1410. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 211. «Հանրապետություն» կուսակցություն - 1712. «Հայոց հայրենիք» կուսակցություն - 413. «Ազատ հայրենիք» դաշինք - 014. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 315. «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն - 416. «5165» շարժում-կուսակցություն - 1217. «Քաղաքացու որոշում» կուսակցություն - 218. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք - 319. «Ազգային օրակարգ» կուսակցություն - 020. «Վերելք» կուսակցություն - 1421. «Ազատական» կուսակցություն - 1222. «Հայոց արծիվներ միասնական» կուսակություն23. «Հայաստանի եվրոպական» կոսւակցություն - 024. «Հայաստան» դաշինք - 13525. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն - 626. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն - 3 Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:
22:22 - 20 հունիսի, 2021
ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծախսերի մասին տվյալները |armenpress.am|

ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծախսերի մասին տվյալները |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսերի վերաբերյալ տվյալները։ Մամուլի ասուլիսի ժամանակ Տիգրան Բաբիկյանը նշեց, որ հունիսի 16- դրությամբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը  նախընտրական հիմնադրամին մուծվել են 1 միլիարդ 370 հազար 673 հազար 654,5 դրամ, որից ծախսել են 1 միլիարդ 169 միլիոն 256 հազար 822,4 դրամ, մնացորդը կազմել է 201 միլիոն 416 հազար 832,1 դրամ։ Ստորև ներկայացվում է ընտրություններին մասնակցող կուսակցություններ և դաշինքների ծախսեր․ «Արդար Հայաստան» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 1 միլիոն 611 հազար դրամ, որից ծախսվել է 1 միլիոն 460 հազար 594, 4 դրամ, մնացորդը կազմել է 150 հազար 405,4 դրամ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 47 միլիոն 166 հազար 859,5 դրամ, որից ծախվել է 39 միլիոն 399 հազար 120 դրամ, մնացորդը կազմել է 7 միլիոն 767 հազար 739,5 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 458 միլիոն 54 հազար 500 դրամ, որից ծախսվել է 373 միլիոն 150 հազար, մնացորդը կազմել է 84 միլիոն 899 հազար 820 «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 2 միլիոն 700 հազար, որից ծախսել է 2 միլիոն 58 հազար 480 դրամ, մնացորդը կազմել է 641 հազար 520 դրամ «Ազատություն» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 2 միլիոն 760 հազար 200 դրամ, որից ծախսել է 2 միլիոն 720 հազար դրամ, մնացորդը կազմել է  18 հազար 200 դրամ «Պատիվ ունեմ» դաշինք նախընտրական հիմնադրամ մուծվել է 246 միլիոն 3 հազար դրամ, որից ծախսվել է 225 միլիոն 896 հազար 979 դրամ, մնացորդը կազմել է 20 միլիոն 106 հազար 21 դրամ  «Միասնական Հայրենիք» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 2 միլիոն 900 հազար դրամ, որից ծախսել է 2 միլիոն 830 հազար 150 դրամ, մնացորդը կազմել է 69 հազար 850 դրամ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 1 միլիոն 500 հազար դրամ, որից ծախսել է 1 միլիոն 495 հազար 350 դրամ, մնացորդը կազմել է 4650 դրամ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 73 միլիոն 30 հազար 200 դրամ, որից ծախսել է 59 միլիոն 317 հազար 531 դրամ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 53 միլիոն 784 հազար 760 դրամ, որից ծախսել է 53 միլիոն 223 հազար 190 դրամ, մնացորդը կազմել է 561 հազար 570 դրամ «Հանրապետություն» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 18 միլիոն 654 հազար 560 դրամ, որից ծախսվել է 18 միլիոն 580 հազար 920 դրամ, մնացորդը կազմել է 73 հազար 640 դրամ «Հայոց Հայրենիք» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 4 միլիոն 65 հազար դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 620 հազար դրամ, մնացորդը կազմել է 1 միլիոն 445 հազար դրամ  «Ազատ Հայրենիք» դաշինք նախընտրական հիմնադրամ մուծվել է 3 միլիոն 919 հազար 875 դրամ, որից ծախսվել է 3 միլիոն 911 հազար դրամ, մնացորդը կազմել է 8 հազար 875 դրամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 87 միլիոն 389 հազար 500 դրամ, որից ծախսվել է 81 միլիոն 731 հազար 377, մնացորդը կազմել է 5 միլիոն 658 հազար 123 դրամ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 15 միլիոն դրամ, որից ծախսվել է 14 միլիոն 759 հազար 121 դրամ, մնացորդը կազմել է 240 հազար 879 դրամ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 13 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 13 միլիոն 305 հազար 560 դրամ, մնացորդը կազմել է 94 հազար 440 դրամ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է  1 միլիոն դրամ, որից ծախսել է 953 հազար դրամ, մնացորդը կազմել է 94 հազար 440 դրամ «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք նախընտրական հիմնադրամ մուծվել է 19 միլիոն 470 հազար 400 դրամ, որից ծախսվել է 953 հազար դրամ, մնացորդը կազմել է 47 հազար դրամ «Ազգային օրակարգ» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 3 միլիոն 967 հազար դրամ, որից ծախսել է 19 միլիոն 469 հազար 20 դրամ, մնացորդը կազմել է 157 հազար դրամ «Վերելք» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 65 հազար դրամ, որից ծախսել է 65 հազար դրամ, մնացորդը կազմել է 0 դրամ «Ազատական» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 0 դրամ    22․ «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցությունը նախընտրական հիմնադրամ մուծվել է 370 հազար դրամ, որից ծախսել ՝ 366 հազար դրամը, մնացորդը կազմել է 4 հազար դրամ 23. «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 200 հազար դրամ, որից ծախսել է 180 հազար դրամ, մնացորդը կազմել է 20 հազար դրամ 24. «Հայաստան» դաշինք նախընտրական հիմնադրամ մուծվել է 309 միլիոն 297 հազար 800 դրամ, որից ծախսել է 245 միլիոն 591 հազար 350 դրամ, մնացորդը կազմել է 63 միլիոն 706 հազար 450 դրամ 25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 4 միլիոն 114 հազար դրամ, որից ծախսել է 2 միլիոն 261 հազար 400 դրամ, մնացորդը կազմել է 175 հազար դրամ 26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն նախընտրական հիմնադրամ մուծվել է 250 հազար դրամ, որից ծախսել է 75 հազար դրամ․ մնացորդը կազմել է 175 հազար դրամ:
21:46 - 20 հունիսի, 2021
Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների․ ՄԻՊ պարզաբանումը

Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների․ ՄԻՊ պարզաբանումը

Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների: Այս շահարկումների պատճառով տարընկալումներ թույլ չտալու համար քաղաքացիներին հատուկ տեղեկացնում ենք, որ այդ հայտարարությունն արվել էր այն պատճառով, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից արձանագրել էր կոնկրետ հրապարակումներ, որոնցում ընտրողները լուսանկարում ու տեսանկարում էին քվեարկություն կատարելու պահը՝ կոնկրետ համարի քվեաթերթիկը ծրարի մեջ դնելով և նշումով, որ դա իրենց քվեարկության արդյունքն է, ապա հրապարակում էին դրանք: Դրանով իսկ կատարում էին գործողություններ, որոնք խոցելի էին դարձնում քաղաքացուն Քրեական օրենսգրքի ազդեցության տեսանկյունից՝ կապված քվեարկության գաղտնիության հետ: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, որը վկայակոչված է Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ հայտարարությամբ, շարադրված է՝ որպես իրազեկում: Պաշտպանի հայտարարություններն ունեն նաև իրազեկող ու կանխարգելիչ բնույթ՝ քաղաքացիներին հնարավոր խնդիրներից առավելագույն պաշտպանելու համար:
21:35 - 20 հունիսի, 2021