Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ուկրաինան ԵՄ անդամ չի դառնա արագացված ընթացակարգով. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար
 |1lurer.am|

Ուկրաինան ԵՄ անդամ չի դառնա արագացված ընթացակարգով. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը բացառել է Ուկրաինայի՝ ԵՄ կազմ արագացված ընդունման հնարավորությունը՝ առանց նախատեսված բոլոր պայմանների պահպանման: «Արագացված ընթացակարգ և ազատ մուտք չեն լինի: Մենք բացում ենք դուռը, սակայն ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ են ռազմական գործողությունների դադարեցում, երկրի վերականգնում, համապատասխան տնտեսություն և ժողովրդավարության մակարդակ: Դա ժամանակ է պահանջում»,- նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային երկար ճանապարհ է սպասում Եվրամիությանը միանալու համար, քանի որ անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների, այդ թվում՝ Ֆրանսիայի միաձայն որոշումը, որտեղ կարող է հանրաքվե պահանջվել: Ավելի վաղ Բոնը հայտնել էր, որ Եվրամիության երկրները լիակատար քաղաքական կոնսենսուսի են հասել հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում:
13:12 - 22 հունիսի, 2022
Մակրոնի դաշինքը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է ձայների 38,57 տոկոսով
 |tert.am|

Մակրոնի դաշինքը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է ձայների 38,57 տոկոսով |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասի՛ն» (Ensemble!) դաշինքը երկրի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո ստացել է ձայների 38,57 տոկոսը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությանը հղումով։ Ժան Լյուկ Մելանշոնի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» (Nupes) ձախակողմյան դաշինքն ստացել է ձայների 31,6 տոկոսը, Մարին Լե Պենի «Ազգային միավորում» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը՝ 17,3 տոկոսը, իսկ «Հանրապետականները»՝ 6,98 տոկոսը։ Այսպիսով՝ ընտրությունների արդյունքները փաստում են, որ Մակրոնի դաշինքը չի ստացել Ազգային ժողովում մանդատների բացարձակ մեծամասնությունը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ «Միասի՛ն» դաշինքը ստանալու է 245 մանդատ, իսկ «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն»-ը՝ 131։ «Ազգային միավորում» կուսակցությունն ու «Հանրապետականները» ստանալու են 89 և 61 մանդատ համապատասխանաբար։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:10 - 20 հունիսի, 2022
Ֆրանսիան գազատարով ռուսական գազ էլ չի ստանում

Ֆրանսիան գազատարով ռուսական գազ էլ չի ստանում

Ֆրանսիան այլևս գազատարով ռուսական գազ չի ստանում, այսօր հայտնել է ֆրանսիական GRTgaz գազատրանսպորտային համակարգի օպերատորը։ Դրա տվյալներով՝ Ֆրանսիան ռուսական գազը ստանում էր Գերմանիայից, իսկ գազի ֆիզիկական հոսքը բացակայում է հունիսի 15-ից։ Տարեսկզբի դրությամբ այդ հոսքը կազմում էր օրական շուրջ 60 ԳՎտ/ժ, հայտնում է DW-ն։ Այս ամառ ֆրանսիացի սպառողների պահանջարկի բավարարման հետ կապված խնդիրներ չեն սպասվում, վստահեցրել է GRTgaz-ը։ Երկրում համալրվում են պահեստները՝ ձմռանն ընդառաջ։ ՌԴ-ից գազի ծավալների կրճատման մասին է հայտնել նաև իտալական Eni նավթագազային ընկերությունը։ Նրա տվյալներով՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստացել է տրամադրել պատվիրված 63 մլն կուբամետր գազի կեսը։ Ավելի վաղ մատակարարման ծավալների կրճատման մասին էին հայտնել նաև Գերմանիան, Չեխիան և Ասվտրիան։ Ապրիլի 14-ին «Գազպրոմը» հայտնել էր «Հյուսիսային հոսք» խողովակաշարով մատակարարվող գազի ծավալների կրճատման մասին։ Ընկերությունը դա պատճառաբանել էր նրանով, որ իր կոմպրեսորային կայաններում վերանորոգման աշխատանքները ձգձգվում են, իսկ պատճառը գերմանական Siemens ընկերության կողմից համապատասխան սարքավորումների չտրամադրումն է։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
16:42 - 17 հունիսի, 2022
Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին օրերս Կիև են ժամանել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ։ Politico-ն այս այցը «պատմական» է անվանում և մանրամասներ ներկայացնում։ Հոդվածը հրապարակում ենք կրճատումներով․ «Առաջնորդները գիշերը գնացքով Կիև են ուղևորվել, որտեղ նրանց «դիմավորել է» օդային տագնապի ազդանշանը՝ շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին։ Նրանք Ուկրաինայի սահմանը հատել են Լեհաստանի կողմից։ «Մենք պատրաստվում ենք հանդիպել նախագահ Զելենսկուն և այցելել ռազմական գործողությունների վայր, որտեղ զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, այնուհետև պլանավորված շփումներ ենք ունենալու նախագահ Զելենսկու հետ», - լրագրողներին ասել էր Մակրոնը Կիևի երկաթուղային կայրանում։ Այս այցը «եվրոպական միասնության և աջակցության ուղերձն է ուկրաինացիներին», հավելել էր Ֆրանսիայի նախագահը։ Եվրոպացի առաջնորդներն այցելել են Կիևից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված Իրպեն քաղաք, որտեղ ռուսաստանցի զավթիչներն ավերել են շենքեր և ենթադրաբար խոշտանգել և սպանել են խաղաղ բնակիչներին շաբաթներ տևած օկուպացիայի ընթացքում՝ նախքան այն պահը, երբ ուկրաինական  ուժերը նրանց դուրս են մղել այդ տարածքից։ Երկրների առաջնորդները քաղաքի վերականգնման հարցերը քննարկել են Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Ալեքսեյ Չեռնիշովի հետ։ «Մենք ամեն ինչ կվերականգնենք», - ասել է Դրագին մամուլի ներկայացուցիչներին։ Մակրոնն Իրպենում ասել է․ «Սա միաժամանակ հերոսական քաղաք է, որովհետև հենց այստեղ, ի թիվս այլ վայրերի, ուկրաինացիները կանգնեցրել են Կիևը գրոհող ռուսական բանակը»։ Շոլցը հավելել է, որ Իրպենը «ռուսական ագրեսիվ պատերազմի դաժանության օրինակն է, որը պարզապես ուղղված է ոչնչացմանը և զավթմանը»։ Ֆրանսիացի դիվանագետներից մեկը լրագրողներին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Մոսկվայի և Կիևի միջև «անհրաժեշտ է երկխոսություն՝ պարզելու համար, թե ինչպես ենք կառուցելու կայուն խաղաղություն»՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով և Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունների բնույթի որոշմամբ։ Նա հավելել է․ «Զելենսկին պետք է որոշի, թե ինչն է իր համար ռազմական հաղթանակ համարվելու․․․ մենք կողմ ենք լիակատար հաղթանակին և [Ուկրաինայի] տարածքային ամբողջականության վերականգնմանը, ներառյալ այն տարածքները, որոնք գրավել են ռուսաստանցիները, այդ թվում՝ Ղրիմը»։ Եվրամիության երեք առաջատար երկրների առաջնորդների համատեղ այցը կարևոր խորհրդանշական կշիռ ունի, հատկապես՝ հաջորդ շաբաթ ԵՄ առաջնորդների կայանալիք հանդիպման նախաշեմին, որի ընթացքում նրանք որոշելու են Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը։ Թե ինչ կասեն այս հարցի մասին Մակրոնը, Շոլցն ու Դրագին, դեռևս հայտնի չէ։ «Թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ փոխհամաձայնություն չկա, թեկնածուի կարգավիճակ չշնորհելու շուրջ նույնպես փոխհամաձայնություն չկա։ Բայց, կարծես, երրորդ տարբերակի շուրջ կա՝ թեկնածուի կարգավիճակ՝ որոշակի պայմաններով», - ասել է թեմային լավատեղյալ դիվանագետներից մեկը։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը միացել էր երեք երկրների առաջնորդներին արդեն Կիևում»։   Նորա Վանյան  
14:56 - 17 հունիսի, 2022
Զելենսկի․ «Եվրոպացի առաջնորդների այցը Կիև պատմական իրադարձություն էր»
 |azatutyun.am|

Զելենսկի․ «Եվրոպացի առաջնորդների այցը Կիև պատմական իրադարձություն էր» |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների համատեղ այցը Ուկրաինա, ինչպես նաև Ռումինիայի նախագահի ժամանումը Կիև պատմական իրադարձություններ էին։ Ուկրաինայի ղեկավարն այս մասին հայտարարել է իր ամենօրյա կեսգիշերային ուղերձում՝ նշելով, որ Եվրամիության առաջատար պետությունները կողմ են Կիևին դաշինքի անդամակցության թեկնածուի պաշտոնական կարգավիճակի շնորհմանը։ «Ուկրաինան զգաց եվրոպական չորս ազդեցիկ պետությունների աջակցությունը՝ մասնավորաբար Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Բոլոր չորս առաջնորդներն էլ՝ պարոնայք Դրագին, Յոհաննիսը, Մակրոնը և Շոլցը, աջակցում են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Բնականաբար, բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը պետք է պահպանվեն, սակայն մեր այսօրվա հանդիպումը մի մեծ քայլ էր առաջ», - նշում էր Զելենսկին։ «Ինձ համար շատ կարևոր էր նաև մեկ այլ հիմնարար հայտարարություն, որ հնչեց այսօրվա հանդիպման ընթացքում։ Եվրոպացի առաջնորդները համակարծիք են, որ պատերազմի ավարտն ու խաղաղությունը պետք է համապատասխանեն Ուկրաինայի պատկերացումներին», - նաև ասել է Ուկրաինայի նախագահը։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
14:00 - 17 հունիսի, 2022
Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

 |armenpress.am|

Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շաունակելու բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որռ բացի Ուկրաինայից կցանկանար քննարկել նաեւ պարենային անվտանգության հարցերը: «Ամեն անգամ, երբ պահանջվի, ես դա կանեմ: Նախ, որովհետեւ նրանք (Պուտինը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին – ծանոթ. խմբ.) չեն խոսում միմյանց հետ: Եվ կարեւոր է հղել ուղերձներ, Վլադիմրի Պուտինին դրդել հնարավոր բանակցությունների»,- ասել է Մակրոնը BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 17-ին։ «Երկրորդ, մեք կկաողանայինք կրկին Ռուսաստանի հետ բանակցություններ վարել պարենային անվտանգության թեմայով: ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի անմիջական մասնակցությամբ: Եվ հացահատիկի արտահանումն ազատելու հնարավորությունը կկաողանար քննարկման հիմք դառնալ»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:58 - 17 հունիսի, 2022
Արթուր Թովմասյանի հետ հանդիպմանը Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ միջազգային ճանաչման համար պայքարում պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին

Արթուր Թովմասյանի հետ հանդիպմանը Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ միջազգային ճանաչման համար պայքարում պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ուղեկցությամբ հանդիպել է  Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնիի հետ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրասիա-Արցախ հարաբերությունները, ապագա ծրագրերն ու տեսլականները: Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին՝ միջազգային ճանաչման համար պայքարում: Արթուր Թովմասյանը նշել է, որ բարձր է գնահատում Ֆրանսուա Պուպպոնիի անձնվեր աշխատանքը՝ որպես Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահի, ինչպես նաև, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել նաև բարեկամական շրջանակի անդամներին կատարած աշխատանքի համար: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2020թ. 44- օրյա պատերազմի հետևանքներին և Արցախում տիրող իրավիճակին: Արցախի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է անցյալից դասեր քաղելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև։ Խոսելով Արցախի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը ջանում է օր առաջ լուծել  10-յակ հազարավոր բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային, զբաղվածության և սոցիալական խնդիրները: Արթուր Թովմասյանը շեշտել է, որ  թեպետ առկա են  Հայաստանի Հանրապետությունից, , Սփյուռքի կազմակերպություններից ու գործարար շրջանակներից Արցախին տրամադրվող տարբեր աջակցություններ, այնուամենայնիվ, հնարավորությունները շարունակում են սուղ մնալ: ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ համակարծիք լինելու համար։ Հանդիպման շրջանակներում ընդգծվել է ռուս խաղաղապահների և Արցախի Հանրապետության  ՊԲ դերը՝ որպես  արցախահայության անվտանգության  հուսալի երաշխավորների։ «Արցախը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Այն որպես  կարմիր գիծ պետք է ընկալվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և Արցախի բարեկամների համար: Մենք Արցախի միջազգային ճանաչմանը կհասնենք ուժերի կենտրոնացման և միասնականության շնորհիվ»,- ընդհանրացրել է ԱԺ նախագահը: Հանդիպման ավարտին Արթուր Թովմասյանն իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայում հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ։ Այս առումով իր աջակցությունն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին և Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ հանդիսացող, խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր պատգամավորներին: Իր հերթին  Ֆրանսուա Պուպպոնին, ով ծագումով Կորսիկայից է, Արթուր Թովմասյանին հրավիրել է Կորսիկա: Արցախի Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է Կորսիկա այցի հրավերը և, օգտվելով առիթից՝ շնորհակալություն է հայտնել Կորսիկայի կողմից Արցախի անկախության ճանաչման համար։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
18:02 - 16 հունիսի, 2022
Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն Ուկրաինա են ժամանել։ Նրանք այցելել են Կիևի շրջանի Իրպեն քաղաք, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Մասնավորապես, այս երկրների առաջնորդները շրջել են քաղաքում, տեսել ավերածություններն ու ծանոթացել վերականգնման պլաններին։ Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը, չորս պետությունների առաջնորդները մտադիր են աջակցության և համերաշխության ազդակ հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին։ Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նշված երկրների ղեկավարները Վլադիմիր Զելենսկու հետ այսօր քննարկելու են, մասնավորապես, պարենային անվտանգության, զենքի և Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Երմակը նշել է, որ ակնկալիքներ կան, որ նրանք կսատարեն Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հայտը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:43 - 16 հունիսի, 2022
Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպական երկրները, որոնք փորձում են այլընտրանք գտնել ռուսական ածխին, այս տարվա առաջին հինգ ամսում 40%-ով ավելի շատ ածուխ են ներկրել հարավաֆրիկյան արտահանման գլխավոր հանգույցից, քան 2021 թ-ին, հայտնում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Այս տարվա մայիսի վերջի տվյալներով՝ Ռիչարդս Բեյ հարավաֆրիկյան ածխային տերմինալը (RBCT) 3 մլն 240 հազար 752 տոննա ածուխ է արտահանել եվրոպական երկրներ, որը կազմում է RBCT-ի արտահանման ընդհանուր ծավալի 15%-ը, 2021 թ-ին այն կազմել է 2 մլն 321 հազար 190 տոննա (4%)։ Օգոստոսի երկրորդ կեսից սկսած՝ Եվրամիությունն արգելելու է ռուսական ածխի ներկրումը, դա Մոսկվայի դեմ լայնամասշտաբ պատժամիջոցների մի մասն է։ RBCT-ն դեռ չի պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ Այն սովորաբար ցուցանիշները ներկայացնում է տարեկան կտրվածքով և արտահանման ուղղությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ չի տրամադրում։ Այս տարի RBCT-ից ածուխ են գնել Նիդերլանդներն, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Դանիան, Լեհաստանը, Գերմանիան և Ուկրաինան։ Նրանցից ոմանք սկսել են ածուխ ներկրել RBCT-իц միայն փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Նիդերլանդները RBCT-ից ածուխ չի գնել այս տարվա հունվարին և փետրվարին, սակայն 1,27 մլն տոննա ներկրել է մարտին, ապրիլին և մայիսին, ընդ որում՝ ծավալներն ավելանում են յուրաքանչյուր ամիս։ RBCT-ից ածխի ներկրման ծավալներով այն չորրորդն է, նրան բաժին է ընկել տերմինալի արտահանման ընդհանուր ծավալի 5,76%-ը։ Ֆրանսիան RBCT-ից յոթնապատիկ ավելի շատ ածուխ է գնել այս տարի՝ 464 հազար 432 տոննա՝ ի տարբերություն անցյալ տարվա 68 հազար 5 տոննայի։ Իսպանիան, Լեհաստանն ու Գերմանիան անցյալ տարի նույնպես ածուխ չեն ներկրել տերմինալից։ Այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում Իսպանիան գնել է 355 հազար 250 տոննա ածուխ, Լեհաստանը՝ 181 հազար 515 տոննա, Գերմանիան՝ 157 հազար 383 տոննա։ Ճապոնիան, որը նույնպես հայտարարել է, որ արգելելու է ռուսական ածխի ներկրումը, հունվարից ի վեր RBCT-ից գնել է 388 հազար 249 տոննա ածուխ, ինչը գրեթե կրկնակի ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Չինաստանը՝ 2021 թ-ին RBCT-ից ամենաշատ ածուխ ներկրած երրորդ երկիրը (6,09 մլն տոննա), այս տարի տերմինալից ածուխ չի գնել, սակայն ավելացրել է ռուսական ածխի ներկրման ծավալները։ Եվրոպական երկրներ արտահանման աճը տեղի է ունեցել՝ չնայած RBCT-ի աշխատանքի ցածր ցուցանիշներին։ Տեխնիկական վատ սպասարկումը, գնացքաքարշերի պակասն ու պղնձե մալուխների գողությունը խաթարել են հարավաֆրիկյան պետական երկաթուղային բեռնափոխադրումները, որոնց միջոցով ածուխը տեղափոխվում էր RBCT և մյուս տերմինալներ։ Որոշ հանքափորներ ածուխը տեղափոխում են բեռնատարներով։ 2022 թ-ի հինգ ամսում RBCT-ն արտահանել է 22 մլն 057 հազար 587 տոննա ածուխ։ Այս տեմպերով տերմինալում կրկին կգրանցվի տարեկան արտահանման անկում այն դեպքում, երբ 2021 թ-ին արտահանման ծավալներն ամենացածրն են եղել 1996 թ-ից ի վեր»։   Նորա Վանյան
20:28 - 15 հունիսի, 2022
Ուկրաինայի նախագահը ստիպված է բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ուկրաինայի նախագահը ստիպված է բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Ռումինիա է ժամանել ՆԱՏՕ-ի հարավային թև և Մոլդովա կատարելիք եռօրյա այցի շրջանակում, խոստացել է «ամեն ինչ անել»՝ դադարեցնելու համար Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, հայտնում է Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը։ «Մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ կանգնեցնելու համար ռուսական զորքերը, որպեսզի օգնենք ուկրաինացիներին, նրանց բանակին և բանակցությունների վերսկսմանը», - ասել է նա։ Ֆրանսիայի նախագահն այսօր ավելի ուշ մեկնելու է Մոլդովա՝ հանդիպելու արևմտամետ նախագահ Մայա Սանդուի հետ։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են նաև, որ հունիսի 16-ին նա այցելելու է Կիև, սակայն այս տվյալները չի հաստատել Մակրոնի գրասենյակը։ «Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան հստակ հայտարարել է, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Բայց մենք պետք է սթափ դատենք։ Մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ», - ասել է նա։ «Ուկրաինայի նախագահն ու նրա պաշտոնյաները ստիպված են բանակցել Ռուսաստանի հետ», - հավելել է Ֆրանսիայի նախագահը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
17:19 - 15 հունիսի, 2022
Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտման ֆիննական կենտրոնն (CREA) զեկույց է հրապարակել, որում նշել է, որ էներգակիրների արտահանման հաշվին Ռուսաստանն $98 միլիարդ է վաստակել Ուկրաինայի դեմ պատերազմի 100 օրվա ընթացքում։ Ընդ որում, այդ էներգակիրների խոշորագույն ներկրողը Եվրամիությունն է։ Al Jazeera-ն անդրադարձել է զեկույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «CREA ֆիննական անկախ կենտրոնի այսօրվա զեկույցը հրապարակվել է այն շրջանում, երբ ռուսական զորքերը շարունակում են դանդաղ, բայց հաստատուն առաջընթացն՝ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի շրջանի ամբողջական գրավման արշավի շրջանակում։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ուկրաինային զենք և գումար են տրամադրել, որպեսզի օգնեն նրան դիմակայել Ռուսաստանի գրոհին, ինչպես նաև Մոսկվային պատժել են աննախադեպ տնտեսական պատժամիջոցներով։ Սակայն Կիևն արևմտյան երկրների կոչ է արել խզել Մոսկվայի հետ բոլոր առևտրային կապերը՝ հույս ունենալով, որ դա կխլի նրանից ֆինանսական այդ փրկօղակը փետրվարի 24-ի ներխուժումից հետո։ Պատերազմից առաջ Ռուսաստանը Եվրամիությանը գազ էր մատակարարում նրա պահանջարկի 40%-ի չափով, և նավթ՝ 27%-ի չափով։ Այս ամիս ավելի վաղ ԵՄ-ն համաձայնության է եկել ռուսական նավթի մեծ մասի ներկրումից հրաժարվելու շուրջ և մտադիր է այս տարվա ընթացքում երկու երրորդով նվազեցնել գազի ներկրումը։ CREA-ի հաշվետվության համաձայն՝ պատերազմի առաջին 100 օրվա ընթացքոմ Եվրամիությանը բաժին է ընկել ռուսական էներգակիրների արտահանման 61%-ը, որը համարժեք է $60 միլիարդին։ Ընդհանուր առմամբ, առաջատար ներկրողներն են եղել Չինաստանն՝ էներգակիրների դիմաց վճարելով $13.2 միլիարդ, Գերմանիան՝ $12.7 մլրդ, Իտալիան՝ $8.2 մլրդ, Նիդերլանդները՝ $8.4 մլրդ, Թուրքիան՝ $7 մլրդ, Լեհաստանը՝ $4.6 մլրդ, Ֆրանսիան՝ $4,5 մլրդ և Հնդկաստանը՝ $3,6 մլրդ։ Հանածո վառելիքից Ռուսաստանի եկամուտները ստացվում են, նախևառաջ, անմշակ նավթի վաճառքից ($48.2 մլրդ), այնուհետև՝ խողովակաշարով մատակարարվող գազից ($25.1 մլրդ), նավթամթերքից ($13.6 մլրդ), հեղուկ բնական գազից ($5.3 մլրդ) և ածխից ($4.8 մլրդ)։ Անգամ չնայած այն բանին, որ մայիսին ռուսական էներգակիրների արտահանումը կտրուկ կրճատվել է, իսկ շատ երկրներ և ընկերությունները հրաժարվել են մատակարարումներից պատերազմի պատճառով, հանածո վառելիքի համաշխարհային գների աճը շարունակել է համալրել Կրեմլի գանձարանը, իսկ արտահանումից ստացված եկամուտները ռեկորդային բարձր մակարդակի են հասել։ CREA-ի տվյալներով՝ արտահանման միջին գները Ռուսաստանում մոտ 60%-ով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի։ Որոշ երկրներ էլ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման ծավալները։ Նրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ֆրանսիան, ասված է զեկույցում։ «Հնդկաստանը ռուսական անմշակ նավթի խոշոր ներկրող է դարձել՝ ձեռք բերելով արտահանված ապրանքի 18%-ը», - նշել է CREA-ն՝ հավելելով, որ «դրա զգալի մասը վերաարտահանվում է զտված նավթամթերքի տեսքով», այդ թվում՝ ԱՄՆ և եվրոպական երկրներ։ «Մինչ ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականությունը, Ֆրանսիան ավելացրել է ներկրումն ու դարձել հեղուկ բնական գազի խոշորագույն ներկրողն աշխարհում», - ասել է CREA-ի վերլուծաբաններից մեկը»։   Նորա Վանյան  
17:01 - 14 հունիսի, 2022