Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի վաճառքն այն երկրին, որը ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն գործել. արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ |tert.am|
tert.am: Արգենտինայում գործող հայկական միությունների և հաստատությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ին բողոքի երթ են իրականացրել դեպի Իսրայելի դեսպանատուն, որի դիմաց տեղի է ունեցել լայնամասշտաբ հանրահավաք:
Ինչպես փոխանցում է Diario Armenio-ն, ցույցի մասնակիցները կոչով դիմել են Իսրայելի ներկայացուցիչներին՝ պահանջելով աջակցություն չցուցաբերել Ադրբեջանին և բարձրաձայնելով, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական զենքը հայ ժողովրդին սպանելու համար:
«Հայ ժողովուրդն ու հրեա ժողովուրդը եղբայրացել են նույն պատմական ողբերգությամբ: Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի և ռազմական տեխնոլոգիաների վաճառքն այն երկրներին, որոնք ցանկանում են ևս մեկ ցեղասպանություն իրականացնել»,- ասել են ցույցի մասնակիցները:
19:33 - 28 հոկտեմբերի, 2020