Հայաստան

Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում քրիստոնեական կոթողների պահպանման կարևորությունը |armenpress.am|

Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում քրիստոնեական կոթողների պահպանման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Նշվում է, որ քննարկվել են նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում տիրող իրավիճակը բավականին հանգիստ է: Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, որ շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ վերադարձվում են Ադրբեջանին, կան քրիստոնեական տաճարներ և վանքեր: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանման և նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը:  Ադրբեջանի նախագահն այդ ուղղությամբ ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ սկզբունքով  է գործելու ադրբեջանական կողմը:
22:05 - 14 նոյեմբերի, 2020
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահին

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահին

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ-ի դեսպանությունը: Երախտագիտության խոսք հայտնելով Ղոլամհոսեյն Շաֆեիին այս ծանր ժամանակահատվածում Իրանի ցուցաբերած բարիդրացիական վերաբերմունքի և հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպան Թումանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պահպանել են նախորդ ժամանակաշրջանի զարգացման տեմպը. մի բան, որ խոսում է դրանց համակարգված և փոխշահավետ բնույթի մասին: Ինչպես նշել է ՀՀ դեսպանը, ըստ էության, ո՛չ համավարակը, և ո՛չ էլ պատերազմական վիճակը չեն խաթարել երկկողմ բնականոն տնտեսական հարաբերությունները: Առևտրի պալատի նախագահ Շաֆեին ևս անդրադարձել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերջին ժամանակաշրջանի հաջողություններին և առաջիկա դրական զարգացումներին: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ նոր իրադարձություններով պայմանավորված պետք է անել հնարավորինս հարաբերությունների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար: ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն է ձեռք բերվել մի շարք համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ:
18:27 - 14 նոյեմբերի, 2020
Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի. փոխարտգործնախարար |24news.am|

Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի. փոխարտգործնախարար |24news.am|

24news.am: Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հայտարարության հետ կապված որոշ չհիմնավորված արտահայտություններ: Irna-ի հետ զրույցում Արաղչին հայտնել է, որ Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի: «Ցավոք, սոցիալական կայքերում տարածվում է մոլորության մեջ գցող տեղեկություն՝ կեղծ քարտեզներով, արվում են հայտարարություններ, թե Հայաստանի ու անգամ Իրանի տարածքով տարանցիկ ճանապարհ է ստեղծվում, թե իբր տարածքում աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինում: Այս ամենը սկզբունքայնորեն անիրական է և արվում է կոնկրետ քաղաքական և քարոզչական նպատակներով»,- ասել է նա: Ներկայացնելով քարտեզ՝ ԱԳ փոխնախարարը նշել է, որ դրանում երևում է՝ Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով աշխարհագրական գոտի ստեղծելու վերաբերյալ լայնորեն քննարկվող հարցն անհիմն է: «Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ խոսվում է ավտոմեքենաների համար նախատեսված կամ, ավելի շուտ, Հայաստանի ներսում Նախիջևանից մինչև Ադրբեջանի մայրցամաքային հատվածը տարանցիկ երթուղու մասին, որի անվտանգությունը Ռուսաստանն է ապահովելու, իսկ հստակ երթուղին մինչ օրս հայտնի չէ»,- ասել է Արաղչին:
12:39 - 14 նոյեմբերի, 2020
Հուսահատվել չկա. Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղևորվում է Հայաստան |armenpress.am|

Հուսահատվել չկա. Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղևորվում է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Կանադայից  հումանիտար օգնության հերթական խմբաքանակը նոյեմբերի 21-ին կուղարկվի Հայաստան՝ նախատեսված արցախցի ընտանիքների համար: Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը նշեց, որ հայ համայնքի կողմից աջակցության աշխատանքները շարունակվում են:  «Մինչ այդ էլ հումանիտար օգնության տարբեր խմբաքանակներ ենք ուղարկել, միայն Տորոնտոյից 15 տոննա բեռ է ուղարկվել: Ապրանքների հավաքագրումն իրականացվում է մեր դեսպանատան ցուցակին համապատասխան: Ուղարկվել են քնապարկեր, դեղորայք, տաք հագուստ, երեխաների համար նախատեսված իրեր, առաջին անհրաժեշտության պարագաներ, գուլպա, ձեռնոց և այլն: Հուսահատվել չկա, մեր աշխատանքը շարունակվում է»,-նշեց Էդգար Մանուկյանը:  Նա տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթներին բժշկական միկրոավոտբուսներ կուղարկվեն Հայաստան:
10:59 - 14 նոյեմբերի, 2020
Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին կատարել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները

Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին կատարել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը՝ կատարելու Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները․ 2020թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները: Ի թիվս այլնի՝ Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Հայաստանի և էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպը և այլ շարունակական խախտումները՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ - հակահայկական տրամադրությունների տարածումը, - հակահայկական քարոզչությունը վերացնելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկումը ձախողելը, - պետական մարմինների կամ հանրային հաստատությունների կողմից հայերի նկատմամբ ռասայական խտրական վերաբերմունք խրախուսելը կամ այն հրահրելը, - էթնիկ հայերին իրենց անձնական իրավունքներից խտրական զրկելը, ինչպիսիք են՝ անձի անվտանգության ապահովման, սեփականության և մշակութային ժառանգություն հանդիսացող կոթողներ մուտք գործելու և դրանցից օգտվելու իրավունքները, - իրավասու ներպետական դատարանների և պետական իրավասու այլ մարմինների կողմից էթնիկ հայերի իրավունքների արդյունավետ պաշտպանության և վերականգնման ձախողումը, - և հայերի էթնիկ զտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նշված նամակում Հայաստանը պահանջում է Ադրբեջանից իր կոնվենցիոն պարտավորությունների կատարում և հրավիրում վերջինիս բանակցությունների եղանակով քննարկել Կոնվենցիայի պահանջների խախտումները»: Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի առաջարկը մերժելու կամ սահմանված ժամկետում պատասխան չներկայացվելու դեպքում Հայաստանը իրեն իրավունք է վերապահում առկա իրավական վեճը լուծել Կոնվենցիայով սահմանված կարգով:
21:20 - 13 նոյեմբերի, 2020
Կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների․ Քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությունը

Կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների․ Քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությունը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը․ «Սիրելի հայրենակիցներ,Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը։Բոլորիս պատած վիշտն ու արդարացի ցավը չպետք է մթագնի առողջ բանականությունը։ Չսատարելով որևէ քաղաքական ուժի՝ դատապարտում ենք նախորդ օրերին տեղի ունեցած բռնության անընդունելի դեպքերը, կոչ ենք անում զերծ մնալ որոշ շրջանակների խաբեության ծուղակն ընկնելուց և պահանջները ներկայացնել ոչ բռնի և օրինական ճանապարհով։ Որևէ իրավիճակում արդարացված չէ բռնության կիրառումը և ռազմական դրության պայմաններում քաղաքական ճգնաժամի հրահրումը։ Արդեն իսկ տեղի ունեցածը՝ ՀՀ ԱԺ նախագահին ծեծի ենթարկելը, Կառավարության և Ազգային Ժողովի շենքերում վայրագությունների իրականացումը, կառավարական առանձնատան, Ազատություն ռադիոկայանի և ԲՀՀ-Հայաստանի գրասենյակների վրա հարձակումները, հավաքների ժամանակ բռնության կոչեր հնչեցնելը խորապես մերժելի և դատապարտելի է։Որոշ քաղաքական ուժեր, ակնհայտորեն օգտագործում են հասարակության հոգեբանական վիճակը՝ իշխանության զավթման համար հող նախապատրաստելու նպատակով։ Այս պարագայում կարևոր է չկորցնել զգոնությունը, քաջ գիտակցել, թե ինչ հետագիծ ունեն այս պահին ակտիվություն ցուցաբերող տարբեր կուսակցությունները և անձինք։ Ուշագրավ է, որ վերջիններս հայտարարում են, թե այնուամենայնիվ հնարավոր է հետ կանգնել ստորագրված եռակողմ հայտարարությունից և շրջել իրավիճակը, սակայն չեն առաջարկում որևէ առարկայական այլընտրանքային լուծում կամ բերում քիչ թե շատ ռացիոնալ փաստարկներ։Հասարակությունը աներկբա իրավունք ունի բողոքի ձայն բարձրացնելու, իշխանությանը պատասխանատվության կանչելու, արդարացի պահանջներ ներկայացնելու, սակայն դա պետք է արվի բացառապես ՀՀ Սահմանադրության և օրինականության շրջանակներում։ Ցանկացած իշխանափոխություն Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ միմիայն սահմանադրական կարգով, ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Այս փուլում երկիրն ապակայունացնելու և հեղաշրջման ուղիով տանելու ամեն փորձ կարող է վտանգել մեր երկրի անվտանգությունը, ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետության բուն գոյությունը։Ստեղծված բարդագույն իրավիճակում յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր ներուժի չափով պետք է աջակցի Հայաստանում ու Արցախում օր առաջ իրավիճակի կայունացմանն ու բարելավմանը՝ առողջապահական, սոցիալական, կրթական և տնտեսական և այլ հրատապ խնդիրների լուծմանը՝ հանուն պատերազմը վերապրածների և բոլորիս անվտանգության։ Հավատացած ենք, որ առկա ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը ծառացած խնդիրների լուծումն է սահմանադրական և օրինական ճանապարհով, բռնության և ապակայունացման իսպառ բացառմամբ։Հայտարարությունը բաց է միանալու համար։-----Հանուն հավասար իրավունքների ՀԿԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնՄարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնՔաղաքական երկխոսություն ՀԿԽտրականության դեմ պայքարի ու հանուն հավասարության կոալիցիաՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեՀանրային լրագրության ակումբԻրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամՓինք իրավապաշտպան ՀԿԿանանց աջակցման կենտրոն ՀԿՄշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա ՀԿԸնդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիաԻրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿԽոսքի իշխանություն ՀԿԳյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿTempus ՀԿԻզաբելլա Սարգսյան, կրոնագետԱնահիտ Սիմոնյան, իրավապաշտպան, հետազոտողԱլեքսանդր Մարտիրոսյան, հաղորդակցության և մեդիա մասնագետՍտելլա Չանդիրյան, իրավաբանՎարդինե Գրիգորյան, հանրային կառավարման մասնագետՏաթևիկ Ղարիբյան, իրավաբանՆիկոլայ Հովհաննիսյան, իրավաբանԱննա Փամբուխչյան, մեդիա մասնագետՄարիամ Սարգսյան, միջազգայնագետԳայանե Շագոյան, ազգագրագետՌոման Հովսեփյան, հնաբուսաբանԼուսինե Խառատյան, ազգագրագետ
19:32 - 12 նոյեմբերի, 2020
Պեսկովը կրկին հերքում է Արցախում թուրք խաղաղապահների ներգրավվածության մասին լուրերը

Պեսկովը կրկին հերքում է Արցախում թուրք խաղաղապահների ներգրավվածության մասին լուրերը

Թուրք խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը անհնար է առանց Երևանի և Բաքվի համաձայնության, բայց այդ հարցը չի քննարկվել: Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է tass.ru-ն։«Մենք շարունակում ենք ելնել այն փաստից, որ խաղաղապահները ռուս զինվորականներն են, ովքեր արդեն տեղակայված են կողմերի շփման գոտում, - ասել է Պեսկովը։ Իսկ թուրքական զինուժի հետ փոխգործակցությունը կլինի մոնիտորինգի կենտրոնի շրջանակներում, որը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է համաձայնվել Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը ասել է, որ «այս թեման չի քննարկվել»։ «Սա չի կարող քննարկման թեմա լինել միայն Մոսկվայի և Անկարայի միջև։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնվեն դրան», - ասել է Պեսկովը, հավելելով, որ «այդպիսի պայմանավորվածություններ չկան»։ Մեկնաբանելով Անկարայի այն հայտարարությունները, թե թուրք խաղաղապահները Ղարաբաղում առաքելության մաս են կազմելու, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը ասել է, որ «այստեղ կարելի է ենթադրել, որ հասկացության մեջ որոշակի տարաձայնություններ կան»:
14:05 - 12 նոյեմբերի, 2020
Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի ԼՂ շուրջ ձեռքբերված համաձայնագիրը․ ՌԻԱ Նովոստի |factor.am|

Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի ԼՂ շուրջ ձեռքբերված համաձայնագիրը․ ՌԻԱ Նովոստի |factor.am|

factor.am: Ռուսաստանի պատվիրակությունը  Թուրքիա է ժամանելու ուրբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Մենք վաղը սպասում ենք ռուսական պատվիրակությանը ՝ քննարկելու համաձայնագրի մանրամասները», – նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: Բանակցությունների ավարտից հետո Թուրքիան Ադրբեջանին կտեղեկացնի հանդիպման մանրամասների մասին: «Վաղը մենք մեր ռուս գործընկերների հետ մանրամասն կքննարկենք դրույթները, և, իհարկե, դրանից հետո կտեղեկացնենք Բաքվին», – ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած ճեպազրույցի ժամանակ:
12:22 - 12 նոյեմբերի, 2020
ԼՂ հրադադարի համաձայնագրի պայմաններն անընդունելի են. Ֆրենկ Փալոն |1lurer.am|

ԼՂ հրադադարի համաձայնագրի պայմաններն անընդունելի են. Ֆրենկ Փալոն |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղի հարցով այս շաբաթ ստորագրված հրադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այս հակամարտությունը կայուն լուծում ստանա: Նման  գրառում է կատարել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում: Կոնգրեսականը Միացյալ Նահանագների պետքարտուղարությանը կոչ է արել անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ՝ այդ հարցերի լուծման համար։ «ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է ապահովի, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերականգնելու իր համայնքները և կյանքը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։ Ներկայիս հրադադարում տեղ գտած պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը: Ֆրենկ Փալոնը նաև նշել է, որ «միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես բանակցողի։ Առանց դրա նրանք շարունակելու են բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի հետագա հարձակումներին»։
12:14 - 12 նոյեմբերի, 2020
Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ի շուրջ համաձայնագրի վերաբերյալ |factor.am|

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ի շուրջ համաձայնագրի վերաբերյալ |factor.am|

factor.am: Մոսկվան պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Վալդայ» քննարկումների ակումբում, գրում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է այս թեմայի շուրջ ամերիկացիների հետ երկխոսությանը, ապա, իհարկե, ամերիկացիները տեղեկություններ կստանան այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչ քայլեր են ձեռնարկվել՝ դրանք ձեռք բերելու համար»,- ասել է նա: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը  ոչ ոք չի չեղարկել: Հետևաբար, այս ձևաչափով փոխգործակցությունը կշարունակվի: Միևնույն ժամանակ, երկխոսությունը շարունակվում է դեսպանատների միջոցով: Եթե ամերիկյան կողմից այդպիսի հետաքրքրություն լինի, մենք կտանք բոլոր անհրաժեշտ բացատրությունները», – շեշտել է Ռյաբկովը:
17:15 - 11 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան վերլուծում է ԼՂ շուրջ համաձայնագրի պայմանները․ Մակրոնն առաջիկայում կհանդիպի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ |factor.am|

Ֆրանսիան վերլուծում է ԼՂ շուրջ համաձայնագրի պայմանները․ Մակրոնն առաջիկայում կհանդիպի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ |factor.am|

factor.am: Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը կնքվել է մի քանի շաբաթ տևած մարտերից հետո։ Այդ ընթացքում Ֆրանսիան անշեղորեն իր վրա էր վերցրել բռնությանը լիովին վերջ տալու և հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու պարտավորությունը, ասվում է Ելիսեյան պալատի կայքում հրապարակված հայտարարությունում։ Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիան գտնվում է համաձայնագրի պայմանների վերլուծության փուլում և ակտիվորեն խորհրդակցություններ կվարի Ռուսաստանի հետ՝ Հայաստանի շահերը պահպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հասնելու համար: Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ժամանակներում կհանդիպի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Ֆրանսիան վճռականորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել սադրանքները Լեռնային Ղարաբաղի շուրջ, ցուցաբերել զսպվածություն և չձեռնարկել ոչինչ, ինչը կվտանգի կողմերի միջև Մինսկի խմբի շրջանակում երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը։ Նշվում է նաև, որ այս պահին առաջնահերթությունը պետք է տրվի մարտական ​​գործողությունների կայուն դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի պահմանմանը:
16:00 - 11 նոյեմբերի, 2020
Խնդիրները լուծել քաղաքակիրթ եղանակով. Եվրոպայի հայերի համագումարը միասնության կոչ է արել |armenpress.am|

Խնդիրները լուծել քաղաքակիրթ եղանակով. Եվրոպայի հայերի համագումարը միասնության կոչ է արել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում լինել համախմբված և համերաշխ՝ պահպանելու մեր անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը: Անհրաժեշտ է արժանին մատուցել արցախյան պատերազմում անմահացած նահատակ հերոս տղաների հիշատակը: «Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր գտնվում են մեր պատմության ամենածանր պահերից մեկում:  100 միլիոնանոց նենգ ու դավադիր թուրք–ադրբեջանական թշնամու համատեղ ուժերը, նրանց աջակցող իսրայելական եւ  տասնյակ այլ երկրների աջակցությամբ, միջազգային ահաբեկչական հազարավոր ուժերի մասնակցությամբ, եվրոպական, ամերիկյան և այլ պետությունների ղեկավարների մեղսակից լռությամբ եւ թողտվությամբ  մեզ պարտադրեցին այս պատերազմը: Մեր քաջարի բանակը անհավասար մարտերում  44 օր հերոսական աննկարագրելի դիմադրություն ցուցաբերելով՝ կատարեց հնարավոր ու անհնարին ամեն բան: Այսօր, առաջացած ներկա պայմաններում մեզ հարկավոր է դարձյալ համախմբվածություն եւ համերաշխություն՝ պահպանելու մեր անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը, որպեսզի հնարավոր լինի արժանին մատուցել մեր անմահացած նահատակ հերոս տղաների հիշատակին, որպեսզի հնարավոր լինի վերակազմավորվելու, անցյալի սխալներից դասեր քաղելու եւ նոր ու գիտակցված հիմքերի վրա դնելու Հայաստանի ու Արցախի ապագան, որը անկասկած լինելու է վառ ու լուսավոր»,-ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում պետական հեղաշրջման փորձերին՝ կոչ անելով  լինել զգոն եւ ուշադիր, չտրվել սադրանքներին եւ հավելյալ էմոցիաներին: Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է բռնության, բախումների, պետական գույքի ոչնչացման, գողությունների և նման ամեն տեսակի խուլիգանական քայլերը: «Հասարակությունը արդարորեն վրդովված է  եւ սպասում է իր հարցերի պատասխաններին: Այդ պատասխանները բնականաբար լավագույն կերպով կարելի է ստանալ սթափ  եւ խաղաղ մթնոլորտում՝ ուր տիրում է համազգային միասնականությունը եւ համախմբում պետության շուրջ: Հարկավոր է միասնականությամբ եւ հավատով պաշտպանել հայրենիքն ու նրա ազատ ու ինքնիշխան ապրելու իրավունքը: Մենք դեռ շատ բան ունենք անելու: Այս անգամ առավել գիտակցված եւ անցյալի սխալներից եւ թերացումներից  իրական դասեր քաղելով: Հարկավոր է պատժել ռազմական իրադրության մեջ ամեն մի դավադիր ու մեր միասնությունը խաթարող  հակապետական ուժերին եւ անհատներին: Ներքաղաքական խնդիրները եւ ամեն ինչ լուծել քաղաքակիրթ եղանակով, սառը դատողությամբ՝ բանականության եւ օրենքի սահմաններում»,-ասված է հայտարարությունում:
14:36 - 11 նոյեմբերի, 2020
ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում․ Քերի Քավանո |factor.am|

ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում․ Քերի Քավանո |factor.am|

factor.am: Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք մշակվել են Մինսկի խմբի շրջանակում։ Այն դուրս է պարզ հրադադարի սահմաններից, հիմք է հանդիսանում հակամարտության հնարավոր կարգավորման համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Եվրասիայում հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն։ «Սա հումանիտար զինադադար կամ հրադադար չէ, որի վրա նախկինում աշխատել են Լավրովը և Պուտինը, Պուտինը և Մակրոնը, որը Պոմպեոն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սա շատ ավելի հեռուն է գնում: Սա հրադադարի ռեժիմ է՝ խաղաղ կարգավորման հիմնական տարրերով: Այս տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում»,- հայտարարել է Քավանոն։ Այդ տարրերի թվում նա նշել է տարածքային զիջումները, խաղաղապահների տեղակայումը, փախստականների վերադարձը, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների երաշխավորումը մի կողմից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքների միջև: «Քաղաքական առումով Ռուսաստանը հեռու չի գնացել այն դիրքորոշումներից, որոնք սատարում էին Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Միակ բանը, որը տարբերվում է  այս ամբողջ ընթացքում ձեռք բերված համաձայնություններից, ռուս խաղաղապահներն են»,- հայտարարել է Քավանոն: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը երկմտում էր սեփական խաղաղապահներին ուղարկելու անհրաժեշտության հարցում, բայց դա արեց այն ժամանակ, երբ իրավիճակը Հայաստանի համար կրիտիկական էր։
11:55 - 11 նոյեմբերի, 2020
Մենք խորապես հիասթափված ենք, որ ԱՄՆ-ն չկարողացավ արդյունավետ դեր խաղալ. ԱՄՆ կոնգրեսականներ |amerikayidzayn.com|

Մենք խորապես հիասթափված ենք, որ ԱՄՆ-ն չկարողացավ արդյունավետ դեր խաղալ. ԱՄՆ կոնգրեսականներ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ կոնգրեսի Հայկական հանձնախմբի կոնգրեսականներ, այդ թվում՝ Ֆրանկ Փալոունը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Ջեքի Սփեյերը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործարքի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն են տարածել. «Որպես հայկական հարցերով կոնգրեսական խմբի համանախագահներ, մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին: Նրանք համարձակորեն պաշտպանեցին իրենց հայրենիքն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությամբ օտարերկրյա վարձկանների՝ բախվելով անօդաչու թռչող սարքերի սարսափելի հարձակումներին և դիմանալով ադրբեջանական ուժերի կատարած վայրագություններին: Մենք կանգնած ենք Հայաստանի և Արցախի կողքին և վերահաստատում ենք մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը և Արցախի ինքնորոշման իրավունքին: Մենք խորապես հիասթափված ենք այն բանից, որ ԱՄՆ-ն չկարողացավ արդյունավետ դեր խաղալ այս ողբերգական արդյունքից խուսափելու հարցում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական հարձակման սկզբից ի վեր մենք վարչակազմին կոչ ենք արել օգտագործել բոլոր առկա ռեսուրսները՝ Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Եթե Վարչակազմը վճռականորեն գործեր հրադադարի հասնելու համար և օգտագործեր այնպիսի լծակներ՝ զերծ մնալով ռազմական օգնության տրամադրումից և վերականգնելով օրենքի 907-րդ բաժինն ու պատժամիջոցները, հազարավոր կյանքեր կարող էին փրկվել, և հնարավոր էր վերադարձ խաղաղ բանակցություններին: Երեկ հայտարարված համաձայնագրի ուսումնասիրության ընթացքում մենք կրկնապատկելու ենք մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին Ադրբեջանի և Թուրքիայի աղաղակող թշնամանքի դեմ և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր վերջին շաբաթների ընթացքում վայրագություններ են գործել խաղաղ բնակչության դեմ: ԱՄՆ-ը չպետք է շարունակի պասիվ անտեսել Թուրքիայի սպառնալիքը՝ ուղղված Արևելյան Միջերկրական ծովի, Մերձավոր Արևելքի և Կովկասի կայունությանը»: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը Լեռնային Ղարաբաղի նոր զարգացումների մասին այսօր ասել է. «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքովբռնության աճը և մարդկային կյանքերի կորուստը: Մենք ի գիտություն ընդունեցինք Ռուսաստանի միջնորդությամբպայմանավորված գործողությունները դադարեցնելու մարտերը և շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նորպայմանավորվածության եւ դրա իրականացման մանրամասների մասին, դրանց իրագործման ընթացքում: Չնայած մենք ուրախ ենք տեսնել բռնության ավարտը, մենք դեռ չենք կարող մեկնաբանել հրադադարի կոնկրետմանրամասները կամ դրան հաջորդող քայլերը: Ցանկացած հարց, թե ինչպես են կողմերը ընկալում նորպայմանավորվածությունները, պետք է ուղղված լինեն նրանց»:
11:34 - 11 նոյեմբերի, 2020