#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն

«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն: Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը.  «Այսօր սոցցանցում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ անհայտ անձը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ էր լցնում Երևանի փողոցներից մեկում։ Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում։ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ»։
21:32 - 20 հունիսի, 2021
Արձանագրված 141 դեպքից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47–ին, 94–ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ․ փոխոստիկանապետ |tert.am|

Արձանագրված 141 դեպքից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47–ին, 94–ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ․ փոխոստիկանապետ |tert.am|

tert.am: Այսօր առավոտյան ժամը 08։00-ից մինչ այս պահը քննարկվել և ընթացք է տրվել քվեարկության ընթացքում տեղի ունեցած իրավախախտումներ վերաբերյալ ստացված տեղեկությունները։ Ներկայացնելով քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունները՝ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։ «Արձանագրված 141 դեպքերից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47 դեպքի, իսկ 94–ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար»,– ասաց նա և նշեց, որ արձան առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ պարունակող երեք դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը ՀՀ տարբեր մարզերում։«47 հարցադրումները հիմնականում վերաբերում են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, տեղամասային կենտրոնում կամ մուտքին հարող տրաածքում բռնություն գործադրելը, կամ բռնության գործադրելու սպառնալիքի 3 դեպք, քվեարկության գաղտնիություն խախտելը՝ 6 դեպք, ընտրակաշառք ստանալը, տալը  խոստանալը, տրամադրելը՝ մեկ դեպք, մեկից ավելի անգամ կամ այլ անձանց փոխարեն քվեարկելը՝ 25 դեպք, քվեարկության գաղտնիությունը խախտելու մեկ դեպք»,– ասաց նա և ներկայացրեց մյուս խախտումների դեպքերը։ Արա Ֆիդանյանը հայտնեց, որ բոլոր 94 պատահարները գտնվում են ստուգման փուլում։ Նա նաև նշեց, որ «Թեժ գիծ» ծառայությունում մինչ այս ստացվել է 87 ահազանգ, որոնք վերաբերել են մեկը՝ ընտրության օրը քարոզչություն անելուն, չորսը՝ ընտրակաշառքին, երեքը քվեարկությունն ուղղորդելուն, 35–ը՝ տեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին և 44 տեղեկատվական բնույթի հաղորդումներ են եղել։
21:21 - 20 հունիսի, 2021
Նախնական տվյալներով ընտրությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 49․4 տոկոսը

Նախնական տվյալներով ընտրությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 49․4 տոկոսը

 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ժամը 20։00-ի դրությամբ` քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տվյալները․ Երևան քաղաք․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 859000 է, մասնակցել է 442846-ը կամ 51,55%-ը։ Արագածոտնի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 117472 է, մասնակցել է 58737-ը կամ 50%-ը։ Արարատի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 223360 է, քվեարկել է 113625-ը կամ 50․87%-ը։ Արմավիրի մարզ․ քվեարկության իրավունք ունեցողների թիվը 235840 է, քվեարկել է 104880-ը կամ 44․47%-ը։ Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 189527 է, քվեարկել է 86173-ը կամ 45․47%-ը։ Լոռու մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 233552 է, քվեարկել է 109141-ը կամ 46,73%-ը։ Կոտայքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 242022 է, քվեարկել է 121212-ը կամ 50․08%-ը։ Շիրակի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 226763 է, քվեարկել է 93510-ը կամ 41․24%-ը։ Սյունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109726 է, քվեարկել է 66252-ը կամ 60․38%-ը։ Վայոց ձորի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 46620 է, քվեարկել է 26132-ը կամ 56․05%-ը։ Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109690, քվեարկել է 58666-ը կամ 53․48%-ը։ Հանրապետության՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2․593,572 է․ քվեարկությանը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 1․281․174-ը կամ 49․4%։ Տվյալը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ դրանք ստացվել են էլեկտրոնային տարբերակով;
21:17 - 20 հունիսի, 2021
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցների վերաբերյալ

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցների վերաբերյալ

2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են: Նույն օրը՝ ժամը 10:10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել՝ Գեղանիստ համայնքի երկու բնակիչների՝ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության դիմելու վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «Ահազանգերի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատաշեն համայնքում տեղակայված 11/11 ընտրատեղամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի, նույն կուսակցության անդամներ, նշված տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող անձանց, այդ թվում՝ թեկնածուի որդու,  և հանձնաժողովի նախագահի միջև, որը շարունակվել է ընտրատեղամասի բակում, ինչին մասնակցել են նաև ընտրության եկած անձինք, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.4-րդ հոդվածով: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին, ով ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:40 - 20 հունիսի, 2021
Քվեաթերթիկների փաթեթը կազմում է դիտորդը՝ նախապես |hetq.am|

Քվեաթերթիկների փաթեթը կազմում է դիտորդը՝ նախապես |hetq.am|

hetq.am: Երևանի Էրեբունի վարչական շրջանի 10/3 տեղամասում «Ընտրությունը քոնն է» դիտորդական կազմակերպության դիտորդ Ռոլանդ Ճաղարյանը նախապես կազմում է թեկնածու ուժերի քվեաթերթիկների փաթեթը։ Հարցին, թե ինչու՞ դա չի անում հանձնաժողովի անդամը ընտրողի ներկայությամբ, հանձնաժողովի անդամ Արտուշ Կարապետյանն ասում է, որ ամեն 25 քվեաթերթիկ հաշվելը երկու րոպե տևում է, և դիտորդը օգնում է։ Մեր նկատառումից հետո հանձնաժողովի անդամը քվեաթերթիկների նոր փաթեթ կազմեց ընտրողի համար, իսկ դիտորդը սեղանի մոտից հեռացավ։ Այս ընտրատեղամասում կեսօրին դեպք էր գրանցվել, երբ քաղաքացուն չէին տվել համար 3-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկը, քիչ հետո տեղամասում էին հայտնվել ՔՊ մի քանի վստահված անձինք և առանց գրանցվելու վեճի բռնվել։ Հանձնաժողովի նախագահ Նարինե Սահակյանի խոսքով՝ երկու կողմն էլ բարձրաձայն վիճում էին։ «Շատ տհաճ միջադեպ էր, իրենք միանգամից մտան գոռգոռալով, բայց, ի վերջո, իրավիճակը հարթվեց»,- հավելում է հանձնաժողովի նախագահը։ Միջադեպից առաջ և հետո նրան մի քանի անգամ զանգել են ՔՊ-ից և փորձել ցուցումներ տալ, ճշտել, թե դիտորդական որ կազմակերպություններից դիտորդներ կան։ Այս դեպքից քիչ անց տեղի է ունեցել մեկ ուրիշը. այս անգամ նույնպես քաղաքացուն ՔՊ-ի թերթիկ չի տրվել։ Շարունակությունը՝ hetq.am-ում
20:28 - 20 հունիսի, 2021
«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել է տվյալները՝ ըստ ժամը 16-00-ի

«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել է տվյալները՝ ըստ ժամը 16-00-ի

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է դիտարկել քվեարկության ընթացքը Հայաստանի Հանրապետության տարածքում 300 ընտրված տեղամասերում և տեղամասերին հարող տարածքում: Սույն հաղորդագրությունը ներառում է առավել ընդգծված՝ ստուգված խախտումների դեպքերը։ Քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտում և ընտրողների ուղղորդում/վերահսկողություն Սյունիքի մարզի Սիսիանի խոշորացված համայնքի թիվ 34/24 տեղամասում ընտրողը, դուրս գալով քվեախցիկից, հայտարարել է, որ իրեն չի տրամադրվել թիվ 3 քվեաթերթիկը։ Երևանի թիվ 9/44 տեղամասում «Հայ ազգային Կոնգրես» կուսակցության վստահված անձը նստած է եղել քվեախցիկի կողքը, այնպիսի դիրքով, որի արդյունքում խախտվում էր ընտրողների քվեարկության գաղտնիությունը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ և վերջինս պահանջել է, որպեսզի վստահված անձը տեղափոխվի, սակայն վերջինը հրաժարվել է կատարել նախագահի պահանջը: Նույն պահանջը ներկայացվել է նաև ոստիկանության ծառայողների կողմից, սակայն կրկին վստահված անձը մերժել է տեղափոխման պահանջը՝ հայտարարելով, որ իրավունք ունի դիտարկել քվեարկության սենյակը: Որոշ ժամանակ անց վստահված անձը տեղափոխվել է: Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի 20/50 տեղամասում ժամը 08։00-ից մինչև 09։15 ընկած ժամանակահատվածում մի քանի զինծառայողներ քվեարկել են քվեարկության գաղտնիության պահանջի խախտմամբ։ Միջադեպերի վերաբերյալ դիտորդը հրավիրել է տեղամասային հանձնաժողովի նախագահի ուշադրությունը և վերջինս խոտանել է զինծառայողների քվեաթերթիկները։ Ժամը 09։50-ին ևս մեկ զինծառայող դատարկ ծրար է հանձնել և հեռացել և հանձնաժողովի նախագահը դրոշմանիշ է փակցրել դատարկ ծրարի վրա և իր ձեռքով գցել քվեատուփի մեջ։ Երեւանում Կենտրոնի թիվ 9/58 տեղամաս ժամը 13:00-ի սահմաններում ժամանել է «Հայաստան» դաշինքի վստահված անձը, որը կանգնած է քվեախցիկին շատ մոտ, որտեղից կարող էր տեսնել ընտրողի գործողությունները քվեախցիկում: Դիտորդի նկատողությունից հետո վերջինիս հեռացրել են քվեախցիկի մոտից: Գեղարքունիքի մարզում Գեղամասարի թիվ 20/57 տեղամասում դիտորդը նկատել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձ Զոյա Գևորգյանի մոտ առկա են ցուցակներ անձանց տվյալներով, որոնց մեջ վերջինս պարբերաբար նշումներ է կատարում (անուն ազգանուններ), ապա կատարում զանգեր: Զ․Գևորգյանը հանդիսանում է Շատջրեք համայնքի ղեկավարը։ Նկատվել է համագործակցություն «Հայաստան» դաշինքի վստահված անձի հետ։ Զ․Գևորգյանը ընթացիկ զանգեր է կատարել նաև հանձնաժողովի անդամներից մեկին, ապա երկուսով հանդիպել են տեղամասային կենտրոնի երկրորդ հարկում և զրուցել։ Դիտորդը մոտեցել է վստահված անձին, հարց ուղղել այն մասին, թե ինչ անվանացանկ է իր մոտ գրառում և ճանաչում է արդյոք այդ անձանց։ Զ․Գևորգյանն ի պատասխան նշել է․ «Բա իմ բնակիչներն են, չիմանա՞մ ով է եկել, նշումներ եմ անում իմ համար»։ Դիտորդն այս մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, նշելով, որ ըստ իրեն, տեղի է ունենում վերահսկվող քվեարկություն։ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 29/8 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը պարբերաբար խոսում էր ընտրողների հետ՝ մինչև վերջիններիս քվեարկությունը և ուղղորդում նրանց: Նշվածի վերաբերյալ դիտորդը կատարել է համապատասխան գրառում հանձնաժողովի գրանցամատյանում, ինչը դուր չի եկել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Վիրաբյանին: Կազմվել է նաև միջադեպի արձանագրություն: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը լքել է տեղամասը՝ հերթափոխի պատճառաբանությամբ: Գեղարքունիքի մարզում Վարդենիս համայնքի թիվ 21/51 տեղամասում ժամը 10։55-ին դիտորդը նկատել է, որ ընտրողներից մեկին տրվող քվեաթերթիկների մեջ թիվ 24 քվեաթերթիկի վրա առկա է գծանշում։ Միջադեպի մասին հանձնաժողովի նախագահին տեղեկացրել է կուսակցություններից մեկի վստահված անձը։ Հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկը վերացրել է և այդ մասին նշում է կատարվել գրանցամատյանում։ Լոռու մարզի Շնող համայնքի թիվ 24/57 տեղամասում դիտորդը նկատել է ընտրողներին տեղամաս տեղափոխող մեքենա՝ սպիտակ NISSAN TEANA 92AA007 համարանիշներով։ Դիտորդի ֆիքսած պահին մեքենան հետ է վերադարձել՝ բերելով տարեց կնոջ, իջեցրել մեքենայից և ասել․ «24, չմոռանա՛ս»։ Դիտորդը լուսանկարել է ավտոմեքենան, փորձել է խոսել վարորդի հետ, սակայն չի ստացվել։ Նշված մեքենայի կողքին եղել է նաև ոստիկանության մեքենա։ Երևանի Էրեբունու թիվ 10/24 տեղամասում գտնվող վստահված անձը, որն ըստ տեղամասում գտնվողների՝ «Հայաստան» դաշինքի վստահված անձ է (վկայականից դիտորդը չի կարողացել պարզել անձի ինքնությունը), պարբերաբար ընտրողներին ուղեկցել է քվեախցիկի մոտ և պատռել է չօգտագործված քվեաթերթիկները։ Բացի այդ դիտորդը նկատել է, որ նույն վստահված անձը քվեաթերթիկները վերցնում է հանձնաժողովի անդամի ձեռքից և տալիս ընտրողներին: Երևանի թիվ 11/27 տեղամասում դիտորդը նկատել է, որ ընտրողը ընտրելուց հետո կրկին վերադարձել է ընտրատեղամաս այլ հագուստով։ Նման վարքագիծ է դրսևորել 2 անձ։ Հանձնաժողովի նախագահը նույնպես նկատել է և խնդրել այդ անձանց լքել տարածքը։ Ընդ որում՝ դիտորդը տարածքում նկատել է նաև ավտոմեքենա, որով անձինք են պարբերաբար տեղափոխվել։ Սյունիքի մարզում Գորիս համայնքի թիվ 34/4 տեղամասում «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպության դիտորդ Արթուր Համբարձումյանը քվեարկության սենյակում գտնվող իրեն ծանոթ անձանց ուղղորդել է քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Վայոց Ձորի Ջերմուկ համայնքի թիվ 36/48 տեղամասում դիտորդը արձանագրել է ընտրողների ուղղորդման դեպքեր «Հայաստան» դաշինքի վստահված անձանց կողմից, մասնավորապես, վստահված անձինք ընտրողների հետ զրուցելով նրանց ուղեկցել են մինչև քվեախցիկ, շշուկով հարցրել արդյոք ճիշտ են քվեարկել թե ոչ: Նման ախտումները կրել են շարունակական բնույթ: Բացի այդ տեղամասում գտնվող վստահված անձանց թիվը գերազանցել է օրենքով սահմանված առավելագույն թվաքանակը, վերջիններս պարբերաբար ելումուտ են անում տեղամասում՝ առանց յուրաքանչյուր անգամ մուտքի և ելքի ժամերը գրանցելու: Տեղամասային հանձնաժողովի նախագահը որևէ գործուն քայլ չի ձեռնարկում խախտումները կանխելու ուղղությամբ:  Արարատի մարզի Ղուկասավան համայնքի թիվ 11/34 տեղամասում դիտարկել է պարբերաբար ուղղորդման դեպքեր «Հայաստան» դաշինքի վստահված անձ՝ Սոս Վանոյանի կողմից։ «Հայաստան» դաշինքի նշյալ վստահված անձը հանդիսացել է նաև գյուղապետի տեղակալ, իր՝ քվեարկության ժամանած համագյուղացիներին ընտրատեղամասի մուտքի մոտից ուղղորդել է դեպի ընտրատեղամաս և հրահանգել տեղամասում կատարվելիք գործողությունների կապակցությամբ։ Ներկաների մոտ ընկալում է ձևավորվել, որ նշված վստահված անձը տեղամասում գտնվում էր, որպեսզի իրագործի իր և համագյուղացիների միջև՝ նրանց քվեարկության մասին նախապես ձեռքբերված համաձայնությունը։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, սակայն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկվել։ Վստահված անձը նախազգուշացվել է հանձնաժողովի նախագահի կողմից միայն անհայտ տեղից զանգ ստանալուց հետո։ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի թիվ 23/32 ընտրատեղամասում նույն համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը ժամանակ առ ժամանակ ելումուտ է արել ընտրատեղամաս, զրուցել հանձնաժողովի տարբեր անդամների, այդ թվում՝ նախագահի հետ, այնուհետ մոտեցել դիտորդին և հորդորել «հարցերին թեթև նայել և խնդիրներ չստեղծել», ինչպես նաև հարցրել է վերջինիս բնակության հասցեն: Դիտորդը պահանջել է Հանձնաժողովի նախագահից վերացնել խախտումը և ապահովել իր դիտարկման գրառումը գրանցամատյանում, որը մերժվել է պատճառաբանությամբ, որ քարտուղարը տեղում չէ և գրառումը կարվի ավելի ուշ: Դիտարկումը գրանցամատյանում գրառվել է, սակայն խախտումը չի վերացվել: Ժամը 16:20 սահմաններում համայնքի ղեկավարը ներկայացել է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ՝ համապատասխան վկայականով: Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի թիվ 19/17 տեղամասում դիտորդն արձանագրել է, որ մշտապես «Հայաստան» դաշինքի երկուսից ավելի վստահված անձ է ներկա տեղամասում, որոնց ամեն անգամ դուրս են հրավիրում զգուշացումներից հետո։Երևանի թիվ 6/26 տեղամասում դիտորդը նկատել է, որ մի կին քվեարկելուց հետո փորձել է դուրս բերել մնացած քվեաթերթիկները։ Կնոջը նկատել են հանձնաժողովի անդամները և կանխել հեռանալու փորձը։ Կազմվել է արձանագրություն։ Իրավունքների խոչընդոտում քվեարկության փուլում. Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի թիվ 36/48 տեղամասում հանձնաժողովի անդամը արգելել է լուսանկարել գրանցամատյանի՝ հանձնաժողովի անդամների գործառույթների բաշխման վերաբերյալ վիճակահանության արդյունքների էջը։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին, և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը։ Ի վերջո հանձնաժողովի նախագահը թույլատրել է լուսանկարել։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի թիվ 19/17 տեղամասում դրոշմանիշների հերթական հարյուրյակի հաշվարկի ժամանակ Yerevan.Today լրատվականի օպերատորը կոպտորեն քաշել է դիտորդի թևից՝ ասելով, որ խանգարում է իր նկարահանմանը։ Քվեարկության կարգի խախտում. Երևանի թիվ 8/14 տեղամասում ընտրողները առանց ընտրողների ցուցակում ստորագրելու քվեարկել են ու հեռացել տեղամասից։ Ներկայացվել է պահանջ խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից այն պատճառաբանությամբ, որ գրանցումը պետք է համաձայնեցնի տարածքային ընտրական հանձնաժողովի հետ: Այլ խախտումներ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 19/17 տեղամասում ժամը 13:10-ի սահմաններում նկատվել է, որ հանձնաժողովի անդամը մոտ 300 կտրոնի վրա չի դրել իր անհատական կնիքը։ Արձանագրված խախտումների մի մասը գրանցվել է գրանցամատյանում, մյուս մասի դեպքում դիտորդի պահանջը խախտումը գրանցամատյանում գրանցելու վերաբերյալ մերժվել է։ 
20:19 - 20 հունիսի, 2021
ՄԻՊ աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում

ՄԻՊ աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում

Ժամը 19:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում, այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։ Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 19։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 941 հրապարակում։  Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, ընտրատեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, քվեարկության կարգի խախտմանը, բժշկական հաստատությունում գտնվող անձի ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ, քվեաթերթիկների բացակայությանը, ակնհայտ իրարից տարբեր լինելուն, քվեարկության օրը ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելուն, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը և այլն։  Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, կոնկրետ քաղաքական ուժի քվեաթերթիկ չտրամադրելը, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները, կաշառ բաժանելու վերաբերյալ իրավապահ մարմինների ահազանգերը և այլն։ Ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքում, այդ թվում՝ այցեր: Մասնավորապես, Ազատաշեն գյուղում հնչած կրակոցների և բերման ենթարկվածների վերաբերյալ ստացվել է ահազանգ, անհրաժեշտ պարզաբանումներ են ստացվել Ոստիկանությունից։ Բացի այդ, բողոքի հիման վրա արագ արձագանքման այց է իրականացվել «Հայաստան» դաշինքի Սիսիանի շտաբի ղեկավարին և տեղի ունեցել առանձնազրույց։  Տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր Ոստիկանության մարզային ստորաբաժանումներ: Ըստ անհրաժեշտության կապ է հաստատվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքների ապահովման հարցերին: Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո: Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Հիշեցնենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքելու նպատակով: Օրվա ընթացքում՝ զուգահեռաբար, ամփոփվում են ահազանգերով ու հրապարակումների հիման վրա ձեռնարկած քայլերը, ստուգողական աշխատանքները: Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։ Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`    ❗Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615, ❗Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189 ❗Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116 ❗Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116:
19:51 - 20 հունիսի, 2021
Կոտայքի մարզում ձերբակալվել են շտաբի ղեկավարն ու մեկ քաղաքացի քվեարկության գաղտնիությունը խախտելու և քննությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ․ ՔԿ

Կոտայքի մարզում ձերբակալվել են շտաբի ղեկավարն ու մեկ քաղաքացի քվեարկության գաղտնիությունը խախտելու և քննությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ․ ՔԿ

2021թ. հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից:Նույն օրը քաղաքացին բերման է ենթարկվել: Նա հայտարարել է, որ ժամը 11:00-ի սահմաններում նշված ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո քվեաթերթիկը վերցրել է իր հետ, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Որոշումներ են կայացվել՝ շտաբի ղեկավարին և քաղաքացուն ձերբակալելու մասին. ժամեր անց վերջինս ձերբակալվել է՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով:Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացին փաստաբանի ներկայությամբ հրաժարվել է բացատրություն տալ և ինքնակամ դուրս է եկել քննիչի աշխատասենյակից, անտեսել չհեռանալու և քննչական գործողություններին մասնակցելու՝ քննիչի հորդորներն ու հեռացել է վարչական շենքից:Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում:Կատարվել են անհետաձգելի բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողություններ:Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
19:40 - 20 հունիսի, 2021
634 ընտրատեղամասում տեսախցիկներով վերահսկման ապահովումը պատշաճ կերպով իրականացված չէ․ «Վերելք» կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին

634 ընտրատեղամասում տեսախցիկներով վերահսկման ապահովումը պատշաճ կերպով իրականացված չէ․ «Վերելք» կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին

«Վերելք» կուսակցությունը ԿԸՀ-ին դիմել է պաշտոնական գրությամբ։ «Հարգելի պարոն Մուկուչյան, Օգտվելով ՀՀ ԱԺ 2021 թ․-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընթացքը տեսախցիկներով վերահսկման համար նախատեսված ծրագրից՝ «Վերելք» կուսացկությունը վեր է հանել տեղամասի տեսանելիության ապահովման վերաբերյալ խախտումներ։ Համաձայն ԿԸՀ հրապարակած ընտրատեղամասերի ցանկի և բոլոր ընտրատեղամասերը տեսախցիկով ապահովելու հայտարարությանը՝ թվով ընդհանուր 2008 ընտրատեղամաս, հայտարարում ենք, որ թվով 634 ընտրատեղամասում տեսախցիկներով վերահսկման ապահովումը պատշաճ կերպով իրականացված չէ։ Վերոնշյալ հանգամանքը, ըստ մեզ, կարող է էական ազդեցություն ունենալ  ՀՀ ԱԺ 2021 թ․-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությւոնների վերջարդյունքների վրա։ Խնդրում ենք ձեզ տալ համապատասխան պարզաբանումներ տեսախցիկների բացակայության վերաբերյալ։ Կարևոր ենք համարում փաստել, որ Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպ, նույնպես ապահոված չի եղել տեսախցիկով»,-ասված է գրության մեջ։
19:36 - 20 հունիսի, 2021