ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեաական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տեղեկություններով՝ 2022թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով նույն զորամասի հրաձգային գումարտակի ջոկի հրաձիգ-սանիտար, ժամկետային զինծառայող, շարքային Հ. Ա.-ն աջ ազդրի միջին երրորդի և ձախ ազդրի ստորին երրորդի շրջաններում ստացել է հրազենային վիրավորում:  Կատարվում է նախաքննություն:
19:47 - 18 նոյեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է
 |azatutyun.am|

Նիկոլ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ Վարչությանն պետ Ռաֆայել Վարդանյանի պատասխանի մեջ նշվում է, որ այս վարույթի շրջանակներում էլ հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը որպես վկա։ Փաշինյանին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհվածների հարազատները, որոնք ամիսներ առաջ՝ ապրիլից տարբեր բողոքի ակցիաներ էին անում կառավարության, գլխավոր դատախազության շենքի առջև։ Նրանք պահանջում էին հարցաքննել և մեղադրյալ ներգրավել վարչապետ Փաշինյանին։ Այդ օրերին զոհվածների հարազատներին դատախազության շենքի առջև հանդիպել էր այդ ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որից հետո, ուսումնասիրելով հարազատների դիմումը, որոշել էր նրանց տուժող ներգրավել և ցուցում էր տվել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ հարցաքննել վարչապետ Փաշինյանին։ Թե կոնկերտ, երբ է Փաշինյանը հարցաքննվել, քննչական կոմիտեն չի մանրամասնում, չի նշում նաև, թե արդյո՞ք սրան կարող է հետևել զինվորների հարազատների մյուս պահանջի կատարումը՝ Փաշինյանին մեղադրանք ներկայացնել պատերազմական հանցագործության համար։
13:49 - 18 նոյեմբերի, 2022
Հիվանդանոցի բժշկուհուն և անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 35-ամյա տղամարդ

Հիվանդանոցի բժշկուհուն և անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 35-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 35-ամյա տղամարդու կողմից խուլիգանություն կատարելու և նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանում Երևանի 35-ամյա բնակիչը անհիմն վիճաբանել է նույն հիվանդանոցի բժշկուհու հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է նրա դեմքին:Բացի դրանից՝ հաջորդ օրը՝ ժամը 00:35-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, նշված հիվանդանոցի դիմաց իր ընկերների հետ վիճաբանել է նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցի հետ, որի ընթացքում մի քանի անգամ ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն:Երևանի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:04 - 17 նոյեմբերի, 2022
Նշանակումներ ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում

Նշանակումներ ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում

Գևորգ Աղաբաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հարկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գևորգ Աղաբաբյանը նշանակվել է ՔԿ-ի հարկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից: Սամվել Տոնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սամվել Տոնոյանը նշանակվել է ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության  պետի պաշտոնից:   Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ ՔԿ-ի նախագահի հրամանով Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
17:35 - 17 նոյեմբերի, 2022
Մեկ զինծառայողի մահվան և մի քանի զինծառայողների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մեկ զինծառայողի մահվան և մի քանի զինծառայողների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ մեքենան վարելու կանոնները խախտելու արդյունքում մեկ զինծառայողի մահվան և մի քանի  զինծառայողների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նախնական տվյալներով,  2022 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը իր կողմից վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, անձնակազմին զորամասից կրակային դիրք տեղափոխելու ճանապարհին, խախտել է տրանսպորտային մեքենա վարելու կանոնը, որի արդյունքում մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով զինծառայողներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և  տեղափոխվել են կայազորային զինվորական հոսպիտալ:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
15:06 - 17 նոյեմբերի, 2022
Արմեն Աշոտյանը Քննչական կոմիտեում է. նրան մեղադրանք է առաջադրվել |tert.am|

Արմեն Աշոտյանը Քննչական կոմիտեում է. նրան մեղադրանք է առաջադրվել |tert.am|

tert.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտե: Նա իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այժմ ՔԿ-ում է։ «Քաղաքական գնահատականների մասով ամեն ինչ արդեն ասել եմ, իրավական գնահատականները, եթե դրանք այս գործում ընդհանրապես կան, պարոն Աթանեսյանն այս այցից հետո կտեղեկացնի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։ Ավելի ուշ Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։ «Արմեն  Աշոտյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահում և չեք հավատա` փողերի լվացում, իրենց սիրելի հոդվածն է։ Ես չեմ կարող մեկնաբանել մի բան,որը կապ չունի քրեաիրավական գիտության հետ, սա նոնսենս չէ, սա աբսուրդ չէ»,֊ասաց Աթանեսյանը։ Նա ասաց, որ այդ մեղադրանքը կարելի է պահել որպես նիկոլական արդարադատության հուշարձան։ «Այս որոշման իրական հեղինակները ճիշտ կանեն իրենց դիպլոմները վառեն»,֊ասաց Աթանեսյանը։ Նա նշեց, որ հաշվարկ են արել և փողերի լվացման մեջ են մեղադրել, որովհետև մտածել են, որ արտերկրից Արմեն Աշոտյանին կարող են պաշտպանել և պետք է ներկայացնել աղմկոտ հոդվածը։ Հիշեցնենք՝ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Արմեն Աշոտյանին արգելել էին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու։ Աշոտյանն կարծիքով՝ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներով է։ Ավելի մանրամասն` tert.am-ում։ 
21:14 - 16 նոյեմբերի, 2022
Արգիշտի Քյարամյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՔԿ-ի և ԻԻՀ իրավապահների միջև կապերն ընդլայնելու հնարավորություններին

Արգիշտի Քյարամյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՔԿ-ի և ԻԻՀ իրավապահների միջև կապերն ընդլայնելու հնարավորություններին

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդգրկուն շրջանակ։ Արգիշտի Քյարամյանն իր խոսքում ընդգծել է հայ-իրանական դարավոր բարեկամության նշանակալի իրողությունները և փաստել ներկա փուլում առկա կայուն հարաբերությունների կարևորությունը: ՔԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործող Քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկարամյա արդյունավետ գործակցությունը և համոզմունք հայտնել, որ ձևավորված ավանդույթներն ու փոխգործակցությունը կլինեն շարունակական` ներառելով առավել հեռանկարային ուղղություններ: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել  իրավապահ համակարգում արդյունավետ շփումներ ապահովելու առաջնահերթությունները, տեղեկատվության պատշաճ փոխանակումն ու իրավական փոխօգնությունը: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ իրավապահ մարմինների միջև կապերն առավել ընդլայնելու հնարավորություններին և պայմանավորվածություն են ձեռք բերել հիշյալ գործընթացի շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Հետագա համագործակցային ծրագրերն առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումներով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են նաև  Կոմիտեի ու դեսպանատան համապատասխան ներկայացուցիչներ նշանակելու ձևաչափ կիրառելու հնարավորությունները:  
17:38 - 16 նոյեմբերի, 2022
Շարքային Վահե Հովսեփյանի սպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը, կրակել էր ինքնաձիգով․ ՔԿ

Շարքային Վահե Հովսեփյանի սպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը, կրակել էր ինքնաձիգով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում, և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։ Նույն օրը պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
21:29 - 15 նոյեմբերի, 2022
Պեմզաշենում տեղի ունեցածի գործով երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են․ ՔԿ

Պեմզաշենում տեղի ունեցածի գործով երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատագենետիկական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննությունների բաժինների աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկի ինքնությունը, ով օրեր առաջ ձերբակալված 32-ամյա տղամարդու ազգականն է՝ 41 տարեկան: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, ով տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին, ձեռք Է բերել պայմանավորվածություն՝ վերջինիս տուն ապօրինի մուտք գործելու և գումար հափշտակելու վերաբերյալ, որից հետո, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով, նույն օրն ապօրինի մուտք են գործել տուն՝ օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից: Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ վերջինիս 41-ամյա ազգականին՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ  կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարել է: Նախաքննությունը շարունակվում է:
18:17 - 15 նոյեմբերի, 2022
Պեմզաշենցի 31-ամյա կնոջ եւ նրա երեխաների սպանության մեջ մեղադրվող բնակիչը կալանավորվեց
 |news.am|

Պեմզաշենցի 31-ամյա կնոջ եւ նրա երեխաների սպանության մեջ մեղադրվող բնակիչը կալանավորվեց |news.am|

news.am: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, պեմզաշենցի 31-ամյա կնոջ եւ նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված Վ․ Բ․-ին կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ Այս պահին դատարանում քննվում է մյուս մեղադրյալին՝ Ա․ Բ․-ին, կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասով՝ սպանության եւ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
13:24 - 15 նոյեմբերի, 2022
Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ

Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ն ղեկավարել է իր կողմից ստղեծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը. դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»: «Մասնավորապես, Է.Ջ-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն և Վ.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված՝ այսպես ասած «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1․500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և Է.Ջ-ի ցուցումի համաձայն՝ Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը: Բացի այդ, մի քանի քաղաքացիներ տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի խնդրանքով դիմել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին և Կ.Ղ-ին, ովքեր, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելով, կազմակերպել են նշված գումարները վերադարձնելւու գործընթացը, որոնց մի մասը, որոշ դեպքերում՝ կեսը, յուրացվել է վերջիններիս կողմից: Բացի այդ, 2021 թվականի նոյեմբեր ամսին Ստեփանավան քաղաքի՝ «Մշկո» մականվամբ բնակիչ Մ.Ս.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել իր նախկին մտերիմի հետ: Վերջինս իր շահերը պաշտպանելու համար դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին, ով, ներկայանալով որպես «գողական աշխարհի ներկայացուցիչ», փորձել է հարցին լուծում տալ: Այնուհետև Ստեփանավանի բնակիչն ասել է, որ ինքը Ա.Ն.-ին որպես «գողական աշխարհի ներկայացուցիչ» չի ճանաչում, և նշված հարցի պարզաբանման նպատակով նոյեմբերի 21-ին Ա.Ն-ն, Կ.Ղ.-ն և այլ անձինք հանդիպել են Ստեփանավանի բնակչին, ծեծի են ենթարկել վերջինիս՝ հնչեցված տեսակետի համար, որից հետո Է.Ջ.-ն  տվել է վիճահարույց հարցի հանգուցալուծումը: Բացի գումարների հետ վերադարձի կազմակերպումից, Ա.Ն.-ն իրականացրել է նաև տարբեր անձանց միջև ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ, հետևողական լինելով, որ վերջիններս պահպանեն այսպես ասած՝ «ճիշտ» ապրելակերպի վարքն ու կանոնները: Մասնավորապես, 2022 թվականի փետրվարի 7-ին Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է վիճաբանության մասնակցին։ Այնուհետև Ա.Ն.-ն և Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց և քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է, պատժելու նպատակով վերջինիս կանչել են նույն քաղաքում գտնվող նախկին հացի արտադրամասի տարածք, որտեղ որպես պատիժ՝ ապտակել են նրան: Քննությամբ պարզվել է նաև, որ, Ա.Ն.-ն 2022 թվականի ապրիլի 28-ից սկսած, Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչների շրջանում կազմակերպել է կանխիկ գումարների, ծխախոտի, սուրճի և թեյի հավաքագրման գործընթաց, ինչն  ուղարկվել է ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում Ստեփանավանի տարածաշրջանի շուրջ 30 բնակարաններում կատարված խուզարկությունների արդյունքում հայնտաբերվել է մոտ 30 տարբեր տրամաչափի փամփուշտ, այսպես կոչված «գրեֆ» գումար և տարբեր տեսակի ապրանքներ հավաքագրելու մասին ցուցակներ: Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 3 անդամի ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:59 - 13 նոյեմբերի, 2022
Պեմզաշեն գյուղի բնակչուհու եւ վերջինիս երկու երեխաների ապանության կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ․ ՔԿ

Պեմզաշեն գյուղի բնակչուհու եւ վերջինիս երկու երեխաների ապանության կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։«Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ:Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասների և վերջիններիս մոր սպանության կասկածանքով:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով», - նշված է ՔԿ հաղորդագրության մեջ: 
19:10 - 12 նոյեմբերի, 2022
Նախաձեռնվել է քրեական վարույթ հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

Նախաձեռնվել է քրեական վարույթ հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով կրծքավանդակի ձախ կեսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Վաչագանի Խաչատրյանը:
18:59 - 10 նոյեմբերի, 2022
Պեմզաշեն գյուղի բնակչուհու և նրա երկու երեխաների սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Պեմզաշեն գյուղի բնակչուհու և նրա երկու երեխաների սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին: Անմիջապես հիշյալ հասցե է մեկնել օպերատիվ խումբը և բացելով տան դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողություններ: Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառոմներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:28 - 10 նոյեմբերի, 2022
Ավարտվել է Բերդում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է. ՔԿ

Ավարտվել է Բերդում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են  Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի բոլոր հանգամանքները:  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, խորհուրդներ և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է Բերդ համայնքի համայնքապետի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի համայնքապետարանի տեղակալին՝  իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելուն, ինչի արդյունքում 2022 թվականի օգոստոս ամսին «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հարկադրել են ընդգրկվել նշված դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ վերջինիս հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց, որը դրսևորվել է 2022 թվականի օգոստոս ամսին աշխատակազմի քարտուղարի կողմից իր աշխատասենյակում մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում պահանջելով, որպես ավագանի թեկնածություն առաջադրել և դրանով ներկայացնել գործող համայնքի ղեկավարի թիմը: Ապա, 2022 թվականի օգոստոսի 22-ին Բերդ համայնքի համայնքապետարանի տեղակալի կողմից «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ծանուցում ուղարկելով՝ նշելով «ՀՀ աշխատանքային օրենսգքրի» 123-րդ հոդվածով նախատեսված կարգով «Բերդի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և նրա միջև կնքված հիշյալ պայմանագրի գործողությունը սույն թվականի սեպտեմբերի 5-ին դադարեցնելու մասին:      Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բերդի համայնքապետարանի համայնքապետի տեղակալի և նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմրաշուրթ բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամաբ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Նրանցից երկուսը կալանավորվել են:   Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:22 - 07 նոյեմբերի, 2022
Տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնից, ըստ որի՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից շտապօգնության խումբը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակչին: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե  տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական կեցավայրի դարպասների դիմաց, 47-ամյա տղամարդն անձնական խնդիրների պատճառով, ինքնահրկիզման եղանակով, փորձել է ինքնասպան լինել: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
12:52 - 07 նոյեմբերի, 2022