Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

ՍԴ ճգնաժամը՝ հասկանալի լեզվով |fip.am|

ՍԴ ճգնաժամը՝ հասկանալի լեզվով |fip.am|

fip.am: Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում երդմամբ ստանձնեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Նա իր ելույթում հայտարարեց, որ այսօր այս երդումը տալով՝ դառնում է Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը: Գրիգորյանը, սակայն հավելեց, որ կստանձնի նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց, որ Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով Սահմանադրական դատարանը կազմված է բացառապես դատավորներից, և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, այնինչ վերջին մեկ տարում իներցիայի ուժով գործել է Սահմանադրական դատարանի անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկան։ «Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը՝ այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է։ Բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս՝ որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում՝ ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին…»,- հայտարարեց Գրիգորյանը։ ՍԴ անդամի և դատավորի հնարավոր տարբերությունը Բանն այն է, որ 1995 թվականի Սահմանադրությամբ (2005 թվականի փոփոխություններով), ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի օրենքով կար «Սահմանադրական դատարանի անդամ» պաշտոն: Սակայն թե՛ Սահմանադրության այդ նորմերը և թե՛ նշված օրենքը գործել են միջև 2018 թվականի ապրիլի 9-ը՝ նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը։ 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ են մտել 2015 թվականի Սահմանադրության 7-րդ (Դատական իշխանության մասին) գլուխը և «Սահմանադրական դատարանի մասին» նոր՝ սահմանադրական օրենքը, որոնցով, արդեն, «Սահմանադրական դատարանի անդամ» պաշտոն գոյություն չունի: Փոխարենը՝ այս կարգավորումներով առկա է «Սահմանադրական դատարանի դատավոր» պաշտոնը: Նոր՝ 2015 թվականի Սահմանադրության անցումային և եզրափակիչ դրույթներով (մասնավորապես, 213-րդ հոդվածով) նախատեսված է, որ «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»: Այսինքն, գործող Սահմանադրությամբ, թեև նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել, սակայն ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ գործող այլ իրավական ակտերով նման պաշտոն գոյություն չունի: Թեև, այստեղ առկա է օրենքի չափազանց տեխնիկական մեկնաբանություն, եթե ընդունենք, որ Սահմանադրական դատարանի դատավորն ու Սահմանադրական դատարանի անդամը նույն բանը չէ, ապա իրոք՝ ստացվում է, որ Հայաստանում այս պահին կա Սահմանադրական դատարանի միմիայն երկու դատավոր (Վահե Գրիգորյան և Արման Դիլանյան, որոնք ընտրվել են 2018 թվականի ապրիլի 9-ից հետո): Նույն տրամաբանությունը շարունակելու դեպքում նաև հարց է առաջանում ՍԴ-ի կողմից վերջին 14 ամսվա ընթացքում կայացված որոշումների՝ առ ոչինչ լինելու մասին, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածն իրոք ենթադրում է, որ Սահմանադրական դատարանի որոշումները կայացվում են դատավորների (և ոչ անդամների) ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ավելին, հարց է առաջանում ՍԴ անդամների վարձատրության մասով, քանի որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով աշխատավարձ նախատեսված է հենց Սահմանադրական դատարանի դատավորի (և ոչ անդամի) համար: Ու թեև ՍԴ դատավոր և անդամ եզրույթներն ակնհայտ տարբեր են հնչում, սակայն դրանց էությունը նույնն է, և հիմնավոր է նաև այն մոտեցումը, որ գործող Սահմանադրության 213-րդ հոդվածը փաստացի ենթադրում է, որ Սահմանադրության այդ դրույթների ուժի մեջ մտնելուց (2018 թ. ապրիլի 9-ից) հետո ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր: ՍԴ նախագահի հարցը Ի տարբերություն ՍԴ դատավորների, որոնց պարագայում առկա են «դատավոր» — «անդամ» եզրույթների տարաբնույթ մեկնաբանությունները, ամեն ինչ ավելի միարժեք է Սահմանադրական դատարանի նախագահի մասով, քանի որ այդ պաշտոնը թե՛ նախկին և թե՛ գործող օրենսդրությամբ կոչվել է բացարձակապես նույն կերպ: Ինչ վերաբերում է ներկայում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին, ապա վերջինս ՍԴ անդամ է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին, իսկ ՍԴ նախագահ՝ մարտի 21-ին: Այսինքն, Թովմասյանի վրա տարածվում է գործող Սահմանադրության անցումային՝ 213 հոդվածը, ըստ որի՝ ՍԴ նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը (Թովմասյանի՝ 65 տարին լրանալը): Այսպիսով, անգամ եթե ընդունենք, որ «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» եզրույթները տարբեր պաշտոններ են նշանակում, ապա, միևնույնն է, միարժեք է «ՍԴ դատավոր» եզրույթը, և Սահմանադրության փոփոխությունը հիմք չէ կասկածի տակ դնելու Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու իրավաչափությունը:
16:05 - 20 հունիսի, 2019
Հրայր Թովմասյանը պետք է վաղը դատարան չգնա, ոստիկաններն էլ թույլ չտան` մտնի տարածք. ԱԺ պատգամավոր |shantnews.am|

Հրայր Թովմասյանը պետք է վաղը դատարան չգնա, ոստիկաններն էլ թույլ չտան` մտնի տարածք. ԱԺ պատգամավոր |shantnews.am|

shantnews.am: «Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ վաղը դատարան չգնա, որովհետև ինքն այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանությունը պետք է թույլ չտա ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք»,- հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ այսօր խորհրդարանում արած հայտարարությանը, թե ստանձնում է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունները, պատգամավորը նշեց՝ նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ դատավորը պետք է ընտրվի այն կարգով, ինչ կարգով խորհրդարանում ընտրեցին Վահե Գրիգորյանին և չընտրեցին տարբեր թեկնածուների: Նա հայտնեց՝ նոր Սահմանադրությամբ ընթացակարգն այդպիսին է, այսինքն՝ ՍԴ մնացած անդամները, բացի Արման Դիլանյանից, դատավոր չեն: Բաղդասարյանը կրկնեց՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է վաղը դատարան չգնա, քանի որ հասկացավ՝ այլևս ՍԴ նախագահ չէ: Հարցին՝ հնարավո՞ր է Սահմանադրության նույն դրույթը Հրայր Թովմասյանը, օրինակ, այլ կերպ մեկնաբանի, պատգամավորը պատասխանեց. «Հնարավոր է ամեն ինչ, բայց ի՞նչ եք կարծում՝ եթե Սահմանադրության մեջ գրած է «ՍԴ դատավոր», գրած է, որ ՍԴ անդամը հետայսու չի՞ կարող համարվել դատավոր, Դուք ի՞նչ եք կարծում: Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»:
15:57 - 20 հունիսի, 2019
ՍԴ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում առաքելությունն ավարտող Գերմանիայի դեսպանի հետ

ՍԴ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում առաքելությունն ավարտող Գերմանիայի դեսպանի հետ

2019 հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ՍԴ մամուլի ծառայությունը: Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և հետագա հաջողություններ մաղթել վերջինիս: Դեսպանն իր հերթին գոհունակություն է հայտնել Սահմանադրական դատարանին և անձամբ՝ Հրայր Թովմասյանին վերջին շրջանում ակտիվ և արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում հնարավոր եղավ բարձր մակարդակով կազմակերպել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և դրա շրջանակներում՝ արգասաբեր և բովանդակալից հանդիպումներ: Հրայր Թովմասյանը բարձր է գնահատել GIZ-ի իրավական ծրագրի հետ Սահմանադրական դատարանի արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել սահմանադրական իրավունքի ոլորտում գերմանացի գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ու խնդիրներին՝ կարևորելով այդ բարեփոխումների իրականացումը ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ: Հանդիպման ավարտին Հրայր Թովմասյանը նշել է, որ Մաթիաս Քիսլերին Հայաստանում հիշելու են իբրև բանիմաց և հաջողված դիվանագետի, որի առաքելությունը արձանագրել է նոր հաջողություններ Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման և զարգացման համար: Դեսպանն իր հերթին նշել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով:
08:20 - 06 հունիսի, 2019
ՍԴ դատավորի պաշտոնին համապատասխանող հավանական թեկնածուները, բացի մեկից, հրաժարվել են, որ իրենց թեկնածությունը ներկայացվի ԱԺ․ նախագահականը՝ Վահե Գրիգորյանին առաջադրելու մասին |tert.am|

ՍԴ դատավորի պաշտոնին համապատասխանող հավանական թեկնածուները, բացի մեկից, հրաժարվել են, որ իրենց թեկնածությունը ներկայացվի ԱԺ․ նախագահականը՝ Վահե Գրիգորյանին առաջադրելու մասին |tert.am|

tert.am: Մեկ տարվա ընթացքում, չնայած մի քանի անգամ հայտարարվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հայտերի ընդունման մասին, այդուհանդերձ, հավանական թեկնածուների թիվը եղել է շատ սահմանափակ՝ ընդգրկելով մի քանի անհատ իրավաբանների:  Այս մասին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից` պատասխանելով հարցին, թե ինչու է նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ի՞նչ վերաբերմունք ունեն այն քննարկումների վերաբերյալ, ըստ որոնց, գործադիր մարմինը կարողացավ ճնշում գործադրել նախագահի վրա՝ իր ցանկալի թեկնածուին առաջադրելու հարցում: «Հանրապետության նախագահն անհատական զրույցներ է ունեցել այդ հավակնորդների հետ: ՍԴ դատավորի պաշտոնին համապատասխանող հավանական թեկնածուները, բացի մեկից, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են, որ իրենց թեկնածությունը ներկայացվի Ազգային ժողով»,- նշված է պատասխանում:    
17:42 - 31 մայիսի, 2019
Սահմանադրական դատարանը պատասխանել է Վճռաբեկ դատարանի դատավորների հայտարարությանը

Սահմանադրական դատարանը պատասխանել է Վճռաբեկ դատարանի դատավորների հայտարարությանը

Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի առանձին դատավորների հայտարարության վերաբերյալ: «Սույն թվականի մայիսի 16-ին Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված և մայիսի 23-ին հրապարակված Ե-3867 գրությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հինգ դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 և ՍԴՈ-1459 որոշումների վերաբերյալ: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է. 1) Սահմանադրությամբ հստակ նախանշվում են Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները և դրանց սահմանները։ Ի տարբերություն սովորական դատարանների՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանը ենթարկվում է միայն Սահմանադրությանը, որի ուժով էլ օժտված է Սահմանադրության գերակայությունն ապահովելու բացառիկ գործառույթով։ Սահմանադրական համապատասխան կանոնակարգումների հիման վրա Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում Սահմանադրության վերաբերելի նորմերի համապարտադիր և վերջնական մեկնաբանության միջոցով իրավական դիրքորոշումներ է արտահայտել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթների և դրանց սահմանների վերաբերյալ, 2) Սահմանադրական դատարանը գնահատում է ոչ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթների սահմանադրականությունը, այլ նաև ցանկացած դատարանի, ներառյալ՝ Վճռաբեկ դատարանի կողմից այդ ակտին կամ դրույթներին տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան», 3) Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի համաձայն, իրավասու է վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ, 4) դատական պրակտիկայում վիճարկվող նորմատիվ իրավական ակտին կամ դրա վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող գնահատելու դեպքում Սահմանադրական դատարանն իրավասու է տալ այդ ակտի կամ դրույթների իր մեկնաբանությունը, ինչը որպես նոր հանգամանք, հանգեցնում է վերջնական, ներառյալ՝ Վճռաբեկ դատարանի դատական ակտի պարտադիր վերանայման («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մաս), 5) այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ամենևին էլ չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը չի կարող քննության առարկա դարձնել Վճռաբեկ դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտին կամ դրա վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը, ավելին՝ Սահմանադրության գերակայության ապահովման սահմանադրական պահանջի ուժով Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնա Սահմանադրությանը հակասող մեկնաբանության հարցին՝ տալով Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանություն, 6) Սահմանադրական դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու լիազորությանը և փաստել, որ բողոքները վարույթ ընդունելը ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ այդ բողոքների ընդունելիության հիմքերը գնահատելու ազատություն։ Երբ առկա են վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերը, Վճռաբեկ դատարանն իրավասու չէ վարույթ չընդունել համապատասխան վճռաբեկ բողոքը, այլ խոսքերով՝ հրաժարվել արդարադատություն իրականացնելուց, 7) Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից (Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մաս): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են նաև բոլոր պետական մարմինների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, և դրանց պաշտոնատար անձանց համար: Ինչպես հիշյալ, այնպես էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի այն կարգավորումը, համաձայն որի՝ դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, որևէ հայեցողություն չի ենթադրում և ենթակա է պարտադիր կատարման, 8) Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտվում են վիճարկվող դրույթների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ, այլ ոչ թե գնահատական է տրվում որևէ դատավորի վարքագծին կամ մասնագիտական որակներին: Հետևաբար` դա, ողջամտորեն, չպետք է ընկալվի որպես որևէ դատավորի հեղինակազրկում։ Սահմանադրական դատավարության մասնակիցների դիրքորոշումները ոչ մի կերպ չեն կարող նույնացվել Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հետ: 9) առանձին դատավորների կողմից Վճռաբեկ դատարանի անունից և նրա պաշտոնական ձևաթղթի վրա հայտարարություն անելն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ այլ մարմինների հետ հարաբերություններում Վճռաբեկ դատարանը ներկայացնելու լիազորությամբ օժտված է միայն Վճռաբեկ դատարանի նախագահը («ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):»,- ասված է հաղորդագրությունում:  
14:10 - 29 մայիսի, 2019
Դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար |azatutyun.am|

Դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար |azatutyun.am|

azatutyun.am։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին դատավոր Գրիգորյանի գրասենյակից։Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքով՝ գործի նյութերն այժմ պատճենահանվում են։Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին գործը կասեցրեց և ուղարկեց ՍԴ:
12:45 - 29 մայիսի, 2019
Խորհրդարանը կրկին Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրելու |hetq.am|

Խորհրդարանը կրկին Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրելու |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը վաղը գումարվող հերթական քառօրյայում կրկին քննարկելու է Սահմանադրական դատարանի (ՍԴ)՝ թափուր տեղում առաջադրված դատավորի ընտրության հարցը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: Չնայած նույնիսկ խորհրդարանի գումարումն ու քաղաքական մեծամասնություն է փոխվել, սակայն թեկնածուները շարունակում են մերժվել: Այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Վաղարշյանն իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2005 թվականից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչն է: Վաղարշյանն իր կենսագրական տվյալների մեջ գրել է, որ միայն ՀՀ քաղաքացի է, չունի այնպիսի հիվանդություն, որի պատճառով ի վիճակի չլինի ՍԴ դատավորի լիազորությունները կատարել, դատվածություն չունի, իր նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, չի ճանաչվել անգործունակ կամ սնանկ:Նախորդ գումարման խորհրդարանը մերժել էր նախագաh Արմեն Սարգսյանի առաջադրած առաջին թեկնածությունը: Նախագահն առաջադրել էր Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այդ օրերին նիստերի ժամանակ քվորում չէր ապահովվում, խորհրդարանի շենքը շրջափակված էր, և ՀՀԿ-ականները չէին կարողանում խորհրդարանի շենք մուտք գործել: Քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել էր 54-ը, որից 51-ը՝ կողմ, երեքը՝ դեմ։Այնուհետև դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: Այս անգամ ևս 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 54-ը, նրա թեկնածությունը խորհրդարանը մերժել էր 36 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ, մեկ քվեաթերթիկ ճանաչել էր անվավեր:Հոկտեմբերի 23-ին կրկին ՍԴ անդամի ընտրություն կայացավ. այս անգամ նախագահն առաջադրել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, սակայն այն մերժվեց 30 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ:Նոր գումարման խորհրդարանին էլ նախագահը ներկայացրեց Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի՝ սահմանադրական իրավունքի ոլորտում իրավաբանական գիտությունների դոկտորի (Doctor iuris) աստիճան ունեցող Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը մերժվեց 24 կողմ, 75 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հովհաննիսյանն արձանագրեց՝ կարևորում է ՍԴ դատավորի պաշտոնում աշխատելու համար մասնագիտական պատրաստվածությունը և քաղաքական չեզոքությունը, ուստի իր պատասխանների ընթացքում փորձում էր քաղաքական գնահատականներ չտալ՝ անկախ նրանից, թե ինչ ակնկալիքներ ուներ քաղաքական մեծամասնությունը:Հիշեցնենք, որ ՍԴ անդամն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների երեք հինգերորդի ձայներով:Նկատենք նաև, որ յոթերորդ գումարման խորհրդարանը ՍԴ-ի պահանջով փոփոխություններ է կատարել Սահմանադրական դատարանի մասին օրենքում, ըստ որի՝ օրենքով ամրագրվել է, որ եթե սահմանված կարգով ՍԴ դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը պետք է առաջադրի Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու։ Այս դրույթը քաղաքական մեծամասնության և ընդդիմադիրների վիճաբանության առիթ դարձավ: Ընդդիմադիրների կարծիքով՝ ՍԴ նոր թեկնածու նշանակում է նախկինում չառաջադրված ու չմերժված թեկնածու, իսկ նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ թեկնածուի առաջադրման գործընթացն է նոր, այլ ոչ թե նոր թեկնածուն:
09:54 - 28 մայիսի, 2019
Սահմանադրական դատարանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության մասին

Սահմանադրական դատարանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, և առանց քրեական գործի նյութերի վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննել չի կարող, տեղեկացնում է, որ, ի տարբերություն 2006 թվականի խմբագրությամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում սահմանադրական դատարանի որոշումն ընդունելուց հետո», 2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը նման պահանջ այլևս չի սահմանում: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանի աշխատակազմի մամլո ծառայությունից: Ուստի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել: Գործի քննության հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում այդ նյութերը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը կարող է պահանջել:Դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերի վերադարձնելը, վերոնշյալ կարգավորումների պարագայում, չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա:
10:40 - 27 մայիսի, 2019
Քոչարյանի և մյուսների գործով Երևանի դատարանի դիմումը ՍԴ-ում «նախնական ուսումնասիրության փուլում» է

Քոչարյանի և մյուսների գործով Երևանի դատարանի դիմումը ՍԴ-ում «նախնական ուսումնասիրության փուլում» է

2008-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումը Սահմանադրական դատարան (ՍԴ) է մուտքագրվել մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին: Սահմանադրական դատարանի այսօրվա հաղորդագրության համաձայն՝ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։«Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում», - ասված է հաղորդագրությունում:Մայիսի 20-ին փաստաբանները հայտարարեցին, որ զանգ են ստացել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատակազմից, որտեղից իրենց հայտնել են, որ դատարանը կասեցրել է Մարտի 1-ի մայր գործից առանձնացված քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։
08:31 - 23 մայիսի, 2019
Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից․ Վահե Գրիգորյան

Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից․ Վահե Գրիգորյան

«Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների» գործով փաստաբան Վահե Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ «Դուք արդեն տեղեկացված եք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը 20/05/2019թ․-ին որոշել էր կասեցնել «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների» գործի վարույթը՝ ՍԴ դիմելու համար։ Անտեսում եմ այս պահին նման որոշման՝ արդեն իսկ բարձրաձայնված ընթացակարգային խախտման մասին։ Երեկ, հրապարակել էի սույն գործով տուժողների դիրքորոշումը՝ այս որոշումը բողոքարկելու մասին։ Չնայած որոշումը դեռ չեմ ստացել, սակայն Datalex իրավական տեղեկատվական համակարգում առկա որոշման տեքստի հիման վրա աշխատում էի այս որոշման դեմ վերաքննիչ բողոքի վրա՝ մի շարք նյութական եւ ընթացակարգային իրավունքների խախտումների, քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն մի շարք խախտումների հիմքով։ Եւ, քիչ առաջ, զանգահարելով դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարան, ճշտելու համար, թե արդյոք բողոքարկման ենթակա որոշումն ուղարկված է ինձ եւ տուժողներին, հընթացս, համոզվելու համար, որ մենք այլ անակընկալ չենք ունենալու, հետաքրքրվեցի, թե արդյոք դատարանը, հարգելով կողմերի՝ այս հիմքով գործը կասեցնելու մասին որոշման բողոքարկման իրավունքը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 3-րդ մաս, տեքստը՝ քոմենթում), սպասում է բողոքարկման մեր իրավունքի իրականացմանը։ Դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարանից տեղեկացա, որ բողոքարկման ենթակա եւ դեռ չբողոքարկված որոշումն ԱՐԴԵՆ ԻՍԿ ի կատար է ածվել եւ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ (բոլոր հատորներով) ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ՝ ապօրինաբար եւ քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։ Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլեւս դադարել է, քանի որ առանց քրեական գործի նյութերի, վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը լսել չի կարող։ Մյուս կողմից, ՍԴ-ն իրավասու չէ դատավոր Դ․ Գրիգորյանի որոշմամբ գործի քննություն սկսել, քանի որ, հակառակ դեպքում, հենց իր որոշմամբ է խախտելու տուժողների բողոքարկման իրավունքը։ Բայց դեռ կերեւա, թե այս գործն ինչու է այսպիսի շտապողականությամբ հասել ՍԴ։ Եւ դա կերեւա հենց ՍԴ կողմից գործով քննության մասին որոշումից։ Մի բան փաստված է, որ մի շարք նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներով դատավոր Գրիգորյանը բերանքսիվայր եւ ամեն գնով “Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների” գործը սրընթաց հասցրել է ՍԴ։ Սա, թերեւս, աննախադեպ եւ ոչ պատահական շտապողականություն է․․․ Տարօրինակ եւ ապօրինի շտապողականություն մի դատավորի կողմից, որը օրեր շարունակ որեւէ կերպ չէր ցանկանում սահմանափակել նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած դատական բեմադրությունը։ Եւ ես ոչ մի կասկած չունեմ, որ այս ապօրինությունը դատավորի կողմից թույլ է տրվել քրեական դատավարության օրենսգրքի չիմացության կամ շփոթության արդյունքում։ Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից եւ այստեղ, արդեն, ակնհայտորեն, սատկած առնետի հոտ է գալիս։ Փաստված։ Ավելի մանրամասն մեկնաբանություններ կներկայացնեմ հաջորդիվ»։
13:38 - 21 մայիսի, 2019
Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները |armtimes.com|

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները |armtimes.com|

armtimes.com։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշման հիմնավորումները։ Ստորև ներկայացնում ենք դատարանի հիմնավորումն ամբողջությամբ.«Դատարանը փաստում է, որ գործը դատական քննության նախապատրաստելիս համապատասխան որոշում կայացնելու համար անհրաժեշտ, կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործով խմբագրությամբ, այլ կերպ՝ Հին օրենք) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի (Նոր օրենքի) ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ առկա են հիմնավոր կասկածներ, որպիսի հետևության հանգում եմ հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունքներով: Դատարանը սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է նաև գործողությունը դադարեցված և մինչ 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործով խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցի պարզում:Դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի կիառման խնդիրն առկա է դատական քննության հատկապես տվյալ փուլում, ուստի դրանց սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմում՝ օգտվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից:Տվյալ դեպքում թեև Հին և Նոր օրենքները նախատեսում են միևնույն պատժատեսակը և պատժաչափը, սակայն դրանցում էականորեն տարբերվում են այդ հոդվածների դիսպոզիցիաները, որոնցից ըստ մեղադրող կողմից վարկածի, Նոր օրենքի դիսպոզիցիայի ծավալն ավելի նեղ է, քան Հին օրենքինը՝ այն տրամաբանությամբ, որ Նոր օրենքը որպես քրեորեն պատժելի արարք՝ սահմանադրական կարգի տապալում է սահմանել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմի խախտումը, որը հանգեցրել է որոշակի հետևանքի:Մինչդեռ Հին օրենքի դիսպոզիցիայի համաձայն՝ պատասխանատվություն էր սահմանվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների համար: Խոսքը, մասնավորապես, նրա մասին է, որ Հին օրենքը հանցակազմի օբյեկտիվ կողմից պարտադիր տարր էր համարում վերը նշված արարքը բռնությամբ կատարելը (տապալելը), առանց այդ հատկանիշի կարող էր խոսք գնալ քրեական օրենքով չթույլատրված այլ արարքների, բայց ոչ պետական իշխանությունը յուրացնելու մասին: Ավելին՝ armtimes.com
05:16 - 21 մայիսի, 2019
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ

news.am։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Դիտարկմանը, որ շատերը նշում են, որ գործող «ռեյտինգային» համակարգը ապաքաղաքականացնում է ընտրությունները, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Երկու համակարգերն էլ ունեն թերություններ, եւ մեծամասնականը, եւ համամասնականը: Մեծամասնականի դեպքում առաջնությունը տրվում է թեկնածուին, միգուցե երկրորդ տեղ է մղվում նրա կուսակցական պատկանելիությունը, իսկ համամասնականի դեպքում առաջանում է մեծ անջրպետ ընտրվածների եւ ընտրողների միջեւ: Գործող համակարգը փորձել է այդ խնդիրը լուծել: Որ մի կողմից այդ կապը լինի, մյուս կողմից քաղաքական բաղադրիչը մեծ լինի: Սպասեք մի փոքր, մեկ ընտրությունով չի կարելի ընտրական համակարգին գնահատական տալ»:Նա նաեւ չհամաձայնեց դիտարկմանը, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար էր գրվել:
08:01 - 24 ապրիլի, 2019