Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել ոչ միայն Քոչարյանի, այլ նաև Վահագն Հարությունյանի կալանքի գործով

Դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել ոչ միայն Քոչարյանի, այլ նաև Վահագն Հարությունյանի կալանքի գործով

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում տեղադրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանի՝ ինքնաբացարկ հայտնելու որոշումն ու դրա հիմքերը: Այսպես, Գրիգորյանն, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, պարզել է, որ այն անջատվել է դեռևս 2008 թվականին հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 62202608 քրեական գործից (Մարտի 1-ի մայր գործը), իսկ այդ գործով նախաքննության ընթացքում, ինչես նաև այդ գործից հետագայում անջատված մասերով նաև դատարաններում, իրականացրել է երկու մեղադրյալների շահերի պաշտպանություն: Բացի այդ, դատարանը նշել է, որ դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից իրեն է մակագրվել Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչ Մուշեղյանի միջնորդությունը` թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Վահագն Ստյոպայի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որով ինքը դատախազի միջնորդության հիման վրա հայտնել է ինքնաբացարկ: Դատարանը նշել է նաև, որ մեղադրյալներից Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի շահերի պաշտպանն, ի թիվս այլոց, հանդիսանում է նաև փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Սահակյանը, ով 2005 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է փաստաբանների պալատի նախագահը: Ինքը՝ Վարդան Գրիգորյանը, 2007 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, և որոշման մեջ նշել է, որ իր հետ աշխատանքային պայմանագիրը, որպես գործատու, 2007 թվականին կնքել, ինչպես նաև հետագայում այդ պայմանագրի ժամկետը երկարացել է Ռուբեն Սահակյանը, ով այն ժամանակ եղել է Փաստաբանների պալատի նախագահը: Այս հանգամանքները և դատավորի ինքնաբացարկի օրենսդրական հիմքերը նշելով՝ դատարանը որոշել է ինքնաբացարկ հայտնել: Դատարանը որոշման մեջ նշել է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից:«Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը` սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը` օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյոք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար: Թեպետ իմ սուբյեկտիվ ընկալմամբ ես որևէ նախատրամադրվածություն չունեմ սույն գործի վերաբերյալ, սակայն դատավորն անաչառ պետք է լինի ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաև օբյեկտիվ տեսանկյունից, այն է` առկա լինեն բավարար երաշխիքներ, որոնք այս առումով կբացառեն որևէ իրավաչափ կասկած: Յուրաքանչյուր դատավոր, ում առնչությամբ օրինական կասկած կա, թե նա անաչառ չէ, պետք է ինքնաբացարկ հայտնի: Դատարանները պետք է վստահություն ներշնչեն հասարակությանը, իսկ այդպիսինը ստուգելու դեպքում պետք է գնահատվի ոչ միայն դատավորի անձնական պահվածքով, այլ նաև պետք է ուշադրության արժանանա, թե արդյոք կան արժանահավատ այլ փաստեր, որոնք կարող են կասկածներ առաջացնել դատավորի անկանխակալության վերաբերյալ: Եթե դատավորը իր նախկին աշխատանքի բնույթով կարող է առնչված լինել տվյալ գործին, հասարակությունն իրավունք ունի զգուշանալ անաչառության բավարար երաշխիքների բացակայությունից»,- գրել է դատավորը՝ հղում կատարելով ՄԻԵԴ վճիռներից մեկը: Նշենք, որ այս որոշումը բողոքարկման ենթակա չէ:Հիշեցնենք, որ Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկի որոշումից հոտո գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:
09:08 - 07 մայիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստի օրը հայտնի է. այն տեղի կունենա հունիսի 12-ին ժամը 16:30-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին: Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաեւ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
10:18 - 06 մայիսի, 2019
Մարտի 1-ին գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ. Քոչարյանի պաշտպան |aravot.am|

Մարտի 1-ին գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ. Քոչարյանի պաշտպան |aravot.am|

aravot.am: «Ինչ որ կա գործում՝ կա, բայց գնահատականը կտանք դատարանում»,-  այսպես արձագանքեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը «Մարտի 1-ի» գործից անջատված մասով ի հայտ եկած բացահայտումներին:  Ռուբեն Սահակյանը հաստատել է, որ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զինվորականններին 50,000-ական դրամ է բաժանվել: «Ըստ գործի նյութերի, այո՛, գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան»,- շարունակեց պարոն Սահակյանը: Մեր հարցին, այսինքն հերքո՞ւմ եք, որ նաեւ պետական մակարդակով են գումարները բաշխվել, պարոն Սահակյանն ասաց՝ արդեն պատասխանեցի. «Քոչարյանն առնչություն չունի, իսկ եթե չունի, արդեն մնացած հարցերը մեզ չեն հետաքրքրում»: Մեր հարցին՝ գործում ի հայտ եկած նոր հանգամանքները ձեր պաշտպանյալի դեմ չե ՞ն, նրա մեղավորությունն ու մասնակցությունը ապացուցող հանգամանք չե՞ն, փաստաբանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:  
08:57 - 02 մայիսի, 2019
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը |azatutyun.am|

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը |azatutyun.am|

azatutyun.am։ Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը: Երկրորդ նախագահ Քոչարյանին, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը, Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը: Ըստ մյուս մեղադրանքի, Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2008-ին հանդիսանալով պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել, որ 2008-ին հանդիսանալով պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները, ասված է մեղադրական եզրակացությունում:
06:11 - 30 ապրիլի, 2019
Հատված Արշալույս Փայտյանի ցուցմունքից. Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին հրավիրել էր հայտարարություններ անելու |armtimes.com|

Հատված Արշալույս Փայտյանի ցուցմունքից. Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին հրավիրել էր հայտարարություններ անելու |armtimes.com|

Մարտի 1-ի գործը մայիսին կմտնի դատարան: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ միջնորդությունը ստացել են, ներկայումս գտնվում է քննարկման փուլում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի շրջանակում: Ըստ սույն հոդվածի՝ դատախազը մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը՝ հաստատել մեղադրական եզրակացությունը, իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, եւ այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը. իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար. կասեցնել քրեական գործով վարույթը. կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ ոչ միայն ծանոթացել է քրեական գործի նյութերին, այլեւ որոշ նյութեր քննարկել է վստահորդների մի մասի հետ: Գրիգորյանը նաեւ ասաց, որ միջնորդություններ է ներկայացրել նախաքննական մարմնին, նա, սակայն, չասաց, թե միջնորդությունները ինչի վերաբերյալ էին եւ ինչ ճակատագիր են ունեցել: Գրիգորյանը խոստացավ հարցերին պատասխանել ավելի ուշ: Գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: - Պարոն Ալումյան, նյութերի ծանոթացման ընթացքում նախաքննական մարմնին միջնորդություն ներկայացրե՞լ եք: - Մենք միջնորդել էինք, որպեսզի ծանոթացման համար տրամադրված ժամկետը երկարացվի եւ մերժում ենք ստացել, հետո մերժումը բողոքարկել էինք դատախազին եւ դատախազից էլ էինք մերժում ստացել: Միայն այդ միջնորդությունն ենք այս պահի դրությամբ ներկայացրել...:  76 հատոր էր, 4 հատոր էլ նորից ավելացվել է այս ընթացքում, 80 հատոր է այժմ: - Իսկ 4 հատորում ի՞նչ նյութեր են մասնավորապես:- Այս ընթացքում քանի մենք ծանոթանում էինք, էլի որոշ գործողություններ են կատարվել, դարձել է 4 հատոր: - Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը:- Տարբեր դատավարական գործողություններ, առանձնապես ինչ-որ իրենցից բան չեն ներկայացնում:   Ավելին՝ armtimes.com-ում  
07:24 - 23 ապրիլի, 2019
Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում դատավորը, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, պետք է հերոս լինի. պաշտպան |armtiems.com|

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում դատավորը, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, պետք է հերոս լինի. պաշտպան |armtiems.com|

armtimes.com: Դատարանում երեկ տեղի ունեցածը իրավաբանական տեսանկյունից ծայրահեղ մեծ խախտում է իրենից ներկայացնում:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, որոշել էր կալանքի տակ թողնել Քոչարյանին: Ալումյանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը շատ կոպիտ ձեւով խախտել է Քրեական օրենսգրքի բազմաթիվ նորմեր, որոնց վրա պաշտպանական կողմը հիմնվում էր: Ըստ նրա՝ յուրաքանչյուր փաստարկը առանձին վերցրած բավարար էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հենց երեկ ազատ արձակվեր: «Ինչպես ասաց պարոն Քոչարյանը դեռ դատավարության ժամանակ, մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է հերոս լինի, այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորն այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում: Այսինքն՝ բավարար չէ, որ դատավորը ուղղակի լավ իրավաբան լինի, լավ դատավոր լինի, լավ մարդ լինի այս գործով, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, ինքը նաեւ պետք է լինի հերոս»,- ասաց Ալումյանը: Հարցին՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերո՞ս է (Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավորը,-հեղ.), Ալումյանը արձագանքեց. «Իմ ասածի տողատակերը երեւի ճիշտ հասկացաք՝ հաշվի առնելով այն ճնշումները, որոնք եղել են ու կան»: Պաշտպանի խոսքով՝ տարբեր աղբյուրներից ստույգ տեղեկություններ են սկսել ստանալ, թե ում միջոցով և ինչ եղանակներով են պատվերները հասնում դատավորին։«Կգա դրա ժամանակը եւ կներկայացվեն անուններ՝ անուն առ անուն։ Այնպես չէ, որ այս ամեն ինչը միշտ լինելու է քողարկված, եւ զսպանակն ինչքան սեղմվի, այնքան ավելի ուժեղ է հետ բացվելու», - ասաց նա: Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող թաքնվել քննությունից. «Այդ մարդուն չի կարելի ասել, որ ինքը կարող է թաքնվել քննությունից: Ռոբերտ Քոչարյանն իր կյանքով ապացուցել է, որ ինքը թաքնվողը չէ: Ինքը շատ ավելի ծանր կյանքի մեջ շատ ավելի ծանր իրավիճակներում է եղել ու հենց այն բանի շնորհիվ, որ ինքը թաքնվողը չէ, մենք շատ ավելի հաղթանակներ ենք արձանագրել»,- ասաց Ալումյանը: Վերջինս չցանկացավ խոսել հետագա քայլերի մասին՝ նշելով, որ իրենք շատ անսպասելի քայլերի են պատրաստ ու շատ ազդեցիկ, պարզապես չենք ցանկանում, որպեսզի խնդիրը հասնի դրան:Ալումյանը նաեւ խոսեց հիմիկվա գործից ՀՀ ՔՕ 300. 1 հոդվածի եւ 2008 թվականին գործող 300 հոդվածի հարաբերակցության մասին:  Խոսելով Ռոբերտ Քոչարյանի եւ նրա 2.5 տարեկան թոռնիկի տեսակցության մասին, Ալումյանն ասաց, որ ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի թոռնիկի մայրիկի հետ միասին գնացել են քրեակատարողական հիմնարկ՝ նպատակ ունենալով տեսակցել Քոչարյանին, ինչը չի թույլատրվել: Հետագայում՝ ապրիլի 4-ին, քննիչը ասել է, որ ինքը պատրաստ է թույլատրել թոռնիկի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ Քոչարյանը մինչ այսօր չի տեսակցել թոռնիկի հետ:
10:52 - 12 ապրիլի, 2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի մերժման ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Ալումյանը:«Դատարանի որոշումը դեռևս չենք ստացել, բայց անպայման բողոքարկելու ենք: Հիմքերի վերաբերյալ դեռևս ոչինչ չեմ կարող ասել, միայն կասեմ, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն իր մեջ առհասարակ որևէ պատճառաբանություն չէր պարունակում: Մեր բողոքներից մեկի հիմքը հենց դա էր: Վերաքննիչ դատարանն այդ փաստը հաշվի չառավ և որոշում կայացրեց Քոչարյանին կալանքի տակ պահել»,- ասաց Ալումյանը և հավելեց, որ մերժվել է նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
10:01 - 11 ապրիլի, 2019
Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում իսպառ բացակայում է հիմնավոր կասկածը. Ալումյան

Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում իսպառ բացակայում է հիմնավոր կասկածը. Ալումյան

|news.am|: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում իսպառ բացակայում է հիմնավոր կասկած՝ առ այն, որ Քոչարյանը կարող էր այդ արարքը կատարած լինել: Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը: Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Անդրադառնալով վերաքննիչ բողոքի գործը դատավոր Ռուզաննա Բարսեղյանին մակագրելուն՝ փաստաբանը նշել է՝ ճշտել է, որ գործը նրան է մակագրվել էլեկտրոնային եղանակով, և որ այդ կապակցությամբ խնդիր չի տեսնում: Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները նրա կալանավորման որոշման դեմ կշարունակեն բողոք ներկայացնել վաղը: Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
16:40 - 04 ապրիլի, 2019