ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

 |factor.am|

Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի ու Կանադայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբն ու Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է երեկ երեկոյան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կանադան ու Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են ԼՂ հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններով։ Բնակավայրերի գնդակոծությունների ու խաղաղ բնակչության շարքում զոհերի մասին լուրերը խորն անհանգստություն են առաջացնում։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել հրադադարի համաձայնագրին ու պաշտպանել քաղաքացիական բնակավայրերը»,- ասվում է հրապարակման մեջ։ Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծումը պետք է հիմնված լինի խաղաղության վրա ու ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային կարգավորումը։ «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիովին համաձայն ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության հետ», – ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ՝ կոչ անելով կողմերին վերսկսել բանակցությունները։
11:23 - 29 սեպտեմբերի, 2020
Անկեղծորեն խնդրում ենք.Բելառուսը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|

Անկեղծորեն խնդրում ենք.Բելառուսը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|

armenpress.am: Բելառուսը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ և ռազմական էսկալացիայով, որի ընթացքում կիրառվում է տարբեր տեսակի ծանր զինտեխնիկա և օդուժ: Այս մասին ասված է Բելառուսի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Վերահաստատում ենք պատրաստակամությունը ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերի միջև երկխոսության առաջխաղացման և իրենց համար այլ ընդունելի ձևաչափերում»,- ասված է հայտարարությունում: Նախարարությունը նշում է, որ այսօր կարևոր է որքան հնարավոր է շուտ կանգնեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից: «Մարդկային կյանքերն անգին են, այդ պատճառով շատ կարևոր է ներդնել բոլոր ջանքերը խաղաղության պահպանման և տարածաշրջանում հանգստության հաստատման հարցում»,- նշում է Բելառուսի ԱԳՆ-ն:
17:59 - 28 սեպտեմբերի, 2020
Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը |armenpress.am|

Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, որ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: «Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղերում իրավիճակի կայունացման համար և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ասված է հայտարարությունում:
14:31 - 27 սեպտեմբերի, 2020
Չկա փակուղի ո՛չ ձևաչափի, ո՛չ գործընթացի առումով․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

Չկա փակուղի ո՛չ ձևաչափի, ո՛չ գործընթացի առումով․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Տիկին Հայրապետյան, նախօրեին Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններն իրականում դադարել են: Նա բացասական է գնահատել ԼՂ հակամարտության բանակցությունների վիճակը և ասել, որ իրենք հանուն իմիտացիայի չեն մասնակցի խորհրդակցությունների: Ինչպես եք գնահատում այս հայտարարությունները, սա ավելի փակուղային վիճակ չի՞ ստեղծում բանակցային գործընթացում: Ալիևը տարիներ շարունակ իր մաքսիմալիստական մոտեցումներով, ռազմատենչ հայտարարություններով, հայատյաց ելույթներով և ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտել է խնդրի խաղաղ կարգավորմանը և դրանով իսկ փորձել իրավիճակը ներկայացնել «փակուղային»՝ դրանում մեղադրելով հայկական կողմին և երբեմն նաև համանախագահներին: Անգամ նման իրավիճակում հայկական կողմը վերջին շրջանում ակտիվորեն առաջ է մղել փոխվստահության կառուցման, մթնոլորտի առողջացման և դրանով խաղաղ բանակցային գործընթացի շարունակականության ապահովման օրակարգ: Այդուհանդերձ, քանի որ Ալիևի իշխանության պահպանման համար շահավետ է հարցը թողնել չլուծված, Ալիևը ամեն գնով փորձում է ձախողել այս կառուցողական օրակարգը: Շեշտեմ, որ չկա փակուղի ո՛չ ձևաչափի և ո՛չ էլ գործընթացի առումով, ուղղակի բանակցող կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ամեն գնով ցանկանում է ստեղծել «փակուղու» իմիտացիա՝ դրանով մեծացնելով էսկալացիայի ռիսկը: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հավատարիմ ենք խաղաղ բանակցային գործընթացին և չկա խնդրի կարգավորման ռազմական ուղի: Այս իրավիճակում, ըստ իս, կարևոր է նաև համանախագահների և միջազգային հանրության համապատասխան դատապարտող արձագանքը Ալիևի նմանատիպ հայտարարություններին, որոնց կարող են հաջորդել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից: Ալիևը նաև հայտարարել է, որ ՀՀ ղեկավարությունն է, որ փաստացի խախտել է բանակցային գործընթացը՝ անհեթեթ հայտարարություններով և սադրիչ քայլերով:  Ալիևը մի կողմից անհեթեթ և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով է ներկայացնում ՄԱԿ ԱԽ բանաձևերը, մյուս կողմից՝ մոռացության մատնում, որ թե՛ ինքը, թե՛ իր հայրը բանակցային գործընթացի տարբեր փուլերում կողմ են արտահայտվել առաջարկվող այն լուծումներին, որտեղ հստակ ամրագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելին, ինքնորոշման իրավունքը կարգավորման երեք գլխավոր սկզբունքներից մեկն է, սակայն Ալիևին ձեռնտու չէ դա հիշել: Իհարկե, Ալիևին շահավետ չէ նաև հիշել, թե ինչպես էր իր հայրը՝ Հեյդար Ալիևը, ամեն գնով փորձում ուղիղ բանակցությունների մեջ մտնել արցախյան կողմի հետ՝ խնդրելով նաև հրադադար՝ ադրբեջանական կողմի հերթական ձախողումներից հետո: Այսպիսով, Ալիևը իր ստերով փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին՝ մեղադրելով հայկական կողմին, մինչդեռ փաստերը հակառակի մասին են խոսում: Բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես Ալիևը փակեց ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում, հետո, օգտվելով ԵԱՀԿ–ում գործող կոնսեսուսի իրավունքից, կասեցրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորումը: Այս բոլոր քայլերը միտումնավոր էին արվում: Այո, Ադրբեջանը փորձում է հասնել միակողմանի, անհիմն զիջումների, իսկ մենք բազմիցս ենք նշել, որ չեն լինելու միակողմանի զիջումներ, Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը զիջման ենթակա չէ: Շարունակությունը՝ lragir.am-ում
16:16 - 21 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է՝ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն այլընտրանք չունի |armenpress.am|

Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է՝ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն այլընտրանք չունի |armenpress.am|

armenpress.am:  Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում հայկական կողմի վճռականությունը՝ շարունակել խաղաղ բանակցային գործընթացը երբեք չի նվազել, խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին վերադառնալ առանց նախապայմանների բանակցության: «Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով, որ այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը և Արցախն ամբողջովին ի զորու են պաշտպանել իրենց, պաշտպանել իրենց շահերը, իրենց սահմանները: Եվ այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այն տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս ամբողջ շրջանում»,-ասաց Մնացականյանը: Նախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպումը եղել է հունվարին, հետո եղել է համավարակի հետ կապված իրավիճակը: «Սակայն մեր վճռականությունը՝ շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել: Եվ մենք պատրաստ ենք: Եվ, երբ որ կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, կլինի հստակություն, մենք կհայտարարենք»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք հստակություն բանակցությունների սեղան վերադառնալու հարցում, Մնացականյանը պատասխանեց. «Մեր կողմից կա հստակություն, մյուս կողմի համար ոչինչ ասել չեմ կարող: Մենք պատրաստ ենք շատ արագ դա անել, հիմա խոսում ենք համանախագահների հետ, կապի մեջ ենք, աշխատում ենք, կկարողանանք պայմանավորվել, անմիջապես կհայտարարենք»:
11:58 - 21 սեպտեմբերի, 2020
Անթույլատրելի ենք համարում Բեյրութի աղետից տուժածների ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա դառնալը․ ԱՀ ԱԳՆ

Անթույլատրելի ենք համարում Բեյրութի աղետից տուժածների ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա դառնալը․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը․ «Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքի կապակցությամբ, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախի Հանրապետություն տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում, անհրաժեշտ ենք գտնում նշել հետևյալը: Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց պարտքն են համարում օգնություն ցուցաբերել տարաբնույթ աղետների և ճգնաժամերի պատճառով կրիտիկական իրավիճակում հայտնված հայրենակիցներին: Ավելին՝ մարդասիրական աղետներին արձագանքելը գտնվում է ողջ միջազգային հանրության կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում, որի բաղկացուցիչ մասն է Արցախի Հանրապետությունը՝ անկախ նրա՝ ժամանակավորապես միջազգայնորեն չճանաչված քաղաքական կարգավիճակից: Մարդասիրական օգնություն ուղարկելով Լիբանան և ապաստան տրամադրելով նրանց, ովքեր Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի արդյունքում կորցրել են իրենց տները` պաշտոնական Ստեփանակերտը ուժերի ներածին չափ իր ներդրումն է ունենում միջազգային հանրության ընդհանուր ջանքերում` միտված մարդասիրական իդեալների կենսագործմանը: Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են, որ Լիբանանի հայ համայնքը պահպանվի, սակայն, միևնույն ժամանակ, իրենց ինքնիշխան իրավունքի շրջանակներում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն կհայտնեն գալ և հաստատվել մեր հանրապետությունում: Մարդասիրական աղետի պայմաններում հայտնված մարդկանց Արցախի իշխանությունների կողմից բնակարանների տրամադրումը որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում ներկայացնելու ադրբեջանական կողմի բազմաթիվ փորձերը վկայում են ոչ միայն միջազգային փաստաթղթերի կանխակալ մեկնաբանման, այլև, առհասարակ, մարդասիրության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների մասին։ Հակամարտության և դրա կարգավորման ողջ ընթացքում ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում մարդասիրական խնդիրների նկատմամբ իրենց բացահայտ քամահրական վերաբերմունքը՝ դրանք օգտագործելով միայն սեփական շահի համար՝ քողարկելու իրենց իրական՝ դատապարտելի նպատակները։ Այդ մասին է վկայում ավելի քան երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների իրավունքների լկտիաբար անտեսումը, որոնց վտարումն ուղեկցվում էր զանգվածային սպանություններով և դաժան ջարդերով, սակայն առայսօր պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ճանաչել իր պատասխանատվությունը նրանց ողբերգական ճակատագրի համար։ Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա։ Վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն իրենց բնակության վայրերում դժվարին իրավիճակում հայտնված մեր բոլոր հայրենակիցներին»։
21:32 - 16 սեպտեմբերի, 2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)  Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ: Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկը: Համանախագահները դիտարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսին արձանագրված էսկալացիային հաջորդող իրադարձություններին: Համանախագահները ուշադիր դիտարկել ու գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային հաղորդագրություններն ու մտահոգությունները: Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից տեղեկացվել են տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ և ողջունել են մոնիտորինգի գործընթացի վերսկսման հետ կապված նախապատրաստությունը:   Համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հրավիրել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:
21:24 - 14 սեպտեմբերի, 2020
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կապվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու համար ՍԴ դատավորների նշանակման ընթացիկ գործընթացը

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կապվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու համար ՍԴ դատավորների նշանակման ընթացիկ գործընթացը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) իր նախաձեռնությամբ կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու համարՍահմանադրական դատարանի դատավորների դատական նշանակման ընթացիկ գործընթացը և համաձայնություն է ձեռք բերվել մանրամասն հետևել գործընթացին: Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մի շարք քննարկումներ են ունեցել Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորների նշանակման գործընթացի անկախ գնահատման կարևորության մասին և այն մասին, թե ինչպես կարող են երկու հաստատությունները համատեղ աշխատել գործընթացին հետևելու հարցում: Քննարկումների ընթացքում նշվել է, որ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի փորձագիտական աջակցություն գնահատման հարցում և կպատրաստի իրավական վերլուծություն դատավորների նշանակումը կարգավորող օրենսդրության, վերաբերելի միջազգային չափանիշների, պարտավորությունների ու առաջատար փորձի վերաբերյալ: Գնահատման նպատակն է իրականացնել գործընթացի անկախ և անաչառ ուսումնասիրություն՝ դատական իշխանության անկախության նկատմամբ հանրային վստահության ձևավորման տեսանկյունից։ Ուշադրություն կդարձվի դատավորների նշանակման հարցերը կարգավորող իրավական ակտերին ու ընթացակարգերին, այդ ընթացակարգերի գործադրմանն ու գործընթացի թափանցիկությանը: Երկու հաստատությունները համատեղ նշել են, որ դատավորների նշանակման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ է թափանցիկությունը, ուստի Խորհրդարանում պետք է ապահովվի, որպեսզի գործընթացի բոլոր փուլերը լինեն հնարավորինս թափանցիկ: Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը կարող է ամրապնդվել թափանցիկ գործընթացների միջոցով:
12:21 - 14 սեպտեմբերի, 2020
ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումին

ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է ԵԱՀԿ 28-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպմանը հեռավար ձևաչափով, որն անցկացվում էր ս.թ. սեպտեմբերի 10-11-ը Պրահայում: Փոխնախարարը Ֆրանսիայի, Գերմանիայի, UNECE-ի և EEAS-ի ներկայացուցիչների հետ համատեղ որպես բանախոս ելույթ է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը բնական ռեսուրսների և բնապահպանության ոլորտում» խորագրով նիստի շրջանակներում: Ներկայացվել են Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ-ի թվայնացման աշխատանքները, հանքարդյունաբերության ոլորտում հարկային, պայմանագրային, թույլտվությունների և այլ ուղղութուններով թափանցիկության և հաշվետվողականության բարեփոխումները: ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում իրական սեփականատերերի՝ վերջնական շահառուների հայտարարագրման համակարգի ներդրմանը և միջազգային կառույցների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում արժանացած բարձր գնահատականներին, այդ թվում՝ նորարարական մոտեցումների և տեխնոլոգիաների համար: ԵԱՀԿ 28-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպումը կազմակերպվել է Ալբանիայի ԵԱՀԿ նախագահության և ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի կողմից: ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ֆորումը ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական և բնապահպանական հարցերի քննարկման գլխավոր հարթակն է: Դրա նպատակներն են բացահայտել առաջնահերթ հարցերն ու կարիքները, խթանել ԵԱՀԿ 57 անդամ երկրների իրազեկության բարձրացումն ու քաղաքական կամքը տնտեսական, բնապահպանական և անվտանգության հետ կապված մարտահրավերների հաղթահարման գործում՝ ապահովելով երկխոսության հարթակ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գործարար և գիտական ոլորտի ներկայացուցիչներին ներգրավելու և լավագույն փորձով փոխանակվելու նպատակով:
17:38 - 11 սեպտեմբերի, 2020
Կիևը ԵԱՀԿ-ին հայտնել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման և ուկրաինացի զինծառայողի զոհվելու մասին |factor.am|

Կիևը ԵԱՀԿ-ին հայտնել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման և ուկրաինացի զինծառայողի զոհվելու մասին |factor.am|

factor.am: Ուկրաինան հայտարարել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Հաղորդվում է նաև ուկրաինացի մեկ զինծառայողի զոհվելու մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ոստիկանության վարկածով՝ ուկրաինական զինված ուժերի ուղղությամբ Լուգանսկի Պրիչեպիլովկա բնակավայրի շրջանում հրաձգություն է եղել, ինչի հետևանքով էլ զոհվել է զինծառայողը։ Մինչ այդ էլ հաղորդվել է Կրասնոգորկովկայի շրջանում ուկրաինական զինուժի ուղղությամբ կրակի արձակման և ուկրաինացի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս ֆոնին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հրատապ հեռախոսազրույց է խնդրել՝ ստեղծված իրադրությունը քննարկելու և ելքեր գտնելու համար։ «Կիևը անհապաղ կգործարկի հրադադարի ռեժիմի խախտմանն արձագանքման համակարգող մեխանիզմը՝ Վերահսկողության և համակարգման միասնական կենտրոնի հետ համագործակցությամբ, ինչպե նաև միջադեպի մասին տեղեկացրել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությանը»,- ասել է Կուլեբան։
16:49 - 07 սեպտեմբերի, 2020
Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային չի դիտարկում որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջնորդ: Այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Թուրքիան իր պահվածքով, կարծես, իրապես ցանկանում է իրեն դրսևորել որպես հակամարտության կողմ, ինչը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիրը՝ երկիր, որը չի ճանաչում և, անգամ, արդարացնում է Հայոց ցեղասպանությունը, փորձում է հանդես գալ որպես տուժած կողմ»,- ասաց Նաղդալյանը: ԱԳ նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ և իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ իրականացնում է հենց այս գնահատականի հիման վրա:
13:36 - 02 սեպտեմբերի, 2020
Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում հայ սպային հայրենիք վերադարձնելու համար |armenpress.am|

Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում հայ սպային հայրենիք վերադարձնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին հայրենիք վերադարձնելու համար: Այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում: «Վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ն, և՛ Միջազգային Կարմիր խաչը, ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք չեն խնայում, որպեսզի զինծառայողը վերադարձվի»,- ասաց Տոնոյանը: Նախարարը նշեց, որ այժմ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կպարզվի, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: «Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնել է հակառակորդի կողմում: Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է կամ այլ պայմաններում է հայտնվել այնտեղ, պետք է պարզենք: Դրանից կախված մենք տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք, չնայած, որ հիմա մեր պահանջն այն է, որ առնվազն Ադրբեջանում Միջազգային կարմիր խաչի ներկայացուցչությունն այցելի մեր զինծառայողին: Այս պահին այդ պահանջը չի կատարվել»,- նշեց Պաշտպանության նախարարը:
17:14 - 28 օգոստոսի, 2020
Ինտենսիվ բանակցությունների համար նախապայմաններ են անհրաժեշտ |lragir.am|

Ինտենսիվ բանակցությունների համար նախապայմաններ են անհրաժեշտ |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հույս ունեն, որ հուլիսին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցածը չի կրկնվի: Օրերս էլ նշել էր, որ ղարաբաղյան բանակցությունները պետք է արագացնել: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում, այստեղ մենք մտահոգվելու առիթ ունե՞նք, թե ոչ: ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և միջնորդ, բնականաբար ձգտում է լարվածության թուլացմանը: Դրան են միտված հայտարություններն ու դրան հաջորդող քայլերը: ՀՀ-ն հավատարիմ է խաղաղ բանակցային գործընթացին, և մենք բազմիցս շեշտել ենք, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Այո, անհրաժեշտ է արագացնել համապատասխան փոխվստահության մթնոլորտի ստեղծումը և միջազգային մոնիթորինգային մեխանիզմների ներդրումը: Ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքի և արդյունավետության համար ամենամեծ սպառնալիքը Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն է, սադրիչ գործելաոճը, հակահայ քաղաքականությունն ու ռազմատենչ հայտարարությունները: Բանակցային գործընթացի շուրջ աշխատանքը պետք է սկսել ուժի և ուժի սպառնալիքի բացառումը շեշտելով, ինչպես նաև Ադրբեջանում առկա հակահայ տրամադրությունները փոխելու հստակ նպատակով: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացը չպետք է լինի իմիտացիա։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում, ուստի Բաքուն այս հարցում մեծ հույսեր է կապում Մոսկվայի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում։ Եթե Ադրբեջանի նորանշանակ նախարարը «իմիտացիա» է համարում մի գործընթաց, որին երկար տարիներ մասնակցել է իր երկրի նախագահը և որի ուղղությամբ երկար տարիներ միջնորդական առաքելություն են իրականացրել ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 անդամներից 3-ի ղեկավարներն ու այդ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ապա դա ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի՝ անվստահելի և անլուրջ բանակցային կողմ լինելու հանգամանքը: Շարունակությունը՝ lragir.am-ում
10:24 - 28 օգոստոսի, 2020
Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն. ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով |tert.am|

Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն. ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ ՄԽ համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել, «երբ սահմանները բացվեն»: Ըստ նրա՝ համանախագահները կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ:  «Ներկա պահին սահմանները փակ են: Այդ իսկ պատճառով չենք կարող տարածաշրջան այցելել: Ծրագրում ենք նման այց, երբ սահմանները բացվեն»,- ասել է նա: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել, որտեղ հանդիպում է անցկացնում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Նախօրեին Բայրամովը հայտնել էր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց թվում առաջնային է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Բացի այդ, Բայրամովն ընդգծել էր Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումների թեման:
15:00 - 26 օգոստոսի, 2020