Բելառուս

Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է՝ երբ Բելառուսը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին
 |shantnews.am|

Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է՝ երբ Բելառուսը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին |shantnews.am|

shantnews.am: Եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, հանրապետությունը օգնության համար կարող է դիմել ՀԱՊԿ-ին։ Այդ մասին  РИА «Новости»–ին հաղորդել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։«Այն դեպքում, եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, համաձայն հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի՝ Բելառուսը իրավունք ունի օգնության նպատակով դիմել կազմակերպությանը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում Բելառուսը կարող է օգնության նպատակով դիմել ՀԱՊԿ-ին։ Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ համաձայնության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի համաձայն՝ առաջին իսկ խնդրանքի դեպքում Ռուսաստանը համակողմանի օգնություն կցուցաբերի Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար։
10:07 - 16 օգոստոսի, 2020
«Բելավիա» պետական ավիաընկերության աշխատակիցները միացել են Բելառուսում շարունակվող բողոքի ակցիաներին |tert.am|

«Բելավիա» պետական ավիաընկերության աշխատակիցները միացել են Բելառուսում շարունակվող բողոքի ակցիաներին |tert.am|

tert.am: Բելառուսական «Բելավիա» պետական ավիաընկերության և Մինսկի օդանավակայանի աշխատակիցները միացել են երկրում տեղի ունեցող ցույցերի ժամանակ ուժայինների կիրառած բռության դեմ բողոքի ակցիային: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով բելառուսական աղբյուրին, բողոքի ցույցի մասնակիցները փողոց են դուրս եկել «Մենք դեմ ենք բռնությանը», «Կանգնեցրեք բռնությունը», «Մեզ ճշմարտությունն է պետք» և «Վերադարձրու մեր ձայները» գրությամբ պաստառներով, ինչպես նաև սպիտակ և կարմիր փուչիկներով: Բացի այդ, նրանք վանկարկում էին «Ավիացիան ժողովրդի հետ է»: «Մենք կողմ ենք ազնիվ ընտրություններին, դեմ ենք սադրանքներին, որոնք սկսվել են, երբ ներս չեն թողել ո՛չ մեր թեկնածուներին, ո՛չ դիտորդներին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
20:39 - 15 օգոստոսի, 2020
Մինսկում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս մահացած ցուցարարին |tert.am|

Մինսկում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս մահացած ցուցարարին |tert.am|

tert.am: Այսօր` օգոստոսի 15-ին Մինսկում տեղի է ունենում ցուցարար Ալեքսանդր Տարայկովսկիի հիշատակին նվիրված բազմահազարանոց ակցիա: Տարայկովսկին մահացել է բողոքի ցույցերի ժամանակ` օգոստոսի 10-ին: Այս մասին գրում է korrespondent.net կայքը` հղում տալով Nexta Live տելեգրամյան ալիքին: Հազարավոր մարդիկ ծաղիկներով եկել են Պրիտիցկիի փողոց, որտեղ ուժայինների կողմից բողոքի ակցիան ցրելու ժամանակ մահացել է Տարայկովսկին: Տարայկովսկիի մահվան վկայականում նշված է, որ նրա մահվան պատճառը եղել է կրծքավանդակի բաց վերքը, նա մահացել է շատ արյուն կորցնելու պատճառով: Բելառուսի ներքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Տարայկովսկին ցանկացել է պայթուցիկ նետել ուժայինների ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքի մեջ, ինչի հետևանքով էլ նա մահացել է: Սակայն ականատեսները պնդում են, որ տղամարդու ձեռքում ոչինչ չի պայթել: 
16:39 - 15 օգոստոսի, 2020
Պետք է կապվել Պուտինի հետ, սպառնալիքը միայն Բելառուսի նկատմամբ չէ․ Լուկաշենկո |lragir.am|

Պետք է կապվել Պուտինի հետ, սպառնալիքը միայն Բելառուսի նկատմամբ չէ․ Լուկաշենկո |lragir.am|

lragir.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ խոսել է երկրում ստեղծված վիճակի մասին։ «Մենք տեսնում ենք, թե խորքում ինչ է տեղի ունենում։ Մենք շատ լավ տեսնում ենք դա։ Մենք կարդացել ենք գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությունը։ Ավելին, գունավոր հեղափոխությունների մեթոդներին ավելացել են արտաքին միջամտության տարրերը», – ասել է Լուկաշենկոն։ Այնուհետև Բելառուսի ղեկավարն ասել է․ «Բելառուսի դեմ ագրեսիայի սցենար է ծավալվում։ Պետք է կապվել Պուտինի հետ, որ կարողանամ հիմա խոսել նրա հետ։ Որովհետև սա սպառնալիք է ոչ միայն Բելառուսին։ Գիտեք, որոշ ռուսներ գոչում են՝ ահա Բելառուսը՝ այսպիսին, այնպիսին․․․ ուզում եմ ասել, որ Բելառուսի պաշտպանությունը ոչ պակաս պաշտպանություն է մեր ընդհանուր տարածության, Դաշնային պետության և օրինակ ուրիշների համար։ Եթե բելառուսները չդիմանան, ալիքը կտեղափոխվի այնտեղ։ Այդ պատճառով են մեզնից այդպես բռնել», – ասել է Լուկաշենկոն։
14:17 - 15 օգոստոսի, 2020
Ընտրական հանձնաժողովի անդամները պատմել են, թե ինչպես են կեղծվել ընտրությունները Բելառուսում |lragir.am|

Ընտրական հանձնաժողովի անդամները պատմել են, թե ինչպես են կեղծվել ընտրությունները Բելառուսում |lragir.am|

lragir.am: Բելառուսի մայրաքաղաք Մինսկի թիվ 170 միջնակարգ դպրոցում գտնվող ընտարտեղամասի հանձնաժողովի անդամ, մաթեմատիկայի ուսուցչուհի Սվետլանա Խարևիչը, որը հրաժարվել է ստորագրել ամփոփիչ արձանագրությունը, պատմել է, թե ինչպես են ձայները կեղծվել հօգուտ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Այս մասին հայտնում է tut.by կայքը։ Նրա խոսքով, ձայները հաշվելուց հետո Լուկաշենկոյի օգտին կար 157 քվե, իսկ հիմնական մրցակցի՝ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 817։ Հանձնաժողովի մյուս անդամները, սակայն, պատռեցին այդ արձանագրությունը և նոր թվեր գրեցին՝ 1100 Լուկաշենկոյի օգտին, 78՝ Տիխանովսկայայի։ Մինսկի մեկ այլ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Դարյա Մաման պատմել է, որ Տիխանովսկայան այդ ընտրատեղամասում ստացել է 588 ձայն, սակայն ամփոփիչ արձանագրությունում գրել են 450։ Դարյա Մաման ասել է, որ ինքը չի ստորագրել այդ արձանագրությունը։
11:28 - 15 օգոստոսի, 2020
ԵՄ-ն Բելառուսի ընտրությունները որակում է «ոչ ազատ և ոչ արդար» |civilnet.am|

ԵՄ-ն Բելառուսի ընտրությունները որակում է «ոչ ազատ և ոչ արդար» |civilnet.am|

civilnet.am: Եվրոպական միությունը օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները որակում է ոչ ազատ և ոչ արդար։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելլը օգոստոսի 14-ին ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարների հետ խորհրդակցությանը քննարկել է տարածաշրջանային մի շարք թեմաներ։ Բելառուսի մասին քննարկման վերաբերյալ Բորելի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է․ ԵՄ արտաքին գործերի նախարարները կրկնել են Բելառուսի իշխանություններին ուղղված իրենց կոչը՝ դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և անընդունելի բռնությունները: ԵՄ-ն ակնկալում է, որ իշխանություններն անհապաղ ազատ կարձակեն անօրինական ձերբակալված բոլոր անձանց՝ անմարդկային վերաբերմունքի և կալանքի տակ պահելու պայմանների մասին ցնցող հաղորդումների լույսի ներքո։ Եվրամիությունն ակնկալում է բոլոր ենթադրյալ չարաշահումների մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Քննարկումների ընթացքում նախարարները ԵՄ-ի ուժեղ աջակցության ազդանշանն են հղել Բելառուսի բնակչությանը նրա՝ ժողովրդավարական փոփոխությունների ձգտման գործում: Նախարարները նշել են ընտրությունների ընթացքում տեղական դիտորդների բացառիկ աշխատանքը, որոնց զեկույցները, ընտրություններին միջազգային դիտորդների բացակայության պայմաններում, վճռորոշ դեր են խաղացել կիրակի կայացած քվեարկության իրական պատկերը բացահայտելու գործում: Նախարարները քննարկել են, թե ինչպես պետք է աջակցեն այս կենսական աշխատանքին։ Նախարարները վերահաստատել են, որ ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար։ Եվրոպական միությունը ընտրությունների արդյունքները կեղծված է համարում և այդ պատճառով ընտրությունների արդյունքները չի ճանաչում այն ձևով, որ ներկայացրել է Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն Բելառուսի իշխանություններին առաջարկ կներկայացնի աջակցելու քաղաքական իշխանությունների, ընդդիմության և ավելի լայն հասարակության միջև երկխոսությանը՝ ներկայիս ճգնաժամի կարգավորման նպատակով: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը / նախագահի տեղակալը և նրա ծառայությունները անմիջապես կսկսեն աշխատել այդ առաջարկի վրա։ Նախարարները նաև համաձայնել են բռնության, բռնաճնշումների և ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու անձանց պատժելու անհրաժեշտության շուրջ: Բելառուսի նկատմամբ առկա պատժամիջոցների շրջանակներում լրացուցիչ ցուցակների վրա աշխատանքը կսկսվի անմիջապես: Նախարարները երախտագիտություն են հայտնել լրագրողներին ծառացած բարդ պայմաններում իրենց աշխատանքի համար և դատապարտել են լրագրողների վրա հարձակումներն ու նրանց ձերբակալությունները, այդ թվում ՝ ԵՄ քաղաքացիների: Նախարարները պայմանավորվել են օգոստոսի վերջին կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը վերադառնալ ԵՄ-ի և Բելառուսի միջև հարաբերությունների քննարկմանը: Այս վերանայման շրջանակներում Եվրոպական միությունը կքննարկի, թե ինչպես բարձրացնել իր աջակցությունը Բելառուսի ժողովրդին, այդ թվում՝ ընդլայնելով քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցությունը և քաղաքացիական հասարակությանը ֆինանսական աջակցությունը, անկախ լրատվամիջոցներին լրացուցիչ աջակցությունը և ուսանողական ու ակադեմիական շարժունակության հնարավորությունների ընդլայնումը:
11:01 - 15 օգոստոսի, 2020
Բելառուսի ԿԸՀ նախագահը հաստատել է, որ Տիխանովսկայայի՝ բելառուսներին փողոց դուրս չգալու կոչ անող ուղերձը տեսանկարահանվել է իր աշխատասենյակում |tert.am|

Բելառուսի ԿԸՀ նախագահը հաստատել է, որ Տիխանովսկայայի՝ բելառուսներին փողոց դուրս չգալու կոչ անող ուղերձը տեսանկարահանվել է իր աշխատասենյակում |tert.am|

tert.am: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հաստատել է, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի՝ բելառուսներին ուղղված տեսաուղերձը, որում թեկնածուն կոչ է անում դուրս չգալ բողոքի ցույցերի, տեսանկարահանվել է իր աշխատասենյակում, գրում է meduza.io-ն:   «Դա իմ բազմոցն է: Տիխանովսկայան ձայնագրել է իր տեսաուղերձն առանց ինձ»,- ասել է Երմոշինան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի բելառուսական ծառայությանը: Հարցին, թե ինչու անձամբ ԿԸՀ նախագահը չի եղել այդ պահին իր աշխատասենյակում, Երմոշինան պատասխանել է, որ Տիխանովսկայայի հետ «ցանկանում էին հանդիպել իրավապահ մարմինների երկու բարձրաստիճան աշխատակիցներ»: «Ես նրանց ներկայացրի, Տիխանովսկայան մնաց իր փաստաբանի հետ նրանց հետ, և ես գնացի»,- ասել է Բելառուսի ԿԸՀ նախագահը: Տեսաուղերձը, որում Տիխանովսկայան թղթից տեքստը կարդալով բելառուսներին կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները, հրապարակվել էր օգոստոսի 11-ին: Ավելին՝ tert.am-ում
10:39 - 15 օգոստոսի, 2020