ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում․ Քերի Քավանո |factor.am|

ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում․ Քերի Քավանո |factor.am|

factor.am: Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք մշակվել են Մինսկի խմբի շրջանակում։ Այն դուրս է պարզ հրադադարի սահմաններից, հիմք է հանդիսանում հակամարտության հնարավոր կարգավորման համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Եվրասիայում հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն։ «Սա հումանիտար զինադադար կամ հրադադար չէ, որի վրա նախկինում աշխատել են Լավրովը և Պուտինը, Պուտինը և Մակրոնը, որը Պոմպեոն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սա շատ ավելի հեռուն է գնում: Սա հրադադարի ռեժիմ է՝ խաղաղ կարգավորման հիմնական տարրերով: Այս տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում»,- հայտարարել է Քավանոն։ Այդ տարրերի թվում նա նշել է տարածքային զիջումները, խաղաղապահների տեղակայումը, փախստականների վերադարձը, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների երաշխավորումը մի կողմից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքների միջև: «Քաղաքական առումով Ռուսաստանը հեռու չի գնացել այն դիրքորոշումներից, որոնք սատարում էին Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Միակ բանը, որը տարբերվում է  այս ամբողջ ընթացքում ձեռք բերված համաձայնություններից, ռուս խաղաղապահներն են»,- հայտարարել է Քավանոն: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը երկմտում էր սեփական խաղաղապահներին ուղարկելու անհրաժեշտության հարցում, բայց դա արեց այն ժամանակ, երբ իրավիճակը Հայաստանի համար կրիտիկական էր։
11:55 - 11 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի  22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի 22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնակ Ման Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։  Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։ Հետեւաբար՝ հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը»։
00:17 - 11 նոյեմբերի, 2020
ՌԴ նախագահը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը |armenpress.am|

ՌԴ նախագահը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում: «Իսկապես, նման բարդ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ է գտնել փոխզիջումներ, իսկ դրա համար էլ, իր հերթին, անհրաժեշտ է որոշում կայացնողների խիզախությունը: Այդ կապակցությամբ, իհարկե, դուք բոլորդ պետք է աջակցեք և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին ՝ տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև հարաբերությունների կառուցման համար պայմաններ ստեղծել նրանց վճռականությանը»,-ասել է Պուտինը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
18:00 - 10 նոյեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է, և, բնական է, որ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում, առավել ևս՝ որևէ փաստաթղթի ստորագրում առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաև ընդվզումը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և հատկապես Ռուսաստանի Դաշնության կարևոր միջնորդական դերը պատերազմական գործողությունների դադարեցման գործում: Հանդիպմանը կարևորվել է անվտանգության և կայուն խաղաղության անհրաժեշտությունը ողջ տարածաշրջանում:
16:34 - 10 նոյեմբերի, 2020
Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է․ Վլադիմիր Պուտին |factor.am|

Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է․ Վլադիմիր Պուտին |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողն անվանել է մեծ ողբերգություն ու հույս է հայտնել, որ  հակամարտության կարգավորման համար ձեռնարկված քայլերը կբերեն հարատև խաղաղության հաստատման։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է։ Ես մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների »,- հայտարարել է Պուտինը՝ եույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության  անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Համաձայն այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև սկսվում է ռազմագերիների փոխանակում։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։
15:02 - 10 նոյեմբերի, 2020
Այն ամենը, ինչ կարելի էր անել, մենք արդեն արել ենք․ Պետդումայի պատգամավորները բանակցություններ են վարում ԼՂ հարցի կարգավորմանն աջակցելու նպատակով

 |factor.am|

Այն ամենը, ինչ կարելի էր անել, մենք արդեն արել ենք․ Պետդումայի պատգամավորները բանակցություններ են վարում ԼՂ հարցի կարգավորմանն աջակցելու նպատակով |factor.am|

factor.am: Հայաստանում անհանգստությունները էմոցիաների պոռթկում է, քանզի  հրադադարի մասին պայմանագիրն ընկալվում է որպես պարտություն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին: Վերջինս նշել է, որ ռուս խորհրդարանականները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել Հայաստանից ու Ադրբեջանից իրենց գործընկերների հետ հակամարտության կարգավորման համար։ «Այն ամենը, ինչ կարելի էր անել, մենք արդեն արել ենք։ Մենք կոչ ենք արել, մենք հանդիպել ենք խորհրդարանականների տարբեր խմբերի հետ։ Մենք ակտիվ բանակցություններ ենք վարում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի խորհրդարանականների հետ, որպեսզի որևէ սրում չլինի։ Մեզ համար ամենակարևորը որպեսզի խաղաղություն ու բարօրություն լինի»,- հայտարարել է Վոդոլացկին։
13:48 - 10 նոյեմբերի, 2020
Կոչ ենք ուղղում ՀՀ և ԱՀ իշխանություններին հիմնավոր բացատրություններ ներկայացնել․ Գարեգին Բ

Կոչ ենք ուղղում ՀՀ և ԱՀ իշխանություններին հիմնավոր բացատրություններ ներկայացնել․ Գարեգին Բ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձով դիմել է ժողովորիդն: Ուղերձում ասվում է. «Սիրելի հավատավոր զավակներ, Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը։ Ծանր բաժին է ընկել մեզ բոլորիս, բայց նաև պատասխանատվություն՝ ի շահ հայրենիքի գործելու սթափ քաջությամբ, հեռատես իմաստությամբ և անսակարկ վճռականությամբ։ Աղոթք է մեր սրտում հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության։ Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ և ազգային միաբանության պահպանման անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից։ Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումը ստանա Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով։ Սիրելիներ, մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը։ Թիկունքը այս իրավիճակում առավել քան երբևէ պետք է ամուր մնա, թիկունքում պիտի հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որպեսզի կարողանանք միասնաբար լուծումներ ու ելքեր գտնել հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր ժողովրդի անվտանգ և ապահով կյանքի։ Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս՝ կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ։ Մենք խոնարհվում ենք մեր հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջև և բարձրորեն գնահատում ենք ազգիս յուրաքանչյուր զավակի անձնվիրումն ու զոհողությունը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստությանը։ Աստված պահապան մեզ և մեր հայրենիքին»:
09:33 - 10 նոյեմբերի, 2020
Ռուսաստանը մոտ 2 հազար խաղաղապահներ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ |armenpress.am|

Ռուսաստանը մոտ 2 հազար խաղաղապահներ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1 960 խաղաղապահ եւ 470 միավոր տեխնիկա: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության համար տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1 960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա», - ասել են գերատեսչությունում: ՌԴ ՊՆ-ում հավելել են, որ Ուլյանովսկի օդանավակայանից խաղաղապահներին տեղափոխում են Իլ-76 ինքնաթիռներով: Զորակազմի հիմքը կկազմեն Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները:  Ինչպես նշել են գերատեսչությունում, ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտ քաղաքի շրջանում։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագաները ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:  Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաեւ ռազմագերիների և դիակների փոխանակում իրականացնել: Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաեւ Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ:
05:25 - 10 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, շարունակվում են Հայաստանի Հանրապետության դեմ վարվել ագրեսիվ պատերազմ: Դրա շրջանակում 2020թ․ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռային կայանքի   կիրառմամբ խոցել են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի МИ 24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետևանքով սպանվել են երկու անձինք և մարմնական վնասվածք ստացել ևս մեկ անձ։ Նույն օրը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունըպաշոնապես հայտարարությամբ հաստատել է իրենց զինված ուժերի կողմից ՌԴ զինված ուժերի հաշվեկշռում գտնվող վերոնշյալ ուղղաթիռի խոցման փաստը։ Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով, 384-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դեպքի վայրում են գտնվում նաև ՌԴ Հարավային Օկրուգի դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները  և նրանց հետ համագործակցված  ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման և պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ։
00:32 - 10 նոյեմբերի, 2020