Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20 (թարմացվող)
23։16- Քանի դեռ կարողանում ենք հայտնաբերած բոլոր պացիենտներին վերահսկողության տակ պահել, մեծամասամբ վերահսկում ենք իրավիճակը։ Բայց շատ մոտ է օրը, երբ արդեն դրական սիմպտոմներ չունեցող պացիենտներին ուղարկելու ենք տուն, որովհետեւ արդեն իմաստ չկա նրանց պահելու ինչ-որ տեղում։ Հնարավոր է՝ մյուս շաբաթ ասեմ, որ ավելի քիչ ենք վերահսկում իրավիճակը, բայց մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք բուժական պրոցեսի վրա։ [Արսեն Թորոսյան]23։07- Եթե հունիս-հուլիսին, երբ շատ շոգ կլինի, չունենանք շատ հիվանդներ, հոկտեմբերից, նոյեմբերից՝ կախված եղանակից, ունենալու ենք կտրուկ աճեր։ Ամառվա ընթացքում պետք է պահենք նույն վարքագիծն ու կանոնները, որպեսզի աշնանն ու ձմռանը կառավարելի մեծացումներ ունենանք։ [Արսեն Թորոսյան]22։02- ՀՀ կառավարության վաղվա նիստում ներառված է Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին որոշման նախագծի քննարկումը։ Նախագծով առաջարվում է արակարգ դրության ռեժիմը երկարացնել 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը։21:02- Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում եւ այլն: Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի աշխատանքը: Տնտեսվարող սուբյեկտների թվում են ընկերություններ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ-ի 5 մարզերում: [ԱԱՏՄ]
20:56- ԱՀ պարետի որոշման մեջ կատարվել են փոփոխութուններ, համաձայն որի` Մամուլի հետ կապերի պատասխանատու, ԱՀ Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին (համաձայնությամբ) փոխարինել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]
20։16- Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունից: Երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են: |armenpress.am|
19։53- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Ապաքինվել է եւս 7 մարդ: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]
17։19- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, ՏԿԵ նախարարությունների և մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացնում է մարդասիրական գործառույթներ։ Աբովյանի տարածաշրջանում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն շուրջ 610 ընտանիքի: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]
16։25- ՀՀ ՔԿՀ-ներում մայիսի 11-ի դրությամբ կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ COVID-19 չի ախտորոշվել։ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ քրեակատարողական ծառայողներից 11-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ 7-ն արդեն ապաքինվել է։ |armenpress.am|
16։18- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։ Նրանք տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին։
14։33- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Մայիսի 13-ի դրությամբ մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]
14։28-Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք ուղղակի, բայց սահմանափակումների ռեժիմը ավելի թեթև կլինի։ Այսօր քննարկում ենք ունեցել, թե ինչ պետք է անենք։ Պետք է խստացնենք միջոցները կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու։ Եթե պարզվի, որ փակ տարածքներում դիմակ կրելը պետք է պարտադիր լինի, ուրեմն կլինի պարտադիր։ Չենք կարող կիսատ կյանքով ապրել, ինչը չի նշանակում, որ պետք է անկաշկանդ վարակենք և վարակվենք։ [Նիկոլ Փաշինյան]
14։02- Մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած: Այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք: [Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան]
13։56- Ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, իսկ 6-ը՝ դրական, նրանց մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել է: 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ: Մյուս երկու քաղաքացին Շահումյանի շրջանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառ քաղաքից): Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]
13։09- Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 6 դեպք: Հիվանդության անախտանիշ ընթաքով 58 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ [Շիրակի մարզպետարան]
12։34- 2020 թ. Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ |hetq.am|
12։07- Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում: Գյումրու քաղաքապետարանն ապրիլի 1ից մինչև մայիսի 1-ը կազմակերպել է նրանց տեղափոխումը՝ այդ նպատակով բյուջեից 5 միլիոն 280 հազար դրամ հատկացնելով։ Մայիսի 2-14-ն ընկած ժամանակահատվածի համար ևս նախատեսվում է ֆինանսավորել 3 միլիոն 120 հազար դրամ: Արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու։ |armenpress.am|
11։24- Եթե այս տեմպերով գնանք, նոր հիվանդացության դեպքերն այս տեմպերով ավելանան, մենք ստիպված ենք նորից գնալու սահմանափակումների։ Սահմանափակումների նպատակն այն է լինելու, որ մենք չունենանք այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության։ Կրկին խիստ սահմանափակումներ վերադառնալը անցանկալի է բոլորիս համար։ [Նիկոլ Փաշինյան]
10։58- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։ [ԱՆ]
10։53- Թամացվել է 13.05.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3718 (+180)Առողջացածներ - 1500 (+70)Փաստացի բուժվողներ -2149Ընդհանուր թեստեր - 34766Մահվան ելքեր - 48(+1)Մահվան ելքեր այլ պատճառով –21[ԱՆ]
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20
Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 13․05․20
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20
23:47 - 13 մայիսի, 2020