Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Մինչեւ վերջին մարդը, վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու․ նման պարագայում անհնար է հաղթել մեզ․ Արցախի նախագահ

Մինչեւ վերջին մարդը, վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու․ նման պարագայում անհնար է հաղթել մեզ․ Արցախի նախագահ

Հակառակորդն արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է ոչ միայն բնակավայրերը, այլ նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ Սմերչով, Պոլոնեզով, ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով։ Ստեփանակերտի գլխին ամեն վայրկյան պտտվում են տարբեր ԱԹՍ-ներ եւ չեն դադարում հրթիռակոծել Ստեփանակերտը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Եվ այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի ԶՈՒ ստորաբաժանումները համազարկ են տվել։ Նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի։ Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին՝ Գյանջային, Կիրովաբադին ենք խփել՝ նրանց զինվորական մշտական տեղակայման վայրերին»,- ասաց նա՝ հավելելով, որ խփել ենք, որովհետեւ նրանք են պարտադրել։ Նա կոչ արեց հակառակորդին ուշքի գալ, որովհետեւ շարունակելու ենք այլ քաղաքների էլ, և որ այս կրակը եղել է նախազգուշացման կրակ «Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Ժամանակ ունեք, մտածեք։ Նշում եմ՝ մինչեւ վերջին մարդը, մինչեւ վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու։ Նման պարագայում անհնար է հաղթել մեզ»,- ընդգծեց Արցախի նախագահը։ Նա նաև կոչ արեց սփյուռքում եւ Հայաստանում ապրող հայրենակիցներին։ «Սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է։ Ուզում եմ, որ այս համախմբվածությունը շարունակի մնալ՝ օգնելու մեր տարհանվածներին։ Ուզում՝ եմ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետեւ այսօր, քան երբեւէ, ԱՀ եւ ՀՀ իշխանության դերը բարձր է, պատասխանատու է, վճռորոշ է։ Ուզում եմ՝ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ո՛չ ադրբեջանցիների»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ ուզում է, որ մեր հայերը գիտակցեն, որ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության եւ Թուրքիայի ձեռքին, որովհետեւ նրանց աշխարհաքաղաքական կեղծ ձգտումների եւ իշխանությունը պահելու մոլուցքի տակ տառապում են։ «Տառապում են, որովհետեւ այս ամբողջի խնդիրները, հետեւանքները քաղելու է խաղաղ ժողովուրդը։ Դրա համար Ադրբեջանի ժողովուրդը եւս տուժող կողմ է լինելու իր իշխանության եւ Թուրքիայի ձեռքին։ Դրա համար մենք աշխարհով մեկ պետք է պայքարենք Ադրբեջանի իշխանության դեմ։ Եւ այդ պայքարի ձեւերը դուք գիտեք։ Այս փուլում պայքարեք քաղաքակիրթ եղանակով, բայց նշում եմ՝ այս փուլում»,- հավելեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիեւի ընտանիքը։ Հարությունյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլորին։ «Ուզում եմ, որ պատրաստ լինենք կյանքի գնով պաշտպանելու մեր հողը, մեր հայրենին, մեր սերունդների ապագան։ Հաղթանակը մերն է լինելու, չկասկածե՛ք»,- եզրափակեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։  
14:10 - 04 հոկտեմբերի, 2020
Եվս 5 զինծառայող արժանացան Արցախի հերոսի կոչման․ Արայիկ Հարությունյան

Եվս 5 զինծառայող արժանացան Արցախի հերոսի կոչման․ Արայիկ Հարությունյան

Ուզում եմ՝ լինենք առաջին հերթին դուխով, վճռական, եւ հաղթանակն ապահովված է լինելու։ Ինչու եմ գնացել առաջնագիծ․ մտահոգվելու բան չի եղել, մենք առաջին հերթին պիտի ոգեւորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք իրականում ամեն օր կենաց ու մահու կռիվ են տալիս թշնամու դեմ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Վերջինս նշեց, որ  բանակն ամբողջությամբ կատարում է իր առջեւ դրված խնդիրը՝ գեներալից մինչեւ շարքային զինվոր։ Նախագահի խոսքով՝ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը։ Ոչ թե սպառազինություններով զինված ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ։  «Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջեւ, ուզում եմ ասել՝ ձեր ցա՛վը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք։ Դուք պայքարում եք ամեն մի սանտիմետրի համար։ Մեր սպայական անձնակազմը հրաշքներ է գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը։ Եվ մեզ դա է պետք, եթե մենք հաղթահարենք այդ բարդույթը, բոլորս պատրաստ լինենք զոհվելու, մենք կհաղթենք։  Այսօր իմ հրամանագրով հինգ հոգի եւս արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման»,- ընդգծեց Հարությունյանը։ Վերջինս պատմեց, որ  Դավիթ Լյովայի Գրիգորյան․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից  ակտիվորեն մասնակցելով՝ Ֆիզուլիի հատվածում հասցրել է խոցել 15 տանկ եւ 1 ՀՄՄ։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։  Ազգային հերոսի կոչում է ստացել Էդգար Էդվարդի Մարկոսյանը։ Թալիշի ուղղությամբ խոցել է տասը տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։ Յուրա Հայկարամի Ալավերդյանը խոցել է ինը տանկ եւ մեկ միավոր ավտոտեխնիկա։ «Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարո՛ն Շաքարյան, դուք իրական Արցախի հերոս եք։ Դավիթ Վանիկի Ղազարյանը, ցավոք, հետմահու է արժանանում Արցախի հերոսի կոչման։ Նա մարտը վարել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, սա իրական հերոսություն է։ Ցավակցում եմ բոլորիս, բայց հպարտ եմ, որ Դավիթ Ղազարյանի նման շատ հայրենակիցներ ունենք»,- հավելեց Արցախի նախագահը։  
13:59 - 04 հոկտեմբերի, 2020
Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները․ Արայիկ Հարությունյան

Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»:
13:02 - 04 հոկտեմբերի, 2020
Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը․ Արայիկ Հարությունյան

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը․ Արայիկ Հարությունյան

Սիրելի՛ հայրենակիցներ Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին: Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով: Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար: Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին… Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին:
00:45 - 04 հոկտեմբերի, 2020
Հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու․ Արայիկ Հարությունյան

Հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան հանդես է եկել կոչով։   «Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինվորնե՛ր,  Զինակից ընկերնե՛ր, Նվիրյալ կամավորնե՛ր,   Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր։ Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:   Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը:   Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:   Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:   Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։ Ես հավատում եմ ձեր ոգու արիությանը և բազկի ուժին:   Լինե՛նք արժանի մեր Մեծ նախնիներին, բոլոր նրանց, ովքեր դարեր առաջ, Սարդարապատում, Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում, 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, 2020 թվականի Հուլիսյան մարտերում իրենց կյանքն են զոհաբերել, որպեսզի մեր մայրերի, քույրերի, զավակների յուրաքանչյուր առավոտ խաղաղությամբ բացվի, որպեսզի նրանց յուրաքանչյուր ժպիտ արժանապատվությամբ ու հպարտությամբ լցվի:   Լինե՛նք պատասխանատու մեր ներկա ու գալիք սերունդների առջև, որպեսզի թույլ չտանք դարավոր թշնամուն կրկին ցեղասպանել մեզ և յաթաղան ճոճել մեր գոյության ու արժանապատվության գլխին, որպեսզի հնարավորություն ու իրավունք ընձեռենք մեր գալիք սերունդներին լինելու և արարելու հավետ սեփական հողի վրա ու սեփական արժեքներով: Մենք բազում հաղթանակներ ենք տարել և ստեղծել ենք կազմակերպված ու մարտունակ, տարածաշրջանում հզոր ու հաղթանակած բանակ: Հայոց բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն ու առանցքն է:   Այժմ կրկին ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, մի ոգեղեն հայրենական պարիսպ, որին կբախվեն բոլոր օտար մրրիկներն ու ետ կշպրտվեն գլխակորույս կերպով:   Վստահ եմ, որ դուք էլ եք կիսում իմ մտահոգություններն ու համոզմունքները, որ դուք էլ եք դավանում այն համազգային ու համամարդկային արժեքները, հանուն որոնց պետք է կանգնենք անկոտրում ու անվարան կերպով։ Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք: Ձեզ հետ եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ: Ի զե՛ն: Պատիվ ունենք»,- գրել է Արցախի նախագահը:
08:03 - 03 հոկտեմբերի, 2020
«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը դարձավ պետական

«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը դարձավ պետական

ԱՐցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական: Վստահ եմ, որ ռազմական դրության պայմաններում մեզ կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները: Նշեմ, որ մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են»:
12:39 - 02 հոկտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ երկրի ղեկավարը նշել է, որ պատերազմական իրավիճակում և ռազմական դրության պայմաններում պետական կառավարման ոլորտում պետք է գործադրել բոլոր միջոցները բարձր արդյունավետություն ապահովելու համար: «Հանրային մակարդակում յուրաքանչյուր խնդիր պետք է արագ լուծում ստանա: Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում պետք է նվազագույն հարցեր չառաջանան»,- ասել է նախագահը՝ հանձնարարելով բացել «թեժ գիծ» (+374 97 55 55 90): Խորհրդակցության ժամանակ առանձին ընթացակարգով քննարկվել են նաև ստեղծված իրավիճակում հնարավոր խնդիրները և դրանց լուծմանն ուղղված արագ արձագանքման մեխանիզմները:
11:38 - 02 հոկտեմբերի, 2020
Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ․ Արցախի նախագահ

Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ․ Արցախի նախագահ

Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով։ Հետեւանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ՝ իրե՛նց կողմից, տնտեսության քայքայում, որը տասնամյակներով վերականգնել հնարավոր չի լինելու, Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներով ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, եւ մենք հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում հարյուրավոր միլիարդ դոլարների փոշիացումը»,- ասաց ԱՀ նախագահը։ Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի, որովհետեւ եթե պատրաստ չլինենք, խնդիրներ կունենանք մեր երկրում մեր խաղաղ ապրելու իրավունքը իրացնելու հարցում։ «Իսկ թե ինչպես է վարվելու մեր Պաշտպանության բանակը՝ հակառակորդին խաղաղություն է պարտադրելու»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։ Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը՝ Հարությունյանն ասաց, որ քաղաքական օրակարգի բոլոր հարցերն ընթացքում են, որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման առումով խնդիրներ չունենանք։   
23:07 - 30 սեպտեմբերի, 2020