ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հայաստանից Վրաստան փոքր բեռնատարների մուտքի արգելքը հանվել է

Հայաստանից Վրաստան փոքր բեռնատարների մուտքի արգելքը հանվել է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Համաձայն պայմանավորվածության՝ ՀՀ-Վրաստան սահմանը փոքր տարողությամբ յուրաքանչյուր բեռնատար կարող է հատել «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետերով՝ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից անցակետի մաքսային ծառայության պետին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանված երթուղու և տարանցման ժամկետի խախտումները բացառելու ուղղությամբ: Ելնելով վրացական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից՝ հայտնում ենք, որ Վրաստանի տարածք մուտք գործելու համար փոքր տարողությամբ բեռնատարներով ապրանքներ տեղափոխող անձինք պետք է անհրաժեշտ տվյալներ ներկայացնեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը հետևյալ հեռախոսահամարներով՝ (+995) 322-95-17-23 և բջջային՝ (+995) 557-56-13-24 (WhatsApp, Viber)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:10 - 27 ապրիլի, 2020
ՊԵԿ. Կանխվել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը

ՊԵԿ. Կանխվել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել  թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում զննության է ենթարկվել ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է էլեկտրոնային սիգարետի համար նախատեսված  50  մուշտուկ` յուրաքանչյուրը լցված «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութի  նմանվող դարչնագույն զանգվածով: Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությանը:
17:38 - 27 ապրիլի, 2020
Եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չգերազանցի 1,5 միլիոն դրամը, նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ․ ՊԵԿ

Եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չգերազանցի 1,5 միլիոն դրամը, նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ․ ՊԵԿ

ՊԵԿ. հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը 1․5 միլիոն դրամը չգերազանցելու դեպքում՝ նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ընդառաջելով հարկ վճարողներին, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մտադիր է չիրականացնել մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների գանձման՝ իր հայեցողական լիազորությունը։ Այսինքն, եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չի գերազանցի 1,5 միլիոն դրամը, ապա նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ: Մասնավորապես՝ դրանց գանձման վերաբերյալ հարկային մարմնում հարուցված վարչական վարույթների շրջանակում չեն կայացվի գանձման որոշումներ, ինչպես նաև չեն իրականացվի  արգելադրման գործողություններ։  Հաշվի առնելով, որ ժամկետանց հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթները հարուցվում են էլեկտրոնային համակարգի միջոցով հարկ վճարողներին ուղարկվող ծանուցումներով (ծանուցումները հարկ վճարողներին ավտոմատ ուղարկվում են ժամկետանց հարկային պարտավորությունների առաջացումից հետո 4-րդ օրը), հայտնում ենք, որ դրանք ուղարկվելուց հետո հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը 1,5 միլիոն դրամը չգերազանցելու դեպքում գանձման որոշումներ չեն կայացվի և ծանուցումներն ուղարկվելուց հետո 30-օրյա ժամկետում ծանուցման հիման վրա հարուցված վարչական վարույթները կհամարվեն դադարած։ Այդ վարույթներով չգանձված պարտավորությունները կփոխանցվեն և կմիացվեն հաջորդ ժամանակաշրջանների պարտավորություններին և այն պահից, երբ դրանց հանրագումարը կգերազանցի 1,5 միլիոն դրամը, հարկային մարմնի կողմից հարուցված նոր վարչական վարույթների շրջանակում կկայացվեն այդ պարտավորությունների գանձման որոշումներ և դրանց հետագա ընթացքը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ուստի, հարկ վճարողներին հորդորում ենք նման ծանուցումներ ստանալու դեպքում դրանց որևէ կերպ չարձագանքել։ Կոմիտեն հայտնում է նաև, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման նկատմամբ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։  
14:49 - 27 ապրիլի, 2020
ՊԵԿ դիրքորոշումը բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ

ՊԵԿ դիրքորոշումը բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման ու տրամադրման, ինչպես նաև համալիր հարկային ստուգումների արդյունավետ և ամբողջական իրականացման նկատառումներից ելնելով, նախաձեռնել և հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին»» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը: Խնդիրն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հանդիսանալով օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման համար պատասխանատու կառույց, արհեստական խոչընդոտների պատճառով երբեմն զրկված է լինում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունից։  Հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, և նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել` նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով` ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից։ 
16:36 - 23 ապրիլի, 2020
Հարկային արձակուրդների  տրամադրման թեման կարող է քննարկվել՝ ելնելով իրավիճակի զարգացումներից․ Դավիթ Անանյան

Հարկային արձակուրդների տրամադրման թեման կարող է քննարկվել՝ ելնելով իրավիճակի զարգացումներից․ Դավիթ Անանյան

Պետությունը չի պատրաստվում տնտեսավարողների հարկերի կասեցում կամ չեղարկում անել, սակայն կախված իրավիճակից՝ չի բացառում հարկային արձակուրդի հնարավորությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցին ի պատասխան ասաց  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել  նաև չեն գեներացրել  հարկման օբյեկտներ, հետևաբար չեն գեներացրել հարկային պարտավորություններ, եթե հարցին այդ տեսանկյունից նայենք։ Հարկային արտոնություններ, որոնք ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, չեն քննարկվում այսօր: Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ»,-ասաց Անանյանը։ Նա նշեց, որ ասվածի վառ ապացույցը ԱԺ-ում ապրիլի 22-ին Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունումն էր։  «Ոչինչ բացառել պետք չէ, բայց հարկային արձակուրդների թեման կարող է քննարկվել՝ ելնելով նրանից, թե դեպքերի զարգացումն ինչ ընթացք կստանա»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը:
15:04 - 23 ապրիլի, 2020
Մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ․ Դավիթ Անանյան

Մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ․ Դավիթ Անանյան

Երեկ Աժ-ի կողմից ընդունվեց Միքայլե Մելքումյանի և կառավարության  կողմից մշակված օրնքի նախագիծը, որով  հարկային պարտավորությւոնների չկատարման համար ուշացած օրերի համար սահմանված  0,075 տույժը սահմանվեց 0․4 տոկոս։Կիսով չափ նվազեցվեց ույժի գումարը։  Ինչպես նաև գույքի արգելանք կիրառման պարագայում 500․000 դրամի շեմը բարձրացվեց 3 անգամ և  սահմանվեց  3․5 միլիոն դրամ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա ներկայացրեց նախագծի դրույթները, ըստ որոնց՝ « ՊԵԿ իրավապահ գործոռությունների իրականացման շրջանակներում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված է մի շեմ՝ 200․00 դրամ, որը գերազանցելու պարագայում չկատարված հարկային պարտավորությունը հարուցում է չվճարված հարկային պարտավորությունների վարչական վարույթ։ Նույն օրենսգրքի 430-րդ հոդվածով սահմանված է գույքի արգելանքի համար շեմ՝ 500․00 դրամ։ Այլ կերպ ասած, եթե հարկ վճարողը ունի չկատարած հարկային պարտավորություն, որը չի գերազանցում 200․000 դրամը, ապա տվյալ պարտավորության նկատմամբ չի հարուցվում վարչական վարույթ։ Եվ եթե  պարտավորությունը  չի գերազանգում 500․00 դրամը, ապա  գույքի արգելանքի գործառույթներ չեն իրականացվում»,- ասաց ՊԵԿ նախագահը։  Նա վստահեցրեց, որ մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ։ Ինչպես նաև չեն իրականացվելու գույքի արգելանքի գործառույթներ։ «Սրա հետ միասին, եթե մենք վերլուծենք հարկային պարտավորությունը սահմանված ժամկետում չմարելու  յուրաքանչյուր օրվա համար տույժի դրույքաչափի իջեցման դրույթը, ապա կստացվի հետևյալը՝ 0․075 դրույքաչափի դեպքում կազմում է 27․7 տոկոս տարեկան տոկոսադրույք։ 0․4 տոկոսի պարագայում մեկ տարվա հաշվարկով ստացվում է՝ 14․6 տոկոս։ Եթե համադրենք այս երկու իրավական դրույթների փոփոխությունները, ապա մենք ըստ էության մեր հարկ վճարողներին վարկավորման նոր  գործիք ենք առաջադրում։ Ըստ էության, մինչև 1․5 միլիոն դրամ չվճարված հարկային պարտավորությւոն ունեցող անձիք ստանում են տարեկան 14․6 տոկոսադրույքով և չակերտներում ասած վարկային գծի նման մի հնարավորություն, որի պարագայում այլ տուգանային սանկցիաներչեն իրականացվում»,- հավելեց Անանյանը։ ՊԵԿ նախագահն իր խոսքում նշեց, որ նախագիծը  տարածվելու է ապրլի 21-ից ծագած իրավահարաբերությունների վրա։  Նա հավելեց, որ ավտոմատացված համակարգում դեռ ավելացումներ չեն արվել և դրանք կարվեն եկող մեկ  ամսվա ընթացքում։
14:07 - 23 ապրիլի, 2020
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ 17 առևտրային բանկերը վճարել են շուրջ 12.5 մլրդ դրամի հարկ

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ 17 առևտրային բանկերը վճարել են շուրջ 12.5 մլրդ դրամի հարկ

 Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ  առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի բանկերի միությունը։ «ՊԵԿ-ի կողմից հրապարակված  առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների  ցանկի համաձայն՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում կազմել է 245.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24.6 մլրդ ՀՀ դրամով կամ 11.1%-ով: Միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 12.5 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.1%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.4 մլրդ ՀՀ դրամով կամ 12.6%-ով: Ընդ որում 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով հարկերը կազմել էր ընդհանուրի 5%-ը:  Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ 736 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է  237 մլն դրամ: 2019թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 652 մլն դրամ,  ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել էր  214 մլն դրամ: Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի առաջին եռամսյակին կազմել է 87.6 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է  12.7%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2020թ-ի առաջին եռամսյակին 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է  8.7%-ով՝ կազմելով 11.2 մլրդ դրամ: 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով ուղղակի հարկերը կազմել էր 10.3 մլրդ դրամ՝ ընդամենը ուղղակի հարկերի 13.3%-ը: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում 2020թ-ի առաջին եռամսյակին 12, իսկ 2019թ-ի առաջին եռամսյակին 13 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-ակի ցուցակում:  Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում` 661 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 78 մլն դրամ: 2019թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 607 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 68 մլն դրամ: ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են Հայաստանի բոլոր 17 առևտրային բանկերը: Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում», -ասված է հաղորդագրության մեջ։
13:05 - 23 ապրիլի, 2020
Բանկային հաշվեհամար չնշած քաղաքացիները միանվագ դրամաշնորհի գումարը կարող են ստանալ ՎՏԲ բանկի ցանկացած մասնաճյուղից

Բանկային հաշվեհամար չնշած քաղաքացիները միանվագ դրամաշնորհի գումարը կարող են ստանալ ՎՏԲ բանկի ցանկացած մասնաճյուղից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կառավարության 17.04.2020թ. թիվ 577-Լ որոշմամբ հաստատված  «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներում (cv) շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում դիմումներում նշված անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հիման վրա կոմիտեի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` համապատասխան շահառուներին վճարումն ապահովելու համար: Այն շահառուները, որոնք էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացված դիմումներում (cv) չեն նշել բանկային հաշվի համարը, կարող են իրենց հասանելիք միանվագ դրամաշնորհի գումարը ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղից:
11:17 - 23 ապրիլի, 2020
Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՊԵԿ-ը մանրամասնում է

Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՊԵԿ-ը մանրամասնում է

ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: Կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը: Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը, հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է՝ 2017-2018թթ. ընթացքում, մեծ ծավալների հասնող ֆինանսական միջոցների չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ, նույն հաշվետու ժամանակահատվածների համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարգրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի մասին տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք: 23.03.2020թ.-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մ.Մինասյանի կողմից հնարավոր կատարած հանրորեն վտանգավոր այլ արարքները բացահայտելու և դրանց մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Միաժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, նախաքննության վերաբերյալ տեղեկությունների հանրայնացման ուղղությամբ տևական ժամանակ դրսևորելով զսպվածություն, ապահովելով նախաքննության գաղտնիքի խիստ սահմանները, հորդորում է զերծ մնալ կատարվող քննչական և դատավարական գործողություններին անհիմն և չփաստարկված գնահատականներ տալուց։  Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:42 - 22 ապրիլի, 2020
Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ կեղծ հայտարարագրի համար |armtimes.com|

Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ կեղծ հայտարարագրի համար |armtimes.com|

armtimes.com: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Այս մասին ասաց նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ: Ամրամ Մակինյանի խոսքով՝ Միքայել Մինասյանի դրվագը ներառված է մի գործում, որը ՊԵԿ-ում քննվում է շատ վաղուց եւ որեւէ առնչություն չունի իրենց հետ. «Պարոն Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալների մուտգաքրման համար այն դեպքում, երբ նրա մասով ապացույցները խոսում են ոչ թե մեղադրանքի առկայության, այլ դրա բացակայության մասին»: Ըստ Մակինյանի՝ Միքայել Մինասյանը իր 2017 թվականի հայտարարագիրը լրացնելու համար լիազորել է մի ընկերության, որի աշխատակիցը թվերի հանրագումարի առումով տեխնիկական վրիպակ է թույլ տվել, եւ հայտարարագրում ներկայացրել է ավելի շատ գումար, քան Մինասյանն ունի իրականում, իսկ այդ ֆինանսական միջոցների փոխանցումը իր մի հաշվից մյուս հաշվին դիտարկվել է փողերի լվացում. «Սա վերջին երկու տարում ինձ հանդիպած ամենազավեշտալի գործերից մեկն է, այդ առումով մեզ մոտ տարակուսանք է առաջացրել այն, թե ինչպես է վարույթն իրականացնող մարմինը անձի օրինական միջոցների փոխանցումները, որը ինքը կասկածի տակ չի դնում, դիտարկել փողեր լվացում, եւ ինչպես է հայտարարագրում տեխնիկական սխալը, որից եկամուտ չի առաջանում ապօրինի հարստացման հանցակազմի իմաստով, դիտարկում ապօրինի հարստացում. պիտի շատ վառ երեւակայություն ունենաս, որ այսպիսի մեղադրանք առաջադրես, չնայած ասեմ, որ մեղադրանքը, քննարկելով ու անցկացնելով այն քաղաքական հայտարարությունների լույսի ներքո, որ վերջին ժամանակներում բազմաթիվ անգամներ արել են հայտնի քաղաքական գործիչները նրա անձի վերաբերյալ, սպասելի է դառնում»: Ըստ պաշտպանի՝ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 23-ի մոտակայքում, եւ այս մեկ ամսվա ընթացքում ինքը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի հարցաքննվի հայտարարագիրը լրացրած այդ անձը, ինչը, ըստ պաշտպանի, ՊԵԿ-ն ու Դատախազությունը չեն ցանկանում անել.«Այդ հարցաքննության արդյունքում քրեական գործի համար շատ կարեւոր տեղեկություններ կստանանք, այդ վրիպակը նրա անփութության հետեւանքով է եղել, սակայն քննիչն ու դատախազը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբաններ, շատ լավ հասկանում են, որ եթե այդ հարցաքննությունը կատարվի, մեղադրանքը կտեղափոխվի քաղաքական դաշտ»: Մակինյանի կարծիքով՝ նրանց նպատակը Մինասյանին կալանավորելն է. երբ դրան հասնեն, նոր միայն այդ հարցաքննությունը կկատարեն: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:57 - 22 ապրիլի, 2020
Առաջարկվում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություն տրամադրել հարկային մարմնին՝ առանց դատարանի որոշման |hetq.am|

Առաջարկվում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություն տրամադրել հարկային մարմնին՝ առանց դատարանի որոշման |hetq.am|

hetq.am: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրել հարկային մարմիններին՝ առանց դատարանի որոշման։ ՊԵԿ-ն ընդգծել է, որ դրանք օգտագործվելու են միայն հարկային հսկողության շրջանակներում: Այս նախագիծը Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ Մասնավորապես՝ ՊԵԿ-ն առաջարկում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարել սահմանելով, որ ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների և Բյուրոն իր անդամների հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու է հարկային մարմիններին՝ հարկային մարմնի ղեկավարի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա։ Իսկ հարկային մարմինը դրանք օգտագործելու է բացառապես իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան: Փոփոխության շրջանակներում ամրագրվելու է, որ կոմիտեն պարտավորվելու է պահպանել և չհրապարակել այդ տեղեկությունները: Գործող կարգով՝ Պետական եկամուտների կոմիտեն այդ տեղեկատվությունը ստանում է դատարանի՝ քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով ընդունված որոշման հիման վրա: «Երբ հարկային մարմիններին՝ որպես պետական հսկողություն իրականացնող մարմինների, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է միայն դատարանի որոշումների հիման վրա, հարկային հսկողության իրականացման շրջանակներում ապահովագրական ընկերություններում չարաշահումները բացահայտելու համար առաջանում են մի շարք խնդիրներ»,-ընդգծել է պետական եկամուտների կոմիտեն։ Ըստ ՊԵԿ-ի՝ խնդիրները մասնավորապես առաջանում են այն իրավիճակներում, երբ ապահովագրական ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքում վերջիններիս համախառն եկամուտը /ապահովագրական հատուցումների պարագայում՝ որպես ծախս, իսկ ապահովագրական վճարների պարագայում՝ որպես եկամուտ/ պարզելու նպատակով՝ պահանջվում են փաստաթղթեր՝ պայմանագրեր, ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ: Սակայն դրանք ապահովագրական գաղտնիք համարվելու հիմքով ապահովագրողն այդ փաստաթղթերը չի տրամադրում հարկային մարմնին՝ հաշվի առնելով, որ գործող օրենսդրական կարգավորումներով դրանք կարող են տրամադրվել միայն դատարանի որոշումների հիման վրա. «Իսկ դա ստանալը կարող է ավելորդ երկարացնել ստուգման բնականոն ընթացքը և առաջացնել լուրջ խոչընդոտներ»,-նախագծում նշել է պետական եկամուտների կոմիտեն։
15:03 - 22 ապրիլի, 2020
Ի՞նչ փոփոխություններ են գրանցել 10 գերխոշոր հարկատուներն առաջին եռամսյակում |hetq.am|

Ի՞նչ փոփոխություններ են գրանցել 10 գերխոշոր հարկատուներն առաջին եռամսյակում |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամի հարկեր և տուրքեր։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերն ու տուրքերն աճել են 24.6 մլրդ դրամով կամ 11.1%-ով։  Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած խոշոր հարկատուների տվյալները, 2020 թվականի առաջին եռամսյակի խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել 17.8 մլրդ դրամի հարկեր։ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն ավելացել է 4.2 մլրդ դրամով կամ 30.1%-ով։ Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊ ընկերությունն է՝ 15.3 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն ավելացել են 2.5 մլրդ դրամով կամ 19.4%-ով։ Հիշեցնենք, որ «Գրանդ տոբակո»-ն 2019 թվականի տարեկան տվյալներով գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը։   Առաջատարների եռյակը եզրափակում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն։ Հարկերի ծավալը կազմել է 5.4 մլրդ դրամ, որը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 1.4 մլրդ դրամով կամ 36%-ով։ Հիշեցնենք, որ ինչպես «Գրանդ տոբակոն», այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» ներառված են հայտնի գործարարներ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգի» կազմում։ Նրանց կազմում է նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Մասիս տոբակո» ՍՊԸ-ն։ 2020 թվականի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկի չորրորդ հորիզոնականում է բենզինի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն։ Վճարել է 4.3 մլրդ դրամի հարկեր՝ 572 մլն դրամով կամ 15.2%-ով ավելին, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում։ Հաջորդում է հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ «Վիվա-ՄՏՍ», նախկինում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»), որը տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 3.9 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության հարկերը թռիչքային աճ են գրանցել՝ մոտ 20 անգամ։ Սա, ամենայն հավանակությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության նախորդ տարվա հարկերի հաշվանցում էր կատարվել և «մաշեցվել էր» ավելի վաղ արված գերավճարները։ Այսինքն՝ 2019-ին առաջացած հարկային պարտավորությունները մարվել էին դրանից առաջ արված կանխավճարների հաշվին, ինչի արդյունքում էլ ընկերության այդ տարվա փաստացի վճարված հարկերը ցածր թիվ էին կազմել։  Վեցերորդ տեղում է խոշոր հարկատուների ցանկի երբեմնի առաջատար, հանքարդյունաբերությամբ զբաղվող  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ)՝ մոտ 3.5 մլրդ դրամի հարկերով, որը շուրջ երկու անգամ նվազել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այս հարցի շուրջ ԶՊՄԿ-ն լրացուցիչ պարզաբանումներ հրապարակելու կարիք ունի։ Մյուսը խոշոր հարկատուն ծխախոտի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն է։ Վճարել է մոտ 3.5 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս ընկերություն հարկերը ևս էականորեն աճել են՝ շուրջ երեք անգամ։ Ութերորդ խոշոր հարկատուն ՀԷՑ-ն է («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ)` 3.4 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության վճարած հարկերը պակասել են 1.2 մլրդ դրամով կամ 25.5%-ով։ Հաջորդում է բենզինի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ՍՊ ընկերությունը՝ մոտ 3.2 մլրդ դրամի հարկերով, որը  574 մլն դրամով կամ 15.3%-ով պակաս է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից։ Եվ գերխոշոր հարկատուների տասնյակն այս անգամ եզրափակում է «Ակվիլոն թրեյդ»  ՓԲ ընկերությունը, որն առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել մոտ 3 մլրդ դրամի հարկեր։ Նվազումը՝ 443 մլն դրամ կամ մոտ 13%: «Ակվիլոն թրեյդ» ընկերությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը փոխկապակցված է ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին։ Զբաղվում է հագուստի մեծածախ առևտրով։  Շարունակությունը՝ hetq.am:
12:31 - 22 ապրիլի, 2020
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

 |armenpress.am|

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ 2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»` ավելի քան 17.7 մլրդ դրամ մուտքերով։ Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է` ավելի քան 15 մլրդ դրամ մուտքերով։ Երրորդը` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է` ավելի քան 5 մլրդ դրամ մուտքերով։ Չորրորդ տեղում «ՍիՓիԷս ՕԻԼ»-ն է` ավելի քան 4 մլրդ դրամ մուտքերով։ Հնգյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստան»-ը` ավելի քան 3,8 մլրդ դրամ մուտքերով։ Խոշոր հարկատուների տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ» և «Ակվիլոն թրեյդ» ընկերությունները։ Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
20:47 - 21 ապրիլի, 2020
Ապրանքների փոխաբեռնումները կարող են իրականացվել նաև «Նորդուս» անցումային կետի և «Նորդուս» տերմինալի տարածքներում

Ապրանքների փոխաբեռնումները կարող են իրականացվել նաև «Նորդուս» անցումային կետի և «Նորդուս» տերմինալի տարածքներում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ  Հայաստանի Հանրապետության  պարետի 15.04.2020 թիվ 39 որոշման համաձայն՝ 2020 թվականի ապրիլի 15-ից փոփոխություններ են կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրման գործընթացում (արտահանում, ներմուծում, տարանցում): Փոխաբեռնման ենթակա ապրանքների փոխաբեռնումները կարող են իրականացվել ոչ միայն Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» ժամանակավոր պահպանման պահեստում, այլև Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուս» անցումային կետի տարածքում, ինչպես նաև ԻԻՀ «Նորդուս» տերմինալի տարածքում:  ՊԵԿ-ը հայտնում է, որ դեռևս պահպանվում է արգելքը նշված  տարածքներից բացի ԻԻՀ այլ տարածքներ ՀՀ քաղաքացիների և Հայաստանում հաշվառված բեռնատարների մուտքը։ 
12:39 - 21 ապրիլի, 2020