ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Պատրուշևը և Արթուր Բաղդասարյանը քննարկել են ՌԴ և ՀՀ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր

Պատրուշևը և Արթուր Բաղդասարյանը քննարկել են ՌԴ և ՀՀ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր

Մոսկվայում  տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ն.Պ. Պատրուշևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ Ա.Վ.  Բաղդասարյանի հանդիպումը։ Ջերմ և կառուցողական զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման հարցեր, տարածաշրջանային և գլոբալ  անվտանգության արդիական խնդիրներ, նոր իրողությունների լույսի ներքո համագործակցության զարգացման մեխանիզմներն ու ուղղությունները: Հանդիպման ընթացքում նշվեց զինադադարի հետ կապված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, սահմանների սահմանազատման, գերիների փոխանակման, անհայտ կորածների վերադարձի, մշակույթային  հուշարձանների պահպանման և պաշտպանության կարևորությունը: Ընդգծվեց հումանիտար, սոցիալ-տնտեսական, գիտահետազոտական ​​և կրթական բնույթի զարգացման ոլորտում համագործակցության կարևորությունը, այդ թվում` ՀՀ-ում Ռուսաստանի տարածաշրջանային Ակադեմիայի և Ռուսաստանի ու Հայաստանի այլ շահագրգիռ կառույցների շրջանակներում:
16:57 - 27 նոյեմբերի, 2020
Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ երկրների իրավապահների տեսակոնֆենրանսին

Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ երկրների իրավապահների տեսակոնֆենրանսին

Նոյեմբերի 20-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության կողմից տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 22-րդ նիստը: Ոստիկանությունը հայտնում է, որ կոնֆերանսին մասնակցել են խորհրդի նախագահ, ստատս-քարտուղար, ՌԴ ՆԳ նախարարի տեղակալ Իգոր Զուբովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության տնօրեն Սայդուլլո Վոխիդզոդան, ինչպես և ՀԱՊԿ անդամ-պետությունների ՆԳՆ պատվիրակություններ: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը գլխավորել է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նիստի ընթացքում բանախոսները անդրադարձան խորհրդի 15-ամյա գործունեությանը: Ներկայացվել է ՀԱՊԿ անդամ-պետություններում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարն ու օպերատիվ իրավիճակը: Արա Ֆիդանյանն իր խոսքում նշել է, որ այս համատեքստում առանձնակի ուշադրության են արժանի ՀԱՊԿ անդամ-պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ մտնող հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Կանալ» հակաթմրանյութային գործողության շրջանակներում անցկացվող միջազգային օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները: Ոստիկանության պետի տեղակալը վստահեցրեց, որ թմրաբիզնեսի դեմ պայքարի ՀՀ լիազոր մարմինները պատրաստակամ են հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ պլանային միջոցառումների իրականացման գործում` նպաստելով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ-պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի աշխատանքային գործունեությանը: Կառուցողական մթնոլորտում անցած տեսակոնֆերանսի ընթացքում իրավապահները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
20:54 - 20 նոյեմբերի, 2020
ՀԱՊԿ-ը ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը |armenpress.am|

ՀԱՊԿ-ը ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Դա հնարավոր դարձավ նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից համապատասխան հայտարարություն ստորագրելուց հետո: Ողջունում ենք բոլոր այն գործողությունները, որոնք տանում են դեպի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և արյունահեղությունը դադարեցնելուն: ՀԱՊԿ - ում բազմիցս հակամարտող կողմերին կոչ են արել վերադառնալ հրադադարի ռեժիմին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով», - ասել է նա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորակազմ մտցնելու որոշումը: «Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտող կողմերի կողմից ուժի չկիրառման էական զսպող գործոն է : Կրկին հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - նշել է Զասը :
17:58 - 11 նոյեմբերի, 2020
ՀՀ-ն կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքը եվրասիական տնտեսական և ռազմաքաղաքական կառույցների հետ

 |armenpress.am|

ՀՀ-ն կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքը եվրասիական տնտեսական և ռազմաքաղաքական կառույցների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը պատերազմական իրավիճակում կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքները եվրասիական տնտեսական, ռազմաքաղաքական կառույցների, նաև հաևան Վրաստանի և Իրանի հետ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Այս ժամանակահատվածում կանոնավոր շարունակվել է աշխատանքը եվրասիական ուղղությամբ, եվրասիական կառույցների հետ՝ լինի տնտեսական կառույցը՝ ԵԱՏՄ-ն, թե ռազաքաղաքական՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն: Նույնը վերաբերում է մեր հարևաններին՝ Վրաստանին, Իրանին»,- ասաց Քոչարյանը: Նա շեշտեց, որ, բնականաբար, այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել Հայաստանի հարևաններին: Իրանին չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի մոտ, նրանք դրա մասին բացահայտ խոսում են և ստիպված որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարում: «Նրանք (իրանցիները-խմբ.) այդ ահաբեկիչների դեմ կռվում էին Մերձավոր Արևելքում, հիմա հայտնվել են իրենց հարևանությամբ: Այդ վտանգը հստակ զգում է նաև ՌԴ-ն, քանի որ այդ վտանգը փաստացի մոտենում է Հյուսիսային Կովկասին և ընդհանուր առմամբ ամողջ ԱՊՀ տարածքին, այդ վտանգից զերծ չի մնում նաև Կենտրոնական Ասիան: Այնպես որ, ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը մտահոգում, անհանգստացնում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ ունենք այս կամ այն աստիճանի խորացված հարաբերություններ»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
16:24 - 05 նոյեմբերի, 2020
Ադրբեջանը երեք անգամ անպատասխանատու մոտեցում ցուցաբերեց կրակի դադարեցման իր հանձնառությանը. Մնացականյան |1lurer.am|

Ադրբեջանը երեք անգամ անպատասխանատու մոտեցում ցուցաբերեց կրակի դադարեցման իր հանձնառությանը. Մնացականյան |1lurer.am|

1lurer.am: Երեք անգամ երեք համանախագահող երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու համար, երեք անգամ Հայաստանը ներգրավվել է և ապահովել այդ համաձայնությունը, սակայն երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, քանի որ երեք անգամ Ադրբեջանը ուղղորդվել է Թուրքիայի կողմից: Այսպիսով, երեք անգամ ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր ստանձնած հանձնառությունն իրականացնելու հարցում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  «Դա չի նշանակում, որ մենք դադարելու ենք աշխատել զինադադարի հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ հանախագահների օգնությամբ՝ հիմքում ունենալով հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված չորս կետերը»,- հստակեցրեց նախարարը:  Մնացականյանը նշեց, որ գերակա հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնելու կրակի դադարեցման համաձայնությունը։ Նա նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, և համանախագահների ներգրավվածությունը, վճռականությունը, աշխատանքը ևս մնում են շատ կարևոր։ Պատասխանելով ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության մասին հարցին՝ նախարարն ասաց, որ այսօր ՀՀ-ն իրականացնում է այն գործառույթները, որոնք անհրաժեշտ է իրականացնել:  
12:34 - 05 նոյեմբերի, 2020
Պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, հայտնում է կառույցի խոսնակը |azatutyun.am|

Պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, հայտնում է կառույցի խոսնակը |azatutyun.am|

azatutyun.am: style="text-align: justify;">Պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, «Ինտերֆաքս»-ին ասել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ «Այս պահի դրությամբ քարտուղարությունը հայկական կողմից օգնության որևէ դիմում չի ստացել», - ասել է նա։ Այս ամսվա սկզբին կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը ռազմական օգնություն կհատկացնի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգող իրական սպառնալիքի, կամ՝ ուղիղ հարձակման դեպքում։ «Անհրաժեշտ է հաշվի առնել երկու կարևոր կետ․ առաջին՝ եթե ի հայտ են գալիս ՀԱՊԿ անդամ պետության անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող իրական վտանգներ։ Երկրորդ դեպքն էլ ռազմական ագրեսիան է, որը դիտարկվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների դեմ», - շաբաթներ առաջ ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
13:19 - 31 հոկտեմբերի, 2020
Այսօր մենք ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չունենք. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Այսօր մենք ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չունենք. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: «Վստահ եմ, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ֆրանսիայում հասկանում են, որ այսօր Հայաստանը այն դարպասն է, ամրոցն է, որը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Իսկ ՀԱՊԿ-ին դիմելու համար, ըստ ԱԺ փոխնախագահի, մենք պետք է վստահ լինենք, որ այդ գործողությունները բավարար են, որ համապատասխան արձագանք լինի: «Գիտեք՝ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ, այսինքն՝ այն պարագայում, երբ կտեսնենք, որ կան անհերքելի փաստեր, որոնք ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում դժվար կլինի կասկածի տակ դնել, քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ կստանա դրական պատասխան: Այսօր մենք դրա կարիքը չունենք: Բայց ՀՀ սահմաններին վտանգի պարագայում, վստահեցնում եմ, որ մեր գործընկերները, դաշնակիցները չեն թողնի՝ իրավիճակը շատ խորանա»,- նշեց Սիմոնյանը:
16:59 - 27 հոկտեմբերի, 2020
«ՀԱՊԿ կարողությունը ղարաբաղյան հարցում գործադրելու պատճառներ չկան» |azatutyun.am|

«ՀԱՊԿ կարողությունը ղարաբաղյան հարցում գործադրելու պատճառներ չկան» |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կարողությունը գործադրելու պատճառներ չկան: Պանկինը Ռուսաստանի ԱԳՆ-ում վերահսկում է հետխորհրդային տարածքում ինտեգրման գոործընթացները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ուղղությամբ: Նա ասել է, թե Երևանը չի դիմել ՀԱՊԿ-ին, իսկ բուն կոնֆլիկտը Հայաստանի տարածքը չի ներառել: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որոշակի հանգամանքներում՝ երբ կա ագրեսիա, օգնում է անդամ երկրներին, քանի որ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը Հայաստանն իր տարածք չի ճանաչել ու, թերևս, չի էլ կարող ճանաչվել, պատշաճ չէ արծարծել ՀԱՊԿ կարողությունները գործադրելու խնդիրը»,- Վերոնայում լրագրոողների հեետ զրույցում ասել է Պանկինը: Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում Հայաստանն այդ հարցով «կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին»:
14:45 - 23 հոկտեմբերի, 2020
Հայաստանը հայտարարել է, թե որ դեպքում կդիմի ՀԱՊԿ-ին
 |armenpress.am|

Հայաստանը հայտարարել է, թե որ դեպքում կդիմի ՀԱՊԿ-ին |armenpress.am|

armenpress.am: Անհրաժեշտության դեպքում Հայաստանը չի վարանի դիմել ՀԱՊԿ-ին. այս պահին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ, անհրաժեշտություն չկա: ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ չի աշխատում անընդհատ ռեժիմով: Փոխնախարար Քոչարյանն այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին: Նա նախ շեշտեց, որ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի ՀՀ-ի հանդեպ: Հիմա դեռ վաղ է Ադրբեջանի որոշ գործողությունները ՀՀ-ի նկատմամբ որպես ագրեսիա գնահատելու համար: «Եթե եղավ հարձակում ՀՀ-ի վրա, այո, կդիմենք: Նախ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին: Այդ բոլորը կանոնակարգված է»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ այս պարագայում դեռևս դրա մասին խոսելը վաղ է: Նա շեշտեց՝ եթե ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ այն դատարկ չէ: «ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով: Առաջին դեմքերի մակարդակով անգամ կա ինֆորմացիայի փոխանակում»,-ասաց ԱԳ փոխնախարարն ու հավելեց, որ կա անընդհատ շփում: Նա վստահեցրեց, որ երբ գա պահը, կարվեն համապատասխան քայլեր, բայց հույս հայտնեց, որ այդ պահը չի գա:
15:00 - 20 հոկտեմբերի, 2020
Միջազգային հանրությունը ԼՂ պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը. Վարչապետի հարցազրույցը՝ RTS-ին

Միջազգային հանրությունը ԼՂ պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը. Վարչապետի հարցազրույցը՝ RTS-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստաընկերությանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական թուրքական ագրեսիայի հետ կապված հարցերին:RTS - Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ԿԽՄԿ-ն խոսում է երկու շաբաթ տևած մարտերի հետևանքով տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին:Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այո, իհարկե, եթե ընդհանրապես ազդեցությունը վերցնենք, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև տարածաշրջանում, դա ճիշտ գնահատական է: Եվ իրավիճակն առավել քան լուրջ է, որովհետև տեղի են ունենում շատ մեծ ծավալի ռազմական գործողություններ: Նույնիսկ ռազմական փորձագետները նշում են, որ 21-րդ դարում դեռևս այս ծավալի ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, որովհետև ներգրավված են բոլոր հնարավոր տեսակի զինատեսակներ՝ տանկեր, զրահամեքենաներ, անօդաչու թռչող սարքեր, ամենատարբեր տեսակի հրետանի, հրթիռային հրետանի, ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ և մեծ թվով զորքեր: Այնպես որ, իրավիճակն առավել քան լուրջ է: Եվ շատ կարևոր է արձանագրել, երբ Թուրքիայի նախաձեռնությամբ և ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, առաջին իսկ օրերից Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում և հրետակոծվում են Ղարաբաղի բնակավայրերը, քաղաքները և գյուղերը, և ավելի քան 10 օր հրետակոծություններից հետո, երբ հասկանալի էր, որ դադար չի լինելու՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր որոշակի կանխարգելիչ և սահմանափակող հարվածներ տալ գոնե Ղարաբաղի հրետակոծությունը և հրթիռակոծությունը մեղմացնելու համար:RTS - Հրադադարը չպահպանվեց: Երկու կողմերում էլ զոհվում էին խաղաղ բնակիչներ: Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը մարտերը դադարեցնելու համար:Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հրադադարի համաձայնությունը ոչ թե չպահպանվեց, այլև ընդհանրապես կյանքի չկոչվեց, որովհետև հրադադարի պայմանավորված ժամի մեկնարկին հենց Ադրբեջանը նոր հարձակումներ սկսեց բոլորովին նոր ուղղություններով: Ինչ վերաբերում է փոխզիջումներին, Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, բայց փոխզիջում նշանակում է զիջում երկու կողմից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ որևէ զիջման պատրաստ չի եղել, և սա է պատճառը, որ իրավիճակը զարգանում է այս տրամաբանությամբ և այս հունով: Եվ կարծում եմ՝ հիմա առավել ևս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաև այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները, այդ թվում՝ Ադրբեջանում: Իսկ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականությունը շարունակելու խնդիր, իսկ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք ծավալվելու, էքսպանսիոնիստական քաղաքականություն վարելու համար: Այնպես որ, ես կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ իրավիճակը, ըստ էության, արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տրամաբանությունից և ընթանում է շատ ավելի լայն տրամաբանությամբ: Եվ Թուրքիայի այն քաղաքականությունը, որ հիմա վարում է Հարավային Կովկասում, պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններում:RTS – Պարոն վարչապետ, հայերը, բացի Լեռնային Ղարաբաղից, վերահսկում են նաեւ յոթ շրջան: Դա նման է բուֆերային գոտու: Պատրա՞ստ եք հանձնել այս 7 շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի հարցով քաղաքական կարգավորում ստանալու համար:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտե՞ք, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ոչ թե Լեռնային Ղարաբաղի և շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումների պոտենցիալը քննարկվի հենց Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերվում է ընդհանրապես տարածքային հարցին, ես ուզում եմ արձանագրել, որ հայկական կողմերը պատրաստ են եղել փոխզիջման և 2011թ կազանյան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդպիսի փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանն է հրաժարվել այդպիսի փաստաթղթի ստորագրումից, մի պարզ պատճառով, որ այնտեղ որոշակի ընթացակարգ է նախատեսված եղել, որի միջոցով Լեռնային Ղարաբաղը կարող է իրականացնել ինքնորոշման, այսինքն` սեփական կարգավիճակը ճշգրտելու իրավունքը: Մենք պետք է այս իրավիճակը շատ ճիշտ հասկանանք, խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը և այն ազատել հայկական բնակչությունից: Մենք այսպիսի իրավիճակի հետ գործ ունենք: Եվ հայկական կողմը կրկին ասեմ, որ պատրաստ է եղել ձեր նշած փոխզիջումների 2011թվականին, բայց 2011-ին Ադրբեջանը հրաժարվել է այդ լուծումից, որովհետև նա հետևողականորեն գնացել է ռազմական լուծման, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը պետք է հայաթափվի:RTS - Դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղում կան սիրիացի վարձկաններ: Թուրքիան և Ադրբեջանը «ոչ» են ասում: Ի՞նչ կոնկրետ ապացույցներ ունեք:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ ապացույցներն արդեն հրապարակված են: Կան տեսանյութեր, որոնք հատուկ ծրագրերի միջոցով, նույնականացվել են տեղանքի հետ և հիմա արդեն ապացուցված փաստ է, որ այդ տեսաձայնագրություններն արվել են պատերազմական գործողությունների օրերին առաջնագծում: Եվ հենց սիրիացի ահաբեկիչներն իրենք են արել այդ տեսանյութերը, որոնք ինչ-ինչ ձևերով արտահոսել են և հայտնվել համացանցում ու հիմա գործնականում ամբողջ համացանցը հեղեղված է այդպիսի նյութերով. գործնականում սա ապացուցված է: Այդ փաստը պաշտոնապես ընդունել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը և այլ երկրներ: Եվ հիմա հարցի կարգավորման համատեքստում ես շատ կարևոր եմ համարում, որ միջազգային հանրությունը մինչև հարցի կարգավորման բովանդակությանն անցնելը, հստակ արձանագրի թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Որովհետև դա հարցի կարգավորման միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկի կոպտագույն խախտում է, որը վերաբերվում է հետևյալին, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում չպետք է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառվի: Եվ Ադրբեջանը հետևողականորեն կիրառել է այդ ուժի սպառնալիքը ու հիմա էլ ուժ է կիրառում և հիմա էլ այդ ուժը կիրառում է Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ: Իսկ այդ ապացույցները հրապարակված են և, ըստ էության, նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն է այդ ապացույցները հրապարակել՝ նաև հետազոտական աշխատանքի միջոցով: Դուք գիտեք, որ հնարավորություն կա հեռախոսների միջոցով արված տեսագրությունները տեղայնացնել, թե այդ տեսանկարահանումը որտեղ է տեղի ունեցել և այդ տեղայնացման ծրագրերի միջոցով ապացուցված է, որ այդ ահաբեկիչները և վարձկանները տեսագրություններն իրականացրել են հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, առաջնագծում:RTS – Պարոն վարչապետ, ի՞նչ եք ակնկալում Շվեյցարիայից: Եվ հիասթափվա՞ծ եք արդյոք արևմտյան որոշ երկրներից:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտե՞ք, խնդիրն այն է, որ հիմա Լեռնային Ղարաբաղը գտնվում է հումանիտար աղետի շեմին և հումանիտար աղետի վիճակում: Ես Ձեզ միայն մի իրավիճակ ներկայացնեմ, որ այս վերջերս, երբ կանխարգելիչ և զսպող հարված էր հասցվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական Գյանջա քաղաքին, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին օտարերկրացի դեսպանների այց այդ տարածաշրջան, որպեսզի ցույց տան, թե ինչ է տեղի ունենում: Բայց ես ուզում եմ ասել, որ մինչև այժմ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ, չի այցելել Ղարաբաղի մյուս քաղաքներ՝ տեսնելու համար այն հսկայական ավերվածությունները, որոնք շարունակական, երկշաբաթյա և ավելի՝ մինչև օրս 19 օրյա հրետակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում պատճառվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ուղղակի մարդկանց բնակարանները և շենքերն ավերվում են: Ընդամենը մի քանի օտարերկրացի, սահմանափակ թվով օտարերկրացի լրագրողներ են, որ այդ ամենն արձանագրել են: Իսկ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել՝ տեղում տեսնելու, թե ինչ է կատարվում: Ինչ վերաբերվում է՝ ինչ ակնկալիք ունենք Շվեյցարիայից, վերջերս շվեյցարական Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդը շատ խորհրդարանական մի բանաձև ընդունեց, որտեղ արձանագրեց, որ անջատում հանուն փրկության գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում: Այսինքն, Լեռնային Ղարաբաղն այդ գաղափարով, դա հայտնի միջազգային տերմին է, որը կոչվում է անջատում հանուն փրկության, երբ որոշակի տարածաշրջաններ, ժողովուրդներ անկախություն են ստանում այն բանի հաշվառմամբ, որ նրանք որևէ այլ երկրի կամ նրանց նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չեն կարող գոյատևել: Եվ ես ակնկալում եմ Շվեյցարիայից և Շվեյցարիայի մարմիններից, որ նրանք առաջինը հստակ արձանագրեն, որ Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկաններ և ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, նաև սեփական զորքերից է տեղափոխել Ադրբեջան և Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, այսինքն հումանիտար ճգնաժամի շեմին: Սա մի իրավիճակ է, երբ միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում անկախության ճանաչում հանուն փրկության սկզբունքը, որովհետև հակառակ պարագայում Լեռնային Ղարաբաղի հայությունը կենթարկվի ցեղասպանության: Եվ սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նշանակում է, որ այնտեղ ոչ մի հայ չի բնակվելու, ի հեճուկս այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը:RTS – Դուք կոլեկտիվ անվտանգության պայմանագրով կապված եք Ռուսաստանի հետ: Չորեքշաբթի օրը Ադրբեջանը հայտարարեց, որ առաջին անգամ է հարվածել հայկական տարածքին: Ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի դերը: Ակնկալում եք ավելի շատ աջակցություն Մոսկվայից:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք մշտական կոնսուլտացիաների մեջ ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Արդեն իսկ հստակ հայտարարություններ են եղել, որ որոշակի իրավիճակների զարգանալու դեպքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մեծ հաշվով կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի, ավելի ընդարձակ դեր ունի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու գործում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Շատ կարևոր եմ համարում, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանին ամենամոտիկ և ներկա համանախագահն է, մյուս համանախագահները՝ Ամերիկայի միացյալ նահանգները, Ֆրանսիան և ընդհանրապես միջազգային հանրությունը աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդպիսի կայունացնող ջանքեր գործադրելու ճանապարհին:
16:11 - 16 հոկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Զրույցի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։ Ադրբեջանի ագրեսիվ այս գործողությունները ուղեկցվում են միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով՝ հերթական անգամ ընդգծելով Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի լիարժեք իրացման և ճանաչման միջոցով: Նախարարն առանձնահատուկ ընդգծեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն արտահայտեց միջազգային զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելու ճանապարհով Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առնչությամբ, ընդգծելով, որ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը: Նախարարը Գլխավոր քարտուղարին հայտնեց, որ Հայաստանը շարունակելու է ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին մշտապես տեղեկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և դրա անդամ երկրներին:
12:03 - 16 հոկտեմբերի, 2020
Զայնետդինովը ներկայացրել է, թե որ դեպքում է հնարավոր ԼՂ-ում ՀԱՊԿ խաղաղապահների ներգրավվումը |armenpress.am|

Զայնետդինովը ներկայացրել է, թե որ դեպքում է հնարավոր ԼՂ-ում ՀԱՊԿ խաղաղապահների ներգրավվումը |armenpress.am|

armenpress.am:  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու և բոլոր հակամարտող կողմերի համաձայնության դեպքում:   Այս մասին ՏԱՍՍ-ի  հետ զրույցում ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: ՀԱՊԿ մամուլի քարտուղարը վկայակոչել է Կազմակերպության՝ 2007 թվականի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը: Նրա խոսքով ՝ կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահ գործունեության  մասին որոշումն ընդունվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից:  ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի տարածքում խաղաղապահ գործունեության իրականացման դեպքում նույնպես պարտադիր կարգով պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը: «Որոշումն ընդունվում է ՝ հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունը ՝ իր տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին անդամ պետության պաշտոնական դիմումի կամ ՀԱՊԿ-ի մեջ չմտնող պետության տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա», - նշել է Զայնետդինովը:
21:30 - 14 հոկտեմբերի, 2020