Բելառուս

«Կա՛նգ առեք և թույլ տվեք մեզ կարգուկանոն հաստատել». Լուկաշենկոն դիմել է ցուցարարներին (լուսանկարներ)
 |tert.am|

«Կա՛նգ առեք և թույլ տվեք մեզ կարգուկանոն հաստատել». Լուկաշենկոն դիմել է ցուցարարներին (լուսանկարներ) |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է երկրով մեկ ընթացող հետընտրական բողոքի ակցիաներն ու ցույցերը, հայտնում է belta.by-ը:«Չեմ ասի, որ ինչ-որ աղետ է կամ էլ չափից ավելի լարված իրավիճակ է, սակայն խնդիրները բավական շատ են, և մենք պարտավոր ենք լուծել դրանք: Մենք այսօր միանգամայն հստակ տեսնում ենք՝ ինչ է կատարվում, տեսնում ենք գործող անձանց: Ինչպես և ասում էինք, այս ամենի հրահրիչներն ու կազմակերպիչներն արտասահմանից են: Առաջին շարքերում քրեական անցյալով մարդիկ են»,-ասել է նախագահը:Լուկաշենկոն նաև դիմել է իշխանություններին՝ խնդրելով չհարվածել վայր ընկած ցուցարարներին:«Ամեն դեպքում մենք սլավոնացի ենք, և եթե մարդն ընկել է ու պառկած է, նրան պետք չէ ծեծել: Այսինքն պետք է հստակ արգելակ լինի»,-ասել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ հավելելով, որ սադրիչները միտումնավոր հարձակվում են հատուկջոկատայինների վրա:Բելառուսի նախագահը դիմել է դեռահասների ու երիտասարդների ծնողներին՝ պահանջելով, որպեսզի նրանք հետևեն իրենց երեխաներին:«Չորրորդ անգամ եմ դիմում ծնողներին՝ հետևեք՝ որտեղ են ձեր երեխաները: Հասկանում եմ, որ դեռահասների որոշ ծնողներին դժվար է այդ տարիքում վերահսկել իրենց երեխաներին, այդ դեպքում դիմեք մեզ, մենք օգնենք»,-ասել է Լուկաշենկոն:Դիմելով քաղաքացիներին՝ Լուկաշենկոն ասել է. «Հիմա փողոց դուրս մի՛ եկեք: Հասկացեք, որ ձեզ ու մեր երեխաներին որպես մսաղաց ուղարկվող միս են օգտագործում: Հիմա արդեն մեզ վրա են տվել Լեհաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, այդ բաց Ռուսաստանից, Նավալնիի մոտից և այլն: Արդեն երկրի դեմ ագրեսիա է սկսվել: Ասեք՝ որպես զինվորական ինչպե՞ս գործեմ, ի՛նչ անեմ նման իրավիճակում: Դուք ուզում եք, որ ես նստե՞մ ու սպասեմ մինչև որ Մինսկը գլխիվայր կշրջեն: Այդպես մենք հետո իրավիճակը չենք կարողանա կայունացնել: Ուստի՝ հարկավոր է կանգ առնել, գլուխը ձեռքերի մեջ առնել, հանգստանալ և թույլ տալ մեզ կարգուկանոն հաստատել, լուծել այստեղ եկածների հարցերը»:
21:40 - 14 օգոստոսի, 2020
Անգելա Մերկելը դատապարտել է Բելառուսում խաղաղ ցուցարարների ձերբակալումը
 |24news.am|

Անգելա Մերկելը դատապարտել է Բելառուսում խաղաղ ցուցարարների ձերբակալումը |24news.am|

24news.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ցնցել է Բելառուսում տեղի ունեցող խաղաղ ցույցերի հազարավոր մասնակիցների ձերբակալումը: Պաշտոնական Բեռլինը Մինսկին հիշեցրել է խոսքի ազատության իրավունքի մասին ու պահանջել անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին: Անգելա Մերկելը վճռականորեն դատապարտում է Բելառուսի ցուցարարների նկատմամբ բռնությունն ու դաժանությունը: Կանցլերի հատուկ քննադատությանն է արժանացել ոչ միայն ցույցերի մասնակիցների ձերբակալումը, այլև նրանց նկատմամբ վերաբերմունքը: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը նշել է, որ Բելառուսի իշխանությունները պետք է անհապաղ և առանց որևէ պայման առաջ քաշելու ազատ արձակեն ձերբակալվածներին և ապահովեն նրանց խոսքի ու հավաքների ազատության իրավունքները:
20:37 - 14 օգոստոսի, 2020
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների` Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1 տոկոսը |azatutyun.am|

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների` Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1 տոկոսը |azatutyun.am|

azatutyun.am:  Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է անցած կիրակի անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն, վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը։ Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին, ըստ պաշտոնական տեղեկատվության, քվեարկել է ընտրողների մոտ 10 տոկոսը։ Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, թե ընտրությունները կեղծվել են, հազարավոր ցուցարարներ վեցերորդ օրն է՝ բողոքի ցույցեր ու գործադուլներ են անցկացնում ողջ երկրով մեկ։ Հակակառավարական այդ ցույցերի հետևանքով առնվազն երկու մարդ սպանվել է, 6 հազար 700-ը` ձերբակալվել։ Եվրամիության արտգործնախարարներն այժմ քննում են Բելառուսի դեմ ճնշումները խստացնելու հնարավորությունը։ ԱՄՆ պետքարտուղարը ևս չէր բացառել, որ Մինսկի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։
16:20 - 14 օգոստոսի, 2020
ԵՄ-ն այսօր քննարկում է Բելառուսի նկատմամբ ճնշումները խստացնելու հնարավորությունը |azatutyun.am|

ԵՄ-ն այսօր քննարկում է Բելառուսի նկատմամբ ճնշումները խստացնելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունն (ԵՄ) այսօր քննարկում է Բելառուսի նկատմամբ ճնշումները խստացնելու հնարավորությունը՝ արձագանքելով ընդդիմության դեմ սկսված բռնաճնշումներին ու ցույցերին։ Արդեն հինգերորդ օրն է՝ երկրում բողոքի ակցիաներ են կիրակի անցկացված նախագահական ընտրությունների դեմ, որոնք Բրյուսելի գնահատմամբ` «ազատ ու արդար չէին անցել»։ Եվրամիության արտգործնախարարների արտակարգ նիստից առաջ՝ այսօր վաղ առավոտյան, Բելառուսի իշխանությունները սկսել են ազատ արձակել հարյուրավոր ձերբակալվածների։ Ազատազրկվածներից շատերը պատմել են ձերբակալման վայրերում անտանելի և դաժան պայմանների մասին, Amnesty International միջազգային կազմակերպությունն իր հերթին հայտարարել է «համատարած կտտանքների մասին»։ Առնվազն երկու ցուցարար է սպանվել, 6 հազար 700-ը` ձերբակալվել օգոստոսի 9-ի ընտրություններից հետո, որոնց արդյունքներով նախագահ Լուկաշենկոն արդեն 6-րդ անգամն անընդմեջ հռչակվեց նախագահ՝ ստանալով ձայների 80 տոկոսից ավելին։ Ընդդիմադիր բոլոր թեկնածուները բողոքարկել են արդյունքները, ամենաշատ քվեն ստացած Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է երկրից՝ ենթադրաբար իշխանությունների ճնշման տակ։ Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելը, այսօր հրավիրելով միության անդամ երկրների արտգործնախարարներին, հայտարարել է, թե անհրաժեշտ է վերջ տալ ընդդիմադիրների դեմ ճնշումներին ու հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ևս «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր, թե Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ, այդ թվում՝ դադարեցնել նավթի մատակարարումները։
14:16 - 14 օգոստոսի, 2020
Տիխանովսկայան քաղաքապետներին կոչ է արել ապահովելու խաղաղ հավաքների կազմակերպումը

Տիխանովսկայան քաղաքապետներին կոչ է արել ապահովելու խաղաղ հավաքների կազմակերպումը

Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել նոր տեսաուղերձով, որում կոչ է անում Բելառուսի քաղաքապետներին ապահովելու օգոստոսի 15-ին և 16-ին քաղաքներում բողոքի խաղաղ զանգվածային ակցիաների կազմակերպումը։ Հայտնում է svoboda.org-ը։ Տիխանովսկայան ևս մեկ անգամ կոչ է արել Բելառուսի իշխանություններին հրաժարվելու բռնությունից ու ասել, որ իր կողմնակիցներին հորդորել է կազմակերպել բացառապես խաղաղ ակցիաներ, ինչպիսիք են «համերաշխության շղթաները» ու գործադուլները։ Նա շնորհակալություն է հայտնել այն իրավապահներին, որոնք հրաժարվել են ենթարկվել «հանցավոր հրամաններին»։  Տիխանովսկայան նաև հայտարարել է ստորագրահավաքի մասին, որին կարող են միանալ այն մարդիկ, որոնք ընտրություններում իր օգտին են քվեարկել։ Նպատակնն այն է, որ հավաքեն ապացույցներ, որ իրեն են սատարում։ Տիխանովսկայան նաև նշել է, որ բելառուսներն այլևս չեն հանդուրժի նախկին իշխանություններին։ Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
13:47 - 14 օգոստոսի, 2020
Բելառուսում ձերբակալված ցուցարարներին մերկացնում են, ծեծում, սպառնում բռնաբարել. իրավապաշտպան կազմակերպություններ |factor.am|

Բելառուսում ձերբակալված ցուցարարներին մերկացնում են, ծեծում, սպառնում բռնաբարել. իրավապաշտպան կազմակերպություններ |factor.am|

factor.am: Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են անմարդկային պայմանները, որոնցում պահվում են Բելառուսում ցույցերի ժամանակ կալանավորված հազարավոր մարդիկ, հաղորդում է Euronews-ը: Նրանք մեղադրել են ոստիկանությանը ցուցարարներին ծեծի ենթարկելու համար՝ թե՛ ձերբակալություններից առաջ, թե՛ ձերբակալությունների ընթացքում և թե՛ հետո: Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտություններից հետո, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալվել է ավելի քան 6700 մարդ: Ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցերը մայրաքաղաք Մինսկում և այլ քաղաքներում: Euronews-ի փոխանցմամբ՝ Մինսկում գտնվող մի կալանավայրի դիմաց բարձրաձայն  ընթերցում էին անհետ կորածների անունները հավաքվածների համար, ովքեր ոչ մի լուր չունեն իրենց հարազատներից: Մի կին, ում որդին անհետացել էր երկուշաբթի օրը, տեղեկացել էր, որ նա գտնվում է հենց այդ կալանավայրում: «Ինձ երեկ հայտնեցին այդ մասին: Որոշ բաներ եմ բերել նրա համար, սակայն թույլ չեն տալիս փոխանցեմ տղայիս»,- կինն ասել է Euronews-ին:«Բանտախցում, որը նախատեսված է 5-6 կալանավորի համար, կա 50-70 մարդ: Նրանք կանգնած են, չեն կարող նստել»,-ասում է «Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի» իրավապաշտպան  Ալես Բելյացկին: «Ջուրը քիչ է: Նրանք ֆիզիկական բռնություն են ենթարկվում:  Բերման ենթարկելիս, ծեծում են, հետո շարունակում են ծեծել կալանավայրում, իսկ հետո էլ ազատելու պահին»,- ավելացնում է նա: Շարունակությունը՝ factor.am-ում։
12:19 - 14 օգոստոսի, 2020
ՄԱԿ-ի փորձագետները քննադատել են Բելառուսին բռնությունների համար |azatutyun.am|

ՄԱԿ-ի փորձագետները քննադատել են Բելառուսին բռնությունների համար |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները երեկ խիստ քննադատել են Բելառուսին՝ խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունների, ինչպես նաև վիճահարույց նախագահական ընտրություններին հաջորդած լայնածավալ ձերբակալությունների պատճառով և կոչ արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բելառուսի վրա՝ վերջ տալու համար իր իսկ քաղաքացիների վրա հարձակումներին: «Մենք վրդովված ենք խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնություններից», - հայտարարել են ՄԱԿ-ի փորձագետները: «Թվում է, որ անվտանգության ուժերը երկխոսություն չեն փնտրում ցուցարարների հետ և թույլ չեն տալիս նրանց իրականացնել խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքը»: Տեսանյութերում երևում են ոստիկաններ և քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ծեծի են ենթարկում անցորդներին, ներառյալ անչափահասներին և բժիշկ-կամավորներին: Փորձագետներն ասում են, որ հետընտրական ճգնաժամը դադարեցնելու նպատակով երկխոսություն հաստատելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն` «իշխանություններին միայն հետաքրքրում է բողոքի ցույցերն արագ ցրելը և հնարավորինս շատ մարդկանց ձերբակալությունը»:
10:09 - 14 օգոստոսի, 2020
Բելառուսի ՆԳ փոխնախարարը հավաստիացրել է, որ ձերբակալվածների նկատմամբ բռնություն չի կիրառվել |azatutyun.am|

Բելառուսի ՆԳ փոխնախարարը հավաստիացրել է, որ ձերբակալվածների նկատմամբ բռնություն չի կիրառվել |azatutyun.am|

azatutyun.am: Այս գիշեր Բելառուսի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Բարսուկովը գնացել է Մինսկի Օկրեստին փողոցում գտնվող իրավախախտների մեկուսացման կենտրոն ու խոստացել, որ ցույցերի ընթացքում բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն մինչև առավոտյան ժամը 6-ը: Նա հավաքվածներին հավաստիացրել է, որ մեկուսարանում բռնություն չի կիրառվել: Եվ չնայած փոխնախարար Բարսուկովի այս հայտարարությանը, բռնության ապացույցները բազմապատկվում են: Ազատ արձակվածներին հարյուրավոր կամավորներ են դիմավորել, որոնք ցանկություն են հայտնել նրանց տուն հասցնել: Ազատ է արձակվել նաև «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Վիտալի Ցիգանկովը: Բելառուսի Գերագույն դատարանը հրապարակել է օգոստոսի 9-ից երկրում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված և վարչական կալանքի ենթարկված ավելի քան 500 հոգանոց ցուցակ: Ոմանք դատապարտվել են 4 օր վարչական կալանքի, ոմանք՝ 25 օր, բայց ցուցակում ամենատարածված ժամկետը 15 օրն է: Վարշավայում էլ բելառուսական սփյուռքի ներկայացուցիչները անժամկետ հացադուլ են սկսել՝ Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի ներկայացուցչության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Բելառուսի իշխանությունների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը: Պետական հեռուստատեսությունում աշխատող մի քանի բելառուս լրագրողներ հայտարարել են իրենց հրաժարականի մասին:
09:29 - 14 օգոստոսի, 2020
Արտաքին ուժերը փորձում են ապակայունացնել Բելառուսը. Զախարովա |shantnews.am|

Արտաքին ուժերը փորձում են ապակայունացնել Բելառուսը. Զախարովա |shantnews.am|

shantnews.am: Մոսկվան հայտարարել է, որ հետաքրքրված է Բելառուսում իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է տարբեր երկրների միջամտությունը Բելառուսի ներքին գործերին: «Մենք արձանագրում են աննախադեպ ճնշում, որ Բելառուսի իշխանությունների վրա գործադրում են առանձին արտասահմանցի գործընկերներ: Դիտվում են ինքնիշխան պետության ներքին գործերին արտաքին միջամտության հստակ փորձեր, որոնց նպատակն է պառակտել հասարակությունը և ապակայունացնել իրավիճակը: Նման մեթոդների կիրառում մենք բազմիցս տեսել ենք այլ երկրներում»,- ասել է Զախարովան: Մարիա Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը եղել և մնում է Բելառուսի հուսալի գործընկերը, և երկու երկրների միջև պառակտում մտցնելու փորձերը դատապարտված են անհաջողության: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նաև չի բացառել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը և նավթի մատակարարումների դադարեցումը` պայմանավորված այնտեղ տիրող իրավիճակով: Չեխիայի ԱԳՆ-ն Բելառուսի դեսպանին կանչել է` բացատրություն տալու Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունների վերաբերյալ, թե ցույցերը ղեկավարվում են Չեխիայից: Չեխիայի արտգործնախարարը չի բացառել Եվրամիության կողմից Բելառուսի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:  
21:55 - 13 օգոստոսի, 2020
Մինսկում ցուցարարները դուրս են եկել Հաղթանակի հրապարակ |tert.am|

Մինսկում ցուցարարները դուրս են եկել Հաղթանակի հրապարակ |tert.am|

tert.am: Մինսկում շուրջ 2000 ցուցարար է դուրս եկել Հաղթանակի հրապարակ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը: Ցուցարարներն Անկախության պողոտայից մտել են հրապարակ և շարժվում են դեպի քաղաքի կենտրոն: Անցորդներն ու վարորդներն աջակցում են ցուցարարներին բացականչություններով և ազդանշաններով: Հաղորդվում է, որ դեպքի վայրում ոստիկաններ չկան: Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում վաղ առավոտից մարդիկ բողոքի ցույցերի ժամանակ տուժած և ձերբակալված անձանց աջակցությանն ուղղված «համերաշխության շղթաներ» են կազմում: Ակցիաների ընթացքում, որոնց մասնակցում են հիմնականում կանայք, մարդիկ իրենց ձեռքում ծաղիկներ են պահում` այդպիսով կոչ անելով վերջ դնել բռնությանը, ինչպես նաև վեր բարձրացրած ձեռքերով հաղթանակի նշանն են ցույց տալիս:
16:43 - 13 օգոստոսի, 2020