Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրան. ԱՆ ներկայացուցիչ |tert.am|
tert.am: Եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դրանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքով՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ժամի 15:00-ի դրությամբ 78,811 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77,042:«Չինաստանի առողջապահական պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն էլ՝ ժամը 15:00-ի դրությամբ կա 77,262 դեպք, նախորդ օրվա համեմատ՝ դեպքերն աճել են 416-ով՝ 0,5 տոկոս: Կասկածելի դեպքերի թիվը 3434 է: Հաստատված դեպքերից առողջացածների թիվը 24,898 է՝ 32,3 տոկոս: Աշխարհում գրանցվել է 2596 մահ՝ 3,3 տոկոս, որը նախորդ օրվանից աճել է 151 դեպքով: Աշխարհում գրանցված է 79,436 հաստատված դեպք, դեպքերի աճը մեկ օրում 617 է կամ 0,8 տոկոս: Չինաստանից դուրս աշխարհի 30 երկրում գրանցվել է 2174 դեպք»,- ներկայացրեց Վանյանը:Նա ուշադրություն հրավիրեց Չինաստանում դեպքերի տոկոսային փոփոխությանը՝ եթե հունվարի և փետրվարի սկզբին կար օրական մոտ 25.6, 21,6, 19,6 տոկոսով աճ, ապա այսօր արձանագրվում է 0,5, 0,4 տոկոսով աճ: «Այսինքն՝ կա հստակ կայունացում, ինչը դրական է, որը չենք կարող ասել մյուս երկրների վերաբերյալ: Մի քանի երկրում, օրինակ՝ Իտալիայում, Ճապոնիայում, Իրանում, միանգամից եղավ աճ»,- նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
17:36 - 24 փետրվարի, 2020