Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Այսօր ՌԴ-ն պետք է խոսի Թուրքիայի և Հայաստանի հետ․ Արցախի նախագահը՝ հրադադարի համար ՌԴ հնարավոր միջնորդության մասին

Այսօր ՌԴ-ն պետք է խոսի Թուրքիայի և Հայաստանի հետ․ Արցախի նախագահը՝ հրադադարի համար ՌԴ հնարավոր միջնորդության մասին

Ապրիլյանի ժամանակ Արցախի դեմ կռվում էր Ադրբեջանը, եւ ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին եւ խնդրելու Հայաստանին՝ զինադադարի առումով։ Այսօր պետք է խոսի Հայաստանի հետ եւ Թուրքիայի հետ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով հրադադարի համար Ռուսաստանի հնարավոր միջնորդությունը։ «Ես չգիտեմ՝ ռուսական իշխանությունն ինչքանով է պատրաստ խոսել Թուրքիայի ղեկավարության հետ»,- նշեց նախագահը։ Նրա խոսքով՝ Արտաքին գործերի նախարարությունը եւ, ընդհանուր առմամբ, մենք կոչ ենք արել սփյուռքի մեր հայրենակիցներին, լոբբիստական կազմակերպություններին ակտիվ աշխատանքներ տանել միջազգային հանրության հետ։ «Մենք համարում ենք, որ տարածաշրջանում արդեն վաղուց իր անթաքույց շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան։ Եւ այսօր ռազմական գործողություններին նրանց զինվորականների եւ ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է»,- ասաց նա։ Արայիկ Հարությունյանն ընդգծեց նաև, որ Արցախը իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և չի գրավվելու։
22:52 - 30 սեպտեմբերի, 2020
Ունենք հայրենակից, որը նռնակներով նետվել է թշնամու խրամատը և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին․ ԱՀ նախագահ

Ունենք հայրենակից, որը նռնակներով նետվել է թշնամու խրամատը և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին․ ԱՀ նախագահ

Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել։ Լայնածավալ մարտական գործողություններ են տեղի ունեցել հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ՝ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ։ Այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։«Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա, որովհետև հարյուրավոր դիակներ թողել են առաջնագծում․ շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի նկատմամբ։ Սա ոչ մարդկային բարբարոսի կերպար է»,- նշեց Հարությունյանը։Արցախի նախագահի խոսքերով՝ հայկական որոշ լրատվամիջոցներ իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփումից հետո փորձել են իր կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել, որովհետև ինքն ամենաշատը կարևորել է Արցախի անվտանգությունը, և իր ողջ գործունեությունն ուղղված է եղել անվտանգության՝ օր առաջ բարձրացմանը։ «Կբացահայտեմ և՛ պատվիրատուներին և՛ նպատակը։ Ազգը կիմանա իրական դավաճաններին»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում։«Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահականություն չէ, և դա վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել։ Թուրքիայի ձգտումները տարածաշրջանի նկատմամբ արդեն հարյուրամյակներ են ընթանում։ Հետագայում ավելի մանրամասն կներկայացնենք պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը։ Ուզում եմ նշել՝ հիասթափվելու են, չի հաջողվելու դա»,- վստահեցրեց ԱՀ նախագահը՝ ավելացնելով․ «Որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որը արդեն խոցել է հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր երկրին՝ իր հայրենիքին։ Որովհետև ունենք Ապրիլյան պատերազմի հերոսներ, մեր մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի երեք տեխնիկա առգրավել և օգտագործել հակառակորդի դեմ»։Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ ունենք հայրենակից, որը, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել կենդանի հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն` թշնամիների հետ միասին։ «Մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում, և այդ նույն վարձկաններին պատուհաս չենք դարձնում մեր գլխին ժամանակի ընթացքում»,- ասաց Հարությունյանը։ Նա նաև նշեց՝ Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և չի գրավվելու։ Արցախի նախագահը վստահեցրեց՝ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ լավագույն դեպքում՝ ոչ հաղթանակով։
22:35 - 30 սեպտեմբերի, 2020
Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն․ Արայիկ Հարությունյան

Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն․ Արայիկ Հարությունյան

«Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն։ Հարգելի՛ հայրենակիցներԱյսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:Կեցցե ՛ մեր միասնությունը:Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները»
21:52 - 29 սեպտեմբերի, 2020
Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը․ Արայիկ Հարությունյան

Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն:Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին:Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին:Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»:  
18:31 - 29 սեպտեմբերի, 2020
Պատերազմի ժամանակ հարձակվող կողմի խնդիրն է խանգարել բանակին՝ իրականացնելու իր պաշտպանական խնդիրները․ թշնամուն սա չի հաջողվել․ Արայիկ Հարությունյան

Պատերազմի ժամանակ հարձակվող կողմի խնդիրն է խանգարել բանակին՝ իրականացնելու իր պաշտպանական խնդիրները․ թշնամուն սա չի հաջողվել․ Արայիկ Հարությունյան

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընքացում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետք է պատրաստ լինել պատերազմի բոլոր սցենարներին՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, և այն, որ պատերազմը լայնածավալ է, Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ զորքը և ռազմական տեխնիկան, դրա վառ ապացույցն են։ Նախագահը նշեց՝ միջազգային հանրության արձագանքը ինքը բավարար չի կարող համարել։ «Երևում է ոչ միայն թուրքական զենքի, զինամթերքի, զինուժի օգտագործում, այլ նաև Թուրքիայի իշխանությունների, տարբեր գերատեսչությունների կողմից հայտարարություններ՝  հաջակցություն Ադրբեջանին։ Հակառակը, միջազգային հանրության արձագանքը կհամարեմ անբավարար, որովհետև սա ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտից արդեն դուրս է վաղուց»,- հայտարարեց նա։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ լայնածավալ պատերազմի ընթացքում լինում է ժամանակ, որ դիրքերը այդ փուլում այդքան չեն կարևորվում։ «Սա Ապրիլյան պատերազմը չէ, սա Հուլիսյան պատերազմը չէ, դրա համար հետ ենք վերցրել, թե ոչ՝ այս փուլում նշանակություն չունի։ Պատերազմի ժամանակ ցանկացած կողմի, հատկապես հարձակվող կողմի գլխավոր խնդիրն է կաթվածահար անել բանակի մատակարարումը, բանակի  ուժերը, խանգարել բանակին՝ իրականացնելու իր պաշտպանական խնդիրները․ թշնամուն սա չի հաջողվել, և սա ամենամեծ ձեռքբերումն է։ Ադրբեջանի առաջին օրվա խնդիրը չի կատարվել»,- ասաց նա։ Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ հակառակորդն արդեն ամսից ավելի է՝ ամեն օր իրականացնում է հետախուզական թռիչքներ։ «F-16-ները աշխատել են, Bayraktar կոչվող ԱԹՍ-ներ, որ թուրքական ռազմական ուժի պարծանքն են, հիմնականում օգտագործվել են։ Դա արդեն ապացույց է։ Ունենք փաստեր, որ վերջին մի քանի օրերին տասնյակ ինքնաթիռներ ռազմական ուղևորափոխադրող թռիչքներ են իրականացրել Բաքու։ Բայց կոնկրետ փաստաթղթեր այս պահին չունենք»,- նշեց նա։
23:12 - 27 սեպտեմբերի, 2020
Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ՊԲ-ն առավոտյան՝ ժամը 7-ին, պատրաստ էր պատերազմի։ «Հարձակումը ամբողջ երկայնքով էր՝ Օմարից մինչև Արաքս։ Այո՛, ունենք կորցրած դիրքեր հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային կողմում»,- հայտնեց նա։ Արայիկ Հարությունյանը նշեց՝ մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան։ Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած ժամանակակից զենքերն ու զինամթերքները՝ անօդաչուներ և ինքնաթիռներ։ «F-16-ները, որ ամսից ավելի է Ադրբեջանում են՝ սովորական զորավարժության անվան տակ, օգտագործում են առավոտից մինչ այժմ։ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան»,- ասաց նա։ Նախագահը հայտնեց, որ Արցախը կռվում է՝ օգտագործելով միայն ԱՀ ՊԲ ուժերը, և կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից։ «ՊԲ-ն պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը։ Դիրք կորցրել ենք, դիրքեր գրավելու ենք․ պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են։ Ծրագիրը, որ ունի թշնամին, ձախողվելու է»,- հայտարարեց նա։ 
22:22 - 27 սեպտեմբերի, 2020
Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք

Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք

Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներԵլնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»:
11:26 - 27 սեպտեմբերի, 2020
Հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին․ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ․ ԱՀ նախագահ

Հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին․ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու: Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»:
10:46 - 27 սեպտեմբերի, 2020
Պատվիրել ենք Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը․ Ացախի նախագահ

Պատվիրել ենք Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը․ Ացախի նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնաով մայրաքաղաքի տոնին, ինչպես նաև տեղեկացրել, որ պատվիրել են Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը։ «Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ, Սիրելի ՛ համաքաղաքացիներ, Այս անգամ մայրաքաղաքի տոնն արժևորում ենք արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոնի կառուցման մասին հայտարարությամբ: Ստեփանակերտին ուրույն ճարտարապետական դիմագիծ տալու նպատակով շաբաթներ առաջ պատվիրել ենք մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Մեկնարկել և ընթացքի մեջ են այնպիսի շինարարական ծրագրեր, ինչպիսիք են բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը, քաղաքի փողոցների հիմնովին բարեկարգումը, նոր բնակելի թաղամասերի կառուցումը... Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Եվ այս ամենն արվում է բազում արհավիրքներ հերոսաբար հաղթահարած քաղաքի և նրա արարող բնակչի առօրյան էլ ավելի լավը դարձնելու մղումով: Յուրաքանչյուր ստեփանակերտցու պարտքն իր չափով մեր մայրաքաղաքին նոր ժամանակի շունչ հաղորդելն է: Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ»,- գրել է ԱՀ նախագահը:   
10:39 - 26 սեպտեմբերի, 2020
Արցախի ժողովրդին Բաքուն չի կարող շեղել ընտրած ճանապարհից. Արցախի նախագահ

Արցախի ժողովրդին Բաքուն չի կարող շեղել ընտրած ճանապարհից. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել:Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ նախագահը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ․ «Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել պաշտոնական Բաքվի՝ հակամարտության սրացմանը նպաստող հայտարարությունները, որոնք, սակայն, ոչ մի պարագայում Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից: Հակառակորդի կողմից հնարավոր ցանկացած սադրանքի դեպքում Պաշտպանության բանակը պատրաստ է պատվով դուրս գալու իրավիճակից՝ թշնամուն կրկին պարտադրելով խաղաղություն»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր ԱՀ պետական մարմինների կառուցվածքային և առանձին ստորաբաժանումներին ներկայացվող պահանջները և պահպանման ծախսերի հաշվարկման նորմաները սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի քննարկումը, որի հիման վրա մինչև տարեվերջ պետք է կազմվի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը:ԱՀ նախագահն ասել է, որ սկսված են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքները, որոնց զուգահեռ՝ գրեթե պատրաստ է միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաստաթուղթը: 2021 թվականի պետական բյուջեի ձևավորման և ադյունավետության բարձրացման առումով տարբեր ձևաչափերով քննարկումներ են եղել կառավարության ներկայացուցիչների և քաղաքական ուժերի հետ: Ա. Հարությունյանի խոսքով՝ նախագահի նախընտրական գլխավոր մարտահրավերը եղել է տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումն առաջիկա տարիներին, իսկ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հանգամանքը հաշվի առնելով՝ կայուն տնտեսություն ունենալը:«Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ նախնական տնտեսական ցուցանիշների առումով մենք անկում չենք արձանագրել: Հայտարարել եմ, որ Արցախի Հանրապետությունը աշխարհում լինելու է եզակի պետություններից մեկը, որը 2020 թվականին տնտեսական անկում չի արձանագրելու»,- մասնավորապես ասել է Արայիկ.Հարությունյանը: ԱՀ նախագահն անդրադարձել է նաև անվճար առողջապահության համակարգի ներդրման, բնակարանաշինության, աշխատավարձերի բարձրացման, կադրային քաղաքականության, պետական տարբեր կառույցների աշխատանքների օպտիմալացման, էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման, որակյալ և մատչելի գներով կապ ունենալու, կապիտալ շինարարության և այլ ոլորտների առնչվող մի շարք հարցերի:    
21:03 - 25 սեպտեմբերի, 2020
Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք

Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը հանձնարարել է ընթացիկ տարում ասֆալտապատել գերեզմանատան հիմնական ճանապարհը, ինչպես նաև նոր գերեզմանատան համար տարածք նախագծել, որտեղ պետական միջոցներով նախապես հողային աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի հանգուցյալների հուղարկավորման համար նրանց հարազատներին տրամադրվեն հարթեցված տարածքներ: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ նոր տարածքների հատկացման ժամանակ պետք է բացառվեն անտառապատ հատվածները: Հանրապետության նախագահը նշել է նաև, որ ժամանակն է Հայ Առաքելական եկեղեցու հետ միասին քննարկել և օրենքի ուժով կարգավորել կոնկրետ չափորոշիչների համապատասխանող տապանաքարերի տեղադրման հարցը:
17:41 - 24 սեպտեմբերի, 2020
Քարվաճառի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է, Հարությունագոմերինը՝ ավարտվել. ԱՀ նախագահի շրջայցը

Քարվաճառի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է, Հարությունագոմերինը՝ ավարտվել. ԱՀ նախագահի շրջայցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով եղել է Շահումյանի և Մարտակերտի շրջաններում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց Քարվաճառ տանող 17 կմ երկարությամբ ավտոճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկին, հետաքրքրվել գործընթացի կազմակերպմամբ, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: Նախագահ Հարությունյանը նշել է, որ Քարվաճառ քաղաքի ու Շահումյանի շրջանի զարգացումը կառավարության համար ռազմավարական նշանակության խնդիր է, և առաջիկա տարիներին շարունակելու են նոր ներդրումներ ուղղել տարածաշրջանի ամբողջ պոտենցիալն իրացնելու համար: Արայիկ Հարությունյանի այցելության հաջորդ վայրը Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր բնակավայրն էր, որտեղ շահագործման է հանձնվել համայնքը մայրուղուն կապող 3,2 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհը: Նախագահի խոսքով՝ մայրուղիներին հարող բոլոր համայնքների ճանապարհների բարեկարգումն ու ասֆալտապատումը հիմնականում ներառված են կառավարության՝ առաջիկա հինգ տարիների ծրագրում:  Այցի ընթացքում նախագահը եղել է նաև «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, հետաքրքրվել իրականացվող աշխատանքներով, հորդորել ավելի սրտացավ վերաբերմունք դրսևորել Արցախ այցելողների նկատմամբ:
20:44 - 22 սեպտեմբերի, 2020