ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ կեղծ հայտարարագրի համար |armtimes.com|

Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ կեղծ հայտարարագրի համար |armtimes.com|

armtimes.com: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Այս մասին ասաց նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ: Ամրամ Մակինյանի խոսքով՝ Միքայել Մինասյանի դրվագը ներառված է մի գործում, որը ՊԵԿ-ում քննվում է շատ վաղուց եւ որեւէ առնչություն չունի իրենց հետ. «Պարոն Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալների մուտգաքրման համար այն դեպքում, երբ նրա մասով ապացույցները խոսում են ոչ թե մեղադրանքի առկայության, այլ դրա բացակայության մասին»: Ըստ Մակինյանի՝ Միքայել Մինասյանը իր 2017 թվականի հայտարարագիրը լրացնելու համար լիազորել է մի ընկերության, որի աշխատակիցը թվերի հանրագումարի առումով տեխնիկական վրիպակ է թույլ տվել, եւ հայտարարագրում ներկայացրել է ավելի շատ գումար, քան Մինասյանն ունի իրականում, իսկ այդ ֆինանսական միջոցների փոխանցումը իր մի հաշվից մյուս հաշվին դիտարկվել է փողերի լվացում. «Սա վերջին երկու տարում ինձ հանդիպած ամենազավեշտալի գործերից մեկն է, այդ առումով մեզ մոտ տարակուսանք է առաջացրել այն, թե ինչպես է վարույթն իրականացնող մարմինը անձի օրինական միջոցների փոխանցումները, որը ինքը կասկածի տակ չի դնում, դիտարկել փողեր լվացում, եւ ինչպես է հայտարարագրում տեխնիկական սխալը, որից եկամուտ չի առաջանում ապօրինի հարստացման հանցակազմի իմաստով, դիտարկում ապօրինի հարստացում. պիտի շատ վառ երեւակայություն ունենաս, որ այսպիսի մեղադրանք առաջադրես, չնայած ասեմ, որ մեղադրանքը, քննարկելով ու անցկացնելով այն քաղաքական հայտարարությունների լույսի ներքո, որ վերջին ժամանակներում բազմաթիվ անգամներ արել են հայտնի քաղաքական գործիչները նրա անձի վերաբերյալ, սպասելի է դառնում»: Ըստ պաշտպանի՝ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 23-ի մոտակայքում, եւ այս մեկ ամսվա ընթացքում ինքը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի հարցաքննվի հայտարարագիրը լրացրած այդ անձը, ինչը, ըստ պաշտպանի, ՊԵԿ-ն ու Դատախազությունը չեն ցանկանում անել.«Այդ հարցաքննության արդյունքում քրեական գործի համար շատ կարեւոր տեղեկություններ կստանանք, այդ վրիպակը նրա անփութության հետեւանքով է եղել, սակայն քննիչն ու դատախազը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբաններ, շատ լավ հասկանում են, որ եթե այդ հարցաքննությունը կատարվի, մեղադրանքը կտեղափոխվի քաղաքական դաշտ»: Մակինյանի կարծիքով՝ նրանց նպատակը Մինասյանին կալանավորելն է. երբ դրան հասնեն, նոր միայն այդ հարցաքննությունը կկատարեն: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:57 - 22 ապրիլի, 2020
Առաջարկվում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություն տրամադրել հարկային մարմնին՝ առանց դատարանի որոշման |hetq.am|

Առաջարկվում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություն տրամադրել հարկային մարմնին՝ առանց դատարանի որոշման |hetq.am|

hetq.am: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրել հարկային մարմիններին՝ առանց դատարանի որոշման։ ՊԵԿ-ն ընդգծել է, որ դրանք օգտագործվելու են միայն հարկային հսկողության շրջանակներում: Այս նախագիծը Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ Մասնավորապես՝ ՊԵԿ-ն առաջարկում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարել սահմանելով, որ ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների և Բյուրոն իր անդամների հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու է հարկային մարմիններին՝ հարկային մարմնի ղեկավարի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա։ Իսկ հարկային մարմինը դրանք օգտագործելու է բացառապես իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան: Փոփոխության շրջանակներում ամրագրվելու է, որ կոմիտեն պարտավորվելու է պահպանել և չհրապարակել այդ տեղեկությունները: Գործող կարգով՝ Պետական եկամուտների կոմիտեն այդ տեղեկատվությունը ստանում է դատարանի՝ քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով ընդունված որոշման հիման վրա: «Երբ հարկային մարմիններին՝ որպես պետական հսկողություն իրականացնող մարմինների, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է միայն դատարանի որոշումների հիման վրա, հարկային հսկողության իրականացման շրջանակներում ապահովագրական ընկերություններում չարաշահումները բացահայտելու համար առաջանում են մի շարք խնդիրներ»,-ընդգծել է պետական եկամուտների կոմիտեն։ Ըստ ՊԵԿ-ի՝ խնդիրները մասնավորապես առաջանում են այն իրավիճակներում, երբ ապահովագրական ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքում վերջիններիս համախառն եկամուտը /ապահովագրական հատուցումների պարագայում՝ որպես ծախս, իսկ ապահովագրական վճարների պարագայում՝ որպես եկամուտ/ պարզելու նպատակով՝ պահանջվում են փաստաթղթեր՝ պայմանագրեր, ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ: Սակայն դրանք ապահովագրական գաղտնիք համարվելու հիմքով ապահովագրողն այդ փաստաթղթերը չի տրամադրում հարկային մարմնին՝ հաշվի առնելով, որ գործող օրենսդրական կարգավորումներով դրանք կարող են տրամադրվել միայն դատարանի որոշումների հիման վրա. «Իսկ դա ստանալը կարող է ավելորդ երկարացնել ստուգման բնականոն ընթացքը և առաջացնել լուրջ խոչընդոտներ»,-նախագծում նշել է պետական եկամուտների կոմիտեն։
15:03 - 22 ապրիլի, 2020
Ի՞նչ փոփոխություններ են գրանցել 10 գերխոշոր հարկատուներն առաջին եռամսյակում |hetq.am|

Ի՞նչ փոփոխություններ են գրանցել 10 գերխոշոր հարկատուներն առաջին եռամսյակում |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամի հարկեր և տուրքեր։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերն ու տուրքերն աճել են 24.6 մլրդ դրամով կամ 11.1%-ով։  Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած խոշոր հարկատուների տվյալները, 2020 թվականի առաջին եռամսյակի խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել 17.8 մլրդ դրամի հարկեր։ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն ավելացել է 4.2 մլրդ դրամով կամ 30.1%-ով։ Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊ ընկերությունն է՝ 15.3 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն ավելացել են 2.5 մլրդ դրամով կամ 19.4%-ով։ Հիշեցնենք, որ «Գրանդ տոբակո»-ն 2019 թվականի տարեկան տվյալներով գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը։   Առաջատարների եռյակը եզրափակում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն։ Հարկերի ծավալը կազմել է 5.4 մլրդ դրամ, որը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 1.4 մլրդ դրամով կամ 36%-ով։ Հիշեցնենք, որ ինչպես «Գրանդ տոբակոն», այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» ներառված են հայտնի գործարարներ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգի» կազմում։ Նրանց կազմում է նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Մասիս տոբակո» ՍՊԸ-ն։ 2020 թվականի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկի չորրորդ հորիզոնականում է բենզինի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն։ Վճարել է 4.3 մլրդ դրամի հարկեր՝ 572 մլն դրամով կամ 15.2%-ով ավելին, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում։ Հաջորդում է հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ «Վիվա-ՄՏՍ», նախկինում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»), որը տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 3.9 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության հարկերը թռիչքային աճ են գրանցել՝ մոտ 20 անգամ։ Սա, ամենայն հավանակությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության նախորդ տարվա հարկերի հաշվանցում էր կատարվել և «մաշեցվել էր» ավելի վաղ արված գերավճարները։ Այսինքն՝ 2019-ին առաջացած հարկային պարտավորությունները մարվել էին դրանից առաջ արված կանխավճարների հաշվին, ինչի արդյունքում էլ ընկերության այդ տարվա փաստացի վճարված հարկերը ցածր թիվ էին կազմել։  Վեցերորդ տեղում է խոշոր հարկատուների ցանկի երբեմնի առաջատար, հանքարդյունաբերությամբ զբաղվող  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ)՝ մոտ 3.5 մլրդ դրամի հարկերով, որը շուրջ երկու անգամ նվազել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այս հարցի շուրջ ԶՊՄԿ-ն լրացուցիչ պարզաբանումներ հրապարակելու կարիք ունի։ Մյուսը խոշոր հարկատուն ծխախոտի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն է։ Վճարել է մոտ 3.5 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս ընկերություն հարկերը ևս էականորեն աճել են՝ շուրջ երեք անգամ։ Ութերորդ խոշոր հարկատուն ՀԷՑ-ն է («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ)` 3.4 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության վճարած հարկերը պակասել են 1.2 մլրդ դրամով կամ 25.5%-ով։ Հաջորդում է բենզինի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ՍՊ ընկերությունը՝ մոտ 3.2 մլրդ դրամի հարկերով, որը  574 մլն դրամով կամ 15.3%-ով պակաս է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից։ Եվ գերխոշոր հարկատուների տասնյակն այս անգամ եզրափակում է «Ակվիլոն թրեյդ»  ՓԲ ընկերությունը, որն առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել մոտ 3 մլրդ դրամի հարկեր։ Նվազումը՝ 443 մլն դրամ կամ մոտ 13%: «Ակվիլոն թրեյդ» ընկերությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը փոխկապակցված է ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին։ Զբաղվում է հագուստի մեծածախ առևտրով։  Շարունակությունը՝ hetq.am:
12:31 - 22 ապրիլի, 2020
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

 |armenpress.am|

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ 2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»` ավելի քան 17.7 մլրդ դրամ մուտքերով։ Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է` ավելի քան 15 մլրդ դրամ մուտքերով։ Երրորդը` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է` ավելի քան 5 մլրդ դրամ մուտքերով։ Չորրորդ տեղում «ՍիՓիԷս ՕԻԼ»-ն է` ավելի քան 4 մլրդ դրամ մուտքերով։ Հնգյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստան»-ը` ավելի քան 3,8 մլրդ դրամ մուտքերով։ Խոշոր հարկատուների տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ» և «Ակվիլոն թրեյդ» ընկերությունները։ Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
20:47 - 21 ապրիլի, 2020
Ապրանքների փոխաբեռնումները կարող են իրականացվել նաև «Նորդուս» անցումային կետի և «Նորդուս» տերմինալի տարածքներում

Ապրանքների փոխաբեռնումները կարող են իրականացվել նաև «Նորդուս» անցումային կետի և «Նորդուս» տերմինալի տարածքներում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ  Հայաստանի Հանրապետության  պարետի 15.04.2020 թիվ 39 որոշման համաձայն՝ 2020 թվականի ապրիլի 15-ից փոփոխություններ են կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրման գործընթացում (արտահանում, ներմուծում, տարանցում): Փոխաբեռնման ենթակա ապրանքների փոխաբեռնումները կարող են իրականացվել ոչ միայն Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» ժամանակավոր պահպանման պահեստում, այլև Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուս» անցումային կետի տարածքում, ինչպես նաև ԻԻՀ «Նորդուս» տերմինալի տարածքում:  ՊԵԿ-ը հայտնում է, որ դեռևս պահպանվում է արգելքը նշված  տարածքներից բացի ԻԻՀ այլ տարածքներ ՀՀ քաղաքացիների և Հայաստանում հաշվառված բեռնատարների մուտքը։ 
12:39 - 21 ապրիլի, 2020
ՊԵԿ-ը բացահայտել է բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու դեպք․ պատճառվել է 37 մլն դրամի վնաս

ՊԵԿ-ը բացահայտել է բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու դեպք․ պատճառվել է 37 մլն դրամի վնաս

Պետական եկամուտների կոմիտեի ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է իրական շահառուի կողմից բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու հերթական դեպքը: Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ և քննչական ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Կ.-ն, տնտեսական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում առաջացող հարկերը չվճարելու դիտավորությամբ իր և մտերիմների անուններով գրանցել է 5 կազմակերպություն ու զբաղվել ապրանքների ներկրմամբ (եգիպտացորեն, ցորեն, գարի, բրինձ)։ Հարկման ընդհանուր համակարգից խուսափելու նպատակով Հ.Կ.-ն, համագործակցելով տարբեր անձանց հետ, իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունը տարանջատել է մի քանի մասի և դրանք կազմակերպել իր կողմից փաստացի ղեկավարվող տարբեր ընկերությունների անուններով: Այդ եղանակով պայմաններ է ստեղծել հարկային հսկողությունից հնարավորինս աննկատ գործելու համար։ Ստացված օպերատիվ տեղեկությունների և կատարված վերլուծական աշխատանքների արդյունքների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ.Կ.-ին փաստացի պատկանող ընկերությունների միջոցով 2019թ. կեսերից մինչև 2020թ. փետրվար Հայաստան են ներկրվել տարբեր ապրանքանյութական արժեքներ: Խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները՝ մինչև ապրանքները ՀՀ պետական սահմանը հատելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ չեն կազմվել և հարկային մարմին չեն ներկայացվել օրենքով սահմանված, ներմուծման հարկային հայտարարագրերը: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է 37 մլն 320 հազ. 102 դրամ գումարի չափով վնաս։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով։ ՊԵԿ քննչական վարչությունում կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ նշված ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավար անձանց գործողությունները փաստացի կազմակերպվել ու ղեկավարվել են միևնույն անձի կողմից: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև նշված անձի կողմից նույնատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարող սուբյեկտների հետ առնչության վերաբերյալ: Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքներ են առաջադրվել Հ.Կ.-ին և նրա հետ համագործակցած անձանց։Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:24 - 17 ապրիլի, 2020
ՊԵԿ-ը դիմել է ավտոներկրողներին. նոր որոշում

ՊԵԿ-ը դիմել է ավտոներկրողներին. նոր որոշում

Մինչև ապրիլի 6-ը էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացն իրականացնելու նպատակով կարող են ներկայանալ մաքսային մարմին Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռքբերված, սակայն չմաքսազերծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մինչև սույն թվականի ապրիլի 6-ի ժամը 23:59-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները, մաքսազերծման գործընթացը կազմակերպելու նպատակով, կարող են ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ներառյալ։ Կոմիտեն հիշեցնում է, որ դիտարկվելու են միայն ձախակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող ավտոմեքենաները՝ դրանց մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ձեռքբերման հիմնավորումը մաքսային մարմնի կողմից ընդունվելու դեպքում: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
21:43 - 16 ապրիլի, 2020
ՊԵԿ պարզաբանումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման վերաբերյալ

ՊԵԿ պարզաբանումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման վերաբերյալ

ՀՀ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում նախատեսվում է օժանդակություն տրամադրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ընդ որում՝ ինչպես անհատ ձեռնարկատեր կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատերերին, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին։ Օժանդակությունը նախատեսված է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ ինքնազբաղված անձ կամ  անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ։ Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն առհասարակ ՀԴՄ կիրառողներ չեն հանդիսանում։ Նրանց համար կառավարության որոշմամբ սահմանված է միանվագ ամսական նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն, որը կախված չէ նրանց շրջանառությունից։ Հետևաբար՝ այս խումբ հարկ վճարողների մոտ շրջանառությունների չհայտարարագրման հետ կապված աջակցության չափի նվազեցման ռիսկեր չկան։  Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ապա նրանց համար աջակցության չափը սահմանվել է 2020թ․ առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10% չափով, սակայն ոչ պակաս քան 10 հազար դրամը և ոչ ավելի քան ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ոչ բոլոր անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպության հանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն են հնարավորություն ունեցել կիրառելու ՀԴՄ-ներ, կառավարության որոշմամբ սահմանվել է, որ կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակեպություն ՀԴՄ ձեռք բերման հայտ ներկայացրած, սակայն կոմիտեի տեղեկատվական շտեմարանում դեռևս նոր սերնդի ՀԴՄ չակտիվացրած սուբյեկտներին լրացուցիչ տրամադրվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ օժանդակություն։
10:15 - 16 ապրիլի, 2020
Ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են կեղծիքի, որ դառնան կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն միտված  միջոցառման շահառու. ՊԵԿ նախագահ

Ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են կեղծիքի, որ դառնան կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն միտված միջոցառման շահառու. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ուղերձ է հղել՝ «Հարգելի հայրենակիցնե՛ր,  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, հորդորներով, կամ տեղեկատվական նյութերով, որոնց հիմնական նպատակը եղել է փոխվստահության մթնոլորտում հարկ վճարողներին և հանրությանն օժանդակություն տրամադրելը` իրենց հարկերը վճարելու և պարտադիր վճարներ իրականացնելու սահմանադրական պարտականությունը կատարելու համար։ Այս կապակցությամբ, վստահ  եմ, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում հարկ վճարողների (տնտեսավարողների) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջև հաջողվել է ձևավորել գործընկերային հարաբերություններ։ Այնուամենայնիվ, այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ ունենք, հետևաբար հստակ է մեր մտադրությունն ու պատրաստակամությունը՝ խորացնելու ստեղծված փոխվստահությունը։  Համաճարակի տարածմամբ և երկրում արտակարգ դրության պայմաններում բոլորս ենթարկվում ենք բազմաթիվ փորձությունների, ինչի արդյունքում նկատվում են վարքագծային դրսևորումներ, որոնք այլ՝ համեմատաբար խաղաղ ու կանխատեսելի ժամանակ չեն եղել, կամ չեն արտահայտվել։ Հասկանալի է, որ ներկա ժամանակահատվածում մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում տնտեսավարողների առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք որոշ դեպքերում տնտեսավարողների տեսանկյունից թվում են անլուծելի՝ ապագան վերլուծելու համար պատշաճ տեղեկատվության անհասանելիության, կամ պարզապես այդ տեղեկատվության անկանխատեսելիության պատճառով։  Մենք պարբերաբար մշտադիտարկում ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում ու մակարդակներում, ինչպես նաև հետևողականորեն գնահատում ենք  տնտեսավարողների գործունեությունն ու վարքագիծը, քանի որ մտահոգված ենք տնտեսավարողների գործունեության արդյունավետությամբ՝ հստակ գիտակցելով, որ հենց այդ ստեղծված արդյունքներից է կախված մեր պետության առջև դրված խնդիրների իրագործումը։ Այնուամենայնիվ, պարբերաբար իրականացվող մշտադիտարկման, ինչպես նաև առկա վերլուծական ու հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում, առանձին հարկ վճարողների մոտ մենք ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են առերևույթ կեղծիքի, որպեսզի դառնան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն միտված այս կամ այն միջոցառման շահառու, կամ հարկային մարմին ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում գիտակցաբար թերի են հայտարարագրում իրենց հարկային պարտավորությունները։ Այսպիսով, կրկին վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հսկողական գործիքակազմն առավել քան բավարար է նման վարքագիծը հայտնաբերելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Հիշեցնում եմ, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բնականոն  կերպով շարունակում է ամենօրյա աշխատանքը՝ իրականացնելով հարկային և մաքսային հսկողություն։  Հարգելի հայրենակիցնե՛ր, հաշվի առնելով վերոգրյալը, կրկին հորդորում եմ դրսևորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ և զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից։ Միաժամանակ, հաշվի առնելով համաճարակի տարածման հետևանքով  տիրող  ծանր  իրավիճակն ու դրանից բխող անխուսափելի հետևանքները, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, ձգտելով ամուր պահպանել ձեռք բերված սերտ համագործակցությունն ու փոխվստահությունը, պատրաստակամություն է հայտնում իր հայեցողական լիազորությունների շրջանակներում ընդառաջել հարկային պարտավորությունները ճիշտ և ինքնուրույն հայտարարագրած հարկ վճարողներին՝ պարտավորությունների մարման ժամանակացույցեր կնքելու, գանձման վարույթներ և արգելանքներ չկիրառելու, ինչպես նաև օրենքով վերապահված այլ  գործիքներ օգտագործելու  միջոցով»։ 
13:32 - 14 ապրիլի, 2020
ՀՀ փոխվարչապետը տնտեսվարողներին առաջարկում է չգրանցված եւ օրավարձով աշխատողների ցուցակ ներկայացնել ՊԵԿ |armtimes.com|

ՀՀ փոխվարչապետը տնտեսվարողներին առաջարկում է չգրանցված եւ օրավարձով աշխատողների ցուցակ ներկայացնել ՊԵԿ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը  քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց, որ օրավարձով աշխատողներին որեւէ աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ աշխատողներն իրենց գործատուի հետ համաձայնեցված չգրանցված աշխատողների ցուցակ ներկայացնեն Պետեկամուտների կոմիտե: «Ես չեմ ասում, որ դրանից հետո մենք պետք է որոշակի պատժիչ գործողություններ իրականացնենք, բայց որպեսզի պատկերը մենք  ինքներս հասկանանք, հասկանանք էդ անձանց շրջանակը, քանակը, սոցիալ-տնտեսական վիճակը, մենք պետք է ունենանք օբյեկտիվ ինֆորմացիա ինչ-որ մի ձեւով: Ենթադրում եմ՝ ճիշտ կլինի տնտեսվարողի հետ միասին այդ աշխատակիցները տան ցանկ անձանց շրջանակի, որոնք գրանցված չեն եղել տնտեսվարողի մոտ: Հետագայում կոմպլեքս ինչ-որ մի լուծում գտնենք Կառավարությունում»,- ասաց Ավինյանը՝ կրկին հավելելով, որ այդ անձանց շրջանակը մեծ է, բոլորին չեն պատժելու: Այնուհետեւ նա կրկին հիշեցրեց, որ այս օրերին շահում են այն անձինք, որոնք գրանցված են՝ որպես աշխատող, եւ այն տնտեսվարողները, որոնք պարկեշտ հարկային քաղաքականություն են վարել, գրանցել են իրենց աշխատողներին:
17:49 - 13 ապրիլի, 2020
Այսօրվա դրությամբ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման 5207 շահառու ստացել է աջակցություն

Այսօրվա դրությամբ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման 5207 շահառու ստացել է աջակցություն

Կառավարության այսօրվա արտահերթ նիստի ընթացքում Էկոնոմիկայի Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ փուլում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումը։ «3-րդ միջոցառումը նախատեսված է փոքր բիզնեսի համար։ Դիմումները եղել են 457 անցած անցյալ շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ։ Սրանց զգալի քանակը՝ ավելի քան 257 -ը,  եղել են ոլորտին չհամապատասխանող չափանիշներով ներկայացված դիմումներ։ Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են և գտնվում են ֆինանսական կազմակերպություններում վարկավորման նպատակով»,- նշեց նա։ Ըստ նախարարի՝ դատելով դիմումների քանակից, որոնք ընթացքի մեջ են, շաբաթվա վերջին այս թիվն առնվազն կրկնապատկված կլինի։ Փոքր բիզնեսին ավելի քան 1 միլիարդ դրամ հասանելի վարկային միջոցներ կտրամադրվեն։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ խոսեց 5-րդ միջոցառման մասին։ Նա նշեց, որ այս միջոցառման շահառու են այն գործատու կազմակերպությունները և ԱՁ-ները,  որոնք 2020 թ․ հունվար և փետրվար ամիսներին ունեցել են 2-ից 50 աշխատակից, և ներկայացված եկամտային հարկի հաշվարկի հիման վրա՝ մարտ ամսվա ցուցանիշները առնվազն հավասար են հունվար և փետրվար ամիսների աշխատակիցների թվի և վարձատրությանն ուղղվող միջոցների առումով, այսինքն՝ աշխատավարձի ֆոնդը և աշխատակիցների թիվը չեն նվազել։ «Այսօր՝ ժամը 11։30-ի դրությամբ, մարտ ամսվա եկամտային հաշվարկ ներկայացրածների թիվը շուրջ 30 տոկոս է։ Այդ հաշվարկների հիման վրա՝ 9725 շահառուներին ավտոմատ ուղարկվել է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։ Ստացված ծանուցման հիման վրա՝ դիմում ներկայացրած շահառուների թիվը կազմում է 5388։ Այսօր՝ ժամը 11։30-ի դրությամբ, 5207 շահառու ստացել է գումարները՝ ընդհանուր 787․9 միլիոն դրամ»,- նշեց նա։ 
13:44 - 13 ապրիլի, 2020
Առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում

Առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ դատախազություն է ստացվել  հասարակական կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից 2017-2018թթ․ հատկացված միջոցների մշտադիտարկման արդյունքները և դրանց կից փաստաթղթերի պատճենները, որոնք ուսումնասիրության առարկա են դարձել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության գործառույթի շրջանակներում: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության ու N հասարակական կազմակերպության միջև 2017թ փետրվարի 14-ին և 2018թ. փետրվարի 2-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա «Աջակցություն «Դասարան» ուսումնատեղեկատվական ծրագրի» (dasaran.am) միջոցառման իրականացման նպատակով, որպես դրամաշնորհ, կազմակերպությանը հատկացվել է 180մլն ՀՀ դրամ։ Վերջինս ստանձնել է ֆինանսական միջոցները պայմանագրերով սահմանված նպատակներով ու չափաքանակներով օգտագործելու պարտականություն։  ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանների և այլ աղբյուրների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ՀԿ-ն 2017-2018թթ․մի առևտրային ընկերությունից ձեռք է բերել ծառայություններ: Վերջիններիս արժեքը համադրվել է նույն ժամանակաշրջանում ընկերության կողմից հաշվարկված աշխատավարձի և կատարված ձեռբերումների վերաբերյալ տվյալների հետ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ՀԿ-ի ունեցած ռեսուրսները բավարար են եղել իրականացնելու այն աշխատանքները, որոնք ներկայացվել են որպես ընկերությունից ձեռբերված ծառայություններ: Վերոնշյալի հիման վրա ՀՀ ՊՎԾ-ի կողմից արված մշտադիտարկմամբ հետևություններ են կատարվել այն մասին, որ նշված ՀԿ-ն առևտրային ընկերությունից ձեռք է բերել անապրանք փաստաթղթեր։ Ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել նաև, որ միջոցառման իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել են էականորեն ավելի շատ միջոցներ, քան պահանջում էին իրական կարիքները։ Մշտադիտարկման արդյունքներում արձանագրված ելակետային տվյալների հիման վրա ՀՀ ՊԵԿ-ի կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ անապրանք փաստաթղթեր դուրս գրելու կամ ստանալու դեպքում որպես տուգանք գանձման է ենթակա գործարքի փաստացի կատարումը հավաստող փաստաթղթերում նշված գումարից շեղումների չափով, որը տվյալ դեպքում կազմում է  շուրջ 138.5մլն ՀՀ դրամ։ ՀԿ-ի կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու հանգամանքն առերևույթ վկայում է դրամաշնորհային պայմանագրերով սահմանված պահանջների խախտման, այն է՝ նախատեսված ֆինանսական աջակցության գումարները վերոնշյալ չափով պայմանագրով նախատեսված նպատակներով չօգտագործելու և կազմակերպության ծառայող(ներ)ի կողմից հնարավոր վատնելու մասին։ Նկատի ունենալով, որ ՀՀ ՊՎԾ-ի մշտադիտարկմամբ և ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՀԿ-ի ծառայողների կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենց վստահված միջոցներից առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու առերևութ հատկանիշների մասին վկայող փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
13:29 - 10 ապրիլի, 2020
136,000 դրամի միանվագ աջակցություն՝ միկրոձեռնարկություններին |panarmenian.net|

136,000 դրամի միանվագ աջակցություն՝ միկրոձեռնարկություններին |panarmenian.net|

panarmenian.net: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 10-րդ միջոցառմամբ Կառավարությունը կաջակցի 2020-ի հունվարի 1-ից հետո որպես միկրոձեռնարկություն հանդես եկող սուբյեկտներին, հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ աջակցությունը տրամադրվելու է գործունեությունը պատշաճ կերպով փաստաթղթավորածներին։ Ծրագրի շրջանակում թիրախավորվել է 3 խումբ․ առաջին խմբում նրանք են, ովքեր 2019-ին եղել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, երկրորդում՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզանձինք, որոնք հարկային օրենսգրքով ինքնազբաղված են եղել։ Երրորդ խմբում ընդգրկված են անձինք, որոնք ինքնազբաղված չեն, 2020-ից հետո ներկայացրել են միկրոձեռնարկության սուբյեկտ հանդիսանալու հայտ և 2019-ին չեն եղել անհատ ձեռնարկատեր։ Անանյանի խոսքով՝ ծրագրի շահառուների թիվը մոտ 6000է, նրանք կստանան միանվագ աջակցություն 2020-ի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված ծառայությունների դիմաց՝ իրացումից հասույթի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը (136,000 դրամ)։ Բացի այդ, միանվագ աջակցություն են ստանում նաև այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատեր, բայց անհատ ձեռնարկատեր չեն, և այն անձինք, որոնք ապրիլի 1-ի դրությամբ ներկայացրել են ՀԴՄ մեքենայի հայտ, բայց ապրիլի 1-ի դրությամբ դեռ այն չեն ստացել։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք արձանագրել են առևտուրը ՀԴՄ կտրոններով, ավելի շատ աջակցություն կստանան։ Կառավարությունը նաև բացառել է ընդունված 10 ծրագրով կրկնակի աջացություն ստանալու հավանականությունը։ Ավելի վաղ գործադիրն ընդունել էր աջակցության 9 ծրագիր՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները վերացնելու համար։
12:48 - 09 ապրիլի, 2020