Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Ստեփանակերտի 1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին գրավոր դիմում- բողոքներ չեն ներկայացվել |armenpress.am|

Ստեփանակերտի 1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին գրավոր դիմում- բողոքներ չեն ներկայացվել |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընթացքում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասում մինչ այս պահը գրավոր դիմում-բողոքներ չեն ներկայացվել: Այս մասին ասել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Քաջիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ժամը 10:00-ի դրությամբ՝ տեղամասում գրանցված 1 366 ընտրողներից քվեարկել է 100-ը: «Պետք է նշեմ, որ մարտի 31-ի քվեարկության օրն անընդհատ կուտակումներ էին առաջանում տեղամասում: Այս անգամ կարող ենք արձանագրել հակառակ երևույթը, քանի որ խստացվել են պահանջները և, կուտակումներից խուսափելու համար, ընտրողները տեղամաս են ներկայանում հերթով: Առայժմ ակտիվությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը և կցուցաբերեն առավել բարձր պատասխանատվություն»,- նշել է Հարությունյանը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ նախագահի երկու թեկնածուների վստահված անձանցից միայն մեկն է ներկա գտնվում տեղամասում, մյուսը չի ներկայացել:
14:43 - 14 ապրիլի, 2020
Արցախում մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը. բացվել են տեղամասերը |armenpress.am|

Արցախում մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը. բացվել են տեղամասերը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% կողմ ձայնով և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% կողմ ձայնով։Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:  Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է՝ 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ը՝ ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում կոչ է արել արցախցիներին չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում․ դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 12 անձ։ Ընդհանուր թեստավորված քաղաքացիների թիվը 57 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
09:38 - 14 ապրիլի, 2020
Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին
 |armtimes.com|

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին |armtimes.com|

armtimes.com: Արցախում այսօր կորոնավիրուսով վարակվածության մեկ դեպք է հաստատվել: Այս պայմաններում ապրիլի 14-ին սպասվող նախագահական ընտրությունների 2-րդ փուլն առավել վտանգավոր է համարվում, քան առաջինն էր: Մինչ գործող իշխանությունները քննարկում են ինչ անել՝ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը պատասխանել է այդ, ինչպես նաեւ այլ թեմաներով հարցերին:  - Պարոն Հարությունյան, խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպե՞ս եք գնահատում Արցախում  մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունները՝ հնչող արձագանքների համատեքստում: Մասնավորապես, դիտորդները բազմաթիվ խախտումների մասին են խոսում:  - Այս համապետական ընտրություններն, իսկապես, իրենց տեսակով աննախադեպ էին: Դա է վկայում քաղաքական ուժերի և նախագահի թեկնածուների մեծ թվով մասնակցությունը, որը երբեք չենք ունեցել: Ասել է թե՝ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններն անցել են բարձր մրցակցային պայմաններում, ինչը գրեթե յուրաքանչյուր ընտրատեղամասում վերահսկվում էր տասնյակ վստահված անձանց ու դիտորդների կողմից: Թերևս մեծ մրցակցությամբ էլ պայմանավորված՝ Արցախում առաջին անգամ կունենանք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Կարծում եմ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացել է ապահովել օրինական և թափանցիկ ընտրություններ: Իհարկե, որոշ խախտումներ արձանագրվել են տարբեր ընտրատեղամասերում, մեր քաղաքական թիմը ևս այս իմաստով դժգոհություններ է ունեցել, բայց, համոզված եմ, դրանք իրենց որակով չեն կարող ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Մարտի 31-ին, անկախ ընտրությունների արդյունքներից, ունեցանք Արցախի քաղաքացու հաղթանակը և պարտավոր ենք արձանագրել, որ ժողովրդավարական գործընթացներում կատարել ենք ևս մեկ հաստատուն քայլ:  - Ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպե՞ս եք պատրաստվում այս փուլին: - Ինչպես արդեն նշեցի, Արցախի քաղաքական տարեգրության մեջ առաջին անգամ կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Եթե առաջին փուլում նոր տիպի կորոնավիրուսի դեպք Արցախում չկար, բայց կար դրա տարածման վտանգը, այսօր, ցավոք, Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքում արդեն ունենք գրանցված դեպք, ինչը հուշում է, որ պետք է ավելի խստացվեն ընտրությունների անցկացման պայմանները, որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից: Դեռևս առաջին փուլում մեր քաղաքական թիմն առաջինը եղավ, որ հայտարարեց, որ հրաժարվում է փակ, ապա և բաց տարածքներում հանրության հետ հանդիպումներից: Նման ձևաչափ մենք պահպանելու ենք նաև երկրորդ փուլի քարոզարշավի ժամանակ: Այդ նպատակով որպես հիմնական հարթակներ կծառայեն սոցիալական ցանցերն ու լրատվության միջոցները: - 2-րդ փուլում ձեր միակ մրցակիցը՝ Մասիս Մայիլյանը ընտրողներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ի ընտրություններին: Սակայն նա ԿԸՀ չի դիմել՝ իր թեկնածությունը հանելու հարցով: Ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարություններին: - Դա նրա քաղաքական իրավունքն է: Ես չեմ մեկնաբանի: Բայց առողջապահական իրավիճակի գնահատականը պետք է տան մասնագետները, ոչ թե քաղաքական գործիչները: Ավելին կարդացեք Armtimes.com-ում։
20:42 - 07 ապրիլի, 2020
Քաշաթաղում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել․ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ

Քաշաթաղում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել․ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը պնդում է՝ Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում երեկ տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ քաղաքացի Հարություն Կարապետյանի հրապարակած տեսանյութում, որտեղ, ըստ վերջինիս մեկնաբանության, Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա, քաղաքական գեթ մեկ խոսք անգամ չի հնչում։ «Մուշ համայնքի մեր կուսակցական ակտիվիստներից ճշտել եմ, պարզվում է՝ երեկ իսկապես տեղի է ունեցել քաշքշուք, բայց բոլորովին ոչ քաղաքական իրավիճակով պայմանավորված։ Մարդիկ իրար քաշքշել են կենցաղային հողի վրա, գյուղապետը միջամտել է, որպեսզի ծեծկռտուք տեղի չունենա, այդ սովորական կենցաղային միջադեպը այսօր որոշ մարդիկ փորձում են քաղաքականացնել»,- մեր զրույցում ասաց Պողոսյանը՝ այս դեպքում նկատի ունենալով Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ խիստ մտահոգիչ են Քաշաթաղից ստացվող լուրերը։ Այդ լուրերի համաձայն, ինչպես գրել է Իոաննիսյանը, Մուշի գյուղապետ Պետրոս Ավետիսյանը քվեարկության օրվա ցերեկը շրջել է գյուղով՝ գոռալով՝ «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք»: Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը վրդովված է այս գրառումից․  «Չի կարելի է պարզապես ճշտված տեղեկությունների հիման վրա մեղադրնքներ հնչեցնել քաղքական որեւէ կուսակցության կամ որեւէ թեկնածուի հասցեին։ Դա հասարակությանն ապակողմնորոշելու եւ սխալ կարծիք ձեւավորելու մեթոդ է, վրդովեցուցիչ է մեզ համար։ Մենք էլ կարող ենք ամեն օր ինչ-որ մեկի վերաբերյալ հայտարարություն անել։ Պարոն Իոաննիսյանի արարքը մեզ համար ըդնունելի չէ, նա փորձում է իր դիրքն օգտագործելով սխալ կարծիք ձեւավորել»։ Մեր ճշտող հարցին՝ թեեւ պնդում են, որ կենցաղային հողի վրա է եղել միջադեպքը, այնուամենայնիվ գյուղապետը  Հարությունյանի աջակի՞ցն է, Վահրամ Պողոսյանն այնպես պատասխանեց․ «Մենք այս պահին ունենք 173 համայնքի ղեկավարներ, որոնք մեր համակիրներն են, բայց կրկնում եմ՝ դեպքը քաղաքական ենթատեքստ չունի։ Ի՞նչ կապ ունի գյուղապետը մեր աջակիցն է, թե ոչ։ Ցանկացած կենցաղային միջադեպի ժամանակ կարող են հայտնվել ե՛ւ մեր, ե՛ւ մյուսների աջակիցները։ Բայց չի կարելի կենցաղային մակարդակի քաշքշուկը կապել «Ազատ հայրենիք» կուսակցության, կամ մեկ այլ կուսակցության հետ»,- եզրափակեց Արցախի նախագահի թեկնածուԱրայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։  Հիշեցնենք, քաղաքացի Հարություն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսանյութեր, որտեղ ծեծկռտուքի տեսարաններ էին։ Տեսանյութի մեկնաբանության բաժնում քաղաքացին գրել է, որ հենց այս պահին ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա:  Արցախի ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ հանցագործության մասին քաղաքացու հաղորդումն ընդունել են, ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հայարփի Բաղդասարյան
22:52 - 01 ապրիլի, 2020
Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա․ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է տվել (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա․ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է տվել (տեսանյութ)

Քաղաքացի Հարություն Կարապետյանը հանցագործության մասին հայտարարություն է արել ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին։ «Պարոն գեներալ, հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները: ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: Ծեծ ու ջարդ է հենց այս պահին»,- նշել է նա: Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ ասաց ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի տեղակալ Հայկ Ղամբարյանը։ Հայկ Ղամբարյանը մեր զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, ոստիկանությունն ընդունել է քաղաքացու հաղորդումը հանցագործույան մասին, ուսումնասիրում է տեսանյութերը։
21:03 - 01 ապրիլի, 2020
Արայիկ Հարությունյանն իր օրակարգն ընդունող ուժերի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց

 |armenpress.am|

Արայիկ Հարությունյանն իր օրակարգն ընդունող ուժերի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով երկրորդ փուլ անցած թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր օրակարգն ընդունող բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ Այս մասին Հարությունյանն ասաց ապրիլի 1–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ «Արցախում ես հակառակորդ, թշնամի չունեմ: Բոլորի հետ էլ անցած ճանապարհ ունեմ: Մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի համար, պետք է բոլորս լինենք միակամ և կառավարենք ճիշտ ձևով: Մենք ունենք շատ կարևոր խնդիր՝ պարենային, էներգետիկ և ռազմական ոլորտներում, և չպետք է խմբավորումների բաժանվենք։ Առաջիկայում ունենալու ենք տնտեսական աղետ, և պետք է ճիշտ գործենք ու լինենք միասնական»,- ասաց Հարությունյանը: Խոսելով ընտրությունների երկրորդ փուլի մասին՝ նախագահի թեկնածուն նշեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժը պատրաստ էր դրան, և այդ համատեքստում էական է հայրենակիցների սկզբունքայնությունը: «Ընտրությունների արդյունքներից հետո որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ չեմ հանդիպել և քննարկումներ չեմ ունեցել: Իսկ ով կասկածում է մեր հայրենակիցների սկզբունքայնության վրա, չարաչար սխալվում է: Ափսոսում եմ, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
18:53 - 01 ապրիլի, 2020
Արդյունքներն այսօր պարզ են և դրանց վրա որևէ միջամտություն չի եղել․ Արայիկ Հարությունյան

Արդյունքներն այսօր պարզ են և դրանց վրա որևէ միջամտություն չի եղել․ Արայիկ Հարությունյան

Այսօր Արցախի ԿԸՀ-ն հայտարարեց, որ երեկ Արցախում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում՝ նախագահի թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոս արդյունքը և պետք է իրակաացվի  ընտրության երկրորդ փուլ։ Նախագահի թեկածու Արայիկ Հարությունյանը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացում նշեց, որ հանդիպումներ չի իրականացնելու։ Ըստ անհրաժեշտության և ակտիվության կշարունակի քարոզչական աշխատանքները։  «Արդյունքներն այսօր պարզ են և դրանց վրա որևէ միջամտություն չի եղել: Բոլոր գյուղերում գիտեն՝ ով, ինչպես է քվեարկել: Ինչպես հասկանում եմ, երկրորդ փուլի անհրաժեշտություն է լինելու, իրավիճակը թող իշխանությունները գնահատեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:  Լրագրողների այն հարցին, թե ում հետ է պատրաստվում կոալիցիա կազմել Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմը, քանի որ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը հավաքել է 40․4 տոկոս ձայն, ինչը բավարար չէ կառավարություն դառնալու համար։ Հարությունյանը նշեց, որ բոլորի հետ պատրաստ է կոալիցիա կազմել, մասնավորապես այն ուժերի հետ, ովքեր կընդունեն օրակարգը՝  «Արցախի սոցիալ- տնտեսական զարգացման խնդիրը, անվտանգության խնդիրները։ Կա նաև մեկ պայման՝ ես վաղուց եմ հայտարարել, որ Արցախը Հայաստան է և վերջ, Արցախի կառավարությունը պարտավոր է համագործակցել Հայաստանի կառավարության հետ և միայն մի հարցում կարող է լինել տարաձայնություն՝ դա Արցախի հիմնահարցի կարգավորումն է։ Փառք Աստծո, այս պահին այդ առումով տարաձայնություններ չկան։ Այն ուժերը, որոնք պատարստ են համագործակցել այս ծրագրի շրջանակերում, ապա մենք կհամագործակցենք»։ Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ ընտրությունների արդյուքների հրապարակումից հետո որևէ մեկին չի հանդիպել և ոչինչ չի կարող մանրամասներ հայտնել, միայն նշեց, որ ինքն Արցախում թշնամիներ չունի։ «Մասիս Մայիլյանի հետ ես ունեմ անցած ճանապարհ, Սամվել Բաբայանը մեր հրամանատարն էր, երբ ես ծառայում էի, թեկնածուներից երկուսը սանիկներս են, մենք բոլորի հետ ընկերներ ենք։ Հայաստանյան լրատվամիջոցներին իմ խնդրանքը միշտ եղել է դա՝ մի փորձեք արհեստական սեպ խրել մեր միջև։ Չկա մեկը, ում հետ ես պատրաստ չեմ համագործակցել, ես նշեցի, թե ինչ սկզբունքների է պետք հետևել։ Բացի Ադրբեջանից, ես բոլորի հետ կարող եմ համագործակցել։  Հարցին , թե ի՞նչ պաշտոն կարող է ստանալ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը ասաց՝ պաշտոնաթող նախագահից բարձր պաշտոն չկա։
15:00 - 01 ապրիլի, 2020
Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր |armtimes.com|

Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Արցախում երեկ տեղի ունեցած ընտրությունների հաշվարկները դեռ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ամբողջացվում են, իսկ մինչ այդ արդեն տեղեկություններ կան, որ թեկնածու Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի հարյուր ձայն կամ կես տոկոս քվե է պակասել նախագահական ընտրություններում հաղթելու համար: Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում այդքան քվե, ապա նշանակվում է՝ ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել ավելի մեծ թվով ընտրողներ: Այս պահին եղած տվյալներով՝ Արայիկ Հարությունյանին հաջորդում է Մասիս Մայիլյանը: Մինչ պաշտոնական տվյալների հրապարակումը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ զրուցել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որը ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Արցախում է՝ դիտարկելու ընտրությունները: - Տիկի՛ն Հովսեփյան ինչպե՞ս անցան ընտրությունները: - Այն տեղամասերում, որտեղ որ եղել ենք, պատկերը տարբեր էր: Տեղեր կային, որ եղել են խախտումներ, տեղեր կային՝ շատ հանգիստ եւ հանդարտ ընտրություն կատարվեց: Դեռ մարդկանց մտածողությունից դուրս չի եկել հին սովորույթները, որպեսզի հնարավոր լիներ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած մաքրամաքուր ընտրությունների օրինակով ընտրություն տեղի ունենար: Մնում է սպասել եւ տեսնել, թե որքանով է այդ ամենն ազդել, ազդել է, թե չէ ընդհանուր արդյունքների վրա: Այսօր կեսօրից հետո ավելի պարզ կլինի: - Ի՞նչ խախտումներ են արձանագրվել: - Քարոզչական պաստառներ կային տեղամասերի մոտ, կուտակումներ եւ այլն: Մարդիկ դա կապում էին իրար ծանոթ, բարեկամ լինելու հետ, բայց, այնուամենայնիվ, նման բաներ չպետք է լինեն: - Արդեն տեղեկություններ կան, որ ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում: Դուք լսե՞լ եք այդ մասին: - Այդ մասին Արցախում կան խոսակցություններ, ինչ-որ տեղ նաեւ վստահաբար են այդ մասին խոսում, բայց գնահատել, էլի եմ ասում, չեմ կարող, որովհետեւ ճիշտ չի լինի: Քանի դեռ հրապարակված թվերն ամբողջական չեն, խոսել երկրորդ փուլի մասին վաղաժամ է: 2-3 ժամ հետո ամեն ինչ հստակ կլինի: Սպասենք, տեսնենք: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
13:09 - 01 ապրիլի, 2020
Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների հետ կկարողանա իրականացնել համատեղ ծրագրեր. Արայիկ Հարությունյան |tert.am|

Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների հետ կկարողանա իրականացնել համատեղ ծրագրեր. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին քաղաքացիական բարձր պատասխանատվության համար, որոնք իրենց պարտքն են կատարում և մասնակցում են համապետական այս ընտրություններին։  Այս մասին այսօր Արցախի ընտրատեղամասերից մեկում լրագրողներին ասաց ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։ «Այսօր մեզ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում, մենք պետք է միավորվենք ազգովի, համերաշխություն եմ ցանկանում, որպեսզի կարողանանք դիմակայել ոչ միայն համաճարակին, այլև սպասվող տնտեսական աղետին, իսկ այս առումով Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ կարողանալու է ծրագրեր իրականացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով, աշխարհում սպասվում է ոչ թե տնտեսական ճգնաժամ, այլ՝ աղետ և իրենք պետք է այդ աղետից դուրս գան միավորված, միասնական ճակատով։ «Համոզված եմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիների վճռականությունը և քաղաքացիական գիտակցությունն այնքան բարձր է լինելու երկրի ապագայի նկատմամբ, որ մենք ունենալու ենք ավելի համախմբված Արցախ»,- ասաց նախագահի թեկնածուն։ Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությանը՝ Արայիկ Հարությունյանը դժվարացավ պատասխանել, ասելով, որ հարցը պետք է ուղղել համապատասխան մարմնին. ինքը նախագահի թեկնածու է և որևէ  բարձր պաշտոն չի զբաղեցնում, չունի այդ իրավունքն ու լիազորությունը։ Հարցին, որ մի շարք թեկնածուներ առաջարկում էին հետաձգել համապետական ընտրությունները, ինչու ինքն ակտիվ չէր այդ հարցում՝ Հարությունյանն ասաց, որ եթե գործող իշխանությունը, պատկան մարմինները, շտաբը որոշեր հետաձգել, ապա ինքը կողմ կլիներ։ Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունն աջակցում է իրեն՝ Հարությունյանն ասաց, որ բոլոր թեկնածուներն էլ ունեն այդ աջակցությունը։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
16:34 - 31 մարտի, 2020
Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը |armenpress.am|

Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը |armenpress.am|

armenpress.am:  Արցախի Հանրապետությունում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։ Մարտի 31-ի ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։ Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն 2. «Միասնական հայրենիք» կուսակցություն  3. «Անկախության սերունդ» կուսակցություն  4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն  5. Արցախի հեղափոխական կուսակցություն 6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն 8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն 9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն 10. Արցախի Պահպանողական կուսակցություն 11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն 12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
09:08 - 31 մարտի, 2020
Արցախում այսօր լռության օր է |news.am|

Արցախում այսօր լռության օր է |news.am|

news.am: Արցախում նախընտրական քարոզչության՝ օրենքով նախատեսված ժամանակն ավարտվել է։ Քվեարկության  նախորդող օրը թեկնածուները լուռ են, հանգստանում։ Մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ եւ 2 կուսակցությունների դաշինքներ: Արցախի նախագահի հավակնորդների առաջատարներն են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը: Նախօրեին կայացել է հեռուստատեսային բանավեճ թեկնածուների միջեւ, որին չի մասնակցել Մասիս Մայիլյանը: Արցախի ԿԸՀ-ն սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն, իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն՝ երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ: Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են գրեթե 4 տասնյակ լրատվամիջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ: Նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքից ելնելով, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր քվեարկության օրվա նախօրեին՝ մարտի 30-ին, հավատարմագրված լրատվամիջոցների եւ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կկազմակերպվի առցանց: Ասուլիսը կսկսվի մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին եւ ուղիղ կհեռարձակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով:
09:51 - 30 մարտի, 2020
Արայիկ Հարությունյանը՝ կորոնավիրուսի, համակարգային կոռուպցիայի, հէկերի ու անվճար առողջապահության մասին |hetq.am|

Արայիկ Հարությունյանը՝ կորոնավիրուսի, համակարգային կոռուպցիայի, հէկերի ու անվճար առողջապահության մասին |hetq.am|

hetq.am: Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ։ -Պարոն Հարությունյան, ի հակադրություն կորոնավիրուսի պատճառով ընտրությունները չեղարկելուն, Դուք ասում եք, որ մենք պատերազմի ժամանակ էլ ենք մասնակցել ընտրություններին։ Որքանո՞վ է տեղին այս համեմատությունը: -Ցանկացած վտանգ մենք պետք է գնահատենք: Նախ, առաջինը, մենք չպիտի խոսենք  համաճարակի վտանգավորության աստիճանի մասին: Դրա համար կա օպերատիվ շտաբ և օպերատիվ շտաբը պիտի ասի՝ արդյո՞ք ի վիճակի են պահպանելու այն կանոնները, և չեզոքացնելու վտանգը ընտրատեղամասերում: Քանի որ հիմա ընտրարշավն ավարտվել է՝ ավելի ծանր ժամանակաշրջանը, մեզ մնում է քվեարկությունը: -Իսկ եթե երկրորդ փո՞ւլ լինի: -Թող նրանք գնահատեն, ես չեմ կարող ասել: Այսինքն՝ կա ձևավորված օպերատիվ շտաբ, արդյո՞ք ի վիճակի են վերահսկելու: Եթե ձև կա տեղափոխելու, ապա որքա՞ն ժամկետով: Ախր սահմանադրական ճգնաժամ է առաջանում, ինչքա՞ն ժամկետով ենք տեղափոխում: -Ոչ մի լուծում չկա՞ Սահմանադրության մեջ: -Ո՛չ: Ցավոք, ո՛չ: Եթե համաճարակը երկար տևի, խնդիր ենք ունենալու: -Բայց այս դեպքում իշխանության լեգիտիմության հարց կարող է առաջանալ: Նախ, մարդիկ կարող են բոյկոտել ու չգնալ ընտրությունների: Երկրորդն էլ, միջազգային դիտորդները երևի չկարողանան գալ: -Միջազգային դիտորդներին ես այնքան չեմ կարևորում, ինչքան մեր երկրի, մեր հայրենակիցների գնահատականը: Այստեղ ավելի կարևոր է մեր հայրենակիցների գնահատականը: Շատ լավ, կա՞ ուրիշ լուծում: Ինչքա՞ն ժամկետով ենք տեղափոխում: Արդյո՞ք կա այդ հարցի պատասխանը: Ո՞նց են տեղափոխում: -Այնքան, մինչև վտանգը հեռանա: -Կարող է տևել մի տարի, տարիուկես: Չունենք այդ հնարավորությունը: Սահմանադրորեն այդ հնարավորությունները չկան: Ընտրությունները չեն չեղարկել նաև այլ երկրներում:  Ֆրանսիան չի չեղարկել, Աբխազիան չի չեղարկել: -Դրա համար Ֆրանսիայում խիստ քննադատում են իշխանություններին:  -Ես չեմ ուզում գնահատական տալ: Մենք ունենք ձևավորված օպերատիվ շտաբ, թող ասեն՝ արդյո՞ք ի վիճակի են ապահովելու մեր քաղաքացիների անվտանգությունը:  Նրանց հայտարարություններն այնպիսին են, որ ի վիճակի են: -Իսկ ընտրողների ցածր մասնակցությո՞ւնը: -Չեմ կասկածում, որ բարձր մասնակցություն է լինելու: Թող իշխանությունն ինքը որոշի: Ինձնից հարցնում են, կարծես թե, ես պիտի որոշեմ: Իշխանության ցանկացած որոշում ընդունելու եմ: -Բայց նաև Դուք էլ չէ՞ պատասխանատվության ինչ-որ չափաբաժին ունեք: -Ո՛չ: Ի՞նչ առումով: -Որպես հիմնական թեկնածու, այդպես ձևակերպենք:  -Ի՞նչ է նշանակում հիմնական թեկնածու: -Սոցհարցումները ցույց են տալիս, որ Դուք առաջատարների շարքում եք: -Իշխանությունը թող որոշի: -Պարո՛ն Հարությունյան, եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք հրապարակել, թե քանի նախընտրական շտաբ ունեք: -Չեմ կարող ասել, այդ հարցերով դիմեք շտաբի պետին: Ես, անկեղծ, չեմ հասցնում, ու չեմ  էլ  նայել: Բավականին շատ ունենք: Բայց քանակը ես չեմ կարող ասել: -Բայց իմաստը ո՞րն է այդքան շտաբների: -Ինքնաբուխ են ձևավորվել շատերը: Կարող եք դիմել ու ստանալ պատասխանը: -Գրասենյակի աշխատակիցները կամավո՞ր սկզբունքներով են աշխատում: -Ամեն գրասենյակում չունենք աշխատողներ: Դրա համար այդ հարցերի պատասխանները  շտաբի պետին ուղղեք: -Բայց կամավորներ կա՞ն: -Շատ ունենք: -Նրանք ոչ մի բան... -Ոչ մի աշխատավարձ: -Որովհետև «Ականատեսի» տեղեկանքում գրված է, որ նրանք 100 հազար դրամ են ստանում, ու այդ գումարը ոչ մի փաստաթղթում չկա: -Չեմ հավատում: Այսինքն եթե ստանում են, ապա պիտի ձևակերպված լինի: Ձև չկա, եթե աշխատավարձ են ստանում, ապա այն ձևակերպված կլինի: -Ավետարանոցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ու նաև «Դե ֆակտո» ամսագրի հետ զրույցում ասել եք, որ հաջորդ տարվա հունվարի մեկից առողջապահությունն ամբողջովին անվճար է լինելու: Մի քանի ամսում դա ինչպե՞ս եք իրականացնելու: -Հունվարի մեկից առողջապահությունն ամբողջությամբ դառնալու է ավճար: Պետական բյուջեի միջոցով: -Այստեղ մի քիչ ամբոխահաճություն չկա՞: -Ո՛չ: Հունվարի մեկին կտեսնենք: -Պարզորոշություն մտցնելու համար, պարո՛ն Հարությունյան, գեներալ Սամվել Կարապետյանը Ձեզ աջակցո՞ւմ է: -Ո՛չ: -Իսկ Կամո Աղաջանյա՞նը: -Հարազատները՝ այո: Եղբայրը՝ այո: -Ձեր ընկեր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Ձեր ընտրվելու դեպքում տարբեր ծրագրեր է իրականացնելու Արցախում: Արդյո՞ք  նման հայտարարություններն  անհավասար մրցակցային պայմաններ չեն ստեղծում: -Կարող եք հարցը նրան տալ, ես չեմ կարող ասել: Իսկ եթե Նորատ Տեր-Գրիգորյանցը  Մասիս Մայիլյանին աջակցություն է հայտնում… -Խոսքը ֆինանսական աջակցության մասին է: -Ի՞նչ կապ ունի: Ֆինանսական չասենք, այլ ներդրումային: Բոլոր քաղաքական դեմքերն ունեն աջակիցներ: Ոչ միայն Ռուբեն Վարդանյանը, այլ շատերն են ասել, շատ շատերը: -Դուք դավադրության տեսությանն ինչպե՞ս եք վերաբերվում: Օրինակ, որ կա ինչ-որ մի ուժ, որ կառավարում է այս ամենը: Որովհետև նման արտահայտություններ եք անում՝ «հինգերորդ շարասյուն», «դավադիր ուժեր»… -Որովհետև տեսնում եմ, թե ոնց են ուզում պառակտել երկիրը, ես չեմ ասում մի կենտրոնից: Կան դավադիր ուժեր, տեսնում եմ դա, որ տանում են հասարակությանը սրացման: Այսինքն՝ վիրավորանքներ, հատուկ սրացումներ: -«Հինգերորդ շարասյուն» ի՞նչ է նշանակում: -«Հինգերորդ շարասյուն»՝  երկիրը ներսից ուզում են պայթեցնել, տանել քաղաքացիական  ընդվզման, քաղաքացիական անհնազանդության, հետո իրենց մտքերն իրականացնել: -Դրսի՞ց է կառավարվում: -Ինչ-որ տեղ նաև դրսի ուժեր եմ տեսնում, այո՛: -Արևմո՞ւտք, Արևե՞լք: -Չեմ կարող ասել, եթե իմանամ, ավելի հստակ կլինեմ:  -«5-րդ» ալիքի հետ զրույցում ասել եք, որ ՀԿ-ների միջոցով ուղեղների լվացման գործընթաց են սկսել: -Այո՛, ուղեղների լվացման գործընթաց սկսում են ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանում ընդհանուր առմամբ: Հակաիշխանական տրամադրություններ այսօր նաև Հայաստանում կան: -Ո՞ր կազմակերպություններն, օրինակ: -Ֆինանսավորումը չեմ տեսնում, բայց լրատվությամբ տեսնում եմ, թե ինչպես են ամեն օր պախարակում Հայաստանի գործող իշխանությանը: Եվ դա տեսնում եմ հասարակական տարբեր ձևաչափերում, թե ինչպես են «ուղեղների լվացում» իրականացնում` որ ամեն ինչ վատ է, ամեն ինչ: Այսինքն չկա քաղաքակիրթ պայքար ու քննադատություն:-Ի՞նչ նկատի ունեք, պարո՛ն Հարությունյան, որ ասում եք՝ Արցախում համակարգային կոռուպցիա չկա: - Համակարգային կոռուպցիա ասելով նկատի ունեմ վերևից ներքև իշխանական լիազորությունների չարաշահում: Մասնավորապես` կաշառակերությունը հիմնականում վերացված է: Իհարկե, դա չի նշանակում, որ մեր երկրում կոռուպցիոն երևույթներ չկան, բայց համակարգված պայքարը պետք է շարունակական լինի, և մեր հաջողության պարագայում, պատրաստ ենք լինելու վճռական քայլեր իրականացնել: -Իմ իմանալով՝ համակարգային կոռուպցիան այն վիճակն է, երբ ողջ պետական համակարգը օգտագործվում է տարբեր կոռուպցիոն մեխանիզմներ սպասարկելու համար: Մենք տեսնում ենք, օրինակ, որ հէկերի սեփականատերերը շատ դեպքերում բարձր պաշտոնյաներ են: -Հէկերի սեփականատերերից որևէ մեկին պետական որևէ աջակցություն չի ցուցաբերվել: Երկրորդը, որևէ մեկին արտոնյալ վարկեր չեն տրամադրվել, հավասար պայմաններ են եղել այն ժամանակ, բոլոր ցանկացողներին թույլատրվել է օգտագործել իրենց կապերը և իրականացնել ներդրումային ծրագրեր: Այսինքն, եթե մարդիկ կարողացել են դրսից ներդրումներ ապահովել, բանկերից ոչ արտոնյալ վարկեր են ստացել, դա չի նշանակում կոռուպցիա: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:48 - 28 մարտի, 2020