Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․06․20 (թարմացվող)
19:40- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 13-ի դրությամբ կայացվել է 2 873 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 27 902 ստուգում, որից միայն 466-ը՝ նշված օրը:19:30- Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 33996 արձանագրություն, իսկ հունիսի 14-ին հայտնաբերվել է իրավախախտման 774 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]19:25- ՀՀ-ում բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն իրենց քրոնիկ հիվանդությունների մասին, չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ, զարկերակային բարձր գերճնշում։ Այդ երկու հիմնական ռիսկի գործոնները մահացած բոլոր քաղաքացիների մոտ եղել են։ Նաև այդ պատճառով է, որ անհրաժեշտ է դիմակ կրել՝ միշտ, ամենուր՝ բացառությամբ սնվելու պահին: [Արսեն Թորոսյան] |panarmenian.net|19:22- ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան միջին տարիքի աստիճանական անկում կա, սա նշանակում է, որ ավելի երիտասարդ քաղաքացիներն էլ պետք է անհանգստացած լինեն դիմակների կրմամբ։ Դիմակների գները սրընթաց անկում են ապրում, ինչը ևս հասանելի է դարձնում բժշկական դիմակների ձեռքբերումը: [Արսեն Թորոսյան] |panarmenian.net|19:20- Հանձնարարել եմ ոստիկաններին՝ այն մարդկանց, որոնց 10,000 դրամով տուգանում են դիմակ չկրելու համար, դիմակ տալ այդ նույն մարդկանց: [Նիկոլ Փաշինյան]19:15- Որոշ կայքերում (լրատվամիջոց չեմ անվանի) լուր հրապարակվեց իբրեւ թե ինձ մոտ հաստատվել է կորոնավիրուս, լուրը սխալ է, իմ եւ դստերս թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ Է։ Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը (առանձին են ապրում, շփվել ենք խստորեն պահպանելով բոլոր կանոնները), հայրս, քանի որ ունի խրոնիկ հիվանդություններ` հոսպիտալացված է, մայրս` թոքաբորբ ունի, բայց դեռ տնային բուժում է ստանում։ Խնդրում եմ, գոնե այս թեմայով ապատեղեկատվություն մի տարածեք, սա շահարկման նյութ չէ: [ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյան]19:05- Դիմակ կրելը խիստ անհրաժեշտ է առողջ մարդկանց համար ևս, քանի որ հնարավորություն է տալիս չշնչել ուրիշների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ: [Նիկոլ Փաշինյան]17։50- ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն այսօր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին: Աշխատակիցներն արձանագրեցին ջերմաչափերի ոչ բավարար քանակ, անհատական ախտահանիչ միջոցների եւ ձեռքերի չորացման համակարգի բացակայություն: Սանհանգույցում առկա չէին անձեռոցիկներ և /կամ չորացնող սարք. սրբվելու համար նախատեսված էր կտորե սրբիչ, ինչը վարակի փոխանցման հնարավոր աղբյուր է: Արձանագրվեցին ջերմաչափման եւ գրանցամատյանի սահմանված ձեւում աշխատողի առողջական վիճակին առնչվող տվյալների չգրանցման դեպքեր: [ԱԱՏՄ]
17։07- Հունիսի 15-ից ԱՀ բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ: Այսօրվանից ԱՀ կարող են մուտք գործել պարետի թույլտվություն ունեցող և թեստավորված քաղաքացիները: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
15։30- Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում հետաձգել են 550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում: Հետաձգված գումարները մոտ 100 մլրդ դրամի կարգի են։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: |armenpress.am|
14։00- Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 404 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է: Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 6: Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 326 քաղաքացի, որոնցից 44-ը հոսպիտալացված են, իսկ 282-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ: Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3637 քաղաքացի: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]
12։28- Հունիսի 15-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 214 բնակիչ։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ 32 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 11 դեպք։ [Շիրակի մարզպետարան]
12։09- «Հայաստան» համահայկական հիմնադրամը մարտի 18-ից նախաձեռնել է «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղվել է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերմանը և տրամադրմանը։ [ԱՆ]
10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]
10։53- Հունիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած, 285-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 83600 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 397 նոր դեպք և 62 առողջացած։
10։49- Ֆրանսիայից ժամանած մեր բժիշկ գործընկերները արդեն իսկ անցել են աշխատանքի կովիդով զբաղվով 3 խոշոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն: [Արսեն Թորոսյան]
09։38- Ֆրանսիայից բժիշկների խումբը ժամանեց Հայաստան՝ օգնելու հայաստանցի բժիշկներին COVID 19-ի դեմ պայքարում։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան] |shantnews.am|
09։14- Երեկ Նորք-Մարաշի փողոցներում տեսա տասնյակ առանց դիմակների մարդկանց ու ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կովիդի դեպքերը շատ-շատ են: Տեղադրում եմ տարածման փողոցներից մեկը:ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ 7 Փ.[Արսեն Թորոսյան]
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․06․20
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․06․20
22:22 - 15 հունիսի, 2020