Հայաստան

Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|

Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|

hetq.am: Հայաստանի տնտեսության համար այդ բարդ օրերին նվազում է ոչ միայն արտահանումը, այլև՝ ներմուծումը։ Չնայած ընդհանուր ցուցանիշի նվազմանը՝ մի քանի երկրներից ներմուծումը շարունակում է աճել, օրինակ՝ Ռուսաստանից։ Ավելացել է սննդի ու հանքահումքային արտադրանքի ներմուծումը, իսկ մնացած խոշոր ապրանքատեսակները կրճատվել են։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսներին (2020թ. հունվար-ապրիլին) Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 1 մլրդ 323 մլն դոլարի ապրանք։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումը կրճատվել է 11.5%-ով։ Այս նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 692 մլն դոլար՝ նվազելով 8.1%-ով։ Ինչպես Հայաստանի արտահանման, այնպես էլ ներմուծման կազմում ամենամեծ տեսակարար կշիռը Ռուսաստանինն է։ Եվ ի տարբերություն մյուս խոշոր ուղղությունների, Ռուսաստանից ներմուծումը շարունակել է աճել։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան ներմուծված ապրանքների 34.9%-ը ռուսական ծագման են։ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 462 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճելով 8.1%-ով։  Հայաստանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում մյուս ամենամեծ կշիռ ունեցող երկիրը Չինաստանն է։ Հունվար-ապրիլին Չինաստանի կշիռը Հայաստանի ներմուծման կազմում 14.2% է։ Բացարձակ թվով այն կազմել է մոտ 188 մլն դոլար՝ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 16.4%-ով։ Մյուս երկրներն անհամեմատ ավելի փոքր կշիռ ունեն Հայաստանի ներմուծման կազմում։ Չինաստանին հաջորդում են Իրանը (5.5%  տեսակարար կշռով) և Թուրքիան (4.7%-ով)։  Առաջին տասնյակում են նաև Գերմանիան, Իտալիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Վրաստանն ու Բելառուսը։ Թվարկվածներից աճել է միայն Ուկրաինայից, Ֆրանսիայից և Բելառուսից կատարվող ներմուծումը։ Իսկ մնացած երկրների գծով անկում է գրանցվել։  Ներմուծման ծավալներն ու դրանց համեմատությունը 2019 թվականի հունվար-ապրիլի հետ, մանրամասն կարող եք տեսնել գրաֆիկում։      Հայաստանի ներմուծման կառուցվածքն, ի տարբերություն արտահանման, դիվերսիֆիկացված է։ Եթե արտահանվող ապրանքների մոտ 80%-ը զբաղեցնում են միայն չորս ապրանքախմբեր, ապա ներմուծման կազմում նման բարձր կենտրոնացվածություն չկա։ Ինչպես գրել ենք մեր նախորդ նյութում, Հայաստանից արտահանվող ապրանքների առաջատարներն են հանքահումքը, պատրաստի սննդի արտադրանքը, ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, ինչպես նաև՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները, դրանցից պատրաստված իրերը։ Իսկ ներմուծման ապրանքային կառուցվածքում առավել մեծ կշիռ ունեն հանքահումքը, մեքենաներն ու սարքավորումները, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական արտադրանքը (այստեղ ներառված է նաև դեղորայքը), պատրաստի սննդի արտադարանքը, մանածագործական իրերը և այլն։ 2020 թվականի հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 261 միլիոն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 3.2%-ով ավելացել է։ Ավելացել է նաև պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը։ Աճը կազմել է 20.7%՝ հասնելով 119 մլն դոլարի։ Նույն ընթացքում ներմուծվել են 217 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ, որոնց ընդհանուր արժեքը նվազել է 10.9%-ով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:35 - 10 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․06․20 (թարմացվող)

22:50- Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից բուժված՝ 63 հոգի, հիվանդ՝ 60 հոգի, որից՝ Կապանում՝ 4 հիվանդ, Գորիսում՝ 2 հիվանդ, Սիսիանում՝ 11 հիվանդ, Մեղրիում՝ 40 հիվանդ, Տաթևում՝ 2 հիվանդ, Գորայքում՝ 1 հիվանդ։ 18 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 42 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 261 հոգի։ [մարզպետարան]21:35- Lոռու մարզում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 287 դեպք, որոնցից 72-ը առողջացած են: Նախօրեին գրանցվել է մահվան եւս մեկ դեպք: Մահերի թիվը մարզում 2-ն է:  Ավելի վաղ մահացած բնակիչը ունեցել էր ուղեկցող հիվանդություն, բայց նաև վարակակիր էր: Երեկ մահացած քաղաքացին, իմ տեղեկություններով, թեպետ մահացել է ինսուլտից, սակայն կրկին վարակակիր է եղել: Երեկվա դրությամբ դեպքերի թիվն այսօր ավելացել է 14-ով: [մարզպետ Անրդեյ Ղուկասյան] |armtimes.com|20:00-  ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանի նոր որոշմամբ՝ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:19:45- Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանության ծառայողները կազմել են 25 697 արձանագրություն, իսկ հունիսի 8-ին հայտնաբերվել է իրավախախտման 606 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]19:20- ԱԻՆ-ում կորոնավիրուս հաստատվել է 35 հոգու մոտ, 20-ն արդեն բուժվել ու աշխատանքի են վերադարձել, 15 հոգի դեռ բուժվում է։ ԱԻՆ աշխատակիցներից 82-ը մեկուսացված են։  [Ֆելիքս Ցոլակյան]  |panarmenian.net|19:10- ԱԻՆ «911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկություն, 983-ին՝ կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական աջակցություն։ [Ֆելիքս Ցոլակյան] |armenpress.am|16։14 - ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր կրկնակի ստուգայց և ուժեղացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներում։ Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել թերությունների վերացմանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   16։00 - Առաջիկա շաբաթներին պարզ կլինի, թե որ ընկերությունն է զբաղվելու թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 նմուշային նախատիպի նախագծմամբ: Նախագծման փուլն ավարտվելուց հետո կհասկանանք, թե ինչ ստանդարտներով, ինչ ծավալով պետք է արտադրենք: [ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյան]   15։34 - Վերջին օրերին առողջացումների թիվը գնալով աճում է։Եթե հիշում եք մայիսի կեսերին մենք որոշեցինք, որ այն քաղաքացիները ովքեր չունեն սիմպտոմներ  տեղափոխվեն տնային հսկողության և խնամքի, հյուրանոցներում այլևս չպահենք։ Այնպես ստացվեց, որ այդ պահին 1000 հոգի դուրս գրվելով այդ հաստատություններից համակարգում չնշվեցին որպես առողջացածներ և նրանք գնացին տասնչորսօրյա ինքնամեկուսացման իրենց տներում։ Տնային բուժում ստացող քաղաքացիները վերջնական թեստավորում չեն անցնում ՝ նրանք համարվում են բուժված, երբ ավարտվում է տասնչորսօրյա իրենց վերահսկողությունը։[Արսեն Թորոսյան]   13։21 - Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 58 տնտեսվարողի և 72 ժամով 2 տնտեսվարողի գործունեություն։   14։32 - ✅ Հնարավորության սահմանում պացիենտին պետք է առանձնացնել լավ օդափոխություն ունեցող սենյակում✅Պետք է սահմանափակվեն շփումներն ընտանիքի անդամների հետ։✅ Սպասքը պետք է լվանալ 60C-ից բարձր ջերմաստիճանի տակ, այնուհետըև չորացնել և առանձնացնել։✅ Ընդհանուր սանհանգույցը պետք է ախտահանել յուրաքանչյուր օգտագործումից հետո և օգտագործել հականեխիչ նյութեր։[ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը՝  տան պայմաններում կորոնավիրուսային հիվանդության բուժման կանոններին մասին] [ԱՆ]   12։57 - Գյումրու «Սվետտեքս» ընկերության գործունեությունն այս պահին դադարեցված է, իսկ «Լենտեքս»-ում դեռևս հարցը քննարկվում է։ Յուրաքանչյուր հիմնարկում   20-ից ավելի վարակակիրների օջախ է հայտնաբերվել: [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան] |armenpress.am|   12։16 - Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ․  մեկը ՌԴ-ից վերադարձած մեր համերկրացին է, մյուս 4-ը՝  վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են: Հիվանդությունը, հաղթարել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր ՀՀ է ուղարկվել 1192 նմուշառում: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]   11։39 - 1 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի անմիջական և կարճաժամկետ սոցիալ-տնտեսական հետևանքները լուծելու համար: [ՄԱԿ հայաստանյան գրասենյակ] |hetq.am|   11։00 - Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 13675 (+350)Առողջացածներ - 4451 (+352)Փաստացի բուժվողներ - 8933 (-10)Ընդհանուր թեստեր -  71405(+1405)Մահվան ելքեր - 217 (+6)Մահվան ելքեր այլ պատճառով 74 (+2) [ԱՆ] Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է: [ԱՆ]   10։07 - Եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները: [Արսեն Թորոսյան] [ԱՆ]   9։04 - Այսօր Մեխիկո-Ամստերդամ, Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում երկու քաղաքացի։ [Մեոքսիկայում ՀՀ դեսպանություն]
22:59 - 09 հունիսի, 2020
ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը․ openDemocracy |civilnet.am|

ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը․ openDemocracy |civilnet.am|

civilnet.am: openDemocracy-ի հետաքննությունից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դատապարտել է ապատեղեկատվության տարածումը և նշել, որ «կխստացնի ընթացակարգերը»։ Հայաստանում ԱՄՆ դեսպանը openDemocracy-ի հետաքննության հրապարակումից հետո հայտարարել է, որ ամերկացի հարկատուների գումարներն այլևս չեն ուղղվի COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածած առողջապահական նորությունների հակասական կայքի ֆինանսավորմանը։ Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակական քննադատության է ենթարկվում համավարակի պայմաններում չապացուցված պնդումների և դավադրությունների տեսությունների տարածման համար, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասում է. «Մենք կտրականապես դեմ ենք ապատեղեկատվությանը, որը շփոթեցնում է հասարակությանը և հատկապես չի օգնում համաճարակի նման իրավիճակում»։ Հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները հնարավորինս աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, և տեղեկացրել, որ դեսպանությունը չի երկարաձգել Medmedia.am կայքի ֆինանսավորումը դրա «շատ խնդրահարույց» բովանդակության պատճառով։ Անցած շաբաթ openDemocracy-ն բացահայտել էր, որ ԱՄՆ դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով անցած տարի հիմնված կայքի ամենաընթերցված հոդվածը կոչ է անում հայերին հրաժարվել կորոնավիրուսի պատվաստումային ցանկացած ծրագրից։ Այս հոդվածն ավելի քան 131,000 դիտում էր ունեցել (ինչը մեծ թիվ է 3 միլիոնից քիչ բնակչություն ունեցող երկրի համար)։ Այս և մյուս ամենաընթերցված հոդվածները երրորդ կողմի ֆեյսբուքյան գրառումներ էին, որոնք վերահրապարակվում էին որպես հոդվածներ՝ «Med Media» անվան տակ։ Աղբյուրը՝ openDemocracy
14:50 - 09 հունիսի, 2020
27 շնչառական սարք Վրաստանից ՀՀ հասավ. Լուսանկարներ
 |aliq.ge|

27 շնչառական սարք Վրաստանից ՀՀ հասավ. Լուսանկարներ |aliq.ge|

aliq.ge: 2 օր առաջ «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել Հայաստանին: Լուրը տարածելու հաջորդ օրը,  ՀՀ առողջապահության նախարարությունից կապ հաստատեցին մեզ հետ՝նշելով, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել, խնդրեցին պարզել արդյո՞ք հնարավոր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել: Այս ընթացքում, թբիլիսաբնակ մի շարք հայեր և ոչ միայն, գործարարներ, հասարակական գործիչներ ցանկություն էին  հայտնել իրենց աջակցությունն ունենալու մայր հայրենիքին՝ Կորոնավիրուսի դեմ պայքարում: Հայաստանով մտահոգ վրաստանյան մի քանի գործարարների արագ արձագանքի արդյունքում ընդամենը մի քանի ժամում կազմակերպվեց հավելյալ 17 արհեստական շնչառության շարժական սարք ձեռք բերելու գործը: Ժամեր անց դրանք, արդեն իսկ գնված 10-ի հետ միասին վրաց-հայկական սահմանում էին: Սահման հասցնելու գործը կազմակերպեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը: Շնչառական սարքերը հայկական կողմում ընդունող Հայաստան համահայկական հիմնադրամի գործընկերների կողմից անմիջապես տարվելու են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկություններով դրանց մեծ մասը մնալու է Նորքի ինֆեկցիոնին, մի քանիսը տրամադրվելու են մարզերին (այս մասին հավելյալ կտեղեկացնենք): Այս պահին Թբիլիսիում ՀՀ-ին օգնելու զուգահեռ մի քանի նախաձեռնություն է ընթացքի մեջ: Նախօրեին մեկնարկել է «Մեկ դիմակ՝ մեկ կյանք»   դրամահավաքը: GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան) մարդիկ գումար են փոխանցում, որով դիմակներ են գնվելու ՀՀ-ում բնակվող սոցիալապես անապահով խմբերի համար, ովքեր առավել շատ ունեն դրանց կարիքը, կամ ստիպված են գործի բերումով հաճախ օգտվել տրանսպորտից, կամ լինել մարդաշատ փակ տարածքներում: Այսօր նաև 3000 դիմակ է ուղարկվել Հայաստան, որոնք տրամադրել է թբիլիսաբնակ անհատ ձեռներեց Վարդան Մանուչարյանը:
22:00 - 08 հունիսի, 2020
Տգիտության համաճարակ․ MIT-ի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի անդրադարձը հայաստանյան իրավիճակին |civilnet.am|

Տգիտության համաճարակ․ MIT-ի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի անդրադարձը հայաստանյան իրավիճակին |civilnet.am|

civilnet.am: Արեգ Դանագուլյան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Մարտին գրել էի կորոնավիրուսի մասին, նկարագրելով սպասելին և անսպասելին:  Փորձել էի բացատրել համավարակի մաթեմատիկական դինամիկան: Այն ժամանակ բոլորս հույժ մտահոգված էինք և՛ համավարակի մաշտաբներով, և՛ նրա մահաբերությամբ, և՛ այս լուրջ սպառնալիքի նկատմամբ հայաստանյան հասարակության ցավալի (բայց սպասելի) անլուրջ կեցվածքով: Հոդվածիցս հետո մի-քանի օրերում վարակը դանդաղեց, ու ապրիլի սկզբին անգամ նկատվեց նոր վարակվածների թվի թեթև, բայց շատ ողջունելի անկում: Բոլորս թեթևացած շունչ քաշեցինք: Ու, կարծես, «սատանի» ականջը դա լսեց: Այս դեպքում «սատանան» մեր հասարակության համատարած տգիտությունն է: Բայց որտեղի՞ց է գալիս այս տեսակի և այս աստիճան տգիտությունը: Ամբողջ աշխարհում մարդը նույնն է: Մշակույթը տարբեր է, բայց իր մտածելու ունակությամբ, իր բնազդներով մարդը միջինում քիչ թե պակաս նույնն է: Իհարկե կան թեթև գենետիկ տարբերություններ տարբեր ազգերի միջև, բայց ընդհանուրում այդ տարբերությունները չնչին են: Այնպես որ տգիտությունը Աֆրիկայում էլ է տգիտություն, Ամերիկայում էլ, Հայաստանում էլ: Եվ ամենուրեք` զոր աշխարհի ամեն անկյունում, որտեղ բացակայում է որակյալ կրթության ախտահանող լույսը, այնտեղ ծլում ու փթթում է տգիտության թունավոր բորբոսը: Իսկ տգիտությունը բերում է նրան, որ մարդիկ որոշումներ են ընդունում ոչ թե հարուստ տվյալների ճկուն վերլուծության շնորհիվ, այլ իրենց բնազդների միջոցով: Բայց մեր բնազդները որոնք գուցե բավարար են մամոնտ որսալու կամ կատաղած վագրից պաշտպանվելու համար, բացարձակապես անզոր են, երբ փորձում ենք կասեցնել այնպիսի աղետներ, ինչպիսին կորոնավիրուսի համաճարակն է Հայաստանում: Կորոնավիրուսը Հայաստանում․ ամեն ինչ նոր է սկսվում Ցավալի է, բայց այդպես է:  Առաջին իսկ օրվանից, երբ ամբողջ աշխարհը հսկայական ճիգեր էր գործադրում վիրուսի տարածումը կասեցնելու համար, Հայաստանում կառավարական այրերը խրոխտ-խրոխտ ճառեր էին ասում կորոնավիրուսի «ում շուն» լինելու մասին: Վերջապես, միջազգային տարբեր կառույցների ճնշման ներքո կառավարությունը սկսեց միջոցներ կիրառել: Մարտի վերջին հայտարարվեց պարետային ժամ, և առողջապահության նախարարությունը շուտափույթ սկսեց ավելացնել համաճարակային և վերակենդանացման բաժանմունքների մահճակալների քանակը:  Բայց անգամ այստեղ մի շարք կոպիտ սխալներ արվեցին: Նախ, համարյա ամեն ուղերձում շեշտադրվում էր, թե կորոնավիրուսը վտանգավոր է միայն անառողջ անձանց համար: Իսկ ինչպե՞ս է ընկալվում այս հղումը միջին քաղաքացու կողմից: Եթե հաշվի առնենք, թե որքան անփույթ է այդ քաղաքացին վերաբերվում իր առողջությանն ու անվտանգությանը (ինչը երևում է ծխախոտի համատարած սպառմամբ և ամրագոտի կապելու համառ չկամությամբ), ապա այս տեղեկությունը դառնում է պատրվակ վտանգը անտեսելու համար: Չէ՞ որ ամեն հայ տղամարդ «գիտի», որ ինքը «առողջ, ուժեղ տղա է» (անգամ, եթե օրական մի տուփ սիգարետ է ծխում), հետևաբար`կորոնավիրուսը իրեն չի վերաբերում, վե՛րջ: Երկրորդ սխալը ամենուրեք «խուճապի չմատնվելու» շեշտադրումն էր: Սա ինձ հիշեցնում է մի հին ալպինիստական ասացվածք. եթե շուրջդ բոլորը խուճապի են մատնված, իսկ դու հանգիստ ես, ապա դա երևի նշանակում է, որ դու սկի չես էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում: Շատ եմ ասել`Հայաստանում խուճապի պրոբլեմ երբեք չի եղել, Հայաստանում կա համատարած «բառադիության» պրոբլեմ: Եթե հայի կյանք փրկելու միակ ձևը խուճապն է, ապա թո՛ղ լինի խուճապ: Եվ, իհարկե, ամենամեծ սխալը կառավարության անհետևողականությունն էր:  Կարանտինն առաջին օրվանից շատ թույլ էր վերահսկվում, իսկ ապրիլին դարձավ ինչ-որ ձևականութուն: Անգամ կառավարական անձինք առանձնապես չէին հետևում իրենց իսկ սահմանած կանոններին: Խոսքը և՛ իշխող կուսակցության, և՛ (հիմա իրավիճակը ակտիվորեն շահարկող ու շահագործող) ընդիմադիրների մասին է։ Ինչի՞ են արժանի Ծառուկյանի խոսքերը, թե իբր «կորոնավիրուսը բարի մարդուն չի կպնում»: Ու, իհարկե, ինչպես չհիշել մեր պատգամավորների մայիսյան սխրանքները․ երբ վարակվածների թվերը սրընթաց աճում էին, նրանք փոխանակ այդ «մանրուքով» տարվեին, Ազգային ժողովում հերոսաբար բռնցքամարտ էին մղում ու «ռազբիրատի» յոթ կանոններով իրենց «տղամարդկությունն» էին ապացուցում: Այս ֆոնին միակ լուրջ աշխատողը կարծես Արսեն Թորոսյանն էր, որը հուսահատորեն փորձում էր բացատրել վիճակի լրջությունը և  հասարակությանը իրազեկել: Բայց ասողին լսող է պետք: Եվ ահա այս անլրջության հետևանքով մենք ստանում ենք հետևյալ պատկերը:  Այս գրաֆիկում գծված է բնակչության հարաբերությամբ օրական վարակվածների թիվը` Հայաստանի, Թուրքիայի (կանաչ), Իտալիայի (նարնջի) և Իսպանիայի (կարմիր) դեպքում: Ինչպես տեսնում ենք աշխարհը արագ հաղթահարում է համավարակը, իսկ Հայաստանում այն միայն հիմա է սկսվում: Իտալիայի ողբերգական սցենարը արդեն մեր դռանն է:   (աղբյուր` 91-divoc.com) Հիշեցնեմ՝ ինչ էի գրել մարտին․ «Հասկանում եք` էքսպոնենցիալ աճը շատ, շատ դաժան բան է: Այն սկսվում է խաբուսիկ, դանդաղ, խունջիկ-մունջիկ... և հենց թվում է, որ ամեն ինչ լավ է, նա կոբրայի նման վեր է բարձրացնում իր թունավոր գլուխը»: Հիմա կարծես կառավարությունը վերջապես գնում է կտրուկ քայլերի և փորձում վերահսկել մեկուսացման կանոնները: Եղավ ինչպես միշտ. փոխանակ դաս առնենք աշխարհի փորձից ու ժամանակին խուսափենք նրա սխալները կրկնելուց, մենք գործի անցանք միայն, երբ դանակը ոսկորին հասավ:  «Լավ,- կասեք դուք,- հասկացանք: Բայց ախր ի՞նչ կապ ունի այս վիրուսը տգիտության կամ կրթության հետ»: Ահա ինչպես կապ ունի` թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ պետական անձինք չեն հետևում բժիշկների ու գիտնականների խորհուրդներին մի շատ կոնկրետ պատճառով.  թույլ կրթության պատճառով նրանք չեն հասկանում՝ ինչ բան է գիտությունը, ինչպես է աշխատում այն, ինչպես է գիտությունը հասնում իր եզրակացություններին: Եվ հետևաբար չեն վստահում մի բանի, որն իրենց համար զուտ վերացական, «առեղծվածային» հասկացություն է: (Ինչպես վերը ասացի՝ սա զուտ հայաստանյան երևույթ չէ․ բավական է դիտել Դոնալդ Թրամփի ողբերգա-կատակերգական ելույթները)։ Կրթություն և գիտություն Ես միջնակարգ կրթությունս ստացել եմ հիմնականում Հայաստանում (և մասմամբ` Ֆրանսիայում), իսկ բարձրագույն կրթությունս արդեն ստացել եմ ԱՄՆ-ում: Ինձ հաճախ են հարցնում`որն է հայաստանյան և ամերիկյան կրթությունների հիմնական տարբերությունը: Պատասխանը չափից ավելի երկար է այս հոդվածի համար: Բայց ասենք հետևյալը․ Հայաստանում կրթական ծրագիրը հիմնականում հիմնված է տարբեր «փաստեր» հիշելու և կրկնելու վրա: Իրական կրթական մոտեցումը պետք է հիմնված լինի եղած փաստերի (լինի դա ինչպես ճշգրիտ, այնպես էլ հումանիտար գիտություններում) վերլուծության և դրանք հասկանալու վրա, ինչի ընթացքում պարզվում է, որ շատ փաստեր ավելի բարդ են, քան թվում է, և ենթակա են քննադատական վերլուծության: Կրթության կարևորագույն նպատակը մարդկանց մտածել սովորեցնելն է, այն է` իրենց մտավոր կարողությունները քննադատաբար գործածելը՝ ինչ-ինչ ենթադրությունների և եզրակացությունների գալու համար: Միաժամանակ հասկանալով, որ այդ եզրակացություններն ապագայում կարող են թերի դուրս գալ, և նոր տեղեկություներն ու փաստերն այդ եզրակացություններն անընդհատ կարող են փոխել: Եթե մարդը հասնում է այս նպատակին, նա դառնում է ոչ միայն բանիմաց, այլ նաև կարողանում է կյանքում առաջնորդվել քննադատական վերլուծությամբ, տեսնել փաստերը` բազմակողմանիորեն, և օրինակ`զերծ մնալ շահարկումներից և դեմագոգիաներից: Բայց նաև`լավ կրթված մարդիկ գոնե սխեմատիկորեն կարող են հասկանալ, թե ինչպես է աշխատում գիտությունը: Իսկ եթե քաղաքացին չունի այդ ձիրքը, նրա համար գիտությունը ինչ-որ «առեղծված» է:  Այդ քաղաքացին, օրինակ, չի հասկանում, որ ասօր իրեն շրջապատող ամեն ինչը գիտնականների աշխատանքի հետևանքն է: Իր ձեռքի հեռախոսը պարունակում է մաթեմատիկական ալգորիթմներ, տարբեր սարքեր, որոնք ստացված են նյութաբանական հետազոտությունների հետևանքով: Բժշկի կողմից իրեն նշանակված դեղերը կենսաբանության և քիմիայի տասնյակ, հարյուրավոր տարիների հետազոտությունների արդյունքն են: Իր ավտոմեքենան ֆիզիկայի և մեխանիկական ինժեներիայի արդյունքն է: Իր սուրճը եռացնող էլեկտրականությունը գալիս է Մեծամորի միջուկային ռեակտորից: Եվ անգամ իր հագածն ու կապածը ժամանակակից քիմիայի պտուղն է: Եթե ինքնաթիռը կառուցում ես մաթեմատիկական հաշվարկներով, այն թռչում է: Եթե ռեակտորդ նախագծում ես ֆիզիկայով և մաթեմատիկայով, այն երկիրդ հանում է «ցուրտ ու մութից»: Եթե լսում ես պատմաբաններին, որոնք քեզ բացատրում են, թե ինչպես են մշակվել և ի կատար ածվել ցեղասպանությունները, ապա կարողանում ես կանխել նոր ցեղասպանությունները (իսկ երբ անտեսում ես, ինչպես դա աշխարhն է արել, ապա կրկնում ես պատմությունը): Եթե պատվաստները և համաճարակի ռազմավարությունը հիմնում ես գիտնականների հաշվարկների և կենսաբանության վրա ու հետևում ես բժիշկների խորհուրդներին, ապա փրկում ես միլիոնավոր, անգամ միլիարդավոր կյանքեր: Իսկ եթե առաջնորդվում ես բնազդովդ և անում ես այն, ինչ գլխիդ է փչում, որովհետև «ախր շաաա՜տ ես ուզում գնալ աներձագիդ նշանդրեքին», երաշխավորում ես ցավալի և անիմաստ կորուստներ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
11:38 - 08 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.06․20 (թարմացվող)

21։35- Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում։ [ԱՆ խոսնակն՝ ի պատասխան Վահան Արծրունու հայտարարության, թե ԵՊԲՀ 1-ին կլինիկակայի covid-բաժանմունքը չի գործածվել]   20։24- Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   20։09- ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցները  շրջայց են կատարել Գեղարքունիքի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում, որտեղ արձանագրել են պարետի կողմից սահմանված նորմերի խախտումներ:   19։58- Հունիսի 7-ին ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի): [Ուկրանիայում Հայաստանի դեսպանություն]   19։10- Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության համաժողովը։ Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին եւ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։ ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ |hetq.am|   17:58- Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 21 առողջացած: [Գնել Սանոսյան]15:50- ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է:15:20- Կորոնավիրուսով վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավել են, քան տղամարդիկ։ Բայց կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը կանայք։ [Նիկոլ Փաշինյան]14:35- Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 24389 արձանագրություն, իսկ հունիսի 6-ին հայտնաբերվել է իրավախախտման 933 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ [ՀՀ ոստիկանություն]14:00- Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:13:30- Որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում: Պարոն Դավիդյանցը առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին: Իսկ իրականում, դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը առկա է եղել` թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են: Ավելին, կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել: Իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին: [Ալինա Նիկողոսյան]12:50- Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ։ [Ալինա Նիկողոսյան]11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ),  66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]10:50-  Թարմացվել է  07.06.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 13130 (+766)Առողջացածներ - 4014 (+294)Փաստացի բուժվողներ - 8844Ընդհանուր թեստեր - 69171 (+2497)Մահվան ելքեր - 200 (+10)Մահվան ելքեր այլ պատճառով –69 [ԱՆ]10:35- «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից 10 արհեստական շնչառության  սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան։ |aliq.ge|10:30-  ԱՆ և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։ Մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները։ [Արսեն Թորոսյան] Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․06․20 (թարմացվող)
21:46 - 07 հունիսի, 2020
Ուկրաինայի հայերը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավոր տարբերակները |hetq.am|

Ուկրաինայի հայերը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավոր տարբերակները |hetq.am|

hetq.am: Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի Հայերի միությունը քննարկել է ներքին կազմակերպչական եւ տարածաշրջանային համայնքների հարցերը, ինչպես նաեւ Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները, հաղորդում է AnalitikaUA.net-ը։ Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) համաժողովը՝ կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ նախագահի տեղակալները, հանձնաժողովների ղեկավարներ, կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածաշրջանում հայ համայնքների ղեկավարներ։ Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին եւ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։ Մասնակիցները մանրամասնորեն քննարկել են Երեւանում զբոսայգու կառուցումը, Կիեւ-Երեւան-Կիեւ ավիաթռիչքի կազմակերպումը, «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» գիտական հավաքածուի հրատարակումը, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Հայերի միությունը պարբերաբար անցկացնում է եռամսյակային եւ արտագնա հանդիպումներ երկրի տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների հետ արդի խնդիրները քննարկելու համար։
19:12 - 07 հունիսի, 2020
Թբիլիսիից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան |aliq.ge|

Թբիլիսիից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում ապրող հայերը շարունակում են աջակցության ուղիներ փնտրել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգտակար լինելու համար։ «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից թվով 10 արհեստական շնչառության  սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան։Վրաց-հայակական սահմանի փակ լինելու պայմաններում` սարքերը Հայաստան հասցնելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ «MS-500» տիպի շարժական արհեստական շնչառության սարքերը փոխանցվելու են Հայաստան համահայկական հիմնադրամին։ Աջակցության այլ ծրագրեր եւս կան: Պավել Օգանեզովի առաջարկով նաեւ դրամահավաք է սկսվել «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով, որին միանալու պատրաստակամություն են հայտնել մի շարք վիրահայեր։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան ու տրամադրվելու սոցիալապես անապահով խմբերին` հաշվի առնելով այն, որ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է դարձել եւ շատ ընտանիքների համար սա չնախատեսված, հավելյալ ֆինանսական բեռ է։
10:19 - 07 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․06․20 (թարմացվող)

21:05- Հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և ՂՀ իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ևս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:20:40- Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը "Գլորիա" կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, այս թիվն ստացվել է "Գլորիա" ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք մահվան 1 դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով:  [մարզպետ Անդրեյ Ղուկասյան]20:25- 24 ժամով դադարեցվել է Կառավարության N1 և N3 շենքերում գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը:20:20- ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:19:15- Այն, որ մենք դեռ որոշում չենք կայացրել պարետային ժամ մտցնելու կամ սահմանափակումների ռեժիմին վերադառնալու, չի նշանակում, որ վաղը այդ որոշումը չենք կայացնելու։ [Նիկոլ Փաշինյան]19:13- Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը, որովհետև ՀՀ քաղաքացու վարքագծի փոփոխության շնորհիվ է, որ ես հասել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին։ [Նիկոլ Փաշինյան]19:10- Եթե կոպիտ ձևակերպեմ, ապա պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, որքան մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, ունենալ մահճակալային տեղ, վերակենդանացման բաժանմունքի տեղ։ Իհարկե, այս հզորությունները մենք զարգացնում ենք և ոչ մի միջոց չենք խնայի հետագա զարգացման համար, բայց մյուս կողմից, մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը, հակահամաճարակային շարժումն է իմ պատկերացրած այն տրամաբանությունը, որով պետք է հաղթահարենք այս անորոշ վիճակը։ [Նիկոլ Փաշինյան]17:22 - Ոստիկանության համակարգում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 100-ի։ Վերջիններիս վիճակը կայուն է [ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյան]    17:13 - «Պարզագույն սիլլոգիզմ»:a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։ [Լևոն Տեր-Պետրոսյան] |ilur.am|   16:17 - Պատրաստվում ենք կորոնավիրուսով հիվանդների, մասնավորապես տարեցների խնամքը հիվանդանոցից դուրս, մեկուսացված վայրում կազմակերպելու համար: [Զարուհի Բաթոյան]   16:14 - Հունիսի 10-ին Արմենիա ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի -. Երևան չվերթը։ [Արմենիա ավիաընկերության փոխնախագահ Գևորգ Խաչատրյան]   15։54 - Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ): Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար: Տեղեկացնեմ, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին: [ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյան]   14։08 - Մինչ օրս Երևանի մանկապարտեզների 12 աշխատակցի մոտ է կորոնավիրուս հաստատվել, որոնցից 8-ի մոտ՝ աշխատանքի հաճախելու ժամանակ։ Աաշխատակիցների մոտ վարակը հայտնաբերելուց հետո, մանկապարտեզների որոշ խմբեր փակվել են։ [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան] |hetq.am|   13։06 - Սիրելի հայրենակիցներ, ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից: [Նիկոլ Փաշինյան]   12։44 - Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: «Գլորիա» կարի արտադրամասում գրանցվել է վարակման 54 նոր դեպք․ վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115։ [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան] |armtimes.com|   12։26 - Վրաստանի սիրելի գործընկերներ, որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ երախտագիտություն եմ հայտնում ձեզ ու վրաց ժողովրդին Հայաստանի համար այս դժվարին պահին մեզ սատարելու և աջակցության ձեռք մեկնելու համար: Վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին։ [Լենա Նազարյան]   11։31 - Նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Առայսօր հիվանդությունը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն առողջացել են, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: [Արցախի ԱՆ] [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]   11։29 - Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 22398 արձանագրություն, իսկ հունիսի 4-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման  786  դեպք։ [ՀՀ ոստիկանություն]   11։00 - Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 11817 (+596)Առողջացածներ - 3513 (+45)Փաստացի բուժվողներ - 8052Ընդհանուր թեստեր - 65161Մահվան ելքեր - 183 (+7)Մահվան ելքեր այլ պատճառով – 69 (+1) Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին),  78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է: [ԱՆ]   10։01 - Հանրային բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր է:Բացառություն են կազմում`✅ մինչև 6 տարեկան երեխաները✅ մարզվողները✅ հեծանիվ վարողները ℹ️ Դիմակ չկրելու կամ դիմակի կրման կանոնները խախտելու համար նախատեսված է տուգանք՝ 10.000 դրամի չափով:[Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   9։17 - Հունիսի 1-ին 2-ին 3-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 160, 48 ժամով՝ 1 տնտեսվարողի գործունեություն։        
22:33 - 05 հունիսի, 2020
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Վրաստանի ԱԳՆ |aliq.ge|

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Վրաստանի ԱԳՆ |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Վրաստանի և ՀՀ կառավարություններն ակտիվորեն հաղորդակցվում են: Վրաստանի արտգործնախարարի մամլո խոսնակի հայտարարությամբ, «Վրաստանը ևս մեկ անգամ ՀՀ-ին օգնելու պատրաստակամություն է հայտնում»: «Համավարակի շրջանում կառավարությունը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Օրեր առաջ կայացել է երկու երկրների վարչապետների հեռախոսազրույցը: Հաղորդակցություն կա առանձին նախարարների մակարդակով ևս: Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին և նրա հայ գործընկերը անդրադարձել են երկու երկրներում տիրող իրավիճակին: Զալկանիանին ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու խոսել օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,- հայտարարում են ԱԳՆ-ից: Հիշեցնենք, հունիսի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո առ այն, որ «բուժհաստատություններն այն վիճակում են, որ արդեն կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային: ՀՀ-ին աջակցելու առաջարկով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես են եկել քաղաքական ու հասարակական գործիչներ, ակտիվիստներ: Ատեղծվել է նաև օնլայն ստորագրահավաք, որտեղ քաղաքացիները կոչ են անում Վրաստանի կառավարությանն օգնել Հայաստանին` հիվանդներին Վրաստան տեղափոխելով:
12:08 - 05 հունիսի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․06․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․06․20 (թարմացվող)

22:15- Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի խոսքով՝ հունիսի 13-ից երկրի բնակիչները Թագավորության մի տարածաշրջանից մյուսը ճանապարհորդելու հնարավորություն կստանան: Այդ հնարավորությունը սակայն, ըստ շվեդական կառավարության ղեկավարի, տրվելու է միայն երկրի այն բնակիչներին, որոնք կորոնավիրուսի ախտանշաններ չեն ունենա: 17։14 - COVID-19-ով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 902 779 հաստատված դեպք կա, մահացածների թիվը 109 159 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 587 017-ի, մահերինը՝ 32 602-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 384-ը: |armenpress.am|   17։10 - Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 604 000-ից, մահացածների թիվն անցել է 388 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 192 000 մարդ: |armenpress.am|   15։43 - Վերջին 24 ժամերին Իրանի տարածքում կորոնավիրուսի 3 574 նոր դեպք է հաստատվել, ինչը համաճարակի սկզբից արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Վերջին 24 ժամերին Իրանի հիվանդանոցներում կորոնավիրուսի հետևանքով 59 մարդ է մահացել: [Իրանի ԱՆ ներկայացուցիչ] |azatutyun.am|   11։56 - Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8 831 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 441 108։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 5384 (+169)-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 204 623  է: |стопкоронавирус.рф|   11։50 - Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 867 նոր դեպք։ Covid-19-ի պատճառով մահացել է 24 մարդ, առողջացել է՝ 931-ը։Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 422-ի, մահացածների թիվը՝ 4 609-ի։Մինչ օրս բուժվել է 130 852 մարդ։ [Թուրքիայի ԱՆ] |ermenihaber.am|   10։22 -Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․ Հաստատված դեպքեր- 801 (+1)Առողջացածներ- 644 (+4)Մահեր- 13 |stopcov.ge|   10։15 - Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 573 000-ից,  մահացածների թիվն անցել է 388 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 171 000 մարդ: |armenpress.am|   9։08 -Երեքշաբթի օրը Եվրոպայում վարակման նվազագույն ցուցանիշն է արձանագրվել մարտի 22-ից ի վեր։ ԱՀԿ-ն «հատկապես մտահոգված» է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի առնչությամբ․ ամեն օր ավելի քան 100 000 վարակման դեպքի մասին է հաղորդվել անցյալ հինգ օրվա ընթացքում: [ԱՀԿ  ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս] |CNN| |tert.am|      
22:15 - 04 հունիսի, 2020
Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին |aliq.ge|

Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին |aliq.ge|

aliq.ge: Վրացական մամուլի, ինչպես նաև սոցիալական ցանցերի շրջանակներում կորոնավիրուսի հետ կապված, հարևան երկրների շարքում կարելի է ասել ամենաքննարկելի թեմաներից մեկը Հայաստանն է: Ամենօրյա կտրվածքով վրաստանյան առաջատար լրատվամիջոցները ներկայացնում են Հայաստանում գրանցված վարակի տվյալները: Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո առ այն, որ «բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային: ՀՀ-ին աջակցելու առաջարկով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան: Վերջինս գրառման մեջ նշել է. «Անհնար է անտեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պետք է օգնենք, ակնհայտ է, որ մեծ ռեսուրսներ չունենք, սակայն ցանկացած տեսակի օգնությունը հիմա կարևոր է: Հնարավոր է օգնություն ցուցաբերենք նաև Արևմուտքի հետ ֆասիլիտացիայի հարցում: Պետք է շտապ պարզել կոնկրետ անհրաժեշտություններն ու սկսել գործել»,- գրել է Խոշտարիան: «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին: «Անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել: Մի կողմ պետք է դնել մի քանի նախարարրների ոչ ադեկվատ հայտարարությունները և կանգնել հարևանի կողքին: Նրանք ունեն վարակվածներ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մահանան: Հեշտությամբ կարելի է գտնել օգնության ճանապարհը»: Հարցին անդրադարձել են նաև վրացի  ակտիվիստները, հասարակական գործիչները: Հայաստանին օգնելու կոչերով գրառումներ են կատարել նաև ակտիվիստ Դավիթ Գիորգաձեն, Գիորգի Մոլոդինին, Նինո Բեկիշվիլին: Գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն գրում է. «Վրաստանը պետք է Հայաստանի կողքին կանգնի: Անթույլատրելի է մեր քույրերին ու եղբայրներին նման իրավիճակում թողնելը: Պետք է օգնենք դուրս գալ այս իրավիճակից: Միասին մտածենք, թե ինչպես ենք դա անելու»: Ակտիվիստ Դաթո Խարշիլաձեն ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն անհրաժեշտ է օգնել հայերին, սակայն պացիենտներին տեղափոխելն անթույլատրելի ու անհնար է: Կարելի է Տաշիրում կամ Ալավերդիում բացօթյա հոսպիտալ կազմակերպել, երկու բժշկական բրիգադով կօգնենք, նվազագույն կոնտակտով»: Հատկանշական է, որ ֆեյսբուքյան և ինստագրամյան օգտատերերը մեկնաբանություններում մեծամասամբ համաձայն են Հայաստանին օգնելու հարցում, սա՝ Արսեն Թորոսյանի հայտարարության հետ կապված սոցցանցերում բարձրացած հակահայկական հայտարարությունների ֆոնին: Մեկնաբանություններում օգտատերերը քննարկում են Հայաստանին օգնելու տարբերակներ: gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով: «Դիմում ենք Վրաստանի կառավարության քննարկել Հայաստանին օգնելու հարցն այս ծանր շրջանում: Օգնություն ասելով ենթադրվում է առաջարկել Հայաստանին նրանց պացիենտներին բուժել Վրաստանում: Գտնում ենք, որ սա ճիշտ քայլ կլինի հարևան պետությանն օգնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար»:
17:14 - 04 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․06․20 (թարմացվող)

21:36- Տիգրան Ավինյանի որոշմամբ` 7 օրով արգելվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Երևանի հ. 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը, 1 օրով արգելվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի հ. 122 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:21:34- Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո: [Մանե Գեւորգյան]20:30- Երևանի վեց դպրոցի տնօրենների հայտարարվել է նկատողություն հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար: [Հակոբ Կարապետյան]20:20- Արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն, որոնցից  931-ը՝ նախօրեին։ [ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյան]20:05- «Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվին հունիսի 3-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 1 մլրդ 96 մլն 592 հազ. դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4380: [ՀՀ ֆինանսների նախարարություն]19:40- Ես հավատում եմ, որ միասին կարող ենք լուծել այս խնդիրը։ Եկեք համարենք սա զրոյական կետ և վերանայելով մեր անհատական ու հանրային վարքագիծը՝ քայլ-քայլ հաղթահարենք կորոնավիրուսի այս ճգնաժամը։ [Նիկոլ Փաշինյան]19:38- Այսպիսով՝ դիմակի կրումը պարտադիր է բոլոր տեղերում։ Երբ բնակարանը լքեք, պետք է լինեք դիմակով՝ սկսած վերելակից, ձեր բակերից, փողոցում քայլելուց։ Քանի որ եղանակն ամառային է, և զանգվածային զբոսանքներ կան, դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, քանի որ բազմամարդ զբոսանքները ևս դառնում են վարակի տարածման աղբյուր։ [Նիկոլ Փաշինյան]19:32- Դիմակների կրումը հանրային բաց տարածքներում պարտադիր չի լինելու միայն մինչև 6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս։ [Տիգրան Ավինյան]19:30- Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։ [Տիգրան Ավինյան]19:10- 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը:17։50 - Հաշվի առնելով ս.թ. հունիսի 3-ից Իտալիայում ռեգիոնների միջև տեղաշարժման սահմանափակումների վերացումը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը։ Քաղաքացիները կարող են ներկայանալ դեսպանություն միայն նախապես գրանցվելով, որի համար անհրաժեշտ է զանգահարել 06 3296638 հեռախոսահամարով կամ էլ. հաղորդագրություն ուղարկել [email protected] հասցեին:‼️Հաշվի առնելով COVID-19-ի տարածման շարունակական վտանգը՝ դեսպանություն մուտք գործող անձիք պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ։ [Իտալիայում ՀՀ դեսպանություն]   16։52 - Բուլղարիայի կառավարության անունից Հայաստանում Բուլղարիայի դեսպանը ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանին փոխանցեց Բուլղարիայից Հայաստան  փոխադրված 500 հավաքածու բժշկական պարագաներ (պաշտպանիչ համազգեստ, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցներ)։ [ՀՀ ԱԳՆ]   16։43 - Վերջին երկու օրում 24 ժամով կասեցվել է Արարատի և Արմավիրի մարզերի 44 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, այդ թվում` սննդի վերամշակման և ալկոհոլային խմիչքների արտադրական կազմակերպություններ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ, բանկ և վարկային կազմակերպություն։Կասեցված տնտեսվարողների շարքում է նաեւ արտադրական 7 խոշոր ձեռնարկություն։ [ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]   16։39 - Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք, որոնցից 256-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 42 նոր դեպք, 7 առողջացած և մահվան 1 նոր դեպք: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։10 - Կորոնավիրուսով վարակված զինծառայողները հիմնական պայմանագրայինների և սպայական կազմից են, որոնք ելումուտ ունեն զորամասի տարածք: Վարակվածները մեկուսացված են, իրավիճակը վերահսկելի է: [Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայան] |armenpress.am|   16։06 - Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 40-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ [Շիրակի մարզպետարան]   15։45 - Պարետի որոշմամբ Սևան համայնք մուտքի և ելքի արգելքը երկարաձգվում է մինչև   հունիսի 10-ը՝ ժամը 23։59-ը։   15։17 - ‼️Եթե մեքենայում մեկից ավելի ուղևոր կա, բոլորը պետք է դիմակ կրեն, եթե անգամ նույն ընտանիքի անդամներ են։ 📌Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ընտանիքի անդամները դիմակ կրեն մեքենայի մեջ։ Պատասխանը պարզ է․ հնարավոր չէ միանգամից նույնականացնել ընտանիքի կազմը, փողոցում կարգը պահպանելիս՝ բոլոր ուղևորներից պահանջել անձնագիր, ամուսնության վկայական (որը ոչ բոլորն ունեն), երեխաների ծննդյան վկայական կամ այլ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն տվյալ անձանց՝ ընտանիք հանդիսանալու հանգամանքը։ [Զարուհի Բաթոյան]   14։58 - Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մի շարք գերատեսչությունների ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:  Պետական նախարարը հայտարարել է, որ խախտումներ կատարող սուբյեկտները կնախազգուշացվեն, իսկ թերությունները չվերացնելու դեպքում տվյալ կազմակերպության տնտեսական գործունեությունը կսահմանափակվի: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]   14։26 - Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Փարաքարում և Թաիրովում այս պահին կա հաստատված 50 դեպք, և ցավոք այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)։  [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյան]   13։50 - Այն դիմակները, որոնք  մենք կրում ենք, 100 տոկոսով չեն ապահովագրում վարակվելուց, բայց եթե կա մի գործողություն, միջոցառում, որը գոնե մեկ տոկոսով կարող է կանխել վիրուսի տարածումը, ուրեմն այն պետք է իրականացնել։ Կարելի է ասել, որ մենք պիկին չենք հասել, որովհետև թվերը պետք է սկսեն նվազել և ձգտել զրոյի, որպեսզի մենք կարողանանք ասել, որ պիկին հասել ենք և հաղթահարել։ Ասիմպտոմ ձևերին տնային պայմաններում, բժշկի հսկողության տակ պահելը  ճիշտ որոշում է։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյան]   13։21 - Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման շահառուների քանակը 6161 է, որից դիմումներ ներկայացրել և աջակցությունից օգտվել է 5390-ը (87,4 տոկոս). Աջակցության գումարը կազմել է 294,4 մլն դրամ: [ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյան] |news.am|   13։05 - Կասեցվեց Մասիվի շուկայի գործունեությունը։ |factor.am|   12։31 - Նախ, թույլ տվեք արձանագրել, որ  կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղակիորեն  ձախողել է։ Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ավելի խոհեմ կլինեն, քան կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ է, որ խուճապի մեջ է։ Այս պահին պատասխանատվությունը միայն քաղաքացիների վրա թողնելը անկարելի է և սեփական անկարողության ցուցադրում է։ Միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն հետևում ցուցումներին, դա արդեն անվստահություն է առողջապահության նախարարի  նկատմամբ։ Ժողովուրդը ականատես է լինում, որ  ծանր վիճակում արտակարգ դրության պայմաններում կառավարությունը ունակ չէ պաշտպանելու իր ժողովրդին։ [Մանե Թանդիլյան]   12։16 - Հորդորում և կոչ ենք անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից: [ՀՀ ԿԲ]   11։57 - ՀՀ-ում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ոստիկանությունն այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության (ԱՎՎ) ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ [ՀՀ ոստիկանություն]   11։33 - Կանոնների պահպանումը 95 տոկոս երաշխիք է, որ չենք վարակվի։ Երեկ ես շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել ոստիկանության պետի հետ, ԱԱԾ տնօրենի հետ, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ, բայց իմ գործելու մեթոդը շարունակում է մնալ նույնը։ Մեկ էլ Արցախի նախագահի ինագուրացիան են անընդհատ պտտում, այդ ինագուրացիան տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում։ Արցախում, Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել։ [Նիկոլ Փաշինյան]   11։19  Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են ՌԴ-ից և անմիջապես մեկուսացվել են:Ընդհանուր առմամբ, Արցախում վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով ՀՀ է ուղարկվել 984 նմուշառում: [Արցախի ԱՆ] [Արցախ/ տեղեկատվական շտաբ]   11։ 00 - Թարմացվել է  03.06.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 10524 (+515)Առողջացածներ - 3454 (+27)Փաստացի բուժվողներ -6841Ընդհանուր թեստեր - 61650Մահվան ելքեր - 158 (+12)Մահվան ելքեր այլ պատճառով –59 (+3)  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է: [ԱՆ]   10։46 - Կորոնավիրուսով վարակված 6 օրական երեխայի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Երեխան շնչառական խնդիրներ չունի, բայց ունի թարախային օջախ, ջեմություն է ունեցել, բուժումն ընթացքի մեջ է։ [«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյան] |news.am|   10։39 - Մենք պետք է հաշվի առնենք, որ ամեն օր Հայաստանից Արցախ են գալիս ավելի քան 500 հայրենակիցներ, դրա համար հավանականությունը մեծ է, որ այդ մարդկանց մեջ կլինեն վարակակիրներ, դրա համար մենք պետք է հստակեցնենք մեր անելիքները։ Մեր նպատակը պատժամիջոցներ, տուգանքներ սահմանելը չէ։ Այս վարակը չպետք է դառնա ազգային սպառնալիք։  Սա պատերազմ է չերևացող թշնամու դեմ, և ինչպես պատերազմի ժամանակ, այսօր  էլ մենք պետք է համախմբվենք և պայքարենք այս վիրուսի դեմ։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]   10։13 - «Մեյմանդարի» շուկան փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ։ [Նիկոլ Փաշինյան]   10։11 - Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ: Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:[Արսեն Թորոսյան]   10։05 - Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։ Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաև խախտման հասցեն։ Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։ [Նիկոլ Փաշինյան]   9։20 - Պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում արգելվում է COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսանվտանգություն պատշաճ համակարգ:    
22:40 - 03 հունիսի, 2020
Մեր գործերը հիմա ավելի վատ են՝ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող դեղամիջոց. Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն |armtimes.com|

Մեր գործերը հիմա ավելի վատ են՝ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող դեղամիջոց. Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախաձեռնել է Zoom-ով առցանց ճեպազրույցների շարք: Առաջին ճեպազրույցը սկսվեց քիչ առաջ: Բացման խոսքում Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն նշեց, որ այս վարակը մեզ հետ դեռ երկար է մնալու, քանի դեռ չկա անվտանգ պատվաստանյութ կամ բուժող դեղամիջոց: «Մեր գործերն ավելի վատ են հիմա՝ վարակը տարածվել է, ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող նյութ: Միայն գիտենք, թե ինչպես աշխատենք վիրուսի հետ, բարդացման դեպքերի հետ, հանրության հետ»,- ասաց նա: Քլյուգեն ասաց, որ հաճախ իրեն հարցնում են՝ ինչպես կգնահատի այս կամ այն երկրի ղեկավարների ձեռնարկած միջոցառումները կորոնավիրուսի դեմ պայքարում: «ԱՀԿ-ի խնդիրը չէ գնահատել այս կամ այն երկրի աշխատանքի արդյունավետությունը, սակայն կարող ենք ասել, որ բոլոր երկրներն էլ լրջագույն միջոցառումներ են ձեռնարկել»,- ասաց նա: Բանախոսն առանձնահատուկ անդրադարձավ երեք երկրի, այդ թվում՝ մեր երկրին: «Հայաստանը, Ադրբեջանն ու Իսրայելը միջոցառումներ են ձեռնարկում՝ իրենց ազգային առանձնահատկություններից ելնելով: Ադրբեջանը վերանայում է թեստավորման սկզբունքները»,- ասաց նա: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
12:07 - 03 հունիսի, 2020