Հայաստան

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05.04․20 (թարմացվող)

21։51- ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է հարցուպատասխան՝ կորոնավիրոիսի տնտեսական հետևանքներիչեզոքացման իններորդ միջոցառման մասին։  21։34-  Այսօրվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին: ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում: [Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյան]   21։27- Մարտի 25-ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել են բուժաշխատողների համար նախատեսված նոր կորոնավիրոըսի կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ տեսական, գործնական, ինչպես նաև առցանց տարբերակներով։ Դասընթացին ներկա են գտնվել 331 բուժաշխատակից, որից 131 բժիշկ և 200 միջին և կրտսեր բուժանձնակազմ։ Առցանց եղանակով մասնակցել է 149 բուժաշխատակից` 120 բժիշկ և 29 միջին բուժանձնակազմ: [ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտ]   20։49- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին միջոցառման շրջանակում ներկայացվել է 229 վարկային հայտ, արդեն կան 7 հաստատված վարկեր՝ 1 մլրդ 63 մլն դրամին համարժեք, 2 կազմակերպությանը վարկն արդեն տրվել է, մյուսներին կտրամադրվի երկուշաբթի:    19։54- Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ #ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները։ [ՀՀ կառավարություն]   19։36- ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել: Այս պահի դրությամբ նոր մեկուսացված անձինք չկան: Այն քաղաքացին (առանց ախտանիշների), ով ՀՀ-ից մուտք էր գործել Արցախ և օրեր առաջ մեկուսացվել էր Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում, փորձանմուշի հետազոտությունը կիրականացվի առաջիկա օրերին: [Արցախի տեղեկատվական շտաբ]   19։20- Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ  սարքերով։ [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]   18։50- Արագածոտնի մարզի ևս 261 աշակերտ երկուշաբթի օրվանից կկարողանա լիարժեք մասնակցել հեռավար դասընթացներին: ԿԳՄՍՆ-ի կողմից հավաքագրված տեխնիկայից և համակարգչային սարքերից 81-ը (67 համակարգիչ, 14 սմարթֆոն և պլանշետ) հատկացվել է Արագածոտնի մարզին: Արագածոտնի մարզպետարանում դրանք այսօր տրամադրվեցին մարզի 59 հանրակրթական դպրոցների: Մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուները, իմ հանձնարարությամբ, իրականացրել են շահառուների ընտրությունը՝ նախապատվությունը տալով սոցիալապես անապահով, դպրոցահասակ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին: [Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան]   18։13- Ուրախ եմ տեղեկացնել, որ մարտի 25-ից կիրառվող՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից և հասցնել այն 1,4-ի: [Տիգրան Ավինյան]   18։00-  Ստեփանակերտում կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ապրիլի 5-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի արդյունքում որոշվել է ախտահանել Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու այն վայրերը, որտեղ նկատելի է մարդկանց ակտիվ տեղաշարժ: Օրվա երկրորդ կեսին սկսվել է վերոնշյալ աշխատանքների իրականացումը:  [Արցախի տեղեկատվական շտաբ]   17:54- «Առողջ Արցախ» ծրագրի իրականացման շրջանակներում Արցախ ներկրված նոր տեխնիկական միջոցները ժամանակավորապես փոխանցվել են ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանիչ միջոցառումներ իրականացնելու համար: [Արցախի տեղեկատվական շտաբ]17:45-  Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն: Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության բուժօգնություն եվ սպասարկում` սահմանափակել եմ շփումս տարեց և (կամ) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ, այդ թվում՝ ընտանիքիս անդամների: Որևէ հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում: [Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյան]17:22 Մեր քաղաքացիներին կոչ եմ անում կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը։ [Մասիս Մայիլյան]16:15- Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկն ազգությամբ ուզբեկ է։ Կան 30-ից ավելի մեկուսացվածներ, որոնք հայտնաբերված դեպքերի կոնտակտավորներ են։ [ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]15:56- Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։ Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են։ [Հակոբ Արշակյան]15:54- 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է: #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը [Արսեն Թորոսյան]15:46- Շուրջ 30 ՀՀ քաղաքացիներ այսօր Ամստերդամի օդանավակայանից կուղևորվեն Մինսկի օդանավակայան, որտեղից էլ կժամանեն Հայաստան։ [Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն]15:10- Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները հավաքագրելու, այնուհետև առավել խոցելի խմբերին տրամադրելու համար։ [ՀՀ կառավարություն]14:35- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելում է բժշկական կազմակերպություններ, ծանոթանում է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների բժշկական օգնության կազմակերպմանը և պայմաններին: [ԱՆ]13:00- Ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia: Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Covid-19 Armenia-ն հասանելի է ✅թե՛ Google Play (https://play.google.com/store/apps/details?id=am.gov.covid19)✅թե՛ AppStore (https://apps.apple.com/am/app/covid-19-armenia/id1505830061) հարթակներում։ [Տիգրան Ավինյան]12:07- Կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար Արցախի բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ: Ներկա դրությամբ ԱՀ ԱՆ ենթակա բուժհիմնարկներում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան: [Արցախի տեղեկատվական շտաբ]11:45- Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկուշաբթվանից կհասնեն հասցեատերերին։ ԿԳՄՍ նախարարությունը Կոտայքի մարզին է տրամադրել ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին։ Նախաձեռնությունն իրականություն է դարձել նաև SMART նորարար կրթության հիմնադրամի և UCOM հեռահաղորդակցային ընկերության համագործակցությամբ, որի արդյունքում շուրջ երեք տասնրակ համակարգիչ ևս կտրամադրվի մարզի դպրոցներին։ [ԿԳՄՍՆ]11:00- Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 52 դեպք, բուժվածների թիվն ավելացել է 14-ով, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 822 է: Բուժվածների թիվը 57 է, փաստացի բուժվողներինը՝ 758, բացասական թեստերը՝ 3877, մահվան ելքերը՝ 7: [ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]10:30- Ցավոք, մեր մարզում վարակման դեպքերը, մյուս մարզերի համեմատ, ամենաշատն են։ Նրանց առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է բավարար, մեծ մասը գնում է դեպի կազդուրում։ Ինչ վերաբերում է վարակվածների տարիքային խմբին, ասեմ, որ ամենափոքրը 2.5 ամսական է,  ամենատարեցը՝ 85։ Մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների ընդհանուր թիվն անցնում է 1100-ից։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան] |factor.am|
21:53 - 05 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․04․20 (թարմացվող)

19։52- Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավոր կացարան ապահովելու նպատակով, Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան, խնդրում է շտապ կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ:Թեժ գիծ՝ +7/863/253-67-45, +7 (961) 408 - 44 - 23( WhatsApp/Viber) [ՀՀ ԱԳՆ]   19։45-  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում:Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել պետական այն ակտիվները, որտեղ կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա, նշել ոլորտները, որտեղ ներդրումների ներգրավման հեռանկարներ կան, և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ պիլոտային ծրագրի տարբերակներ՝ հնարավոր արդյունքների և ռիսկերի գնահատմամբ:   19։23- Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ եւ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները: Խորհրդակցությանը ներկա են եղել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:   18։41- Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   18։18- Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։ Նշյալ քաղաքացիների հետ մեկտեղ՝ առաջնահերթություն է տրվում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնց վերադարձը հայրենիք խիստ հրատապ և անհետաձգելի է, նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]   17։59- ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել: Այս պահի դրությամբ չկան նաև նոր մեկուսացված անձինք։ Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է ԱՀ-ում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: [Արցախի տեղեկատվական շտաբ]   17։50- «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախի hանրապետություն մուտք գործող բոլոր անձինք՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համար: [ Արցախ  Տեղեկատվական շտաբ] 16։29- «Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է   հայտնաբերվել: Վարակվածը ընկերության մենեջերն է, ով զբաղվել է պատվերների գրանցմամբ: Դեպքը հայտնաբերվել է ապրիլի 1-ին, պարզվել է նրա շփումների շրջանակը, եւ մեկուսացվել են աշխատակիցները:Ամեն օր պարտադիր կերպով ախտահանում ենք գործարանը, մեքենաները, մինչեւ այս էլ մենք օրը մի քանի անգամ ջերմաչափում ենք իրականացրել աշխատակիցների շրջանում։[«Դարոինկ» ՍՊԸ տնօրեն Կարապետ Աֆրիկյան] |news.am| 16։10- Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ։[ՌԴ-ում ՀՀ դեսպանություն] 15։59- ԱԻՆ տեղեկացնում է, որ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կվարակազերծվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը:Ախտահանվել է Վանաձորի քաղաքային շուկան։ Թիվ 36 և 37 հրշեջ-փրկարարական ջոկատները մոտ 2000 քմ տարածք են վարակազերծել։ [ՀՀ ԱԻՆ] 15։49- ‼️Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում։[ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան] 15։03- Այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք, ունենք, ցավոք սրտի, 7 մահ, 43 մարդ առողջացել է: Եվ այս  պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ՝ իհարկե այնքանով, որքանով այդ բուժումը  կարելի է համարել այդպիսին, քանի որ մեծամասնությունը՝  ավելի քան 500 մարդ, ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի: Բայց, այնուամենայնիվ, նրանք վարակակիրներ են եւ նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի։ [ Նիկոլ Փաշինյանը՝ Կապիտալ ծրագրերի իրականացման ընթացին վերաբերող խորհրդակցության ընթացքում] |armenpress.am| 14։12- Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշում կայացնելն է:Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով ախատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծմանը։ [Կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ Կառավարությունում հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը] |tert.am| 13։44- Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար կոչ ենք անում մի կողմ թողնել քաղաքական կամ անձնական շահերն ու մոտեցումները, միավորել մեր միտքն ու գործը և սատար կանգնել իշխանություններին: Խուճապը փոխարինել կարգապահությամբ, անտարբերությունից արթնանալ որպես գործուն աջակիցներ և առաջնորդվել միայն հանրային շահով:Մի կողմ թողնելով հնարավոր բացթողումները՝ մենք համոզված ենք, որ սա այն պահն է, որ պետք է նեցուկ լինել մեր պետական այրերին և կառույցներին: Ձեռք մեկնել, այլ ոչ թե հարվածել, օգնել՝ ոչ թե վնասել: [Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչություն]  11:24- Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից:Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։  Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին։ [Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյան] |armeniasputnik.am| 11:10- Ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց: Նրանց համար մեկանգամյա չարթերային թռիչք կիրականացվի ապրիլի 6-ին։ Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն] 11:00- ‼️‼️‼️‼️ #Հայաստան #Թարմացում  04.04.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը -770Բուժվածներ - 43Փաստացի բուժվողներ - 720Բացասական թեստեր - 3477Մահվան ելքեր - 724 ժամվա ընթացքում գրանցվել է- 34
21:38 - 04 ապրիլի, 2020
Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Երկուշաբի՝ ապրիլի 6-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի տոմսերն ամբողջությամբ սպառվել են՝ Հայաստան վերադարձողների մեծ թվով պայմանավորված: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու քաղաքացիներին խնդրում հանգստություն պահպանել, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: «Հարգելի քաղաքացիներ. խնդրում ենք բոլորիդ պահպանել հանգստություն, իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է։ Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։ Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։ Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է վեց հազարը։ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման։ Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ»,-ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջում։
16:38 - 04 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․04․20 (թարմացվող)

0։39- Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այս պահին գործում է միայն Մինսկ-Երեւան թռիչքից օգտվելու հնարավորությունը։ Ապրիլի 5-ի և 12-ի չվերթների տոմսերն արդեն սպառվել են։0։24- Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]23։43- Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից): Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է, և չի կարելի մեր անկազմակերպվածության, անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը: [Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան]23։39- Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլի դրությամբ մարզում կա կորոնավիրուսով վարակված 158 քաղաքացի: Նրանցից երկուսը Ոսկետափ համայնքից են՝ «Սպայկա» ընկերության աշխատակիցներ: |factor.am|22։45- Կապի օպերատորների հետ ձեռք բերվել պայմանավորվածություններ, համաձայն որոնց սահմանվելու է  հատուկ մատչելի` Կրթական սակագին:Տեխնիկական վերջին կարգավորումներից հետո կներկայացնենք մանրամասներ։ [ԿԳՄՍ նախարարություն]22։43- ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից: Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]22։11- Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ, որը գտնվում է Օրթոպեդիայի ինստիտւոտում։ [Արսեն Թորոսյան]21։51- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը ևս միացել է «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» ծրագրին: Հատուկ հաշվեհամարին է փոխանցվել աշխատակիցների կողմից հավաքված 470 000 ՀՀ դրամ: [ՀՀ քաղաքաշինության կոմիտե]21:26- ԱԺ-ի ընդունած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերը ՀՀ իշխանություններին շատ լայն հնարավորություններ են տալիս բջջային հեռախոսների տվյալները կորոնավիրուսի դեպքերի բացահայտման նպատակով օգտագործելու համար: Բայց դրանք սահմանափակում են մարդու մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը և իշխանություններին հասանելի են դարձնում վարակված անձանց մասին գաղտնի բժշկական տեղեկատվությունը։ [Human Rights Watch]20:07- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:Քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ:19:56- Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Նրանցից 1-ն առողջացել է և դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում:☑️Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են:✅Հարգելի լոռեցիներ, մնացեք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել:✅Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]19:50- Արցախում առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Օրվա ընթացքում բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ահազանգեր չեն եղել, մեկուսացվածների նոր փաստեր չեն արձանագրվել: [ԱՀ ԱՆ]19:25- Իսրայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է այնտեղ մնացած ուսանողների հետ, և պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջև ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Ներկայումս արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները բավականին համապարփակ են. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ՀՀ ԱԳՆ-ն և պարետատունն ամբողջովին տիրապետում են  ավելի քան 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը: [Աննա Նաղդալյան]19:14- Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրությամբ դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ՀՀ-ում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով: 19:11- Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, ապրիլի 3-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 864 մլն 664 հազ. 835.7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3346: [ՀՀ ֆինանսների նախարարություն]18:55- ՀՀ տարածքում բնակչության տեղաշարժի սահմանափակումները վերահսկելու համար Ոստիկանական ուժերին միացել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով համապատասխան ստորաբաժանումն անցել է ծառայության իրականացմանը։ Ստուգվում է տեղաշարժման թերթիկների և անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը։ Սահմանափակումների նոր ռեժիմը գործում է նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները։ [ՀՀ ԱԻՆ]18:26- Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ Նրանց այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հորդորում է մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն: [ՀՀ ԱԳՆ]17։57- 02.04.2020 դրությամբ Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]    17։42- Բողոքների հիման վրա, համայնքային և տեղական ինքնակառավարման մարմիններում մշտադիտարկումներ իրականացնելիս մենք որոշ դեպքերում խախտումներ ենք արձանագրել՝ առկա չեն եղել հատուկ պաշտպանիչ միջոցներ, աշխատակիցները չեն կրել դիմակ և ձեռնոց։ Նրանց հանձնարարվել է արագ վերացնել դրանք, որպեսզի չդադարի իրենց գործունեությունը: [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան] |armenpress.am|   17։35-  ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։1) «Նոր Զովք» ՍՊԸ՝ ք. Երևան, Ազատության պող. 11.2) «Զանգեզուր հասկ» ՍՊԸ՝ ք. Կապան, Շինարարների 99.3) «Կապանի հաց» ՍՊԸ՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 1-ին նրբ․ 9.4) «Ռ․ Իսրաելյան» ՍՊԸ՝ ք. Կապան, Հունան Ավետիսյան 10.5) «Գեղեցիկ Քնար» ՍՊԸ՝ ք. Կապան, Մ. Պապյան 16/Ա:   17։32- Մեր մշտադիտարկումների ընթացքում մենք տեսնում ենք, որ սուպերմարկետներում հենց մեր այցի պահին գործատուները երբեմն ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին, որը մեր կողմից որպես նաև աշխատողների շահերի պաշտպանության վերահսկողությամբ զբաղվող տեսչական մարմին, դրան շատ խիստ ուշադրություն ենք դարձնում։ Աշխատողները չեն կարող դա մեկ ժամից ավել կրել, որովհետև դրանք պատրաստված են այնպիսի նյութով, որով շնչել հնարավոր չէ։ [ԱԱՏմ ղեկավար Հակոբ Ավագյան] |1lurer.am|   17։27- Մինչ այսօր 257 կազմակերպությունում իրականացվել են մշտադիտարկումներ, խախտումներ են հայտնաբերվել 38 կազմակերությունում: Նրանց գործունեությունը 6-ական ժամով դադարեցվել է։ [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան] |azatutyun.am|   17։14- Ասիական զարգացման բանկի տարեկան առաջատար տնտեսական հրապարակման համաձայն, նոր թագավարակի պանդեմիայի ազդեցության ներքո զարգացող Ասիայում տարածաշրջանային տնտեսական աճը կտրուկ կնվազի 2020թ.-ին՝ մինչ 2021թ.-ին վերականգնվելը։ Հայաստանում, տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությունն արտացոլելով՝ կանխատեսվում է, որ 2020թ.-ին աճը կդանդաղի 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում, իսկ հետո՝ 2021թ.-ին, կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019թ-ին և 2020թ-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։ |hetq.am|   17։01- Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս վարակը: Նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Մյուսի մոտ, որն իր հետ հերթապահության էր, ևս ախտորոշվեց վարակը, հիմա նրա վիճակը շատ լավ է։ [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան] |armenpress.am|   16։56- Նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։ Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մաքաթիա-Սեբաատիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ [Արսեն Թորոսյան]   16։55- 03․04․2020թ-ից Այրվածքաբանության ազգային կենտրոն- ի այրվածքային բաժանմունքը անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։Կենտրոնի հասցեն է ք․ Երևան, Ֆանարջյան փողոց, 76 շենք։Հեռախոսահամար՝ +374 10 23 68 29 [Այվածքաբանական ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյան]   16։46-  ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներին: Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսվող պետական աջակցության մեխանիզմները, մասնավորապես, ընդգծվել է այն շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը, որն ունի առաջնահերթ աջակցության կարիք: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական բնույթի աջակցության հնարավորություններին: Առաջիկա օրերին տնտեսվարող սուբյեկտների ու սոցիալական բնույթի աջակցությունները կառավարության որոշումների նախագծերի տեսք կստանան: [Արցախի տեղեկատվական շտաբ]   16։25- Կան քաղաքացիներ, որոնց չվերթները չեղարկվել են, մուտքի արտոնագրերի ժամկետները խախտվել են, իսկ վերջիններս այս պահի դրությամբ դեռ այստեղ են և բնակվում են հարազատների տներում։ Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել տեղական իշխանությունների, մասնավորապես՝ միգրացիոն ծառայության հետ, որ այս արտակարգ իրավիճակի ավարտից հետո հնարավոր լինի երկարաձգել վիզաների ժամկետները։ Նրանք, ովքեր կցանկանան անմիջապես մեկնել, օդանավակայանում կներկայացնեն չվերթի չեղարկման ապացույցները և առանց որևէ խոչընդոտի կլքեն Նիդերլանդների տարածքը։ Մինչ այս պահը մենք օժանդակել ենք տարբեր չվերթներով շուրջ հինգ տասնյակ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու հարցում։  [Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան] |azatutyun.am|   15։55- ԱԺ-ն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։ Վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]   15։50- Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   15։46- Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը՝ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը: Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից: [Արցախի տեղեկատվական շտաբ]   15։22-  ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները գործում են ուժեղացված կարգով, որպեսզի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներին զուգահեռ հնարավոր լինի արձագանքել քաղաքացիների բոլոր ահազանգերին։ Ստեղծվել են պահեստային խմբեր։ Անհրաժեշտության դեպքում նրանք կներգրավվեն հրդեհաշիջման կամ կենցաղային այլ կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր։ [ԱԻՆ]   15։18-  ԱԱՏՄ-ի և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է ջերմաչափիչ նոր սարք, որը համալրել է տեսչական մարմնի տեխնիկական բազան և թույլ է տալիս ջերմաչափել ՀՀ օդային եւ ցամաքային սահմանը հատող ցանկացած անձի։ Նոր ջերմաչափը տեղադրվել է ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում` բարելավելու ընթացիկ աշխատանքը։ Այն ապահովում է հեռահար ավտոմատ ջերմաչափում, ինչը թույլ է տալիս պարզել` ՀՀ մուտք գործող ուղեւորահոսքում ջերմող անձ կա՞, թե՞ ոչ։ [ԱԱՏՄ]   14։39-  Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի հետ: Նախագահը բարձր է գնահատել կառույցի պատրաստած վերլուծությունը համաշխարհային տնտեսության վրա COVID 19 համավարակի ազդեցության վերաբերյալ։ Նախագահ Նա նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր և արժեքավոր կլինի կառույցի կողմից մեր երկրի վերաբերյալ զեկույցի թարմացումը՝ ներառելով տնտեսության վրա COVID 19-ի ազդեցությունը, դրա հնարավոր հետևանքներն ու դրանց հաղթահարման վերաբերյալ առաջարկությունները:   14։05- Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը համացանցում տեղադրելու և բոլորին հասանելի դարձնելու նպատակով տրամադրել է հանրակրթական դպրոցի 9–րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Գրականություն» առարկայի «խոսող դասագրքերը», որոնք պարունակում են դասագրքերի բովանդակությունների ձայնագրությունները։ Ձայնագրությունների հեղինակային իրավունքը պատկանում է Ալիկ Խառատյանին, կարդում են Անի Մարգարյանը և Սամվել Ղազարյանը։Խոսող դասագրքերը հասանելի են հետևյալ հղումներով՝☑️9–րդ դասարան․ Գրականություն➡️ https://bit.ly/39DFahG☑️11-րդ դասարան․ Հայ գրականություն➡️ https://bit.ly/3aGuYqb☑️12-րդ դասարան․ Հայ գրականություն➡️ https://bit.ly/2X7CcPU [ԿԳՄՍՆ]   13։59- ՀՀ ԱԺ նախագահի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ապրիլի 3-ին ԱԺ-ի պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը բերվեց Գեղարքունիքի մարզ: Նվիրաբերված համակարգիչները նախատեսված է տրամադրել մարզի 36 հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք էլ տրամադրեն 4 և ավել դպրոցահասակ երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար: [ԳԵղարքունիքի մարզպետարան]   13։48- ՀՀ ՄԻՊ-ը Արման Թաթոյանը տեսազանգ է ունեցել ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Նրանք քննարկել են երկու երկրներում  Կորոնավիրուսային տարածման պայմաններում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Տեղի են ունեցել կոնկրետ քննարկումներ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց ՌԴ-ում աշխատող անձանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ: Առանձին ուսումնասիրվել են այն դեպքերը, որոնք վերաբերում են համաճարակի հիմքով սահմանափակումների պատճառով ընտանիքների վերամիավորումներին և երկրներ վերադարձին:   13։43- Այս տարին այն տարին է, որ էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումը տարվա սկզբին արված կանխատեսումների համեմատությամբ: Տարվա սկզբին այդ արդյուքնները բավականին լավատեսական էին, և երկու ամսվա ցուցանիշները ոչ ավելի վատ էին, քան 2019-ին արձանագրված շատ լավ ցուցանիշները: Սակայն սա ցույց է տալիս մի բան. որ մենք կարող եք արտադրել, կարող ենք ունենալ այնպիսի տնտեսություն, որը աճում է բարձր տեմպերով: Չնայած 2020-ի դժվարություններին՝ մենք արագ կվերականգնենք և´ պոտենցիալը, և´ տնտեսական ակտիվությունը։ [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` Կբ-ի կանխատեսման մասին, թե կորոնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա] |armenpress.am|   13։30- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»: Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միաժամանակ նշվել է, որ մասնագետները հաջողությամբ կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում:   13։10- Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության, տարածման, դրա թվի վերաբերյալ այնպիսի գրառումներ են կատարել, որոնց փաստական տվյալների ստուգման անհրաժեշտություն է առաջացել: ԱՀ ոստիկանությունը պարզել է, որ քաղաքացիները զուտ անհատական կարծիք են արտահայտել, այդ լուրերը փաստական որևէ հիմք չեն ունեցել, ըստ այդմ՝ չեն համապատասխանում իրականությանը: Արդյունքում, վերոնշյալ անձինք, կեղծ լուրերի տարածումից զերծ մնալու նպատակով, գրառումները հեռացրել են: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չհրապարակել և հետևել պաշտոնական լրահոսին։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   13։03- Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում արդեն ավելի քան 120  փոքր ու միջին ձեռնարկություն է դիմե`լ աջակցություն ստանալու համար: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Պետությունն այդ դիմումները ստանաուց հետո դեռ պետք է պարզի, թե արդյոք նրանք բավարարո՞ւմ են անհրաժեշտ պահանջներին, օրինակ՝ ունե՞ն հարկային և վարկային կարգապահություն: Այդ տեղեկությունը ստուգում են թե ԱԿՌԱ համակարգում, թե ՊԵԿ-ում: |armenpress.am|   12։54- Արտակարգ դրությունն ուղիղ կապ չունի այն պարտավորությունների հետ, որ կազմակերպություններն ունեն պետության առջև, մասնավորապես՝ հարկային պարտավորությունների: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ որոշ կազմակերպություններ բողոքում են, թե ՊԵԿ-ը կալանք է դնում հաշիվների վրա և բռնագանձումներ անում: |pastinfo.am|    12։51- Ապրիլի 1-ից գործում են կառավարության կողմից հաստատված ու կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզքոքացմանն ուղղված բոլոր 4 ծրագրերը, որոնք վերաբերում են բիզնեսի աջակցությանը։ Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ |lragir.am|   12։19- Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։ Շնորհակալություն ենք հայտնում Շիրակի մարզի քույր նահանգ Հայնանի ղեկավարությանն ու «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամին»՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Շիրակի մարզին բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար։ [Շիրակի մարզպետարան]   11։59- Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով: [Երևանի քաղաքապետարան]   11։36- Անտեսելով օրենքը, ինչպես նաեւ նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները եւ հուսալով, թե համայնքապետարանն այս ընթացքում հեռավար աշխատանքի կազմակերպման պատճառով կանցնի պասիվ գործունեության` որոշ անձինք ծավալում են ապօրինի շինարարական աշխատանքներ` խախտելով օրենքն ու արտակարգ դրության կանոնները, վտանգելով հանրային առողջությունը: Էջմիածնի քաղաքապետարանը զգուշացնում է, որ խիստ հետամուտ է օրենքով սահմանված կարգի պահպանմանը եւ իրավիճակից օգտվող անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքի ողջ խստությամբ: Էջմիածնի համայնքապետարանը, արտակարգ դրության օրերին ապօրինի շինարարությունը եւ հողազավթումները բացառելու համար, սահմանել է քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակիցների ամենօրյա հերթապահություն։ Կոչ ենք անում խուսափել պատասխանատվությունից, զերծ մնալ ապօրինի շինարարությունից, բացառել ապօրինի հողազավթումն ու ապօրինի հողաշինարարությունը եւ խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները` այս օրիներին նաեւ չվտանգելով ձեր եւ ձեր հարազատների առողջությունը: [Էջմիածնի քաղաքապետարան]   11:16- Առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ։    11:02- Թարմացվել է 03.04.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը -736Բուժվածներ - 43Փաստացի բուժվողներ - 686Բացասական թեստեր - 3258Մահվան ելքեր - 7 [ԱՆ]   10։14- Մեր համայնքում ոչ ոք վարակված չէ, և ես հույս ունեմ, որ ոչ ոք չի էլ վարակվի: Մենք տանն ենք, մեկուսացված, բայց միևնույն ժամանակ համակարգչի, բջջային հեռախոսների միջոցով համայնքը կարողանում է համախմբված մնալ և մեր աշխատանքն առաջ տանել: Հաճախ ենք խոսում միմյանց հետ, չենք զգում հեռավորությունը, և բոլորս ենթարկվում ենք վիրուսի կանխարգելմանն ուղղված պահանջներին։ [Ռումինիայի հայոց միության հիմնադիր և նախագահ Վարուժան Ոսկանյան] |armenpress.am|   10։08-  Թալիշում ՊԲ հրամանատարության մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ժամանակ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին զեկուցվել է կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների ընթացքի մասին: Զորամասերում, մարտական հենակետերում, վարչական շենքերում իրականացվող ախտահանիչ աշխատանքներն ակտիվ փուլում են, հատուկ ուշադրություն է դարձվում սննդի ապահովման գործընթացին ու դրա ապահովմամբ և սպասարկմամբ զբաղվող անձնանց առողջական վիճակին: [Արցախի տեղեկատվական շտաբ]   09։52- Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, ԱԳՆ-ի և արտրերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից: [ԱԳՆ]   09։35- Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43: [Արսեն Թորոսյան]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․04․20
00:55 - 04 ապրիլի, 2020
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն աշխատում է Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելու ուղղությամբ

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն աշխատում է Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելու ուղղությամբ

Ուկրաիանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այս պահին գործում է միայն Մինսկ-Երեւան թռիչքից օգտվելու հնարավորությունը։ Ապրիլի 5-ի և 12-ի չվերթների տոմսերն արդեն սպառվել են։ Ընկերության կայքի տոմսերի ամրագրման համակարգը տոմսերի առկայություն է ցույց տալիս ապրիլի 17-ի, 19-ի, 24-ի և 26-ի համար։ Դեսպանությունը կրկին զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, նաև այն իմաստով, որ ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Սահմանակետից Մինսկ հասնելը կարող է իրականացվել այդ պահին սահմանի բելառուսական կողմում առկա տրանսպորտով, նաև Բելառուսում բնակվող ձեր ծանոթների, ազգականների, ընկերների օգնությամբ։Բացի այդ, իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքն, մտնողներին ուղարկել 14-օրյա պարտադիր կարանտին, նույնիսկ եթե ձեր ձեռքին Բելավիա ավիաընկերության գնված տոմս կա։ Դեսպանատնից տեղեկացնում են նաև, որ այս օրերին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն աշխատում է Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելու ուղղությամբ։ «Առայժմ բավարար քանակությամբ մեկնողներ և Հայաստանից Ուկրաինա եկողներ չկան, որպեսզի հստակեցվի դրա ժամկետը և առհասարակ հնարավորությունը։ Մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով հաշվառվել դեսպանության հյուպատոսական բաժնում։ Պետք է նշել, որ առայժմ մենք չենք կարող երաշխավորել, որ նույնիսկ բավարար քանակի ուղևորներ հավաքվելու դեպքում թռիչքը պարտադիր կկայանա, քանի որ կարանտինային ռեժիմը շատ արագ է փոփոխվում։ Ցանկանում ենք նաև զգուշացնել, որ հնարավոր թռիչքի տոմսի արժեքը սահմանելու է ավիաընկերությունը, որը մասնավոր իրավաբանական անձ է»,- ասված է հայտարարության մեջ։
00:39 - 04 ապրիլի, 2020
Ապրիլի 6-ին կայանալու է Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը, որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները

Ապրիլի 6-ին կայանալու է Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը, որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից: Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18,Երևան: +374-91-969612: Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներով և էլ. փոստով. Հեռ.+ 7 (495) 624 - 32 - 43Էլ. Փոստ. [email protected] Դեսպանությունն աշխատելու է նաև շաբաթ և կիրակի օրերին:
22:41 - 03 ապրիլի, 2020
Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2.2% տնտեսական աճի դանդաղում, իսկ 2021-ին` 4.5% |hetq.am|

Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2.2% տնտեսական աճի դանդաղում, իսկ 2021-ին` 4.5% |hetq.am|

hetq.am: «Ասիական զարգացման հեռանկարներ (ԱԶՀ) 2020-ի» (Asian Development Outlook (ADO) 2020), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարեկան առաջատար տնտեսական հրապարակման համաձայն, նոր թագավարակի (COVID-19) պանդեմիայի (համավարակ) ազդեցության ներքո զարգացող Ասիայում տարածաշրջանային տնտեսական աճը կտրուկ կնվազի 2020թ.-ին՝ մինչ 2021թ.-ին վերականգնվելը։ Զեկույցի շրջանակներում կանխատեսվում է, որ 2020թ-ին տարածաշրջանային աճը կկազմի 2.2%՝ 2019թ.-ի սեպտեմբերին ԱԶԲ-ի կանխատեսված 5.5%-ից 3․3 տոկոսային կետով իջեցում։ Ակնկալվում է, որ 2021թ-ին աճը կավելանա՝ հասնելով մինչև 6.2%-ի այն ենթադրությամբ, որ բռնկումը կավարտվի և գործունեությունը կկարգավորվի։ Բացառությամբ Հոնկոնգի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Սինգապուրի, Թայբեյի, Չինաստանի ինդուստրիալ նոր տնտեսությունների՝ կանխատեսվում է, որ զարգացող Ասիայի աճն այս տարի կկազմի  2.4%՝ 2019թ-ի 5.7%-ի համեմատ՝ նախքան հաջորդ տարի 6.7%-ի հասնելը։  «Համաշխարհային համավարակի զարգացումը, ուստի և համաշխարհային և տարածաշրջանային տնտեսության հեռանկարները խիստ անորոշ են։ Աճը կարող է ավելի ցածր լինել, իսկ վերականգնումը՝ ավելի դանդաղ, քան այժմ կանխատեսում ենք։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուժեղ և համակարգված ջանքեր գործադրել՝ COVID-19-ի համավարակը զսպելու և վերջինիս ունեցած տնտեսական ազդեցությունը, հատկապես ամենախոցելիների վրա մինիմիզացնելու համար», - ասաց ԱԶԲ գլխավոր տնտեսագետ Յասույակի Սավադան։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (ՉԺՀ) COVID-19-ի բռնկման պատճառով առաջին եռամսյակում արդյունաբերության, ծառայությունների, մանրածախ վաճառքի և ներդրումների ծավալների կտրուկ կրճատումը այս տարի կհանգեցնի աճի տեմպերի նվազեցման մինչև 2․3%-ի։ Աճը կվերականգնվի՝ հասնելով նորմալից բարձր 7.3%-ի 2021թ-ին՝ նախքան կվերադառնա աճի նորմալ տեմպին։ Հնդկաստանում վիրուսի տարածումը, ինչպես նաև գլոբալ վիճակի թուլացումը զսպելուն ուղղված միջոցառումները առ ոչինչ կդարձնեն հարկերի նվազեցման և ֆինանսական հատվածի բարեփոխումների օգուտները։ Կանխատեսումների համաձայն՝ 2020 ֆիսկալ տարում (ՖՏ) Հնդկաստանում աճը կդանդաղի՝ հասնելով 4.0%-ի՝ նախքան 2021 ՖՏ-ում 6.2%-ի չափով ամրապնդվելը։  Հայաստանում, տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությունն արտացոլելով՝ կանխատեսվում է, որ 2020թ.-ին աճը կդանդաղի 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում, իսկ հետո՝ 2021թ.-ին, կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019թ-ին և 2020թ-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։ Ակնկալվում է, որ 2020թ-ին գնաճը և ընթացիկ հաշվի դեֆիցիտը մի փոքր կբարձրանան՝ նախքան 2021թ-ին միջինանալը։ Պետական ներդրումների ավելացումը շատ կարևոր է ներառական և կայուն աճ ապահովելու համար։ Ասիայում թուլության մեծ մասը պայմանավորված է արտաքին միջավայրի վատանալով՝ ԱՄՆ, եվրոգոտու և Ճապոնիայի արդյունաբերական խոշոր տնտեսություններում աճի ստագնացիայով կամ անկումով։ Ապրանքների և նավթի որոշ արտահանողներ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիայի երկրները, կտուժեն հումքի գների անկումից։ Ակնկալվում է, որ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար այս տարի կկազմի միջինում  $35՝ 2019թ.-ին մեկ բարելի համար $64-ի համեմատ։  Ավելին՝ hetq.am-ում
17:12 - 03 ապրիլի, 2020
Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին` կորոնավիրուս համավարակի դեմ պայքարելու համար

Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին` կորոնավիրուս համավարակի դեմ պայքարելու համար

Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ։ Գնումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում Համաշխարհային բանկի արագացված ընթացակարգերի կիրառմամբ։ Համաշխարհային բանկի տրամադրած նեղ մասնագիտական փորձագիտության շնորհիվ կատարվել է շուկայի արագ վերլուծություն՝ բուժսարքավորումների գլոբալ առաջարկի խիստ կրճատման և աճող գների պայմաններում «արժեք փողի դիմաց» սկզբունքն ապահովելու նպատակով։ Արդյունքում Հայաստանի առողջապահական համակարգը կզինվի լրացուցիչ բարձրորակ սարքերով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության ավելացող հաստատված դեպքերի բուժման համար։ «Այս հանկարծահաս իրավիճակում Բանկը պատրաստ է՝ աջակցելու համավարակի ազդեցության մեղմացմանը նպաստելու Հայաստանի արձագանքին», - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։ «Ցանկանում եմ բարձրաձայնել Հայաստանի բուժաշխատողների աննախադեպ նվիրումն՝ ի պաշտպանություն բնակչության։ Նաև հորդորում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ամենայն խստությամբ հետևել արտակարգ իրավիճակի կանոններին և պահպանել սոցիալական հեռավորությունն ու կատարել մեկուսացման միջոցառումները, որոնք ուղղված են համավարակի ազդեցության մինիմալացմանը»։ Նույն մոտեցումը կկիրառվի օդափոխության հավելյալ սարքերի, ինչպես նաև անձնական պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերման գործընթացում՝ առողջապահության հրատապ կարիքները բավարարելու նպատակով։ Բացի այդ, Համաշխարհային բանկը պատրաստ է վերածրագրավորելու Հայաստանում իր ընթացիկ ծրագրերի պորտֆելը՝ տարբեր ոլորտներում COVID-19 –ին հակազդելու ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով։ Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը սերտորեն համակարգվում է մյուս միջազգային կազմակերպությունների և զարգացման ֆինանսական հաստատությունների օժանդակության հետ։ Մասնավորապես, վերոնշյալ սարքավորումների գնումն իրականացվելու է անմիջականորեն Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունների մատակարարման խողովակներով՝ հաշվի առնելով գլոբալ շուկայում ինտենսիվ թերապիայի այստեսակ սարքավորումների մասով առկա սահմանափակումները։ Համաշխարհային բանկի խումբը գործողության մեջ է դնում 14 միլիարդ դոլար արժողությամբ արագ արձագանքման փաթեթ՝ զարգացող երկրներում COVID-19-ի նկատմամբ հակազդումն ուժեղացնելու և վերականգնման փուլի հասնելու ընթացքը կրճատելու նպատակով։ Անմիջական հակազդումը ներառում է ֆինանսավորում, քաղաքականության մասով խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն, որը երկրներին կօգնի հաղթահարել համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները։ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 8 միլիարդ դոլարի ֆինանսավորում է տրամադրում ի աջակցություն համավարակից տուժած մասնավոր ընկերությունների և աշխատատեղերի պահպանման։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Զարգացման միջազգային ասոցիացիան (IBRD and IDA) նախնական 6 միլիարդ ԱՄՆ դոլար են հատկացնում առողջապահության ոլորտում արձագանքմանը։ Քանի որ երկրներն ավելի ընդգրկուն աջակցության կարիք ունեն, Համաշխարհային բանկի խումբը 15 ամսվա ընթացքում 160 միլիարդ դոլար կներգրավի աղքատ ու խոցելի խավին պաշտպանելու, բիզնեսներին աջակցելու և տնտեսության վերականգնմանն օժանդակելու համար։
11:15 - 03 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 (թարմացվող)

23:27- Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ online.ssa.am կայքում հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]22:50- Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն: Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները: [Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան]20:06- Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում իրականացնելու են մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։ Պարետի որոշումները խախտած անձինք ենթարկվելու են օրենքով նախատեսված պատասխանատվության։ [ՀՀ ոստիկանություն]20:00- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]19:40- Ապրիլի 1-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի կարողանան վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնել: Նիստի մասնակիցները քննարկել են հատուկ անցակետերի տեղադրմանը, ախտահանման ու հակահամաճարակային գործողություններին և այլ առաջիկա քայլերին վերաբերող հարցեր: [ՀՀ կառավարություն]19:16- Պարետի որոշման համաձայն՝ վեց ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5, 2) Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան» ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35, 3) Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»՝ ք. Կապան, Լեռնագործների 17 4) «Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3. 5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2 6) «Տիտան 93» ՍՊԸ ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և  ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26:19:00- Առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Արցախի բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել: 18:20- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, ապրիլի 1-ի դրությամբ, կազմել են 822 մլն 549 հազ. 779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3128:17:58- ՔԿՀ-ներում կան թեստ հանձնողներ, բոլորի դեպքում բացասական է արդյունքը, ոչ մի վարակակիր այս պահին չունենք, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել են տվյալ դեպքերին արագ արջագանքելու համար։ Երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ  ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է։ Ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասկիրել՝ 120, 150, որոշ երկրներում 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջակայքում է, մենք չունենք այնպիսի կրիտիկական իրավիճակ, որ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների։  [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]17:10- Այսօր՝ ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները:Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի։  [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]17:00- Երբ վարակակրի մասին տվյալները պարզ կլինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն՝ շփումների քանակ, տեղակայման և զանգերի համընկնում, պարբերականություն և այլն։ Թե ինչպես են բանաձևերը գրված, ես չեմ կարող ասել։ Դրա վրա աշխատել են տվյալագետներ, վիճակագրության մասնագետներ, ծրագրավորողներ, որոնք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշակի բանաձևեր են մշակել։ Դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է լինելու, բայց բավական մեծ է ճշտության աստիճանը։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]16:40- Մեր նպատակն է, ինչպես փոխվարչապետը երեկ նշեց ԱԺ-ում, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդ վարակի։ Երբ որ մենք հասցնենք այդ միջին տվյալին, նշանակում է՝ մենք ունենում ենք վերահսկելի իրավիճակ և չենք ունենում այնպիսի իրավիճակ, երբ միաժամանակ առողջապահության համակարգի վրա մեծ բեռ է կենտրոնանում, և լուրջ խնդիր ենք ունենում քաղաքացիների հանրային առողջության կամ կյանքի պաշտպանության ոլորտներում։ Նախագիծն ամբողջությամբ համաչափ է, միջամտություններն անհրաժեշտ տարրական միջամտություններ են, միանշանակ իրավաչափ նպատակներ են հետապնդում, արդարացված են և այն վերջին միջոցն են, որ գործող սահմանափակումների հետ պետք է բերեն մեր նշած ցանկալի արդյունքին։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]16:22- 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ապրիլի սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարները համալրելու նպատակին։ [Շիրակի մարզպետարան] 15։48- Հաշվի առնելով ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի: Նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո: [Արցախի տեղեկատվական շտաբ]   15։35- Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանի խոսքով, կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։ Հայկական ԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները, իրականցվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները: |24news.am|   15։20- որոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին: մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.✅ ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),✅ լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,✅ռեանիմատոլոգներ,✅բուժքույրեր,✅մայրապետեր: Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով: [Արսեն Թորոսյան]   15։18- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։ Առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։   15։15- ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքում: Պատգամավորն առաջարկում է արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ԱԺ հատուկ նիստ գումարել նաև ոչ աշխատանքային օրերին: Նույնը վերաբերում է նաև ռազմական դրության դեպքում: Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ արտակարգ և ռազմական դրության ժամանակ առավել քան երբևէ անհրաժեշտ է թույլ չտալ օրենսդիր, գործադիր և դատական մարմնինների ոչ կանոնակարգված գործունեություն: |hetq.am|   14։24- Համապետական ընտրությունների անցկացման օրը Հանրապետության բոլոր 282 ընտրական տեղամասերում կատարվել է վերահսկողություն՝ սանիտարական վիճակի պահպանման և ախտահանիչ աշխատանքների իրականացման նկատմամբ: Քվեարկությունից հետո՝ ապիլի 1-ին, բոլոր ընտրատարածքներում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   14։16- Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ս․թ․ ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը (տոմսերն արագ սպառվում են)։ Դեսպանությունը զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե՛ ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե՛ բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքը։ [Ուկրաինայում ՀՀ դեսպան]   14։03-  ՇՄ նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։ Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։ Օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   12։50- Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   11։57- ԱԱՏՄ կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ։ Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցի համաձայն` ախտահանում պետք է կատարվի արտակարգ դրության պայմաններում գործունեության թույլտվություն ունեցող բոլոր կազմակերպություններում։ Պետք է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը։ Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր։ [ԱԱՏՄ]   11։50- Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ՝ դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: [Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյան]   11։46- ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նախապես ծրագրված թռիչքները Մոսկվայի օդանավակայաններցի դեպի Երևան չեղարկվել են։ Խոսքը մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը կայանալիք թռիչքների մասին է։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ և նոր տեղեկություններ ստանալուն պես կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի մասին։ |panarmenian.net|   10:59-  01.04.2020թ․, ժամը 11։00-ի դրությամբ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -571Բուժվածներ - 31Փաստացի բուժվողներ - 537Բացասական թեստեր - 2704Մահվան ելքեր - 3 [ԱՆ]   10:47- Մեր կայքում հատուկ բաժին է ստեղծվել, որտեղ կարող եք կարդալ մանրամասներ Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի մասին։ [Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   10։28- Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները։ [Երևանի քաղաքապետարան]   10։25-  ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար: Դրա մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: Հայաստանին տրամադրվող միջոցները հիմնականում կուղղվեն լաբորատոր կարողություններին և փորձագետների պատրաստման աշխատանքներին, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման հետ կապված հարցերին, ինչպես նաև ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խնդիրներին: |amerikayidzayn.com|   09:51- Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։ Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները Կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում: [ՀՀ նախագահի աշխատակազմ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․03․20
23:35 - 01 ապրիլի, 2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հարցին ի պատասխան Ստանիսլավ Զասը նշել է՝ տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: -Նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Հայաստանում երկու զինծառայող և Ոսկեվան գյուղի 2004թ. ծնված բնակիչ են վիրավորվել։ Որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ ինչպե՞ս կմեկնաբանեք նման սադրիչ գործողությունները ՀԱՊԿ անդամ պետության դեմ:   - Ես հայկական կողմից տեղեկացա Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած այդ միջադեպի մասին: Այն փաստը, որ դրա հետևանքով վիրավորվել են երկու զինծառայող և Ոսկեվանի 2004թ. ծնված բնակիչը, առաջացնում է խիստ անհանգստություն: Միաժամանակ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել նման դեպքի առնչությամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ կազմակերպության անդամ երկրի սահմանին։   Տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին:   Կցանկանայի նաև ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքբերած համաձայնությունների իրականացման կարևորությունը՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման առումով, և մաղթում եմ շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով տուծաներին:
14:50 - 01 ապրիլի, 2020
Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն  ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը

Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցեր, Տեղեկացնում ենք, որ Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ս․թ․ ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը (տոմսերն արագ սպառվում են)։ Դեսպանությունը զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, նաև այն իմաստով, որ ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Սահմանակետից Մինսկ հասնելը կարող է իրականացվել այդ պահին սահմանի բելառուսական կողմում առկա տրանսպորտով, նաև Բելառուսում բնակվող ձեր ծանոթների, ազգականների, ընկերների օգնությամբ։Բացի այդ, իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքն, մտնողներին ուղարկել 14-օրյա պարտադիր կարանտին, նույնիսկ եթե ձեր ձեռքին Բելավիա ավիաընկերության գնված տոմս կա։ Տեղեկացնում ենք նաև, որ այս պահին Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելն իրատեսական չէ՝ բավարար քանակությամբ մեկնողներ չլինելու և Ուկրաինայի իշխանությունների կողմից թռիչքներ կազմակերպելու մասով նոր սահմանափակումներ մտցնելու պատճառով (ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարի վերջին հայտարարությունների)։ Եթե հնարավորություն ունեք ձեր կեցությունը շարունակելու Ուկրաիանայում, ավելի լավ է սպասել մինչև կարանտինային միջոցառուների ավարտը։ Այլընտրանքն՝ անորոշ արդյունքով ցամաքային ճանապարհ դեպի Մինսկ (օրինակ՝ Կիև-Մինսկ ~ 600կմ)։ Ուկրաինայի տարածքից դուրս գալու դեպքում առկա է չեզոք գոտում մնալու վտանգը, քանի որ ուկարինացի սահմանապահները ետ չեն ընդունելու երկրից դուրս եկած ՀՀ քաղաքացիներին։ Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով՝ Ուկրաինա-Մինսկ-Երևան ճամփորդության հնարավոր ձախողման համար։ Հետևեք Ուկրաինայի իշխանությունների կողմից սահմանվող համաճարակային անվտանգության և անձնական հիգիենայի կանոններին։Առողջություն ենք մաղթում բոլորիդ»։
14:10 - 01 ապրիլի, 2020
ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար |amerikayidzayn.com|

ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար: Դրա մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: «Այս օգնությունը դիտարկվում է որպես առանձին արտակարգ իրավիճակի հետ կապված օժանդակություն՝ ի տարբերություն սովորական մարդասիրական օգնության»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ ԱՄՆ պետքարտուղարությունը կհատկացնի 274 միլիոն դոլար Միջազգային զարգացման գործակալության առողջապահության և արտակարգ իրավիճակների հիմնադրամների ու պետքարտուղարության համապատասխան օղակների միջոցով՝ կորոնավիրուսի պատճառով առավել ռիսկային գոտում հայտնված շուրջ 64 երկրների ու ՄԱԿ-ի կառույցներին՝ համաճարակին դիմակայելու նպատակով օգնություն ցուցաբերելու համար: Այս երկրների շարքում է նաև Հայայստանը՝ 1,1 միլիոն մասնաբաժնով: «Պետքարտուղարության այս օգնությունից 700 հազար դոլար կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու 400 հազար դոլար՝ Միջազգային կարմիր խաչին՝ Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար»,- տեղեկացնում է Արդունին: Հայաստանին տրամադրվող միջոցները հիմնականում կուղղվեն լաբորատոր կարողություններին և փորձագետների պատրաստման աշխատանքներին, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման հետ կապված հարցերին, ինչպես նաև ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խնդիրներին: Բացի Հայաստանից, տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար 1,7 միլիոն դոլար օգնություն կստանա Ադրբեջանը և 1,1 միլիոն դոլար՝ Վրաստանը:
10:20 - 01 ապրիլի, 2020