ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ադրբեջանի նախագահի ելույթներով գեներացվում է ատելություն ՀՀ և Արցախի բնակչության նկատմամբ, տրվում են սպառնալիքներ․ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի ելույթներով գեներացվում է ատելություն ՀՀ և Արցախի բնակչության նկատմամբ, տրվում են սպառնալիքներ․ ՄԻՊ

Մենք առանձնացրել ենք Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրույցի և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու Բերձոր նրա այցերի ելույթի այն հատվածները, որոնք հայատյացություն ու թշնամանք են պարունակում և հայերեն ու անգլերեն լեզուներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։ «Հարցն այն է, որ այդ ելույթներով գեներացվում է ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, դրանցով տրվում են սպառնալիքներ, արվում են վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Այդ ելույթները խաթարում են խաղաղությունը: Իսկ հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների ու սպանությունների փաստերը վկայում են ադրբեջանական զինված ուժերը դրանք իրականացրել են՝ ոգեշնչված լինելով հենց իրենց գերագույն գլխավոր հրամանատարից: Ադրբեջանական նման քաղաքականության ուղիղ հետևանքներն են ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների զանգվածային խախտումները (կրակոցներ գյուղերի ուղղությամբ, սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, գողություններ և այլն): ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես է իրականացնում ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձերի ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական բարձր հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով: Ընդ որում, նյութերն առաջնահերթ ուսումնասիրվում են ադրբեջաներենով: Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, առկա ոտնահարումները վերացնելու նպատակով»:
10:15 - 21 օգոստոսի, 2021
Շատ բնակիչներ Ադրբեջանի ԶՈՒ անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված․ ՄԻՊ-ն ամփոփել է այցը Սյունիք

Շատ բնակիչներ Ադրբեջանի ԶՈՒ անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված․ ՄԻՊ-ն ամփոփել է այցը Սյունիք

ՄԻՊ ֆեյսբուքյան էջում ներկայացված է Արման Թաթոյանի Սյունիք այցի մասին պատմող տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Շատ բնակիչներ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված: Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էին իրականացրել Սյունիքի մարզ: Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ»:
11:12 - 20 օգոստոսի, 2021
ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել 3 զինծառայողների մահվան դեպքով

ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել 3 զինծառայողների մահվան դեպքով

Օգոստոսի 19-ին մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ նախարարն Արման Թաթոյանին է ներկայացրել դեպքի հետ կապված իրավիճակը: Նա նշել է, որ բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է: Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ: Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:
15:12 - 19 օգոստոսի, 2021
Տեղ գյուղի բնակչի վարկով գնած 120 ոչխարներին ադրբեջանցի զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը․ ՄԻՊ

Տեղ գյուղի բնակչի վարկով գնած 120 ոչխարներին ադրբեջանցի զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքի էջում գրում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Նազիկ Բաղդասարյանի վարկով գնած 120 ոչխարները պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողներն այդպես էլ  չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները։ Չնայած հափշտակված սեփականությունն այլևս չկա, տիկին Բաղդասարյանը վարկային կազմակերպությանը շարունակում է նույն պայմաններով վճարել գումարը և վերջնական մարումների համար դեռ 3 տարի ունի: Կինն այս պահին անտոկոս վարկ ստանալու հարցում դժվարություններ ունի, քանի որ որդին մեկ ամիս ուշացրել է վճարումը հենց այն ժամանակահատվածում, երբ պատերազմի ժամանակ գտնվել է սահմանին: Տիկին Բաղդասարյանը Տեղ համայնք իմ այցի ընթացքում տեղեկացրեց, որ հատուցման համար դիմել է ՀՀ Սյունիքի մարզպետարան և 120 ոչխարի համար ստացել է ընդամենը 100.000 ՀՀ դրամ հատուցում: Բայց այս հարցերն այնպիսին են, որ համակարգային լուծում են պահանջում: Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքների պատճառով բազմաթիվ մարդիկ են ընկել այսպիսի պատմությունների մեջ: Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքից, եկամուտը վաստակելու հնարավորությունից և բախվել են սոցիալական լուրջ խնդիրների: Մենք արձանագրել ենք այս այցի ընթացքում վեր հանված խնդիրները: Մեր պետությունը պետք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարավորություն կտան ադրբեջանական իշխանություններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար: Մենք, իհարկե, ինչպես սահմանված կարգն է նախատեսում, գրություններ կհասցեագրենք Կառավարություն՝ հասկանալու համար մինչ միջազգային հարթակներում այսպիսի գործընթացի նախաձեռնումը, այդ մարդկանց խնդիրներին անմիջական լուծում տալու հետ կապված դիրքորոշումը: Պատրաստ ենք ցանկացած հարցով համատեղ աշխատանքի»:
12:29 - 19 օգոստոսի, 2021
Գորիսի համայնքապետարանից ձերբակալված անձանց տեսա և լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ, ոստիկանները եղել են դիմակավորված ու զինված. ձերբակալվածները մանրամասներ են ներկայացրել ՄԻՊ-ին

Գորիսի համայնքապետարանից ձերբակալված անձանց տեսա և լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ, ոստիկանները եղել են դիմակավորված ու զինված. ձերբակալվածները մանրամասներ են ներկայացրել ՄԻՊ-ին

Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Երևանի Ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու երեկ ձերբակալված Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, Սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ և Ֆինանսական բաժնի մասնագետ երկու կանանց: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել է իրավունքների պաշտպանության վիճակը: Այցի, առանձնազրույցների, ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մարդու միջազգայնորեն երաշխավորված իրավունքների մի շարք  խնդիրներ՝ · Գորիս համայնքի ղեկավարի 2 տեղակալների, համայնքապետարանի 2 աշխատակցի ձերբակալելու նպատակով բերման ենթարկելու համար Ոստիկանության ծառայողները սկզբում փակել են համայնքապետարանի շենքի բոլոր մուտքերը. ·   Այնուհետև, Ոստիկանության, ըստ առանձնազրույցների, 20 դիմակավորված և ինքնաձիգներով զինված ծառայող համայնքապետարանի շենքում իրականացրել է համայնքային ծառայողների ձերբակալումը և տեղափոխել Երևան քաղաք: Ոստիկանության նշված ծառայողներից բացի, 1 հոգի եղել է քաղաքացիական հագուստով, որն էլ աչքի է ընկել ձերբակալվողների նկատմամբ ագրեսիվ պահվածքով: Ոստիկանության ծառայողները բոլոր բերման ենթարկվածներին, այդ թվում՝ 3 կանանց, մեքենայով տեղափոխելու ողջ ընթացքում եղել են դիմակներով ու ինքնաձիգներով զինված: Ձերբակալման որոշումն իրագործելիս և բերման ենթարկելու ողջ ընթացքում ձերբակալվածներին չեն ներկայացել: ·  Բերման ենթարկելիս, մասնավորապես՝ համայնքապետարանի շենքից դուրս բերելիս ու մեքենա նստեցնելիս, իրականացրել են լուսանկարահանում և տեսանկարահանում: Ընդ որում, դա տեղի է ունեցել ձերբակալվողների, այդ թվում՝ կանանց կամքին հակառակ: Կանանցից մեկն էլ պահանջել է դադարեցնել նկարահանումը, քանի որ դա արվել է իր արժանապատվությունը ոտնահարող եղանակով, սակայն նրանք չեն դադարեցրել տեսա և լուսանկարահանումը: Ի պատասխան այս պահանջի, ոստիկանները նշել, որ եթե այդ կերպ պահանջկոտ է, ուրեմն առաջինն իրեն են նկարահանելու: Բոլոր ձերբակալվածները, այդ թվում՝ 3 կանայք, նշել են, որ իրենց բերման ենթարկելը տեղի է ունեցել արժանապատվությունը նվաստացնող եղանակով, ցուցադրաբար, հատուկ արվել է այնպես, որ դա տեսնեն համայնքապետարանի շենքում գտնվողներն ու քաղաքի բնակիչները: · Ձերբակալման և բերման ենթարկելու գործընթացը կազմակերպվել է այնպես, որ ազատությունից զրկված անձինք հնարավորություն չունենան հրավիրելու փաստաբան: Ոտիկանության ծառայողները թույլ չեն տվել օգտվել զանգի իրավունքից (միայն կանանցից մեկի խնդրանքով նրան թույլ են տվել ընտանիքի անդամներից մեկին ուղարկել կարճ հաղորդագրություն, երբ գտնվել են մեքենայի մեջ)՝ առանց պատճառաբանության կամ որևէ պատճառ նշելու: Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ահազանգեր է ստացել նաև նրանցից մի քանիսի ազգականներից, որ տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում: · Մենուա Հովսեփյանը տեղեկացրել է, որ շենքից դուրս բերելիս և մեքենա նստեցնելիս իր նկատմամբ կիրառվել են ձեռնաշղթաներ, նրա պնդմամբ, միայն լուսանկարելու և տեսանկարելու համար: · Ձերբակալվածներից երեքն ունեն անչափահաս երեխաներ: Բոլոր ձերբակալվածները չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները: Նշել են, որ իրեց նկատմամբ հետապնդումները, այդ թվում՝ ազատությունից զրկելն անօրինական են՝ հիմքեր չունեն և կատարվել են իրենց իրավունքների խախտումներով: Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ բերման ենթարկելու և ձերբակալելու կապակցությամբ Ոստիկանության ծառայողների նշված գործողությունները ուղղակիորեն խախտում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի և միջազգային այլ կառույցների պահանջները: Մասնավորապես, միջազգային նշված իրավաբանության ուղիղ պահանջներով՝ դիմակով և ինքնաձիգերով զինված լինելը թույլատրելի է միայն բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, բերման ենթարկվողներն իրական վտանգ են սպառնում Ոստիկանության ծառայողների կյանքին: Ընդ որում, դիմակների, ձեռնաշղթաների կիրառումը և առավել ևս ինքնաձիգերով 20 ոստիկանի զինված լինելը պետք է լինի բարձր չափանիշներով հիմնավորված: Իրավապահ մարմինը պետք է ցույց տա, թե ինչ հանգամանքներով էր պայմանավորված այդ քանակի ինքնաձիգերով զինված, դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելն ու ձերբակալումն իրականացնելը, ովքեր նաև կիրառել են ձեռնաշղթաներ,  ինչպես նաև չեն ներկայացել բերման ենթարկելու ողջ ընթացքում: Միջազգային նշված պահանջներն ունեն կանխարգելիչ նշանակություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել իրավապահ մարմինների հաշվետվողականությունն ու թույլ չտալ վատ վերաբերմունքի որևէ դրսևորում: Իսկ կոնկրետ դեպքում խոսքը գնում է 1 տղամարդու և 3 կնոջ մասին: Ընդ որում, կանանցից մեկն էլ 65 տարեկանից բարձր է: Միջազգային նշված պահանջներին հակասում է նաև այն, որ ոստիկանության ծառայողները բերման ենթարկելու ողջ ընթացքում, այդ թվում՝ Երևան տեղափոխման ընթացքում, չեն ներկայացել: Ազատությունից զրկված ցանկացած անձի համար փաստաբանի, զանգի իրավունքները, վատ վերաբերմունքի բացառման պահանջները միջազգայնորեն ուղիղ երաշխավորված նվազագույն երաշխիքներ են: Դրանք նպատակ ունեն քրեական վարույթի սկզբնական՝ ամենառիսկային փուլում պաշտպանել մարդուն ոչ օրինական հետապնդումներից ու ազատությունից ոչ օրինական զրկելուց, երաշխավորել նրա արդարացի պաշտպանությունը պետության գործադրած քրեական հետապնդման մեխանիզմից: Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավապահ մարմիններին:
17:47 - 18 օգոստոսի, 2021
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կոպիտ խախտումներ են արձանագրվել

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կոպիտ խախտումներ են արձանագրվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մատնանշել և առանձնացրել է այն խնդիրներն ու բացթողումները, որոնք առկա են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: ՄԻՊ-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Քրեակատարողական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, տեղյակ են դեղամիջոցների և դրանց չափաբաժինների մասին, ինչպես նաև հասանելիություն ունեն բժշկական գաղտնիք պարունակող մատյաններին: Արդյունքում, քրեակատարողական հիմնարկում գրեթե ողջ վարչակազմը տեղեկացված է, թե ինչ հիվանդություն ունեն ազատությունից զրկվածները, ինչ դեղեր են ստանում ու նույնիսկ կան դեպքեր, երբ տեղյակ են, թե ինչ դեղաչափեր են ցուցված: Քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվում է նաև «Մեթադոնային փոխարինող բուժման» կազմակերպումը: Երեկոյան ժամերին ազատությունից զրկված անձանց հոգեմետ դեղորայքը տրամադրվում է անվտանգության աշխատակիցների ներկայությամբ: Մտահոգիչ խնդիրներից է այն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բաժանմունքներ ազատությունից զրկված անձանց ընդունումն ու մասնաշենքերում տեղաբաշխումն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի անվտանգության համար պատասխանատու ծառայողների ցուցումով՝ հիմնականում հիմք ընդունելով անվտանգության հարցերը: Այդ պատճառով մեծ թվով պացիենտներ պահվում են իրենց հաշվառման բաժանմունքներից դուրս: Այս պարագայում դժվարություն է առաջանում ինչպես բուժող բժշկի և բուժանձնակազմի կողմից պացիենտի նկատմամբ արդյունավետ բժշկական հսկողության կազմակերպման, այնպես էլ դեղորայքային բուժման և բժշկական այլ միջամտությունների իրականացման տեսանկյունից: Օրինակ, թերապևտիկ բաժանմունքում հաշվառված պացիենտներից զատ, այդ բաժանմունքում պահվում են նաև հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ազատությունից զրկված անձինք: Այս վիճակն անթույլատրելի է: ՔԿՀ-ում, իհարկե, անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց Դատապարտյալների հիվանդանոց ընդունման ու բաշխման հարցերում բժշկական հարցերը չեն կարող անտեսվել: ՔԿՀ-ում նախնական բժշկական զննությունն իրականացվում է հերթապահ խմբի բժշկական անձնակազմի կողմից խուզարկության հետ համատեղ՝ օրվա հերթապահ պատասխանատուի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողի ներկայությամբ: Երբ անձի ուղեկցումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, նրանք նույնպես ներկա են լինում բժշկական զննությանը: Բժշկական զննությունն իրականացվում է նաև խմբային ձևաչափով՝ միաժամանակ իրականացվելով ազատությունից զրկված մի քանի անձանց նկատմամբ: Կան դեպքեր, երբ ազատությունից զրկվածներին նախնական բժշկական զննության է ենթարկում ոչ թե բուժանձնակազմը, այլ խուզարկության ժամանակ քրեակատարողական ծառայողներն են հարցնում՝ արդյոք ունեն վնասվածք կամ գանգատ, թե՝ ոչ: Ազատությունից զրկված անձանց բուժումն և առանձին բժշկական միջամտություններն իրականացվում են առանց նրանց գրավոր համաձայնության: Այսինքն, նրանք առանց իրազեկված համաձայնության ստանում են բուժում, ենթարկվում բժշկական հետազոտությունների և այլ միջամտությունների. բացառություն են կազմում միայն ՄԻԱՎ վարակակիր ազատությունից զրկվածները և հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ստացիոնար բուժում ստացողները: Լուրջ խնդիր է ազատությունից զրկված անձանց մոտ հայտնաբերված վնասվածքների նկարագրությունը, որ իրականացվում է թերություններով: Օրինակ՝ համապատասխան մատյանի «մարմնական վնասվածների առկայություն» սյունակը հիմնականում լրացվում է մեկ բառով՝ «կա» կամ «չկա», բայց կան նաև դեպքեր, երբ բժշկական զննության արդյունքներ ընդհանրապես առկա չեն: Սրանից բացի, երբ ազատությունից զրկված անձի մոտ արձանագրվում է վնասվածք, այն չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկեր. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ: Դիտարկվել են դեպքեր, երբ արձանագրություններում բացակայել է բժշկի եզրակացությունը վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և դրա մասին ազատությունից զրկված անձի հայտարարության համադրության վերաբերյալ: Կոպիտ խախտումներ են արձանագրվել բժշկական փաստաթղթերի վարման հարցում: Հիվանդության պատմագրում բացակայել են դեղորայքային բուժման նշանակման հիմնավորումները և առողջական վիճակի դինամիկայի նկարագրությունները, առկա են բազմաթիվ ջնջումներ ու բացթողումներ: Գոյություն չունեն բժշկական փաստաթղթերի պահման և արխիվացման ընթացակարգեր: Դիտարկված բաժանմունքներում դուրս գրված պացիենտների հիվանդության պատմագրերը պահվում են հենց բաժանմունքներում՝ տարբեր պահարաններում կամ հատակին: Մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են ժամկետանց դեղեր: Լուրջ խնդիրներ են առկա՝ կապված բժշկական թափոնների հետ, որոնք թափվում են կենցաղային աղբի հետ, ինչն անթույլատրելի է: Կոպիտ խախտումներով են կիրառվում զսպման միջոցները, որին առավել մանրամասն անդրադարձ կլինի առանձին: Նկարագրվածը բժշկական օգնությանը վերաբերող խնդիրների փոքր մասն է: Հիմնական մասը Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ համապատասխան առաջարկներով ու պարզաբանումների պահանջով: Խախտումները մարդու արժանապատվությունն ակնհայտ նվաստացնող են ու անմարդկային վերաբերմունք են: Անթույլատրելի վիճակ է, անտեսված խնդիրներ են: Այս բոլոր գնահատականների հիմքում կոնկրետ փաստեր են: Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ արձանագրված խնդիրների լուծման հարցում»:
10:51 - 18 օգոստոսի, 2021
Ադրբեջանի իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու համար․ ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու համար․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքի էջում գրել է․ «Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար: Պետք է հաշվի առնել կոնտեքստը և առնվազն այն փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը՝ 1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում. 2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն տարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են (տներ, խոտհարքեր, վարելահողեր արոտավայրեր). 3. պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքին և առողջությանը, վնաս են պատճառում մարդկանց գույքին և կենդանիներին. 4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ հանցավոր արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն. 5. գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը. 6 հրահրում են հրաձգություններ, որոնք դադարում են միայն ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ միջոցների արդյունքում: Այսինքն՝ ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը: Այս ամենին գումարվում է այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն: Այս փաստերն ու հիմնավորումները կուղարկվեն միջազգային կառույցներին»:
12:09 - 17 օգոստոսի, 2021
Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Սյունիքի Արավուս գյուղի ուղղությամբ․ ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Սյունիքի Արավուս գյուղի ուղղությամբ․ ՄԻՊ

Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ահազանգեր այն մասին, որ այս գիշեր ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։    «Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի բնակիչները և պնդել, որ նշանառու կրակոցներ են արձակվել նաև ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա: Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու: Նրանց անմիջապես դիմաց են տեղակայված ՀՀ զինված ուժերը, որոնք կատարում են բնակիչների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու գործառույթ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերի` ադրբեջանական կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, ՀՀ 1-ին բանակային կորպուսի և ՌԴ սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո: Արավուս գյուղի ուղղությամբ ադրբեջանական այս գիշերվա կրակոցները հանցավոր են, խաթարում են մարդկանց բնականոն, խաղաղ կյանքն ու անվտանգությունը: Այս փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի է խախտում է: Նրանք խախտում են նաև մարդկանց սեփականության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Ակնհայտ է, որ մարդկանց իրավունքները հնարավոր կլինի ապահովել միայն անվտանգության գոտու պայմաններում»:
22:39 - 15 օգոստոսի, 2021
ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք

ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի   համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերից տեղահանված բնակիչներ: Մարդիկ բարձրացրել են ադրբեջանական զինծառայողների անօրինական արարքների արդյունքում իրենց պատճառված վնասների հատուցմանը վերաբերող հարցեր: Որպես հիմնական խնդիր՝ նշվել է, որ իրենք զրկվել են ՀՀ իրավասու մարմինների տրամադրած օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալած հողատարածքներից, որոնք մշակելու համար բանկերից կամ վարկային կազմակերպություններիղ վերցրել են վարկեր, սակայն ադրբեջանական զինծառայողների՝ իրենց տարածքում անօրինական ներկայության պատճառով մշակված հողատարածքներից չեն կարողացել ստանալ բերքը: Ադրբեջանական վերահսկողության տարածքներում է մնացել նաև մարդկանց պատկանող գյուղտեխնիկան: Բնակիչները վարկեր են վերցրել նաև անասնապահությամբ զբաղվելու նպատակով. գնել են խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ, կառուցել են շինություններ ու անասնագոմեր: Բայց պատերազմական գործողությունների ընթացքում մարդկանց կենդանիները կա՛մ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումների պատճառով, կա՛մ գողացել են այդ երկրի զինծառայողները: Զինված հարձակումների դադարից հետո նրանց մի մասի կենդանիները մնացել են ադրբեջանական վերահսկողության տարածքներում, և ադրբեջանական զինված ուժերը կատեգորիկ հրաժարվում են վերադարձնել (օրինակ՝ մի դեպքում չեն վերադարձրել 120 մանր եղջերավոր կենդանի, մյուս դեպքում՝ 18 խոշոր եղջերավոր կենդանի և այլն): Բնակիչներից շատերն էլ նշել են, որ ստիպված են շուկայականից մի քանի անգամ ցածր գներով վաճառել, քանի որ հնարավոր չէ բավարար անասնակեր, առաջնահերթ՝ խոտ հավաքել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համար: Խնդիրն այն է, որ առկա են արոտավայրեր, որոնցում ներկայում անօրինական գտնվում են ադրբեջանական զինված ուժեր: Ստեղծված իրավիճակում մարդիկ վարկերը և տոկոսադրույքները վճարելու համար եկամուտ չունեն, իսկ բանկերը կամ վարկային կազմակերպությունները հաշվի չեն առնում նրանց վիճակը և պահանջում են վարկերի գումարներն ու տոկոսները: Հանդիպման ընթացքում բնակիչներն ընդգծել են աջակցության և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար նախատեսված արտոնությունների կամ հատուկ ծրագրերի անհրաժեշտությունը, որպեսզի առանց այն էլ անվտանգության նոր խնդիրների առաջացրած սոցիալական դժվարությունները էլ ավելի չմեծանա: Արման Թաթոյանն իր աշխատակազմի հետ մանրամասն քննարկումներ է ունեցել տեղի կարի արտադրամասի աշխատակից կանանց հետ: Քննարկվել է նրանց ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու ծրագրեր ու նախաձեռնություններ: Այդ քննարկումներին մասնակցել է նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի (UNFPA Armenia) տնօրեն Ծովինար Հարությունյանը (Tsovinar Harutyunyan), ով նույնպես ներկայացրել է բնակիչներին աջակցության հնարավորություններ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասն արձանագրել են ինչպես ամբողջ համայնքի, այնպես էլ առանձին բնակիչների խնդիրները, տրամադրվել է խորհրդատվություն: Պաշտպանն իր իրավասության սահմաններում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ՝ համագործակցելով իրավասու մարմինների ու գործընկերների հետ:
00:35 - 14 օգոստոսի, 2021
 ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը և ՄԻՊ-ը  քննարկում են անցկացրել Կապանի և Գորիսի ՀԿ-ների հետ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը և ՄԻՊ-ը քննարկում են անցկացրել Կապանի և Գորիսի ՀԿ-ների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը Կապանում հանդիպել են այդտեղ և Գորիսում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումում: Հանդիպման նպատակն է եղել լսել ՀԿ-ների բարձրացրած խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները: «Քննարկման հիմնական թեմաները վերաբերել են կանանց իրավունքներին, նրանց տնտեսական և հատկապես ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, պատերազմից հետո անվտանգությանը և դրանց ազդեցությանը սոցիալական խնդիրների վրա, երիտասարդության կարիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պաշտպանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերն ինչպես պետական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության, այնպես էլ որոշումների կայացման գործում նրանց մասնակցության ապահովման հարցերում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը խոսել է հիմնադրամի մանդատի և հիմնական աշխատանքային ուղղությունների մասին, ինչպես նաև հրավիրել է մասնակիցներին քննարկելու հասարակական կազմակերպությունների ոլորտի ներկա վիճակը, հիմնական խնդիրները, համատեղ աշխատանքի հնարավորությունները։ Նշվում է, որ ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները, մտահոգությունները կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների վերաբերյալ: Նրանք կարևորել են նաև քաղհասարակություն-տեղական ինքնակառավարման մարմիններ կապի ամրապնդումը և արդյունավետ համագործակցությունը: Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակում ընդլայնել համագործակցության ուղղությունները:
20:06 - 12 օգոստոսի, 2021
Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Կապան

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Կապան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը Կապան համայնքի ղեկավար Գևրոգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել են Կապան համայնքի Սյունիք գյուղ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի գրասենյակը։   «Պատերազմից հետո անվտանգության ու սոցիալական խնդիրների առաջ կանգնած գյուղ այցի նպատակն էր լսել բնակիչներին, քննարկել երիտասարդների և կանանց աշխատանքի,  նրանց տնտեսական կարողությունների զարգացման, սոցիալական ձեռնարկատիրության խրախուսման, տարեցների ներգրավման, առողջ ապրելակերպի և այլ հարցեր: Բնակիչները բարձրացրել են տարաբնույթ հարցեր՝ սկսած անվտանգությունից մինչև բնապահպանական խնդիրներ: Մասնավորապես, բնակիչները նշել են, որ պատերազմից հետո, սահմանային գործընթացներով պայմանավորված, զրկվել են հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից, իսկ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը գյուղի, քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ իրենց կանգնեցրել է անվտանգության լրջագույն խնդիրների առաջ: Ծովինար Հարությունյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի և Կապան համայնքներում արդեն իսկ հաջողությամբ գործող կանանց ռեսուսային կենտրոնների աշխատանքը, որոնց օրինակը տարածվել է Հայաստանի այլ մարզերում: Ռեսուրսային կենտրոնների օգնությամբ կանայք մասնագիտություն են ստանում, աշխատանքի են տեղավորվում, ներգրավում տարբեր ծրագրերում: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպմանը ներկայացրել է համայնքապետարանի կողմից իրականացվող քայլերը՝ կապված գյուղի ենթակառուցվածքների բարելավման հետ, իր իրավասության սահմաններում մարդկանց սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը: Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը բնակիչների հետ քննարկել են նրանց կարիքները և դրանք բարելավելու ուղղությամբ առկա հնարավորությունները, հատուկ շեշտադրվել է կանանց աշխատանքային զբաղվածությանն առնչվող հարցերը: Ընդգծվել է համայնքի ղեկավարի և անձնակազմի հետ համագործակցության կարևորությունը: Այցի արդյունքները կամփոփվեն և, ըստ խնդրի բնույթի, աշխատանքներ կիրականացվեն բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
15:56 - 12 օգոստոսի, 2021
ԱԺ անվտանգության աշխատակիցների արգելքները լրագրողների նկատմամբ անընդունելի է․ ՄԻՊ

ԱԺ անվտանգության աշխատակիցների արգելքները լրագրողների նկատմամբ անընդունելի է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն հրապարակել, որում ասվում է․ «Անթույլատրելի են այսօր Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալուն պարտադրելը:Ավելին, մի շարք լրագրողներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ անվտանգության ծառայողներն իրենց նշել են, որ լրագրողներին կթույլատրեն օթյակում մասնագիտական աշխատանք կատարել, բայց նիստերի դահլիճում միջադեպերի դեպքում պետք է լքեն օթյակը և իրավունք չունեն միջադեպեր (նաև բռնություն) լուսաբանել, այդ թվում` նկարահանել:Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ` լրագրողին չի կարելի զրկել «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից:Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, միջանցքներում:Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային իրավաբանությունից (օրինակ՝ Մանդլին և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով (Mándli and others v. Hungary) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 63164/16, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումներ և այլն):Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:Ուստի, անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը:Պետք է հաշվի առնել, որ խոսքը ԱԺ-ում հավատարմագրում ունեցող լրագրողների մասին է և հետո՝ նրանք ԱԺ մուտք գործելիս արդեն ենթարկվում են ստուգման ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության կողմից, այդ թվում՝ համապատասխան սարքերով, և նրանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառումն այն հիմքով, որ արվում է անվտանգության համար, անընդունելի է:Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:ԱԺ շենքում լրագրողների աշխատանքների սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի մանրամասն դիրքորոշումներն արդեն իսկ հրապարակվել են»:
23:21 - 11 օգոստոսի, 2021
Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերում ադրբեջանական զինծառայողներն արձակում են հատուկ լուսարձակող կրակոցներ, որ քաղաքացիական բնակչությանն ահաբեկեն. ՄԻՊ

Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերում ադրբեջանական զինծառայողներն արձակում են հատուկ լուսարձակող կրակոցներ, որ քաղաքացիական բնակչությանն ահաբեկեն. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում: Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գորգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ: Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած: Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո»:
12:21 - 11 օգոստոսի, 2021