«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ. Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը

Անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ. Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը

Ազգային ժողովում այսօր Իշխան Սաղաթելյանն իր ելույթն ուղղեց Ալեն Սիմոնյանին՝ նշելով, թե իր կարծիքով՝ վերջինս «իր շեֆի կողմից  ունի հանձնարարություն», որպեսզի ԱԺ-ում որոշ բառեր չհնչեցվեն, օրինակ՝ հողատու, կապիտուլյանտ բառերը։ «Հավանաբար դա եղել է Ձեր՝ ԱԺ նախագահ դառնալու պայմաններից մեկը, ասեմ, որ դա քաղաքական գնահատական է, դա անձնական վիրավորանք չէ։ Ձեր գործունեության արդյունքում մենք հայրենազրկվել ենք, երկիրը տարել եք կապիտուլյացիայի, և դուք դրա մասին շատ եք լսելու։ ԱԺ նախագահը չի կարող չարաշահել իր տեղը դերը և  տեղին անեղին վիրավորական արտահայտություններ հնչեցնի Աժ պատագամվորների հասցեին։ Եթե ԱԺ նախահգահը իր գործառույթներով պարտավոր է կազմակերպել ԱԺ բնականոն գործունեությունը, ապա բարի եղեք կազմակերպել։ Ընդհանրապես ուզում եմ հշեցնել ձեզ, էդ որ կառուցողական խոսքեր, ատելության քարոզ, նորմալ արտահայտվելու կոչեր եք անում, հիշեք ձեր քաղաքական ղեկավարի հնչեցրած միտքը, էն որ ասում էր ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ։ Երբ կոչեր եք անում, հիշեք ինչեր էիք խոսում, հետևաբար նստեք, համակերպվեք, լսեք, իսկ ԱԺ նախագահը պարտավոր է պատշաճ կերպով կազմակերպել ԱԺ բնականոն աշխատանքը, և Դուք որևէ լիազորություն չունեք, քան այստեղ նստած պատգամավորներից որևէ մեկը»,- նշել է Սաղաթելյանը։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամվոր Աննա Մկրտչյանը իր ելույթի ժամանակ կրկին օգտագործեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահատությունը, որից հետո Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը անջատեց վերջինիս խոսափողը և դուրս հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, ի պատասխան Սաղաթելյանի հայտարարույթունների, արձագանքեց, որ բնակչությունն արդեն պատասխանել է այն որակումներին, թե ով է կապիտուլյանտն ու հողատուն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելութից հետո պետք է ելույթ ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Սակայն, մինչ նա կսկսեր խոսել, պատգամավորները տեղից ինչ-որ բաներ ասացին, իսկ նիստը վարող Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ կոչ արեց լռություն պահպանել, սակայն նրա պահանջին պատգամավորներն ականջալուր չեղան, և Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանին ու Ագնեսա Խամոյանին։ Նիստերի դահլիճում իրարանցում սկսվեց, որը րոպեներ չէր դադարում։ Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ ներս հրավիրել ԱԺ անվտանգության աշխատակիցներին, որպեսզի նրանք կարգ ու կանոն հաստատեն խորհրդարանի դահլիճում։ Սիմոնյանի պահանջով նիստի ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։
13:04 - 11 օգոստոսի, 2021
Ալեն Սիմոնյանն հայտարարեց՝ անելու է ամեն ինչ խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, ընդդիմությանն էլ զգուշացրեց՝ շատ խիստ է լինելու |hetq.am|

Ալեն Սիմոնյանն հայտարարեց՝ անելու է ամեն ինչ խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, ընդդիմությանն էլ զգուշացրեց՝ շատ խիստ է լինելու |hetq.am|

hetq.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում հայտարարեց` անելու է ամեն ինչ խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, ընդդիմությանն էլ զգուշացրեց` շատ խիստ է լինելու: «Ինձ մոտ տպավորություն կա, որ ընդդիմադիր խմբակցությունների ներսում չկա միասնականություն և չկա կառավարող մարմին, երկու խմբակցություններում էլ կան մարդիկ, որ բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձում են վիրավորանքների, պիտակավորումների միջոցով աչքի ընկնել»,- ասաց Սիմոնյանը` Աննա Մկրտչյանի` նիստերի դահլիճից հեռացվելուց հետո: Նա, դիմելով ընդդիմությանը, կոչ արեց զսպել իրենց գործընկերներին, այլապես` ինքը դա կանի: Սիմոնյանը դիմեց նաև իր գործընկերներին: «Ամեն սադրանքի մի՛ արձագանքեք, մարդիկ պարտվել են, շատ մռմռացել են, էդ պարտության մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է։ Արհամարհե՛ք իրենց, խնդրում եմ ձեզ»,- ասաց նա: Ըստ ԱԺ խոսնակի` արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայհոյանքներ օգտագործած քաղաքական գործիչներին հանրությունը մերժել է։ «Տեղը չեք բերել` ուր եք եկել, սա Ազգային ժողովն է։ Ամենախիստ ձևով կրկնում եմ` արձագանքելու եմ, կգնաք կդիմեք էթիկայի հանձնաժողով, ՍԴ, ինչ ուզում եք, արեք։ Ազգային ժողովը գործելու է բնականոն  ձևով, և գործելու համար անելու եմ ամեն ինչ»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
12:24 - 11 օգոստոսի, 2021
Աննա Մկրտչյանի նկատմամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի կոպիտ խախտում է կիրառվել. տեղի ունեցածը կքննարկենք խմբակցությունում. Արամ Վարդևանյան |tert.am|

Աննա Մկրտչյանի նկատմամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի կոպիտ խախտում է կիրառվել. տեղի ունեցածը կքննարկենք խմբակցությունում. Արամ Վարդևանյան |tert.am|

tert.am: Մեկ արարքի համար կարող է լինել մեկ պատասխանատվության միջոց և կանոնակարգը սահմանում է նվազից դեպի բարձր պատասխանատվություն: Այդ նույն արարքի համար նախկինում կիրառվել է նախազգուշացում, քանի որ արարքի ծավալը, ձևը և բովանդակությունը չեն փոխվել: Այս մասին լրագրողերի հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կողմից հնչեցված «այս ամենի համար մեղավոր է կապիտուլյանտ Նիկոլը» արտահայտությունից հետո Ալեն Սիմոնյանի կողմից Մկրտչյանին դահլիճից դուրս հրավիրելուն, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Խոսել նրա մասին, որ Աննա Մկրտչյանն է խախտել ԱԺ կանոնակարգը, երբ հենց իր նկատմամբ է խախտվում կանոնակարգը, նորմալ չէ: Պատահական չէ, որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է արտահերթ ելույթի հնարավորություն: Բայց դրա փոխարեն մեկնաբանվում է տեղի ունեցած ելույթը: Սա ԱԺ կանոնակարգ ՍԴ օրենքի տիրույթում չէ: ԱԺ 107 պատգամավորից յուրաքանչյուրը հավասար է»: Վարդևանյանի խոսքով՝ տեղի ունեցածը կքննարկեն խմբակցությունում:
12:03 - 11 օգոստոսի, 2021
Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը` պետության համար. Վահե Հակոբյան |armenpress.am|

Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը` պետության համար. Վահե Հակոբյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանը անհրաժեշտ է համարում հենց այսօրվանից կրճատել բյուջետային ծախսերը: Վահե Հակոբյանն իր ելույթում նշեց, որ առաջիկա տարիների պետք է իրականացնել հարկաբյուջետային կոնսոլիդացիա` ուղղված պետական պարտքի կայունացմանը:  «Միաժամանակ, անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ ենթադրող օրենսդրական փոփոխություններ, որոնք բարենպաստ միջավայր կստեղծեն բիզնեսի համար և այսուհետ պետության կողմից վերցված վարկերը պետք է ուղղվեն բացառապես կապիտալ ծախսերին»,- ասաց Հակոբյանը: «Հայաստան» դաշինքի պատգամավորը անհրաժեշտ է համարում բացահայտել և կրճատել բոլոր տեսակի անարդյունավետ ծրագրերը և մեծացնել տնտեսական աճ ստեղծող ծախսերը: «Այդ կերպ հնարավոր է արագացնել տնտեսության վերականգնումը, ինչպես նաև միջնաժամկետում բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը՝ հնարավորություն ստեղծելով անվանական ՀՆԱ-ի հաշվին նվազեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը»,- ասաց Հակոբյանը:  «Հայաստան» դաշինքի պատգամավորը նաև ներկայացրեց իրենց քաղաքական ուժի ընդհանուր մոտեցումը. «Պետությունը պետք է անի ամեն ինչ բիզնեսի համար, բիզնեսը պետք է հարկ եղած ժամանակ ամեն ինչ անի պետության համար: Եվ նրանք միասին ստեղծեն արժեք, որը կաշխատի սոցիալական հարցերը լուծելու համար»:
13:46 - 10 օգոստոսի, 2021
Վահե Հակոբյանը չունի որևէ նյութական մասնակցություն պղնձամոլիբդենային կոմբինատում. Արծվիկ Մինասյան |armenpress.am|

Վահե Հակոբյանը չունի որևէ նյութական մասնակցություն պղնձամոլիբդենային կոմբինատում. Արծվիկ Մինասյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելով Վահե Հակոբյանի թեկնածությունը,  համոզված է, որ հանձնաժողովը նրա ղեկավարմամբ կլինի ակտիվ, ներառական և վերահսկողական մեխանիզմները առավել արդյունավետ կաշխատեն: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հաշվի առնելով Վահե Հակոբյանի կապը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Արծվիկ Մինասյանին հարցրեց, թե արդյոք ռիսկեր կամ շահերի բախում չեն տեսնում, եթե Վահե Հակոբյանը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվի: Հարցին ի պատասխան Արծվիկ Մինասյանը ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը, ինչպես  նաև «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը շահերի բախման դեպքում կամ հնարավոր ռիսկերի դեպքում հստակ կանոնակարգում է, թե պատգամավորի, թե նաև իրավասու հանձնաժողովի վարքագիծը: «Ըստ այդմ, եթե որևէ ձևով նման ռիսկեր առաջանան, Վահե Հակոբյանի կամ որևէ այլ պատգամավորի դեպքում կանոնակարգում կա: Պարզապես յուրաքանչյուրիցս պահանջվում է բարեխղճորեն կատարել կանոնակարգի պահանջները»,- ասաց Մինասյանը: Ռուբինյանը նաև հետաքրքրվեց` եթե Վահե Հակոբյանը դառնա տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովում քննարկվի որևէ նախագիծ, որը կապ ունենա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, կարո՞ղ է արդյոք Հակոբյանը մասնակցել այդ հարցի քննարկմանը: Մինասյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով` Վահե Հակոբյանը չունի որևէ նյութական կամ դրանով դրսևորված մասնակցություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: «Եթե ողջամտորեն ենթադրվի, որ, այնուամենայնիվ, այդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերվում է կոնկրետ մեկ կազմակերպությանը, ապա, այո, կարող է քննարկման առարկա դառնալ, և դրան համապատասխան կանոնակարգը նախատեսում է, որ անձը այդ դեպքում իրավունք չունի մասնակցել քվեարկությանը և պարտավոր է հայտարարել շահերի բախման մասին»,- եզրափակեց Մինասյանը:
13:25 - 10 օգոստոսի, 2021
2-3 ամիս հետո չգաք այս ամբիոնց հայտարարեք, թե ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ, և երկիրը տանեք նոր զիջումների. այդ ժամանակ կտեսնեք իրական ցասումը. Սաղաթելյան |tert.am|

2-3 ամիս հետո չգաք այս ամբիոնց հայտարարեք, թե ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ, և երկիրը տանեք նոր զիջումների. այդ ժամանակ կտեսնեք իրական ցասումը. Սաղաթելյան |tert.am|

tert.am: Այն գործադիր իշխանությունը, որը շրջափակել է ՍԴ-ն, ԱԺ-ն, որի պատգամավորները կուսակցության ղեկավարի հրահանգով շրջափակել են դատարանները, այդ քաղաքական մեծամասնությունն իրավունք չունի խոսել արդարադատության համակարգից: Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Վերջինս նշեց, որ օրենքի դիկտատուրան բլեֆ է, և քաղաքական մեծամասնությունը որևէ առնչություն չունի դրա հետ։ «Ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսվում է մեկ կետից՝ ամրապնդել ձեր իշխանությունը և ՀՀ-ում հաստատել մեկ մարդու դիկտատուրա»: Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունը պատերազմից հետո դասեր չի քաղել. «Դուք  դեռ չեք հասկացել, թե ինչ վիճակի եք հասցրել մեր երկիրը: Մի  հարցում  եք դուք անգերազանցելի, կարողանում եք 100 տոկոսանոց փաստը 180 աստիճանով փոխել և ներկայացել: Դուք այդպես էլ իշխանություն չդարձաք և շարունակում եք ձեզ պահել անպատասխանատու ընդդիմության պես: Կա՞ աշխարհում մի երկիր, որի իշխանությունն իր ձախողումների համար մեղադրում է ընդդիմությաննը: Մենք ասում ենք՝ ձեր իշխանությա օրոք հանձնվել է Արցախի 75 տոկոսը, գալիս այս ամբիոնի մոտ հայտարարում եք՝ դա նախկիններն են արել, մենք կապ չունենք, մենք խոսում ենք բանակի բարեփոխումներից, գալիս այս ամբիոնի մոտից հայտարարում եք՝ «Մարտի 1», «Հոկոտեմբերի 27»: 22 տարի առաջ այստեղ եղել է ողբերգություն, հետաքրքիր զուգադիպությամբ շատ պաշտոնյաներ, որ այն ժամանակ  պաշտոնյա էին, հիմա էլ են պաշտոնյա՝ Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան: «Չսխալվեք և մտածեք, որ այն, ինչ արել եք, կարող եք մարսել և գնալ նոր զիջումների: Այսօրվանից ասում եմ՝ չգաք 2-3 ամիս հետո այս ամբիոնց հայտարարեք, թե ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ, երկիրը տանեք նոր զիջումների և դա համարեք խաղաղության և բարեկեցության ձեռքբերում, այդ ժամանակ կտեսնեք իրական ցասումը», -ասաց Սաղաթելյանը:
13:15 - 10 օգոստոսի, 2021
Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ․ Վահագն Ալեքսանյան |aravot.am|

Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ․ Վահագն Ալեքսանյան |aravot.am|

aravot.am: «Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ։ Վահանով ու մահակով չի կարելի արձակել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոց»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, թե մարտի մեկի դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին ասել է՝ «փայտեր ու քարեր» վերցրեք՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա նշեց․ «Ինչ վերաբերում է ձեր հիշատակմանը, որ այդ ժամանակ ես գործակցել եմ ԲՀԿ-ի հետ փոխկապակցված կազմակերպություններից մեկի հետ, այո, եղել է։ Դրանից առաջ, ընթացքում եւ հետո, սակայն, եղել եմ ձեր իշխանության ամենաակտիվ քննադատներից մեկը։ Երեւի դրա պատճառով էր, որ ձեր դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված իմ դեկանը ինձ պարբերաբար կանչում էր իր սենյակ ու հարցնում՝ մեր նախագահի մասին ինչո՞ւ ես այդքան բան գրում, բա չես մտածո՞ւմ, որ առաջադիմությանդ վրա կազդի։ Ի դեպ, ինձ համար բացահայտում էր, որ դուք մասնակցել եք մարտի մեկի ցույցերին։ Եթե դա համադրեք այն փաստի հետ, որ հիմա նստած եք պարոն Վանեցյանի կողքին, որը նաեւ Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքն էր բացահայտել, ապա գործ ունենք ամենատարօրինակ քաղաքական ստոկհոլմյան սինդրոմի հետ։ Երբ ձեր ընկերներին գնդակահարում են, հետո դուք անցնում եք մյուս կողմ, հետո խմբակցության ղեկավար ընտրում մեկին, որը ձեր կուսակցական ընկերների հետ կապված բաներ է բացահայտել, շատ տարօրինակ է»։ Անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանի՝ իշխանությանն ուղղված եւ բանակի առնչությամբ քննադատությանը՝ Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Իմ ծառայած ժամանակ, երբ դուք նախարար էիք, բանակում ամենահայհոյված իրը զինվորներին տեղափոխող «պազիկն» էր»։  
13:08 - 10 օգոստոսի, 2021
Գեղամ Նազարյանն առաջարկում է դադարեցնել բանակին ուղղված մեղադրանքները |armenpress.am|

Գեղամ Նազարյանն առաջարկում է դադարեցնել բանակին ուղղված մեղադրանքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց, որ հնարավորինս շուտ պետք է հրապարակվի արցախյան վերջին պատերազմի զոհերի այն թիվը, որն իրականանում կա: «Պաշտոնական և հիմնավոր թվեր պետք է հնչեն: Թե չէ տարբեր թվեր են հնչում, ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում, ինչը չի կարելի թույլ տալ»,- ասաց Գեղամ Նազարյանը: Պատգամավորը հանդես եկավ բանակին ուղղված մեղադրանքները դադարեցնելու առաջարկով: Նա նշեց, որ բանակը երբեք իդեալական չի եղել, սակայն այն հաղթել է Արցախյան առաջին պատերազմը, մինչև 2016 թվականն այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, 2016-ին այնպիսի հակահարված է տվել, որ հրադադար են աղերսել: Ու այդ բանակը՝ զինվորներն ու հրամանատարները, 44 օր պատերազմել են աշխարհի հզոր պետությունների զինված ուժերի դեմ: Պատգամավորը պնդում է, որ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խնդիրը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: «Գլխավոր խնդիրը, որը պետք է պարզի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը սա է՝ ինչո՞ւ մենք չկանխեցինք պատերազմը: Ես կողմնակից չեմ այդ հարցերի շուրջ բաց քննարկումներ անցկացնելուն: Պնդում եմ, որ այդ քննիչ հանձնաժողովը ստեղծվի ու առանց լրագրողների այդ բոլոր հարցերը հնչեցնենք ու ստանանք հստակ պատասխան»,-ավելացրեց Գեղամ Նազարյանը:   
11:29 - 10 օգոստոսի, 2021
«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ՝ օգոստոսի 8-ին, այցելել են Տավուշի մարզ, հանդիպել Ազատամուտ, Այգեհովիտ, Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս համայնքների բնակիչներին։ Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է․   «Այցը պայմանավորված էր հիմնականում մարզի մի շարք համայնքների հետ կապված մտահոգիչ տեղեկություններով։ Մասնավորապես, ակտիվորեն շրջանառվում է թեզը, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների կողմից, որ մարզի որոշ համայնքներ ՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին և դա ներկայացնում են որպես Հայաստանում գտնվող ադրբեջանական տարածքների վերադարձ։ Տավուշցիները «Հայաստան» դաշինքի պատգամավորներին հիմնականում բարձրաձայնել են այդ մտահոգությունները, խոսել սցենարի անթույլատրելիության մասին, քանի որ այդ դեպքում, այլ խնդիրներից զատ, թշնամու վերահսկողության տակ է անցնում նաև M4 միջպետական նշանակության հայ-վրացական ճանապարհը։ Դաշինքի պատգամավորները վստահեցրել են, որ քաղաքացիների բոլոր խնդիրներն իրենց մշտական ուշադրության ներքո են, այդ թվում՝ սահմանների հարցը, Ադրբեջանի հետ Հայաստանի իշխանությունների գրավոր ու բանավոր պայմանավորվածությունները և անելու են հնարավորը՝ քաղաքացիների շահերը ամեն կերպ պաշտպանելու համար»։
18:14 - 09 օգոստոսի, 2021
Մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին. Արծվիկ Մինասյանը` Վլադիմիր Վարդանյանի մասին |armenpress.am|

Մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին. Արծվիկ Մինասյանը` Վլադիմիր Վարդանյանի մասին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մասնագիտական գործունեությունը մշտապես եղել է աչքի ընկնող, սակայն քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին: Oգոստոսի 9-ին Ազգային ժողովի ամբիոնից նման գնահատական տվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Այս համատեքստում Արծվիկ Մինասյանը կարևոր համարեց անդրադառնալ պետաիրավական հանձնաժողովի օրենքների կիրառման նկատմամբ վերահսկողության գործիքների կիրառմանը: «Հանձնաժողովը պետք է ունենա գործունեության ծրագիր և այդ գործունեության ծրագրի շրջանակում՝ նաև միջոցառումներ: Հանրության մոտ այսքան բարձրաձայնվող աղմուկ հանած այն դեպքերը, երբ նախաքննական մարմիններն ապօրինի գործընթացներ են իրականացնում, այս ամենը ուղիղ կապված է այն լիազորությունների հետ, օրենսդրական կարգավորման այն ոլորտների հետ, որոնք գտնվում են պետաիրավական հարցերի հանձնաժողովի իրավասության ներքո»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ հնչեղ և աղմկահարույց դեպքերին պետաիրավական հանձնաժողովը որևէ արձագանք չի տվել կամ գործողություն չի իրականացրել:
13:03 - 09 օգոստոսի, 2021
Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ և արտագրված. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ և արտագրված. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն պարզապես պարզ վերարտադրությունն այն կանոնակարգումների, որոնք առկա են այս կամ այն երկրներում, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ մի երկրում այն կարող է շատ լավ գործել, մյուս երկրում վերածվել պատուհասի: Այս մասին ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանիհարցին, թե սահմանադրական փոփոխությունները, արդյոք, շարունակո՞ւմ են լինել քաղաքացիական մեծամասնության օրակարգը: «Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ և արտագրված: Մենք պետք է խնդիր-լուծում տարբերակով առաջնորդվենք: Այսինքն՝ արձանագրել ենք խնդիրը և ունենք լուծումը: Ընդ որում, խնդիրը պետք է լինի իրական, որը հետագայում սահմանադրաիրավական զարգացման վրա ազդեցություն է ունենալու, իսկ լուծումը պետք է լինի ազգային»,- ասաց Վարդանյանը: Ըստ պատգամավորի` պրակտիկան ցույց է տալիս, որ երկիրը հրաժարվում է մի մոդելից, ընտրում է մեկ այլ մոդել, այնուհետև այդ մոդելից ևս հրաժարվում է և ընտրում է երրորդ մոդելը: «Իրականում բոլոր մոդելները որոշակի խնդիրներ են առաջացնում մի պարզ պատճառով, որովհետև այդ մոդելները ձևավորվել են, մշակվել են որոշակի միջավայրում, որոշակի սահմանադրական մշակույթի առկայության պարագայում և քո երկրում կարող են առաջացնել լրացուցիչ խնդիրներ»,- եզրափակեց Վարդանյանը:
12:00 - 09 օգոստոսի, 2021
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկեցին ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով |armenpress.am|

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկեցին ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում են խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների որոշման նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: ««Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է որոշման նախագիծ, որին միացել են մեր գործընկերները՝ «Հայաստան» խմբակցությունից, որով առաջարկում ենք ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախին տրամադրվող աջակցություն՝ թե ֆինանսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական և այլ բնույթի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական կապեր, տարածաշրջանային անվտանգություն, Արցախի ԱԺ-ի հետ համագործակցություն, միջխորհրդարանական կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր և այլ ոլորտները կարգավորող օրենքները համակարգելու և աշխատանքի կազմակերպման համար»,-ասաց Մամիջանյանը: Խոսելով հանձնաժողովի ստեղծման հիմնավորումից՝ Մամիջանյանը նշեց, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանի և Արցախի հանրապետությունները կրեցին ծանր, մարդկային, բարոյական և նյութական վնասներ, որոնց հետևանքով երկու հայկական պետությունները հայտնվել են խորը ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ կենսական նշանակություն: Նա շեշտեց՝ անհրաժեշտ է, որ պատշաճ միջազգային գնահատական տրվի ադրբեջանա-թուրքական ագրեսիային: «Անհրաժեշտ է նաև կարգավորել Մինսկի խմբի շրջանակներում մինչև 2020 թվականի պատերազմը մշակված ձևաչափի կարգավորման սկզբունքների ու տարրերի շրջանակ վերադարձումը, Արցախում ռուս խաղաղապահների համար ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի ապահովումը՝ մինչև միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության լիարժեք կարգավորումը Արցախում նրանց շարունակական ներկայությունն ապահովելու համար: Հանձնաժողովը անհրաժեշտություն է նաև Արցախի ենթակառուցվածքների վերականգնման և անվտանգության ապահովման լայնածավալ ծրագրերի մշակման և իրագործման համար՝ դրանում ՀՀ օրենսդրության լրամշակման անհրաժեշտ կետերի, Արցախի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության ապահովման համար»,-ասաց Մամիջանյանը: Հանձնաժողովի տիրույթում է գտնվելու նաև ՀՀ-ի և Ադրբեջան միջև  և Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրությունը: «Աշխարհն ունի կարիք՝ լսելու այն մեսիջը, որ մեր երկրի ԱԺ-ում ստեղծվում  է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,-ասաց նա:
13:17 - 06 օգոստոսի, 2021