Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Վարանդայի շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն |1lurer.am|

Վարանդայի շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն |1lurer.am|

1lurer.am:   Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն՝ առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:  Նախնական տվյալներով՝ վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:  Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (Ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:    
10:00 - 27 հունվարի, 2021
Արցախ է վերադարձել 51 216 մարդ. ՌԴ ՊՆ |1lurer.am|

Արցախ է վերադարձել 51 216 մարդ. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում տեղակայված դիտարկման 27 կետում շուրջօրյա վերահսկում է իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ կայքում:Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակիչներին:Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանից 151 տեղահանված է վերադարձել Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս նրանց թիվը հասնում է 51 216-ի:Ականազերծման կենտրոնի թիմերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 711,3 հա տարածք, 230,8 կմ ճանապարհ, 901 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 837 պայթուցիկ առարկա:
09:50 - 27 հունվարի, 2021
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ

Արցախի Հանրախետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերները և անելիքները, ինչպես նաև ստեղծված իրավիճակում Կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները: Նախագահի խոսքով՝ առաջիկայում ԱՀ Կառավարության կողմից նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը, որոնք այժմ հստակեցման փուլում են։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ երկրի համար այս բարդ շրջանում պետական իշխանությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը բնակչության առաջնային կարիքներն արագ հոգալու համար՝ դրա հետ մեկտեղ շեշտելով, որ կարճաժամկետ աջակցության ծրագրերի իրականացմանը զուգահեռ լայնածավալ աշխատանքներ են տարվում երկարաժամկետ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության մշակման ուղղությամբ։  
22:05 - 26 հունվարի, 2021
Արցախի առողջապահական համակարգը բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք ունի

Արցախի առողջապահական համակարգը բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք ունի

Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը ունակ է կազմակերպելու բնակչության բժշկական սպասարկումը, սակայն առկա կադրային ու նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն պատշաճ որակ և արդյունավետություն, ինչպես նաև ինքնաբավության բավարար չափ ապահովելու համար: Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, այս մասին նշված է  Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների եռօրյա այցի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ: «Արցախի առողջապահական համակարգը ունի ֆինանսատնտեսական գործունեության մեթոդների ու եղանակների վերանայման, նյութատեխնիկական հնարավորությունների ճիշտ վերաբաշխման և բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք, որի հիմքում պետք է դրվեն փորձագիտական հետազոտությունների արդյունքներով ընդունված եզրակացությունները: Արցախի բուժհիմնարկներում առկա է կադրային ռեսուրսի պակաս, որը լրացնելու համար հարկ է կիրառել ինչպես հերթափոխով մասնագետների ներգրավմամբ, այնպես էլ նոր մասնագետների խրախուսմամբ, հեռահար բժշկության ներդրմամբ, առկա կադրերի վերապատրաստմամբ ու որակավորմամբ բացը լրացնելու եղանակները: Արցախի բուժհիմնարկներում առկա նյութատեխնիկական միջոցները վերազինելու և նորագույն սարքավորումներով համալրելու համար անհրաժեշտ է ներգրավել ինչպես Նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և անհատների հնարավորությունները՝ այդ գործընթացում ապահովելով առավելագույն թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն: Հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները հավանություն են տալիս ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու գաղափարին՝ վերահաստատելով խորհրդում ընդգրկվելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Հայտարարության բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին, որ Արցախի առողջապահական համակարգի հետագա զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ՀՀ բժշկական ասոցիացիաների հետ համագործակցությունը, որը պետք է դիտարկվի որպես Նախարարության հետագա գործունեության ռազմավարական ուղղություն: Հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները պարտավորվում են մեկշաբաթյա ժամկետում Նախարարություն ներկայացնել կատարված ուսումնասիրությունների և դրանց հիման վրա կատարված վերլուծության և գնահատման արդյունքներն ամփոփող եզրակացություն՝ դրա հիման վրա Նախարարության կողմից համակարգի զարգացման կարճաժամկետ քաղաքականությունը մշակելու համար»,-մասնավորապես նշված է համատեղ հայտարարության մեջ:
19:14 - 26 հունվարի, 2021
ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 26-ին նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝  Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործությունների հետևողականորեն  իրականացման վերաբերյալ՝ նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ապա նաև հաջորդած տարիներին՝ նպատակ ունենալով մասնակիորեն կամ ի սպառ ոչնչացնել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական ներկայության ցանկացած վկայություն։  Մասնավորապես՝ որպես հայկական մշակութային ժառանգության կործանման պրակտիկայի թերևս ամենաողբերգական փաստ նշվում է 1997-2006 թթ. Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մի քանի հազար միջնադարյան խաչքարերի  դիտավորյալ ավերման մասին։ Նամակներում նաև տեղեկացվում է, որ խորհրդային ժամանակաշրջանում և 1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քանդվել և ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։ Նույն ժամանակահատվածում շուրջ 2500 հայկական խաչքարեր և ավելի քան 10 000 հայկական գերեզմանաքարեր են ավերվել և օգտագործվել որպես շինանյութ։ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում և շարունակվում է մինչ օրս, ինչն   ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում մոտ ապագայում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք է։ Մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու  վրա ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարվածներ հասցնելու փաստի վրա։  Մատնանշվում է նաև ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից հայկական ժառանգության հուշարձանների և արտեֆակտերի դիտավորյալ ոչնչացումը, որի մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում համացանցում։ԱԳ նախարարը կոչ է անում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանությունը և պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ հարգել և կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ պահպանելու ներկայումս նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը և հրաժարվել այն ոչնչացնելու տխրահռչակ քաղաքականությունից։Նամակներին կից ուղարկվել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված զեկույցը՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։
19:04 - 26 հունվարի, 2021
Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները

Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այն վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նա նշել է, որ շահագրգիռ  քննարկումներ են եղել խորհրդարանում, պատգամավորները հանդես են եկել մի շարք առաջակություններով: «ԱՀ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ պատգամավորներից ստացված առաջակությունները կքննարկվեն և հնարավորության դեպքում տեղ կգտնեն բյուջեի փոփոխված տարբերակում: Այնուհետև 2021 թվականի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի նախագիծը քվեարկության դրվեց: 5 կողմ, 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ այն արժանացավ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությանը: Փետրվարի 4-ին բյուջեի փոփոխված տարբերակը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Մինչ այդ՝ մինչև հունվարի 27-ի ժամը 16:00-ը, պատգամավորներին հնարավորություն է տրվում առաջակություններ ներկայացնել կառավարություն: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի այս հայտարարությամբ էլ ավարտվեց նիստը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նիստին մասնակցել են ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և Կառավարության պատասխանատուներ:
17:54 - 26 հունվարի, 2021
ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով |armenpress.am|

ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Սերգեյ Լավրովը այս մասին նշել է հանդիպմանը հաջորդած ասուլիսին: «Մենք հատուկ ուշադրությամբ ենք դիտարկել Լեռնային Ղարաբաղի իրադրությունը՝ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից, որոնց շնորհիվ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին հնարավոր է եղել հասնել ամբողջությամբ կրակը դադարեցնելուն: Մենք նաեւ պատմեցինք այն պայմանավորվածությունների մասին, որոնք Մոսկվայում հունվարի 11-ին ընդունեցին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը, որտեղ խոսք էր գնում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային եւ այլ կապերի ապաշրջափակման ուղղությամբ համագործակցության մասին` տարածաշրջանի երկրների եւ նրանց բոլոր հարեւանների մասնակցությամբ, ներառյալ Իրանի Իսլամական Հանրապետության: Եվ մենք համոզված ենք, որ այդ աշխատանքը թույլ կտա վերջնականապես կարգավորել իրավիճակի մնացած քաղաքական ասպեկտները Լեռնային Ղարաբաղի շուրջ արդար հիմունքներով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների և, իհարկե, ի շահ նրանց բոլոր հարևանների»,- ասաց Լավրովը:
16:50 - 26 հունվարի, 2021
Արցախի պետական համալսարանում  կփոխհատուցվեն գրեթե բոլոր  ուսանողների վարձավճարները |armenpress.am|

Արցախի պետական համալսարանում կփոխհատուցվեն գրեթե բոլոր ուսանողների վարձավճարները |armenpress.am|

armenpress.am: Պետության կողմից  Արցախի պետական համալսարանի ուսանողների վարձավճարների  փոխհատուցման նպատակով՝  2021 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շուրջ 500 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 238 միլիոն դրամի փոխարեն: Այս մասին տեղեկացրեց Արցախի  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը: «Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ պետության կողմից ուսանողական վարձավճարների փոխհատուցումը գործում է դեռևս անցած ուսումնական տարվանից: Այս տարվա պետբյուջեում ուսանողների վարձավճարների փոխհատուցման գումարները կրկնակի  ավելացվել են հաշվի առնելով, որ պետք է փոխհատուցվեն նախորդ ուսումնականի և այս տարվա ուսանողների վարձավճարները, այլ նաև՝  Արցախյան վերջին պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների, վիրավորների ու տեղահանվածների վարձավճարների փոխհատուցման անհրաժեշտությունը: Արցախի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման համակարգում ներկայումս սովորում են ընդհանուր առմամբ՝ մոտ 2000 ուսանող: Պետբյուջեով նախատեսվող ֆինանսական  միջոցներով հնարավորություն կընձեռվի գրեթե ամբողջությամբ ապահովել բոլոր ուսանողների վարձավճարների փոխհատուցումը: Բացի այդ, կան բարեգործական կազմակերպություններ, որոնք,  նույնպես, 1 կամ երկու կիսամյակ կվճարեն որոշ կարգախմբերի  ուսանողների վարձերը: Գործում են նաև ուսանողական վարձավճարների փոխհատուցման՝ նախկինում հաստատված  պետական ծրագրերը: Այսպիսով, գրեթե ոչ մի ուսանող առանց վարձավճարի փոխհատուցման չի մնալու»,- նշեց Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:
14:58 - 26 հունվարի, 2021
Ռուբինյանն ու Մարուքյանն ակտիվ աշխատանք են իրականացրել ԵԽԽՎ բանաձևում հումանիտար հարցերի շեշտադրման հարցում. պատգամավոր

Ռուբինյանն ու Մարուքյանն ակտիվ աշխատանք են իրականացրել ԵԽԽՎ բանաձևում հումանիտար հարցերի շեշտադրման հարցում. պատգամավոր

Երեկ ԵԽԽՎ-ն ընդունված բանաձևով կոչ արեց Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս արագ կյանքի կոչել Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի դրույթները: Մասնավորապես, ընդունված բանաձևը արձանագրում է հումանիտար խնդիրների կարևորությունը: Կոչ է արվում. «Անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը»: Այս բանաձևի ընդունման և հումանիտար հարցերի առանձնակի շեշտադրման հարցում ակտիվ աշխատանք են իրականացրել հայաստանյան պատվիրակության՝ դիտորդական հանձնաժողովի անդամներ Ռուբեն Ռուբինյանն ու Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:    
13:35 - 26 հունվարի, 2021
ԵԽԽՎ-ն կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը |armenpress.am|

ԵԽԽՎ-ն կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը: Այս մասին ասված է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հրապարակած զեկույցում: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- ասված է հայտարարությունում: Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագությունների կապակցությամբ, ինչպես նաև այն պնդումների, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական և մշակութային հուշարձանների նկատմամբ:
13:07 - 26 հունվարի, 2021
Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ. ԱՀ ՄԻՊ զեկույցը

Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ. ԱՀ ՄԻՊ զեկույցը

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ: Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները: Զեկույցում ներկայացված են ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում և հրադադարից հետո արձանագրված՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը: Վերհանված դեպքերի և հայատյացության համատեքստի վերլուծությունը ցույց են տալիս, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է՝ հենված հայ ազգի դեմ ատելության խրախուսման հանցավոր քաղաքականության վրա: Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը կանխամտածված ոչնչացնելու բազմաթիվ նախադեպերն ու առկա իրական վտանգները՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը:
12:50 - 26 հունվարի, 2021
Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին

Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին այցելել է նորաստեղծ ԱՀ ներքին գործերի նախարարություն և անձնակազմին ներկայացրել նախարար Կարեն Գրիգորի Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու: Հանրապետության նախագահի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար: Հանդիպման ընթացքում Նախագահն անդրադարձել է նաև հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ շեշտադրելով, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու: Անդրադառնալով Հանրապետության կարգավիճակին` Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է:
12:01 - 26 հունվարի, 2021