Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խորհրդանշական ծառատունկին

Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խորհրդանշական ծառատունկին

«Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի, Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովի և Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ, մասնակցել է խորհրդանշական ծառատունկին:     «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև «Ժառանգություն և առաջընթաց» ֆոնդի նախագահ Արմայիս Կամալովը, «Հիշողության այգի» կազմակերպության գլխավոր տնօրեն Օլգա Ստեպչենկոն, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծոռնուհին:   Երևանում ծառատունկը կազմակերպվել է քաղաքապետարանի աջակցությամբ: Ակցիայի շրջանակում զբոսայգում տնկվել է շուրջ 300 ծառ և թուփ:    
15:14 - 23 ապրիլի, 2022
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հեռանում է պաշտոնից

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հեռանում է պաշտոնից

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը տեղեկացրել է պաշտոնից հեռանալու մասին։ Ֆեյսբուքյան իր էջում նա այդ մասին գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ընկերներ, Ավարտին է մոտենում համայնքային ծառայության ոլորտում իմ առաքելության այս փուլը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում վերջին գրեթե 2,5 տարվա իմ գործունեությունը մեծ փորձառություն էր ինձ համար։ Մեր հայրենիքի համար այս բարդ ժամանակներում հնարավորություններիս սահմաններում փորձել եմ անել ամենը Երևան քաղաքի՝ ինձ վստահված հատվածում անհրաժեշտ բարեփոխումներ անելու, հանրությանը ծառայելու և հանրային բարիք ստեղծելու ուղղությամբ։ Շատ բան հասցրել եմ անել, իսկ ինչը չհասցրեցի՝ վստահ եմ՝ բարեխղճորեն կյանքի են կոչելու Կենտրոն վարչական շրջանի ինձ հաջորդող ղեկավարները։ Շնորհակալ եմ ինձ այս կարևոր առաքելությունն իրագործելու հնարավորությունը տալու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Կենտրոն վարչական շրջանի իմ թիմին, առանց որոնց անձնվեր և պատասխանատու աշխատանքի հնարավոր չէր լինելու գրանցել դրական արդյունքներ։ Հաջողություն եմ մաղթում Կենտրոն վարչական շրջանի հաջորդ ղեկավարին և աշխատակազմին համայնքին ծառայելու գործում։ Իմ հետագա գործունեության մասին հետաքրքրվողներին կտեղեկացնեմ առաջիկայում»։
18:23 - 22 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  Քաղաքապետն ու դեսպանն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը, քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:
18:20 - 22 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։    Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից:   Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:  
19:18 - 21 ապրիլի, 2022
Երևանի սանմաքրման աշխատանքները գոհացուցիչ չեն. Քաղաքապետարանը ավելացնում է աշխատակիցների թիվը

Երևանի սանմաքրման աշխատանքները գոհացուցիչ չեն. Քաղաքապետարանը ավելացնում է աշխատակիցների թիվը

Երևանի քաղաքապետարանը շարունակում է երևանցիներից դժգոհություններ ստանալ մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքների հետ կապված: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նախատեսում է սանիտարական մաքրումն ապահովող աշխատակիցների թիվն ավելացնել:  «2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը գոհացուցիչ չէ: Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացը սկսված է»,-ասված է հաղորդագրությունում:
13:53 - 16 ապրիլի, 2022
Չեխովի անվան դպրոցի տնօրեն կրկին չի ընտրվել, դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել |news.am|

Չեխովի անվան դպրոցի տնօրեն կրկին չի ընտրվել, դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել |news.am|

news.am: Այսօր՝ ապրիլի 14-ին Երեւանի Չեխովի անվան N 55 դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրություն: Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանը լրագրողներին ներկայացրեց ընտրության արդյունքները. «Քրսիտինե Մելքոնյանն ստացավ 4 ձայն, Անժելա Կարապետյանը մեկ ձայն եւ ես 4 ձայն: Արդյունքում նորից պետք է մրցույթ հայտարարվի: Թե երբ խորհրդուրդն է որոշում, ես այդ հարցով ոչինչ չեմ կարող ասել»: Նա հերքեց տարածված լուրերը, թե ինքը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է. «Ես որեւէ առնչություն չունեմ պարոն Ավինյանի հետ: Այո, իմ քույրը 10 տարուց ավելի աշխատում է կառավարությունում»: Ինչ վերաբերում է նրան, որ դպրոցի մանկավարժներն ու ծնողները դեմ են իր թեկնածությանը, Մինասյանն ասաց. «իրենք ասում են՝ իմ անձի հետ որեւէ դեմ կամ կողմ խնդիր չունեն, այսինքն իրենց բողոքն իմ անձի դեմ չի ուղղված»: Հարցին, թե ինչու են փակվել դպրոցի դարպասներն ու դռները, Մինասյանը պատասխանեց, որ դա արվել է դասապրոցեսը չխանգարելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար. «Անվտանգության աշխատողները ասացին, որ կողպել էին դուռը, որովհետեւ իրենց հրում, հայհոյում են: Ինձնից նման հրահանգ չի եղել»: Այդ պահին ադպրոցի մուտքի մոտ աշակերտները սկսեցին վանկարկել. «Հեռացիր»: Նշենք, որ այսօր Երեւանի Չեխովի անվան N 55 դպրոցում լարված իրավիճակ էր ստեղծվել, բողոքի ակցիա են իրականացնում դպրոցի աշակերտների ծնողները: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին եւս Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել նախ դպրոցի մոտ, ապա Երեւանի քաղաքապետարանի դիմաց. նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականությունները կատարում է Դիանա Մինասյանը, ով տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։      
15:55 - 14 ապրիլի, 2022
Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր թաղապետին

Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր թաղապետին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կամսար Բաբինյանին՝ հայտնում են քաղաքապետարանից։ Հատկանշելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քաղաքապետը նշել է, որ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք: «Պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի օրվա խնդիրները լուծելուց բացի, նաև մնայուն ծրագրեր իրականացնենք: Միայն համակարգային փոփոխությունների արդյունքում է հնարավոր բնակիչներին որակյալ ծառայություններ մատուցել ու ապահովել քաղաքի կայուն զարգացումը»,- նշել է քաղաքապետը: Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Մկրտումյանին և աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար, և նկատել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս Աջափնյակում կշարունակվեն բարեփոխումների ծրագրերը:
15:50 - 13 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը հանձնարարեց 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարել |1lurer.am|

Երևանի քաղաքապետը հանձնարարեց 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարել |1lurer.am|

1lurer.am: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում անդրադարձավ ներդրված նոր ավտոբուսներում վճարման կարգին: Քաղաքապետը հանձնարարել էր, որ վարորդների մոտ որոշակի գումար լինի՝ դրամ մանրելու համար: Քաղաքացիները երբեմն 100 դրամ չեն ունենում ավտոբուսի վճարման տուփ նետելու համար: «Ձեր հանձնարարականով դա արդեն կիրառության մեջ է, բոլորին տրվել է 10 հազարական դրամ ավանսային տեսքով, այսօրվանից կշրջանառվի: Պատեհ առիթից օգտվելով՝ խնդրում եմ մեր բնակիչներին՝ այնուամենայնիվ, ունենալ 100 դրամանոց»,- ասաց Թարփոշյանը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց նաև, թե նոր երթուղի դուրս բերելու համար «Ժոնգ տոնգ» մակնիշի քանի ավտոբուս կա: «Այս պահին ունենք 54 միավոր տեխնիկա: Մայիսի 1-ին կունենանք երթուղիներ՝ «Ժոնգ տոնգ» մակնիշով սպասարկելու համար»,- ասաց Թարփոշյանը: Քաղաքապետը հանձնարարեց մրցութային փաթեթ նախապատրաստել այդ դասի նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար: «Եկեք 2 շաբաթվա ընթացքում 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարենք»,- ասաց Սարգսյանը:
11:40 - 11 ապրիլի, 2022
«Շտապօգնության» զանգերի կենտրոնում սկսել է գործել հետադարձ հեռախոսազանգի համակարգը |armenpress.am|

«Շտապօգնության» զանգերի կենտրոնում սկսել է գործել հետադարձ հեռախոսազանգի համակարգը |armenpress.am|

armenpress.am: «Շտապօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում սկսել է գործել հետադարձ հեռախոսազանգի համակարգը: Այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ ներդրված և արդեն իսկ գործող համակարգի շնորհիվ 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և կապահովվի հետադարձ կապ: «Այսօր մեր կանչերի թիվը բավական պակասել է, բայց շատ կանչերի դեպքում բավականին բողոքներ կային, որ շտապօգնությունում հեռախոսազանգերին չեն պատասխանում: Համակարգը ներդրվել է նրա համար, որ զանգերն անպատասխան չմնան»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ նոր համակարգի շնորհիվ կբարելավվի շտապօգնության աշխատանքը: Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ «Շտապօգնության» ծառայությունը օրական միջինում 650 կանչ է սպասարկում: «Եթե համեմատենք 1.5-2 ամիս առաջ ընկած ժամանակահատվածի հետ, երբ կանչերի թիվը հասնում էր օրական 1000-ի, ապա կտեսնենք, որ դրանք նվազել են»,-ասաց նա՝ հավելելով, որ շաբաթվա կտրվածքով գրանցվում է նաև մոտ 300 մանկական կանչ: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը նշեց, որ կանչերը հիմնականում կապված են սիրտ-անոթային, սուր-շնչառական հիվանդությունների հետ: Գրանցվում են նաև ճանապարհատրանսպորտային պատահարներով պայմանավորված կանչեր:
10:19 - 08 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը և Շվեդիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ոլորտները

Երևանի քաղաքապետը և Շվեդիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ոլորտները

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:   Առանձնակի կարևորելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանի Էներգաարդյունավետության, քաղաքային լուսավորության և կոշտ թափոնների կառավարման ծրագրերի իրականացումը Երևանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորությանը, որը հանդիսանում է այս դրամաշնորհի նախաձեռնողը և ամենամեծ դոնոր երկիրը: Հիմք ունենալով գործակցության արդեն հաջողված փորձը՝ կողմերը նկատել են, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնք ևս կարող են ընդգրկվել շվեդական կողմի նախաձեռնած տարատեսակ նախագծերում:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:
20:00 - 07 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի և Նիդերլանդների դեսպանների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի և Նիդերլանդների դեսպանների հետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմեսի հետ: Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են նաև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են գործակցության ընթացիկ ծրագրերին ու նախանշել առաջիկա անելիքները: «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ապահովելով նոր արդյունքներ: Շնորհակալություն հայտնելով գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ փոխգործակցության նոր ուղղություններ ընդգրկելու համար կա լայն դաշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:57 - 06 ապրիլի, 2022