ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ԱԳՆ-ն ստեղծված իրավիճակի մասին արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին

ԱԳՆ-ն ստեղծված իրավիճակի մասին արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լրատվամիջոցների հարցերին տրված պատասխանները․ Ռուսաստանի Դաշնությանը դիմելու վերաբերյալ - Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը: Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ - ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը:
11:05 - 17 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Իր ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։ Մեքսիկայի նախագահությամբ ԱԽ նիստին զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ու Արդարադատության միջազգային դատարանի նախագահները։
10:20 - 17 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետեւում վերջին բռնություններին եւ կոչ անում դրսեւորել զսպվածություն |amerikayidzayn.com|

ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետեւում վերջին բռնություններին եւ կոչ անում դրսեւորել զսպվածություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին, և պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային ՀՀ սահմանի արևելյան սահմանագոտում։  «Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին և ավելին կարող ենք ասել ավելի ուշ: Բայց պարզ է, որ մենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին ու պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները։ Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել՝ համաձայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ու դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում եղած էսկալացիայից»,- ասել է Անտոնիու Գուտերիշի փոխխոսնակ Ֆարհան Հաքը: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին հայտնի տվյալներ են․ մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:29 - 17 նոյեմբերի, 2021
ՀՀ-ն, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ն, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ։ Այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ այն տարածքներից, որն ադրբեջանական կողմին է անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։ Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ  ուժի կիրառումը։   Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ»։
16:09 - 16 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ու Ջոն Գալագերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

Ալեն Սիմոնյանն ու Ջոն Գալագերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից, մանրամասնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը եւ ֆինանսական աջակցությունը 2019թ.-ից իրագործվող ՀՀ Ազգային ժողովին օժանդակության «Ժամանակակից խորհրդարան` ժամանակակից Հայաստանի համար» ծրագրին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաեւ աշխատակազմի փորձագիտական, վերլուծական կարողությունների զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է, որ անկախ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանգամանքից` շարունակվելու է CEPA-ով նախանշված ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ` որպես ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած եւ վավերացրած պետություն: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում խոսելով վերջին օրերին սահմանային իրավիճակի սրացումից` երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները:
15:17 - 16 նոյեմբերի, 2021
ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից  պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների հետ։ Հայտարարությունը ստորև․ «Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ, որով նախատեսվում էին իրականացնել մի շարք գործողություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցով, այլև մեկ տարի շարունակ տարբեր հայտարարություններով ու գործողություններով բացեիբաց ի ցույց է դնում իր ռասիստական, հայատյաց, ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, շարունակում է Արցախում հայ բնակիչների սպանությունները և ապացուցում, որ ոչ միայն շահագրգռված չէ խաղաղություն հաստատելու, այլև ունի Հայաստանի տարածքը գրավելու կոնկրետ նկրտումներ: 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և ծավալում են ռազմական գործողություններ, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, ոտնահարում սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքները և հղի են իրավիճակի հերթական էսկալացիայի վտանգներով: 2021թ. նոյեմբերի 11-ից սկսել է էսկալացիայի հերթական փուլ: Մինչ Հայաստանի իշխանությունները դանդաղում են միջազգային կառույցներին դիմելու և միջազգային չափանիշների հիման վրա սահմանազատման և սահմանանշման գործընթացներ նախաձեռնելու գործում, Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել Հայաստանի սահմանային տարածքի առանձին հատվածներ: Եռակողմ հայտարարությամբ ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն ստանձնած Ադրբեջանը 2021թ. մայիսի 15-ից մաքսային և սահմանային անցակետեր է տեղադրել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածներում: Ադրբեջանի իշխանությունները հստակորեն իրականացնում են ճանապարհների փաստացի շրջափակման, Հայաստանի բնակավայրերի փաստացի մեկուսացման ու բնակիչների ահաբեկման քաղաքականություն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում մեկուսացնելով 9 գյուղ (Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ)՝ խաթարելով հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների բնականոն կյանքը, անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, ազատ տեղաշարժը, կրթության, սննդամթերքի և բուժօգնության հասանելիության, եկամուտ վաստակելու իրավունքները: Նշված ճանապարհի արգելափակման հետևանքով ծանրաբեռնվել է Տաթև-Կապան մայրուղին՝ խաթարելով տասնյակ հազարավոր այլ մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը և այլ իրավունքները: Ադրբեջանը, փաստացի, հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ՝ առանձին տարածքներ զբաղեցնելու նպատակով, ինչը նույնիսկ չի թաքցվում տվյալ երկրի ղեկավարի կողմից: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակահարմար չի համարում միջամտելը, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերները առավել գերադասում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանումը ՀԱՊԿ-ի շրջանակում վերցրած իրենց պարտավորությունների կատարումից։ Ստեղծված ճակատագրական իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանների և քաղաքացիների անվտանգության ապահովման անմիջական և առաջնային պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են, որոնք պարտավոր են արագ և վճռական գործել՝ կանխելու ՀՀ քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները և նրանց անվտանգության սպառնալիքները: Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց: Խաղաղության պահպանման պատրվակով արտաքին ագրեսիայի դեմ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների անգործությունը փաստացի հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ոտնձգությունների ու ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների: Պահանջում ենք ՀՀ վարչապետից և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ձեռնարկել հետևյալ գործողությունները. ● Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ դրանք քննելու և գնահատական տալու նպատակով. ● ծանուցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ համապատասխան կառույցներին և երկկողմ գործընկեր պետություններին՝ այդ կազմակերպություններում և պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում դրանց միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տեղեկացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրա հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ. ● վերը նշված բոլոր կառույցներում և միջազգային հնարավոր բոլոր հարթակներում հստակ ներկայացնել ադրբեջանական շարունակական ագրեսիայի և, մասնավորապես, ճանապարհների շրջափակման, անցակետերի տեղադրման և Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի բնակավայրերի հարևանությամբ տեղակայման ու պարբերաբար ներխուժման հետևանքները՝ դադարել, վերջապես, անտեսել հետպատերազմական իրավիճակում մարդու իրավունքների ոտնահարումները և հումանիտար խնդիրները. ● միջազգային համապատասխան բոլոր կառույցներում ակտիվորեն առաջ մղել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության (ոչ ռազմականացված գոտու) ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության սահմանների և սահմանամերձ բնակչության անվտանգությունը՝ մինչև միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի ներգրավմամբ սահմանազատման/սահմանանշման գործընթացի մեկնարկն ու բարեհաջող ավարտը»: 1. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 2. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 4. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան 5. Հեռանկարային զարգացման կենտրոն 6. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 7. Գորիսի մամուլի ակումբ 8. Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ 9. Խաղաղության երկխոսություն 10. Հանրային լրագրության ակումբ 11. Ինֆորմացիայի ազատության կետրոն ՀԿ 12. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ 13. Երեւանի մամուլի ակումբ 14. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 15. «Ժողովրդավարություն այսօր» ՀԿ 16. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն 18. Հայաստանի կանանց նախաձեռնություն
14:54 - 16 նոյեմբերի, 2021
Բելառուսը վստահեցնում է՝ կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի օգնությամբ |azatutyun.am|

Բելառուսը վստահեցնում է՝ կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի օգնությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե Մինսկը կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության օգնությամբ։ «Բելառուսի զինված ուժերը պատրաստ են կոշտ հարված տալ ցանկացած հարձակման։ Վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու համար ստեղծված մեր համակարգը հնարավորություն է տալիս ապահովել երկրի անվտանգությունը, այդ թվում մեր գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ», - հայտարարել է Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը։ Նախարարությունը նաև պնդել է, թե Մինսկը պատրաստ է պաշտպանել «Ռուսաստանի հետ Միութենական պետության սահմանները և ամենասեղմ ժամկետում սկսել զորքերի խմբավորում ցանկացած ուղղությամբ»։ Հայտարարությունը հնչել է Բելառուսի և Եվրամիության սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Արևմտյան երկրները երեկ ՄԱԿ-ում խստորեն դատապարտել էին Բելառուսի իշխող վաչակազմին՝ ներգաղթյալներին դեպի Եվրամիության սահման ուղղորդելու համար։ ԵՄ առաջնորդները չէին բացառել, որ կարող են խստացնել պատժամիջոցները Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմի նկատմամբ։
17:35 - 12 նոյեմբերի, 2021
Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ: Նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակականության ապահովումը և ողջունել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նոր ծրագրի՝  «ԵՄ-ն՝ հանուն արձագանքող և հաշվետու հաստատությունների՝ ոստիկանության և միգրացիայի ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» մեկնարկը։ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է վերը նշված ոլորտներում, ինչպես նաև՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հակակոռուպցիոն աշխատանքներում համագործակցելու անհրաժեշտությունը, և արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։
16:26 - 12 նոյեմբերի, 2021
«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի պետական ավիափոխադրողը՝ «Բելավիա»-ն, հայտարարել է, որ այսօրվանից դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս՝ պաշտոնական Անկարայի խնդրանքով։ Որոշումը կայացվել է Լեհաստանի և Բելառուսի սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Ավելի վաղ՝ նախօրեին, արևմտյան կառավարությունները ՄԱԿ-ում դատապարտել էին Բելառուսի իշխանություններին և պնդել, թե Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է ներգաղթյալներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ վրեժխնդիր լինելու իր դեմ սահմանված պատժամիջոցների համար։ Լեհական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած գիշեր իշխանությունները կանխել են ներգաղթյալների երկու խմբի կողմից ապօրինի սահմանահատումը, այսօր նման փորձերը շարունակվել են։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Էստոնիան ու մի շարք այլ երկրներ երեկ ՄԱԿ-ում հայտարարել են, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնալիք է դարձել տարածաշրջանի անվտանգության համար։ Մոսկվան Լուկաշենկոյին իր աջակցությունը ցույց տալու համար երկու օր անընդմեջ միջուկային զենք կրելու ընդունակ ռազմավարական ռմբակոծիչներ էր ուղարկել Բելառուսի օդային տարածք։
14:52 - 12 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անթույլատրելի է համարել իրավիճակը լեհ- բելառուսական սահմանին |armenpress.am|

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անթույլատրելի է համարել իրավիճակը լեհ- բելառուսական սահմանին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն անթույլատրելի է համարել իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին, որտեղ փախստականների խմբերը հայտնվել են «անելանելի դրության մեջ»: Այս մասին ասվում է նրա կողմից տարածած հաղորդագրության մեջ: «Ես կոչ եմ անում ներգրավված պետություններին ձեռնարկել հրատապ քայլեր դեէսկալացիայի ու այս անթույլատրելի իրավիճակի կարգավորման նպատակով՝ համաձայն մարդու իրավունքների ու փախստականների իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտականությունների»,- ասել է Բաչելետը: Նա ընդգծել է, որ երկու երկրների վերաբերմունքը, որը մեծամասամբ կենտրոնացած է խնդրի անվտանգային ու քաղաքական կողմերի վրա, այդ թվում և զորքերի տեղակայումն ու հնչեցվող հռետորաբանությունը, կարող է խորացնել միգրանտների խոցելիությունն ու ռիսկերը, որոնց նրանք բախվում են: «Իշխանությունները պետք է միասին աշխատեն՝ պաշտպանելու բոլոր նրանց կյանքն ու արժանապատվությունը, ովքեր դժվարին իրավիճակում են հայտնվել նրանց ընդհանուր սահմանին»,- հայտարարել է ՄԱԿ-ի հանձնակատարը:  
21:23 - 10 նոյեմբերի, 2021
ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ մեր երկրում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին՝ առաքելության ընթացքում արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման և տարբեր ոլորտներում ծրագրերի համար: Նախագահը հաջողություն է մաղթել Շոմբի Շարփին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նա կպահպանի կապերը Հայաստանի հետ: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով և ջերմ հիշողություններով: Արդյունավետ համարելով ծրագրերը տարբեր ոլորտներում՝ նա նշել է, որ մի շարք դեպքերում հայաստանյան փորձը հնարավոր է նաև որպես օրինակ ներկայացնել այլ երկրներում: Շոմբի Շարփը վստահություն է հայտնել, որ 2021-2025 թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա:
17:48 - 10 նոյեմբերի, 2021
Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Շարփի կատարած աշխատանքը՝ Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը մեր երկրին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում և ափսոսանք հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ի համատեքստում վարչապետն ընդգծել է 2021թ. հունիսին ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ստորագրված՝ Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թթ. շրջանակային փաստաթղթի կարևորությունը:  Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ Շոմբի Շարփը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում ծառայելը, և մեր երկրից հեռանում է ջերմ տպավորություններով: Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ինչի վկայությունը համատեղ արդյունավետ ծրագրերն են: Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, աջակցել բարեփոխումների իրականացմանը, բարդ մարտահրավերների հաղթահարմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ գործընկերության, տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգի շուրջ: Վարչապետ Փաշինյանն ամենայն բարիք և հաջողություններ է մաղթել Շոմբի Շարփին հետագա գործունեության մեջ՝ ասելով, որ նա կմնա Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամը:
15:24 - 10 նոյեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի համար: Փոխվարչապետn ընդգծել է Շոմբի Շարփի դերակատարությունը մասնավորապես Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի աշխատանքների ուղղությամբ: Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել հնչած բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից միայն ջերմ հիշողություններով: Նա բարձր է գնահատել համագործակցությունը կառավարության գործընկերների, մասնավորապես՝ փոխվարչապետի գրասենյակի հետ՝ ընդգծելով, որ իր աշխատանքի արդյունավետությունը անմիջականորեն կախված է եղել նաև ձևավորված կառուցողական համագործակցությունից: Մհեր Գրիգորյանը մաղթել է պարոն Շարփին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի գործընկերը:
21:19 - 08 նոյեմբերի, 2021