«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 25 պատգամավոր, խորհրդարանում երկրորդ ուժն է։

Խմբակցության ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Արման Աբովյանը։ 

Մյուս պատգամավորներն են՝ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի, Առուստամյան Նորա Սեդրակի, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Գեւորգյան Քաջիկ Նահապետի, Գրիգորյան Արթուր Գրիշայի, Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի, Դալլաքյան Արթուր Ալբերտի, Զոհրաբյան Նաիրա Վահանի, Էնֆիաջյան Վահե Սարգսի, Իսայան Շաքե Ռոբերտի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի, Ղուկասյան Վարդան Կոլյայի, Մադաթյան Հրանտ Ռոբերտի, Մանուկյան Դավիթ Անդրանիկի, Մելքումյան Միքայել Սերգեյի, Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի, Պողոսյան Կարինե Համլետի, Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի, Վարդանյան Վարդան Նահապետի, Տոնոյան Իվետա Սասունի։



Թուրքը Խնձորեսկից գտնվում է ընդամենը 600 մ հեռավորության վրա. Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

Թուրքը Խնձորեսկից գտնվում է ընդամենը 600 մ հեռավորության վրա. Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

hetq.am: Մենք այսօր ունենք բացարձակ անիշխանություն, չունենք պետություն: Իր համոզմունքը խորհրդարանական լսումներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ Սյունիքի, Գեղարքունիքի սահմանները պաշտպանում են գյուղերի բնակիչները, գյուղապետերը: «Քիչ առաջ խոսեցի Խնձորեսկի գյուղապետի հետ, թուրքը Խնձորեսկից գտնվում է ընդամենը 600 մ հեռավորության վրա, և այդպես է Սյունիքի բազմաթիվ գյուղերում: Մեր հայրենիքի սահմանը ճշտվում է GPS-ով, եղել եմ Սոթքում, Վարդենիսից մի քանի կմ հետո մեր հայրենիքը վերջանում է, ադրբեջանցին իր GPS-ով կանգնած ճշտում էր մեր հայրենիքի սահմանը»,- ասում է Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ ամենը նորմալ է, քանի որ խորհրդային Ադրբեջանի տարածքներն են վերականգնվում: Զոհրաբյանը հետաքրքվեց, թե այդ դեպքում ինչու Հայաստանը չի վերադարձնում Խորհրդային Հայասանի մաս կազմող Արծվաշենը: Ըստ Զոհրաբյանի՝ պատերազմից խուսափել հնարավոր էր, բազմաթիվ մասնագետներ են դա պնդում, խուսափել հնարավոր էր, եթե չունենայինք ֆեյք իշխանություն: «Պարզվեց մենք ունեինք մաքսիմում մեկ շաբաթվա պատերազմի ռեսուրս, բայց մեր հերոսական տղաները բայրաքթարների դեմ պայքարեցին 44 օր: Այս իշխանությունը չի կարող զբաղվել անգամ ռազմագերիների հարցերով: Մեր ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում է ՌԴ-ն, Հայաստանի իշխանության որևէ կառույց դե ֆակտո ներգրավված չէ այդ գործընթացում: Կա ելք, և այդ ելք մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա խաղաղ ճանապարհով, հավատում եմ արդյոք, որ նա հեռանա խաղաղ ճանապարհով՝ ոչ, որպես նրա հետ երկար տարիներ աշխատած մարդ ասում եմ՝ մինչև չհրահրի քաղաքացիական բախումներ, չի հեռանա»,- եզրափակեց Զոհրաբյանը:
13:17 - 07 դեկտեմբերի, 2020
ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու տեղեկությունները չեն հաստատվել. Դատախազություն

ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու տեղեկությունները չեն հաստատվել. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից զինվորական համազգեստ և զենք  բաժանելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:  «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ սանձազերծված ագրեսիայի ակտի, ռազմական գործողությունների դադարեցումից հետո ՀՀ-ում սկսված հանրային գործընթացների ընթացքում առանձին անձանց կողմից և ԶԼՄ-ներում արվել են հայտարարություններ, հայտնվել են տեղեկություններ իրականացվող կամ նախապատրաստվող բռնությունների վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը, իրականացվող մշտադիտարկման շրջանակներում պարտադիր արձանագրում է դրանք՝ դարձնում ուսումնասիրության առարկա, և յուրաքանչյուր այն դեպքում, երբ դրանցում առկա են լինում բավարար հիմքեր, համապատասխան մարմիններին տրվում են դրանք քրեադատավարական կարգով ստուգման առարկա դարձնելու, իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու հանձնարարություններ: Նման դեպքերից էին, մասնավորապես, բազմաթիվ լրատվամիջոցներով տարածված՝ ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի կողմից ՀՅԴ գրասենյակում հայտնած տեղեկությունն այն մասին, որ 12.11.2020թ. ժամը 17.00-ին 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրանքներ, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցվել իշխանությունների կողմից, ինչի նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իրենց համակիրներին: ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում նշվածի կապակցությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված տեղեկությունների իսկությունը պարզելու, հնարավոր հանցավոր արաքների հատկանիշներ հայտնաբերելու նպատակով: Մասնավորապես, բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության նշված, ինչպես նաև այլ պատգամավորներից: Վերջիններս նշել են, որ նման տեղեկությունները լսել են նոյեմբերի 11-ին Բաղրամյան փողոցում ընթացող հավաքի մասնակիցներից, մամուլից՝ հավելելով, որ չեն ճանաչում դրանք հայտնող անձանց, չգիտեն՝ վերջիններս ովքեր են, այսինքն պատգամավորների կողմից չեն հայտնվել որևէ որոշակի, կոնկրետացնող տվյալներ:   Բացատրություն է վերցվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից, որոնք կտրականապես հերքել են այդ տեղեկությունները: Նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազության կողմից նաև հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ իրականացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ստուգելու նշված հանգամանքները, պարզելու «ՔՊ» գրասենյակից որևէ մեկին երբևէ զենք կամ զինվորական համազգեստ հատկացնելու, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորին նշված տեղեկությունները հայտնած անհայտ անձանց պարզելու, նրանց քննությանը ներկայացնելու ուղղությամբ, որոնց արդյունքում ևս նշված տեղեկությունները չեն հաստատվել: Ելնելով վերոնշյալից՝ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում»,- ասված է հաղորդագրությունում:            
16:20 - 02 դեկտեմբերի, 2020
ԲՀԿ-ական պատգամավորը մի շարք խնդիրներ է տեսնում՝ պայմանավորված ռազմական դրության պահպանմամբ |armenpress.am|

ԲՀԿ-ական պատգամավորը մի շարք խնդիրներ է տեսնում՝ պայմանավորված ռազմական դրության պահպանմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ, խոչընդոտներ: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում ԼՀԿ-ի նախաձեռնած՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը: «Բոլորի համար ակնհայտ է, որ ռազմական դրությունը որևիցե իրավական հենք չունի և իրականության մեջ որևիցե գործողություն այլևս չի համակարգում: Ավելին՝ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ և խոչընդոտներ, որպեսզի թե ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս հնարավոր լինի ավելի արդյունավետ գործունեություն ծավալել, մասնավորապես՝ հնարավոր լինի օգտվել Սահմանադրությամբ ամրագրված մի շարք գործիքակազմերից՝ խաղաղ հավաքներից, քննարկումներից և ստեղծված իրավիճակի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»,-ասաց Էնֆիաջյանը: Պատգամավորը նաև դժգոհություն հայտնեց այն առիթով, որ ԱԺ-ի պաշտոնական կայքում հրապարակում են իշխող քաղաքական ուժի քաղաքական հայտարարությունները, իսկ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունները՝ ոչ:
16:58 - 26 նոյեմբերի, 2020
Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր |armtimes.com|

Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: «Մեր նպատակը բաց է եւ թափանցիկ. զուտ դեկլարատիվ հայտարարված ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո մենք բոլորով վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք». ռազմական դրությունը վերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը: Նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը երեկվանից մեկնաբանում է, թե ռազմական դրության վերացումը պահանջում են այն պատճառով, որ այն որոշակի դժվարություններ է առաջացնում արտագնա աշխատանքի մեկնողների, տնտեսական գործունեության, հավաքների ազատության եւ այլ հարցերի լուծման համար: «Հարգելի՛ քաղաքացիներ, երբ միանձյնա որոշման հետեւանքով ստորագրվեց ամոթալի հայտարարությունը, այդ օրվանից ապօրինի է երկրում ռազմական դրության պահպանումը: Եվ երբ ես ասում եմ ամոթալի հայտարարություն, դա բնավ չի նշանակում, որ ով հայ է, կարող էր դեմ լինել պատերազմի դադարեցմանը»,- շարունակեց Իսայանը՝ հավելելով, թե խոսքը պատերազմն ավելի շուտ դադարեցնելու հնարավորության մասին է:
15:47 - 26 նոյեմբերի, 2020
Կողմ ենք ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին․ Մելքումյան |1lurer.am|

Կողմ ենք ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին․ Մելքումյան |1lurer.am|

1lurer.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ ճեպազրույցի ընթացքում կարծիք հայտնեց, որ ՌԴ ներկայությունը տարածաշրջանում ամբողջությամբ իրացված չէր, և այն, ինչ եղավ, նաև դրա հետևանքն էր։ Պատգամավորի խոսքով՝ իրենք կողմ են ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին։  «Երբ սեպտեմբերի 28-ի ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կոչ-հայտարարություն՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դատապարտելու այս ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ, ընդունեցինք մի հայտարարություն, որը հասցե չուներ, և հետո ի՞նչ արեց միջազգային հանրությունը՝ դատապարտե՞ց, ինչ-որ բանով միջամտե՞ց, թե՞ ոչ։ Մենք չենք դիմել բավականին ժամանակ, և երբ ՌԴ նախագահն ասաց, որ դա չճանաչված տարածք էր, հիշեք, որ առաջին օրվանից մեր խմբակցության պատգամավորները և մենք ասում էինք, որ ճիշտ ժամանակն է, որ Արցախի անկախությունը ճանաչվի, ասում էին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացը կարող է խաթարվել․ երբ պատերազմը սկսվեց, արդեն խաթարված էր»,- ասաց Մելքումյանը։ 
11:23 - 19 նոյեմբերի, 2020
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով |armenpress.am|

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Շաքե Իսայանը: Իսայանի խոսքով՝ բացի հանրահավաքային գործիքակազմից, օգտագործում են նաև խորհրդարանական գործիքակազմը: Նա հիշեցրեց արտահերթ նիստ հրավիրելու իրենց և «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության մասին ու նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում խորհրդի նիստին, և քվորումի բացակայության պատճառով իրենք չեն կարողանում խորհրդարան բերել այդ օրակարգը՝ առաջինը՝ ռազմական դրության չեղարկում, այնուհետև՝ վարչապետի հրաժարականի հարցը: «Մենք և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այսօր կրկին դիմելու ենք ԱԺ-ին՝ նորից նույն օրակարգով արտահերթ նիստ նախաձեռնելու համար»,-ասաց Իսայանը:
10:53 - 19 նոյեմբերի, 2020
Դուք լիարժեքորեն կիսո՞ւմ եք վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանո՞ւմ եք դրան. ԲՀԿ քաղխորհուրդը հարցեր է ուղղել ՀՀ նախագահին

Դուք լիարժեքորեն կիսո՞ւմ եք վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանո՞ւմ եք դրան. ԲՀԿ քաղխորհուրդը հարցեր է ուղղել ՀՀ նախագահին

Երեկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝  ներկայացնելով հայաաստանյան քաղաքական ուժերի և սփյուռքի տարբեր շրջանակներիր հետ քննարկումների արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզը: Մենք ուշադիր լսեցինք ՀՀ Սահմանդարությամբ երկրի անվտանգության երաշխավոր Արմեն Սարգսյանի խոսքը, որից ստացած տպավորությունն, անկեղծ, հակասական էր: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ քաղաքական խորհուրդը: Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Եվ այսպես երկու հարց ՀՀ նախագահին. 1. Դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, իշխանությունը փոխանցելով հանրային վստահություն վայելող և պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության կառավարությանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք լիարժեքորեն կիսում եք Վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանում եք դրան: 2. Իսկ գո՞ւցե ձեր հրապարակած ճանապարհային քարտեզը նպատակ ունի հնարավորինս երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Եթե դուք հստակ և ուղիղ չեք պատասխանում այս երկու հարցերին, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ դուք իշխանությունների հետ հավասարապես կիսում եք Արցախի կապիտուլյացիայի ամբողջ պատասխանատվությունը: ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի  անկեղծ պատասխանը»:
20:08 - 17 նոյեմբերի, 2020
Պատգամավորների անվտանգությունը ապահովելուն ուղղված դիմումը պետք է բավարարվի քրեական գործ հարուցվելու հարցի լուծման դեպքում․ Ոստիկանության պարզաբանումը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը

Պատգամավորների անվտանգությունը ապահովելուն ուղղված դիմումը պետք է բավարարվի քրեական գործ հարուցվելու հարցի լուծման դեպքում․ Ոստիկանության պարզաբանումը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումի վերաբերյալ։ Պարզաբանումը ներկայացնում ենք սոտրև։ «Այսօր համացանցում և լրատվամիջոցներով տարածում գտավ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների դիմումը՝  ուղղված ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին։ Դիմումի կապակցությամբ պարզաբանում ենք, որ «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1474-Ն որոշմամբ: Մասնավորապես, նշված որոշմամբ կարգավորվում են քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը և պաշտպանության իրականացման հետ կապված այլ հարաբերություններ: ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1474-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն՝ պաշտպանության իրականացման նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին` օրենսգրքով սահմանված կարգով: Պաշտպանության միջոցի տեսակն ընտրելիս հաշվի է առնվում անձի առողջական վիճակը՝ անձի առողջությանը հասցվող հնարավոր վտանգը բացառելու կամ այն նվազագույնի հասցնելու նպատակով: Կարգի 12-րդ կետի համաձայն՝ պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումն անհապաղ ուղարկվում է պաշտպանություն իրականացնող մարմին: Այլ կերպ՝ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցի իրականացման համար անհրաժեշտ է քննիչի պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշման առկայություն: Այսպիսով, ԲՀԿ պատգամավորների անվտանգությունը Ոստիկանության կողմից ապահովելուն ուղղված Ձեր դիմումը պետք է բավարարվի օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցվելու հարցի լուծման դեպքում՝ քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձանց անվտանգությունը ապահովելու համատեքստում: Քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթներն են` 1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին,2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները,3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 31.05.2014 թվականի թիվ ԵԿԴ/0118/11/13 գործի շրջանակներում նշվել է, որ քրեական գործ հարուցելու առիթն այն աղբյուրն է, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող և կատարված հանցագործությունների մասին: Հատկանշական է, որ քրեական գործի հարուցման առիթը պետք է համապատասխանի այնպիսի որոշակի պահանջների և այդ համատեքստում բացառիկ կարևորություն ունի նախապատրաստվող, կատարվող և կատարված հանցագործությունների մասին կոնկրետ տեղեկությունների առկայությունը: Այլ կերպ՝ հանցագործության մասին հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու առիթ` իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ: Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Այսինքն, քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը (ՀՀ վճռաբեկ դատարան 13.07.2007, թիվ՝ ՎԲ-133/07 գործ): ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 31.05.2014 թվականի թիվ ԵԿԴ/0118/11/13 գործով նշվել է՝ որպեսզի հաղորդումը հիմք հանդիսնա ՀՀ քր. Դատ օր.-ի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործոթւյան մասին: Քրեական գործի հարուցման նախապատրաստական փուլում կոնկրետ հանցագործության մասին մատնանշող փաստերի գնահատումը վարույթն իրականացնող մարմնի հանրային իրավական պարտականությունն է: ՀՀ վճռաբեկ դատարանը 30.03.2016 թվականի թիվ ԵԿԴ/0154/11/14 գործով վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները՝ արձանագրում է, որ հանցագործության մասին հաղորդումն իրավաբանական փաստ է, որն առաջացնում է այն ստուգելուն և լուծելուն ուղղված դատավարական իրավահարաբերություններ: Հաղորդումը` որպես քրեական գործ հարուցելու առիթ, պետք է համապատասխանի որոշակիության բովանդակային չափանիշին, մասնավորապես` բովանդակի տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Նշվածը, սակայն, չի ենթադրում, որ քննարկման և լուծման ենթակա է միայն այն հաղորդումը, որը պարունակում է քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները կարող են բավարար լինել այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներ) գործողության մեջ դնելու համար, եթե ողջամիտ հավանակություն կա, որ դրանց ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել, այլ ոչ թե հաստատապես հայտնաբերվելու են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկված չափանիշին համապատասխանող յուրաքանչյուր հաղորդում առաջացնում է վարույթ իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը: Այս առումով Ձեր կողմից ներկայացված հայտարարության տեքստը թեև առերևույթ հանցագործության մասին հաղորդում իր մեջ չի պարունակում, այդուհանդերձ Ոստիկանության կողմից օպերատիվ կերպով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները նշված տեղեկությունը ճշտելու, հստակեցնելու, այն որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու կամ չընդունելու հարցը լուծելու ուղղությամբ, որի արդյունքում արդեն հնարավոր կլինի լուծել քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի (անձանց) կամ օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներ կիրառելու կամ այդպիսիք չկիրառելու վերաբերյալ հարցը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել էր, որ տեղեկություններ են շրջանառվում, թե ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։ Խմբակցությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ ոստիկանապետին։
19:05 - 15 նոյեմբերի, 2020
ՀՀ իշխանությունները մշտապես ուղիղ կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

ՀՀ իշխանությունները մշտապես ուղիղ կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդլայնված նիստից հետո անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների՝ հոկտեմբերի  8-ին հայտարարած հանրահավաքին։ Սիմոնյանն առաջին հերթին մտահոգություն հայտնեց կորոնավիրուսի պայմաններում նման հանրահավաքի անցկացման հետ կապված, ինչը կարող է նպաստել վիրուսի տարածմանը։ Ինչ վերաբերում է հանրահավքի ընթացքում որևէ պահանջի ներկայացմանը՝  Սիմոնյանը նշեց, որ նրանք ազատ են իրենց գործունեություն մեջ: «ՀՀ քաղաքացիները շատ լավ ճանաչում են  թե Դաշնակցության անցած ճանապարհը վերջին տասնամյակում՝ մասնավորապես, շատ լավ գիտեն ԲՀԿ-ի անցած ճանապարհը և շատ լավ գիտեն այն գնահատականները և տեղեկությունները, որոնք կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված: Առկա հանրահավաքը եռյակի պարագայում, բոլոր 3-ի դեպքում ունի իր անձնական շահագրգռվածությունը: Օրինակ ԲՀԿ-ի պարագայում դա Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ քրեական գործերի մասով քաղաքական ապաստարան ձևավորելու միտումն է, Դաշնակցության պարագայում քաղաքականության մեջ ռեստարտի փորձ անելն է, որը  կարծես, չի ստացվում, որովհետև փոխվել է առաջին դեմքը զուտ վիզուալ առումով, բայց տեղի չի ունեցել վերագնահատում այն  գործունեության, որի հետևանքով Դաշնակցությունը չկարողացավ նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարել: Իսկ Արթուր Վանեցյանի պարագայում ես զերծ կմնամ մեկնաբանություններից, չեմ ուզում այդ մասին խոսել»,- ասաց Սիմոնյանը՝ ավելացնելով, որ հին ֆորմատի տրամաբանությամբ գործելը միշտ վնասելու է այդ 3 ուժերին: ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղի կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ: «Մենք բոլոր դժգոհությունների, մտահոգությունների մասով մեր քաղաքացիների հետ զրուցում ենք, լսում ենք այդ ամենը, հարկ  եղած դեպքում փորձում ենք բացատրել, եթե ստացվում է, ստացվում է, եթե չի ստացվում, մենք հետևություններ ենք անում, և փորձում ենք շտկել այդ իրավիճակը: Ուստի, մեզ ժողովրդով վախեցնելը և ժողովրդի հետ կապված ինչ-որ խոսակցություններ առաջ բերելը ինչ-որ քաղաքական օրակարգում մի քիչ ճիշտ չէ, որովհետև օրինակ, դա կարելի էր անել Սերժ Սարգսյանի պարագայում, ինչն, օրինակ, այդ նույն ուժերից 2-ը չարեցին, կարելի էր անել Ռոբերտ Քոչարյանի պարագայում, ինչը չարեցին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
09:07 - 25 սեպտեմբերի, 2020
Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, իսկ քաղաքացիները մեխանիկորեն, երբեմն առանց կարդալու, ստորագրում են. ՄԻՊ |tert.am|

Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, իսկ քաղաքացիները մեխանիկորեն, երբեմն առանց կարդալու, ստորագրում են. ՄԻՊ |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավասություն զբաղվելու բանկերի դեմ, վարկային կազմակերպությունների դեմ բողոքներով, այդուհանդերձ իրականացնում ենք որոշակի մոնիտորինգ: Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «2020 թվականի հունվարի մեկից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացել ենք 200 դիմում- բողոք»,-ասաց նա և նշեց, որ մասնավորապես արտակարգ դրության ժամանակահատվածում 83 դիմում-բողոք են ստացել՝պաշտպանին ուղղված։ Արման Թաթոյանն ասաց, որ ըստ ուսումնասիրության՝ իրավունքների խախտումներից է նաև ոչ պատշաճ իրազեկումը: «Օրինակ վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, մեխանիկորեն քաղաքացիները ստորագրում են: Բանկային համակարգում անհրաժեշտ է ուժեղացնել իրազեկումը կամ պարզեցնել այդ պայմանագրերը»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
16:40 - 24 սեպտեմբերի, 2020