Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է․ ԱՀԿ

Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է․ ԱՀԿ

Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները: Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է։ Այս մասին ԱՀԿ պատվիրակության ղեկավարը ասել է ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ պատրաստ են օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները` նմանատիպ գործողությունները դատապարտելու համար: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեին` խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը: Հանդիպմանը քննարկվել են Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին ընդառաջ Հայաստանի և ԱՀԿ համագործակցությունը խորացնելու, ԱԱՊ օղակի, որակի ապահովման բարեփոխումներին տեխնիկական աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր: Նշվել է, որ ԱՀԿ ներկայացուցչի նշանակումը, ինչպես նաև գալիք Վեհաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյան-Հանս Կլյուգե հանդիպումը կնպաստի համագործակցության ակտիվացմանը:
10:53 - 19 մայիսի, 2023
Անահիտ Ավանեսյանը ՔԿ ԲԿ-ի «Արմավիր» ստորաբաժանում ծանոթացել է դատապարտյալներին մատուցվող բուժօգնության որակին, պայմաններին

Անահիտ Ավանեսյանը ՔԿ ԲԿ-ի «Արմավիր» ստորաբաժանում ծանոթացել է դատապարտյալներին մատուցվող բուժօգնության որակին, պայմաններին

Ազատազրկված անձանց մասնագիտացված բուժօգնության տրամադրող «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը Կառավարության որոշմամբ կիրականացնի առողջապահության նախարարությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Քրեակատարողական բժշկական կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանում, որտեղ ծանոթացել է դատապարտյալներին մատուցվող բուժօգնության որակին, պայմաններին, լսել ազատազրկված անձանց բարձրացրած խնդիրները։ Իսկ «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոցում» նախարարը շրջել է ախտորոշիչ, ինֆեկցիոն, հոգեբուժական, թոքախտաբանական, ընդհանուր թերապիայի և պալիատիվ օգնության, նարկոլոգիական բաժանմունքներում, վիրաբուժական կաբինետում, դեղատանը։ Անահիտ Ավանեսյանին են ներկայացվել հիվանդանոցի հնարավորությունները, հագեցվածությունն ու առկա կարիքները։ Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում հիվանդանոցային, մասնագիտացված բժշկական ծառայությունների որակը բարելավելու հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
20:49 - 17 մայիսի, 2023
Վիրավոր զինծառայողների կյանքին որևէ բան չի սպառնում․ Անահիտ Ավանեսյան

Վիրավոր զինծառայողների կյանքին որևէ բան չի սպառնում․ Անահիտ Ավանեսյան

Այս պահին ունենք չորս վիրավոր, երկուսի վիճակը՝ միջին ծանրության, երկուսինը՝ բավարար։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ վիրավոր զինծառայողների կյանքին որևէ բան չի սպառնում․ «Տարբեր տիպի վիրավորումներ են, այս պահին Երևանում չեն, եթե կարիք լինի, կիրականացվի տեղափոխում»։ Ճշտող հարցին, թե ինչ տիպի վիրավորումներ են, նախարարը պատասխանեց, որ տարբեր տիպի են, բեկորային վիրավորումներ են։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:
13:07 - 11 մայիսի, 2023
Հայաստանում 2024․ հունվարի 1-ից կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ
 |pastinfo.am|

Հայաստանում 2024․ հունվարի 1-ից կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ |pastinfo.am|

pastinfo.am: Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է առողջապահության նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հանրապետությունում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով նախագծի մանրամասները, նշեց, որ կներդրվի երկու տիպի լիցենզավորման ինստիտուտ։ Առաջինը՝ անցումային լիցենզավորումը, վերաբերելու է օրդինատուրայում սովորողներին։ Բժշկի հսկողության տակ օրդինատորները հնաարվորություն կունենան բժշկական գործունեությամբ զբաղվելու։ Օրդինատորներին անհատական լիցենզիաներ կսկսեն տրամադրվել 2024 թ․ հունվարի 1-ից։ Իսկ 2026թ․ հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կներդրվի։ «Լիցենզիաները տրամադրվելու են որոշակի հմտությունների բավարարման դեպքում՝ 5 տարի ժամկետով, բայց կշարունակեն գործել եթե դրանց կասեցման հիմքեր չլինեն։ Որպես այդպիսիք կարող են լինել բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումները, հավաստագրման պահանջների չիրականացումը և այլն»,-նշեց նախարարը։ Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, անհատական լիցենզիան տրվում է ավագ բուժաշխատողներին, որի հիման վրա վերջիններս ինքնուրույն մասնագիտական գործունեություն են իրականացնում, իսկ անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում) և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց: Ընդ որում, վերջինս տրամադրվում է բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու վերաբերյալ ավարտական փաստաթղթի (պետական նմուշի դիպլոմի) հիման վրա` կենտրոնացված քննության հանձնման արդյունքում: Նախագծով սահմանվում է, որ հետբուհական կրթության ավարտից հետո կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական հաստատություններում ուսումնառող անձինք հանձնում են կենտրոնացված մասնագիտական քննություն, որի հիման վրա անցումային անհատական լիցենզիան փոխարինվում է անհատական լիցենզիայով: Սահմանվել է, որ անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար պարտադիր է ՇՄԶ հավաստագիրը, որի առկայության դեպքում լիցենզիայի ժամկետը ավտոմատ կերկարաձգվի:
12:01 - 04 մայիսի, 2023
ԱՄՆ դեսպանը գնահատելի է համարել Հայաստանի առողջապահության ոլորտի էական առաջընթացը

ԱՄՆ դեսպանը գնահատելի է համարել Հայաստանի առողջապահության ոլորտի էական առաջընթացը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանի պետականության պատմության ընթացքում մեծ է Միացյալ Նահանգների դերակատարումը` բժշկական հաստատությունների, առողջության առաջնային պահպանման օղակի կայացման, ընտանեկան բժշկության ինստիտուտի ձևավորման և, ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգի զարգացման գործում»,- նշել է նախարարը: Դեսպան Քվինը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը. «Գնահատելի է այն էական առաջընթացը, որ Հայաստանն ունի առողջապահության ոլորտում: Ուրախ ենք նաև, որ Հայաստանն անցնում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, որը կուղղվի քաղաքացիների առողջության պահպանմանը»: Նախարարը ներկայացրել է ոլորտի հիմնական բարեփոխումները և քննարկել թափանցիկ, զսպումների և հակակշիռների վրա հիմնված ապահովագրական համակարգի ստեղծման, կառավարման և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: Ընդգծվել է վարակիչ հիվանդությունների, դրանց կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
16:28 - 02 մայիսի, 2023
Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը. Անահիտ Ավանեսյան |tert.am|

Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը. Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, որը շատ ցավալի ու վատ տենդենց է։ ԱԺ–ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  Նախարարն ընդգծեց, որ գուցե մարդու իրավունքների տեսանկյունից կինն է որոշում ինչպես ունենալ երեխային, սակայն այդ տարբերակով ծննդալուծումը ուղղակիորեն վնասում է կնոջ առողջությունը և հետագայում ստեղծում բազում խնդիրներ:  ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին էլ ի պատասխան՝ Ավանեսյանը նշեց, որ այս պահին պետությունը բավարար միջոցներ չի կիրառում կրծքով կերակրումը խրախուսելու արշավների համար։ Նախարարի խոսքով եթե տարիներ առաջ արշավային լավ ծրագիր կար, որն ուղղված էր դրան, ապա այսօր այդ միջոցները սպառվել են ու այն դադարել է:   Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության
14:18 - 19 ապրիլի, 2023
«Ստուգե՞լ եք, պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին |aravot.am|

«Ստուգե՞լ եք, պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին |aravot.am|

aravot.am: ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին նման հարց ուղղեց, թե կորոնավիրուսի դեմ պատվաստվածների առողջական վիճակը ստուգե՞լ են․ «Պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»։ ՔՊ-ականների շարքերում աղմուկ դուրս եկավ հարցադրումից։ Գեղամ Նազարյանը պնդեց, որ ցավոտ հարցերին պետք է պատասխաններ տրվեն։ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ կեղծ են պնդումները, թե պատվաստումները վատ են ազդել կանանց առողջության վրա․ «Հարյուր հազարավոր կանանց հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերը չեն ազդել նրանց վերարտադրողական առողջության վրա։ Հակառակը, կան ուսումնասիրություններ, թե չպատվաստվելն ինչ վատ է ազդել առողջության վրա»։ Առավել մանրամասն՝ aravot.am-ում
14:11 - 19 ապրիլի, 2023
«Անհարկի կանչը, գուցե, ինչ-որ մեկի կյանքի հաշվին է արվում». նախարարը կոչ է անում չնչին հարցերով չզանգել շտապօգնություն |aysor.am|

«Անհարկի կանչը, գուցե, ինչ-որ մեկի կյանքի հաշվին է արվում». նախարարը կոչ է անում չնչին հարցերով չզանգել շտապօգնություն |aysor.am|

aysor.am: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խնդրում է չնչին հարցերով չզանգել շտապօգնություն: Նախարարի խոսքով՝ խնդիր է, երբ կարգավորված չէ, թե որ դեպքերում շտապօգնության «դիսպետչերը» կարող է մերժել կանչը: «Ստացվում է՝ ցանկացած կանչի պարագայում շտապօգնությունը մեկնում է դեպքի վայր, ունենում ենք կարևոր դեպքերի բացթողում ու անկարևոր դեպքերի սպասարկում»,- ասաց Ավանեսյանը: Այս պահին, ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում հստակ ուղեցույցների մշակման ու «դիսպետչերական» կորպուսի վերապատրաստման առումով: «Ես մեր քաղաքացներին ուզում եմ հիշեցնել՝ ամեն մեկի կողմից անհարկի կանչը, գուցե, ինչ-որ մեկի կյանքի հաշվին է արվում: Ուղղակի ներարկում անելու, ճնշումը իջեցնելու համար հարկ չկա օգտագործել այդ թանկարժեք ծառայությունը»,- հավելեց նախարարը:
14:04 - 19 ապրիլի, 2023
Թմրամոլությունից բուժվելու համար դիմելիությունը վերջին տարիներին ավելացել է. Ավանեսյան
 |armeniasputnik.am|

Թմրամոլությունից բուժվելու համար դիմելիությունը վերջին տարիներին ավելացել է. Ավանեսյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text"> Թմրամոլությունից բուժվելու համար դիմելությունը Հայստանում վերջին տարիներին ավելացել է։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նախարարի` այս թիվն աճել է «Կախվածությունների դեմ ազգային կենտրոնի» վերակառուցումից հետո։   «Նախկինում որեւէ մեկը ցանկություն չուներ գնալ այդ հաստատություն և ստանալ բուժում, իսկ հիմա մենք ունենք մի կենտրոն, որը դարձել է հրապուրիչ։ Մարդիկ գնում են այնտեղ, խորհրդատվություն ստանում ու բուժվում։ Դա նպաստել է իհարկե»,– ասաց նախարարը։   Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ մի շարք նախարարությունների ու կառույցների ներգրավվածությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ այս պահին թարմացնում ու մշակում են թմրամիջոցների դեմ պայքարի գործող ռազմավարությունը։ «Մենք ամեն երեք տարին մեկ թարմացնում ենք ռազմավարությունը` համապատասխանեցնում ենք տվյալ պահին առկա ավելի սուր խնդիրներին»,– ասաց նախարարը։   Անահիտ Ավանեսյանը դժվարացավ պատասխանել, թե վիճակագրության համաձայն քանի մարդ է թմրամիջոցի օգտագործման հետևանքով մահացել։ Նա հավելեց, որ այդ թիվն էլ միանշանակ չի կարող լինել, քանի որ միայն ուղիղ պատճառական կապով մահերը չէ, որ պետք է հաշվել իբրև թմրամոլության արդյունքում առողջության կորուստ և մահ. թմրանյութերը տարիների ընթացքում էլ են քայքայում մարդու առողջությունը։
12:54 - 19 ապրիլի, 2023
Արել ենք ամեն ինչ, որ հասանելի լինեն բոլոր երկրների պատվաստանյութերը. Ավանեսյան |1lurer.am|

Արել ենք ամեն ինչ, որ հասանելի լինեն բոլոր երկրների պատվաստանյութերը. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Ինչքան ժամանակն անցնում է, հետահայաց ավելի հեշտ է դառնում թե՛ համեմատելով, թե՛ նաև արդյունքները գրանցելով հասկանալ՝ ինչքանով էր էֆեկտիվ Հայաստանում կիրառված քաղաքականությունը: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ արձագանքելով Կառավարության՝ քովիդի դեմ պայքարի արդյունքների մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Գնահատական տալու համար երևի ամենացավոտ, բայց խոսուն ցուցիչներից են Հայաստանում գրանցված մահվան տվյալները: Դրանք թափանցիկ կերպով մշտապես հասանելի են եղել: Հայաստանում մահացությունը 8700-ի շրջանակներում է: Մեզ մոտ հարևան այլ երկրների համեմատ քովիդից մահացության դեպքերը կրկնակի պակաս են գրանցվել, այն պայմաններում, երբ Հայաստանը դիմակայել է մի կողմից քովիդին, մյուս կողմից՝ պատերազմին. կարծում եմ՝ սա շատ խոսուն գնահատական է»,- ասաց առողջապահության նախարարը: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն առաջին օրից աշխատել է, որպեսզի ապահովի մեր երկիրը տարբեր տեսակի պատվաստանյութերով: «Արել ենք ամեն ինչ, որ հասանելի լինեն և՛ եվրոպական և՛ ռուսական, և՛ չինական, և՛ այլ երկրների առկա բոլոր պատվաստանյութերը»,- նշեց Ավանեսյանը:
12:25 - 19 ապրիլի, 2023
Կարմրուկի հետ կապված ինչ իրավիճակ է Հայաստանում. նախարարի անդրադարձը
 |1lurer.am|

Կարմրուկի հետ կապված ինչ իրավիճակ է Հայաստանում. նախարարի անդրադարձը |1lurer.am|

1lurer.am: Իրավիճակը կայուն է այս պահին, բայց դա չի նշանակում որ դրսից եկող նոր դեպքեր չեն լինելու: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կարմրուկի հետ կապված իրավիճակին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ դա ևս մեկ անգամ մեզ զգոնացնում է և բոլոր քաղաքացիներին մղում է իրենց երեխաներին տանել ազգային իմունիզացիոն ծրագրով նախատեսված պատվաստումներին: «Սա նշանակում է մեկ տարեկան և այնուհետև 4 տարեկանից սկսած արդեն կարող են ստանալ երկրորդ դեղաչափը. նաև այն մեծահասակները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստացել կամ չեն հիշում, որ ստացել են նման պատվաստում, կարող են դիմել պոլիկլինիկա, պատվաստվել և զերծ մնալ վարակվելու հնարավորությունից: Մենք ստուգման ֆիլտրերը խստացրել ենք և լայնածավալ հետազոտական աշխատանք ենք անում, որ հնարավոր բոլոր դեպքերը հայտնաբերենք»,- ասաց Ավանեսյանը:
18:33 - 18 ապրիլի, 2023
Տեղ գյուղում վիրավորված զինծառայողներն ապաքինվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյան
 |aysor.am|

Տեղ գյուղում վիրավորված զինծառայողներն ապաքինվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյան |aysor.am|

aysor.am: Տեղ գյուղում ապրիլի 11-ին վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր պացիենտի վիճակն էլ օրեցօր ավելի կայունանում և դեպի ապաքինում է գնում։ Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց նախարարը։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված և չհուղարկավորված զինվորների աճյունների հարցին՝ Ավանեսյանն ասաց՝ թվաքանակի նվազման շեշտակի փոփոխություն չունեն, դեռ ունեն աճյուններ, որոնք  հուղարկավորված չեն։ «Որևէ թիվ չեմ հրապարակի։ Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք, հարազատները չեն ընդունում արդյունքները, որոնք փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ Դրանցից շատերը բազմաթիվ անգամ այլ երկրներում էլ նույն արդյունքներն են ցույց տվել։ Բայց այո՛, կան հրաժարվողներ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
13:43 - 18 ապրիլի, 2023
Ավանեսյանը մանրամասներ հայտնեց Տեղ գյուղում վիրավորված զինծառայողների առողջական վիճակից
 |armtimes.com|

Ավանեսյանը մանրամասներ հայտնեց Տեղ գյուղում վիրավորված զինծառայողների առողջական վիճակից |armtimes.com|

armtimes.com: «Ունենք որոշակի դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պիտի լինի ապաքինումը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակին: Նախարարը նշեց՝ ովքեր գտնվում են Սիասիանում, նրանց վիճակը բավարար է, որևէ խնդիր չկա. «Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
12:33 - 13 ապրիլի, 2023