Բելառուս

Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ
 |armenpress.am|

Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինն այսօր Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական միջուկային զենքը Բելառուսի տարածքում պահելու կարգը։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Հանդիպման ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ պահեստարանում ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքը պահելու կարգը», - ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ։ Ինչպես նշել է Շոյգուն, Ռուսաստանի և Բելառուսի կողմից իրականացվող միջոցառումները «համապատասխանում են գործող բոլոր միջազգային-իրավական պարտավորություններին»։ Հանդիպմանը նախարարները քննարկել են ռազմաքաղաքական իրադրությունը և երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսի Հանրապետությունում, ինչպես Միացյալ Նահանգները դա վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի ղեկավարը, հուլիսի 1-ին նախատեսվում է ավարտել մարտավարական միջուկային զենքի համար Բելառուսի տարածքում պահեստարանի կառուցումը։ Ինչպես նշում է ТАСС գործակալությունը, Մոսկվան արդեն Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համալիր, որը կարող է միջուկային զենք կրել, և օգնել է վերասարքավորել բելառուսական ինքնաթիռները, որպեսզի դրանք կարողանան կիրառել հատուկ ռազմամթերք։ Բելառուս զինծառայողները համապատասխան պատրաստություն են անցել Ռուսաստանի Դաշնությունում:
14:14 - 25 մայիսի, 2023
Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան․ Տոկաև
 |panarmenian.net|

Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան․ Տոկաև |panarmenian.net|

panarmenian.net: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունի ՌԴ և Բելառուս միութենական պետություն, բայց կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Մենք ԵԱՏՄ շրջանակում ունենք միութենական պետություն, այսինքն` համաշխարհային պատմության մեջ եզակի նախադեպ է ստեղծվել կամ ֆենոմեն, ինչպես կուզեք՝ պետության ստեղծում «երկու երկիր-մեկ պետություն» բանաձևով, միասնական քաղաքական, իրավաբանական, ռազմական, տնտեսական, արժույթային, մշակութային, հումանիտար տարածքով։ Միասնական միութենական կառավարությամբ, միասնական միութենական խորհրդարանով, ներողություն եմ խնդրում, նույնիսկ միջուկյաին զենքը մեկն է երկուսի համար»,-ասել է Տոկաևը, հայտնում է Meduza-ն։ Տոկաևը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Թե ինչպես ենք աշխատելու այս պայմաններում՝ դա սկզբունքային հարց է։ Կարծում եմ, մենք պետք է քննարկենք այդ հարցը»,-ասել է նա։ 2022-ի ամռանը Պետերբուգի տնտեսական համաժողովում Տոկաևը «կվազիպետական տարածքներ» էր անվանել և Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները և ասել էր, որ Ղազախստանը նրանց անկախությունը չի ճանաչի, ինչպես չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։
13:45 - 25 մայիսի, 2023
ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարները այսօր Մինսկում կքննարկեն կոալիցիոն փոխգործակցության հարցեր, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: «Նիստի մասնակիցները կքննարկեն ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը»,- հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Նրա խոսքով՝ «նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև այլ փաստաթղթեր»: Նիստը կանցկացվի Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հայտնել է մամուլի քարտուղարը: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
10:05 - 25 մայիսի, 2023
Բելառուսում ներում է շնորհվել Nexta-ի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին
 |factor.am|

Բելառուսում ներում է շնորհվել Nexta-ի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին |factor.am|

factor.am: Բելառուսում ներում է շնորհվել Nexta-ի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին։ Այս մասին լրագրողներին ասել է ինքը՝ Պրոտասևիչը, գրում է Բելառուսի պետական ԲԵԼՏԱ գործակալությունը։ Մայիսի սկզբին Մինսկի դատարանը Պրոտասևիչին դատապարտել է ութ տարվա ազատազրկման։ Լրագրողներն այնուհետև ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ Բելառուսի իշխանությունների հետ համագործակցող Պրոտասևիչին դատարանի դահլիճում կալանքի տակ չեն վերցրել։ Նրա նախկին ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան, վեց տարվա ազատազրկման է դատապարտվել է պատիժը կրում է գաղութում։ Պրոտասևիչի գործը սկսվեց սկանդալով՝ այն բանից հետո, երբ 2021 թվականի մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռը հարկադրված վայրէջք կատարեց Մինսկում։  Ինքնաթիռի ուղևորների թվում էին Ռոման Պրոտասևիչը և նրա այն ժամանակվա ընկերուհի Սոֆյա Սապեգան։ Երկուսն էլ բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Դրան ի պատասխան՝ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն արգելեցին բելառուսական ինքնաթիռներին թռչել իրենց տարածքով, իսկ եվրոպական ընկերությունների ինքնաթիռները սկսեցին թռչել՝ շրջանցելով Բելառուսը։
17:24 - 22 մայիսի, 2023
Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին |armenpress.am|

Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին |armenpress.am|

armenpress.am: Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին՝ վիզաների փոխադարձ ճանաչման մասին երկկողմ համաձայնագրի շրջանակում: Այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, հղում անելով Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությանը, նշելով որ խոսքը ավտոմոբիլային հաղորդակցության վեց հիմնական ուղիների մասին է: Ըստ աղբյուրի՝ դիտարկումն իրականացվում է Բելառուսի և Ռուսաստանի կառավարությունների միջև վիզաների փոխադարձ ճանաչման և օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Միութենական պետության տարածք մուտքի հետ կապված վավերացված համաձայնագրի կատարման նախապատրաստման շրջանակներում: Ինչպես նշել են  մամուլի ծառայությունից, կարող են իրականացվել մարդկանց  և տրանսպորտային միջոցների ստուգումներ:
15:49 - 06 մայիսի, 2023
Զելենսկին ժամանել է Բելառուսի հետ սահման |azatutyun.am|

Զելենսկին ժամանել է Բելառուսի հետ սահման |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Վոլինի մարզ՝ այցելելով Ուկրաինայի, Բելառուսի և Լեհաստանի սահմանների միացման կետում գտնվող սահմանապահ ուղեկալ։ Ուկրաինայի նախագահի թելեգրամյան ալիքում տեղադրված տեսագրությունում երևում է, որ Զելենսկին ծանոթանում է ուղեկալում տեղադրված դիտարկման տեխնիկական միջոցներին։ Ուկրաինայի սահմանապահ ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ «Ուկրաինայի սահմանների հուսալի պաշտպանության նպատակով շարունակվում է ինժեներական պատնեշների և ֆորտիֆիկացիոն կառույցների թվի ավելացումն, ինչպես նաև հեռակա դիտարկման տեսագրող սարքերի տեղադրումը»։ Ուկրաինայի և Բելառուսի սահմանի ընդհանուր երկարությունը 1084 կիլոմտեր է։ 2022 թվականի փետրվարին Կիևի ուղղությամբ գրոհող ռուսական ստորաբաժանումները Ուկրաինա էին ներխուժել Բելառուսի տարածքից։
18:00 - 19 ապրիլի, 2023
Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Սերգեյ Շոյգուին
 |armenpress.am|

Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Սերգեյ Շոյգուին |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Մինսկում հանդիպման ժամանակ քննարկել է մարտական ​​պատրաստության և համատեղ դաշնակցային խմբի համակարգման հարցերը: Այդ մասին հայտնում է БелТА գործակալությունը։ Համապատասխան խմբավորման կազմում կան նաև ռուսաստանցի զինծառայողներ,  որոնք գտնվում են Բելառուսի տարածքում։ «Շնորհակալ եմ ձեզ, որ բոլոր դժվարություններով հանդերձ դուք այստեղ պահում եք մի քանի հազար ռուսաստանցի զինծառայողների: Մենք, որքանով անհրաժեշտ է, միացել ենք այդ գործընթացին: Եվ ձեր սպաների հետ միասին պատրաստում ենք այդ տղաներին, իրականացնում ենք մարտական ​​ներդաշնակեցում», - ասել է Բելառուսի ղեկավարը։ Լուկաշենկոն շեշտել է ուժերը չթուլացնելու կարևորությունը:  «Պատրաստում ենք այնպես, ինչպես հարկն է: Որովհետև այստեղ չպետք է թուլացնենք ուժերը: Դուք տեսնում եք, որ լեհերը,  լիտվացիները սկսել են շարժվել մեր ուղղությամբ: Ուստի սա լավ օժանդակություն և նեցուկ է բելառուսական բանակի համար, որն արևմտյան թևում պաշտպանում է Միութենական պետությունը», - հավելել է Բելառուսի նախագահը: Իր հերթին Շոյգուն ասել է, որ կողմերը կարող են քննարկել զորքերի համատեղ խմբավորման «շրջանակների ընդլայնման» հարցերը: «Իրոք, այստեղ բավականին մեծ խմբավորում կա: Եվ, իհարկե, այսօր մենք կքննարկենք դրա հետագա մնալու, նախապատրաստման և, հավանաբար, ընդլայնման բոլոր հարցերը, որոնք դուք քննարկել եք (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Վլադիմիրի (Պուտինի) հետ», - ասել է Շոյգուն:
17:49 - 10 ապրիլի, 2023
Երևանում անցկացվել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը

Երևանում անցկացվել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը

Երևանում ապրիլի 6-7-ը կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ 41-րդ նիստը ևս մեկ քայլ է՝ ուղղված ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը: «Միայն մեր մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ ի նպաստ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև ձևավորված փոխըմբռնման և համագործակցության բարձր մակարդակը հնարավորություն է տալիս արագ արձագանքել և փոխընդունելի ու արդյունավետ լուծումներ գտնել ծագած խնդիրների դեպքում»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը։ ՊԵԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ քննարկումը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը դյուրացնելու,  ինչպես նաև մաքսային ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ:   Միավորված կոլեգիայի որոշմամբ Միավորված կոլեգիայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը՝ 1 տարի ժամկետով։ Նիստի ընթացքում ստորագրվել է 22 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին: Մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգմանը և հայտարարագրման առանձնահատկություններին, անձնական օգտագործման ապրանքների և դրանց բացթողնման հետ կապված առանձին հարցերին, մաքսային վճարների չվճարման ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ապրանքների դասակարգման ռիսկերի պրոֆիլների մշակմանն ուղղված մի շարք հարցեր։ Հաստատվել են նաև միավորված կոլեգիայի և դրան կից գործող աշխատանքային խմբերի 2023 թվականի աշխատանքային ծրագրերը և միջոցառումների ցանկերը։ Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 42-րդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում:
19:01 - 07 ապրիլի, 2023
ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում
 |armtimes.com|

ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում |armtimes.com|

armtimes.com: ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետհանդիպում կունենան Մինսկում, կքննարկվեն աշխատանքային հարցեր: Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Մինսկում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքների (դաստիարակչական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական-հիշատակի կոմիտեի համատեղ նիստը: Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:  
14:59 - 06 ապրիլի, 2023
Շոյգուն հայտարարել է Բելառուսին միջուկային հրթիռներ օգտագործող «Իսկանդեր» փոխանցելու մասին
 |news.am|

Շոյգուն հայտարարել է Բելառուսին միջուկային հրթիռներ օգտագործող «Իսկանդեր» փոխանցելու մասին |news.am|

news.am: Բելառուսի զինված ուժերը ստացել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ, որը կարող է օգտագործել միջուկային հրթիռներ, սկսվել է բելառուսական հաշվարկների ուսուցումը այն կիրառելու վերաբերյալ, երեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Բելառուսի զինված ուժերը ստացել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը։Այն կարող է օգտագործել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային հրթիռներ»,- ՌԴ ԶՈւ ղեկավարության հետ թեմատիկ խորհրդակցության ժամանակ ասել է Շոյգուն։ «Ապրիլի 3-ից ռուսական զորափորձարաններից մեկում սկսվել է բելառուսական հաշվարկների ուսուցումը այն կիրառելու վերաբերյալ Միութենական պետության պաշտպանության համար»,- հավելել է նախարարը։  
14:43 - 04 ապրիլի, 2023
Մարտավարական միջուկային զենքը կտեղակայվի Միութենական պետության արևմտյան սահմաններին․ Բելառուսում ՌԴ դեսպան |shantnews.am|

Մարտավարական միջուկային զենքը կտեղակայվի Միութենական պետության արևմտյան սահմաններին․ Բելառուսում ՌԴ դեսպան |shantnews.am|

shantnews.am: Բելառուսում մարտավարական միջուկային զենքը կտեղակայվի Միութենական պետության արևմտյան սահմաններին, СТВ հեռուստաալիքի եթերում ասել է Մինսկում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դիվանագետը հիշեցրել է, որ մինչև հուլիսի 1-ը, ըստ Վլադիմիր Պուտինի, երկիրը կնախապատրաստի այս տեսակի զենքի պահեստարան։ «Այն (միջուկային զենքը.- խմբ.) կտեղափոխվի մեր Միութենական պետության արևմտյան սահմաններ և կմեծացնի մեր անվտանգությունն ապահովելու հնարավորությունը»,- ընդգծել է Գրիզլովը։ Նա նաև նշել է, որ Արևմուտքում այս հարցի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում, և համոզմունք է հայտնել, որ դա լավ է: Դեսպանի խոսքով՝ օտար երկրները վերջապես սկսել են ուշադրություն դարձնել որոշակի պարիտետի անհրաժեշտությանը։ «Եթե մենք խոսում ենք եվրոպական երկրներում (Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Թուրքիա) ամերիկյան միջուկային զենքի տեղակայման մասին, ապա մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որոնք կբարձրացնեն մեր Միութենական պետության անվտանգությունը»,- ասել է նա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ ասել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղադրել։ Նրա խոսքով, հուլիսի 1-ին կավարտվի հանրապետության տարածքում այս տեսակի զինատեսակների պահեստավորման շինարարությունը։ Նախագահն ընդգծել էր, որ Ռուսաստանը չի խախտի միջազգային պարտավորությունները և կանի նույնը, ինչ անում է ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ՝ տեղակայելով իր մարտավարական միջուկային զենքը Եվրոպայում։ Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Արևմուտքի արձագանքը չի ազդի Մոսկվայի ծրագրերի վրա։
10:24 - 03 ապրիլի, 2023
Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ
 |armenpress.am|

Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգված է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղադրելու Մոսկվայի հայտարարությունների առնչությամբ: Այս մասին ԱՄՆ առաջնորդը լրագրողներին հայտնել է Հյուսիսային Կարոլինայից Վաշինգտոն վերադառնալուց հետո: Ջո Բայդենը նաև շեշտել է, որ Ռուսաստանն առայժմ նման քայլի չի դիմել: «Նրանք այդպիսի բան դեռ չեն արել, եթե իհարկե, դա տեղի չի ունեցել, մինչ ես ուղղաթիռում էի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը: Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը միջուկային զենքի տեղակայման մասին՝ Բայդենը նշել է. «Նա վտանգավոր ուղերձ է հղում, և դա անհանգստացնող է»: Ավելի վաղ Սպիտակ տանն առընթեր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ Միացյալ Նահանգները դեռևս չի տեսել Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայման ապացույցներ և մտադիր չէ հիպոթետիկ սցենարներ դիտարկել, թե ինչ կլինի նման զինատեսակների տեղակայման դեպքում։ Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու: Պուտինը վստահեցրել է, որ Մինսկը չի ստանա վերահսկողություն միջուկային լիցքերի նկատմամբ: ՌԴ նախագահն այս որոշման պատճառ է անվանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունն Ուկրաինային աղքատացված ուրանով հրետանային արկեր մատակարարելու պլանների մասին։ Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին։
10:25 - 29 մարտի, 2023