Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Մեզ համար հեշտ չէր վրանները հանելու որոշում կայացնելը, բայց լինում են պահեր, երբ ծանր որոշում պետք է ընդունել. Սաղաթելյան
 |news.am|

Մեզ համար հեշտ չէր վրանները հանելու որոշում կայացնելը, բայց լինում են պահեր, երբ ծանր որոշում պետք է ընդունել. Սաղաթելյան |news.am|

news.am: Այս ամիսների ընթացքում «Դիմադրություն» շարժումը լուրջ ձեռքբերումներ է ունեցել: Այս շարժումը ցույց տվեց, որ իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին՝ Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը: «Մենք մեր առջև խնդիր ունենք օր առաջ հասնել իշխանափոխության, այդ ուղղությամբ բոլոր քայլերն արել ենք, բայց գլխավոր խնդիրը դեռ չի լուծվել: Դրա համար պետք է շարժման կառուցվածքի փոփոխություններ և մարտավարության նոր մոտեցումներ: Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, լինի ճյուղավորված, ունենանք մարզային կառույցներ, իր օջախները ձևավորի Արցախում և Սփյուռքում, որի բոլոր նախադրյալները կան: Պայքարը նույն թափով, ավելի ընդլայնելով պետք է շարունակենք, մինչև հասնենք հաղթանակի: Մենք երկու օր առաջ ներկայացրել ենք ոչ թե դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու ծրագիր և այդ աշխատանքները մեկնարկել են»,- ասաց նա: Անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուն՝ Սաղաթելյանն ասաց. «Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Մենք որոշում կայացրինք, որ հրապարակում ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, դրա համար պետք էր ունենալ վրանային ավանը, որը ստեղծեցինք: Հսկայական արդյունք ենք ունեցել՝ այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակը և վրանների արդյունավետության հարցը: Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը: Մեր խնդիրը այս պայքարը արդյունավետ կազմակերպելն է և վերջնական արդյունքին հասցնելը: Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար: Մենք կարող էինք մեր մի քանի հարյուր քաղաքացիների հետ պահել հրապարակը, 30-40 աստիճան արևի տակ վատնել մեր ռեսուրսը»,- ասաց նա: Սաղաթելյանը նաև հավելեց, որ իրենք որոշում ընդունելիս մտածել են ոչ թե իրենց վարկանիշի մասին, այլ արդյունքների. «Մենք գիտեինք՝ ինչ է սպասվում: բայց ես վստահեցնում եմ, որ 1-2 օր հետո այն քաղաքացիները, որոնք անկեղծորեն մտահոգված էին, որ վրանները հանելուց հետո պայքարը կարող է թուլանալ, կհամոզվեն հակառակում: Պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով»,- ընդգցեց ԱԺ փոխխոսնակը:
12:49 - 16 հունիսի, 2022
«Դիմադրություն» շարժումը փոխելու է մարտավարությունը․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց հետագա անելիքները

«Դիմադրություն» շարժումը փոխելու է մարտավարությունը․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց հետագա անելիքները

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ամփոփեց շարժման ընթացքը։ Սաղաթելյանն ասաց՝ պլանավորած քայլերն իրականացրել են ամբողջությամբ․ «Սակայն այս իշխանության բացառիկ լպիրշությունը, ցինիկությունը, աշխարհքաղաքական իրավիճակը իրենց ազդեցությունն են թողել մեր ծրագրի վերջնարդյունքի վրա, ուստի մենք կանգնած ենք մարտավարության փոփոխության անհրաժեշտության դիմաց։ Մեզ հարկավոր է ստեղծել նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա ավելի ընդլայնել շարժումը և հասնել մեր վերջնական նպատակին»։ Սաղաթելյանը հայտարարեց՝ որոշել են վերափոխման ենթարկել «Դիմադրություն» շարժման կառուցվածքը և մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրված բոլոր ձեռբերումները։ «Ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, քաղաքական կազմակերպական, քարոզչական աշխատանքները առավել արդյունավետ դարձնելու համար։ Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ»։ Նա նշեց՝ վրանային ավանը ամբողջությամբ կատարել է իր առաքելությունը։ «Հաշվի առնելով մեր առաջիկա մարտավարությունը՝ վաղվանից հավաքենք վրանները։ Մեր պայքարի հետագա արդյունավետությունը այս պահից սկսած վրաններով պայմանավորված չէ»։ Վրանները հանելուն որոշ ցուցարարներ բացասաբար արձագանքեցին։ Այնուհետև Սաղաթելյանը կետերով ներկայացրեց շարժման առաջիկա անելիքներն ու գործնական քայլերը․ Ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, պարտադիր ժամանակացույցով և գրաֆիկով ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն հանրահավաք երթ և փողոցային ակցիաներ։ Շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում, այդ թվում՝ Արցախում և Սփյուռքում։ Հանրության լայն շերտերի, այդ թվում՝ գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, գյուղացիական, բիզնես շրջանակների երիտասարդների հետ հետևողական աշխատանք։ Հստակ չափորոշիչների վրա հիմնված կադրային բանկի ձևավորում, հատկապես նոր սերնդից, նաև Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմամբ։ Մարզերում շարժման կոորդինացիոն խորհուրդների և կոմիտեների ձևավորում։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրագվորված աշխատանք։ Ապօրինաբար ձերբակալված և կալանավորված շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանք։ Նա պարզաբանեց՝ փողոցային պայքարը շարունակվում է՝ իր ինտենսվիությամբ որոշակի փոփոխությունների ենթարկվելով․ «Դրան զուգահեռ գիշեր ցերեկ քայլեր ենք ձեռնարկում շարժումը ամբողջ Հայաստանում, Սփյուռքում, Արցախում ընդլայնելու ուղղությամբ»։ Նա հավելեց՝ կարող են տեղի ունենալ վճռորոշ զարգացումներ և շարժումը պետք է օպերատիվ արձագանքի հակազդեցություն ցուցաբերի և անմիջապես վերադառնա 24 ժամվա ռեժիմի։ Նշենք, որ այսօրվա հանրահավաքին ներկա էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
21:34 - 14 հունիսի, 2022
Վաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելյան |news.am|

Վաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Ֆրանսիայի հրապարակում վաղը կայանալիք «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ներկայացվելու են առաջիկա անելիքները, շարժումն ընդլայնելու ծրագիրը, ինչպես նաեւ արձանագրվելու են այս ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումները։ Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ես հանրահավաքներից մեկի ժամանակ ասել էի, որ այս թեմայով ակտիվ քննարկումներ ենք սկսել շարժման մաս կազմող ուժերի, անհատների հետ։ Այդ պրոցեսն ավարտել ենք, բոլոր տեսակետները ամբողջացրել ենք, վաղը կներկայացնենք ընդհանուր անելիքները, որը կարծում ենք՝ շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է։ Շարժումը դադար է առնելու միայն այն օրը, երբ ընդհանուր նպատակին հասած կլինենք։ Այսինքն՝ կկանխենք Հայաստանի նոր կապիտուլյացիան եւ կհեռացնենք օրվա իշխանությանը։ Փողոցային պայքարը, շարժումը դադարեցնելու, հանգստանալու որեւէ այլ տարբերակ շարժումը սկսելու օրվանից հետո չենք քննարկել։ Ստեղծված իրավիճակը, բազմաթիվ հանգամանքները, ձեռքբերումները եւ բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում փոփոխություններ կլինեն»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։
19:19 - 13 հունիսի, 2022
«Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ. Սաղաթելյան |armenpress.am|

«Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ. Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման գործողությունները արդյունավետ է համարում, սակայն նշում է, որ մարտավարության խնդիր կա: Լրագրողների հետ հանդիպմանը Սաղաթելյանն ասաց, որ շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ: «Մենք այս 40 օրվա մեջ ամեն ինչ փորձել ենք՝ անհնազանդության ակցիաներ, շենքերի շրջափակում: Այս ամեն ինչը պահելով՝ նաև նոր մոտեցումների խնդիր կա»,-ասաց նա՝ հավելելով, որ շարժումը ակտիվ գործողությունների մեջ է որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու նպատակով: Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենք  արկածախնդրության չեն գնալու, քանի որ դա շարժմանը ոչինչ չի տա: «Մենք շարժումը արդյունավետ կազմակերպելու և իր նպատակին հասցնելու խնդիր ունենք: Կա ձևակերպված նպատակ, և բոլոր քայլերն ու գործողությունները միտված են դրան»,-նշեց նա:
12:31 - 10 հունիսի, 2022
Սահամազանման գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից. Իշխան Սաղաթելյան |news.am|

Սահամազանման գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Այս իշխանությունները որեւէ տեղ եւ որեւէ կերպ չեն կարողանում պատշաճ ներկայացնել մեր պետության ու ժողովրդի շահերը, այդ թվում ՀԱՊԿ-ում: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Թե պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո, երբ Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք, մենք մինչեւ այսօր պատշաճ բացատրություն չունենք՝ արդյոք ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ճիշտ դիմել են  ճիշտ հոդվածներով եւ կարգով եւ ինչ պատասխան են ստացել: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ սրանք իշխանության գալուց ինչ վարքագիծ ու դիրքորոշում ունեին ՀԱՊԿ-ի նկատմամբ, իսկ իշխանության գալուց հետո ինչ գործողություն սկսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Այս իշխանությունները այդ մեղադրանքով նաեւ ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթաց սկսեցին: Սա է իրենց դեմքը, իրենց աշխատանքը, որ բոլորին հայտնի է»,-ասաց նա: Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ  ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել: Այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ուժի սպառնալիքի տակ իրականացվող խաղաղության գործընթաց չի կարող լինել եւ դա անընդունելի է: Բայց քանի որ ՀՀ-ում չկա իշխանություն, որ կարող է պաշտպանել մեր պետության ու ժողովրդի շահերը, ունենք այն, ինչ ունենք»: Նա հիշեցրեց, որ սկզբնական շրջանում խոսվում էր 1920-կանների քարտեզների մասին, հետո դա փոխվեց, վերջին շրջանում խոսվում է 1970-ականների քարտեզների մասին. «Կան իրար հակասող հայտարարություններ: Ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում գործընթաց: Երեկ խոսվեց նաեւ ճանապարհների ապաշրջափակման մասին, կան արդեն վերջնական համաձայնություններ: Լավ, ինչի՞ մասին է խոսքը, մեր ժողովուրդը կարո՞ղ է հասկանալ, թե փակ դռների հետեւում սրանք ինչի շուրջ են բանակցում: Երբ չկան կարմիր գծեր եւ տեղի են ունենում բանակցություններ:  Այս գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից»,-ասաց Սաղաթելյանը:
12:04 - 10 հունիսի, 2022
Մեր նպատակն է Լավրովին հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու. Սաղաթելյան |news.am|

Մեր նպատակն է Լավրովին հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու. Սաղաթելյան |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով Ֆրանսիայի հրապարակից հասան ԱԳՆ շենքի մոտ: Այստեղ մեծ թվով ոստիկաններ կան, որոնք փակել են շենքի մուտքը: Ներսում նախատեսված են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Արարատ Միրզոյանի առանձնազրույցը, ապա նաև համատեղ ասուլիսը։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մեր ասելիքը քիչ հետո ելույթների միջոցով կփոխանցենք։ Պետք է փոխանցենք՝ այն մարդու հետ, որ բանակցում են, չունի մանդատ մեր ժողովրդի անունից բանակցելու ու իր հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, որովհետև ինքը չի արտահայտում հայ ժողովրդի շահերը: Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակն ուղերձները հասցնելն է, ասել, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին»: Հիշեցնենք՝ Երևանում է գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և քիչ անց ԱԳՆ-ում պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։
11:05 - 09 հունիսի, 2022
ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է օգտագործում, իսկ դեսպանատունը լուռ է. Վարդեւանյան |news.am|

ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է օգտագործում, իսկ դեսպանատունը լուռ է. Վարդեւանյան |news.am|

news.am: Հունիսի 3-ին հենց այս հատվածում՝՝ ԵՄ գրասենյակի անմիջական հարևանությամբ, ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Ես կարծում եմ՝ սա նաև այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է: Զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում: Չի խոսում տասնյակ հարյուրավոր վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին, չի խոսում, որ խաղաղ հավաքի նկատմամբ նռնակ է օգտագործվել»,-ասաց նա: Այնուհետև Վարդևանյանն ընթերրցեց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») հայտարարության տեքստը, որը փոխանցվեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Հայտարարությունում ասվում է. «Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են. Սույն թվականի հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ, այն է «Սվիրել» լուսաձայնային նռնակներ: Չնայած այն բանին, որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ ընդհակառակը, պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը: Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառում իրականացվել է առանց նախնական զգուշացման: Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում, որոնց թվում նաև կանանց ու տարեցների մոտ առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, վնասվածք ստացածների միայն մի հատվածն է դիմել բժշկական օգնության: Զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը հիմք է տվել իշխանական ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, թե բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների քանակը շատ ավելին է, քան ցուցարարների շրջանում: Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում: Իսկ որոշ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց: Հաջորդ խնդիրը, որ ներկայացվում է դեսպանին, խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանության մի շարք ծառայողների կողմից ոստիկանության մասին և ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ ոստիկանության ծառայողների նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանները չկրելու փաստն է: Օրենքի նման պահանջը նպատակ է հետապնդում, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Ավելին՝ ԵՄ դեսպանատան համար մշտապես կարևորվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում ուղղակի առկա է նման պահանջ: Նաև անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս խնդիրը նույնիսկ արձանագրվել է գործող ՄԻՊ-ի կողմից: Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, այլ նաև լրատվամիջոցների նկատմամբ, խոչընոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը: Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի ձողը, երբ լրագրողը ընկած է եղել գետնին, և այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին: Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ գույքը վնասվել է: Ոստիկանները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք այդ պահին փորձել են նկարահանել լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին: Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց զգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել նշված տարածքում աշխատող լրագրողների առողջության և մասնագիտական գործունեություն ծավալելու համար: Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա: Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտկցելով, որ հավաքի մսնակիցների մեծ մասը 44-օրյա պտերազմի մասնակիցներ են: Իսկ հետպատերազմական շրջանում այդ միջոցների ձայնն անգամ բվական է հավաքի մասնակիցներին սադրելու համար»: Արամ Վարդևնայնանը հույս հայտնեց, որ ԵՄ դեսպանի կողմից այս հայտարարությանը կլինի պատշաճ արձագանք: «Երբ ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը խախտում է մարդու իրվունքների կոնվենցիայի բոլոր կետերը, և ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի ստանդարտն է: Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածքում, իսկ հիմա լուռ է և այդ լռությամբ խրխուսում է ոստիկանական վայրագությունները»,- ասաց Վարդևանյանը:
13:01 - 07 հունիսի, 2022
Մենք ավելի կարևոր մանդատ ունենք՝ ժողովրդի մանդատը ու էս պայքարն առաջնորդելու մանդատը․ Իշխան Սաղաթելյան

Մենք ավելի կարևոր մանդատ ունենք՝ ժողովրդի մանդատը ու էս պայքարն առաջնորդելու մանդատը․ Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժումը, ինչպես ավելի վաղ հայտնել էին, հանրահավաք էր իրականացնում։ Նրանք երթ սկսեցին։ Ինչպես հայտնեց Իշխան Սաղաթելայնը, գնում են դեպի կառավարական ամառանոց։ Բայց մինչ երթ սկսելը ընդդիմադիր պատգամավոր, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ ու անդրադարձավ հարցադրմանը, թե ով է պատասխանատվություն կրում, երբ տեղի են ունենում բախումներ․ «Մենք, ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում եմ»։ Նա նշեց, որ երեկվանից անձնավորում են, դրա համար ցանկանում է ասել, ինքը պատասխանատվություն է կրում այն քաղաքացիների համար, որոնք երեկ վնասվել են, այն ոստիկանի համար, որը երեկ կրակում էր մյուս ոստիկանի վրա։ Սաղաթելյանը այս համատեքստում ընդգծեց, թե ինչի համար է պատասխանատու իշխանությունը, այդ թվում հիշեցնելով 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի մշակույթի տանը զոհված տասնյակ ոստիկանների մասին։ Նա նաև խոսեց այն մասին, թե իրենց վախեցնում են մանդատից, անձեռնմխելիությունից զրկելով․ «Եթե ձեզ թվում է՝ էդ մանդատն է մեզ պահում կամ էդ մանդատով պետք է խեղճացնեք էս հարթակի մարդկանց, դուք ձեր արշինով մի չափեք։ Մենք շատ ավելի կարևոր մանդատ ունենք․ մենք ունենք ժողովրդի մանդատը ու էս պայքարն առաջնորդելու մանդատը»։ Սաղաթելյանը նաև ներկայացրեց այն ամենը, ինչը, ըստ իրեն, արել է իշխանությունը պայքարը կանգնեցնելու համար։ Առաջինը նա նշեց այն, որ լուրեր էին տարածում, թե հանրահավաք մարդկանց փողով են բերում․ «Դա չանցավ»։ Հաջորդը, ըստ նրա, այն էր, թե ուզում էին վարկաբեկել նրանով, թե վրաններում թմրամոլությամբ են զբաղվում․ «Դա էլ չստացվեց։ Հիմա էլ ասում են, որ էստեղ կազմակերպված խուլիգաններ են, որոնք գնում են սադրանքի։ Այս երկրում կա մի խուլիգան, որ գտնվում է կառավարության շենքում, որին մենք ճանապարհելու ենք գրողի ծոցը»։ Ըստ պատգամավորի՝ իշխանության գործողությունները ցուցիչ են, որ իրենք ճիշտ ընթացքի մեջ են։ Իշխան Սաղաթելյանի խոսքով երթից հետո վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ։ Կլինեն ելույթներ։  Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջին
20:55 - 04 հունիսի, 2022
«Ոստիկանությունը խելագարի հրահանգով դիմեց սադրանքի»․ Իշխան Սաղաթելյան

«Ոստիկանությունը խելագարի հրահանգով դիմեց սադրանքի»․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ոստիկանությունը դիմեց ակնհայտ սադրանքի։ Նա նախ եզրափակեց իրենց գործողությունները օրվա ընթացքում․ «Աշխարհի ամենաքաղաքակիրթ ճանապարհով, օրենքի տառին, ոգուն համապատասխան՝ հրավիրել ենք ԱԺ նիստ, որ եկեք, հայտարարեք, որ երկիրը չեք հանձնելու․ չեն եկել։ Գնացել ենք Կառավարություն, ասել ենք՝ ա՛յ հողատու, արի, ժողովրդին ասա, որ երկիրը չես հանձնելու։ Չի եկել, փախել է կառավարական ամառանոց։ Գնացել ենք հետևից, ասել ենք՝ եթե չես համարձակվում, տանդ միջից մի գրառում արա, որ երկիրը չես հանձնելու․ չի արել։ Դրանից հետո ասել ենք՝ բացեք ճանապարհը, գնում ենք խորհրդարան, հետո՝ Ֆրանսիայի հրապարակ։ Չեն բացել ճանապարհը, «կալցո» օպերացիա են արել, ուժ են կիրառել, լկտիաբար, ստորաբար, ամենալկտի ձևերով բռնություն են գործադրել ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Ասել եմ ու կրկնում եմ հատ-հատ պատասխան եք տալու»։ Սաղաթելյանն ընդգծեց, որ որևէ ուժ, որևէ բռնություն, որևէ ճնշում, ինչ ուզում են, թող անեն, մեկ է, չեն կարողանալու․ «Էսօրվա փաստը ցույց տվեց, որ իրենք այլևս չեն դիմանում։ Էսօր փաստեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք»։ «Ոստիկանությունը խելագարի հրահանգով ակնհայտ դիմեց սադրանքի։ Դիմեց, որովհետև այլևս չէր կարողանում ժողովրդի խաղաղ անհնազանդության այս ամենը հանդուրժել, դիմեց, որովհետև ժողովուրդն այսօր փաստեց, որ խորհրդարան չկա, Կառավարություն չկա, երկրում իշխանություն չկա, իշխանությունն այս հրապարակում է և ժողովուրդն է»,- նշեց նա։ Ըստ Սաղաթելյանի՝ աա էր պատճառը, որ «անիմաստ գնացին սադրանքի»։ «Ո՛չ շենք ենք գրավել, ո՛չ ասել ենք մտնում ենք հողատուի տուն, ո՛չ ասել ենք՝ մտնում ենք կառավարություն, ո՛չ ԱԺ։ Ասել ենք՝ ճանապարհը բացեք, չեն բացել, որ ցույց տան, որ կարող են ժողովրդի ճանապարհը փակել, ես էլ ասում եմ՝ չեք կարող փակել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց որքան հնարավոր է երկար մնալ հրապարակում, իսկ վաղը՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա հանրահավաք։ Նա նաև ասաց, որ կայցելեն վնասվածք ստացած քաղաքացիներին, այս ամենին կտան քաղաքական գնահատական, իսկ ոստիկանությանը՝ քաղաքական ու իրավական գնահատական։ Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները ցանկանում էին հասնել Ազգային ժողով, ոստիկանները թույլ չէին տալիս։ Նրանք վահաներով պատ էին կազմել։ Ցուցարարները փորձեցին ճեղքել պատը, ինչի հետևանքով իրավիճակը խիստ լարվեց։ Քաղաքացիներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց, ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, ինչի հետևանքով եղան տուժածներ երկու կողմից։ Ստեղծված լարված իրավիճակում իրավապահները լուսաձայնային նռնակ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ։  Տասնյակ քաղաքացիներ, այդ թվում նաև ոստիկաններ են դիմել տարբեր բժշկական կենտրոններ։ Նրանց թիվը այս պահին հստակ չէ։ Նշենք, որ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննսիսյանը արձագանքել է իրադրությանը՝ նշելով, թե «բախումների ողջ պատասխանատվությունը կրում են ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյանը»։
23:10 - 03 հունիսի, 2022
Վաղը մենք գնալու ենք խորհրդարան, «Դիմադրության» շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի․ Իշխան Սաղաթելյան

Վաղը մենք գնալու ենք խորհրդարան, «Դիմադրության» շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը գրառում է արել «Դիմադրության» շարժման վերավբերյալ․«Սիրելի հայրենակիցներ, «Դիմադրության» շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի։Խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, օրվա իշխանությունը մերժում է ազգային-պետական շահերին առնչվող կարևորագույն հարցերի վերաբերյան կարմիր գծեր սահմանելուց և դրանով իսկ մեկ անգամ ևս փաստում, որ իրենք կապ չունեն մեր պետության և ժողովրդի հետ։Վաղը ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչև այդ ժամը բոլորի համար կա հնարավորություն արտահայտելու իրենց դիրքորոշումը։Նրանց մեծամասնության համար այդ շանսը դեռ կա։ Նրանք դեռ կարող են ազատվել երկիրը թշնամուն հանձնելու, պետականությունը կործանելու խայտառակ այս գործընթացի բարոյական պատասխանատվությունից։Նրանք դեռ կարող են տարանջատվել Նիկոլից:Սիրելի հայրենակիցներ, սա նյարդերի պայքար է։ Հիմա մենք պարզապես պարտավոր ենք ամուր լինել և շարունակել այս իշխանությունների կազմաքանդման գործընթացը։ Վաղն այդ առումով շատ կարևոր օր է։ Վաղը ժամը 16։00-ին կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և նախ աջակցել ընդդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր հաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները։Ուստի, սիրելի հայրենակիցներ, պատրաստվում ենք վաղվա օրվան։ Մենք ճիշտ ընթացքի մեջ ենք։ Պայքարը պետք է այն հասցնել հաղթական ավարտին։Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում։Աստծով, ոգով, մինչև վերջ»։
13:15 - 02 հունիսի, 2022
Նրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խորը հիասթափություն է սպասվում. Իշխան Սաղաթելյան |news.am|

Նրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խորը հիասթափություն է սպասվում. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է տեղեկությունը, թե առաջիկայում «Դիմադրություն» շարժումը հայտարարելու է թայմաութի մասին։ «Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, մենք դադարի որեւէ տարբերակ չենք քննարկում, որովհետեւ դրա պատճառը չկա։ Հակառակը՝ մենք քննարկում ենք պայքարը ընդլայնելու տարբերակները եւ գնում ենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ անցած ժամանակահատվածում մեր գործողություններով որեւէ մեկին հիմք չենք տվել նման եզրակացություն անելու։ Հետեւաբար, բացառում ենք նման սցենարը, ու էն որ ասել ենք՝ հետ քայլ չկա, նահանջ չկա, այդ տրամաբանությամբ գնում ենք առաջ, մնացածը խոսակցություններ են, որոնք պարբերաբար հրապարակ են նետվում։ Հունիսի 3–ը շատ կարեւոր օր է։ Բոլոր նրանց, ովքեր ակնկալիքներ ունեն կամ մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել կամ անկում ապրել, խորը հիասթափություն է սպասվում»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։
12:20 - 01 հունիսի, 2022