ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Մենք կողմնորոշվելու ենք՝ ելնելով Հայաստանի պետական շահերից․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին
 |armenpress.am|

Մենք կողմնորոշվելու ենք՝ ելնելով Հայաստանի պետական շահերից․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունների արձանագրումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի դե-ֆակտո գործողությունները կամ անգործությունները չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։ Այս մասին հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չեն կայացնում, արդյոք քաղաքական կամք չկա՞։ Նրա խոսքով՝ քաղաքական կամք կա և ըստ անհրաժեշտության որոշում է կայացվելու, որը կբխի  Հայաստանի Հանրապետության շահերից։ «Ինչո՞ւ չենք կայացնում և կայացնելո՞ւ ենք արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում։ Մենք կողմնորոշվելու ենք՝ ելնելով Հայաստանի պետական շահերից։ Եթե այս պահին որևէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը, որի նկատմամբ կողմնորոշվում ենք, Հայաստանի պետական շահն է։ Մեր արձանագրումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի դե-ֆակտո գործողությունները կամ անգործությունները չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։ Այսինքն՝ այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն Հայաստանի շահերին։ Եվ մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձևով»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է մինչև վերջին հնարավորությունը անել ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար։
17:32 - 24 նոյեմբերի, 2023
Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը դեկտեմբերին կգնա Պետերբուրգ՝ «Պուտինից էստաֆետը վերցնելու» |tert.am|

Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը դեկտեմբերին կգնա Պետերբուրգ՝ «Պուտինից էստաֆետը վերցնելու» |tert.am|

tert.am: Մոսկվան ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը և ԵԱՏՄ գագաթնաժողովին,հատկապես, որ այդ կազմակերպություններից երկրորդի նախագահությունն անցնում է Հայաստանին. այս մասին, ՌԻԱ  «Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։«Կարծում եմ, որ (Հայաստանի ներկայացուցիչները - խմբ.) կգան Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջնորդների ավանդական ոչ պաշտոնական հանդիպում և ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական հանդիպումը։ Ի դեպ, այս հանդիպմանը նախագահությունը մեզնից անցնում է Հայաստանին։ Ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա էստաֆետը Վլադիմիր Պուտինից վերցնելու»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի ներկայացուցիչները կգա՞ն դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումներին։
18:10 - 23 նոյեմբերի, 2023
Խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց դեմարշների. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության մասին
 |tert.am|

Խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց դեմարշների. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության մասին |tert.am|

tert.am: Խնդրահարույց հարցերը, որոնք այսպես թե այնպես առաջանում են ՀԱՊԿ-ում, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե անհիմն դեմարշներ անելով։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։ «Չեմ թաքցնի մենք նաև քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի (նկատի ունի Հայաստանը) որոշակի դժգոհությունը: Մենք հանգեցինք նույն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց կոնկրետ պատճառներ չունեցող դեմարշների», - ասել է Լուկաշենկոն: Նա հույս է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին կտեսնի հայ գործընկերներին: Նշենք, որ Մինսկում Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: «Բանակցությունները սկսվել են նույնիսկ նախատեսվածից էլ ավելի շուտ: Կանաչ սրահում այս դռների ետևում առաջնորդները խոսում են շուրջ 15 րոպե»,- ասվում է հրապարակման մեջ: ՀԱՊԿ երկրների ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, ժամանել են Անկախության պալատ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Հայտնի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանին միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ 
17:03 - 23 նոյեմբերի, 2023
Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել. Բելառուսի ԱԽ պետքարտուղար
 |tert.am|

Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել. Բելառուսի ԱԽ պետքարտուղար |tert.am|

tert.am: Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել. այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։«Ոչ մի որոշում չի արգելափակվել, Բելառուսի արտաքին գործերի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները, հռչակագիրը (պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին ներկայացված փաստաթղթերը-Խմբ.): Սա խոսում է նաև փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից՝ լուծելու այն հարցերը, որոնք այժմ վստահված են կազմակերպությանը»,- ասել է Վոլֆովիչը։Նշենք, որ Մինսկում Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: «Բանակցությունները սկսվել են նույնիսկ նախատեսվածից էլ ավելի շուտ: Կանաչ սրահում այս դռների ետևում առաջնորդները խոսում են շուրջ 15 րոպե»,- ասվում է հրապարակման մեջ: ՀԱՊԿ երկրների ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, ժամանել են Անկախության պալատ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Բոլոր հյուրերին ճեմասրահում ողջունել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայտնի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանին միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ 
16:59 - 23 նոյեմբերի, 2023
Լուկաշենկոն կոչ է արել լուծումներ գտնել ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման հարցով
 |armenpress.am|

Լուկաշենկոն կոչ է արել լուծումներ գտնել ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման հարցով |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության ամրապնդման համար հարկավոր է նոր լուծումներ գտնել։ Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել Մինսկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով նիստի բացմանը։ «Անհրաժեշտ է վերլուծել կազմակերպության պատասխանատվության գոտում ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման հիմնական միտումներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում: Անհրաժեշտ է նոր լուծումներ գտնել՝ ամրապնդելու մեր պետությունների անվտանգությունը», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Բելառուսի նախագահն ասել է, որ նոյեմբերի 23-ի նիստում կամփոփվեն ՀԱՊԿ-ի այս տարվա գործունեության արդյունքները։ Լուկաշենկոյի խոսքով՝ «օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները»։ Մինսկում անցկացվող ՀԱՊԿ խորհրդի նիստին են մասնակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հյուրերին ընդունել է 2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Փաշինյանն այդ մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցել նաև ՀԱՊԿ խորհրդի նիստին նախորդած նիստերին՝ ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ։ 
16:26 - 23 նոյեմբերի, 2023
Պուտինը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին
 |factor.am|

Պուտինը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ, որտեղ մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախորդ անգամ Պուտինը Բելառուսի մայրաքաղաք էր ժամանել  11 ամիս առաջ։ Նշվում է, որ խորհրդի նիստը տեղի է ունենալու Միսնկի Անկախության պալատում, որին մասնակցելու են նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները։ Հյուրերին ընդունելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հավելենք, որ ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մինսկում նոյեմբերի 23-ին կայանայիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը ևս չեն մասնակցել Մինսկում ՀԱՊԿ միջոցառումներին։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝  ՀԱՊԿ խորհրդի նիստի օրակարգում ներառվելու են կազմակերպության անդամների փոխգործակցության հարցերը, այդ թվում՝ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրները։
15:52 - 23 նոյեմբերի, 2023
ՀՀ-ից ռուսական ռազմաբազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս փուլում չունենք. ԱԳ փոխնախարար
 |news.am|

ՀՀ-ից ռուսական ռազմաբազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս փուլում չունենք. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ մեկնաբանելով ռուս պատգամավոր Զատուլինի կողմից հնչեցրած մտահոգությունները, որ առաջիկայում կդրվի Գյումրիից ռուսական բազան հանելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցը։ «Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- նշեց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպիսին են հիմա հայ-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով նաև տարբեր պաշտոնյաների կողմից հնչող փոխադարձ քննադատությունները։ Փոխնախարար Սաֆարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին մասնակցելու որոշումը  ՀՀ-ն կայացնում է ըստ նպատակահարմարության։ Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից արած այն հայտարարություններին, որ Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում, փոխարտգործնախարարն ասաց․ «Դրանք իրենց մոտեցումներն են, այդ մասով մենք հայտնել ենք մեր մոտեցումների մասին»։ Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում: Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
15:17 - 23 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի գագաթնաժողովի բոլոր որոշումները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի գագաթնաժողովի բոլոր որոշումները

ՀԱՊԿ գագաթնաժողովի բոլոր որոշումները լեգիտիմ են լինելու՝ չնայած հայկական կողմի բացակայությանը։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը, փոխանցում է բելառուսական «Բելտա»-ն։ Նա նշել է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են այս հարցերն ու որոշումների կայացման մեխանիզմները։  «Բոլոր որոշումները, որոնք կկայացվեն այսօր, միանշանակ լեգիտիմ են։ Կազմակերպության կանոններին և ընթացակարգին համապատասխան որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ:  Մինսկի գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի բոլոր որոշումները, որոնք վերջնական տեսքի են բերվել հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում։ Ակնկալում ենք, որ նրանք կմիանան դրանց»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։
13:55 - 23 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ երկրների հետ մեծ աշխատանք է տարվել ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համար. Պուտին
 |armeniasputnik.am|

ՀԱՊԿ երկրների հետ մեծ աշխատանք է տարվել ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համար. Պուտին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների հետ մեծ աշխատանք է տարել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Կառավարության հետ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ընդհանուր անվտանգության ապահովման հարցեր է քննարկել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, որն այս օրերին Ռուսաստանում է: «Ցանկանում եմ այսօր հակիրճ անդրադառնալ մի հարցի։ Վաղը Մինսկում ՀԱՊԿ գործընկերների հետ հանդիպում ունենք։ Հարցերից մեկը ՀԱՊԿ երկրների ՀՕՊ միասնական համակարգի ձևավորումն է։ Մենք արդեն մեծ աշխատանք ենք կատարել այս առումով»,– հայտարարել է Պուտինը։ Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ին հայտարարեց, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը  և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
16:08 - 22 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ ՌԴ ԱԳՆ
 |armeniasputnik.am|

ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը չի կարծում, որ ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ հետաքրքրություններին և կնպաստի երկրի անվտանգության, կայունության ամրապնդմանը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ իր խոսքում Հայաստանն անվանելով բարեկամ երկիր։ «Միաժամանակ, ինչպես հասկանում ենք, հայ գործընկերները մտադիր չեն արգելակել կազմակերպության (ՀԱՊԿ,–խմբ.) կանոնադիր մարմինների գործունեությունը, խանգարել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատմանը։ Սա Երևանի համար բաց դուռ է թողնում՝ թույլ տալով նրան հետագայում միանալ աշխատանքին։ Հույս ունենք, որ հայ գործընկերներն այդ հնարավորությունից առաջիկայում կօգտվեն»,- նշեց Զախարովան։ Նա համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ-ը հատկապես ներկա պայմաններում կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային կայունության հաստատման հարցում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց՝ հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպության մոնիտորինգային առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է։ Զախարովայի խոսքով՝ դա ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով` ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցույց տալ իր լիակատար անարդյունավետությունը և իրականացնում է հայտարարվածից հեռու խնդիրներ։ Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը  և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
15:42 - 22 նոյեմբերի, 2023
Ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակում. Պեսկով
 |tert.am|

Ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակում. Պեսկով |tert.am|

tert.am: Կրեմլը ցավում է, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հուսով է, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ Հայաստանը վաղը բարձր մակարդակով չի մասնակցի այս գագաթնաժողովին, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն: Բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում»,- ասել է նա լրագրողներին։Նախօրեին հայտնի է դարձել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ շրջանակներում Մինսկում կայանալիք հանդիպումներին։ Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը Բելառուսի իր գործընկեր Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում նույնպես ավելի վաղ ասել էր, որ չի կարողանա մասնակցել ԱԳ նախարարների խորհրդի համատեղ նիստին:
13:55 - 22 նոյեմբերի, 2023
«Գնանք էնտեղ ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցելու մասին |armeniasputnik.am|

«Գնանք էնտեղ ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների հերթական միջոցառմանը, որովհետև կարծում է, որ իր մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։ «Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ–ն փաստացի իր պարտավորությունները որևէ ձևով չի կատարում և արդեն իսկ չի կատարել, գնամ ի՞նչ անեմ էնտեղ, կբացատրե՞ք ինձ»,– ասաց նա։ Հարցին, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նստում մեքենան (նկատի ունի շարունակում է ՀԱՊԿ–ի անդամ մնալ), եթե այն չի տեղափոխում Ա կետից Բ կետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց։ «Ես կփորձեմ այդ մեքենան ինչ-որ ձևով աշխատեցնել, քանի որ այլ մեքենա ես այս պահին չունեմ»,– ասաց ԱԺ նախագահը։ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ իր չմասնակցության մասին տեղեկացրել է նախագահող երկրին և որևէ արձագանք չի ստացել։ Նա վստահեցրեց, որ այս կերպ ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններ չեն սառեցվում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չեն մասնակցի նոյեմբերի 22-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
12:54 - 22 նոյեմբերի, 2023