ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

«Սևան ազգային պարկի» աշխատակիցների նկատմամբ բռնության գործով 5 մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են. Գոռ Աբրահամյան
 |news.am|

«Սևան ազգային պարկի» աշխատակիցների նկատմամբ բռնության գործով 5 մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են. Գոռ Աբրահամյան |news.am|

news.am: Տարածվող տեղեկատվությունը, որ 2023թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձանց նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը։ Հ․Գ․ Բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ կատարել անհրաժեշտ ճշտումներ։ Համենայնդեպս փաստերի ստուգման ոսկե կանոններից մեկը հենց դա է։ Գուցե այդ դեպքում նույն բարեխղճությունը թույլ չտար սխալ տեղեկատվության հիման վրա անպատեհ և անհիմն որակումներ տալ իրավասու մարմիններին»,- նշել է Աբրահամյանը: Նշենք, որ այսօր  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր գրառում արել եւ տեսանյութ հրապարակել. «Գիտե՞ք ինչու Սևանա լճում ձկնորսության տուրքը չեն վճարում (այսօր Նիկոլ Փաշինյանը դա հարցնում էր Հակոբ Սիմիդյանին)։ Որովհետև Սևան ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած այս անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ»,- գրել էր նա:
14:36 - 08 փետրվարի, 2024
Հրդեհի և զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Հրդեհի և զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին։ Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:34 - 07 փետրվարի, 2024
Նոր Արեշում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով․ ՔԿ

Նոր Արեշում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով․ ՔԿ

2024 թվականի փետրվարի 5-ին, անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 և 34 փողոցում պայթյունի ձայն է լսվել, մի քանի տուն է փլուզվել, կան տուժածներ: Ահազանգի կապակցությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 փողոցի 23 տունը պայթել է, իսկ փլատակների տակ հնարավոր է լինեն քաղաքացիներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն համապատասխան փորձագետների մասնակցությամբ։ Պարզվել է, որ պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որի ընթացքում փլատակների տակից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 1938թ․ ծնված Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 1994թ․ ծնված Հրանտ Սարգսյանը։ Փլատակների տակից դուրս են բերվել նաև Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ, 1987թ․ ծնված Հայկ Սողոմոնյանի և 1970թ․ ծնված Գայանե Եղոյանի դիերը: Որոշումներ են կայացվել Ռոզա Նազարյանին, Հրանտ Սարգսյանին, Հայկ Սողոմոնյանին և Գայանե Եղոյանին տուժող ճանաչելու մասին:Հարցաքննվել են դեպքին առնչություն ունեցող և հարևանութամբ բնակվող տների բնակիչներ: Ստացվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության: Նախաքննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27- րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում: Որոշում է կայացվել համապատասխան ընկերությունից առգրավել նշված տան գազի սպասարկման վերաբերյալ առկա փաստաթղթերը։ Նշանակվել է պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական, շինարարարատեխնիկական, դատաբժշկական, դիակի դատաբժշկական համալիր փորձաքննություն։Ոստիկանությանը տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու և քննությանը հետաքրքրող տվյալների ձեռբքերման վերաբերյալ քննչական հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանացում․ հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:07 - 06 փետրվարի, 2024
ՔՊ խմբակցությունը որոշում ունի երաշխավորություն ներկայացնելու «Սիներջի»-ի տնօրենի ու կին աշխատակիցների խափանման միջոցի փոփոխման համար

ՔՊ խմբակցությունը որոշում ունի երաշխավորություն ներկայացնելու «Սիներջի»-ի տնօրենի ու կին աշխատակիցների խափանման միջոցի փոփոխման համար

ՔՊ խմբակցությունը որոշում ունի երաշխավորություն ներկայացնելու դատարան «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննեսյանի և նույն ընկերության մյուս աշխատակիցների՝ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց (Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի) խափանման միջոցը փոխելու համար։  Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Այս գործի շրջանակներում կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը կալանավորվել են, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Վերջինս «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Նշենք նաև, որ մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ 
12:35 - 06 փետրվարի, 2024
Աշոտ Հովհաննիսյանն ու Լիլի Մկրյանը հրաժարվել են ցուցմունքներ տալ. Կոռուպցիոն գործով 3 անձ բողոքներ կներկայացնեն ընտրված խափանման միջոցների դեմ
 |pastinfo.am|

Աշոտ Հովհաննիսյանն ու Լիլի Մկրյանը հրաժարվել են ցուցմունքներ տալ. Կոռուպցիոն գործով 3 անձ բողոքներ կներկայացնեն ընտրված խափանման միջոցների դեմ |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի, նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը՝ զերծ մնալով այլ մանրամասներ նշելուց։ Նույն գործով կալանավորված «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի և նույն ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշումները ստացել են այսօր, պատրաստվում է վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Թե՛ Հովհաննիսյանը, թե՛ Մկրյանը մեղադրանքը չեն ընդունում և հրաժարվել են ցուցմունք տալուց։ Նշենք, որ քրեական գործով 7 անձի նկատմամբ հետապնդում է իրականացվում, որոնցից կալանքի տակ է երեք անձ, Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից:
12:34 - 06 փետրվարի, 2024
Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:   Գևորգ Սուրենի Բաղդասարյանի կենսագրությունը   Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009 թ., նույն ֆակուլտետի մագիստրատուրան:   2012 թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:   Աշխատանքային գործունեություն   II-XII.2008 թ.– ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ 2008-2013 թթ. – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական III-X.2013 թ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ 2013-2014 թթ. – Երևան քաղաքի դատախազության դատախազ III-V.2014 թ.– ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ 2014-2015 թ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ 2015-2016 թթ. – Երևան քաղաքի դատախազի տեղակալ 2016-2018 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ 2018-2020 թթ. – Երևան քաղաքի դատախազ 2020-2023 թթ. – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ I-II.2024 թ. – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական   Դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում: Հեղինակ է մեկ մենագրության, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի, հեղինակ և համահեղինակ է 28 գիտական հոդվածների։   Պարգևներ   ՀՀ Նախագահի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
12:23 - 06 փետրվարի, 2024
«Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացվել և տրվել նրան ներկայացնելու հանձնարարություն

«Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացվել և տրվել նրան ներկայացնելու հանձնարարություն

2024 թվականի փետրվարի 04-ին, ժամը՝ 16:35-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնից շտապօգնության խումբը կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխել 1971թ․ ծնված՝ Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող մի տղամարդու, ով ենթարկվել է անհետաձգելի վիրահատության։ Պարզվել է, որ տղամարդը վնասվածքն ստացել է նշված առևտրային կենտրոնում գործող «Ֆուդ Կորտ» սննդի կետում՝ մեկ այլ անձի կողմից սուր կտրող ծակող առարկայի գործադրման արդյունքում։ Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում բուժկենտրոն տեղափոխված անձը ճանաչվել է տուժող, սակայն վերջինիս հետ հնարավոր չի եղել կատարել ապացուցողական և վարութային գործողություններ՝ առողջական վիճակով պայմանավորված: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից վերցվել են արնանման հետքեր։ Առգրավվել են դեպքի վայրին ուղղված տեսանկարահանող սարքերի պարունակությունը, որոնք վերցվել և զննվել են։ Հարցաքննվել են մի շարք վկաներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում՝ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա տղամարդը: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հանցանքն առերևույթ կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարցուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար 36-ամյա տղամարդուն ձերբակալելու վերաբերյալ։ Ոստիկանությանը տրվել է վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:22 - 06 փետրվարի, 2024
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արամուս գյուղում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպից. նախաքննությունն ավարտվել է

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արամուս գյուղում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպից. նախաքննությունն ավարտվել է

2024 թ. հունվարի 12-ի գիշերը Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի և դրա հետևանքով մեկ անձի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։   Իրականացված մեծածավալ և բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է հետևյալը։   «2024 թ. հունվարի 11-ին՝ ժամը 18-ից, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը իր ընկերների և ծանոթների՝ 8 անձանց հետ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» հացատան առանձնասենյակներից մեկում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ։   Ժամը 20-ի սահմաններում 53-ամյա տղամարդու և ներկաներից մեկի միջև սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, 53-ամյա տղամարդը վերջինիս հասցեին տվել է հայհոյանք։ Դրանից առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է դրսում։   Վիճաբանության ընթացքում, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր և արատավոր մտածելակերպի դրսևորմամբ, հացատան բակում շուրջ 10 րոպե տևած վիճաբանության ընթացքում նրանք հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին։ Դրա հետևանքով խաթարվել է հացատան բնականոն աշխատանքը՝ հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, նույնիսկ բազմաթիվ հաճախորդներ, այդ ամենը տեսնելով և լսելով, հետագա անախորժություններից խուսափելու նպատակով հեռացել են հացատնից։   Ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել են, որից հետո 53-ամյա տղամարդը հեռացել է հացատան տարածքից, իսկ նրա հետ եղած մյուս անձինք շարունակել են մնալ հացատանը՝ շարունակելով ընթրիքը։   Այնուհետև, 53-ամյա տղամարդը, ներքուստ չհաշտվելով տեղի ունեցածի հետ, վերցնելով իր անվամբ պարգևատրված՝ փամփուշտներով լիցքավորված CZ 75 SP 01 Tactica տեսակի ատրճանակը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով միայնակ վերադարձել է Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» կոչվող հացատան տարածք՝ պարզաբանումներ ստանալու համար։   Հացատան բակում, վերջինս կրկին շուրջ 10 րոպե ծեծկռտուքի մեջ է մտել նույն անձի և վերջինիս միացած ևս 2 անձի հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։   Վիճաբանության ընթացքում 53-ամյա անձը գործադրել է իր կրած ատրճանակը՝ մեկ անգամ օդ է կրակել։ Իսկ երբ ներկաները ցանկացել են խափանել նրա գործողությունները և ձեռքից վերցնել ատրճանակը, կատարել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը, ում առողջությանը պատճառվել է թեթև վնաս։   Նշված անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության հետևանքով կրկին խաթարվել է հացատան բնականոն իրավիճակը, հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։ Ի վերջո, վիճաբանությունը դադարել է ներկաների ահազանգով ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց հետո։   2024 թ. հունվարի 12-ին վերոնշյալ 4 անձինք ձերբակալվել են։   2024 թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի նշված բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։   Մյուս երեք անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից և մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից)։ Վերջիններից մեկի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։   Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը՝ նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:51 - 05 փետրվարի, 2024
Մասնավոր մանկապարտեզում մանկահասակ սաների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Մասնավոր մանկապարտեզում մանկահասակ սաների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

2023 թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզի սաների ծնողներից հաղորդումներ էին ստացվել մանկապարտեզում իրենց երեխաներին հարվածելու, նրանց նկատմամբ բիրտ վերաբերմունք ցուցաբերելու, անվայել արտահայտություններ հնչեցնելու մասին: «Հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ, այդ շրջանակում՝ ծնողների կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացված մի քանի տեսագրությունների ուսումնասիրությամբ, պարզվել է, որ մանկապարտեզի ընթացիկ կառավարումը, ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը և անմիջականորեն երեխաների հետ աշխատանքով չզբաղվող աշխատակիցը տարբեր օրերի, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառող արարքներ։ Մասնավորապես՝ 2023 թ․ օգոստոսի 2-ին, մանկապարտեզի ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մեկուկես տարեկան երեխային աթոռին նստեցնելուց հետո, նրա խնամքը պատշաճ կերպով՝ մանկավարժական մեթոդների կիրառմամբ իրականացնելու փոխարեն, գիտակցելով իր քայլերով՝ երեխայի մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, նրան ուղղված կոպիտ արտահայտություններ է թույլ տվել։ Այնուհետև, փոքրիկին պատճառված հոգեկան տառապանքի արդյունքում առաջացած լացը դադարեցնելու համար, նրան է մոտեցել վերոնշյալ աշխատակիցը և ձեռքով հարվածել երեխայի դեմքին։   Պատճառված ֆիզիկական ուժեղ ցավից սանի մոտ առաջացրել է առավել հուզական վիճակ ։Տվյալ հանգամանքն անտեսելով, աշխատակիցը կոպիտ կերպով սրբել է երեխայի քիթը՝ 2-ամյա սանին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ (ինչը մի քանի անգամ արել է նաև օրեր անց), ապա, ավելն ուղղելով վերջինիս կողմը, հնչեցրել նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ սպառնալիք։ Բացի այդ, 2023 թ․ սեպտեմբերի 14-ին, մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մանկահասակ մեկ այլ սանի հանգստացնելու համար առավել ընդունելի միջոց համարելով երեխայի մոտ վախ առաջացնելու նպատակով հոգեկան ազդեցություն գործադրելը, իրականացրել է ձեռքով երեխայի դեմքին հարվածելուն բնորոշ գործողություն, ապա սպառնացել նրան՝ հանգեցնելով դրանից բխող՝ երեխայի մոտ հուզական փոփոխությունների՝ այդ կերպ նրան պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։ Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ աշխատակցի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և 1մլն ՀՀ դրամ գումարի չափով գրավը։ Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով»։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:23 - 05 փետրվարի, 2024
Պայթյունի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Պայթյունի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին, շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ, քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։ Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի արդյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:46 - 05 փետրվարի, 2024
Խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը. «Սիներջիի» հայտարարությունը՝ ընկերության աշխատակիցների  կալանավորման մասին

Խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը. «Սիներջիի» հայտարարությունը՝ ընկերության աշխատակիցների կալանավորման մասին

ՀՀ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի հայրենակիցներ, Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելը ցնցել է ամբողջ բիզնես, այդ թվում նաև ՏՏ ոլորտը։ Մեր հարգարժան գործընկերների հետ պատահածը որակում ենք որպես անհամաչափ խիստ  խափանման միջոցի կիրառում և հավաստիացնում, որ մեր գործընկերներն անմեղ են։  Այսօր նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած և իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված  պայմանագրով որևէ ֆինանսավորում կամ առավել ևս վճարում չի կատարվել, հետևաբար պետությանը չէր էլ կարող որևէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։ Մինչդեռ իրական վնաս՝ և՛ բարոյական, և՛ առողջական, և՛ հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաև մեր գործարար համբավը։ Մեր սահմանած նշաձողը մշտապես եղել է բարձր որակը, առողջ մրցակցությունը, միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանությունը։ Եվ այս համատեքստում ևս գործել ենք նույն սկզբունքով։   Հիշեցման կարգով նշենք, որ Աշոտ Հովհաննիսյանը ՏՏ ոլորտում հսկայական ներդրում ունի ոչ միայն իր հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս։ Նրա ստեղծած ընկերությունն ավելի քան 25 տարի ՏՏ լուծումներ է տրամադրում և գովասանքի արժանանում աշխարհի 85-ից ավելի երկներում, համագործակցում համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ։ Անվիճելի է, որ ընկերությունը զգալի ավանդ է ունեցել և շարունակում է ունենալ նաև ՀՀ-ում ՏՏ ոլորտի կայացման և հետագա զարգացման գործում՝ հարյուրավոր նոր աշխատատեղեր ու մասնագիտացումների հնարավորություններ ստեղծելով։  Կրկին շեշտում ենք մեր գործընկերների անհասկանալի և անհիմն կալանավորման հանգամանքը։ Արդյոք այդքան լուրջ վտանգ էին ներկայացնում հասարակության կամ գործի քննության համար այդ բարեխիղճ ու արդարամիտ մարդիկ, որ ավելի մեղմ խափանման միջոց չի կիրառվել, երբ բազմաթիվ ծանր հանցանքների դեպքեր կան, որոնցում տնային կալանքն է կիրառվում որպես խափանման միջոց։  Մենք միշտ մեծ հպարտությամբ ու պատվով ենք ներկայացրել Հայաստանը համաշխարհային տարատեսակ հարթակներում, հպարտացել մեր տեխնոլոգիական լուծումներով և բարձր գնահատականի արժանացել մեր հաճախորդների կողմից։ Սիներջի ընկերությունն այսուհետ կրկնակի եռանդով է շարունակելու բարձր պահել մեր պետության շահերը, հզորացնել ու զարգացնել այն, գործել ազնիվ ու արդար և աշխարհի առջև բացել ՏՏ  ներուժի նոր հեռանկարներ։  Մենք լիովին կողմնակից ենք արդարադատության կայացմանը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու իրականացվող քննությանը բոլոր փուլերում, բայց նաև խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ»։ Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Այս գործի շրջանակներում կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Նշենք նաև, որ մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ 
13:48 - 05 փետրվարի, 2024
Քաղավիացիայի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 274մլն դրամի վնաս. ՔԿ

Քաղավիացիայի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 274մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նախկին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ներկայում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե) 2004-2016թթ. ընթացքում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը ի պաշտոնե ունեցել է ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների կառավարումն ու վերահսկողությունն իրականացնելու գործառույթ։ Վերջինս, ի պաշտոնե 2009 թվականից տեղեկացված լինելով քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից կառավարության հաստատմանը ներկայացված՝ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգի շրջանակներում պետպատվերի հիմունքներով տարեկան 4-5 օդաչու պատրաստելու անհրաժեշտության մասին և անտեսելով, որ 1 տարվա օդանավի վարձավճարի չափն ակնհայտորեն գերազանցում է օդանավ ձեռք բերելու արժեքը, 2012 թվականից միջոցներ չի ձեռնարկել քաղավիացիայի գլխավոր վարչությանը հատկացված պետական միջոցներով օդանավ ձեռք բերելու ուղղությամբ։ Ավելին, նույն ժամանակահատվածում «Diamond DA-40» սերիայի օդանավ ձեռք բերելու և իր ենթակայությամբ գործող ավիացիոն կրթությամբ զբաղվող ՓԲ ընկերությանը վարձակալությամբ հանձնելու համար, իրեն փաստացի պատկանող, սակայն հորեղբոր որդու անվամբ գրանցված ՍՊ ընկերության միջոցով բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայում գործող ընկերության հետ: Օդաչու-ուսանողների թռիչքային պրակտիկայի անցկացման նպատակով ՓԲԸ-ի կողմից 2012թ. նոյեմբերին և 2013թ. մարտին հայտարարվել են մրցույթներ, որոնք համարվել են չկայացած՝ հայտերի բացակայության պատճառով։ Դրանից հետո՝ 2013թ․ մայիսին, ՓԲԸ-ի գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել մրցույթը կազմակերպել առանց հայտարարության հրապարակման՝ բանակցային ընթացակարգի միջոցով։ Այն պայմաններում, որ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող «Diamond DA-40» սերիայի օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, քաղավիացիայի վերոհիշյալ պաշտոնյան, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված օդանավը գնելու շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող վերոնշյալ ՓԲԸ-ի պաշտոնյաին բանավոր հանձնարարել է բանակցային ընթացակարգի շրջանակներում ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա նշված ընկերության հետ կնքել մեկ թռիչքային ժամը 218.900 ՀՀ դրամով «Diamond DA-40 TDI» սերիայի օդանավի վարձակալության պայմանագիր: ՓԲ ընկերության պաշտոնյան, տեղեկացված լինելով, որ ՍՊԸ-ն փաստացի պատկանում է իր վերադասին՝ վերոհիշյալ պաշտոնատար անձին, ի կատարումն նրա հանցավոր մտադրության, խոչընդոտները վերացնելու և միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակելով վերջինիս, կազմել է նախահաշվային գնի և շուկայական գնի համեմատության վերաբերյալ կեղծ բացատրագիր այն մասին, թե իբր մեկ թռիչքային ժամի համար 218.940 ՀՀ դրամ վարձավճարը համապատասխանում է շուկայական գներին։ Դա այն պայմաններում, երբ 2008-2011թթ․ ընթացքում ՓԲԸ-ի կարիքների համար ԱՄԷ-ում գրանցված մեկ այլ ընկերության և նշված ՓԲԸ-ի միջև կնքված՝ ուսումնական օդանավի վարձակալության պայմանագրերով օդանավի մեկ ժամի վարձակալության առավելագույն արժեքը կազմել է 130.603 ՀՀ դրամ: Այնուհետ, հաշվի չառնելով, որ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող «Diamond DA-40» սերիայի օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել տեխնիկական բնութագրի պահանջներին, 2013թ. հունիսին ՓԲԸ-ի անունից հիշյալ ՍՊԸ-ի հետ կնքել է մեկ թռիչքային ժամը 218.900 ՀՀ դրամով օդանավը վարձակալելու պայմանագիր, իսկ 2016-2018թթ. հիշյալ պայմանագիրը հետագա փոփոխություններով վերակնքվել և գործել է մինչև 2018թ. սեպտեմբեր ամիսը: Ընդ որում, օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ պայմանագրի գործողության ընթացքում, առանց հիմնավորման, օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը արհեստականորեն բարձրացվել է. 2015 թվականից հիշյալ օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը դարձել է 257.580 ՀՀ դրամ, իսկ 2018 թվականի ապրիլից- սեպտեմբեր՝ 240.000 ՀՀ դրամ: ՍՊԸ-ի կողմից 2013թ. հուլիսին ընդամենը 86.210.827 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) արժեքով գնված «Diamond DA-40» սերիայի օդանավի վարձակալության արդյունքում ՓԲԸ-ի կողմից փաստացի քաղավիացիայի նշված պաշտոնյային պատկանող ընկերությանը 2013-2018թթ. ընթացքում բանկային փոխանցումների միջոցով վճարվել է 592.077.300 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ նույն ժամաքանակով թռիչքներն առավելագույնը կարող էին կազմել 317.887.702 ՀՀ դրամ, ինչպես նաև նույն ՓԲԸ-ի կարիքների համար նշված գնի սահմաններում օդանավ ձեռք բերելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների որևէ կերպ չհիմնավորված վատնումից: Այնուհետև հիշյալ պաշտոնյան, իրեն փաստացի պատկանող ընկերության գերշահույթն ավելացնելու նպատակով, 2014թ. ՓԲ ընկերության վերոհիշյալ աշխատակցի հետ համատեղ հաստատել է ՓԲԸ-ի ուսումնական պլանը, որով յուրաքանչյուր ուսանողի համար նախատեսված 150 ժամ ուսումնավարժանքային թռիչքները փոխարինել են 170 ժամով, իսկ 2015թ. թռչող ապարատների «թռիչքային շահագործում» մասնագիտության անվճար ուսումնական տեղերի հայտերի թիվը ամենամյա 5-ից դարձրել են 7՝ այն դեպքում, երբ արդեն իսկ նշված կենտրոնի շրջանավարտները, ազգային ավիափոխադրող ընկերության բացակայության պատճառով, չեն ունեցել քաղաքացիական ավիացիայի կողմից ՀՀ կառավարություն ներկայացված հայեցակարգով նախատեսված 5 տարի ժամկետով աշխատելու պայմանագիր: Բացի այդ, նույն պաշտոնյան, 2016թ. հունիսին զբաղեցրած պաշտոնից ազատվելուց ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերին, կազմակերպել է ՍՊԸ-ի 99% բաժնեմասի սեփականության իրավունքի փոխանցումն իր մորը: Այսպիսով, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նշված պաշտոնյայի կողմից, հիշյալ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի օժանդակությամբ, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վերը նկարագրված հանցավոր գործողությունների արդյունքում, պետությանը և ՓԲԸ-ի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Այսինքն՝ ՓԲԸ-ի կարիքների համար օդանավի վարձակալության համար հատկացված գումարներից 2013-2018թթ. ընթացքում վերոհիշյալ՝ իրեն փաստացի պատկանող ՍՊԸ-ին անհիմն ավել է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 274.189.598 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա, հսկող դատախազի որոշմամբ, քաղավիացիայի՝ նշված բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (արարքը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել մեղադրանք: Համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել նաև վերջինիս ազգականին և վերոնշյալ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:50 - 02 փետրվարի, 2024
«Եթե ֆիքսում ենք, որ լիազորությունների անցում չկա, լիազորությունների անցմանը որեւէ մեկը, այդ թվում՝ Լիլի Մկրյանը, չէր կարող օժանդակել». փաստաբան
 |aravot.am|

«Եթե ֆիքսում ենք, որ լիազորությունների անցում չկա, լիազորությունների անցմանը որեւէ մեկը, այդ թվում՝ Լիլի Մկրյանը, չէր կարող օժանդակել». փաստաբան |aravot.am|

aravot.am: «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի` օժանդակել է պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների չարաշահմանը: Երեկ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ մեկ ամսյա կալանք կիրառվեց նաեւ Լիլի Մկրյանի նկատմամբ: Նա ունի 2 տարեկան մանկահասակ երեխա, որը մինչ օրս օգտվում է մայրական կաթից։ Լիլի Մկրյանն անցնում է էկոնոմիկայի նախարարության 8 պաշտոնյաների՝ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով: «ՕԺանդակելը կայացել է իբրեւ խորհուրդներ, համապատասխան տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Լիազորությունների անցումը եւ չարաշահումը պաշտոնատար անձանց դեպքում քննչական մարմինը գնահատում է, ի թիվս այլ հանգամանքների, նաեւ այն, որ իբրեւ Անի Իսպիրյանը մրցույթի երկրորդ փուլի ժամանակ իրավունք չուներ լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաեւ խստացված որոշակի պայմաններում: Այսինքն՝ կողմերի համար առաջադրել որոշակի լրացուցիչ կամ խստացված պայմաններ: Բայց դա հիմնավոր չէ այնքանով, որքանով կան փաստական տվյալներ, այս պահին չեմ կարող բացահայտել դրանց բովանդակությունը, բայց դրանց համադրելիությունը ցույց է տալիս, որ Իսպիրյանն ուներ իրավունք լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաեւ խստացված որոշակի պայմաններով, ինչը չի կարելի ասել խտրական պայմաններ առաջադրելու մասին: Տվյալ պարագայում խոսքը գնացել է լրացուցիչ, որոշակի չափով խստացված պայմանների մասին, որի իրավունքը նա ունեցել է, նա պարզապես չէր կարող իր լիազորություններն անցնել… Հետեւաբար, եթե ֆիքսում ենք, որ լիազորությունների անցում չկա, լիազորությունների անցմանը որեւէ մեկը, այդ թվում Լիլի Մկրյանը, չէր կարող օժանդակել: Ինչ վերաբերում է չարաշահմանը, այստեղ չարաշահում եւս չկա: Իր լիազորությունների շրջանակում Անի Իսպիրյանը ինչ որ կատարել է՝ որեւէ ձեւ պետական շահին վնաս չի պատճառվել: Նույնիսկ պայմանականորեն ինչ գործողություններ էլ կատարած լինեն, ես ուղղակի չեմ կարող բոլոր փաստական տվյալների բովանդակությունը բացահայտել, ավելի շատ վկայում են այն մասին, որ դրանք եղել են հօգուտ պետության շահերի, ոչ թե ի վնաս: Ավելին ասեմ՝ այդ փաստական տվյալների մեջ նույնիսկ չի էլ երեւում, որ որեւէ մեկը եղել է շահագրգռված, իր կամ այլոց օգտին ինչ-որ գործողություններ կատարելու՝ ունենալով անձնական կամ նյութական շահագրգռվածություն: Ես չեմ կարող շատ մանրամասն ներկայացնել, բայց խոսքը մրցույթի մասին է… այս գործում առկա տվյալները վկայում են այն մասին, որ ամեն ինչ արվել է, որ այն ընկերությունը հաղթող համարվի, որն ավելի լավ պրոդուկտ կարող է տալ պետությանը երկարատեւ ժամկետով, այլ ոչ թե ամեն ինչ արվել է, որ այս ընկերությունը հաղթի ու կապ չունի, թե ինչ պրոդուկտ կտա»,- Aravot.am-ին ասաց Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:44 - 02 փետրվարի, 2024
Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով՝ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին որոշում էր ստորագրել, ըստ որի՝ Անի Իսպիրյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել էին Անի Իսպիրյանը և ևս 6 անձ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Նշենք նաև, որ նույն գործի շրջանակներում կալանավորվել են նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Նշենք նաև, որ մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ 
11:49 - 02 փետրվարի, 2024
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորել է

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորել է

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին, 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ Նրա փաստաբանի խոսքով՝ իրենք բողոքարկելու են որոշումը, քանի որ իրավաչափ չեն համարում։ Պաշտպանի խոսքով նա մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելուն օժանդակելու համար․ «Երեխաներ ունի` 2 և 4 տարեկան, այդ բոլոր մեղմացուցիչ հանգամանքներն անտեսվել են»։ Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր՝ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշենք, որ Անի Գևորգյանը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։  Այսօր հայտնի դարձավ, որ 2 ամսով կալանավորվել է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։ 
17:35 - 01 փետրվարի, 2024
Կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը

Կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը

Կոռուպցիոն չարաշահումների աղմկահարույց գործով այսօր 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը. «Լուրեր»-ին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: Հիշեցնենք, երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշենք, որ նույն գործով ձերբակալվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը: Վերջինս «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ Անի Գևորգյանի ձերբակալման մասով ՔԿ-ից մինչ այժմ պաշտոնական հաղորդագրություն չկա։ 
15:28 - 01 փետրվարի, 2024