Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ որպես կատակ է ընդունել ՌԴ-ի եւ Բելառուսի միությանը միանալու Լուկաշենկոյի առաջարկը
 |news.am|

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ որպես կատակ է ընդունել ՌԴ-ի եւ Բելառուսի միությանը միանալու Լուկաշենկոյի առաջարկը |news.am|

news.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտությունը, տեղեկացրել է inbusiness.kz-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ «Օրերս Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանին առաջարկեց մտնել Միութենական պետության մեջ։ Ես ըստ արժանվույն գնահատեցի նրա կատակը։ Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գոյություն ունեն նաեւ այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա այն մեզ պետք չէ, քանի որ մենք միացել ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրին եւ Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրին։ Մենք  հավատարիմ ենք մնում այդ միջազգային փաստաթղթերի շրջանակներում ունեցած պարտավորություններին»,- ասել է Ղազախստանի նախագահը։ Ավելի վաղ Բելառուսի նախագահը հանդես էր եկել առաջարկով, որպեսզի Ղազախստանը եւ հետխորհրդային տարածքի այլ հանրապետություններ մտնեն Բելառուսի եւ Ռուսաստանի միության մեջ, որպեսզի ավելի մոտ լինեն միջուկային զենքին եւ դրանից օգտվելու հնարավորություն ունենան։  Դա, ըստ Լուկաշենկոյի, հեշտ է անել. «Պետք է մտնել Բելառուսի եւ Ռուսաստանի միություն, եւ բոլորի համար միջուկային զենք կլինի»։
14:42 - 29 մայիսի, 2023
Ղազախստանը բացառել է ցանկացած միութենական պետության միանալու հնարավորությունը
 |1lurer.am|

Ղազախստանը բացառել է ցանկացած միութենական պետության միանալու հնարավորությունը |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության, հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին, որի ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրման տարբեր մակարդակների առկայության մասին՝ ուշադրություն հրավիրելով կառույցում Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության վրա։ «Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության»,- գրել է Ժելդիբայը սոցցանցերում և ընդգծել, որ «պետության ղեկավարի հիմնական ուղերձն այն է, որ ԵԱՏՄ-ում ինտեգրումը կարող է և պետք է ընթանա բացառապես տնտեսական հունով»։ «Ինչպես ընդգծել է նախագահը, տնտեսական ինտեգրումն ինքնանպատակ չէ, այլ տնտեսությունների զարգացման և մեր ժողովուրդների բարեկեցության բարելավման միջոցներից մեկը։ Այսինքն՝ ասոցիացիայի շրջանակներում ընդունված ցանկացած որոշում պետք է արդյունք բերի յուրաքանչյուր անհատ մասնակցի և, առաջին հերթին, ԵԱՏՄ բոլոր երկրների քաղաքացիներին»,- հավելել է խոսնակը։ ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։ 2023 թվականին միությունը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը։
12:06 - 26 մայիսի, 2023
Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան․ Տոկաև
 |panarmenian.net|

Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան․ Տոկաև |panarmenian.net|

panarmenian.net: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունի ՌԴ և Բելառուս միութենական պետություն, բայց կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Մենք ԵԱՏՄ շրջանակում ունենք միութենական պետություն, այսինքն` համաշխարհային պատմության մեջ եզակի նախադեպ է ստեղծվել կամ ֆենոմեն, ինչպես կուզեք՝ պետության ստեղծում «երկու երկիր-մեկ պետություն» բանաձևով, միասնական քաղաքական, իրավաբանական, ռազմական, տնտեսական, արժույթային, մշակութային, հումանիտար տարածքով։ Միասնական միութենական կառավարությամբ, միասնական միութենական խորհրդարանով, ներողություն եմ խնդրում, նույնիսկ միջուկյաին զենքը մեկն է երկուսի համար»,-ասել է Տոկաևը, հայտնում է Meduza-ն։ Տոկաևը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։ «Այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Թե ինչպես ենք աշխատելու այս պայմաններում՝ դա սկզբունքային հարց է։ Կարծում եմ, մենք պետք է քննարկենք այդ հարցը»,-ասել է նա։ 2022-ի ամռանը Պետերբուգի տնտեսական համաժողովում Տոկաևը «կվազիպետական տարածքներ» էր անվանել և Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները և ասել էր, որ Ղազախստանը նրանց անկախությունը չի ճանաչի, ինչպես չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։
13:45 - 25 մայիսի, 2023
ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

ՀԱՊԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարները այսօր Մինսկում կքննարկեն կոալիցիոն փոխգործակցության հարցեր, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: «Նիստի մասնակիցները կքննարկեն ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը»,- հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Նրա խոսքով՝ «նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև այլ փաստաթղթեր»: Նիստը կանցկացվի Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հայտնել է մամուլի քարտուղարը: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
10:05 - 25 մայիսի, 2023
Նախարար Սանոսյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր

Նախարար Սանոսյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին, կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարար Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նաև ապրիլի 27-28-ը սպասվող հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր։ Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։    
10:24 - 17 ապրիլի, 2023
Ղազախստանում արտակարգ պատահարի հետևանքով փլուզվել է երկհարկանի շենքը. փլատակներում հայտնաբերվել է մեկ մարդու մարմին
 |shantnews.am|

Ղազախստանում արտակարգ պատահարի հետևանքով փլուզվել է երկհարկանի շենքը. փլատակներում հայտնաբերվել է մեկ մարդու մարմին |shantnews.am|

shantnews.am: Ժանաոզենում (Ղազախստանի Մանգիստաու շրջանի քաղաք) տան փլատակների տակ հայտնաբերվել է մեկ մահացածի դի, տուժածների թիվը հասել է 12-ի, հայտնում է շրջվարչակազմի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ երկուշաբթի վաղ առավոտյան գազի բալոն է պայթել 12 բնակարան ունեցող երկհարկանի բնակելի շենքում, ինչի հետևանքով փլուզվել է մուտքերից մեկը։ «Ժամը 08.30-ի դրությամբ տուժել է 13 մարդ, այդ թվում՝ մեկ դի, հինգ հոգի հոսպիտալացվել է, 7 հոգի տուն է բաց թողնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մարզպետարանի տեղեկություններով՝ պայթյունից նախապես վնասվել է երեք բնակարան։ Դեպքի վայրում բեկորների հեռացումը շարունակվում է։ Պատճառն ու հանգամանքները պարզված են։ Շրջանի ղեկավար Նուրլան Նոգաևը, ով գտնվում է պայթյունի վայրում, համակարգում է փլատակների հեռացման աշխատանքները։ Դեպքի վայրում աշխատանքներում ներգրավված է մոտ 300 մարդ, այդ թվում՝ փրկարարներ, շներով զբաղվողներ, ոստիկաններ, բժիշկներ, զինվորականներ և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
10:09 - 17 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը

Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ղազախ գործընկերոջը մարտ ամսին կայացած մրցակցային մթնոլորտում անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Կողմերը փաստել են, որ Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը բարեկամական է, որի կարևոր գործոնն է ակտիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափով: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շեշտելով խորհրդարանականների համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: Մաուլեն Աշիմբաևն Ալեն Սիմոնյանին է փոխանցել իրենց երկրում առաջիկայում իրականացվելիք օրենսդրական փոփոխություններին առնչվող տեղեկատվություն, որի արդյունքում առավել ճկուն համագործակցություն է ուղենշվելու ԱՊՀ երկրների խորհրդարանների հետ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին հաջորդած և մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը: Նա նշել է, որ ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են Հայաստանի Հանրապետության զինծառայողներին, հրազենից, ապա նաև խոշոր տրամաչափի զենքից հրահրել և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների և պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը. կան զոհեր և վիրավորներ: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի առաջմղման գործում և ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ հույս ունենալով, որ Ղազախստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա այդ հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նաև մտահոգություն է հայտնել պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում Ղազախստանում հայ համայնքի դերակատարությանը: Ղազախ գործընկերն ընդգծել է հայ համայնքի ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական և քաղաքական կյանքում:
14:48 - 14 ապրիլի, 2023
Ղազախստանում կրկին անհանգիստ է. բողոքի ցույցեր և կալանավորումներ |news.am|

Ղազախստանում կրկին անհանգիստ է. բողոքի ցույցեր և կալանավորումներ |news.am|

news.am: Ապրիլի 11-ի երեկոյան Ժանաոզեն քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվել է մինչև 2000 մարդ՝ պահանջելով ազատ արձակել Աստանայում կալանավորված նավթագործներին։ Այս մասին հայտնում է КазТАГ-ը։ Ժանաոզենի նավթագործները ապրիլի 11-ի գիշերն անցկացրել են КазМунайГаз ԲԲԸ (КМГ) ազգային ընկերության կենտրոնական գրասենյակում: КезБи-ի և BБерали Мангистау Company-ի նախկին աշխատակիցները խոստանում են գործադուլ անել Աստանայում, քանի դեռ զբաղվածության խնդիրն ամբողջությամբ չի լուծվել։ Երկրի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևը հայտարարել է, որ Ժանաոզենի նավթագործներն Աստանայում գործադուլ են անում՝ իրարանցում ստեղծելու նպատակով։ Ավելի ուշ, արագ արձագանքման հատուկ ջոկատը Ժանաոզենի բոլոր ցուցարարներին բերման է ենթարկել։ Որոշ ձեռնարկություններ դադարեցնում են գործունեությունը՝ ի նշան համերաշխության։ Հավաքվածների թիվը գնալով աճում է։ Երեկոյան մոտ ինտերնետն ու բջջային կապը քաղաքում անհետացել են։
09:21 - 12 ապրիլի, 2023
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում
 |factor.am|

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում |factor.am|

factor.am: Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանում ճեպազրույցի ժամանակ։ «Ես տեղեկացրել եմ իմ ղազախստանցի գործընկերոջը բանակցային գործընթացի ներկա կարգավիճակի մասին։ Մենք հաստատակամ ենք հարաբերությունները կարգավորելու հարցում: Հենց Ադրբեջանն է առաջարկել սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, որը գործնականում սկսվել է, բայց այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ «դրան,սակայն, այլընտրանք չկա»։ «Մենք նայում ենք ապագային և հավատում ենք, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի կանոնադրության սահմանների անձեռնմխելիության, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի`շրջելով բազմամյա թշնամության էջը»,-ասել է Ալիևը։
17:56 - 10 ապրիլի, 2023
Ղազախստանը նախատեսում է ավելացնել Ադրբեջանի տարածքով նավթի մատակարարումները. կայացել է Տոկաև-Ալիև հանդիպումը
 |armenpress.am|

Ղազախստանը նախատեսում է ավելացնել Ադրբեջանի տարածքով նավթի մատակարարումները. կայացել է Տոկաև-Ալիև հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի իշխանությունները մտադիր են մեծացնել հանրապետությունից Ադրբեջանի տարածքով արտահանվող նավթի ծավալը։ Նման հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը: Այսօր մեր առաջնահերթ խնդիրն է համաշխարհային շուկաներ էներգառեսուրսների մատակարարման հետագա դիվերսիֆիկացումը: Ինչպես գիտեք, մեր պայմանավորվածությունների շնորհիվ այս տարի Ադրբեջանի տարածքով առաքվել է ղազախական նավթի առաջին խմբաքանակը: Հաջորդ քայլը մատակարարումների ծավալների ավելացումն է և դրանց երկարաժամկետ, կայուն բնույթ տալը», - ասել է Տոկաևը լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա նաև նշել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու ներուժի լիարժեք բացահայտման կարևորությունը: «Խոսքը լոգիստիկ ծառայությունների բարելավման, միասնական տրանսպորտային օպերատորների ստեղծման, տեխնիկական և սակագնային պայմանների արդիականացման, վարչական խոչընդոտների վերացման և փակ լոգիստիկ ցիկլ ստեղծելու մասին է», - կարծում է Ղազախստանի նախագահը։ Տոկաևը հիշեցրել է, որ ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև Կասպից ծովի հատակի երկայնքով օպտիկամանրաթելային կապի գծի անցկացման ուղղությամբ։ «Հաշվի առնելով այս նախագծի ռազմավարական նշանակությունը՝ մենք հանձնարարել ենք ապահովել դրա ժամանակին մեկնարկը: Դրա հետ մեկտեղ, ադրբեջանցի գործընկերներին հրավիրվում են համատեղ նախագծեր իրականացնել հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում, ինչպես նաև օգտագործել ՏՏ ստարտափների ղազախական հարթակները», - ասել է Ղազախստանի ղեկավարը՝ շեշտելով նաև համագործակցությունը ֆինանսական ոլորտում։
17:53 - 10 ապրիլի, 2023
Երևանում անցկացվել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը

Երևանում անցկացվել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը

Երևանում ապրիլի 6-7-ը կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ 41-րդ նիստը ևս մեկ քայլ է՝ ուղղված ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը: «Միայն մեր մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ ի նպաստ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև ձևավորված փոխըմբռնման և համագործակցության բարձր մակարդակը հնարավորություն է տալիս արագ արձագանքել և փոխընդունելի ու արդյունավետ լուծումներ գտնել ծագած խնդիրների դեպքում»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը։ ՊԵԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ քննարկումը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը դյուրացնելու,  ինչպես նաև մաքսային ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ:   Միավորված կոլեգիայի որոշմամբ Միավորված կոլեգիայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը՝ 1 տարի ժամկետով։ Նիստի ընթացքում ստորագրվել է 22 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին: Մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգմանը և հայտարարագրման առանձնահատկություններին, անձնական օգտագործման ապրանքների և դրանց բացթողնման հետ կապված առանձին հարցերին, մաքսային վճարների չվճարման ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ապրանքների դասակարգման ռիսկերի պրոֆիլների մշակմանն ուղղված մի շարք հարցեր։ Հաստատվել են նաև միավորված կոլեգիայի և դրան կից գործող աշխատանքային խմբերի 2023 թվականի աշխատանքային ծրագրերը և միջոցառումների ցանկերը։ Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 42-րդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում:
19:01 - 07 ապրիլի, 2023
Ռուսաստանը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի հետ. «Վեդոմոստի» |tert.am|

Ռուսաստանը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի հետ. «Վեդոմոստի» |tert.am|

tert.am: Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հարցման հավելվածում, որը 2023 թվականի մարտի 16-ին ուղարկվել է դաշնակից պետությունների բոլոր խոշոր բջջային օպերատորներին և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը։Փաստաթուղթը «Վեդոմոստիի» տրամադրության տակ է, դրա իսկությունը հաստատել են ԶԼՄ-ի աղբյուրները։ Մինչև 2024 թվականի վերջ այս երկրների հեռահաղորդակցական ընկերությունները պետք է մշակեն ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոններ։ Այնուհետև օպերատորները պետք է իջեցնեն միջազգային կապի սակագները և ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար բջջային կապի ծառայությունների համար համապատասխան սակագներ կսահմանեն։
12:56 - 29 մարտի, 2023
Ղազախստանի ընտրություններում առաջատարը Տոկաևին աջակցող «Ամանաթ» կուսակցությունն է․ Exit poll |azatutyun.am|

Ղազախստանի ընտրություններում առաջատարը Տոկաևին աջակցող «Ամանաթ» կուսակցությունն է․ Exit poll |azatutyun.am|

azatutyun.am: Կիրակի օրը Ղազախստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի «Ամանաթ» կուսակցությունը։ Նախնական արդյունքների համաձայն իշխող կուսակցությունը ստացել է ղազախ ընտրողների քվեների 53 տոկոսը։ Ընտրատեղամասերի հարևանությամբ անցկացված հարցումների՝ էքզիթ-փոլերի արդյունքների համաձայն, իշխող կուսակցությունից բացի Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատում ներկայացված կլինի ևս 5 քաղաքական ուժ։ Խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը հաղթահարած ուժերից մեկը՝ «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցությունը, հայտարարել է ընտրությունների արդյունքները բողոքարկելու մտադրության համար։ Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ կիրակնօրյա ընտրությունների ընթացքում մի շարք տեղամասերում լուրջ խախտումներ՝ մասնավորաբար քվեատուփերի լցոնումներ են արձանագրվել։
14:08 - 20 մարտի, 2023
Ղազախստանում այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվում
 |tert.am|

Ղազախստանում այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվում |tert.am|

tert.am: Ղազախստանում այսօր անցկացվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Երկրի ամբողջ տարածքում բացվել են ընտրատեղամասեր Մեջիլիսի՝ խորհրդարանի ստորին պալատի և մասլիխաթների՝ տեղական ներկայացուցչական մարմինների պատգամավորների արտահերթ ընտրությունների համար: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին: Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մուխթար Երմանը նշել է, որ երկրի շրջանների մեծ մասում ընտրատեղամասերը բացվել են Աստանայի ժամանակով առավոտյան ժամը 7:00-ին: «Ըստ Ալմաթի, Շիմքենդ և Աստանա քաղաքների տարածաշրջանային հանձնաժողովների տրամադրած օպերատիվ տվյալների՝ քվեարկությունը սկսվել են երկրի բոլոր 10146 ընտրատեղամասերում և արտասահմանյան երկրներում Ղազախստանի Հանրապետության ներկայացուցչությունների 18 ընտրատեղամասերում»,- ասել է Երմանը։
13:07 - 19 մարտի, 2023