Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր՝ ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին։ 1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ 2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 - 2017թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։ 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը և վերջինս շարունակել է պաշտոնավարել։ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: 

2020թ. դեկտեմբերի 2-ին նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

Մանե Թանդիլյանն աընդունելի է համարում բյուջեի օրենքի՝ ԱԺ-ի հնարավորությանն առնչվող փոփոխությունը |armenpress.am|

Մանե Թանդիլյանն աընդունելի է համարում բյուջեի օրենքի՝ ԱԺ-ի հնարավորությանն առնչվող փոփոխությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անընդունելի է համարում, որ կառավարությունը բյուջեի գումարները տեղաբաշխելու, միջծրագրային փոփոխություններ անելու հնարավորություն ունենա՝ առանց ԱԺ-ի միջամտության, հավանության: Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկմանն իր ելույթում: Նա նախ պարզաբանեց՝ գործող կարգավորմամբ կա, ենթադրենք 160 մլրդ դրամի պակասուրդ, նույն օրենքով նախատեսում է, որ կառավարությունը գործող ծրագրերի միջև փոփոխություն անելու հնարավորություն ունի մինչև 3 տոկոսի սահմաններում, և չպետք է գերազանցի պակասուրդը: «Այս նախագծով պակասուրդի չափն ավելացել է՝ հասցվելով 324 մլրդ դրամի: Եվ ահա այդ սահմաններում կառավարությունը կարող է կատարել միջծրագրային փոփոխություններ՝ առանց սահմանափակման: Այսինքն՝ եթե մինչև այդ կար 3 տոկոս սահմանափակումը, հիմա այն չկա, կարող է տեղաբաշխումներ անել, ծրագրեր, միջոցառումներ անել, որոնց մասին դուք պոստ ֆակտում կիմանաք կամ ոչ»,-ասաց Թանդիլյանը: Նա նկատեց, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծի ձևակերպումները մեջբերելով շեշտում էր, որ դրանք պետք է պայմանավորված լինեն բացառապես կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմամբ։ Սակայն Թանդիլյանի կարծիքով՝ գործնականում կարելի է ասել, թե յուրքանչյուր միջոցառում կապ ունի կորոնավիրուսի, դրա հետևանքների վերացման հետ:Պատգամավորը կարծում է, որ արտակարգ դրությունը կավարտվի, բայց այս կարգավորումը կմնա, և մինչև տարվա վերջ կառավարությունն ինչպիսի միջոցառում ուզի, կանի և իշխանական պատգամավորները կհավատան, կվստահեն կառավարության գործընկերներին:«Մենք որպես ընդդիմություն չպետք է հավատանք ու վստահենք, պետք է համոզվենք: Ակնհայտորեն կան միջոցառումներ, որոնք կարող են կապ չունենալ կորոնավիրուսի հետ: Ինչո՞ւ մենք այստեղ՝ ԱԺ-ում չքննարկենք ու չբացահայտենք խոցելի հատվածները, հարկաբյուջետային կանոնի պահպանման խախտումը: Ես պնդում եմ, որ մենք որևէ պարագայում, անգամ արտակարգ դրության պայմաններում չպետք է թույլ տանք կառավարությանը անել ծրագրեր, տեղաբաշխել բյուջեի գումարները՝ առանց ԱԺ-ի միջամտության»,-ասաց նա: Թանդիլյանն ԱԺ-ին լծակներից զրկելը համարեց անընդունելի՝  մանավանդ, որ դա ավելի շատ ընդդիմության գործիք է: Պատգամավորներից մի քանիսը ապրիլի 28-ի ԱԺ նիստում քննարկմանը մտահոգություն էին հայտնել՝ մասնավորապես նշել, որ նախագծով ըստ էության, խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը՝ գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը: Ջանջուղազյանն արձագաքնել էր՝ շեշտելով, որ այդ փոփոխությամբ կառավարությանը ճկունություն է տրվում միայն կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով միջոցառումների իրականացման համար: 
14:15 - 29 ապրիլի, 2020
Թանդիլյանն առաջարկում է տնտեսավարողի չվճարված հարկերի  համար 2-րդ, 3-րդ եռամսյակին տույժ չհաշվարկել |armenpress.am|

Թանդիլյանն առաջարկում է տնտեսավարողի չվճարված հարկերի համար 2-րդ, 3-րդ եռամսյակին տույժ չհաշվարկել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում տնտեսավարողների չկատարած հարկային պարտավորությունների պատճառով երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժ չհաշվարկել: Թանդիլյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 22-ի նիստում Միքայել Մելքումյանի՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է չկատարած հարկային պարտավորության համար հաշվարկվող տույժի չափը նվազեցնել: Թանդիլյանը նկատեց, որ տույժերի թեման անհանգստացնում է շատ տնտեսավարողների: «Իմ առաջարկն է՝ հաշվի առնելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կա ու դեռ տևելու է,  երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժը ընդհանրապես չհաշվարկվի: Դա բոլորին պետք է այս ժամանակում:  Հաշվի առնելով, որ շրջանառու դրամական միջոցների կտրուկ անկում է տեղի ունենում, պետք է ուղղակի ազատել երկրորդ, երրորդ եռամսյակների տույժերից: Պատգամավորի առաջարկով միայն դրանից հետո պետք է շարունակել 0,04 տոկոսով հաշվարկումը»,-ասաց Թանդիլյանը: Նա նաև առաջարկեց, որ շահութահարկի կանխավճարները կամ տոկոսները փոխվեն կամ վճարման ժամանակահատվածը հետաձգվի:
16:35 - 22 ապրիլի, 2020
Բոլոր համայնքապետերը կպարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել. նախագիծը երկրորդ ընթերցմամբ ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |hetq.am|

Բոլոր համայնքապետերը կպարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել. նախագիծը երկրորդ ընթերցմամբ ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկին, որի համաձայն՝ բոլոր համայնքապետերը պարտավորվում են եկամուտների հայտարարագիր ներկայացնել: Նախագիծը քննարկման էր դրվել երկրորդ ընթերցմամբ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր միաձայն` 95 ձայնով: Առաջին ընթերցմամբ պատգամավորն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ մինչև 15 հազար բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները ևս պարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել: Գործող օրենքով նման պարտավորություն դրված է միայն 15 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների վրա: Այժմ առաջարկվում է որևէ տարբերակում չդնել, թե քանի բնակիչ ունի համայնքը և ամրագրել, որ բոլոր համայնքների ղեկավարներն են պարտավոր եկամուտների հայտարարագիր ներկայացնել: Այն ներկայացվեց քվեարկության և, ստանալով դրական եզրակացություն, ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ:
15:18 - 09 ապրիլի, 2020
Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը` «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ

Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը` «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ

Մարտի 10-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: ՀՀ Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանը նշել է, որ իրականացվել է կառույցի՝ 2017-2018թթ-ի գործունեության համապատասխանության եւ կատարողականի հաշվեքննություն, որի ընթացքում կիրառվել է զննում, դիտարկում, հարցում, վերահաշվարկ եւ այլն: Նրա խոսքով՝ հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես 2017-2018թթ-ի ընթացքում 87 աշխատակիցների հետ կնքվել է հաստատված հաստիքացուցակների դրույքաչափերից պակաս պայմանագրեր: Ընկերությունը 2017թ-ին կատարել է շուրջ 301,738,0 հազ. դրամի գնումներ բանակցային ընթացակարգերով  եւ մեկ անձից, որով եւ խախտել է  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները: Ըստ բանախոսի՝ հաշվետու ժամանակահատվածում փաստացի հաշվարկված եւ վճարված աշխատավարձերը չեն գերազանցել նախատեսված աշխատավարձի ֆոնդերը: Հաշվեքննիչ պալատը խնդիրների վերացման նպատակով «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին ներկայացրել է 21 առաջարկ, որոնք ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, մեծամասամբ ընդունելի են եղել ընկերության կողմից:Նիստի երկրորդ մասն ընթացել է դռնփակ ձեւաչափով:
17:37 - 10 մարտի, 2020
Նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, անկեղծ ասած՝ ցանկություն էլ. Վարչապետ |aysor.am|

Նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, անկեղծ ասած՝ ցանկություն էլ. Վարչապետ |aysor.am|

aysor.am: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը վարչապետին հիշեցրեց նրա խոսքը, երբ վերջինս ասել էր, թե պետական համակարգում ծրարով փող ստանալը համակարգային կոռուպցիայի նշան է։ «Այս երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինները զբաղվե՞լ են Ձեր այդ հայտարարությամբ և որևէ նման կոռուպցիոն բացահայտում իրականացվե՞լ է», - հարցրեց Մանե Թանդիլյանը։ «Ես նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, և անկեղծ ասած, ցանկություն էլ չունեմ։ Երբ իրավապահ մարմիններն այնքան արդյունավետ կլինեն, որ կհասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվել, դա կնշանակի, որ մենք համակարգային լուրջ հաջողությունների ենք հասել։ Պետք է արձանագրենք, որ նման պրոցեսը կարող է տեղի ունենալ երկու մարդու միջև և այդ պրոցեսի բացահայտման հետ կապված ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է, նույնիսկ՝ ամենազարգացած իրավապահ համակարգ ունեցած երկրներում։ Այն պահին, երբ ես նման հայտարարություն արել եմ, այդ երևույթն արդեն իսկ դադարեցված է եղել, բացառվել է նման երևույթի գոյությունը և եթե հանկարծ այդպիսի տեղեկություններ ունենաք, խնդրում եմ, անպայման հայտնեք դրա մասին, որովհետև այդպիսի բան չկա և չպետք է լինի»,- պատասխանեց վարչապետը։ Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետն այդ հարցը տվել է իր ենթականերին և պատասխան ստացել է։ «Քանի որ Դուք էլ եք իմ կառավարությունում նախարար եղել, ես հիմա Ձեզ հարցնում եմ՝ տիկին Թանդիլյան, եղե՞լ է նման բան Ձեզ հետ, թե՞ ոչ», - պատասխանեց Փաշինյանը։
18:06 - 04 մարտի, 2020
ԼՀԿ–ն առաջարկում է կենսաթոշակառուի ՀՀ-ում գտնվելու փաստը բանկի կողմից հաստատվի նաև առանց նրա բանկ ներկայանալու. Մանե Թանդիլյան |tert.am|

ԼՀԿ–ն առաջարկում է կենսաթոշակառուի ՀՀ-ում գտնվելու փաստը բանկի կողմից հաստատվի նաև առանց նրա բանկ ներկայանալու. Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օրենքի 35-րդ հոդվածը լրացնել։«Ըստ գործող օրենքի՝ անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու համար կենսաթոշակառուները պետք է վերջին 12 ամսվա ընթացքում ներկայանան բանկ, սակայն կենսաթոշակառուների մոտ բանկ ներկայանալու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Եվ այդ հարցով շատերին են դիմել»,– ասաց նա:Պատգամավորը նշեց, որ իրենք լուծում են առաջարկում, որը նախատեսում է հեռահար եղանակով բանկի կողմից ինքնության հաստատման գործընթաց:Եվ առաջարկում ենք սահմանել, որ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով: Կառավարության առաջարկով երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել է ձևակերպման փոփոխություն, չի կատարվել բովանդակային փոփոխություն»,- ասաց նա:Մանե Թանդիլյանը նաև նշեց, որ գործող 17 բանկերից 4-ը նման ծառայություն արդեն իսկ մատուցում է, 2-ը դրանց մատուցումը կարգավորելու ընթացքի մեջ են:
14:29 - 03 մարտի, 2020
Ունեք 3 ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը ԱԺ բերելու համար, այլապես դա կանենք մենք. Մանե Թանդիլյանը՝ Սոցապնախարարությանը |tert.am|

Ունեք 3 ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը ԱԺ բերելու համար, այլապես դա կանենք մենք. Մանե Թանդիլյանը՝ Սոցապնախարարությանը |tert.am|

tert.am: Այստեղ շեշտում ենք «բազմազավակ ընտանիք» եզրույթը, բայց կարող է զարմանաք, ամեն մեկդ տարբեր բան եք հասկանում «բազմազավակ ընտանիք» ասելով, որովհետև նման եզրույթ սահմանված չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով  «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծին, որի զեկուցողն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:«Մենք չունենք օրենք, թե որն  է բազմազավակ ընտանիքը՝ երեք և ավելի՞, թե չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, քանի որ այդ օրենքը ամիսներով, նաև տարիներով դրված է դարակներում: Ես պնդում եմ, պարո՛ն Ուդումյան, նաև փոխանցեք նախարարություն, որ դուք ունեք երեք ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը բերելու ԱԺ, այլապես դա կանենք մենք: Ինչո՞ւ եմ այս տոնով խոսում, քանի որ շատ լավ է վճարները անելը, խրախուսելը, բայց դա միակ միջոցը չէ, ավելին` դա ամենևին հենց այն միջոցը չէ, որը խրախուսում է բազմազավակ ընտանիքներին, կամ ընդհանրապես ծնելիությունը, որը, ըստ էության, այսօր արդեն կատաստրոֆիկ ծանր վիճակում է և առաջին անգամ Լոռու մարզում պոպուլյացիա է գրանցվել»,-ասաց նա:Մանե Թանդիլյանը նշեց, որ ժողովրդագրական ազդեցությունը բարելավելու համար հինգ կոմպոնենտ կա՝ բնակարան, կրթություն, բժշկություն, դրամական աջակցություն և աշխատանք։ Եվ այս հինգ կոմպոնենտները պետք է արտացոլված լինեն «Բազմազավակ ընտանիքների» մասին օրենքում։Նախագծով առաջարկվում ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը պետք է սահմանվի Կառավարության որոշմամբ: «Այս պահին ունենք ինը ընտանիքներ, որոնք ստացել են Ծնողական փառքի մեդալ: Մեդալին արժանանալու հիմնական երկու պայմանն են՝ վեց և ավելի երեխայի առկայությունը և ընտանիքի մասին դրական ձևավորված կարծիքը: Այս ընտանիքների համար Կառավարությունն առաջարկում է ամսական պատվովճար սահմանել 40 հազարի չափով»,-ներկայացրել է փոխնախարար Ուդումյանը:
14:20 - 03 մարտի, 2020
Հանրաքվեն հակասահմանադրական է, գրիչի հայտնի պատմությունից հետո իշխանությունն այսկերպ փորձում է լուծել մեկ անձի հարց. Մանե Թանդիլյան |tert.am|

Հանրաքվեն հակասահմանադրական է, գրիչի հայտնի պատմությունից հետո իշխանությունն այսկերպ փորձում է լուծել մեկ անձի հարց. Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: Իշխանության մարտավարությունը որևէ մեկին քարկոծելն է, և երբ իր դիմաց չկա այդպիսի մեկը, իշխանական քարոզչամեքենան թուլանում է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Հանրաքվեի ամբողջ գործընթացը մենք համարում ենք հակաիրավական և հակասահմանադրական, այդ պատճառով դրան չենք մասնակցելու: Արդյոք նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները. մեր պատասխանն է՝ ոչ, և այդ միջոցին դիմելով՝ մենք շատ բան կքանդենք: Եթե ԲՀԿ-ն միանա մեզ, մենք այսօր էլ ստորագրահավաք կանենք ու կդիմենք ՍԴ-ին: Բայց ակնհայտ է, որ նրանք մեզ չեն միանա»,- ասել է պատգամավորը: Ըստ Թանդիլյանի՝ ԲՀԿ-ն կաշկանդված է իր քաղաքական որոշումներում, քանի որ խոցելի է և կախյալ՝ ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի»: «Մենք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ունենք, պետք է մշակենք համակարգային լուծումներ: Սուպերվարչապետական համակարգը շարունակում է գոյություն ունենալ, անհրաժեշտ է փոխել ամբողջ փաստաթուղթը, ոչ թե ընդամենը մեկ հոդված: Մենք մեկ մարդու համար գնում ենք հանրաքվե անելու, Սահմանադրություն փոխելու»,- ասել է Թանդիլյանը: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանության ցանկությունն այն էր, որ ԼՀԿ-ն ներգրավվի «Ոչ»-ի շտաբում, և իրենց խրտվիլակ թիրախ դարձնեն. «Մեր ժողովուրդն ավելի արագ համախմբվում է ընդդեմի, ոչ թե հանունի գաղափարի ներքո: Իշխանությունը հատում է բոլոր վտանգավոր գծերը: Եթե քեզ հետ չհամաձայնվողին համարում են հակապետական, լրջագույն հարված են հասցնում իրավունքի գերակայությանը և պետական շահին: Երկրի առաջին դեմքի շուրթերից հնչող նման արտահայտություններն անթույլատրելի և վտանգավոր են»: Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բարոյազրկում է սեփական անցած ճանապարհը, քանի որ ԼՀԿ-ի հետ նույն դաշինքում է եղել. «Ամբողջ իշխանական ապարատը մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանի համար հակաիրավական գործընթաց է սկսում՝ ժողովրդին էլ դրա մասը դարձնելով: Նա, ով ձեզ հետ է, անմե՞ղ է, դուք քավարա՞նն եք, մեղքերի թողությո՞ւն եք տվել նրանց: Ով ձեզ հետ է, սուրբ է, ով ձեզ հետ չէ՝ հակապետակա՞ն է»: Ավելին՝ tert.am-ում
11:01 - 14 փետրվարի, 2020
Առաջարկում ենք՝ խնդիրը կա, եկեք լուծենք այսօր, երբ կբերեք համակարգային փոփոխությունները, կքննակենք դրանք. Մանե Թանդիլյանը բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|

Առաջարկում ենք՝ խնդիրը կա, եկեք լուծենք այսօր, երբ կբերեք համակարգային փոփոխությունները, կքննակենք դրանք. Մանե Թանդիլյանը բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|

tert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: «Անցած տարի քննարկում էինք երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսումն ապահովելու հնարավորությունը, և ներկայացրել ենք նախագիծ, որը առաջին ընթերցմամբ անցավ, և երկրորդ ընթերցմամբ ձեր փոխնախարարը համոզեց իշխանական գործընկերներին դեմ քվեարկել նախագծին՝ փաստարկելով, որ ներկայացվելու է բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, որտեղ ֆինանսավորման համակարգում առաջարկվում է հիմքում դնել ընտանիքի անապահովության գնահատման մեխանիզմ անվճար կրթության մասին»,-ասաց նա և հիշեցրեց, որ փոխնախարարը նշել էր, որ ծրագիրը մասնագիտական քննարկման է ուղարկվել և մինչև տարվա վերջ կներկայացվի Ազգային ժողով, այնինչ չի ներկայացվել: Կրթության, գիտության սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ չի հիշում այդ քննարկումը և մինչև տարվա վերջ չի ներկայացվել, քանի որ ծավալները և փոփոխությունները շատ մեծ են եղել, մարտ ամսին նոր կգա Ազգային ժողով: Մանե Թանդիլյանը արձագանքեց՝ գիտի, որ ընտանիքի անապահովության համակարգի գնահատման համակարգի վերաբերյալ կառավարությունը բարեփոխման նպատակ ունի. «Երբ ֆինանսավորման համակարգի խոստում եք տալիս և առաջարկում եք դեմ քվեարկել, հետո չի ներկայացվում  նախագիծը, ես վստահ չեմ, որ երկու-երեք ամսից կբերեք, իսկ մենք առաջարկում ենք, որ խնդիրը կա, եկեք լուծենք այսօր, երբ կբերեք համակարգային փոփոխությունները, կքննարկենք դրանք: Բայց դուք չեք լսում մեզ, համոզում եք՝ դեմ քվեարկել, բայց ես հայտարարում եմ, որ նորից շրջանառության մեջ ենք դնելու այդ օրենքը և մինչև դա չբերեք նորից, հույս ունեմ, որ իշխանական մեր գործընկերները կաջակցեն և ձեր խոստմանը ականջալուր չեն լինի»,-ասաց նա:
17:55 - 12 փետրվարի, 2020
ԱԺ-ում չընդունվեց ժամկետանց վարկերի մասին օրինագիծը |armtimes.com|

ԱԺ-ում չընդունվեց ժամկետանց վարկերի մասին օրինագիծը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում չընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 40 պատգամավոր, դեմ՝ 62, ձեռնպահ մնացին 10-ը: Ինչպես ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, նախագիծը բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված արտաբալանսում պահվող ժամկետնանց պարտավորություններին է վերաբերում: «Տարիների ընթացքում այդ պարտավորությունները կուտակվում են, եւ սրանց մասով բանկերը եւ վարկային կազմակերպություններն ունենում են խնդիր՝ կապված հարկային օրենսդրության հետ»,- ասաց Թանդիլյանը: Ըստ Թանդիլյանի ներկայացրած տվյալների՝ բանկային համակարգում ժամկետանց վարկերը կազմում են 13%, որոնցից արտաբալանսում պահվում է մոտ 8%-ը: «Հաճախ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են լինում ներել ժամկետանց պարտավորությունների մի մասը՝ մնացած մասը միանվագ կամ նոր ժամանակացույցով վճարելու պարագայում: Կա նաեւ պարտքի զիջման հնարավորություն՝ որոշակի զեղչերով: Սակայն այս բոլոր դեպքերում ֆինանսական կառույցների համար առաջանում են հարկային պարտավորություններ, մասնավորապես՝ ներված վարկի տոկոսագումարի տույժի համար բանկերը վճարում են շահութահարկ»,- ասաց Թանդիլյանը՝ հավելելով, որ, ըստ նոր նախագծի, հնարավորություն է ընձեռվելու առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման եւ զեղչով զիջման գործարքներ: Նրա պնդմամբ՝ սա կնպաստի նաեւ վարկերի տոկոսների նվազմանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտնեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը: Նրա պնդմամբ՝ Կառավարությունը նախագիծը խնդրահարույց է համարել, որովհետեւ հնարավոր է՝ ավելանա վարկառուների անպարտաճանաչ վարքագիծը: «Կառավարությունն ու Կենտրոնական բանկը կարծիք են հայտնել, որ ավելի ինստիտուցիոնալ մոտեցումների են կողմ, հանձնաժողովում նախագիծն ստացել է բացասական եզրակացություն»,- ասաց պատգամավորը:
12:56 - 11 փետրվարի, 2020
ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը |armenpress.am|

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նախագիծը հեղինակել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Հանձնաժողովի նիստում այն ներկայացրեց խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Հանրային ծառայությունների մասին օրենքում փոփոխությունը վերաբերում է 15 հազար բնակիչ ունեցող համայնքների համայնքապետերի և նրանց տեղակալների հայտարարագրման առաջարկին: Փոփոխությամբ առաջարկում ենք ընդգրկել բոլոր համայնքապետերին և նրանց տեղակալներին, առանց բնակիչների քանակի սահմանափակման։ Հետևաբար, բոլոր համայնքների համայնքապետերն ու համայնքի ղեկավարի տեղակալները կդառնան հայտարարագիր ներկայացնող անձ»,- ասաց Թանդիլյանը: Պատգամավորը նշեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի ընդունումից հետո իրենք փոփոխել են հայտարարագիրը ներկայացնելու ժամկետները: Հանձնաժողովի նիստում որոշվեց հետաձգել նախագծի քվեարկությունը և լրամշակել այն: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է նոյեմբերի 13-ի Ազգային ժողովի նիստում:
12:18 - 10 փետրվարի, 2020
Անպարտաճանաչ պարտապանների ցանկը պետք է հրապարակվի. նրանց վարքագծի հետևանքով են նաև վարկերի տոկոսները այդքան բարձր. Մանե Թանդիլյան |tert.am|

Անպարտաճանաչ պարտապանների ցանկը պետք է հրապարակվի. նրանց վարքագծի հետևանքով են նաև վարկերի տոկոսները այդքան բարձր. Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծում փոփոխությունների առաջարկը, ըստ որի առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը: Նախագիծը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, թե գտնում է, որ դրույթը չպետք է դուրս գա օրենքից: Նա հարց բարձրացրեց, թե երբ է վերջին անգամ Կենտրոնական բանկը կատարել օրենքի պահանջը և հրապարակել անպարտաճանաչ պարտապանների ցանկը: «Փաստացի հիմա այդ դրույթը շարունակում է ուժի մեջ մտնել և ես այստեղից հորդորում և պահանջում եմ կատարեք օրենքի պահանջը և հրապարակեք սեպտեմբերի 30-ի դրությամբ անպարտաճանաչ պարտապանների ցանկը: Պատասխանեք նաև իմ հարցին, թե ինչ եք կարծում իմ շանսերը որքան են դատարանում շահելու, եթե ես դատի տամ և Կենտրոնական բանկից պահանջեմ այդ ցանկը հրապարակվի, և ինչ պատիժ կկրի Կենտրոնական բանկը, որ օրենքի այդ դրույթը չիրականացնի»,-ասաց նա: Մանե Թանդիլյանը նշեց, որ հրապարակայնացումը օգնում է զգաստ պահելու անպարտաճանաչ պարտապաններին, քանի որ այս մարդկանց վարքագծի արդյունքում է նաև, որ վարկերի տոկոսները այդքան բարձր են լինում: «Ես պնդում եմ, որ այս դրույթը պետք է մնա, այն ունի կանխարգելիչ գործառույթ և որևէ մեկի անձնական տվյալների իրավունքը չի խաթարում»,-հավելեց նա:  
13:04 - 06 դեկտեմբերի, 2019
Թանդիլյանն առաջարկում է մաթեմատիկայի դասագրքերում ներառել վարկային գործընթացի վերաբերյալ խնդիրներ |armenpress.am|

Թանդիլյանն առաջարկում է մաթեմատիկայի դասագրքերում ներառել վարկային գործընթացի վերաբերյալ խնդիրներ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն առաջարկում է մաթեմատիկայի դպրոցական դասագրքերում ներառել վարկ վերցնելու վերաբերյալ խնդիրներ: Այս մասին Թանդիլյանն ասաց նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում: «Վարկառուներից ընդամենը 33%-ն է ցույց տալիս, որ ֆինանսական գրագիտության առումով ինքը տեղեկացված է: Սա խնդիր է: Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է լծվենք այդ խնդիրը լուծելու աշխատանքին, և ես շատ ուրախ եմ իմանալ, որ դպրոցական ծրագրերում կամ ինչ-որ ձևաչափով պետք է ներառվի ֆինանսական գրագիտությունը: Ես ուզում եմ, որ մաթեմատիկայի դասագրքերի խնդիրները վարկեր վերցնելու տոկոսների ձևաչափով ներկայացնենք, որովհետև այսօր երկրում գրեթե չկա մեկը, որը չունի վարկ, բայց բազմաթիվ են մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչպես է գոյանում այդ տոկոսը, ինչի համար են իրենք վճարում դա»,- ասաց Թանդիլյանը:   
12:38 - 29 նոյեմբերի, 2019
2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված չէ 10 մլն ծառերի տնկումը. Մանե Թանդիլյան |news.am|

2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված չէ 10 մլն ծառերի տնկումը. Մանե Թանդիլյան |news.am|

news.am: Հայաստանի 2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված չէ մինչեւ հաջորդ տարվա հոկտեմբերի 10-ը 10 մլն ծառերի տնկումը: Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունն, ավելի շուտ, ուղղակի հովանավորներ գտնելու փորձ էր եւ վարչապետի «բարի կամքը»: «Սա ուղղակի հայտարարություն էր՝ հույսով, որ մեր հանրությունը գործուն մասնակցություն կունենա եւ ինչ-որ կերպ հանգանակություն կսկսի վարչապետի այդ գաղափարի կամ հայտարարության իրականացման համար»,- պարզաբանեց Թանդիլյանը՝ հավելելով, որ ամենահամեստ հաշվարկներով այդ նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ: Նա նաեւ նշեց, որ բյուջեի նախագիծը չի նախատեսում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացում, որի կարեւորության մասին բազմիցս հայտարարել է Կառավարությունը: Ըստ նրա՝ նախագծում ոչ մի բառ չկա արեւային էներգիայի եւ վերականգնվող էներգիայի այլ այլընտրանքային տեսակների դերի մեծացման մասին: «Այդուհանդերձ, Կառավարությունն իր միջնաժամկետ հեռանկարում նախատեսում է մեծացնել այլընտրանքայիմն էներգիայի դերը՝ հասցնելով 2,7 տոկոսի: Սակայն եթե Հայաստանի բյուջեում այս խնդրի իրականացման համար որեւիցե ծախսեր նախատեսված չեն, ապա դա ինչպես կարելի է բնորոշել, եթե ոչ սովորական հայտարարություն»,- պարզաբանեց Թանդիլյանը:
08:13 - 15 նոյեմբերի, 2019