Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Գույքագրվել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասները

Գույքագրվել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարի օգնական Խաչիկ Բեկյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանն աշխատանքային երկօրյա այցով եղել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:   «Այցերի ընթացքում տեղում դիտարկվել և գույքագրվել են սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասները՝ ինչպես անտառային, այնպես էլ ոչ անտառային տարածքներում:   Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը` հանգեցնելով հողերի դեգրադացմանը:   Այնուամենայնիվ, բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է հետագա մոնիթորինգի և գնահատման: Հատուկ ուսումնասիրությունների կատարումը անհրաժեշտ է ռազմական գործողությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գնահատելու համար։ Նախարարի գլխավորած աշխատանքային խումբը մարզեր կատարած այցի շրջանակներում եղել է շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն», «Սիսիանի անտառտնտեսություն», «Սյունիքի անտառտնտեսություն», «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։   Նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդակցություններ է անցկացրել աշխատակազմերի հետ՝ նախ շնորհակալություն հայտնելու լարված իրավիճակում համակարգված աշխատանքի համար, ապա միասին կազմելու անտառածածկ տարածքների արագ վերականգնման ճանապարհային ուղիները: Աշխատանքային խումբը ականատես է եղել Ջերմուկի անտառային տարածքներում բռնկված հրդեհի առնվազն 2 օջախի մարմանը:   Սյունիքի մարզում նախարարն աշխատանքային խմբի հետ այցելել է Շիկահող գյուղ, «Շիկահող» պետական արգելոց, այնուհետև «Շիկահող» մասնաճյուղի վարչական շենքում հանդիպում անցկացրել մասնաճյուղի աշխատակիցների հետ։ Նախարարը եղել է նաև Սրաշեն ու Ներքին Հանդ բնակավայրերում և «Սոսու պուրակ» արգելավայրում, որտեղ հանդիպել և Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ու դրանց հետևանքների շուրջ զրուցել է քաղաքացիների և ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ։
20:47 - 19 սեպտեմբերի, 2022
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ

Խոտածածկ տարածքներն այրելու հետևանքով տուժում է բուսական ու կենդանական աշխարհը, հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հայտնելով, որ շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։Եվս մեկ անգամ նախարարությունը հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով:
12:31 - 19 սեպտեմբերի, 2022
ՇՄ փոխնախարարը Կորեայում տեղի ունեցած համաժողովին անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային

ՇՄ փոխնախարարը Կորեայում տեղի ունեցած համաժողովին անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային

Կորեայի Հանրապետությունում կայացած Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը 2022 թվականի սեպտեմբերի 12-17-ը գործուղվել է Կորեայի Հանրապետություն (Ինչոն քաղաք)՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին մասնակցելու նպատակով։ Համաժողովին մասնակցել են փոխվարչապետեր, նախարարներ, փոխնախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ 60 երկրից՝ շուրջ 500 մասնակից։   Համաժողովի նպատակն էր քննարկել և լուծումներ փնտրել, թե ինչպես բարձրացնել կլիմայական ներդրումների արդյունավետությունը համաշխարհային տնտեսական աճող ճնշումների և անորոշության պայմաններում: Իր ելույթի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից հրետանու և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների ուղղությամբ իրականացրած լայնածավալ հարձակմանը։ Նախարարի տեղակալը նշել է այն աղետալի հետևանքները, որոնց հանգեցրել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները։ «Ադրբեջանի գործողությունները բացահայտ խախտում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և մասնավորապես նրա 2-րդ և 33-րդ հոդվածները, որոնք սահմանում են, որ բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից: Ադրբեջանի միակողմանի գործողությունները իրական սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար և արժանի են միջազգային հանրության ուժեղ և ժամանակին արձագանքին»,-նշել է նախարարի տեղակալը։
10:57 - 18 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները «Ջերմուկ» անտառային տնտեսությաում զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը․ ՇՄՆ

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները «Ջերմուկ» անտառային տնտեսությաում զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը․ ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայի նախարարության փաստահավաք աշխատանքներից հետո նախարար Հակոբ Սիմիդյանը համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայի նախարարությունը: «Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը՝ հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը (գիհի կազակական, տանձի մի քանի տեսակներ և այլն) և ապրող կենդանիները (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն) գրանցված են Կարմիր գրքում»,- ասվում է գրության մեջ: Հաղորդագրության  մեջ նշված է, որ Ջերմուկը ունի հարուստ էկոհամակարգ (կաղնիներ, գիհիներ, սոճիներ), որոնք նույնպես վտանգված են, քանի որ անտառային հրդեհները վնասում են բույսերի և կենդանիների առանձնահատուկ տեսակները: Թիրախավորած տարածքները կարևոր են կենսաբազմազանության պահպանության առումով: Այդ տարածքները հարուստ են էնդեմիկ և վերացման վտանգի տակ գտնվող տեսակներով, որոնց նշանակությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի թիրախավորած տարածքներում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ: Դրանք ինչպես ՀՀ կարմիր գրքում, այնպես էլ Բնապահպանական միջազգային միության (IUCN) վտանգված տեսակների Կարմիր ցուցակում ներառված բույսերի ու կենդանիների (հայկական մուֆլոն, բեզուարյան այծ, գորշ արջ, հարավկովկասյան ընձառյուծ և այլն) ապրելավայրն են, կարևոր միջանցք են այդ տեսակների միջգրացիայի համար։ «Նման գործողությունները միանշանակ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով և կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետության վրա: Բարձր գնահատելով միջազգային գործընկերների աջակցությունը՝ Շրջակա միջավայրի նախարարությունն ակնկալում է գործուն միջամտություն՝ կանխելու էկոհամակարգային ռեսուրսների վրա ճնշումների սրումը և երկարաձգումը»,- տեղեկացնում են գերատեսչությունից:
18:21 - 17 սեպտեմբերի, 2022
Էլեկտրամոբիլների համաշխարհային օրը նշվեց խորհրդանշական շքերթով

Էլեկտրամոբիլների համաշխարհային օրը նշվեց խորհրդանշական շքերթով

Արդեն երրորդ տարին է, ինչ էլեկտրամոբիլների համաշխարհային օրը Հայաստանում նշվում է էլեկտրամոբիլների խորհրդանշական շքերթով: Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից: Շքերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և ընդգրկել մայրաքաղաքի տասնյակ փողոցներ: Շքերթի մասնակիցները նաև ավանդական ծառատունկի մասնակից են եղել: Շրջակա միջավայրի նախարարութան ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը մասնակցել է էլեկտրամոբիլների շքերթին՝ մասնակիցների շրջանում ներկայացնելով վերջին տարիներին նախարարության գործողությունները ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներից դեպի էլեկտրական մեքենաների անցման ճանապարհին, ընթացիկ ծրագրերը, որոնց ամփոփի հիման վրա կմշակվեն ու կներդրվեն ոլորտի խթանմանը միտված այլ մեխանիզմներ ու գործիքներ: Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ներկայում ավտոտրանսպորտն է, որի բաժինը մթնոլորտային օդ արտանետումների մեջ, ըստ տարբեր ուսումնասիրությունների, կազմում է 66.5 %։ Այն նվազեցնելու համար կառավարության, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարության քայլերը էլեկտրական տրանսպորտի ու ենթակառուցվածքների զարգացման գործում արդյունավետ են, հետևողական ու շարունակական են լինելու: Այդ է վկայում վերջին տարիներին էլեկտրական տրանսպորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների շեշտակի աճը մեր հանրապետությունում. 29 էլեկտրամոբիլ՝ 2017-ին 12 էլեկտրամոբիլ՝ 2018-ին 668 էլեկտրամոբիլ՝ 2019-ին 2155 էլեկտրամոբիլ՝ 2020-ին 6645 էլեկտրամոբիլ՝ 2021-ին 7181 էլեկտրամոբիլ՝ 2022-ի առաջին կիսամյակում:
12:18 - 10 սեպտեմբերի, 2022
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը. ՇՄ նախարարությունը հրապարակել է որսի ենթակա կենդանիների ցանկը

Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը. ՇՄ նախարարությունը հրապարակել է որսի ենթակա կենդանիների ցանկը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը: Նշվում է, որ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրամանով սահմանվել է 2022-2023 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները: 2022-2023 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս։ Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից որսորդական միություններին տրամադրվում են նախապես հայտագրված քանակի լիցենզիաներ, որոնք կազմակերպությունների ներսում կբաշխվեն որսորդական միության անդամների միջև։ Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։ Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
11:40 - 19 օգոստոսի, 2022
Պայթյունի վայրից 5 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելին 2․3 անգամ, ազոտի երկօքսիդը՝ 2․6 անգամ․ ՇՄՆ

Պայթյունի վայրից 5 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելին 2․3 անգամ, ազոտի երկօքսիդը՝ 2․6 անգամ․ ՇՄՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ը լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել մոտակա տարածքներից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները: Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից: Պայթյունի վայրից 5 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 2․3 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2․6 անգամ: Պայթյունի վայրից 10 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1․5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 3․3 անգամ: Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների օգոստոսի 16-17-ը Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.6-2․1 անգամ, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաները՝ 1․8-ական անգամ։ Նոր Նորք համայնքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․3 անգամ։ Մնացած համայնքների մթնոլորտային օդում գերազանցումներ չեն եղել։
18:09 - 17 օգոստոսի, 2022
«Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթում և Կենտրոնում

«Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթում և Կենտրոնում

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում: Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը՝ ներկայացնելով օգոստոսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակի տվյալները: «Շենգավիթ վարչական շրջանի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³:  Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօպքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³»,-ասված է հաղորդագրությունում:
18:28 - 15 օգոստոսի, 2022
Երևանը, Գյումրին, Վանաձորն օդի աղտոտվածության ցուցանիշներով կարմիր գոտում են

 |armenpress.am|

Երևանը, Գյումրին, Վանաձորն օդի աղտոտվածության ցուցանիշներով կարմիր գոտում են |armenpress.am|

armenpress.am: Երևանում ու մի շարք այլ քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը մտահոգիչ ցուցանիշի է հասել: Այս մասին նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: «Երևան քաղաքում  ունենք և՛ շահագործվող հանքեր, և՛ ակտիվ շինարարություն է կատարվում: Մեր ամենամեծ խնդիրը փոշին է և օդի աղտոտվածության վատ վիճակը: Պարտադիր չէ սարքավորումներ տեղադրել, նոր հասկանալ, թե ինչ վիճակ է քաղաքում: Մարդիկ պատուհանը բացում են ու կարճ ժամանակ անց տունը կեղտոտ է, ավտոմեքենան ավելի հաճախ է կեղտոտվում և այդպես շարունակ: Սրանք կենցաղային պարզ ցուցիչներն են: Պատճառներից մեկը մայրաքաղաքում առկա շինարարական բումն է: Մի կողմից լավ է՝ ներդրումներ են, զբաղվածություն է, բայց մյուս կողմից շինարարների կողմից չեն պահպանվում արդեն իսկ ամրագրված պահանջները: Ասեմ, որ ոչ մի նոր նախագիծ, նոր փոփոխություն պետք չէ: Օրենքով սահմանված են անհրաժեշտ պահանջներն ու նորմերը, սակայն շինարարները դրանք չեն պահպանում»,-ասաց Գայանե Գաբրիելանը: Ըստ նախարարի տեղակալի՝ իհարկե, այստեղ անելիք ունի համապատասխան տեսչական մարմինը, սակայն մեծ ռեսուրսներ են պետք, որ կարողանա բոլորին ամենօրյա վերահսկողության տակ պահել: Շատ կարևոր է, որ բիզնեսն ինքը պատասխանատվություն ունենա: Շինարարական նախագծով արդեն իսկ ամրագրված են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնց պարտավոր են հետևել կազմակերպությունները: Դա կլինի տարածքի ծածկապատում, շինհրապարակների լվացում և այլն: Գայանե Գաբրիելյանը հավաստիացրեց, որ եթե այդ բոլոր գործողությունները նախագծով պատշաճ նկարագրված չեն, այն փորձաքննության դրական եզրակացություն չի ստանում: Հետևաբար, եթե նախագծում դա կա, օրենքի պահանջները սահմանված են, ապա բիզնեսը պարտավոր է դրանց հետևել: «Մենք տեսնում ենք, որ այդ ամենը չի պահպանվում, եթե պահպանվեր, օդն այսքան աղտոտված չէր լինի: Պետական մարմինները պետք է առավել ակտիվ աշխատեն, բայց առանց հանրության աջակցության հնարավոր չէ ցանկալի արդյունքի հասնել: Մեր քաղաքացիները, մեր բիզնեսը ևս անելիք ունեն»,-ասաց Գայանե Գաբրիելյանը: Երևանից բացի, օդի աղտոտվածության տեսանկյունից մտահոգիչ պատկեր է նաև Գյումրիում, Վանաձորում: Այս երեք քաղաքներն օդի աղտոտվածության ցուցանիշներով կարմիր  գոտում են: Հիմնական խնդրահարույց ոլորտներն են շինարարությունը, հանքարդյունաբերությունը, աղբավայրերի բաց այրումը: «Աղբավայրերի, աղբի բաց այրումն անթույլատրելի է: Դա լուրջ խնդիր է մարդու առողջության համար: Հաճախ են նման դեպքեր լինում, օրինակ, տերևաթափի ժամանակ տարածքները մաքրվում են ու աղբը այրվում է: Այստեղ իրազեկման լուրջ անելիք ունենք»,-ասաց նախարարի տեղակալն՝ ընդգծելով, որ շրջակա միջավայրի մաքրության, պահպանման գործում պատասխանատու պետք է լինի յուրաքանչյուրը: 
14:27 - 08 օգոստոսի, 2022
Բոլոր տիպի ՀԷԿ-երի կառուցման համար ՇՄԱԳ փորձաքննությունը պարտադիր է լինելու. ինչ այլ փոփոխություն է առաջարկում նոր նախագիծը |armenpress.am|

Բոլոր տիպի ՀԷԿ-երի կառուցման համար ՇՄԱԳ փորձաքննությունը պարտադիր է լինելու. ինչ այլ փոփոխություն է առաջարկում նոր նախագիծը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության ոլորտում փոփոխություններ են սպասվում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են մի շարք ուղղությունների: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այսպես բնորոշեց նախագիծը՝ խստացված և պարզեցված: Այսինքն՝ մի շարք ուղղություններով խստացումներ են նախատեսվում, մի շարք ուղղություններով՝ պարզեցումներ: «Մենք ընդլայնել ենք այն ոլորտները, որոնք պետք է անցնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության գործընթաց: Օրինակ ՀԷԿ-երը: Եթե մեկ ՄգՎտ հզորությունը գերազանցում է, ապա նոր գործող օրենսդրությամբ նախատեսվում է ՇՄԱԳ փորձաքննություն: Հիմա նոր փոփոխությամբ բոլոր տիպի ՀԷԿ-երի կառուցման համար անհրաժեշտ է լինելու համապատասխան փորձաքննություն: Սա շատ կարևոր է, որովհետև այսօր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով ունենք բավական վատ իրավիճակ գետերի հետ կապված»,-ասաց Գայանե Գաբրիելյանը: Խստացումների թեման շարունակելով՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը նշեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում ևս փոփոխություններ են նախատեսված: Գործող օրենքը պատասխանատվություն է նախատեսում առանց փորձաքննության դրական եզրակացության գործունեություն ծավալելու համար: Նոր փոփոխություններով պատասխանատվության չափը բավական խստացվել է: «Գործող օրենսգրքում տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկ է սահմանված, այս նոր նախագծով մինչև 5000-ապատիկ: Դրանից բացի, առանց փորձաքննության դրական եզրակացության պարագայում գործունեություն սահմանելու դեպքում Բնապահպանության և ընդրեքի տեսչական մարմինը կարող է կասեցնել տնտեսվարողների գործունեությունը»,-ասաց Գայանե Գաբրիելյանը: Գործող օրենքում բացակայում է պատասխանատվությունը փորձաքննության պահանջների և պայմանների չկատարման համար: Նոր նախագծով նաև դրա համար է սահմանվել պատասխանատվություն:  Եթե տնտեսվարողը ցանկանում է գործունեությունն ընդլայնել կամ վերապրոֆիլավորել ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պահանջում է նորից ներկայացնել փորձաքննության, ապա պարտավոր է դա կատարել, հակառակ դեպքում օրենքով պատասխանատվություն է նախատեսված: Ինչ վերաբերում է գործընթացների պարզեցումներին՝ ապա նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշեց, որ բիզնեսը կամ պատասխանատու կառույցն իր նախագծի շուրջ կարող է հանրային լսումներ կատարել երկու անգամ, գործող 4-ի փոխարեն: Նախարարի տեղակալը նկատեց, որ եթե երկուսից ավելի հանրային լսումների անհրաժեշտություն կա, ապա օրենքը չի արգելում, դա կարող է արվել: Պարզապես հանրային լսումների նվազագույն պահանջը սահմանվել է 2: Նախագիծն այժմ շրջանառվում է կառավարությունում: Նախատեսվում է, որ գործադիրն այն հավանության կարժանացնի մինչև սեպտեմբերի 1-ը: Ակնկալվում է, որ այս նոր նախագիծը կլինի խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում:  
13:35 - 08 օգոստոսի, 2022
Երևանի փողոցներում Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանի վաճառքի մասին ՇՄՆ-ն ահազանգ է ստացել

Երևանի փողոցներում Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանի վաճառքի մասին ՇՄՆ-ն ահազանգ է ստացել

Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր։   Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:   «Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաև ՀՀ օրենսդրությամբ»,- նշված է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ։   Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:
12:03 - 08 օգոստոսի, 2022
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծի

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ  «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:   Ներկայումս կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում` -Լայնատերև անտառներում և նոսրանտառներում -Լեռնային տափաստաններում -Մերձալպյան մարգագետիններում -Ալպյան մարգագետիններում:
10:49 - 29 հուլիսի, 2022
Նախարարությունը բնության գրկում հանգստացողներին կոչ է անում հոգատար լինել շրջակա միջավայրի նկատմամբ

Նախարարությունը բնության գրկում հանգստացողներին կոչ է անում հոգատար լինել շրջակա միջավայրի նկատմամբ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանգիստը բնության գրկում կազմակերպող քաղաքացիներին կոչ է անում ու հորդորում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես, կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Այդ մասին նշված է «Ֆեյսբուք»-ում նախարարության էջի գրառման մեջ։ «Այսօր` Վարդավառի տոնին և, առհասարակ, հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կկազմակերպեն բնության գրկում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։ Հանգստի ընթացքում՝ - Աղբ մի՛ նետեք բնության մեջ, - Մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը, - Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով, - Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները: Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը»,- շեշտել է ՀՀ ՇՄ նախարարությունը։ Գրառմանը կից լուսանկարում ներկայացվել է Փառակատար լեռը, որն, ըստ աղբյուրի, գտնվում է Վայոց ձորի մարզում, բարձրությունը կազմում է 2528 մ: Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի, Զանգեզուրի լեռները, Որոտանի լեռնացքը և Արտավանի լիճը, վերջինիս վրա բնությունը պատկերել է աշխարհի քարտեզը:
17:27 - 24 հուլիսի, 2022
Վարդավառի տոնին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար

Վարդավառի տոնին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար

Հաշվի առնելով Հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 24-ին՝ Վարդավառի տոնին, փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար նախարարությունը հորդորում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը, ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն: «Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար»,-ասված է հաղորդագրությունում:
16:48 - 21 հուլիսի, 2022
ՇՄ փոխնախարարը Թբիլիսիում անդրադարձել է անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին

ՇՄ փոխնախարարը Թբիլիսիում անդրադարձել է անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Թբիլիսիում կայացած Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կազմակերպած ԳԷՀ «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը, որտեղ քննարկվել են ծրագրի տարածաշրջանային և ազգային բաղադրիչները, ներկայացվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի ՏԲԿ-ի համագործակցության արդյունքները, «Հայաստանի անտառների և հողերի ինտերակտիվ ատլասը»։ Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:   «Նախարարի տեղակալը հանդես է եկել բացման խոսքով։   Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման կարևոր հարթակ ստեղծելու համար և խոսել կլիմայի փոփոխության, անտառների ու կենսաբազմազանության պահպանման և ճշգրիտ քարտեզագրման վերաբերյալ՝ նշելով Կովկասի ՏԲԿ և նախարարության համատեղ ծրագրի իրականացման կարևորությունը 10 մլն ծառատունկի իրականացման առումով։ Հայաստանի Հանրապետությունը լեռնային, կլիմայապես խոցելի և քիչ անտառածածկույթ ունեցող երկիր է։ Երկիրը բախվում է զգալի կլիմայական վտանգների, մասնավորապես, եղանակային ծայրահեղ իրադարձությունների հաճախականության և դրանց հետևանքների:   Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի նաև իր անտառների շնորհիվ նվազեցնել նման աղետների ռիսկերը և այդ իսկ պատճառով անտառների ու հողերի դեգրադացիայի կանխարգելմանն ուղղված ջանքերը, մոնիթորինգի և GIS քարտեզագրման տվյալների առկայությունը՝ անտառտնտեսության և հողերի դեգրադացիայի ոլորտում նպատակահարմար գործողություններ իրականացնելու համար մեզ համար չափազանց կարևոր են»,- նշել է նախարարի տեղակալը և անդրադաձել «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» ծրագրին։ Կողմերը քննարկել են ծրագրի շարունակականության հնարավորությունները։   Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է նաև անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաև մեր երկրի ստանձնած պարտավորութուններին»,- նշված է գրառման մեջ։
16:23 - 20 հուլիսի, 2022