Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

«Հակաահաբեկչական գործողությունը», որն Ադրբեջանն իրականացրեց, հասել է դրված նպատակին․ Բայրամովը՝ ՄԱԿ-ում

«Հակաահաբեկչական գործողությունը», որն Ադրբեջանն իրականացրեց, հասել է դրված նպատակին․ Բայրամովը՝ ՄԱԿ-ում

Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ելույթ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նախ ընդգծել է, որ Հայաստանի դիմումը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կապված է «տեղական հակաահաբեկչական միջոցների» հետ, որոնք Ադրբեջանը կիրառում է իր ինքնիշխան տարածքում՝ լիովին համապատասխան միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, ուստի Հայաստանի ևս մեկ դիմումը ՄԱԿ ԱԽ-ին «խախտում է ՄԱԿ Կանոնադրությունը, որի համաձայն պետք է պաշտպանվի պետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ առանց նրանց ներքին գործերին միջամտելու»։ «Խորհուրդն այս կերպ հերթական անգամ չարաշահելը բացարձակապես անթույլատրելի է, դա լուրջ հարված է այս մարնի հեղինակությանը, այն պետք է կտրականապես մերժել։ Այն նաև հակաարդյունավետ է և անտեղին։ Երբ ԱԽ-ն այսօր բանավեճ է կազմակերպում իբրեւ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի էթնիկ հայերի իրավունքների եւ անվտանգության մասին, հակաահաբեկչական գործողություններն արդեն ավարտվել են, եւ տեղում գործնական երկխոսություն է ծավալվել Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի էթնիկ հայ բնակիչների վերաինտեգրման շուրջ», - ասել է երկրի ԱԳ նախարարը։ Բայրամովն ասել է, որ Եվլախ քաղաքում «հայ բնակիչների» ներկայացուցիչների հետ հանդիպմանն այսօր Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչն ընդգծել եւ ներկայացրել է Ադրբեջանի կառավարության ծրագրերը՝ կապված ինտեգրման եւ ենթակառուցվածքների վերականգնման հետ, դրանց գործարկման հետ կապված հարցերը ևս քննարկվել են. «Սոցիալական և մարդասիրական հարցերի քննարկման համատեքստում հայ բնակիչների դիմումով սոցծառայությունների համար վառելիք, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների եւ այլ արտակարգ ծառայությունների համար վառելիքի մատակարարում է ակնկալվում շուտով իրականացնել համապատասխան կենտրոնական կառավարության մարմինների կողմից», - ասել է նա։ Բայրամովը հայտարարել է, որ այդ երկխոսությունը նախկինում հնարավոր չէր «հայկական կողմի խոչընդոտման պատճառով, որը հենվում էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապօրինի ռազմական ներկայության վրա»։ «Այն, ինչ Հայաստանը այսօր փորձում է ներկայացնել միջազգային հանրությանն իբրեւ հարձակում Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի խաղաղ բնակիչների վրա, իրականում տեղական հակաահաբեկչական գործողություն է Ադրբեջանի կողմից, որը լիովին համապատասխանում է ՄԱԿ Կանոնադրությամբ նախատեսված իր իրավունքին՝ զինաթափելու հայկական զինված խմբավորումները, որոնք ապօրինաբար տեղակայված են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում», - նորից պնդել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Բայրամովը նշել է, թե «Հայաստանն ինքը, անտեսելով իր միջազգային պարտավորությունները, անխուսափելի է դարձրել Ադրբեջանի կողմից այս միջոցների իրականացումը»։  «Հայաստանը փորձում է Ադրբեջանին մեղադրել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու մեջ, այդ պնդումը հիմնազուրկ է, հակառակը՝ Հայաստանն է կոպտորեն խախտել իր պարտավորությունը նշված փաստաթղթի շրջանակում, որի համաձայն պետք է իր ուժերը դուրս բերեր Ադրբեջանի տարածքից։ Վերջին երեք տարիներին այդ հայտարարության ստորագրումից ի վեր Հայաստանն ավելի քան տասը հազար զինվորական է պահել այնտեղ այնպիսի ծանր զինամթերքով, ինչպիսիք են՝ տանկերը, այլ զինված տրանսպորտային միջոցները, հրետանային միջոցները, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ականանետերը, ռադիոէլեկտրոնային սարքավորումներ եւ այլ հարձակողական զենք է պահպանել Ադրբեջանի տարածքում։ Այդ ապօրինի զինված ուժերը պահպանվել են Հայաստանի ռազմատեխնիկական եւ ֆինանսական ուղղակի աջակցությամբ՝ այդ թվում չարաշահելով Լաչինի ճանապարհը՝ փորձելով անջատողականություն սնուցել Ադրբեջանի տարածքում՝ հանուն իր ռեւանշիստական քաղաքականության։ Հակաահաբեկչական միջոցառումները ցույց տվեցին, թե ինչպիսի մասշտաբ ունի Հայաստանի կողմից իրականացված ապօրինի ռազմականացումը՝ ի հեճուկս եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորության, որով պետք է դադարեցներ ռազմական գործողություններն ընդդեմ Ադրբեջանի եւ դուրս բերեր իր ուժերը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից», - անհիմն մեղադրանքները կրկնելով՝ ասել է Բայրամովը։  Հիշեցնենք, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ Արցախում զորք չունի։ Բայրամովը հայտարարել է, որ ԼՂ-ում «ընդամնեը 24 ժամում ավելի քան 90 հենակետ է վերցվել, 20 մարտական մեքենա, 40 հրետանային միավոր, 30 ականանետ, 6 ռադիոէլեկտրոնային սարքավորումներ եւ երկու զենիթահրթիռային համալիրներ են չեզոքացվել։ Ահա լուսանկարներ հայկական ծանր ռազմական տեխնիկայի, բացարձակապես պարզ է, որ այս հարձակողական տեխնիկան այնտեղ՝ Ադրբեջանի տարածքում խաղաղ նպատակի համար չէր տեղակայված»։ Նա հայտարարել է, թե որեւէ ինքնիշխան պետություն «չէր հանդուրժի նման ծանր ապօրինի ռազմական ներկայություն իր տարածքում». «Այդպես չարեց նաեւ Ադրբեջանը», - ասել է Բայրամովը՝ նշելով, թը Ադրբեջանը լիովին գործել է իր «իրավունքների սահմաններում», որոնք երաշխավորված են միջազգային իրավունքով եւ իր սահմանադրությամբ՝ պաշտպանելու իր բոլոր բնակիչների անվտանգությունը։  «Ուստի Հայաստանի համակարգային փորձերը՝ ապօրինի ուժի կիրառման նոր ստատուս քվո ձևավորելու եւ շփման գծի տրամաբանության վրա հիմնված գորշ գոտի պահպանելու Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, պարտության մատնվեցին»։ Ադրբեջանի ԱԳ նախարարը հղում է արել երկրի տարածած կեղծ տեղեկություններին և նշել, թե «Ադրբեջանը Հայաստանի ռազմական արկածախնդրության մասին նախազգուշացնում էր արդեն մի քանի շաբաթ», քանի որ ինտենսիվացել էին ռազմաինժեներական աշխատանքները եւ զինուժի կուտակումները Հայաստանի կողմից»[․․․]։  Նշենք, որ հենց Ադրբեջանն էր սահմանին զինտեխնիկա կուտակում, իսկ երկրի այե գործողությունների մասին զգուշացնում էին ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարությունները։ «Այս ամենի հետեւանքով է, որ լարվածությունն ավելացավ», - պնդել է Բայրամովը։ «Չնայած իր նախկին հայտարարությանը, որով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղ շրջանը, Հայաստանի վարչապետը եւս մեկ ծայրահեղ սադրիչ քայլ արեց՝ շնորհավորական ուղերձ հղելով այսպես կոչված տոնի առթիվ՝ Ադրբեջանի տարածքում ապօրինի խամաճիկ կառույցի ստեղծման տոնի օրը», - ասել է Բայրամովը։ Ըստ նրա՝ սա հերթական վկայությունն է, որ «Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ մտադիր չէ անջատողականությունը իրենց տարածքում սնուցելը բոլոր հնարավոր միջոցներով շարունակելուց, այդ թվում քաղաքական, ռազմական եւ ֆինանսական աջակցությամբ»։ «Անօրինական գործուենությունը այսպես կոչված նախագահական ընտրությունների կեղծ պատրվակով խամաճիկ ռեժիմի գործողությունների հետեւանքով, որը ստեղծվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի արդյունքում, հերթական սադրիչ քայլն էր, որի հետեւանքով միանշանակ պարզ դարձավ, որ այդ գործողություններով Հայաստանը մտադիր է զրոյակցնել իր նախկին հայտարարությունները, որոնցով ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, դա ցույց տվեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեջ չի ներգրավվում  բարեխղճորեն»։ Բայրամովի խոսքով՝ Հայաստանի դիտավորյալ «փորձը սասանելու խաղաղության ջանքերը անջատված չեն ամբողջ աշխարհում Ադրբեջանը պախարակելու զրպարտչական արշավից, որի հիմքում այսպես կոչված շրջափակման եւ մարդասիրական ճգնաժամի կեղծ, մտացածին մեղադրանքներն են»։ Նա նշել է, թե այդ արշավը փլուզվեց սեպտեմբերի 18-ին, երբ ի վերջո «ընդունվեց Ադրբեջանի առաջարկը եւ տարբեր ճանապարհներով ապրանքներ ուղարկվեցին Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի հայ բնակիչների կարիքները հոգալու համար»։  «Մի քանի միջազգային դերակատարբերի դիվանագիտական ակտիվ ջանքերից հետո այդ թվում ԱԽ անդամների, համընթաց մարդասիրական օգնության առաքում եղավ Աղդամով եւ Լաչինով, դա արվեց ԿԽՄԿ-ի կողմից՝ մի քանի շաբաթ այն արհեստական ձգձելուց հետո, որի պատճառը Հայաստանի եւ իր ենթակա խամաճիկ ռեժիմի ստեղծած արհեստական խոչընդոտներն էին»։ Բայրամովը շարունակել է կեղծ մեղադրանքները՝ նշելով. «Ձախողելով պարտադրել իր կեղծ պատմույթը միջազգային հանրությանը այսպես կոչված մարդասիրական օրակարգի միջոցով՝ Հայաստանը ռազմական սադրանքի գնաց հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, հույս ունենալով, որ ռազմական սրացումը կօգնի, որ ինքը բարեհաջող մեղադրի Ադրբեջանին։ Ականների պայթյունի հետեւանքով, որ տեղադրվել էին հայկական սաբոտաժ խմբերի կողմից, երկու քաղաքացիական շինարարներ զոհվեցին, չորս ոստիկաններ զոհվեցին այդ նույն տարածքի մոտակայքում, երբ փորձում էին նախորդ պայթյունի վայրը զննել, այս պայթյունները հանգեցրին ևս վեց ոստիկանների լուրջ վնասվածքներ ստանալուն։ Տարածքը, որտեղ տեղի են ունեցել ականների պայթյունները, կանոնավոր օգտագործվում էին Ադրբեջանի կողմից, ուրեմն կասկած չի մնում, որ ականները վերջերս են տեղադրվել հայկական սաբոտաժային խմբի կողմից»։ Բայրամովը կրկնել է հորինված թեզերը, թը  ադրբեջանական զինված ուժերը «տեղական հակաահաբեկչական միջոցներ են ձեռնարկել զինաթափելու ապօրինի զինված խմբավորումները եւ չեզոքացնելու անմիջական վտանգը ադրբեջանի քաղաքացիական եւ ռազմական անձանց անվտանգության համար»։ Նա պնդել է, թե ի «հակաահաբեկչական միջոցը եղել է սահմանափակ եւ համաչափ այն վտանգին, որն առկա էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ինչպես նաեւ քաղաքացիների անվտանգության համար».  «Ինձ մնում է միայն Խորհրդի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը իր հայտարարության մեջ հերքել է բոլոր մեղադրանքները, որ թիրախավորվում է հայ խաղաղ բնակչությունը, հրապարակավ ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղիղ սպառնալիք եւ որ նրանց նկատմամբ զանգվածային ոճրագործությունների մասին պնդումները կեղծ են»։ Նրա խոսքով՝ ԼՂ ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը տվել է նախնական դրական արդյունքներ, այս ձեւաչափով հանդիպումները կշարունակվեն։ «Հակաահաբեկչական գործողությունը, որն Ադրբեջանն իրականացրեց, հասել է դրված նպատակին, դա կարող էր խաղաղ կերպով արվել վաղուց, եթե Հայաստանը հարգեր եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները։ Հայաստանը եւ միայն Հայաստանն է մեղավոր եւ իրեն պետք է մեղադրել այն փաստի համար, որ դա տեղի չի ունեցել»։ Բայրամովի խոսքով՝ «չնայած բոլոր լուրջ  մարտահրավերներին, որոնց պատճառը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է», Ադրբեջանը վերահաստատում է, որ պատրաստակամ է իրական երկխոսության եւ բանակցությունների, որոնց հիմքում պետք է լինի հավասար, փոխադարձ հարգանքը միմյանց իրավաչափ շահերի նկատմամբ։  Նա նշել է, որ կրկին առաջարկ են անում արդար եւ տեւական խաղաղություն հաստատելու Հայաստանի հետ, «չնայած դեռեւս չեն ամոքվել Հայաստանի զինված ագրեսիայի՝ իրենց երկրին պատճառված վերքերը». «Մեր քաղաքները եւ գյուղերը քանդվել են… Ադրբեջանի այս առաջարկը, հուսանք, վերջապես այդ երկիրը կընդունի»։ Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի վերահաստատում է, որ վճռական է ԼՂ բնակիչներին երաշխավորել «բոլոր իրավունքները եւ ազատությունները իր սահմանադրությանը եւ մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին համահունչ, այդ թվում նրանք, որոնք երաշխավորված են ազգային փոքրամասնությունների համար Ադրբեջանում»։ «Էթնիկ հայ բնակիչների համար դռները բաց են, նրանք կարող են մեր խաղաղ գոյակցության մոդելի մաս լինել։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը հիշեցնում է, որ բոլոր պետությունները միջազգային իրավունքի համաձայն պարտավոր են չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին, չսասանել ազգային փոքրամասնությունների ինտեգրումը եւ անջատողականություն չսերմանել հարեւան պետությունների տարածքում։ Ադրբեջանը բաց է կառուցողական քննարկումների համար բոլոր միջազգային գործընկերների հետ, որոնք իրապես շահագրգռված են խաղաղությամբ, կայունությամբ եւ բարօրությամբ մեր տարածաշրջանի»։
01:38 - 22 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։  Միրզոյանի զրույցում նա նշել է․  «Մեր խոր մտահոգությունը հայտնեցինք՝ կապված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ։  Մենք ճնշում ենք գործադրում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման համար և վերահաստատում ենք ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը», - նշել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։ Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Յուրի Քիմը հայտնել է, որ կրկնել է ԱՄՆ-ի կոչը՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։  «Ուղղակի երկխոսությունը վեճերի լուծման միակ ճանապարհն է», - նշել է Քիմը X-ում։
03:35 - 20 սեպտեմբերի, 2023
Բայրամովը մեղադրել է Հայաստանին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար

Բայրամովը մեղադրել է Հայաստանին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է հայկական կողմին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար։ Ադրբեջանի ԱԳ-ի փոխանցմամբ Բայրամովն այսօր հանդիպել է  ԱՄՆ Պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Արբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները։ Ջեյհուն Բայրամովը մեղադրել է Հայաստանին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար։  Ադրբեջանի ԱԳ նախարարն անընդունելի է համարել, որ մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, կրկնում են Հայաստանի պնդումները՝ «քաջատեղյակ լինելով տարածաշրջանում տիրող իրավիճակին»։ Բայրամովը պնդել է, թե «Ադրբեջանը շարունակում է կառուցողական դիրքորոշում ունենալ»։ Բայրամովն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ ուղերձին՝ այն որակելով «լուրջ հարված կարգավորման և խաղաղության գործընթացին»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիասթափություն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունների կապակցությամբ։  Պետքարտուղարության ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարել էր, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դեռ ավարտված չէ, Լաչինի միջանցքն արգելափակված է, և «ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի վրա անընդունելի է»:  
16:44 - 16 սեպտեմբերի, 2023
Բայրամովը Յուրի Քիմի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Արցախում նախագահի ընտրությանը

Բայրամովը Յուրի Քիմի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Արցախում նախագահի ընտրությանը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում վերջին իրավիճակը։ Բայրամովը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքներ է անվանել Հայաստանի ու Արցախի կողմից իբր Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված սադրանքները, Արցախում հայկական զինուժի ներկայությունը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև Արցախում անցկացված նախագահական ընտրություններին՝ այն անվանելով «ապօրինի գործողությունը, որը կոպտորեն խախտում է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքներն ու միջազգային իրավունքների նորմերն ու սկզբունքները»։ Ըստ Բայրամովի՝ «այս քայլը ազդել է տարածաշրջանում խաղաղության և հայ բնակիչների վերաինտեգրման գործընթացի վրա»։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
17:44 - 09 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը
 |factor.am|

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը։ «Այսօր կառուցողական զրույց ունեցա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական պաշարներ հասցնելու համար Լաչինի և այլ ուղիների անհապաղ ու միաժամանակ բացման ուղղությամբ առաջընթացի մասին։ Երթուղիների բացումը և ուղիղ բանակցություններն առանցքային են՝ չլուծված խնդիրների լուծման համար: Ողջունեցի երեք ուսանողների ազատ արձակումը»,- ասվում է X-ում Քիմի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն առևանգել էր արցախցի երեք ուսանողների, 10 օր Բաքվում պահելուց հետո նախօրեին վերադարձրել Հայաստանին։ Զրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Բայրամովը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ խոսելով, իբր, «Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքների աճի և իրականությունը խեղաթյուրող մանիպուլյացիաների, ինչպես նաև միջազգային հանրությանը մոլորեցնելու՝ Հայաստանի ցանկության մասին»։ Նա նաև նշել է, իբր, Ադրբեջանի ներքին գործերին «Հայաստանի միջամտության անթույլատրելիության մասին, այդ թվում՝ Ղարաբաղում ապրող հայ բնակիչներին ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու ջանքերի հարցում»։ «Հայաստանի և նրա ստեղծած անօրինական ռեժիմի կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Աղդամի ճանապարհով Ղարաբաղի հայ բնակիչների համար բեռնափոխադրումների վերաբերյալ համաձայնության, դրան զուգահեռ՝ Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացման խաթարումը վկայում է այն մասին, որ սա ոչ թե հումանիտար խնդիր է, այլ քաղաքական շահարկում»,- հայտարարել է Բայրամովը։
11:46 - 08 սեպտեմբերի, 2023
«Զանգեզուրի միջանցքի» հարցում Երևանի «նման» մոտեցման պարագայում, Ադրբեջանը կշարունակի աշխատանքները՝ ունենալով պլան «Բ». Բայրամով

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Երևանի «նման» մոտեցման պարագայում, Ադրբեջանը կշարունակի աշխատանքները՝ ունենալով պլան «Բ». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հարցազրույց է տվել հունգարական պարբերականի, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին։  Բայրամովը պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապի ստեղծումը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մաս է կազմում։   Նա նշել է, թե կոմունիկացիաների բացումը շատ կարևոր է, քանի որ տրանսպորտային կապերի բացումը, առևտուրը ոչ միայն օգուտ և շահույթ կբերեն կողմերին, այլ նաև անշրջելի կդարձնեն խաղաղության գործընթացը տարածաշրջանում և դրանք սերտորեն կապում են երկրներին։ Բայրամովի խոսքով՝ «աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրանից դուրս, թելադրում են Արևելքն ու Արևմուտքը կապող նոր տրանսպորտային ուղիներ բացելու անհրաժեշտությունը, հատկապես, եթե հաշվի առնենք ուկրաինական պատերազմը և երթուղիների պահանջարկը մեծ է ինչպես Եվրամիությունից, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրներից»։  Բայրամովի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի և 2021 թվականի հունվարի եռակողմ հայտարարությունների հիման վրա երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքները շարունակվում են արդեն մոտ երեք տարի։ «Ինչ-որ պահի զգացողություն է ստեղծվում, որ մենք մոտ ենք գործն ավարտին հասցնելուն, բայց վերջին պահին Հայաստանը հանկարծ նոր բան է առաջ քաշում, որը նորից գործընթացը տանում է փակուղի։ Սա կառուցողական չէ»,- ասել է Բայրամովը՝ կրկին պնդելով, թե դա նաև եռակողմ հայտարարության խախտում է, որով Հայաստանը պարտավորվել է երաշխավորելու ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը։ «Հայկական կողմից դա ոչ միայն ապակառուցողական է, այլ նաև վնասում է իրենց։ Հայաստանը իրեն զրկում է օգուտներից, թեև բոլոր երկրներից հենց նրան է պետք բարելավել իր տնտեսական վիճակը և դուրս գալ մեկուսացումից»,- ասել է Բայրամովը։  Հարցազրույցի վերջում Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը բաց թողնի երկրի տնտեսությունը բարելավելու ևս մեկ շահավետ հնարավորություն, քանի որ ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը։ «Ադրբեջանը կշարունակի աշխատանքները այդ ուղղությամբ՝ ունենալով «Բ» պլան։ Եվ Ադրբեջանի համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում այն ​​ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից»,- եզրափակել է Բայրամովը։ 
16:37 - 06 սեպտեմբերի, 2023
 «Ղարաբաղի հայերի միակ ապագան ինտեգրումն է». Բայրամով
 |azatutyun.am|

«Ղարաբաղի հայերի միակ ապագան ինտեգրումն է». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Ղարաբաղի հայերի միակ ապագան երկխոսությունն է [Բաքվի հետ ] և Ադրբեջանի կազմում իրենց ապագայի քննարկումը», - պետական «Ազերթաջ» գործակալության և հունգարական «Մադյար դեմոկրատա» թերթի հետ զրույցում այսօր նշել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Այլ ուղի պարզապես գոյություն չունի, մնացած բոլոր տարբերակները անօրինական են։ Դա է մեր կարմիր գիծը։ Ադրբեջանի տարածքում գորշ գոտիներ այլևս չեն լինելու», - նշել է Բայրամովը։ Խոսելով Երևանի հետ հարաբերությունների մասին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. - «Հայաստանին պատերազմի ավարտից հետո երկուսուկես տարի պահանջվեց, որպեսզի այդ երկրի վարչապետը վերջապես, թեկուզև բանավոր, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղը ներառյալ։ Այժմ եկել է բանավոր հայտարարությունները պաշտոնական ստորագրությամբ ամրագրելու ժամանակը, իսկ դրա համար պետք է ավարտին հասցնել խաղաղ պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքը։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները չեն համապատասխանում նախկինում արված հայտարարություններին։ Երբեմն հնչում են հայտարարություններ, որոնք ժխտում են նախկինում արվածները»։
15:55 - 06 սեպտեմբերի, 2023
«Ծիծաղելի է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյանց հրմշտում Ալիևի հետ լուսանկարվելու համար»․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

«Ծիծաղելի է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյանց հրմշտում Ալիևի հետ լուսանկարվելու համար»․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա այցի ժամանակ հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Հունգարիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ վերջին տարիներին պարզ է դարձել, որ ինչքան մտերիմ են երկու երկրների միջև հարաբերությունները, այնքան շահում է Հունգարիան էներգետիկ մատակարարման անվտանգության և տնտեսական աճը պահպանելու տեսանկյունից։ Այս համատեքստում նա նշել է, որ դիվերսիֆիկացիան և բնական գազի նոր աղբյուրների ընդգրկումը էական են, և ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է իրական այլընտրանք լինել ոչ միայն հունգարական, այլև Եվրոպայի տեսանկյունից։ «Դրական է, որ երկարամյա բանակցություններից հետո այս տարի մեկնարկել է բնական գազի ֆիզիկական փոխանցումը Ադրբեջանի ու Հունգարիայի միջև»,- ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ երկրի կառավարությունը ցանկանում է ավելացնել գազի ծավալը։ Նա նշել է նաև, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարևոր են նաև տնտեսական աճը պահպանելու տեսանկյունից, ինչը փաստում է այն, որ առևտրային շրջանառությունը Ադրբեջանի ու Հունգարիայի միջև տարվա առաջին կեսին երկու անգամ ավելի շատ է եղել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ Նա ողջունել է համաձայնագիրը, որով հունգարական ընկերություններին թույլատրվում է մասնակցել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերակառուցմանը, ինչը տասնյակ միլիոնավոր դոլարների հնարավորություն է տալիս։ Երկու հայրենական դեղագործական ընկերություններ նույնպես պատրաստվում են ներդրումներ կատարել հարավկովկասյան պետությունում, իսկ հունգարական զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Hell Energy-ն վերջերս որոշել է այնտեղ կառուցել մոտ 200 միլիոն դոլար արժողությամբ գործարան: «Ես հիշում եմ, որ երբ մենք 2010-11թթ․ կառուցում էինք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, Եվրոպայում ծիծաղում էին մեզ վրա, արհամարում էին մեզ։ Եվ հիմա ծիծաղել է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյան հրմշտում, որ լուսանկարվեն նախագահ Ալիևի հետ»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ շեշտելով․ «Այնուամենայնիվ, մեր ընկերությունը կոնյուկտուրային չէ, մենք պարզապես ընկերներ չենք դարձել, որովհետև պարզվել է, որ դուք բնական գազ ունեք»։
12:31 - 05 սեպտեմբերի, 2023
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հունգարիայի ԱԳ նախարարի հետ․ նաև քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
 |tert.am|

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հունգարիայի ԱԳ նախարարի հետ․ նաև քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները |tert.am|

tert.am: Սեպտեմբերի 4-ին Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այս երկրի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Ջեյհուն Բայրամովի և նախարար Պյոտր Սիժարտոյի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ, կայացել է ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։ Բայրամովը, ի թիվս այնլի, մյուս կողմին մանրամասն տեղեկացրել է «հետհակամարտային շրջանում տարածաշրջանային ներկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության բացման մասին, ինչպես նաև սահմանների սահմանազատմանն ուղղված ջանքերի մասին»։ Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքներում «Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ վերակառուցման վերաբերյալ»։ Այնուհետեւ երկու նախարարները ստորագրել են ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման արձանագրությունը։
10:10 - 05 սեպտեմբերի, 2023
Բայրամովը Տոյվո Կլաարին ասել է Արցախի շրջափակման մասին ՀՀ-ի հայտարարությունների «անհիմն լինելու» մասին |news.am|

Բայրամովը Տոյվո Կլաարին ասել է Արցախի շրջափակման մասին ՀՀ-ի հայտարարությունների «անհիմն լինելու» մասին |news.am|

news.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 16-ին ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ «Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ»,- ասվում է զեկույցում։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության՝ Բայրամովն ասել է, որ «Հայաստանի կողմից տարածաշրջանում ռազմաքաղաքական սադրանքների վերջին աճը, տարածաշրջանում «շրջափակման» և «լարված հումանիտար իրավիճակի» մասին կեղծ և անհիմն հայտարարությունները չեն ծառայում խաղաղության և կայունության գործին»։
10:30 - 17 օգոստոսի, 2023
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Լաչինի միջանցքի հարցը
 |armeniasputnik.am|

Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Լաչինի միջանցքի հարցը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ։   «Հատուկ շեշտադրվել է սկզբունքորեն ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաէսկալացմանը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակմանը, ներառյալ՝ Լաչինի միջանցքը»,– նշված է հաղորդագրության մեջ։   Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի կատարման անայլընտրանք լինելը՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։ Նախարարները նաև ընդգծել են, որ այս ուղղությամբ կոնկրետ աշխատանքների կատարումը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերն արդյունավետ չեն։
18:46 - 15 օգոստոսի, 2023