Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Վաչագան Ղազարյանի մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի. պաշտպանական թիմ

Վաչագան Ղազարյանի մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի. պաշտպանական թիմ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության  նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել նոյեմբերի 21-ին ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած հաղորդագրության վերաբերյալ, որ hսկող դատախազը քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» համալիրի տնօրենի նկատմամբ։ «Այս հաղորդագրությանն անմիջապես հաջորդեց ՀՀ դատախազության և Հանրային հեռուստաընկերության օպերատիվ համագործակցության արդյունքում պատրաստված մի ռեպորտաժ, որը ոչ թե տեղեկատվական նյութ էր, այլ «սարսափ» ժանրի ներկայացում՝ անչափահաս երեխայի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիք, երեխայի փախուստ արտասահման և այլն։ Հաշվի առնելով, որ քննարկվող դեպքի, դրա մանրամասների և իրողության մասին բոլորը, հատկապես՝ իրավապահ մարմինները, քաջատեղյակ են, քանի որ դեպքը նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս 2017 թվականին, ավելորդ ենք համարում կրկին նշելը, որ ներկայացված մեղադրանքը, հրապարակումն ու ռեպորտաժն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հանրության համար միայն հայտնում ենք, որ ենթադրյալ «տուժող» Ս.Ա.-ն քննարկման առարկա հանդիսացող գումարը ընկերությանն է վերադարձրել ոչ թե այն ժամանակ, երբ նրա անչափահաս երեխային «սպառնացել» են, այլ միայն այն ժամանակ, երբ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար յուրացնելու համար և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ընդ որում, «տուժողը» այդ գումարը վերադարձրել է բացառապես ընկերությանը, որի վերաբերյալ տրվել է ստացական, որում հստակ նշված է եղել, որ գումարը տրվում է որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում։ Բացի դրանից, եթե հանրությունը ցանկանում է օբյեկտիվ տեղեկություն ստանալ դեպքի մասին և «տուժողի» իրական մտադրությունների մասին, ապա առաջարկում ենք ծանոթանալ թիվ ԵԴ/51028/02/21 քաղաքացիական գործի նյութերին։ Միևնույն ժամանակ դատախազությանն առաջարկում ենք հրապարակել յուրացման գործով այն տվյալները, որոնցով հերքվում են շորթման մասին պնդումներն ու հաստատվում են հանցագործությամբ պատճառված վնասի ինքնակամ վերականգնման փաստը։ Դատախազությանն առաջարկում ենք հայտնել նաև, թե ինչու է դեռևս 2021 թվականին հաստատել այս նույն դեպքով կայացված քրեական գործով վարույթն արդարացնող հիմքով կարճելու մասին որոշման օրինականությունը։ Ամեն դեպքում այս պրոցեսին ներգրավված մյուս անձանց հորդորում ենք գործիք չդառնալ այլ մարդկանց ձեռքում, քանի որ գործիքները սովորություն ունեն դեն շպրտվելու օգտագործվելուց հետո։ Անընդունելի ենք համարում նաև այս գործով ՀՀ 3-րդ նախագահի անվան անհարկի շահարկումը և դատախազությանը հիշնեցնում ենք, որ Վաչագան Ղազարյանը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի 1-ին տեղակալի պաշտոնը, իսկ ՀՀ օրենսդրությունը «նախագահի անվտանգության պետ» հաստիք կամ հասկացություն չի նախատեսում»,- ասված է պաշտպանական խմբի հայտարարության մեջ։
14:35 - 24 նոյեմբերի, 2022
Քրեական հետապնդում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, նրա կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ

Քրեական հետապնդում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, նրա կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ

Հսկող դատախազի նոյեմբերի 14-ի և 16-ի որոշումներով՝ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին): Արդարադատության նախարարությունը հաղորդում է, որ հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչը երեք մեղադրյալներին մեղադրանք է ներկայացրել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող թիվ 59103718 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով դատախազական հսկողությամբ իրականացվում են վարութային և այլ ապացուցողական գործողություններ: Արդարադատության նախարարությունը հիշեցնում է՝ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից Ս.Կ.-ն աշխատել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ին և նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում` որպես տնօրեն: Համալիրի գլխավոր հաշվապահն է հանդիսացել Ս.Ա.-ն: 2017 թվականի հունիսի սկզբին Ս.Կ.-ն աշխատակիցներից տեղեկացել է Ս.Ա.-ի կողմից հաճախորդներից ստացված որոշակի գումարներ ռեստորանի դրամարկղ չմուտքագրելու վերաբերյալ և այդ մասին հայտնել  է Վ.Ղ.-ին ու նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին, ովքեր որոշել են բռնություն գործադրելու սպառնալիքներով հաշվապահից շորթմամբ պահանջել և ստանալ առանձնապես խոշոր չափերի 40 մլն դրամ գումար: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ նույն ժամանակահատվածում Ս.Կ.-ն, Վ.Ղ.-ն և Ռ.Բ.-ն շորթմամբ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, հիշատակելով Վ.Ղ.-ի՝ ՀՀ երրորդ նախագահի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը՝ պահանջել են 40 մլն դրամ գումար, իսկ պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են ոտնձգություն կատարել հաշվապահի և նրա որդու կյանքի ու առողջության նկատմամբ: Բռնություն գործադրելու սպառնալիքներով զուգորդված պահանջի արդյունքում՝ Ս.Ա.-ն հարկադրված գրավադրել է իր ոսկյա զարդերը, մտերիմներից պարտքով վերցրել գումարներ, վաճառել բնակարանը և 2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարազատների միջոցով նրանց փոխանցել պահանջված ընդհանուր 40 մլն դրամը:
10:03 - 21 նոյեմբերի, 2022
Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան այս անգամ ներկայացել էր դատարան, բայց կրկին նիստը հետաձգվեց. մոռացել էր բերել լսողական սարքը |pastinfo.am|

Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան այս անգամ ներկայացել էր դատարան, բայց կրկին նիստը հետաձգվեց. մոռացել էր բերել լսողական սարքը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որը կրկին հետաձգվել է՝ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանի բացակայության հիմքով, իսկ առանցքային վկա Սևակ Քոչարյանի հարցաքննությունն այդպես էլ տեղի չունեցավ ։ Հիշեցնենք, որ գործով առանցքային վկա Սևակ Քոչարյանը, որի ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը, դատական նիստերին չի ներկայացել ավելի քան չորս անգամ, իսկ այլ վկայի հարցաքննությանն անցնել դատարանը չի կարող, քանի որ Սևակ Քոչարյանի հարցաքննությունը չի ավարտվել։ Նախորդ դատական նիստերի ընթացքում դատարանը որոշել էր հարկադրանքի միջոց կիրառել, սակայն վկայի ներկայությունն ապահովել չէր հաջողվել։ Թեև այսօրվա նիստին Սևակ Քոչարյանը ներկայացել էր, սակայն նրա հարցաքննությունը կրկին տեղի չունեցավ. այս անգամ էլ՝ պատճառը լսողական սարքի բացակայությունն էր։ Նշենք, որ նախկինում նրա հարցաքննությունը կիսատ էր մնացել հենց լսողական խնդիրներ ունենալու պատճառով, դատարանը ստիպված էր հետաձգելու նիստը, որպեսզի վկան կարողանա ներկայանալ՝ սարքով, սակայն դրանից հետո Սևակ Քոչարյանը չի ներկայացել նիստերին, այսօր էլ պարզվեց՝ կրկին չի լսում։ Նախագահող դատավոր Վահե Միսակյանն արձանագրեց, որ լսողական սարքի խնդիրը լուծելու համար վկան բավարար ժամանակ է ունեցել, ինչն է պատճառը, որ չի լուծվել։ Նախագահող դատավորը փորձեց լուծում գտնել՝ նշելով, որ ինքը հարցերը կուղղի, եթե վկան չլսի, ապա փաստաբանը կողքից կարող է կրկնել հարցը։ Բացի այդ, նախագահող դատավորը նշեց, որ մի քանի նիստ հետաձգվել է՝ նրա չներկայանալու պատճառով, նույնիսկ ոստիկանության միջոցով են փորձել ապահովել նրա ներկայությունը, ապա հետաքրքրվեց՝ ինչու չի ներկայացել նիստերին, վկան էլ պատճառաբանեց, թե իբրև ծանուցում չի ստացել։ Մեղադրող դատախազն էլ արձանագրեց, որ, երբ վկայի հարցաքննությունը կիսատ էր մնացել, հաջորդ նիստի ժամի մասին պատշաճ ծանուցվել էր։ «Ինչու հետամուտ չեք եղել Ձեր ծանուցումը ստանալուն։ Անկախ նրանից՝ նիստը կայացել է, թե ոչ, Դուք պարտավոր եք ներկայանալ նիստին։ Ծանուցագրերը վերադարձվել են՝ չպահանջված նշումով, ինչու հետամուտ չեք եղել։ Հարկադրանքի միջոց կիրառելու որոշում էր կայացվել, ոստիկանության ծառայողները եկել են Ձեր տուն, տանը չէիք, ինչու՞ կապ չեք հաստատել դատարանի հետ»,- ասաց Վահե Միսակյանը՝ արձանագրելով, որ հաջորդ դատական նիստին վկան պարտավոր է ներկայանալ դատական նիստին, հակառակ դեպքում, կրկին կարող է որոշում կայացնել՝ հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
17:25 - 10 նոյեմբերի, 2022
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում. Սերժ Սարգսյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում. Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին:   Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։   Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետական կուսակցության դիրքորոշումները նշված հարցերի վերաբերյալ։   Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։
17:08 - 22 հոկտեմբերի, 2022
ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ․ Նիկոլ Փաշինյան

Մարդիկ կան, որ մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Արդյո՞ք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Եվ ո՞ր իշխանությունն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դա իրականացվել է Ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց էին ուղղել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հեղինակած հոդվածի վերաբերյալ։  «Այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյանի սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում»,-շարունակեց Փաշինյանը։ Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից մեկ ժամանոց ելույթ է ունեցել այդ թեմայով, սակայն այդ ելույթին որևէ բովանդակային հակադարձում չի եղել։ «Հիմա պետք չի հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին ասեմ․ Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային ՀՀ-ն ճանաչել է օկուպանտ և ՀՀ-ն Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել։ Այո, մինչև այսօր չի կարողացել հաղթահարել։ Մենք պետք է խոստավանենք, որ հնարավոր է՝ այդ հայտարարություններ երբևէ չկարողանանք հաղթահարել։ Մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մա։ Թող լացակումած և խրոխտ ելույթներ չունենան։ Եվ դա տեղի է ունեցել 2007 թ․-ին։ Եվ դա եղել է իշխանության փոխանցման 2007-2008 թ․-ին իշխանության փոխանցման կոմբինացիայի մասը։ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են ՀՀ-ն ճանաչել Ադրբեջանի մասին»։ Պատգամավորները ուղղեցին Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետը պետք է արտաբերեր Ղարաբաղ բառը․ «Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Դա կարող է լեզվի սայթաքում չի, այդտեղ ուրիշ խորքեր էլ կան։ Եթե ես ճիշտ լսեցի, թե ինչ ասեցի»,- արձագանքելով պատգամավորներին՝ ասաց Փաշինյանը։ Փաշինյանը կրկնեց, որ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ ԼՂ-ին դուրս թողնելով 1998 թ․-ի բանակցային գործընթացից և 1999 թ․-ի նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ անվտանգության ստամբուլյան խարտիան։  «Հիմա արդյո՞ք մենք պայքարել ենք այդ որոշումների դեմ, որպեսզի այդ որոշումները կարողանանք հետ պտտել։ Իմ նշած որոշումները։ Այո, մենք պայքարել ենք և բոլորդ տեսել եք, թե ինչպես ենք պայքարել։ Արդյոք հաջողե՞լ ենք։ Ոչ, չենք հաջողել։ Ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու»։ Լուսանկարը՝ Photolure-ի  
17:56 - 05 հոկտեմբերի, 2022
Այն բանակցային թուղթը, որ թողել է Սերժ Սարգսյանը, եղել է կապիտուլյացիայի թուղթ․ Նիկոլ Փաշինյան

Այն բանակցային թուղթը, որ թողել է Սերժ Սարգսյանը, եղել է կապիտուլյացիայի թուղթ․ Նիկոլ Փաշինյան

 «Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունն եղել է այն, որ ես ասել եմ՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» և սա ամենամեծ ու ամենաարդարացված քննադատությունն է համարվում»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։  «1990թ․ Հայաստանի Անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված ԼՂ-ի ու ՀՀ-ի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի որոշումներին։ Եվ այն փաստը, որ նախորդ իշխանությունները ինձ ամենամեծ քննադատությունը ուղղում են դրա մասին, նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ մեր իշխանությունը ստանձնելու ու այդ հայտարարությունն անելու պահին, մենք գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին ընտրությունը հետևյալն է․ այս իրողությունները հաշվի առնելով՝ գործե՞լ, թե՞ ոչ։ «Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են․ սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից վերջացրած կապիտուլացիայի մեղադրանքից, որովհետև այն բամակցային թուղթը, որը թողել է Սերժ Սարգսյանը, դա եղել է կապիտուլացիայի թուղթ․ նա դա թողել է ու հեռացել։ Հիմա մենք այս ամեն ինչի միջով անցնելով, եկել ասել ենք, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն ինչ ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգը իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում ես, ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության ու ժողովրդի աջակցությունը այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Ես այդ պատասխանատվությունը ստանձնում եմ, ես գնում եմ այդ ճանապարհով և գնալու եմ։Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների ու բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհը գնալու»,- ընդգծեց Փաշինյանը։
17:31 - 05 հոկտեմբերի, 2022
ԱԱԾ-ն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ

 |factor.am|

ԱԱԾ-ն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայությունը որոշել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել խարդախության գործով։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ լրատվական ծառայության պետ Վահե Ենգիբարյանը։ Որոշումը կայացվել է 2020 թվականի մարտին։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 4-ին ԱԱԾ-ն շուրջ 9 ժամ խուզարկություն իրականացնելուց հետո Թումանյան փողոցում գտնվող իր առանձնատնից բերման է ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին։ Հետագայում ԱԱԾ-ն հայտնել է, որ Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մեղադրանքի առնչությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ Ալեքսանդր Սարգսյանին նախկին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափի հափշտակության մեղադրանք է առաջադրվել։ Նշենք, որ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ։ Հայաստան վերադարձնելուց հետո նրան Սարյանի գծանկարների դրվագով, ինչպես նաև այլ արարքների համար մեղադրանք է առաջադրվել, սակայն գործը գծանկարների մասով դատարան չի ուղարկվել․Նարեկ Սարգսյանի նկատմամբ այս դրվագով քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել։ ԱԱԾ-ում Ալեքսանդր Սարգսյանի վերաբերյալ քննվել է նաև հարկեր չվճարելուն առնչվող գործ, որով ևս ԱԱԾ-ն որոշել է նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Վահե Ենգիբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանի նկամամբ կիրառվել է խրախուսական նորմ։ Նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ հարկերից խուսափած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները։ Այսինքն՝ Սարգսյանը հատուցել է իրեն վերագրվող հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները։
16:24 - 05 հոկտեմբերի, 2022
Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը ՀՀ գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով բանակցվող և ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
 |168.am|

Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը ՀՀ գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով բանակցվող և ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ |168.am|

168.am: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր արձագանքել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարությանը, որտեղ անընդունելի և բացարձակապես ոչ տեղին էին համարվել նախագահ Տեր-Պետրոսյանի նախորդ օրվա հայտարարության մեջ Ցյուրիխյան արձանագրությունների և գործող իշխանությունների կողմից հայ-թուրքական հաշտության ստորագրվելիք պայմանագրի միջև համեմատությունները: Առաջին նախագահի այսօրվա անդրադարձում պարզաբանվել էր, որ Տեր-Պետրոսյանը ժամանակին՝ դեռևս 2009 թվականին, դրական է գնահատել Ցյուրիխյան արձանագրությունները՝ կտրականապես դեմ լինելով դրանցում տեղ գտած ընդամենը մեկ կետի, որը վերաբերում է հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:Հարցին, թե ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից ինչպես կմեկնաբանեն այս արձագանքը, պատասխանեցին. «Մեր պետության և ժողովրդի համար այս չափազանց ծանր իրավիճակում, անշուշտ, պատեհ չէ կարևորագույն խնդիրները թողած՝ նման դիսկուրսների մեջ ներքաշվելը, հատկապես, որ խեղաթյուրված են ներկայացվում պատմական իրողությունները: Սակայն, նկատի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսօր կրկին արդիական է և օրվա իշխանությունների արտաքին քաղաքականության օրակարգում է, նմանօրինակ համեմատություններ անելիս, հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար, ևս մեկ անգամ փաստացիորեն հիշեցնում ենք, որ՝ 1. 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունները, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», չեն պարունակում որևէ դրույթ «հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու մասին: Եվ առհասարակ, արդեն իսկ վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը ՀՀ գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով բանակցվող և ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ: 2. Ըստ ամենայնի, Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես է մեկնաբանում կամ ներկայացնում վերոհիշյալ արձանագրության հավելվածով նախատեսված միջկառավարական հանձնաժողովի՝ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծման մասին կետը, որտեղ խոսք է գնում երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացման, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման և առաջարկների ձևակերպման մասին` հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ ՀՀ երրորդ նախագահի մի շարք ելույթներում, հարցազրույցներում, ուղերձներում ևս բազմիցս և հստակ ընդգծվել է, որ միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ, և նման բան չի կարող լինել: 3. ՀՀ Սահմանադրության համար հիմք ծառայող՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի, 11-րդ կետում ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ 2008-2018թթ. ՀՀ երրորդ նախագահի ղեկավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունն անշեղորեն առաջնորդվել է վերոհիշյալ դրույթով և ոչ միայն խոսքով, այլև այդ դրույթի շրջանակներում գործնականում իրականացված քայլերով:
22:14 - 04 հոկտեմբերի, 2022
Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է իր երեկվա հայտարարության արձագանքներին

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է իր երեկվա հայտարարության արձագանքներին

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ Առաջին նախագահի արձագանքը՝ իր արձագանքի արձագանքներին. «Առաջին. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարության մեջ նշված է. «Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ»: Այսպիսի պնդումն ամենևին կապ չունի Տեր-Պետրոսյանի ասածի հետ, որովհետև նա Ցյուրիխյան արձանագրությունների մասին որևէ դատողություն չի արել: Այլ ընդամենն ասել է հետևյալը. «Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»: Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների առնչությամբ Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք արտահայտված են Հայ Ազգային Կոնգրեսի 2009թ. սեպտեմբերի 2-ի հայտարարության մեջ: Կոնգրեսը դրական է գնահատել Ցյուրիխյան արձանագրությունները՝ կտրականապես դեմ լինելով նրանցում տեղ գտած ընդամենը մեկ կետի, որը վերաբերում է հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը: Երկրորդ. Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով:   Դրանց արդյունքը, փաստորեն, հետևյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»:
16:01 - 04 հոկտեմբերի, 2022
{Չհաստատված} Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության  |armtimes.com|

{Չհաստատված} Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության |armtimes.com|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքն այսօր «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ռուսաստանի ցանկություններն ու պահանջները Հայաստանից։ Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման․ «Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են։ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։ Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին։ Ղարաբաղի պարագան ևս մտնում է այս տրամաբանության մեջ, որոշակի տարբերությամբ։ Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ Այս ցանկությունն է եղել ԼՂ հակամարտության գոտում տասնամյակներ հաստատված ստատուս քվոյի անկյունաքարը և այս անկյունաքարի վրա հիմնվելով է հնարավոր եղել բանակցությունները անվերջ շարունակելու Հայաստանի քաղաքականությունը։ Սա շարունակվել է մինչև 2011 թվականը, որից այսկողմ քայլ-քայլ Ռուսաստանը հանգել է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությանը։ Այս եզրակացությանը ՌԴ-ն եկել է ոչ թե այն պատճառով, որ այլևս ուզում է ԼՂ հարցի կարգավորում, այլ որովհետև սկսել է հասկանալ, որ չի կարողանում պահել ստատուս քվոն։ Առանցքային պատճառներից մեկը Թուրքիայի աճող դերն է և Արևմուտքի հետ ՌԴ այլևս անշրջելի բախման ժամանակ Թուրքիայի շատ թե քիչ հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը Ռուսաստանի համար։ Այստեղ է պետք փնտրել 44-օրյա պատերազմի պատճառը։ Նաև այն, որ Արևմուտքի հետ կանխատեսելի կամ պլանավորվող բախման պայմաններում, երբ ակնհայտորեն արևմտյան տրանսպորտային ուղիները պիտի փակվեին, կամ առնվազն կասկածի տակ հայտնվեին, Ռուսաստանի համար չափազանց կարևոր էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցների՝ իր համար շատ թե քիչ բնականոն գործունեությունն ապահովելը (հակառակ դեպքում Սև ծովը ՌԴ-ի համար կդառնար սովորական մի լիճ), ինչպես նաև Թուրքիայի միջոցով դեպի Արևմուտք ցամաքային կապի ապահովումը։ ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին նոր ցամաքային հոսքերի խնդիրը չէր լուծի․ Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտների պատճառով դրանցով անցնող ճանապարհները չէին բացվելու։ Իսկ Վերին Լարսը դեռ մինչև ուկրաինական կոնֆլիկտը աշխատում էր ծանրաբեռնված։ Եվ հետևաբար՝ այս հարցի արդյունավետ լուծման միջոցը Հայաստան-Ադրբեջան առանցքի օգտագործումն էր լինելու։ Այս է պատճառը, որ ԼՂ հարցի Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից։ Այս իմաստով՝ չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել։ Ուկրաինայում գործերի ոչ այնքան հաջող ընթացքը ըստ էության ավելի է սրել 2011-ից հետո հաստատված այն վիճակը, որ Ռուսաստանը դժվարանում է հիմա արդեն 2020 թվականից հետո հաստատված ստատուս քվոյի երաշխավորը լինել․ Խծաբերդն ու Փառուխը դրա վառ վկայությունն են։ Թուրքիայի և Ադրբեջանի դերը ավելի է մեծացել և հիմա Ադրբեջանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ գազի և նավթի արտահանման հարթակ»։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 3-ին armtimes.com կայքը հրապարակել էր «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդված, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ադրբեջանի հինգ հիմնական պահանջները Հայաստանից։ Հոդվածին անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով․ «Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը»։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ հայտնել է․ «Անանուն աղբյուրներին հղումներ պարունակող հոդվածներ չեմ մեկնաբանում, որքան էլ դա հրապարակված լինի որևէ պաշտոնյայի ընտանեկան թերթում»:
12:03 - 04 հոկտեմբերի, 2022
Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողությունն անընդունելի են․ Սերժ Սարգսյանի գրասենյակ

Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողությունն անընդունելի են․ Սերժ Սարգսյանի գրասենյակ

Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագհի գրասենյակից։    Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ:   Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը:
22:12 - 03 հոկտեմբերի, 2022
Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հոդվածին

Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հոդվածին

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ Առաջին նախագահի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում այսօր հրապարակված հոդվածի վերաբերյալ, որտեղ նշված է, թե ինչ է Ադրբեջանը պահանջում Հայաստանից։   «Արձագանքը վերաբերում է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին:   Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:   Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից:   Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը:   Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»:
17:17 - 03 հոկտեմբերի, 2022
{Չհաստատված} Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը
 |armtimes.com|

{Չհաստատված} Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը |armtimes.com|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքն այսօր «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ադրբեջանի հինգ հիմնական պահանջները Հայաստանից։ Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման․ Միջազգային եւ տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Բայց եթե գնանք գույքագրման ճանապարհով կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետեւյալն են: ԼՂ պաշտպանության բանակի լուծարում: ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: Միջանցք Հայաստանի տարածքով: Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը): Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կամ բավարարել պահանջները, կամ գտնել փոխզիջում, կամ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ: Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին: Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ է ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն:
14:27 - 03 հոկտեմբերի, 2022
Վեհափառի և նախկին նախագահների հետ քննարկումները հնարավորություն են տալիս մեր ժողովրդին կշռադատված լուծումներ առաջարկելու. Սերժ Սարգսյան

Վեհափառի և նախկին նախագահների հետ քննարկումները հնարավորություն են տալիս մեր ժողովրդին կշռադատված լուծումներ առաջարկելու. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ նախկին նախագահների և Վեհափառի հանդիպմանը։ Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպումից հետո ՀՀ երրորդ նախագահից հրապարակային արձագանք ակնկալող լրատվամիջոցների հարցումների կապակցությամբ հայտնում ենք.Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս իրավիճակում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ ստեղծված վտանգների, լրջագույն մարտահրավերների ու սպառնալիքների, ինչպես նաև դրանցից հնարավոր ելքերի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը արտահայտված է նրա հարցազրույցներում, ուղերձներում, նախագահի գլխավորած քաղաքական ուժի՝ իրավիճակին համահունչ արվող հայտարարություններում:Նախագահ Սարգսյանն այն կարծիքին է, որ այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ, ում հետ ՀՀ երրորդ նախագահը պարբերաբար հանդիպում է, նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու:Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին:Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները, այնուհանդերձ, մի կողմից` հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար»:
19:18 - 28 սեպտեմբերի, 2022