Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին, որում, մասնավորապես, ասված է․  ««Բռունցքդ բեր» նախաձեռնությունը, որը կազմավորվել է «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամների, տարբեր անհատ անձանց ու հանրային շրջանակների, այդ թվում՝ Տավուշի մարզի մտահոգ քաղաքացիների կողմից և բաց է նոր մարդկանց ու միավորումների ներգրավման հարցում, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքներին, տեսնելով գործող վարչակազմի կողմից Տավուշի մարզում և Հայաստանի այլ հատվածներում պաշտպանական դիրքերից զինված ուժերի ետ քաշելու մտադրությունը, որը վարչակազմը մինչ այս իրականացրել է և պատրաստվում է իրականացնել առանց միջազգային երաշխիքների, առանց Ադրբեջանի հետ միջպետական պայմանագրի առկայության և առանց սահմանագծման ու սահմանազատման իրավական ու արդար գործընթաց նախաձեռնելու, կանխատեսելով զորքի ետքաշման հետևանքով հայ ժողովրդի համար անվտանգության լրջագույն սպառնալիքների ծավալումը, արձանագրում է, որ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում հնարավոր ռիսկերի, անխուսափելի սպառնալիքների, վնասների ու կորուստների պատասխանատուն գործող վարչակազմն է: «Բռունցքդ բեր» նախաձեռնությունը գտնում է, որ ստի, վախի, ատելության ու բռնության տարածման խոսույթն ու գործողությունները, ինչպես նաև տարածքների ու իրավունքների միակողմանի զիջումները տեղ չպետք է ունենան ՀՀ պետական քաղաքականությունում: Ուստի նախաձեռնությունը որպես խորհրդարանական երկրի գլխադասային մարմին՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովից պահանջում է հանդես գալ հայտարարությամբ՝ առաջնորդվելով հետևյալ քաղաքական ուղենիշերով. -ՀՀ շփման գծում առկա պաշտպանական դիրքերը որևէ սպառնալիքի ու ճնշման ազդեցության տակ չեն ենթարկվելու փոփոխության, իսկ սպառնալիք ու ճնշում գործադրող պետությունները, միավորումներն ու անձիք պատասխանատվության կկանչվեն միջազգային իրավունքի ու մեխանիզմների կիրառման միջոցով: -Ի կատարումն իր քաղաքացիների առջև ստանձնած անվտանգության ու իրավունքների պաշտպանության պետության հանձնառության՝ ՀՀ պաշտպանական առկա դիրքերը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության օբյեկտները կշարունակեն ամրացվել ու հագեցվել տեխնիկական ու պաշտպանական գերժամանակակից միջոցներով, իսկ սահմանամերձ բնակավայրերը՝ համապատասխան ենթակառուցվածքներով: -ՀՀ-ը չի իրականացնի տարածքների և իրավունքների միակողմանի զիջումների քաղաքականություն և չի ստեղծի այնպիսի պայմաններ ու վիճակներ, որի հետևանքով հնարավոր պատերազմի դեպքում իր ելակետային դիրքերը կդառնան առավել անբարենպաստ, քանց այն, ինչը որ կա ներկայում: -Ի ապահովում ՀՀ-ում գործող սահմանադրական կարգի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային որևէ հավասարազոր փոփոխություն (փոխանակում), որը հետագայում կարող է տեղ գտնել միջազգային տարբեր երաշխիքների, սահմանագծման ու սահմանազատման և միջազգային պայմանագրերի կիրառման հետևանքով, կամրագրվի բացառապես հանրաքվեի միջոցով: «Բռունցքդ բեր» նախաձեռնությունը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից մեր այս պահանջին պատասխանելու կամ արհամարհելու յուրաքանչյուր դեպքում հանդես կգա համապատասխան արձագանքով և հետագա քայլերի իր տեսլականով»։ «Բռունցքդ բեր» նախաձեռնություն՝ Անուշիկ Հարությունյան Վլադիմիր Հովհաննիսյան Նարեկ Այվազյան Արման Վարդանյան Վերոնիկա Շահնազարյան Գոռ Առաքելյան Հրանտ Ալավերդյան Գրիշա Գևորգյան Հասմիկ Իսրայելյան Սլավիկ Ալավերդյան Կարինե Կարապետյան Հայկ Այավերդյան Խոսրով Սեդրակյան Վահե Բաբայան Ռուբեն Թամրազյան Վահե Սալահյան Սոնիկ Աբրահամյան Հովհաննես Մուքանյան Արծրուն Ալավերդյան Անդրանիկ Պողոսյան
11:47 - 16 ապրիլի, 2024
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Տավուշի սահմանային բնակավայրեր

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Տավուշի սահմանային բնակավայրեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ։ Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կրթության իրավունքը, կզրկվեն իրենց ընտանիքների եկամտի աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։ Բացի այդ՝ սահմանային բնակիչները ներկայացրել են մի շարք խնդիրներ՝ կապված իրենց սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքներին առնչվող վտանգների հետ։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ բոլոր գործընթացներում պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորմումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկբունքը։ Պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 12-ին Իջևանում հանդիպում է ունեցել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, քննարկվել են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: Տավուշի մարզ այցի շրջանակներում Պաշտպանն այցելել է զորամաս, քննարկել զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող առանձին հարցեր: Միևնույն ժամանակ, սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերում հավաքագրել է խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել սահմանային բնակիչների, այդ թվում՝ ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների սեփականատերերի հետ։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, արժանապատիվ պայմաններում ապրելու, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից: Այցի շրջանակներում Տավուշի մարզի սահմանային բնակիչների կողմից բարձրացված խնդիրներն ու Պաշտպանին ներկայացված մտահոգությունները, ինչպես նաև իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում հավաքագրված փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն ՀՀ պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այդ թվում՝ Տավուշի մարզային ստորաբաժանումը, շարունակում է մշտադիտարկումն ու աշխատանքները սահմանամերձ բնակավայրում:
12:28 - 13 ապրիլի, 2024
Ըստ Փաշինյանի՝ սահմանազատումը Տավուշից սկսելը որևէ բան չի երաշխավորում, բայց դրանից հրաժարումը «բացասական երաշխիքներ» ունի

Ըստ Փաշինյանի՝ սահմանազատումը Տավուշից սկսելը որևէ բան չի երաշխավորում, բայց դրանից հրաժարումը «բացասական երաշխիքներ» ունի

 Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ևս մեկ անգամ շեշտեց, որ դեմ չեն Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել «ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության 4 գյուղերի հատվածներից»։  «Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք։ Իսկ [...] երաշխավորո՞ւմ է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի երաշխավորում։ Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք։ Իսկ [...] երաշխավորո՞ւմ է, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում։ Բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է վերացնենք»,- ասաց Փաշինյանը։
10:54 - 10 ապրիլի, 2024
ՀԱԵ. Հերթական զիջումները լեգիտիմացնում են ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի կեղծ պահանջատիրությունը

ՀԱԵ. Հերթական զիջումները լեգիտիմացնում են ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի կեղծ պահանջատիրությունը

Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։ Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների հայտարարությունը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ նշելով, որ այն  կապված է Տավուշի մարզից տարածքներ հանձնելուն․  «Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները: Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։ Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում: Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։ Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին` այդ թվում և պետական պաշտոնատար անձանց` համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։ Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։ Սրտաբուխ աղոթքով հայցում ենք Երկնավոր Տիրոջից, որ խաղաղության ու համերաշխության շնորհները հեղի մեր երկրի և ժողովրդի կյանքում և անվտանգ ու անսասան պահի Հայոց անկախ պետականությունը»։
16:36 - 09 ապրիլի, 2024
Թյուրիմացություն է եղել․ երևի ուզում էի ասել՝ սահմանազատման հարցերում ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային․ Քոչարյան |news.am|

Թյուրիմացություն է եղել․ երևի ուզում էի ասել՝ սահմանազատման հարցերում ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային․ Քոչարյան |news.am|

news.am: Թյուրիմացություն է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Հայստանի ԶՈՒ գլխավոր շտաբի վերաբերյալ արված իր հայտարարությանը: «Նախ ասեմ՝ սահմանազատման խնդիրները քննարկվում են հանձնաժողովում, իսկ գլխավոր շտաբի հետ կապված ես ուզում էի երևի ասել, որ ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային նման աշխատանքների կազմակերպման իմաստով։ Առանց ԶՈՒ գլխավոր շտաբի կարծիքի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը կլինի անհնար: Այսինքն՝ հանձնաժողովն իր աշխատանքները կատարում է, բնականաբար, այդ աշխատանքները ճիշտ ձևակերպելու համար պետք է ունենալ տարբեր գերատեսչությունների փորձագիտական եզրակացությունը, իսկ ԳՇ-ի եզրակացությունը պետք է լինի ամենակարևորներից մեկը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է սահմանզատումը հենց Տավուշից սկսել, Քոչարյանն ասել էր․ «Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես: Դա կոչվում է Գլխավոր շտաբ»։ Մինչդեռ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացրել են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:  
14:24 - 09 ապրիլի, 2024
 Գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից. Անդրանիկ Քոչարյան
 |azatutyun.am|

Գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: «Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել սահմանազատումը սկսել հենց Տավուշից: Արձագանքելով դիտարկմանը, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է՝ դեռ որոշում չկա, որ սահմանազատումը պետք է Տավուշի հատվածից սկսվի, Անդրանիկ Քոչարյանն ասաց. - «Դե հիմա աշխատանքները սկսված են»։ Վերջերս լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք, պատերազմ կլինի», Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատասխանել էր․ - «Մենք հող հանձնող չենք»։  
18:17 - 08 ապրիլի, 2024
Դիմադրություն պետք է ձևավորել տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակների վրա․ Իշխան Սաղաթելյան

Դիմադրություն պետք է ձևավորել տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակների վրա․ Իշխան Սաղաթելյան

Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ հանրային հակազդեցություն կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա հայտնել է, որ շաբաթ օրը «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ կրկին Տավուշի մարզում են եղել: «Այս ընթացքում մեր բոլոր հանդիպումները և շփումները հստակ ցույց են տալիս, որ Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ ձևավորվել է հանրային հակազդեցություն: Տավուշի մեր հայրենակիցներն ամբողջությամբ գիտակցում են միակողմանի զիջումների հետևանքները, ինչը տեղական մակարդակում առաջացրել է բավականին լուրջ հակազդեցություն: Տեղում այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում ընդդիմադիր քաղաքական ուժերը, հոգևոր, հանրային-հասարակական գործիչները, որոնց ուղերձը մեկն է՝ կանգնել տավուշցու արդար պահանջի կողքին։ Սակայն ոչ պակաս կարևոր խնդիր է հարցի լոկալիզացիայից խուսափելը։ Անվտանգությանը սպառնացող այն մարտահրավերը, որի առջև այսօր կանգնած է Տավուշում ապրող մեր հայրենակիցը, միայն իր խնդիրը չէ. սա համազգային նշանակության հարց է։ Հետևաբար, հակազդեցություն և դիմադրություն պետք է ձևավորել միաժամանակ երեք հարթության՝ տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակների վրա: Վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են: Նշեմ դրանցից մի քանիսը, որոնք պլանավորել ենք առաջիկա օրերին. Ազգային ժողովում հրատապ օրակարգով նիստ, հայտարարության նախագծի ներկայացում, Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ, աշխատանք միջազգային հարթակներում, մարզային հանդիպումների շարք, անվտանգության հարցերով մասնագիտական քննարկումների, ֆորումների կազմակերպում, համահայկական մասշտաբով իրազեկման և զորակցական ակցիաների իրականացում։ Մենք այս բոլոր մակարդակներում համատեղ ուժերով պետք է ձևավորենք իրական հակազդեցություն և համազգային դիմադրություն, որն ի զորու կլինի կոտրել չդադարող զիջումների շղթան և բեկել մեր ընթացքը»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «վերադարձնել» Տավուշի մարզում գտնվող 4 գյուղ՝ «Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին»։ Ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ 2024թ․ մարտի 18-ին Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ասել էր, որ կարող են էստեղից դուրս գալ, ասել՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա․ «Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»։
19:06 - 07 ապրիլի, 2024
Իջևան-Երևան ավտոճանապարհին 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. վարորդը մահացել է

Իջևան-Երևան ավտոճանապարհին 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. վարորդը մահացել է

Ապրիլի 7-ին՝ ժամը 08։33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազատար ավտոմեքենան շրջվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին Iveco մակնիշի ավտոցիստեռնը՝ բեռնված 20 տոննա հեղուկ գազով (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) կողաշրջվել է, գազի արտահոսք չկա. մեքենայի բաքից առկա է դիզվառելիքի արտահոսք: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, մեքենայի խցիկից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, վերջիններս արձանագրել են վարորդի մահը:   Փրկարարները կատարել են ցիստեռի հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. անվտանգության նկատառումներից ելնելով տեղում իրականացվում է հերթապահություն:
14:04 - 07 ապրիլի, 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:  Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում: ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաև, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք  լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել»,- հայտնում են ՊՆ-ից:
09:30 - 06 ապրիլի, 2024
ԱԳՆ-ում հայտնել են, որ չորս գյուղերը Ադրբեջանին փոխանցելու ժամկետներ չկան |news.am|

ԱԳՆ-ում հայտնել են, որ չորս գյուղերը Ադրբեջանին փոխանցելու ժամկետներ չկան |news.am|

news.am: Ժամկետներ չկան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 4-ին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան ժամկետներ, թե երբ պետք է փոխանցվեն չորս գյուղերը, որոնք պահանջում է Ադրբեջանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմնակցությունը պայմանավորվածությունների կատարմանը պետք է արտացոլվի գրավոր համաձայնությամբ, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է կատարվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ «Ներկա պահին սահմանազատման եւ սահմանագծման մասով որոշակիություն չկա, այլ մեկնաբանություններ տալ չեմ կարող։ Եթե լինեն պայմանավորվածություններ երկու կողմերից, ապա երկու կողմերը դա կհրապարակեն»,- ավելացրել է նա։ Կոստանյանը նշել է, որ  Հայաստանը շարունակում է ներգրավված մնալ խաղաղ գործընթացում։ «Գործընթացը կանգնած չէ. այն կարելի է ավարտել, եթե Ադրբեջանը համաձայնի թղթի վրա ամրագրել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում 2023թ. մայիսին եւ հունիսին պետությունների ղեկավարների մակարդակով»,- ընդգծել է նա։
14:24 - 04 ապրիլի, 2024
Բերքաբերում սպասողական վիճակ է՝ սահմանազատման գծերը կօգնե՞ն խաղաղությանը, թե՞ հակառակը
 |azatutyun.am|

Բերքաբերում սպասողական վիճակ է՝ սահմանազատման գծերը կօգնե՞ն խաղաղությանը, թե՞ հակառակը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանական դիրքի դեմ դիմաց Բեքաբերի լողափն է, սեզոնին տարածքի բնակիչներից բացի վրաններով տուրիստներ էլ են գալիս, ասում է բերքաբերցի Արա Խուդավերդյանը, գալիս են ու երբեմն մոլորվում: Ջողազի ջրամբարի մյուս ափը ադրբեջանցիների հսկողության տակ է և էլի հարյուրավոր հեկտարներ Բերքաբերի տարածքից։ Փայտասարն էլ հայկական է, Ադրբեջանի հսկողութան տակ։ Ոչ անկլավային, նախկինում ադրբեջանաբնակ չորս գյուղերից Ղզլհաջիլին էլ, որ Բաքուն պահանջում է, ջրամբարի տակ է, Բերքաբերին կպած․ այդ գյուղատեղին չեզոք գոտու կարգավիճակում է: «Գյուղի ոչ մի տնից էդ գյուղը չի երևում, ձորի մեջ, սարերի հետևը գյուղ ա, չեզոք գոտում, որ թուրքը գա ապրի, մենք չենք տենալու, որ էնտեղ թուրք ա ապրում: Այսինքն՝ ստրատեգիական նշանակության ինչ-որ դիրքերի փոփոխություն չի լինելու էդ մասով», - ասաց Խուդավերդյանը: Բերքաբերի վարչական ղեկավարը շեշտում է՝ ավելի քան 30 տարի սպասում են, որ իրենց հողերը Բաքուն վերադարձնի․ 610 բնակիչ ունեցող Բերքաբերում 80 հեկտարի հույսին են, 900 հեկտարն Ադրբեջանն իր ձեռքում է պահում, ավելին՝ Ղզլհաջիլին պահանջում առանց հայկական հողն ազատելու: «Գյուղը անմիջական ադրբեջանական դիրքերից նշանառության տակ է, բայց այդ դիրքերի քանակը կավելանա և մի որոշակի հատվածից ավելի կմոտիկանան գյուղին: Իսկ եթե խոսքը գնում է խաղաղության մասին, միանշանակ բոլորը կողմ են դրան ու այդ ռիսկերն ավելի փոքրանում են: Եթե պատերազմական գործողություն լինի, իհարկե, ռիսկը մեծ է», - նշեց Տիգրան Հարությունյանը: Արա Խուդավերդյանը դեռ 2017-ին է Ջողազի ափին այգի հիմնել ու ցուցանակ տեղադրել՝ «խաղաղության այգի»։ Չի կարծում, որ Ղզլհաջիլիի համար պետք է պատերազմել, բաց իրենց հողերը պիտի պահանջեն միշտ։ Մեկ այլ բերքաբերցի խաղաղության գործընթաց տալով ու չվերցնելով չի պատկերացնում. - «Սաղ տանք խաղաղության դիմաց, բա ի՞նչ ստանանք»: Լեյլի տատիկի տան դարպասը մաղ է դարձել ադրբեջանական փամփուշտներից: 2015 թվականից հետո այս գյուղի ուղղությամբ ընդամենը երկու կրակոց է եղել, բայց տատիկն անհանգիստ է․ Ղզլհաջիլին ադրբեջանական դառնա, նրանք ավելի կմոտենան գյուղին: Գյուղի 37 տարվա աշխարհագրության ուսուցիչը 90-ականներին մասնակցել է այս կողմերում սահմանի գծման աշխատանքներին։ Պնդում է՝ Բերքաբերի կողքի ադրբեջանական գյուղը մի կողմ՝ մյուս երեքի փոխանցումն է խնդիր դառնալու։ Բերքաբերում ոչ պակաս սպասողական վիճակ է, սահմանազատման գծերը կօգնե՞ն խաղաղությանը, թե՞ ճիշտ հակառակը։ Գրիշա Մանթաշյանի այգին ջրամբարի ափին է, արդեն գործի է անցել։ Իջևան-Բերքաբեր գծից դուրս բերված ավտոբուսն էլ նրա ամառային հանգստի կացարանն է: Այգին կպած է լողափին, օրերը տաքանան, էքստրիմ հանգստի սիրահարները ափ կգան։ Գրիշա Մանթաշյանն ուզում է տույաներով սահմանազատել իր այգու և լողափի տարածքը, այդպես սիրուն է, ասում է ՝ ինչպես աղջիկները, որ լողում են, դողում են։
09:16 - 29 մարտի, 2024