Օնիկ Գասպարյան

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետը։  

ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին: Պաշտոնից ազատվել է 2021 թվականի մարտի 18-ին։

Ծնվել է 1970 թ. հունվարի 6-ին, Իջեւան քաղաքում: ովորել է Իջեւանի N5 միջնակարգ դպրոցում: ովորել եւ ավարտել է ք.Երեւանի N147 միջնակարգ դպրոցը: ովորել եւ ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ: ովորել եւ «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան: ովորել եւ գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

1988 - 1990թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող: 1990 - 1993թթ. մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջեւանի «Սարոյի» ջոկատի կազմում: 1993 - 1998թթ. ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները: 1994թ. մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է:

բաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
բաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:
բաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:
բաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
բաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-գնդապետ» զինվորական կոչում:
Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը բոլոր առումներով Նիկոլ Փաշինյանի իրավասության շրջանակում է. նախագահի աշխատակազմից պատասխանել են Փաստաբանների պալատի նախագահին
 |tert.am|

Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը բոլոր առումներով Նիկոլ Փաշինյանի իրավասության շրջանակում է. նախագահի աշխատակազմից պատասխանել են Փաստաբանների պալատի նախագահին |tert.am|

tert.am: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հրապարակել է ՀՀ նախագահի  աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի պատասխանը: Նշենք, որ այսօր մի քանի փաստաբաններ դիմել էին ՀՀ նախագահին՝  խնդրելու այսօր դիմել ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:  Նախագահի անունից Էմիլ Տարասյանի պատասխանում ասվում է, որ ԳՇ պետի պաշտոնավարման հարցն այլևս Նիկոլ Փաշինյանի իրավասության շրջանակում է.«Հանրապետության նախագահը հուսով է, որ Սահմանադրական դատարանի կողմից իր դիմումի վերաբերյալ որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը: Ներկայումս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայոցողության շրջանակում»:      
19:38 - 09 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանի տեղակալը ՔԿ-ում քննվող գործով ներգրավված է որպես մեղադրյալ |armlur.am|

Օնիկ Գասպարյանի տեղակալը ՔԿ-ում քննվող գործով ներգրավված է որպես մեղադրյալ |armlur.am|

armlur.am: ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Այդ մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Մասնավորապես, հարցում ուղարկելով՝ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե կա արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործ, կոնկրետ ինչ քրեական գործի մասին է խոսքը, ՀՀ քրեական օրենսգրքի ինչ հատկանիշներով է հարուցվել այն, արդյոք Անդրանիկ Մակարյանը հարցաքննվել է այդ գործի շրջանակներում եւ ինչ կարգավիճակով։ Այս հարցերին պատասխան է եկել միայն այն մասով, որ Մակարյանը ներգրավվել է գործով որպես մեղադրյալ: Դատախազությունը հրաժարվել է այլ տեղեկություն տրամադրել գործի մասին՝ դա համարելով նախաքննական գաղտնիք: Նկատենք, որ Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու: Փաստորեն, Մակարյանը մտահոգվելու առիթ ունի։
13:27 - 06 մարտի, 2021
Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել Սահմանադրական դատարան. Փաստաբանների պալատ

Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել Սահմանադրական դատարան. Փաստաբանների պալատ

ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի եւ Կարեն Սարդարյանի, մտահոգ լինելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մարմինների (վարչապետ, Զինված ուժերի շտաբ) միջեւ տեղի ունեցող վեճով եւ դրա զարգացման ոչ կառուցողական բնույթով, արձանագրելով սահմանադրական մարմինների միջեւ վեճերը Սահմանադրական դատարանի միջոցով լուծելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված է հատուկ լիազորություններով, այդ թվում՝ օժտված է սահմանադրական որոշ մարմինների միջեւ առաջացած վեճերը Սահմանադրական դատարանին փոխանցելու լիազորությամբ, որոնք իրականացնելիս նախագահը պետք է առաջնորդվի բացառապես համապետական եւ համազգային շահերով, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 27․02․2021թ․ հայտարարությունը, որով Զինված ուժերի շտաբի պետին ազատելու մասին վարչապետի առաջարկությունը առարկություններով վերադարձվել է՝ այն որակելով որպես Սահմանադրությանն առերեւույթ հակասող, նկատի ունենալով այն, որ Հանրապետության նախագահի կողմից անգործություն դրսեւորվելու պայմաններում, հնարավոր են հակասահմանադրական զարգացումներ, ինչի պատասխանատվությունը կրելու է նաեւ Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի  եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն Հանրապետության նախագահը դեռեւս կարող է դիմել Սահմանադրական դատարան, Կոչ ենք անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին -դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով: Հ.Գ. Նախագահն այս քայլով կձեւավորի սահմանադրական մարմինների միջեւ վեճերը Սահմանադրական դատարանում քննության ներկայացնելու մշակույթ»։    
19:21 - 05 մարտի, 2021
Մինչեւ ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող․ Վազգեն Մանուկյան
 |news.am|

Մինչեւ ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող․ Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Սահմանադրության մեջ նախատեսված է, որ Գլխավոր շտաբի պետին հնարավոր չէ հանել աշխատանքից: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Գործը գնաց նախագահի մոտ: Նախագահը ընդունեց ճիշտ որոշում, թուղթը վերադարձրեց վարչապետին: Վարչապետը նորից նույն թուղթն ուղարկեց նախագահին: Մեր պահանջն էր, որ նախագահը դա ուղարկի ՍԴ: Երեք օրվա ժամկետն անցավ, ինքը չուղարկեց ՍԴ: Բայց իրավաբանները գտան մի ձեւ, որ մինչեւ ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող: Այդ արանքում Նախագահը նորից պետք է դիմի ՍԴ: Այդ խոստումը եւ այդ իրողությունը բացատրվեց մեր պատվիրակության, որը նոր այցելեց նախագահական: Այսինքն ինչ մենք ուզում էինք, ստացանք կիսատ-պռատ: Մենք եւս մի քայլ արեցինք, բայց ունենք առջեւում պայքարելու ժամանակ»,-ասաց նա:
20:28 - 03 մարտի, 2021
Ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին. Սերժ Սարգսյանը՝ ԳՇ հայտարարությունն իր դրդմամբ անելու մասին |tert.am|

Ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին. Սերժ Սարգսյանը՝ ԳՇ հայտարարությունն իր դրդմամբ անելու մասին |tert.am|

tert.am: Համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իր հայտարարությունն անելիս կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը: «Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք: Մոտ ժամանակներում ես կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասաց Սարգսյանը:
17:40 - 03 մարտի, 2021
Եթե Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ազատի պաշտոնից, բանակը չի ենթարկվի այդ որոշմանը. Մանուկյան |1lurer.am|

Եթե Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ազատի պաշտոնից, բանակը չի ենթարկվի այդ որոշմանը. Մանուկյան |1lurer.am|

1lurer.am: Եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այնուամենայնիվ, Օնիկ Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իմ տեղեկություններով՝ բանակը չի ենթարկվի այդ որոշմանը: Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:  «Իմ կարծիքով՝ բանակը չի ենթարկվի, իսկ եթե ենթարկվի, ապա դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանն իր այս քայլով անուղղակիորեն ջարդում է բանակը»,- նշեց նա:  Անդրադառնալով նախագահի հետ հանդիպմանը՝ Մանուկյանն ասաց, որ իր տպավորությամբ՝ Արմեն Սարգսյանը մտահոգված է օրենքի կատարումից, ինչպես նաև՝ ինչ բորբոքվածություն կառաջացնի այն հանրության շրջանում: «Այնուամենայնիվ, կարծում եմ՝ բոլորն էլ ցանկություն ունեն, որ Հայաստանում հարցերը լուծվեն առանց մեծ բորբոքվածության»,- նշեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն՝ հույս հայտնելով, որ նախագահը, ի վերջո, ԳՇ պետի հարցով կդիմի Սահմանադրական դատարան:  Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ Զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ Զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և հետևողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը:
16:45 - 03 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը և ԶՈՒ բարձրագույն զինվորական հրամանատարն է. ԳՇ հայտարարությունը

Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը և ԶՈՒ բարձրագույն զինվորական հրամանատարն է. ԳՇ հայտարարությունը

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը վերլուծություն է տարածել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին  հայտարարության վերաբերյալ: «Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։ Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»,- ասված է վերլուծության մեջ:  
12:17 - 03 մարտի, 2021
Նախագահը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը և դիմել ՍԴ

Նախագահը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը և դիմել ՍԴ

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի որոշման մասին:  «Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը: Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում քաղաքական և ռազմական գործիչների շրջանում առկա տարաձայնությունների՝ երբեմն խիստ անձնավորված մոտեցումներով: Չեն կարող անտեսվել նաև հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը: Հանրապետության նախագահն իր նախորդ հայտարարություններում ընդգծել է, որ խնդրի շուտափույթ և Սահմանադրության շրջանակներում կարգավորումը Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունի և բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար: Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Հանրապետության նախագահը, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակելու է իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը և կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: Նշեք, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրել հրամանագրի նախագիծը, միաժամանակ չի էլ վիճարկվել այդ ակտի սահմանադրականությունը, այլ առանձին դիմումով դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցը որոշելու համար․ վերոհիշյալ դիմումը հրամանագրի հետ առնչություն չունի։ Սա նշանակում է, որ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը օրենքի ուժով մարտի 4-ից կազատվի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից՝ ըստ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ կետի։
15:50 - 02 մարտի, 2021
Իմ նշանակած ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները․ այ դա ամենամեծ դավաճանությունն է․ Նիկոլ Փաշինյան

Իմ նշանակած ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները․ այ դա ամենամեծ դավաճանությունն է․ Նիկոլ Փաշինյան

ԳՇ հայտարարությունը այդ թվում 2008թ․ իշխող շրջանակների կողմից զինվորականների կողմից ազդեցություն ցուցադրելու արդյունք է։ Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ թվում Սերժ Սարգսյանն է, ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով, նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ։ ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ ԳՇ հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ «ԳՇ այն պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008թ․ նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն ԳՇ նման պետ չի կարող ունենալ»,- ընդգծեց վարչապետը։ Նրա խոսքով՝ մյուս կողմից այս հանգամանքն ամենեւին ԶՈՒ-երում վենդետաների հիմք պետք է չտա։ «Փառք աստծո, այս պահի դրությամբ ԶՈՒ-երը եւ Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, եւ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի։ Բայց անխուսափելիորեն, կրկնում եմ, Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից։ Զինված ուժերում վենդետաներ չե՛ն լինելու, որովհետեւ կապ չունի՝ ով է ստորագրել էդ թուղթը, ով՝ ոչ․ այդ թուղթը սեղանին դնելու եւ ստորագրությունների պրոցեսը սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով։ Ես ուզում եմ ուղիղ ասել, ով իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները․ այ դա ամենամեծ դավաճանությունն է, այ է՛դ ա դավաճանությունը»,- ընդգծեց նա։ Փաշինյանը դիմեց նաև Օնիկ Գասպարյանին և ասաց․ «Եվ, Օնի՛կ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել։ Դու քո ղեկավարի հրահանգները եւ հրամանները չե՛ս կատարել, դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մեծ մերժվածի հրամանները։ Դա սպայի պատվի մեծագույն խաթարում է, դա սպանի պատվի մեծագույն նվաստացում է»։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը մերժելու առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին: ՀՀ նախագահը հրամանագրի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի և օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: 
19:35 - 01 մարտի, 2021