էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Էդմոն Մարուքյան

Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Էդմոն Մարուքյան

Ալիևի երեկվա հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Նա (Իլհամ Ալիևը՝ խմբ․) ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի։ Նրանք կարող են մեկնել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ երեկ Ալիևը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնց թվում էր նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցը, ինչին ի պատասխան՝ Ալիևը նշել է, թե ոչ մի բլոկադա էլ չկա․ «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները, ճանապարհը փակ չէ, այն բաց է․ կարող են հեռանալ։ Մենք նրանց չենք խանգարի, կա՛մ ինքնուրույն կարող են հեռանալ, կա՛մ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Արցախը շրջափակման մեջ է։
13:55 - 11 հունվարի, 2023
Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատի ռազմագերիներին։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչի շրջափակման մեջ է պահում մեկ ամիս, հայ ռազմագերիներին՝ ավելի քան 2 տարի՝ խախտելով միջազգային իրավունքը։ Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատի ռազմագերիներին։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք»,- գրել է Մարուքյանը: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
11:45 - 10 հունվարի, 2023
120 հազար բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են․ Մարուքյան

120 հազար բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը։ «25-րդ օր․ Լաչինի միջանցքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են։ Հետևաբար, միջազգային իրավունքի համաձայն, դրանք վաղ թե ուշ պետք է պատշաճ կերպով լուծվեն»,- նշված է գրառման մեջ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
17:50 - 05 հունվարի, 2023
Լեռնային Ղարաբաղի հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից. Մարուքյան
 |armtimes.com|

Լեռնային Ղարաբաղի հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: «Ինչո՞ւ է Ադրբեջանը պատժում Լեռնային ղարաբաղի 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխաներին: Ես պնդում եմ, որ Ադրբեջանը դա անում է բնակչության դեմ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ժողովրդավարական ընտրության համար, որը պահպանվում է արդեն 30 տարի»: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով. «Այսօր Լեռնային Ղարաբաղը գազ չունի և ամբողջովին արգելափակված է։ ԼՂ հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից»: Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
11:20 - 15 դեկտեմբերի, 2022
Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում․ Մարուքյան

Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում․ Մարուքյան

Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում․ եթե դա պարզ չէր առաջին օրը, ապա հիմա դա ակնհայտ է: Միջազգային հանրության արձագանքը շատ միանշանակ է՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ գազամատակարարումը վերականգնվի»,- նշել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։  Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով:
12:38 - 14 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում էթնիկ զտումների մասին, իսկ դա հանցագործություն է մարդկության դեմ. Մարուքյան
 |armtimes.com|

Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում էթնիկ զտումների մասին, իսկ դա հանցագործություն է մարդկության դեմ. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: «Արդեն մեկ օր է անցել այն պահից, երբ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը»։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով. «Շրջափակման մեջ է 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում էթնիկ զտումների մասին, իսկ դա հանցագործություն է մարդկության դեմ։ Չնայած միջազգային հանրության լռությանը, Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրության իրավունքին»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
11:04 - 13 դեկտեմբերի, 2022
Հուսանք՝ Ադրբեջանի գործողությունները հումանիտար ճգնաժամի չեն հանգեցնի. Մարուքյանը՝ «բնապահպաններ»-ի ցույցի մասին
 |armtimes.com|

Հուսանք՝ Ադրբեջանի գործողությունները հումանիտար ճգնաժամի չեն հանգեցնի. Մարուքյանը՝ «բնապահպաններ»-ի ցույցի մասին |armtimes.com|

armtimes.com: «Ադրբեջանցի «Էկոակտիվիստներ»-ը փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Սա բացահայտ սադրանք է և 2020 թվականի եռակողմ հրադադարի հռչակագրի կոպտագույն խախտում»:  Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ այդ գործողությունները հումանիտար ճգնաժամի չեն հանգեցնի, և ողջախոհությունը կհաղթի։ «Լաչինի միջանցքը պետք է գործի ինչպես միշտ»,-գրել է Մարուքյանը: Ինչպես արդեն հայտնել էինք, մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ 
12:32 - 12 դեկտեմբերի, 2022
Ե՛վ Էդգար Ղազարյանը, ե՛ւ Դավիթ Խաժակյանը սխալվում են․ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հետքերով

Ե՛վ Էդգար Ղազարյանը, ե՛ւ Դավիթ Խաժակյանը սխալվում են․ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հետքերով

Երեւանի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի եւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի միջեւ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ է ծավալվել, որի ընթացքում երկուստեք խնդրահարույց պնդումներ են արվել։ Մասնավորապես, խոսելով Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին՝ Դավիթ Խաժակյանն ասել է․ «Իսկ այն, որ այդ հարցը (նկատի ունի Արցախի հարցը,- հեղ․) մեզ համար շատ կարեւոր է, վկայում է հենց այն, որ մեր կուսակցության կառավարման խորհրդի նախագահը (նկատի ունի Էդմոն Մարուքյանին- հեղ․) անձամբ ներգրավված է այդ խնդիրներում, իր հնարավոր բոլոր ռեսուրսները ներդնելով՝ աշխատում է, խոսքը, իհարկե, գիտեք՝ ինչի մասին է»։  [4։56] Արձագանքելով նրա այս հայտարարությանը՝ Էդգար Ղազարյանն անդրադարձել է Մարուքյանի՝ կուսակցական լինելու հանգամանքին․ «Ձեր կուսակցության խորհրդի նախագահը իրավունք չունի էն ձեւով ներգրավված լինել, որով ներգրավված է, որովհետեւ նա, լինելով կուսակցության ղեկավար, զբաղեցնում է դեսպանի պաշտոն, ինչը հակասում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքին։ [5։11] Խաժակյանն էլ հակադարձել է՝ ասելով․ «Կարծում եմ՝ Դուք լավ գիտեք, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը չի ենթադրում բոլոր այն սահմանափակումները, որ նշեցիք, եւ սա նման չէ այն ժամանակահատվածին, երբ, օրինակ, Դուք, լինելով կուսակցության անդամ, գնացել, զբաղեցրել եք դեսպանի պաշտոն, եւ հիմա էլ պնդում եք, թե դեսպանը պետք է լինի ապաքաղաքական»։  [6։01] Ղազարյանն էլ պնդել է իր տեսակետը․ «Ես իմանալով եմ ասում, դեսպանի պաշտոն զբաղեցնելուց հետո իմ կուսակցական լինելը սառեցվել է»,- նշել է նա։ [6։24] Infocom-ը ուսումնասիրել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը, ինչպես նաեւ պարզել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք Խաժակյանի եւ Ղազարյանի հիշյալ պնդումները։ Ինչ է ասում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի տեքստից պարզ է դառնում, որ օրենքի իմաստով դիվանագետ է դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոններ եւ դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձը, որը,  44-րդ հոդվածի համաձայն, իրավունք չունի, ի թիվս այլնի, խախտելու  քաղաքական զսպվածության սկզբունքը`  զբաղվելու կուսակցական գործունեությամբ։ Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան (կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք): Տվյալ դեպքում անհրաժեշտ է հասկանալ՝ հատուկ հանձնարարություններով դեսպանը օրենքի իմաստով համարվո՞ւմ է դիվանագետ, ըստ այդմ՝ նրա վրա տարածվո՞ւմ են դիվանագետի համար 44-րդ հոդվածով նախատեսված հիշյալ սահմանափակումները թե՞ ոչ։ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դիվանագիտական պաշտոնները եւ դիվանագիտական ծառայության պաշտոնները։ Ըստ այդմ, արտաքին գործերի նախարարության համակարգի պաշտոնները դասակարգվում են ըստ քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոնների եւ դիվանագիտական ծառայության պաշտոնների: Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, որը զբաղեցնում է Էդմոն Մարուքյանը, հայեցողական պաշտոն է։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայեցողական պաշտոնները, ի թիվս մյուս դասակարգի պաշտոնների, համարվում են դիվանագիտական պաշտոններ, եւ այդ պաշտոններում նշանակված անձանց պաշտոնավարման ժամանակահատվածը հավասարեցվում է դիվանագիտական ծառայությանը, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն նույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճաններ:  Էդմոն Մարուքյանը նշանակումից հետո չի ստացել դիվանագիտական աստիճան, հետեւաբար նրա զբաղեցրած հայեցողական պաշտոնը չի հավասարեցվում դիվանագիտական պաշտոնին, ինչից էլ հետեւում է, որ նա օրենքի իմաստով դիվանագետ չէ, ուստի նրա վրա չի տարածվում կուսակցական գործունեությամբ չզբաղվելու արգելքը։  Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից եւս հայտնել են, որ վերոնշյալ իրավանորմերի հիման վրա հատուկ հանձնարարություններով դեսպանի համար չեն կարող գործել քաղաքական զսպվածության վերաբերյալ կարգավորումները։ ԼՀԿ-ից հավելել են, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի իմաստով եւս պետական հայեցողական պաշտոն է, որի դեպքում նշանակումը կատարում է վարչապետը՝ օրենքով նախատեսված դեպքերում․ «Տվյալ պաշտոնն ընդգրկված է այնպիսի պաշտոնների անվանացանկում, որոնցից շատերի համար բացարձակապես գոյություն չունի քաղաքական զսպվածության որեւէ պահանջ»,- նշել են կուսակցությունից՝ հայտնելով, որ ըստ այդմ, Էդմոն Մարուքյանը երբեք չի դադարեցրել կամ կասեցրել իր անդամակցությունը կուսակցությանը եւ այժմ էլ հանդիսանում է կուսակցության նախագահը։ Էդգար Ղազարյանի կուսակցական անդամությունը կասեցված է եղել Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանին, նա Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել 2014 թվականի հոկտեմբերի 23-ին Նախագահի հրամանագրով։ Այդ ժամանակ գործող «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը դասվում էր հայեցողական պաշտոնների շարքին (վարչական պաշտոններ դասակարգը այդ ժամանակ սահմանված չէր), եւ դարձյալ նշվում էր, որ հայեցողական պաշտոնները համարվում են դիվանագիտական պաշտոններ, եթե դրանցում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճաններ: Էդգար Ղազարյանին արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար դիվանագիտական աստիճանը շնորհվել է միայն 2018 թ․ մարտի 1-ին, հետեւաբար նշանակման պահից մինչ այդ օրը օրենքի իմաստով նա եւս դիվանագետ չի համարվել։ Դրանից հետո՝ արդեն 2018 թ մատրի 1-ից մինչ պաշտոնավարման ավարտը՝ 2018 թ․ նոյեմբերի 13-ը, նրա վրա տարածվել է կուսակցական գործունեությամբ չզբաղվելու արգելքը,  որովհետեւ նա, ունենալով դիվանագիտական աստիճան, համարվել է դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձ։  Այնուհանդերձ, մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ից հայտնել են, որ Էդգար Ղազարյանի կուսակցական անդամությունը կասեցվել է հենց պաշտոնի նշանակման օրը։ Ըստ ՀՀԿ-ի՝ Ղազարյանը կուսակցությանն անդամագրվել է 2007 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ 2014 թ հոկտեմբերի 23-ից «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն (խոսքը հիշյալ՝ կուսակցական գործունեությամբ չզբաղվելու պահանջի մասին է,-հեղ․) օրենքի ուժով  նրա անդամությունը կասեցվել է․ «Ղազարյանը կուսակցության անդամության կասեցումը հանելու դիմում չի ներկայացրել, ուստի ներկայումս չի հանդիսանում ՀՀԿ անդամ»,- ասված է պատասխանում։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ե՛ւ Էդգար Ղազարյանը, ե՛ւ Դավիթ Խաժակյանը սխալվում են․ Էդմոն Մարուքյանը, կուսակցության կառավարման խորհրդի ղեկավար եւ միաժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելով, չի խախտում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի պահանջները, իսկ Ղազարյանի կուսակցական անդամությունն էլ որպես դեսպան պաշտոնավարման ժամանակ կասեցված է եղել։   Միլենա Խաչիկյան
17:12 - 03 դեկտեմբերի, 2022
Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը |armenpress.am|

Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը հայտարարել էր, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներում չի հստակեցվել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան: Էդմոն Մարուքյանը թեմային անդրադարձել է: -Պարոն Մարուքյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցին, հայտարարել է, որ Պրահայի և Սոչիի գագաթնաժողովներին հաջորդած հայտարարություններում նշվել է, որ սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, սակայն դրանցում իբրև թեխոսք չկա այն մասին, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է դա տեղի ունենա։ Մինչդեռ միևնույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարում է, թե իբրև ադրբեջանական գյուղեր կան Հայաստանի վերահսկողության ներքո։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը. -Ուզում եմ նշել, որ Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն մի հարցի շուրջ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի՞, թե ոչ, քանի որ նրանք 2021թ. մայիսի 12-ի և 2022թ. սեպտեմբերի 13-ի Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիաների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ պնդել են, որ սահմանը դելիմիտացված չէ, և չկա սահման, իսկ հիմա ինչպե՞ս են պնդում, որ ադրբեջանական տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Նման պնդում անելով՝ ադրբեջանական կողմն ընդունում է, որ գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահման։ Պետական սահմանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է և բխում է միջազգային իրավունքից. այն է՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահման գոյություն ունի, Ալմա-Աթայի հռչակագրի և դրան կից արձանագրությունների հիման վրա այս սահմանի ճանաչումը կողմերը վերահաստատել են 2022թ. հոկտեմբերի 7-ի Պրահայի քառակողմ հանդիպման և 2022թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ: Արձանագրելով պետական սահմանի առկայությունը՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Հայաստանի Տավուշի մարզի մի շարք գյուղերի՝ Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոս և Ջրամբարի մեծ հատվածը, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս 90-ականներից մինչև հիմա օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Հայաստանը հետևողական է լինելու, որ նշված տարածքները նույնպես վերադարձվեն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պարբերաբար բարձրացվող քարտեզների հարցին, թե իբրև հայտարարություններում խոսք չկա հստակ քարտեզների մասին և իբրև հստակ չէ, թե ինչ քարտեզներով պետք է սահմանազատումն իրականացվի, ապա այստեղ էլ ադրբեջանական կողմը ինքն իրեն հակասում է։ Ալմա-Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով միմյանց սահմանները փոխադարձ ճանաչելով՝ Ադրբեջանն այլևս փակել է քարտեզների շահարկման թեման, քանի որ հստակ է, որ խոսքը Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների մասին է։ Հետևաբար այստեղ ևս հնարավոր չէ մի դեպքում պնդել, որ այո՝ ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, սակայն հետո շարունակել պատմական քարտեզների մասին անորոշ խոսույթը։ -Ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի Հանրապետությունը, ինչի՞ հիման վրա պետք է առաջ շարժվել, ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում դուք: -Հայաստանը բազմիցս պաշտոնապես արձագանքել է և առաջարկել այնպես անել, որ ամբողջ սահմանի երկայնքով օկուպացված տարածքներ չլինեն, ինչպես նաև սահմանի երկայնքով հայելային հետքաշման և ապառազմականացված գոտի ստեղծելու լուծումներ առաջարկել, սակայն այդ լուծումներին ի պատասխան՝ նախ ադրբեջանական կողմը իր զորքերը չվերադարձրեց մինչև 2021թ. մայիսի 12-ի դրությամբ տեղակայման վայրեր և հետո արհամարհելով Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովների ընթացող աշխատանքը, սույն թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծեց նոր ագրեսիա, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից նոր տարածքներ օկուպացվեցին։ Ամփոփելով ասվածը՝ պետք է շեշտեմ, որ հիմնարար հարցն այստեղ հետևյալն է, որ Ադրբեջանը չի կարող պնդել, որ հստակ սահման ունենք բոլոր այն դեպքերում, երբ փորձ է արվում ներկայացնել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքների պատմություն, իսկ Հայաստանի դեմ պատերազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծելիս և տարածքներ օկուպացնելիս՝ պնդել հակառակը, որ սահման չկա և այն ենթակա է սահմանազատման։ Հայաստանի կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ուժի մեջ են, և Ադրբեջանի քաղաքական կամքի առկայության պարագայում, առաջնորդվելով Ալմա Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների հիմքով, պետք է առաջ շարժվել և արագ սահմանազատել փոխադարձ ճանաչված պետական սահմանները, որն իր դրական ազդեցությունը կունենա խաղաղության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ։
14:58 - 30 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով․ ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Մակրոնի և Միշելի հետ․ Մարուքյան

Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով․ ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Մակրոնի և Միշելի հետ․ Մարուքյան

Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։  «Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինի նույնը։ Ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Բրյուսելում Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի հետ»,-նշել է Մարուքյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են նաև ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
10:44 - 29 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ. Մարուքյան

Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ. Մարուքյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին խնդրել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Այս մասին իր թվիթերյյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Իլհամ Ալիևը հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ: Սա Ռուսաստանի օրինական հիմքն է, որպեսզի ՌԴ-ն օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» անվանումը»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ, ինչպես նոյեմբերի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որում դժգոհում էր, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները, ինչպես նաև մեղադրել էր ռուսական կողմին, թե վերջինս իր պաշտոնական հաղորդագրություններում չի նշում արցախյան կողմից հրադադարի խախտումների մասին։   
10:58 - 28 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ․ Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ․ Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը։ «Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ։ Ընդ որում՝ անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ որպես Հայաստանին առաջարկված «խաղաղության» իրական նշան»,- գրել է Մարուքյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
12:34 - 26 նոյեմբերի, 2022