ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևի քննարկումը
 |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևի քննարկումը |azatutyun.am|

azatutyun.am: style="font-weight: 400;">Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաստատող օրինագծի քննարկումը, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։ Թեև ընդգծվել է, որ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «եվրաատլանտյան տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ», ինչպես նաև կնպաստի Անկարայի և Ստոկհոլմի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը միևնույն ժամանակ նշել է, որ Շվեդիան ահաբեկչությանը հակազդելու «ճանապարհային քարտեզ» պետք է ներկայացնի։ Anadolu գործակալությունը փոխանցում է, որ արդյունքում հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը՝ «քննարկվող թեմայի վերաբերյալ հստակության և ոչ այնքան հասուն բանակցությունների պատճառաբանությամբ»: Եթե հանձնաժողովը հաստատեր օրինագիծն, այն կուղարկվեր խորհրդարան՝ հաստատման, որից հետո պետք է վավերացվեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ: Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցության հայտ են ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։ Թուրքիան և Հունգարիան նախապայմաններ են ներկայացրել․ Անկարան Ստոկհոլմից պահանջել է ապաստան չտալ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին, ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին և արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկչության համար մեղադրվող անձանց:
11:07 - 17 նոյեմբերի, 2023
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գործընկերությունը ազդանշան է ՆԱՏՕ-ին․ դեսպան
 |civilnet.am|

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գործընկերությունը ազդանշան է ՆԱՏՕ-ին․ դեսպան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական ոլորտում գործընկերությունը տաբու է կոտրում և ազդանշան է ՆԱՏՕ-ին․ նոյեմբերի 2-ին ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Հայաստանի ներկա իրավիճակում եզրահանգումներ ենք արել, և մեր կարծիքով՝ շատ անհրաժեշտ ոլորտում աջակցություն ցուցաբերելու միջոց գտել։ Պաշտպանական համագործակցությունը միայն ռազմատեխնիկան չէ։ Ես նույնիսկ հակված եմ մտածելու, որ պաշտպանական դոկտրինը, Զինված ուժերի վերապատրաստումը, մարտի դաշտին մոտեցման ձևերը, Զինված ուժերի արդիականացումը միջնաժամկետ հեռանկարում, հավանաբար, ավելի կարևոր են, քան զուտ տեխնիկան»,- հայտարարեց դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում այս համագործակցությունը Ֆրանսիայի առաջնահերթությունների ցանկի և իր՝ որպես դեսպանի համար առաջնահերթ է։ «Կարծում եմ՝ պաշտպանության նախարար պարոն Պապիկյանը միակ նախարարն է, որի հետ ամենաշատ հանդիպումներն եմ ունեցել այստեղ իմ պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Պաշտպանական համագործակցությունը ինքնիշխան որոշում է։ Այսպիսով, մենք այդ որոշմանը եկանք ինքնիշխան կերպով, ինչպես որ Հայաստանը, ընտրելով մեզ հետ համագործակցությունը, իրացրեց իր ինքնիշխան իրավունքը: Սա հետաքրքիր է նաև այն տեսանկյունից, որ կոտրում է տաբուն․ մենք ՆԱՏՕ-ի առաջին երկիրն ենք, որը Հայաստանի հետ բաց և հաստատակամ համագործակցություն ունի պաշտպանության ոլորտում։ Եվ դա ազդանշան է տարածաշրջանին, իհարկե, դա ազդանշան է նաև ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին: Եվ մենք հպարտանում ենք դրանով»,- նշեց Օլիվիե Դըկոտինյին։ Հարցին, թե որքանով է այս համագործակցությունը երկարաժամկետ, դեսպանը պատասխանեց, որ Ֆրանսիան ներդրումներ չէր անի վերապատրաստման, ռազմական ակադեմիաների միջև համագործակցության մեջ, եթե չունենար երկարաժամկետ հեռանկար։ «Մյուս կողմից, Հայաստանի պաշտպանական գործընկերությունը չի կարող հենվել միայն Ֆրանսիայի վրա։ Մենք գործընկեր ենք: Կարծում եմ՝ վստահելի գործընկեր ենք։ ՆԱՏՕ-ի երկրների թվում Հայաստանի համար առաջին գործընկերն ենք, բայց պաշտպանության ոլորտում կան նաև այլ գործընկերներ, և Հայաստանի կառավարությունն ակտիվորեն հետամուտ է այդ գործընկերության բազմազանեցմանը։ Մենք սատարում ենք դրան»,- նշեց դեսպանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս ռազմավարական դրությունը հաշվի առնելով՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և բազմաթիվ այլ երկրների կողմից կա մտահոգություն և աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Դեսպանը մեկնաբանեց նաև հարցը, թե ինչու է առանձնահատուկ կարևորություն տրվում Սյունիքին․ «Դե, նայեք քարտեզին։ Սյունիքն ու Վայոց ձորը Հայաստանի տարածքի ամենանեղ հատվածն են։ Եվ որքան ավելի նեղ՝ այնքան ամենախոցելին։ Իսկ Բաքվից հնչած որոշ հայտարարություններ, տեսակետներ մտահոգություն են առաջացրել մի շարք մայրաքաղաքներում և, մասնավորապես, Փարիզում»,- ասաց դիվանագետն ու հավելեց, որ Փարիզը մտահոգություններ ունի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ կապված և շատ զգոն է, երբ խոսքը վերաբերում է դրան։
17:38 - 02 նոյեմբերի, 2023
Թուրքիայի խորհրդարանը շուտով կարող է սկսել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկումը |hetq.am|

Թուրքիայի խորհրդարանը շուտով կարող է սկսել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկումը |hetq.am|

hetq.am: Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը կարող է մոտ ժամանակներս քննարկվել Թուրքիայի խորհրդարանի կողմից: Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։ «Պրահայից վերադառնալուց հետո այն կուղարկեմ արտաքին գործերի հանձնաժողովին։ Հույս ունեմ, որ հանձնաժողովը որքան հնարավոր է շուտ կմտնի խորհրդարանի օրակարգ, և պատգամավորները կկայացնեն իրենց որոշումը»,- Քուրթուլմուշի խոսքերը մեջբերում է Anadolu պետական գործակալությունը։ Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան կատարել է Թուրքիայի հանդեպ իր բոլոր պարտավորությունները և այժմ պատրաստ է դառնալ դաշինքի անդամ: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը: Ֆինլանդիան և Շվեդիան դեռ 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ էին ներկայացրել։  Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 
11:34 - 25 հոկտեմբերի, 2023
Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովա

Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Զախարովա

Ըստ եկող տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է, «թե ինչ ապակառուցողական ֆանատիզմով են ամերիկացիներվերաբերվում Երևանին»։ «Հանրապետություն է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը, որը հայտնի է իր ռուսատյացությամբ։ Պետքարտուղարի տեղակալ Քիմը, որը վերջին լսումների ժամանակ խոստովանել է, որ իրենք զբաղվում են Ռուսաստանի հետ դանշակից կամ համագործակցող երկրներին վերակողմնորոշելով»,- ասել է Զախարովան։
16:19 - 27 սեպտեմբերի, 2023
Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չի կատարել իր խոստումները |armenpress.am|

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չի կատարել իր խոստումները |armenpress.am|

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում Շվեդիայի կողմից Անկարային տված խոստումները դեռ չեն կատարվել։ Այժմ Շվեդիայի հայտի հաստատման որոշումը պետք է կայացնի Թուրքիայի խորհրդարանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Արևմուտքն անընդհատ ասում է Շվեդիա, իսկ մենք ասում ենք՝ քանի դեռ մեր խորհրդարանը որոշում չի կայացրել, չենք կարող ասել՝ այո կամ ոչ։ Նախ՝ Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները։ Մեզ ասում են, որ իրենք օրենք են ընդունել, բայց օրենք ընդունելը քիչ է, պետք է կիրառել։ Ստոկհոլմի փողոցներում ահաբեկչական գործողությունները շարունակվում են։ Փաստորեն մեզ տված խոստումները չեն կատարվել։ Ի՞նչ դիրքորոշում կընդունի իմ խորհրդարանը, թող հետևեն։ Եթե ուզում են, որ մենք հարցը մտցնենք խորհրդարան, մենք դա կանենք, բայց որոշումը կկայացնի խորհրդարանը»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
21:42 - 17 սեպտեմբերի, 2023
«Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է ԱՄՆ և ՀՀ զինվորների համար. գնդապետ Մարտին Օ՛Դոնել
 |1lurer.am|

«Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է ԱՄՆ և ՀՀ զինվորների համար. գնդապետ Մարտին Օ՛Դոնել |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունն անդրադարձել է ՀՀ-ում նախատեսված հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը: «Մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինվորներ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կմասնակցեն «Արծիվ գործընկեր» խաղաղապահ զորավարժություններին: Ամերիկյան 1-ին բրիգադի, 101-րդ օդադեսանտային դիվիզիայի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներն ու Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի զինվորներն ուսումնավարժությունները կանցկացնեն Երևանի մերձակայքում գտնվող Զառ և Արմավիր ուսումնական տարածքներում»,- նշված է հրամանատարության հաղորդագրությունում։ ««Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է մեր երկու երկրի զինվորների համար մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու և խաղաղապահ գործողությունների փոխգործունակությունը մեծացնելու համար: Այն նաև հիմնված է Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի 20-ամյա հարաբերությունների վրա»,- ասել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի գնդապետ Մարտին Օ՛Դոնելը: Պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի պետական գործընկերությունը սկիզբ է առել 2003 թվականից: Զորավարժությունները ծրագրում են հայկական 12-րդ խաղաղապահ բրիգադին նախապատրաստել ՆԱՏՕ-ի գործառնական հնարավորությունների հայեցակարգի (OCC) գնահատմանը՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում՝ այս տարվա վերջին:
15:42 - 08 սեպտեմբերի, 2023
Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է. պատրաստ ենք շարունակել այն. ԱԳ փոխնախարար
 |news.am|

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է. պատրաստ ենք շարունակել այն. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձեւաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ եւ ունենք պատրաստակամություն շարունակել այդ գործընթացը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կարող է մի օր արթնանաք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլեւս այստեղ չէ, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին եւ այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք այս հարաբերություններում, դրանց մասին բարձրաձայնվել է բազմիցս, մասնավորապես, 2022-ի սեպտեմբերին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում եղավ Ադրբեջանի կողմից, մենք այլ, ավելի ադեկվատ  արձագանք էինք սպասում, թե ՌԴ-ից, թե ՀԱՊԿ-ից»: Հարցին, թե արդյոք ռուսական կոմի հետ հանդիպումների ժամանակ ուղիղ հարց չի տրվում, թե արդյոք իրենք ուզում են դուրս գալ տարածաշրջանից, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ պարզ, բաց քննարկումներ, արտահայտում ենք այն դժգոհությունները, որ ունենք՝ կապված քայլերի բացակայության հետ, որը նկատում ենք ռուսական կողմից»:
15:43 - 04 սեպտեմբերի, 2023
Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվում է մի լուր, ըստ որի «ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերը կոչ է արել Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին»։ Կայքերը թարգմանել եւ տարածել են X-ի հաշվում Գյունթեր Ֆելինգերի գրառումը։ Այս լուրը տարածվում է այն համատեքստում, թե Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի կազմում գործող ինչ-որ մարմնի ներկայացուցիչ է։ Մինչդեռ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպությունը կապ չունի ՆԱՏՕ-ի հետ, այն ոչ կառավարական կազմակերպություն է։ Linkedin-ի նրա հաշվում, օրինակ, նշված է «ՆԱՏՕ-ի ընդլայնման ավստրիական կոմիտեի նախագահ, ինքնազբաղ», X-ի հաշվում նա ներկայանում է «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե՝ հանուն Կոսովոյի, Ուկրաինայի, Բոսնիայի, Ավստրիայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Վրաստանի, Եվրամիության» անունով կազմակերպության նախագահ։ X-ի օգտահաշվում նաեւ նշված է, որ այս կազմակերպությունը ոչ կառավարական եւ ոչ առեւտրային է։ Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպության անվանը․ այն ամենեւին «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտե չէ», այլ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե»․ կոմիտեի անվան ճիշտ շարադասության դեպքում էլ պարզ է դառնում, որ այն ՆԱՏՕ-ի մարմին չէ։ Հյուսիատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում էլ ՆԱՏՕ-ի կառուցվածքի բաժնում որեւէ տեղ չկա նշում, թե դրա կազմում գործում է «ՆԱՏՕ-ի ընլայնման եվրոպական կոմիտե»։ «Վիկիպեդիա»-ի ալբաներեն բաժնում Գյունթեր Ֆելինգերի մասին գրված է, որ վերջինս ավստրիացի տնտեսագետ է, կառավարման եւ զարգացման խորհրդատու, 2005թ․-ից իր ուշադրությունը կենտրոնացրել է անցումային տնտեսությամբ եվրոպական երկրների, մասնավորապես Կոսովոյի, Ալբանիայի, Ուկրաինայի տնտեսական ռեֆորմների, փոքր եւ միջին բիզնեսնի քաղաքականության ուղղությամբ։ Ուստի հայկական մամուլում շրջանառվող լուրերը, թե «ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Հայաստանին», «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտեի ղեկավարը դիմել է Հայաստանին» եւ այսպես շարունակ, իրականությանը չեն համապատասխանում․ ՆԱՏՕ-ն նման մարմին չունի, եւ Ֆելինգերը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ չէ։ Հայարփի Բաղդասարյան
12:59 - 04 սեպտեմբերի, 2023
Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին

Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին

 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը խմբակցության անունից նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության նախագահներին, Եվրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախում ստեղծված օրհասական իրավիճակը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստան դաշինքի ֆեյսբուքյան էջում։ Օհանյանը միջազգային կառույցներին է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքում ցեղասպանություն են։ «Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ցեղասպան քաղաքականությունն ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը որևէ կերպ չի կարող երաշխավորվել, եթե Ադրբեջանն իր իշխանությունը հաստատի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասված է Սեյրան Օհանյանի նամակում։ Նա նաև կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերադառնա ԵԱՀԿ կողմից մշակված սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։
17:40 - 12 օգոստոսի, 2023
Կարևոր է ապահովել տեղաշարժի ազատություն և լուծել մարդասիրական հրատապ կարիքները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Կարևոր է ապահովել տեղաշարժի ազատություն և լուծել մարդասիրական հրատապ կարիքները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Խորապես անհանգստացած եմ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակից: Անչափ կարևոր է ապահովել տեղաշարժի ազատություն և լուծել մարդասիրական հրատապ կարիքները: Այս մասին հայտարարել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինանը։ «ՆԱՏՕ-ն խրախուսում է բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված համաձայնության հասնելու ուղղությամբ»,- նշել է Կոլոմինանը։ Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։
17:30 - 04 օգոստոսի, 2023
F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ որոշված էր չսադրել իրավիճակը․ Տոնոյան

F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ որոշված էր չսադրել իրավիճակը․ Տոնոյան

Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, երբ Նախիջեւանի զորավարժություններում F16-երի վերաբազավորում եղավ դեպի Գյանջա, եւ ԳՇ-ի, եւ ինձ համար [պարզ էր], նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության իմ փորձը ինձ հուշեց, որ F16-երի տեղակայումն այնտեղ վարժանքի նպատակով չէ։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․ «Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ չորս, հինգ, վեց, ութ ժամ գտնվում էր օդում եւ մոտենում մինչեւ 25 կմ, այնքան մոտ, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացրեց մեր մտահոգությունը․ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին, եւ ոչ միայն օդաչուները, այլ ինքնաթիռները ռոտացիայի ենթարկվեցին, այսինքն՝ նշանակում է՝ դա համարյա մշտական ներկայություն էր կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- ասաց Տոնոյանը։  Նա նշեց, որ այդ ժամանակաշրջանում երեք հանդիպում է ունեցել ՌԴ գործընկերոջ հետ․ «Այո, կար որոշակի դիմում մեզ չսադրելու եւ սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից։ Ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»։  Տոնոյանն հիշեցրեց, որ ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի փոխտեղակալի հետ է հանդիպել 2019թ․ սեպտեմբերի 11-ին եւ առաջարկեց ծանոթանալ այդ հանդիպման հաշվետվությունը՝ վստահեցնելով, որ դրանից շատ բան պարզ կդառնա։ Նա նշեց, որ նախաձեռնել է Թուրքիայի ներգրավվածությունը, F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու հարցով երկու խումբ հանդիպումներ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ անդամ երկրների հետ․ «Օրական ունեցել եմ երեք-չորս հանդիպում, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ անդամ երկրների դեսպաններին, բոլորին դիագրամներով տրվել են F16-երի օդային դիագրամները ու տրվել են ամենօրյա պարբերականությամբ։ Խնդրանքս եղել է՝ չեզոքացրեք այդ երկրի ներգրավումն արցախյան պատերազմի թատերաբեմում։ Հանդիպում եմ ունեցել 12 անդամ երկրների հետ, որոշների հետ երկու անգամ, [այնպիսի երկներ,] ինչպիսին են ԵԱՀԿ, ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ երկրները»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ «խոսք էր տրվում փոխանցել»՝ ըստ ամենայնի նկատի ունենալով, որ երկրների ներկայացուցիչները խոստանում էին խնդրանքի մասին փոխանցել բարձրագույն ղեկավարությանը։
18:38 - 01 օգոստոսի, 2023
Զելենսկին Ստոլտենբերգին կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել |tert.am|

Զելենսկին Ստոլտենբերգին կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել։ Կառույցը ստեղծվել է հուլիսին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում։  «Ես դիմել եմ Յենսին՝ առաջարկելով անհապաղ գումարել այս խորհուրդը՝ ճգնաժամի վերաբերյալ համապատասխան խորհրդակցությունների համար։ Այդ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս։ Մենք կարող ենք հաղթահարել անվտանգության ճգնաժամը Սև ծովում»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։  Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ Ստոլտենբերգի հետ քննարկել է սևծովյան հացահատիկային միջանցքի ապաշրջափակման համար անհրաժեշտ միջոցները։ Նրանք նաև գնահատել են Սև ծովում տիրող իրավիճակը և այն ռիսկերը, որոնք այն պարունակում է համաշխարհային պարենային անվտանգության համար։  Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստեղծվել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդը։ Նախկինում նման մարմին կար միայն Ռուսաստանի հետ, մինչդեռ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ուներ միայն համատեղ հանձնաժողով։ Հանձնաժողովի նիստ գումարելը կարող է արգելափակվել դաշինքի ցանկացած պետության կողմից։ Խորհրդի գումարումը չի կարող արգելափակվել։
11:55 - 23 հուլիսի, 2023