Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Փոխվարչապետերի հանդիպումը կայացել է Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ

 |factor.am|

Փոխվարչապետերի հանդիպումը կայացել է Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ |factor.am|

factor.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած աշխատանքային հանձնաժողովների հանդիպումը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին՝ ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպումը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
19:40 - 12 հուլիսի, 2023
Հայաստան-Ադրբեջանի սահմանին կայացել է պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը․ ԱԳՆ

Հայաստան-Ադրբեջանի սահմանին կայացել է պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը․ ԱԳՆ

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Արցախի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Համաձայն ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը:
17:04 - 12 հուլիսի, 2023
Մհեր Գրիգորյանի և ՎԶԵԲ պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցությունը

Մհեր Գրիգորյանի և ՎԶԵԲ պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Մատտեո Պատրոնեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային գործող ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին, որը շուտով ավարտում է իր լիազորությունները՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում իր պատասխանատու պաշտոնում կատարված աշխատանքի համար: Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային էներգետիկ խոշոր ծրագրերում Հայաստանի մասնակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ընթացքին:
18:35 - 07 հուլիսի, 2023
Մհեր Գրիգորյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը

Մհեր Գրիգորյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված մեծ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը՝ երկուստեք ընդգծելով Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման առկա հնարավորություններն ու հեռանկարները: 
14:39 - 04 հուլիսի, 2023
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պետդեպի խորհրդականի հետ քննարկել է միջուկային էներգետիկայի համագործակցությունը

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պետդեպի խորհրդականի հետ քննարկել է միջուկային էներգետիկայի համագործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության եւ զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առեւտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ «Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, անդրադարձել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցության կարեւորության հարցին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ մարդկային կապիտալի զարգացման, թվայնացման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա գլոբալ միտումների եւ Հայաստանում այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
09:10 - 28 հունիսի, 2023
Կարևոր կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ- Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ․ ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

Կարևոր կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ- Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ․ ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբում կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝  արձագանքելով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խումբը հասել է կարևոր համաձայնության։  «Կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և շատ հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը։ Կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է։ Դա էլ է շատ կարևոր և շատ ֆունդամենտալ համաձայնություն»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, որ մնացած հարցերի շուրջ փակագծեր չի բացի, որովհետև վերջնական կոնսենսուս չկա։
15:49 - 21 հունիսի, 2023
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. Մհեր Գրիգորյան
 |news.am|

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. Մհեր Գրիգորյան |news.am|

news.am: Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արձագանքը դրական է, բայց հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա։ «Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,-ասաց Գրիգորյանը։ Նա նշեց, որ քննարկվելու են օրակարգային հարցեր. «Խոսքը վերաբերում է սահմանազատման հարցերով  հանձնաժողովների աշխատանքային հանդիպմանը»։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Նշվել էր, որ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:  
14:45 - 21 հունիսի, 2023
Բայրամով․ «Հայաստանի հետ կարգավորման հեռանկարներ են բացվել»
 |azatutyun.am|

Բայրամով․ «Հայաստանի հետ կարգավորման հեռանկարներ են բացվել» |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են ուրվագծվում՝ «միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա», Լոնդոնում ընթացող Caspian Connection համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ լուրջ հեռանկարներ կան նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերագործարկման տեսանկյունից, սակայն Հայաստանը «դժվարությունն է հարուցում այդ հարցում»։ Փոխվարչապետերի եռակողմ վերջին հանդիումից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե ապաշրջափական դեպքում Հայաստանի տարածքում սահմանային ծառայությունը պետք է իրականացնի Հայաստանը: Մինչդեռ Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքում ռուս սահմանապահներն են հսկելու ճանապարհը: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևին հանդիպման առաջարկ է ուղարկել։ Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն: Սակայն պարզ չէ, թե Գրիգորյանը որտեղ և ինչ ձևաչափով է առաջարկել հանդիպում անցկացնել։ Գրիգորյանն ու Մուստաֆաևը տարածաշրջանի հաղորդակցության ուղիները ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են, իսկ ռուսական կողմից համանախագահը Ալեքսեյ Օվերչուկն է։ 
16:41 - 20 հունիսի, 2023
Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել Սահմանազատման հարցերի քննարկման համար հայկական կողմի առաջարկին
 |pastinfo.am|

Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել Սահմանազատման հարցերի քննարկման համար հայկական կողմի առաջարկին |pastinfo.am|

pastinfo.am: Ադրբեջանը դեռ չի արձագանքել սահմանազատման հարցերի քննարկման համար ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկին։ «Ադրբեջանական կողմի արձագանքի դեպքում այդ մասին հավելյալ կտեղեկացվի», - «Փաստինֆո»-ին այս մասին ասացին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։ Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ էր ուղարկել անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: «Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն»,- հայտնել էին գրասենյակից։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցեցին, որ այս պահին ադրբեջանական արձագանքի մասով որևէ նորություն չկա։
16:23 - 19 հունիսի, 2023
Ինչ առաջարկներ է Մհեր Գրիգորյանն ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետին
 |armtimes.com|

Ինչ առաջարկներ է Մհեր Գրիգորյանն ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետին |armtimes.com|

armtimes.com: «ՀՀ փոխվարչապետի ներկայացրած առաջարկները վերաբերում են թե՛ ապաշրջափակմանը, թե՛ սահմանների անվտանգությանը, խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումներին և այլն»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու համար ուղարկված առաջարկներին։ Նրա խոսքով՝ առաջարկների վերաբերյալ դեռևս պատասխան չկա ադրբեջանական կողմից։ «ՀՀ-ն մշտապես պատրաստ է հանդիպումների իրականացման համար։ Շահագրգռված ենք հանդիպումներ ունենալ այս թեմաներով և քննարկել, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- ասաց նա։
13:15 - 19 հունիսի, 2023
Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել

Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել

armenpress.am: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․ «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում,  նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։
23:20 - 10 հունիսի, 2023
Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, պետություն-ընկերություն համագործակցության հարցեր

Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, պետություն-ընկերություն համագործակցության հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին:Հյուրերը տեղեկացրել են փոխվարչապետին Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր: Ինչպես տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից՝ երկուստեք կարևորվել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը` բնապահպանական և սոցիալական կառավարման միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան:
18:20 - 06 հունիսի, 2023