Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Զելենսկին հայտնել է Սի Ցզինպինի հետ «երկար ու բովանդակալից» զրույցի մասին

 |factor.am|

Զելենսկին հայտնել է Սի Ցզինպինի հետ «երկար ու բովանդակալից» զրույցի մասին |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է Twitter-ում գրառմամբ։ «Ես երկար, բովանդակալից հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Կարծում եմ, որ այն, ինչպես նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը, հզոր խթան կհաղորդեն մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- գրել է Զելենսկին։ Իր հերթին Զելենսկիի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը Facebook-ում գրել է, որ Սի Ցզինպինի հետ բանակցությունները տևել են գրեթե մեկ ժամ, իսկ ավելի ուշ խոստացել է հայտնել մանրամասներ։ Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին Զելենսկիի և Սի Ցզինպինի հնարավոր զրույցի մասին՝ վերջինիս Մոսկվա կատարած այցի ֆոնին։ Բայց բանակցություններն այդպես էլ տեղի չէին ունեցել։
17:34 - 26 ապրիլի, 2023
Ուկրաինան չի հրաժարվի Բախմուտից. բանակը պատրաստվում է հակահարձակման. Զելենսկի |tert.am|

Ուկրաինան չի հրաժարվի Բախմուտից. բանակը պատրաստվում է հակահարձակման. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան չի կարող հրաժարվել Բախմուտի պաշտպանությունից, քանի որ դրա գրավումը կարող է Ռուսաստանի համար հենակետ բացել Կրամատորսկ և Սլովյանսկ ուղղությամբ առաջխաղացման համար: Զելենսկին այս մասին ասել է Al Arabiya-ին տված հարցազրույցում: «Մենք չենք կարող հրաժարվել Բախմուտից, քանի որ դա (կօգնի) ընդլայնել ռազմական գործողությունների ճակատը և հնարավորություն կտա ռուսական զորքերին և «Վագներ»-ին (մասնավոր ռազմական կազմակերպություն- խմբ․) գրավել մեր ավելի շատ տարածքներ»,- ասել է Զելենսկին: Նրա խոսքով, եթե Ռուսաստանը գրավի Բախմուտը, այն կարող է պլացդարմ դառնալ երկու խոշոր քաղաքները՝ Կրամատորսկը և Սլավյանսկը, գրավելու համար, ինչին ռուսները վաղուց էին ձգտում: Չնայած որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Բախմուտը ռազմավարական մեծ արժեք չունի, Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան չի հրաժարվի այս քաղաքից։ Նա բոլորին հորդորել է «այցելել (քաղաք), որպեսզի նրանք կարողանան հասկանալ, թե ինչ կարող է լինել և ինչ սպառնալիքներ կան»: Զելենսկին հարցազրույցում վստահություն է հայտնել Ուկրաինայի՝ ռուսական ներխուժումը հետ մղելու ունակության հարցում՝ ասելով, որ Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման։ «Չեմ կարող վիճակը լավ որակել, բայց մենք պայքարում ենք, մենք ավելի ուժեղ ենք, քան մեկ տարի առաջ»,- ասել է նա։ Զելենսկին ասել է, որ ուկրաինական բանակը պատրաստվում է հակահարձակման և վստահություն է հայտնել դրա հաջողության հարցում․ «Մեր բանակը պատրաստվում է, և մենք ամեն ինչ անում ենք, որ այն ավելի հզորանա»։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին աջակցության համար, սակայն նշել է, որ նրանք, օգնելով Ուկրաինային, նաև աջակցում են իրենք իրենց:
12:34 - 24 ապրիլի, 2023
Զելենսկին ժամանել է Բելառուսի հետ սահման |azatutyun.am|

Զելենսկին ժամանել է Բելառուսի հետ սահման |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Վոլինի մարզ՝ այցելելով Ուկրաինայի, Բելառուսի և Լեհաստանի սահմանների միացման կետում գտնվող սահմանապահ ուղեկալ։ Ուկրաինայի նախագահի թելեգրամյան ալիքում տեղադրված տեսագրությունում երևում է, որ Զելենսկին ծանոթանում է ուղեկալում տեղադրված դիտարկման տեխնիկական միջոցներին։ Ուկրաինայի սահմանապահ ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ «Ուկրաինայի սահմանների հուսալի պաշտպանության նպատակով շարունակվում է ինժեներական պատնեշների և ֆորտիֆիկացիոն կառույցների թվի ավելացումն, ինչպես նաև հեռակա դիտարկման տեսագրող սարքերի տեղադրումը»։ Ուկրաինայի և Բելառուսի սահմանի ընդհանուր երկարությունը 1084 կիլոմտեր է։ 2022 թվականի փետրվարին Կիևի ուղղությամբ գրոհող ռուսական ստորաբաժանումները Ուկրաինա էին ներխուժել Բելառուսի տարածքից։
18:00 - 19 ապրիլի, 2023
ԱՄՆ-ն գաղտնալսել է Զելենսկու հեռախոսազրույցները․ CNN
 |news.am|

ԱՄՆ-ն գաղտնալսել է Զելենսկու հեռախոսազրույցները․ CNN |news.am|

news.am: Պենտագոնի տվյալների արտահոսքի պատճառով հրապարակվել է մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցները։ Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով այս փաստաթուղթը, Զելենսկու շրջապատում լրտեսության փաստը տարօրինակ չեն համարում, բայց հիասթափված են տեղեկատվության արտահոսքից։ ԱՄՆ հետախուզության զեկույցում, որի աղբյուրը ազդանշանային հետախուզությունն է, ասվում է, որ Զելենսկին փետրվարի վերջին, իբր, «առաջարկել է անօդաչուներով հարվածներ հասցնել Ռոստովի մարզում ռուս զինվորականների կուտակումներին», քանի որ Ուկրաինան չունի հեռահար զենք, որը կարող է այդքան հեռու հասնել: Զեկույցը ներառում է Ուկրաինայի առաջնորդի գաղտնալսված հեռախոսազրույցները։ Ազգային անվտանգության գործակալությունը զեկույցը որակում է «որպես հետախուզական տեղեկություն, որը ստացվել է էլեկտրոնային ազդանշաններից եւ կապի համակարգերից»։ Դա բացատրում է ԱՄՆ-ի հրապարակային հայտարարությունները Ուկրաինային հեռահար հրթիռային համալիրներ տրամադրելու դժկամության մասին՝ այն մտավախությունների պատճառով, որ Կիեւը դրանք օգտագործում է Ռուսաստանի ներսում հարվածներ հասցնելու համար: Սակայն Ուկրաինան խոստացել է դրա համար չօգտագործել ԱՄՆ-ի տրամադրած զենքը։  
16:06 - 10 ապրիլի, 2023
Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը |hetq.am|

Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին հայտարարել է, որ մեկ ժամ շարունակ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը, ինչպես նաև ռազմաճակատում առկա իրավիճակը։  «Էմանուել Մակրոնի հետ մեկժամանոց հեռախոսազրույցում առարկայական և արդյունավետ կերպով քննարկել ենք Ուկրաինայի և Ֆրանսիայի պաշտպանական փոխգործակցությունը։ Մանրամասն տեղեկացրել եմ առաջնագծում առկա իրավիճակը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի առաջնորդը։ Բացի այդ, Զելենսկին նշել է, որ Մակրոնի հետ քննարկել է խաղաղության ուկրաինական բանաձևի իրագործման հետագա քայլերը, ինչպես նաև նրա հետ համակարգել առաջիկա միջազգային իրադարձությունների համատեքստում գործողությունները։ Ներկայումս Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել Caesar տեսակի 18 ինքնագնաց հրետանային համակարգ և Crotale զենիթային համալիրների երկու մարտկոց։ Մարտի 16-ին Le Figaro թերթը, հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուին, գրել էր, որ AMX-10 RC տանկերի առաջին խմբաքանակը ժամանել է Ուկրաինա։ Փարիզը նաև Կիևին է փոխանցել զրահապատ ավտոմեքենաներ, Milan տեսակի հակատանկային հրթիռներ և Mistral տեսակի շարժական զենիթահրթիռային համալիրներ։ Բացի այդ, Լեկորնյուն հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է կրկնապատկել Կիևին 155-մմ տրամաչափի արկերի մատակարարումը՝ դրանց թիվն ամսական հասցնելով երկու հազարի, ինչպես նաև կմատակարարի SAMP/T տեսակի զենիթահրթիռային համալիր։
22:06 - 01 ապրիլի, 2023
Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային հատկացրել է ռեկորդային 15,6 միլիարդ դոլարի վարկ |hetq.am|

Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային հատկացրել է ռեկորդային 15,6 միլիարդ դոլարի վարկ |hetq.am|

hetq.am: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համար 15,6 միլիարդ դոլարի չափով քառամյա վարկը։ Այդ մասին նշվում է Հիմնադրամի պաշտոնական կայք էջում։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը հնարավորություն է տալիս անհապաղ Ուկրաինային հատկացնել մոտ 2,7 միլիարդ դոլար։ Առաջին փուլում միջոցները կուղղվեն Ուկրաինայի անհետաձգելի կարիքներին և կայունության ապահովմանը, իսկ երկրորդ փուլում՝ կառուցվածքային բարեփոխումներին ու եվրաինտեգրման աջակցությանը։ Վարկային ծրագիրը հավանության է արժանացել Ուկրաինային` 115 միլիարդ դոլարի չափով ընդհանուր աջակցության փաթեթի շրջանակներում։  Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի վարկը դարձել է Ուկրաինայի համար խոշորագույնը՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր և առաջին խոշոր փաթեթը, որը Հիմնադրամը հաստատել է ակտիվ հակամարտության մեջ ներքաշված երկրի համար։   Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին կայացրած որոշման համար։ «Դա կարևոր օգնություն է ռուսական ագրեսիայի դեմ մեր պայքարում։ Միասին մենք աջակցում ենք Ուկրաինայի տնտեսությանը։ Եվ մենք առաջ ենք շարժվում դեպի հաղթանակ»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
20:03 - 01 ապրիլի, 2023
Զելենսկին պատմական է գնահատել Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարանի որոշումը |azatutyun.am|

Զելենսկին պատմական է գնահատել Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարանի որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային իր ավանդական ամենօրյա ուղերձում պատմական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու միջազգային քրեական դատարանի որոշումը։ «Այդպիսի հանցավոր գործողություն հնարավոր չէր կատարել առանց ահաբեկիչ-երկրի գլխավոր ղեկավարության հրամանի։ Երեխաներին ընտանիքներից բաժանելը, հարազատների հետ կապվելու ցանկացած հնարավորությունից զրկելը, երեխաներին Ռուսաստանի տարածքում թաղելը, հեռավոր տարածաշրջաններով ցրելը՝ այս ամենը ակնհայտորեն ռուսական պետական քաղաքականություն է, պետական որոշում, պետական չարիք, սկսած այդ պետության առաջին պաշտոնատար անձից։ Ես երախտապարտ եմ դատախազ Քարիմ Խանի թիմին և միջազգային քրեական դատարանին և աշխարհում բոլորին, ովքեր օգնում են մեզ պայքարելու հանուն արդարության»,- ասել է Զելենսկին։
14:34 - 18 մարտի, 2023
ԱՄՆ-ից, ՌԴ-ից ու Ուկրաինայից արձագանքել են պատերազմի դադարեցման վերաբերյալ Չինաստանի 12 կետանոց ծրագրին

ԱՄՆ-ից, ՌԴ-ից ու Ուկրաինայից արձագանքել են պատերազմի դադարեցման վերաբերյալ Չինաստանի 12 կետանոց ծրագրին

Չինաստանը փետրվարի 24-ին հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը։ Փաստաթղթի տեքստը ներառում է 12 կետ։ Չինաստանի ծրագիրը կոչ է անում խաղաղ բանակցություններ սկսել և հարգել երկրների ինքնիշխանությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ծրագրում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Պեկինի առաջարկները: Այս մասին հայտնում է BBC-ն: Զելենսկին ասել է, որ առաջարկն ազդանշան է, որ Չինաստանը ներգրավված է խաղաղության որոնման գործընթացում: «Ես իսկապես ուզում եմ հավատալ, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Մինչդեռ Չինաստանի իշխանությունները մինչ այժմ հրապարակայնորեն չեն արձագանքել նախագահի հետ հանդիպում ունենալու Զելենսկու ցանկությանը։ Ռուսաստանը իր հերթին ողջունել է Չինաստանի խաղաղության առաջարկները։ «Մենք կիսում ենք Պեկինի տեսակետները», - ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ: ՌԴ ԱԳՆ-ից նշել են․ «Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտն այն է, որ Վլադիմիր Զելենսկին 2022 թ․ սեպտեմբերի 30-ին ընդունած հրամանագրով ամրագրել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը: Բանակցությունները նաև անհնար են, քանի որ Կիևը պահանջում է դուրս բերել ռուսական զորքերը ռուսական նոր տարածքներից՝ Դոնբասից, Ղրիմից, Զապորոժիեից և Խերսոնից»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։   Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում, պատասխանելով չինական ծրագրի մասին հարցին, ասել է․ «Ես ծրագրում ոչինչ չեմ տեսել, որը ցույց տա, որ կա մի բան, որը ձեռնտու կլինի որևէ մեկին, բացի Ռուսաստանից»: Իսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնաբանել էր չինական ծրագիրը և նշել՝ «Չինաստանը կարող է կանգ առնել առաջին կետի վրա․ այն է՝ հարգանք բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ»:   
16:20 - 25 փետրվարի, 2023
Դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում. Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է. Բայդենը՝ Կիևում
 |tert.am|

Դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում. Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է. Բայդենը՝ Կիևում |tert.am|

tert.am: Պատերազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ուկրաինական պետության լիակատար ոչնչացումն է։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 20-ին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է korrespondent.net-ը։ «Մենք գիտենք, որ առջևում դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում: Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է»,- ասել է Բայդենը։Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական արշավը ձախողվում է. նա կորցրել է սկզբանե գրաված տարածքների կեսը և մեծ մարդկային կորուստներ է կրում։«Ռուսական տնտեսությունը անկում է ապրում, այն մեկուսացված է և դժվարությունների է բախվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նախկինում Ուկրաինան թույլ էր, իսկ Արևմուտքը մասնատված էր, ասել է Բայդենը, և Պուտինը հույսը դրել է դրա վրա։ «Նա (Պուտինը – խմբ.) կարծում էր, որ մեզանից ավելի երկար կդիմանա, չեմ կարծում, որ հիմա այդպես է կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը և ևս մեկ անգամ խոստացել աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններում ասել է, որ ամերիկացի առաջնորդի Կիև այցի արդյունքը շոշափելի կլինի ռազմի դաշտում՝ Ռուսաստանի դեմ պայքարում։Այս մասին, ըստ UNIAN-ի թղթակցի, Զելենսկին ասել է Կիևում Բայդենի հետ համատեղ ճեպազրույցում։«Այս շաբաթ արդեն լրանում է մեր անպարտելիության, ռուսական ագրեսիայի դեմ պայքարի տարին: Եվ շատ խորհրդանշական է, որ մենք ամրապնդում ենք մեր դիմադրողականությունը պարոն նախագահի հետ երկու հանդիպումներով՝ իմ ու մեր թիմի այցով Վշաինգտոն: Այս այցերի արդյունքները, անշուշտ, շոշափելի կլինեն մարտի դաշտում, մեր զինվորների հզորացման և մեր տարածքների ազատագրման գործում»,- ընդգծել է Զելենսկին։Նրա խոսքով՝ Ուկրաինային M1 Abrams տանկեր տրամադրելու ԱՄՆ որոշումը արդեն հիմք է դրել «տանկային կոալիցիայի» ստեղծմանը։
16:40 - 20 փետրվարի, 2023
«Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ». Զախարովան՝ Բայդենի և Զելենսկու լուսանկարի մասին

«Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ». Զախարովան՝ Բայդենի և Զելենսկու լուսանկարի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Կիև կատարած այցին։ Իր տելեգրամյան ալիքում նա հրապարակել է լուսանկար, որում Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ Կիևի Միխայլովյան տաճարի պատերի մոտ է։ «Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ», - գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Ջո Բայդենը մեկնել է Կիև չհայտարարված այցով։ Այցը առաջինն է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։  Սպիտակ տունը Ջո Բայդենի այցի մասին հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «Մինչ աշխարհը պատրաստվում է նշելու Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման մեկամյա տարելիցը, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկիի հետ և վերահաստատելու մեր անդրդվելի և չփոփոխվող հավատարմությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նշվում է, որ Բայդենը Կիևում հանդիպում է նախագահ Զելենսկիի և նրա թիմի հետ՝ Ուկրաինային ԱՄՆ աջակցության վերաբերյալ ընդլայնված քննարկման համար»։
15:52 - 20 փետրվարի, 2023
Բայդենը Կիև այցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման հերթական խմբաքանակի մասին

Բայդենը Կիև այցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման հերթական խմբաքանակի մասին

Մինչ աշխարհը պատրաստվում է նշելու Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման մեկամյա տարելիցը, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկիի հետ և վերահաստատելու մեր անդրդվելի և չփոփոխվող հավատարմությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է։ «Երբ Պուտինը սկսեց իր ներխուժումը մոտ մեկ տարի առաջ, նա կարծում էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ մասնատված: Նա կարծում էր, որ կարող է գերազանցել մեզ: Բայց նա չափազանց սխալ էր»,- ասվում է հայտարարությունում։ Ասվում է, որ Բայդենը Կիևում հանդիպում է նախագահ Զելենսկիի և նրա թիմի հետ՝ Ուկրաինային ԱՄՆ աջակցության վերաբերյալ ընդլայնված քննարկման համար․ «Ես կհայտարարեմ կարևորագույն սարքավորումների ևս մեկ փաթեթի առաքման մասին, ներառյալ՝ հրետանային զինամթերքի, հակատանկային համակարգերի և օդային հսկողության ռադարների, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինացի ժողովրդին օդային ռմբակոծություններից»։ Սպիտակ տնից հայտնում են նաև, որ այս շաբաթվա վերջում կհայտարարեն լրացուցիչ պատժամիջոցների մասին էլիտաների և ընկերությունների դեմ, որոնք կփորձեն աջակցել ռուսական ռազմական մեքենային: Անցած տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ստեղծեց ազգերի կոալիցիա՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել աննախադեպ ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցությամբ, և այդ աջակցությունը կշարունակվի: Ասվում է նաև, որ հաջորդիվ Բայդենը մեկնելու Լեհաստան՝ հանդիպելու նախագահ Անջեյ Դուդայի և ԱՄՆ արևելյան դաշնակիցների առաջնորդներին։ «Ինչպես նաև ընդգծելու, թե ինչպես է Միացյալ Նահանգները շարունակելու համախմբել աշխարհը՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու և ամբողջ աշխարհում մեզ միավորող, ՄԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված մարդու իրավունքների ու արժանապատվության հիմնարար արժեքներն պաշտպանելու համար»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
14:24 - 20 փետրվարի, 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում է

Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Զելենսկին։ Ջո Բայդենը մեկնել է Կիև չհայտարարված այցով, այցը առաջինն է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Այս մասին գրում է kyivindependent-ը։  Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտարարել էր, որ Բայդենը պետք է Լեհաստան մեկնի փետրվարի 20-22-ը՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկամյակի կապակցությամբ: Մինչ այդ Զելենսկին հանդիպել է Բայդենի հետ դեկտեմբերի 21-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, որը Զելենսկու առաջին արտասահմանյան այցն էր 2022 թվականի փետրվարից ի վեր: «Մենք պատրաստվում ենք Ուկրաինային տալ այն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում հաջողության հասնելու համար», - ասել է Բայդենը Զելենսկու դեկտեմբերյան այցի ժամանակ։  
14:01 - 20 փետրվարի, 2023